Համարը 
N 227
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
17.09.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
17.09.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.09.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՂԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

”17” սեպտեմբերի 2002թ.

N 227

ք.Ստեփանակերտ

 

ՀՈՂԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմիններ սահմանել՝

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը՝ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված գյուղատնտեսական նշանակության, 13-րդ հոդվածով սահմանված գյուղատնտեսական արտադրական օբյեկտների /իր իրավասության սահմաններում/ հողերի օգտագործման արդյունավետության, գյուղատնտեսական սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության, 26-րդ հոդվածով սահմանված ջրային հողերի ու դրանց պահպանական գոտիների օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով.

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը՝ հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված բնակավայրերի հողերի օգտագործման, կառուցապատման համար նախատեսված այլ հողերի քաղաքաշինական սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով.

գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարը` հողային օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրական /իր իրավասության սահմաններում/, պահեստարանների համար նախատեսված օբյեկտների հողերի, 15-րդ հոդվածով սահմանված էներգետիկայի օբյեկտների և դրանց անվտանգության գոտիների հողերի, 16-րդ ու 17-րդ հոդվածներով սահմանված կապի և տրանսպորտի օբյեկտների ու դրանց պաշտպանական գոտիների հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության, 61-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված իրավաբանական անձանց մասնավորեցման /սեփականաշնորհման/ դեպքում պետության սեփականություն համարվող հողամասերի օտարման մասով.

դ/ Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն՝ հողերի պահպանության, հողային օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված ընդերքի օգտագործման համար տրամադրված կամ նախատեսված հողերի, 20-րդ հոդվածով սահմանված բնապահպանական հողերի, 25-րդ հոդվածով սահմանված անտառային հողերի օգտագործման բնապահպանական սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության, իր իրավասության սահմաններում հողերի պահպանության պետական վերահսկողության մասով.

ե/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը՝ հողային օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված առողջարարական նպատակներով նախատեսված հողերի և սանիտարական /լեռնային սանիտարական/ պահպանության գոտիների օգտագործման սանիտարական սահմանափակումների ու նորմերի սահմանման քաղաքականության մասով.

զ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը՝ հողային օրենսգրքի 22-րդ հոդվածով սահմանված հանգստի համար նախատեսված հողերի, 23-րդ հոդվածով սահմանված պատմական և մշակութային հողերի ու դրանց պահպանական գոտիների հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով.

է/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությունը՝ հողային օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված հատուկ նշանակության հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասին.

ը/ Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն` հողային օրենսգրքի 31-35-րդ հոդվածներին համապատասխան հողային հարաբերությունների կարգավորման, անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների, օգտագործման ու գնի վերաբերյալ տեղեկատվության կառավարման, ինչպես նաև իր իրավասության սահմաններում պետական վերահսկողության իրականացման մասով:

(1-ին կետը փոփ. 08.07.2015 N 439-Ն, փոփ. 16.11.2017 N 164-Ն, փոփ. 11.05.2018 N 347-Ն, 19.08.20 N 359-Ն, 23.09.20 N 485-Ն)

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնության պահպանության վարչությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝

ա/ երկամսյա ժամկետում սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ իրենց կանոնադրություններում սույն որոշման առաջին կետին համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

բ/ օրենսգրքի 118-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան՝ մինչև 2003 թվականի հունիսի 1-ը ապահովել հողային օրենսգրքի կիրարկումն ապահովող համապատասխան գերատեսչական նորմատիվային ակտերի սահմանված կարգով ընդունումը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 3-9-րդ գլուխներով սահմանված հողատեսքերի և գործառական նշանակության հողամասերի դասակարգումը՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ:

3. Հողային պաշարների կառավարման ոլորտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների իրավասությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա.Դանիելյան