Համարը 
N 24-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2016.07.21/07(136)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն
Ընդունման ամսաթիվը 
15.06.2016
Ստորագրող մարմինը 
Պետ
Ստորագրման ամսաթիվը 
15.06.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.08.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԼՂՀ ԿԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՆՏԱՌԱՏՆԿԱՐԿՆԵՐՆ ԱՆՏԱՌԻ ՇԱՐՔ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

հունիսի 30-ին 2016թ.

Պետական գրանցման համարը 2061654

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«15» հունիսի 2016թ.

N 24-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՆՏԱՌԱՏՆԿԱՐԿՆԵՐՆ ԱՆՏԱՌԻ ՇԱՐՔ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ

ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները.

 

Հ Ր Ա Մ Ա ՅՈՒ Մ Ե Մ`

 

Սահմանել անտառատնկարներն անտառի շարք փոխադրելու կարգը` համաձայն հավելվածի:

 

 

Կ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և

բնական ռեսուրսների վարչության պետի

2016 թվականի հունիսի 15-ի N 24-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԱՆՏԱՌԱՏՆԿԱՐԿՆԵՐԻ ԱՆՏԱՌԻ ՇԱՐՔ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անտառային հողերում անտառի շարք փոխադրման ենթակա բնական աճի աջակցման միջոցով և արհեստական եղանակով ստացած մատղաշ ծառուտների (այսուհետ` անտառատնկարկներ) որակի գնահատման, խնամքի համար իրականացված աշխատանքների արդյունավետության և լրացուցիչ աշխատանքների իրականացման ծավալների որոշման պահանջները:

2. Անտառատնկարկներն անտառի շարք փոխադրման նպատակով գնահատման հիմնական չափանիշներ են`

1) գլխավոր ծառատեսակի բավարար քանակությունը և հավասարաչափ տեղաբաշխումը.

2) անտառատնկարկների ձևավորված սաղարթի միմյանց միակցումը.

3) անտառատնկարկների ընդհանուր միջին բարձրությունը և ըստ բարձրության վերջին տարվա ընթացքում տված աճը:

3. Անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելիս գլխավոր ծառատեսակի բավարար քանակությունն որոշվում է անտառատնկման սկզբնական քանակության և անտառի շարք փոխադրելու պահին կենսունակ մնացած քանակության տոկոսային հարաբերակցությամբ, որի բավարար համարվող չափանիշները ըստ շարքերում ունեցած տնկարկների հեռավորության սահմանված են սույն կարգի Աղյուսակի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունյակներում:

4. Անտառատնկարկների սաղարթների միմյանց միակցումը վկայում է նրանց գերիշխումը խոտածածկույթի նկատմամբ, ինչպես նաև բարձր դիմադրողականությունը վնասատուների նկատմամբ:

Անտառատնկարկների սաղարթի միակցումը համարվում է գլխավոր և ուղեկցող ծառատեսակների սաղարթների միակցումը` բացառությամբ այն ծառատեսակների, որոնք անհամատեղելի են տվյալ գլխավոր ծառատեսակի հետ կամ հետագայում կարող են դառնալ գերիշխող:

5. 3 և ավելի մետր հեռավորությամբ շարքերով հիմնված անտառատնկարկները փոխադրվում են անտառի շարք, եթե շարքերի մեջ գտնվող ծառերի սաղարթները միակցված են 80 տոկոսով, իսկ 3 մետրից փոքր հեռավորությամբ շարքերի դեպքում` եթե շարքերի միջև և շարքերի մեջ սաղարթները միակցված են 70 տոկոսով:

6. Անտառատնկարկները, որտեղ գլխավոր են համարվում ընկուզավոր և մրգատու ծառատեսակները, հաշվի չառնելով սաղարթների միակցման սահմանված չափերը, փոխադրվում են անտառի շարք, եթե 1 հեկտարի վրա առկա են բերքատվությունը սկսած`

1) հունական ընկուզենու, շագանակենու առնվազն 150 առողջ ծառ.

2) ընդավորների և կորիզավորների դասին պատկանող առնվազն 250 առողջ ծառ.

3) հատապտղային նշանակության առնվազն 400 առողջ ծառ (թուփ):

7. Անտառավերակառուցողական հատումներից և բնական աճի աջակցման աշխատանքներից հետո տվյալ տեղամասն անկախ անտառակազմող ծառատեսակների կազմից անտառի շարք է փոխադրվում սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանելու, ինչպես նաև գլխավոր և ուղեկցող ծառատեսակների սաղարթների 70 տոկոսով միակցման դեպքում:

8. Անտառատնկարկների վիճակի, որակի և աճի գնահատման ժամանակ հաշվի են առնվում տնկարկների բարձրությունը և վերջին տարվա աճը: Անտառատնկարկների անտառի շարք փոխադրումն իրականացվում է սույն կարգի Աղյուսակի 4-րդ և 5-րդ սյունյակներով սահմանված բարձրությանը և վերջին տարվա աճին համապատասխանելու դեպքում:

9. Անտառատնկարկներն անտառի շարք փոխադրման աշխատանքների պլանավորումն իրականացվում է առաջին հերթին հաշվի առնելով սույն կարգի Աղյուսակի 1-ին, 2-րդ և 3-րդ սյունակների պահանջները:

10. Սերմնային ցանքսի միջոցով հիմնադրված փշատերև ծառատեսակների անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելիս սույն կարգի Աղյուսակում սահմանված ժամկետներն երկարաձգվում են երկու տարով:

11. Խառը անտառատնկարկները սույն կարգի Աղյուսակում սահմանված պահանջների (չափանիշների) բավարարման դեպքում անտառի շարք են փոխադրվում, եթե գլխավոր անտառակազմող ծառատեսակի կենսունակ ծառերի թիվը կազմում է անտառապատման ծրագրով նախատեսված տվյալ ծառատեսակի ընդհանուր քանակի առնվազն 50 տոկոսը:

12. Բնական աճի աջակցման տարածքների գույքագրումը և անտառի շարք փոխադրումն իրականացվում է բնական աճի աջակցման աշխատանքների ավարտից հինգ տարի հետո, իսկ անտառի շարք չփոխադրելու դեպքում հետագա ստուգումները կատարվում են յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ:

13. 25 տոկոսից ցածր կենսունակությամբ անտառատնկարկները համարվում են ոչնչացված, որոնց դուրս գրումն իրականացվում է անտառային տնտեսության տնօրենի կողմից ստեղծված հանձնաժողովի տրված եզրակացության հիման վրա, որտեղ պարտադիր նշվում են ոչնչացման պատճառները:

 

II. ԱՆՏԱՌԱՏՆԿԱՐԿՆԵՐՆ ԱՆՏԱՌԻ ՇԱՐՔ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

14. Անտառատնկարկներն անտառի շարք են փոխադրվում անտառային տնտեսության տնօրենի կողմից հաստատված պլանով և անտառատնկարկների գույքագրման նպատակով անտառային տնտեսության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից կատարված անտառատնկարկների գույքագրման արդյունքների հիման վրա:

15. Անտառատնկարկներն անտառի շարք փոխադրման նպատակով գույքագրման աշխատանքները, հաշվի առնելով տվյալ տեղամասերի բնակլիմայական պայմանները, իրականացվում են անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների ընդունման ուղղությամբ կատարվող աշխատանքների հետ համատեղ յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 1-ը:

Անտառատնկարկների գույքագրման աշխատանքների պլանավորման նպատակով յուրաքանչյուր անտառապետության անտառապետ, նախքան անտառատնկարկների գույքագրման աշխատանքները սկսելը, երեք ամիս առաջ անտառատնկարկների հաշվառման գրքից առանձնացնում ու կազմում է անտառի շարք փոխադրման ենթակա անտառատնկարկների ցուցակ` համաձայն N 1 Ձևի, անտառի շարք փոխադրման ժամկետները լրացած անտառատնկարկների համար ու ներկայացնում անտառային տնտեսության տնօրենին:

Նույն ցանկում ընդգրկվում են նաև անտառի շարք փոխադրման ժամկետները չլրացած այն անտառատնկարկները, որոնց բոլոր տվյալներն անտառի շարք փոխադրման համար համապատասխանում են սույն կարգով սահմանված պահանջներին:

16. Անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու համար յուրաքանչյուր տեղամասում իրականացվում է փորձնական տարածքների գնահատում, որոնց մեջ 1 հեկտարի հաշվով պարտադիր պետք է ներառված լինի գլխավոր ծառատեսակից առնվազն 150 հատ ծառ:

Անտառատնկարկների մակերեսից կախված յուրաքանչյուր տեղամասի գնահատման համար փորձնական տարածքների թիվը որոշվում է`

1) մինչև 2 հեկտար` մեկ տարածք.

2) 2-5 հեկտար` երկու տարածք.

3) 5-10 հեկտար` երեք տարածք.

4) 10-ից ավելի հեկտարի դեպքում յուրաքանչյուր 5 հեկտարի համար մեկ տարածք:

17. Անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու առանձնացված փորձնական տարածքներում կենսունակ մնացած ծառերի տոկոսը հաշվարկվում է փորձնական տարածքի բոլոր ծառերի հաշվառման միջոցով, իսկ ծառերի բարձրությունը և վերջին տարվա աճն որոշվում է ըստ շարքերի հերթական յուրաքանչյուր հինգերորդի հաշվառման միջոցով ստացած միջին թվաբանական արժեքով: Անտառատնկարկների սաղարթների միակցման աստիճանը (տոկոսը) որոշվում է աչքաչափով, որը ճշտվում է փորձնական տարածքից դուրս ևս մեկ դիտարկման միջոցով:

18. Անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու նպատակով յուրաքանչյուր տեղամասում իրականացված ստուգման վերաբերյալ անտառատնկարկների գույքագրման հանձնաժողովի կողմից կազմվում է ստուգման արձանագրություն երկու օրինակից` համաձայն սույն կարգի N 2 կամ N 3 Ձևերի, որոնց մեկը պահվում է անտառապետի մոտ, իսկ մյուսը` անտառային տնտեսությունում:

Անտառատնկարկների գույքագրման հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր տեղամասի համար տրվում է եզրակացություն (սույն կարգի N 2 Ձևի 14-րդ կետ կամ N 3 Ձևի 7-րդ կետ) անտառատնկարկներն անտառի շարք փոխադրման, տնկարկներով լրացման, խնամքի կամ այլ միջոցառումների իրականացման մասին:

19. Անտառատնկարկների գույքագրման աշխատանքների ավարտից հետո, հիմք ընդունելով անտառատնկարկների գույքագրման հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր տեղամասի վերաբերյալ տված ստուգման արձանագրությունը, տվյալ տարում անտառի շարք փոխադրման ենթակա տեղամասերի համար կազմվում է ընդհանրացված ցուցակ` սույն կարգի N 4 Ձևի համաձայն, երկու օրինակից, որը ներկայացվում է անտառային ոլորտը կառավարող պետական լիազոր մարմնի հաստատմանը:

Հիմք ընդունելով անտառի շարք փոխադրման ենթակա անտառատնկարկների հաստատված ցուցակն անտառային տնտեսության տնօրենի հրամանով համապատասխան փաստաթղթերում կատարվում է փոփոխություն անտառածածկ տարածքների ավելացման մասին, իսկ քարտեզներում նշվում է ավելացած անտառածածկի սահմանները` գլխավոր անտառակազմող ծառատեսակի պայմանական նշաններով:

 

 

ԱՂՅՈՒՍԱԿ

 

Անտառատնկարկներն անտառի շարք փոխադրման համար

անհրաժեշտ պահանջները (չափանիշները)

 

Անտառակազմող գլխավոր ծառատեսակը

Անտառները ըստ բնակլիմայական պայմանների

Ծառերի տարիքը (տարի)

Անտառակազմող գլխավոր ծառատեսակի

Ըստ շարքերի միմյանցից ունեցած հեռավորության կենսունակ մնացած ծառերի նվազագույն քանակը տոկոսներով

նվազագույն բարձրու-թյունը (սմ)

վերջին տարվա աճը (սմ)

1մ-2մ

2մ-3մ

3մ-4մ

1

2

3

4

5

6

7

8

Կաղնի արևելյան

լեռնային

10

140

20

55

55

60

նախալեռնային

9

160

22

60

65

70

Կաղնի կարմիր

նախալեռնային

9

180

25

60

65

70

Կաղնի վրացական

նախալեռնային

9

160

22

60

65

70

Հաճարենի

նախալեռնային

9

200

28

55

60

65

Սոճենի սովորական, սոճենի ղրիմի, եղևնի

լեռնային

9

180

14

55

60

65

նախալեռնային

8

180

16

55

60

65

Հացենի, թեղի, թխկի, լորենի

լեռնային

8

180

25

60

65

70

նախալեռնային

7

200

28

60

65

70

Հունական ընկուզենի, շագանակենի բերքատու, ձիակասկ

նախալեռնային

9

230

35

60

65

70

Բարդի

նախալեռնային

6

220

40

60

65

70

հարթավայրային

5

250

45

60

65

70

Ակացիա, ուռենի

նախալեռնային

6

220

40

65

70

75

հարթավայրային

6

250

45

65

70

75

Տանձենի, խնձորենի

նախալեռնային

8

180

28

60

65

70

հարթավայրային

8

200

35

60

65

70

Ծիրանի, Սալորենի

նախալեռնային

8

180

30

60

65

70

հարթավայրային

7

180

35

60

65

70

 

Ձև N 1

 

ՑՈՒՑԱԿ

 

20 __ թվականի _____________ մասնաճյուղի ___________ անտառային

պետության անտառի շարք փոխադրման ենթակա անտառատնկարկների

 

ՀՀ

Քառա-կուսի

Հատված

Տեղամաս

Հիմնադրման ամիսը և տարեթիվը

Մակերեսը (հա)

Գլխավոր ծառատեսակը

Կենսունակ ծառերի քանակը նախորդ գույքագրման տվյալների

համաձայն (հատ)

                

 «____» _____________ 20___ թ.

 

Անտառապետ _________________________ ___________________

                                                  (անուն, ազգանուն)                             (ստորագրություն)

 

 

 

Ձև N 2

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ν ------- ՏԵՂԱՄԱՍԻ ԱՆՏԱՌԱՏՆԿԱՐԿՆԵՐՆ ԱՆՏԱՌԻ ՇԱՐՔ

ՓՈԽԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«____»__________20___թ.

 

__________մասնաճյուղի _________________ անտառպետության _______________ քառակուսու _________________ տեղամասի ___ հեկտար անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու նպատակով կատարված ստուգման տվյալները.

1. Անտառատնկարկների աճի պայմանները _______________________________________________

2. Անտառատնկարկների հիմնադրման ամիսը և տարեթիվը___________________________________

3. Անտառատնկարկների հիմնադրման ձևը (ծառատունկ, սերմնացանքս, շարքերով, խմբերով)

 __________________________________________________________________________________________

4. Գլխավոր ծառատեսակը____________________________________________________________

5. Տեղամասի մակերեսը______________________________________________________________

6. Սաղարթների միակցումը (շարքերի մեջ ծառերը միացած են, շարքերն իրար միացած են, իրար միացած են առանձին խմբերով)

7. Ծառերի հեռավորությունը շարքերում և շարքերի միջև _____________________________________

8. Գլխավոր ծառատեսակի միջին բարձրությունը ___________________________________________

9. Գլխավոր ծառատեսակի ընթացիկ տարվա միջին աճը ______________________________________

10. Բնական աճից առաջացած ուղեկցող ծառատեսակների բնութագիրը __________________________

11. Փորձնական ընտրված հատվածների ստուգման ցուցանիշները

 

Փորձնական հատվածի մակերեսը (հա)

Ծառերի քանակը ըստ նախագծի (հատ)

Կենսունակ մնացած 

ծառերի քանակը (հատ)

Ծանոթություն

ՀՀ

Մակերեսը (հա)

     
         
         

Ընդամենը փորձնական հատվածներում

     

Մեկ հեկտարի հաշվով

     

Կենսունակության տոկոսն ամբողջ հատվածում

     

 

12. Անտառատնկարկների վիճակը գնահատվում է ___________________________________________

                                                                                                                          (լավ, բավարար, անբավարար, ոչնչացված)

13. Չորացման պատճառը______________________________________________________________

Անտառատնկարկների գույքագրման հանձնաժողովի __________________________________________

անտառապետության ենթախմբի անդամներ`

______________________      ___________________

 (անուն, ազգանուն)

 

 (ստորագրություն)

 ______________________    ___________________

 (անուն, ազգանուն)

 

  (ստորագրություն)

 

14. Անտառատնկարկների գույքագրման հանձնաժողովի եզրակացությունը _________________________

___________________________________________________________________________________

 

 

Անտառատնկարկների գույքագրման հանձնաժողովի անդամներ`

______________________      ___________________

 (անուն, ազգանուն)

 

 (ստորագրություն)

 ______________________    ___________________

 (անուն, ազգանուն)

 

  (ստորագրություն)

«___»__________ 20___թ.

 

 

Ձև N 3

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ν ------- ՏԵՂԱՄԱՍԻ ԲՆԱԿԱՆ ԱՃԻ ԱՋԱԿՑՄԱՄԲ

ՍՏԱՑՎԱԾ ԱՆՏԱՌԱՏՆԿԱՐԿՆԵՐՆ ԱՆՏԱՌԻ ՇԱՐՔ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«____»__________20___թ.

__________մասնաճյուղի _________________ անտառապետության _______________ քառակուսու _________________ տեղամասի ___ հեկտար անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու նպատակով կատարված ստուգման տվյալները.

1. 20___ թվականի հատումներից (սանիտարական մաքրումից) հետո մնացած ծառերի խտությունը ____________, տեսակային կազմը, հասակը ______

2. Մինչև բնական աճի աջակցման աշխատանքներն առկա սերմնային և կոճղային ծագման մատղաշների քանակությունը

 

Ծառատեսակը

Սերմնային` ըստ բարձրությունների (հատ)

Կոճղաշիվային (հատ)

մինչև 0,5 մետր

0,6 -1,5 մետր

1,6 մետր և ավելի

ընդամենը

1

2

3

4

5

6

Փորձնական հատված

         

Ընդամենը

         

3. Սերմնացու ծառերի քանակը ________________

4. Ծառատեսակը______________________________________________________________

5. Բնական աճի աջակցման նպատակով իրականացված միջոցառումները___________________

 ______________________________________________________________________________________

6. Բնական աճի տվյալները աջակցման միջոցառումներից հետո

 

Ծառատեսակը

Սերմնային` ըստ բարձրությունների (հատ)

Կոճղաշիվային (հատ)

մինչև 0,5 մետր

0,6 -1,5 մետր

1,6 մետր և ավելի

ընդամենը

1

2

3

4

5

6

Փորձնական հատված

         

Ընդամենը ամբողջ տեղամասում

         

Ընդամենը մեկ հեկտարի հաշվով

   

7. Սաղարթների միակցումը _______ տոկոս

Անտառատնկարկների գույքագրման հանձնաժողովի ______________________ անտառպետության ենթախմբի անդամներ`

 

______________________      ___________________

 (անուն, ազգանուն)

 

 (ստորագրություն)

 ______________________    ___________________

 (անուն, ազգանուն)

 

  (ստորագրություն)

8. Անտառատնկարկների գույքագրման հանձնաժողովի եզրակացությունը ___________________

____________________________________________________________________________

Անտառատնկարկների գույքագրման հանձնաժողովի անդամներ`

______________________      ___________________

 (անուն, ազգանուն)

 

 (ստորագրություն)

 ______________________    ___________________

 (անուն, ազգանուն)

 

  (ստորագրություն)

«___»__________ 20___թ.

 

 

 

Ձև N 4

 

 

Հաստատում եմ

________________________________________

(անտառային ոլորտը կարգավորող պետական լիազոր մարմնի ղեկավար)

__________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

«______» ___________20___թ.

Կ.Տ.

 

ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱԿ

20_____թ անտառի շարք փոխադրման ենթակա անտառատնկարկների

 

ՀՀ

Մասնա-ճյուղ

 

 

 

 

 

Անտառային պետություն

Քառակուսի (մակերես)

Հիմնադրման տարեթիվը, ամիսը

Մակերեսը

Գլխավոր ծառատեսակը

 

Ծառերի ընդհանուր թիվը 1 հեկտարի վրա

Ծառերի միջին բարձրությունը

Անտառի շարք փոխադրման պլանավորված ժամկետը

Սաղարթների միակցումը շարքերում

Խնամքի և բարելավման համար աշխատանքների անհրաժեշ-տությունը (այո, ոչ)

Այդ թվում գլխավոր ծառատեսակից (հատ)

---------- (հատ)

Միջին աճը վերջին տարում (սմ)

--------

 (սմ)

փաստացի (տարի)

--------

 (տարի)

Սաղարթների միակցումը (տոկոս)

-------

(տոկոս)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

Անտառատնկարկների գույքագրման հանձնաժողովի անդամներ`

______________________      ___________________

 (անուն, ազգանուն)

 

 (ստորագրություն)

 ______________________    ___________________

 (անուն, ազգանուն)

 

  (ստորագրություն)

«___»__________ 20___թ.

 

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Է.ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ