ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2020 թվականի հունվարի 16-ի
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ
ԸՆԴԳՐԿՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ
ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎԸ) ԵՎ
ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 3-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1) Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների) գույքի և եկամուտների մասին հայտարարագրի ձևը (էլեկտրոնային ձևը)` համաձայն N 1 հավելվածի,
2) Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների) գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացնելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
|
|
2020 թվականի հունվարի 16
ք.Ստեփանակերտ |
|
|
Հավելված N 1
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2020 թվականի հունվարի 16-ի N 3-Ն որոշման |
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
_________________________________________________________________________
նշվում են Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության անվանումը (կուսակցությունների դաշինքում
ընդգրկված կուսակցությունների անվանումները)
ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
_______________________________________________________
հաշվետու ժամանակաշրջանը
|
|
|
Պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը | |
|
|
|
|
|
Կուսակցության գտնվելու վայրը | |
|
| |
Հայտարարագիրը
բաղկացած է
|
|
|
|
Էջից |
|
|
Հայտարարագրի ներկայացման օրը, ամիսը,
տարեթիվը |
|
|
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ
Գույքի տեսակը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Գույքի նկատմամբ իրավունքը |
Մակերես` քառակուսի մետր, հողամասի դեպքում` հեկտար |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հայտարարագրի 1-ին էջի լրացման ուղեցույց
1. Որպես հաշվետու ժամանակաշրջան լրացվում է գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվանը նախորդող 12 օրացուցային ամիսները ներառող ամսաթվերը:
2. «Կուսակցության անվանումը» վանդակում լրացվում է հայտարարագիր ներկայացնող կուսակցության անվանումը:
3. «Պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը» վանդակում լրացվում է հայտարարագիր ներկայացնող կուսակցության պետական գրանցման օրը, ամիսը, տարին:
4. «Կուսակցության գտնվելու վայրը» վանդակում լրացվում է կուսակցության գտնվելու վայրը (շրջանը, համայնքը, փողոցը և այլն):
5. «Հայտարարագիրը բաղկացած է» վանդակում թվով և տառերով լրացվում է հայտարարագրի էջերի քանակը:
6. «Հայտարարագրի ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը» վանդակում լրացվում է հայտարարագիրը ընտրական հանձնաժողով ներկայացնելու օրը, ամիսը և տարեթիվը:
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ» բաժնում լրացվում են գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տվյալները:
1. «Գույքի տեսակը» սյունակում լրացվում է անշարժ գույքի տեսակը (շենք և շինություն, հողամաս, ընդերքի մաս, մեկուսի ջրային օբյեկտ, անտառ, հողին ամրակայված այլ անշարժ գույք):
2. «Անշարժ գույքի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է համապատասխան տողում նշված անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեն:
3. «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):
4. «Մակերես` քառակուսի մետր, հողամասի դեպքում` հեկտար» սյունակում լրացվում է շենքի և շինության, հողին ամրակայված այլ անշարժ գույքի մակերեսը քառակուսի մետրերով, իսկ հողամասի, ընդերքի մասի, մեկուսի ջրային օբյեկտի, անտառի դեպքում` մակերեսը հեկտարով:
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ
Գույքի տեսակը |
Շարժական գույքի
մակնիշը և սերիան |
Գույքի նկատմամբ
իրավունքը |
Թողարկման
տարեթիվը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔԸ
(ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ
8 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)
Թանկարժեք գույքի
անվանում |
Թանկարժեք գույքի
արժեքը |
Թանկարժեք գույքի
արժույթը |
|
|
|
|
|
|
|
|
|
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
ԲԱԺՆԵՄԱՍ ԵՎ ՓԱՅԱԲԱԺԻՆ
Կազմակերպության անվանումը |
Ներդրման տեսակը
(բաժնետոմս կամ փայաբաժին) |
Կազմակերպությունում
ներդրման չափը` տոկոսներով |
|
|
|
|
|
|
|
|
|
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
Եկամտի տեսակը |
Եկամուտ վճարողի անվանումը,
գտնվելու վայրը (ֆիզիկական անձի
դեպքում ազգանուն, անուն և հայրանուն, բնակության վայրը) |
Եկամտի
չափը (գումարը) |
Արժույթի տեսակը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հայտարարագրի 2-րդ էջի լրացման ուղեցույց
«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ» բաժնում լրացվում են գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող` սույն որոշմամբ նշված շարժական գույքի վերաբերյալ տվյալները:
1. «Գույքի տեսակը» սյունակում լրացվում է շարժական գույքի տեսակը (ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց):
2. «Շարժական գույքի մակնիշը և սերիան» սյունակում լրացվում են համապատասխան տողում նշված շարժական գույքի մակնիշը և սերիան (օրինակ` «ԲՄՎ 540 i», «Մերսեդես Բենց 500 SEL», «Տոյոտա RAV 4» և այլն):
3. «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է շարժական գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):
4. «Թողարկման տարեթիվը» սյունակում լրացվում է շարժական գույքի թողարկման տարեթիվը:
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔԸ (ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)» բաժնում լրացվում են անշարժ և շարժական գույք բաժիններում չնշված և 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույքի վերաբերյալ տվյալները (գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ):
1. «Թանկարժեք գույքի անվանում» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի անվանումը:
2. «Թանկարժեք գույքի արժեքը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժեքը:
3. «Թանկարժեք գույքի արժույթը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժույթը:
«ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ» բաժնում արտացոլվում են կուսակցության դրամական միջոցների մասին տվյալները` գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ:
1. «Արժույթի տեսակը» սյունակի համապատասխան տողում նշվում է «Չափ» սյունակում նշված դրամական միջոցի արժույթի անվանումը (ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի և այլն):
2. «Չափը» սյունակի համապատասխան տողում լրացվում է հայտարարագիրը լրացնելու ամսվա 1-ի դրությամբ առկա դրամական միջոցների չափը (այդ թվում` բանկում ունեցած):
«ԲԱԺՆԵՄԱՍ ԵՎ ՓԱՅԱԲԱԺԻՆ» բաժնում գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ բաժնեմասերի (բաժնետոմսերի) և փայաբաժինների արժեքը` ձեռք բերման գնով:
1. «Կազմակերպության անվանումը» սյունակում լրացվում է այն կազմակերպության անվանումը, որտեղ կատարվել է ներդրումը:
2. «Ներդրման տեսակը (բաժնետոմս կամ փայաբաժին)» սյունակում լրացվում է կուսակցության ձեռք բերած բաժնեմասերի տեսակը (բաժնեմաս, փայ, բաժնետոմս, պարտատոմս, չեկ և այլն):
3. «Կազմակերպությունում ներդրման չափը` տոկոսներով» սյունակում լրացվում է կուսակցության ձեռք բերած բաժնեմասերի չափը տոկոսային արտահայտությամբ:
«ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» բաժնում արտացոլվում են գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվանը նախորդող 12 ամիսների ընթացքում ստացած եկամուտների մասին տվյալները:
1. «Եկամտի տեսակը» սյունակում լրացվում է կուսակցության կողմից ստացված եկամուտները (անդամակցության վճարներ, եթե դրանք նախատեսված են կուսակցության կանոնադրությամբ, նվիրատվություններ, «Կուսակցությունների մասին» օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորում և քաղաքացիական իրավական գործարքներից և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ եկամուտներ):
2. Անդամակցության վճարները և ստացված նվիրատվությունները ներկայացվում են ընդհանուր մեկ թվով:
3. «Եկամուտ վճարողի անվանումը, գտնվելու վայրը (ֆիզիկական անձի դեպքում` ազգանուն, անուն և հայրանուն, բնակության վայրը)» սյունակում լրացվում է կուսակցությանը եկամուտ վճարած կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը:
4. Անդամակցության վճարների և նվիրատվությունների համար` անդամակցության վճար վճարող անձանց կամ նվիրատուի ազգանունը, անունը և հայրանունը, բնակության վայրը չի նշվում, այլ նշվում է հավաքական եզրույթ (օրինակ «կուսակցության անդամներ», «նվիրատու»):
5. «Եկամտի չափը (գումարը)» սյունակի համապատասխան տողում լրացվում է եկամտի չափը:
6. «Արժույթի տեսակը» սյունակի համապատասխան տողում նշվում է «Եկամտի չափը (գումարը)» սյունակում նշված գումարի (եկամտի) արժույթի անվանումը:
|
Հավելված N 2
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2020 թվականի հունվարի 16-ի N 3-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների) (այսուհետ` ընտրություններին մասնակցող կուսակցություն) գույքի և եկամուտների մասին հայտարարագրի (այսուհետ` հայտարարագիր) ներկայացման կարգը:
2. Հայտարարագիրը լրացվում է համաձայն սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ձևի` սույն կարգի և հայտարարագրի ձևաթղթի լրացման ուղեցույցի պահանջներին համապատասխան:
Եթե հայտարարագրի բաժիններից որևէ մեկի տողերը բավարար չեն հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա թղթային տարբերակում դրանք լրացվում և ներկայացվում են այդ բաժինն ընդգրկող նույնօրինակ (պատճենահանված) ձևաթղթերի վրա, իսկ էլեկտրոնային տարբերակում` այդ բաժինն ընդգրկող տողերն ավելացնելու միջոցով:
Յուրաքանչյուր էջի վերջում դրվում է կուսակցության ղեկավարի ստորագրությունը:
3. Հայտարարագրի ձևը տրամադրում է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ հայտարարագրի ձևի էլեկտրոնային տարբերակը կարող է ներբեռնվել Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:
4. Հայտարարագրում նշվում են Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքով գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ գույքի կազմը, ինչպես նաև գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսների ընթացքում ստացված եկամուտները:
5. Հայտարարագրման ենթակա է ընտրություններին մասնակցող կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքը, իսկ որպես շարժական գույք հայտարարագրման են ենթակա ընտրություններին մասնակցող կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի հետևյալ տեսակները` ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց: Հայտարարագրման ենթակա է նաև կուսակցությանը պատկանող 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույքը, ինչպես նաև արժեթղթերը և դրամական միջոցները:
6. Հայտարարագիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ: