ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
“26” նոյեմբերի 2002թ. |
N 61 |
ք.Ստեփանակերտ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 29.08.2006 N 446)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 57-րդ հոդվածին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրելու կարգը /կցվում են/:
(1-ին կետը լրաց. 29.08.2006 N 446)
2. Հաստատել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակության, կառուցապատման իրավունքի տրամադրման, անհատույց օգտագործման ու վարձակալության պայմանագրերի օրինակելի ձևերը /կցվում են/:
(2-րդ կետը լրաց. 29.08.2006 N 446)
2.1 Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի առուվաճառքի, նվիրատվության, կառուցապատման իրավունքի տրամադրման, անհատույց օգտագործման ու վարձակալության պայմանագրերը համարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ նոտարական վավերացում չպահանջող օրինակելի պայմանագրեր: Նշված պայմանագրերի օրինակելի ձևերում պայմանագրի կողմ հանդիսացող անձանց վավերապայմանների և ստորագրությունների համար նախատեսված դաշտերը կարող են լրացվել, եթե պայմանագրի կողմ հանդիսացող անձանց թիվը գերազանցում է համապատասխան պայմանագրերում վավերապայմանների և ստորագրությունների համար նախատեսված դաշտերի քանակը:
(2.1-ին կետը լրաց. 19.06.2012 N 422-Ն)
3. Uահմանել, որ`
ա) պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումը, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրումն իրականացվում է բացառապես հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներով, անտառաշինարարական նախագծերով, բնակավայրերի գլխավոր հատակագծերով, մանրամաuն հատակագծման նախագծերով, գոտևորման նախագծերով, դրանց բացակայության դեպքում` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներով նախատեսված նպատակներով օգտագործելու համար, եթե օտարվող, կառուցապատման իրավունքով և օգտագործման տրամադրվող հողամասերի նկատմամբ միաժամանակ նախատեսվել է նպատակային նշանակության փոփոխություն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 28-ի «Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մաuին» թիվ 164 որոշմամբ սահմանված կարգով.
բ) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը վարձակալության տրամադրված հողատարածքների վարձակալության ժամկետն ավարտվելուց հետո հողօգտագործման պայմանագրերը կարող են վերակնքվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե օրենքով, այլ իրավական ակտերով կամ այդ պայմանագրերով այլ բան նախատեսված չէ.
գ) մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը քաղաքացիներին և իրավաբանական անձանց օգտագործման իրավունքով տրամադրված, ինչպես նաև մասնավորեցված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոչ բնակելի տարածքները բնակելիի վերափոխելու արդյունքում ձևավորված` բնակելի տների պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամաuերը կարող են ուղղակի վաճառքի ձևով օտարվել դրանց օգտագործողներին` տվյալ հողամասի համար գործող կադաստրային արժեքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերով, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով արգելված է համապատասխան հողամասերի մաuնավորեցումը.
դ) պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս` նա հողամասի համապատասխան մասի օգտագործման իրավունք է ձեռք բերում նույն պայմաններով և ծավալով.
ե) տնամերձ և անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարվում են միայն աճուրդային կարգով` բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սեփականության իրավունքի անհատույց փոխանցման կամ ուղղակի վաճառքի դեպքերի.
զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերը, այդ թվում` ընդհանուր օգտագործման տարածքները (զբոսայգիներ, պուրակներ, հրապարակներ, փողոցներ, մայթեր, գազոններ, գետափեր, լճափեր) ենթակա չեն օտարման.
է) նոր բնակեցվող, ծայրամասային և լքված բնակավայրերում (ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը) քաղաքացիներին տրամադրված և սահմանված կարգով մասնավորեցված (սեփականաշնորհված) սակավաբնակարան բնակելի տների սեփականատերերն այդ տների (քոթեջների) պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ` քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերով և (կամ) մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելն օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով տրամադրված հողամասերի նկատմամբ ձեռք են բերում անհատույց սեփականության իրավունք.
ը) այն համայնքներում, որտեղ չեն պահպանվել հողամասերի նկատմամբ քաղաքացիների իրավունքը հաստատող փաստաթղթերը` սեփականաշնորհման հանձնաժողովների որոշումներն ու քաղվածքները, տնտեսական գրքերը (ծխամատյան, ժապավենավոր մատյան), հողամասերի նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի պետական գրանցման համար կարող է հիմք հանդիսանալ քաղաքացիների կողմից տիրապետվող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով նրանց տրամադրելու մասին համայնքի ղեկավարի (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի) որոշումը` հարկային տեսչություններում, բնակշահագործման տեղամասերում, նախկին կոմունալ տնտեսություններում պահպանվող փաստաթղթերի, հողամասերի սեփականաշնորհման մասնակի հատուցման վճարումների ցուցակների հիման վրա, որոշման մեջ դրանց առկայության մասին պարտադիր նշմամբ.
թ) պաշտպանության և ազգային անվտանգության կարիքները հոգալու համար հողամաuերի նպատակային նշանակությունը կարող է փոխվել` առանց սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված փաստաթղթերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա.
ժ) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած փախստականների համար կառուցված բնակելի տները (քոթեջները) սեփականության իրավունքով փախստականներին հատկացվելու դեպքում նշված տների (քոթեջների) զբաղեցրած և դրանց սպասարկման համար նախատեսված հողամասերը բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող չափահաս անձանց գրավոր համաձայնության առկայության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան շրջանների վարչակազմերի ղեկավարների (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի) կողմից` կառուցապատման նախագծերով սահմանված չափերով հատկացվում են անհատույց` սեփականության իրավունքով.
Կառուցապատման նախագծերի բացակայության դեպքում հողամասերի չափերը սահմանվում են դրանց փաստացի օգտագործվող չափերով, որոնք չպետք է գերազանցեն տվյալ համայնքում սահմանված հողամասերի չափերը:
(3-րդ կետը խմբ., լրաց. 28.10.2003 N 292, խմբ. 29.08.2006 N 446, լրաց. 22.03.2011 N 157-Ն)
3.1. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 31-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 403 որոշմամբ սահմանված դեպքերում հողամասերի տրամադրումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված նորմերի կիրառմամբ:
(3.1-ին կետը լրաց. 29.08.2006 N 446)
4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999թ. դեկտեմբերի 10-ի ,,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արոտավայրերի վարձակալության տրման մասին” թիվ 145, 1999թ. հունիսի 15-ի ,,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության մասին” թիվ 113 /03.10.2000թ. թիվ 199 որոշմամբ կատարված փոփոխություններով և լրացումներով հանդերձ/ և 2000թ. հուլիսի 11-ի ,,Սեփականության իրավունքով տրամադրվող պետական պահուստային ֆոնդի հողերի գների սահմանման մասին” թիվ 140 որոշումները:
|
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2002թ. նոյեմբերի 26-ի
թիվ 61 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (այսուհետ` հողամասեր) օտարելու, կառուցապատման և օգտագործման տրամադրելու կարգը:
2. Հողամասերի օտարումը, կառուցապատման և օգտագործման իրավունքի տրամադրումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով` համայնքի վարչական տարածքում` համայնքի ղեկավարի (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի), համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանի վարչակազմի ղեկավարի կողմից (բացի օրենքով սահմանված դեպքերից):
2.1. Սույն կարգի V բաժնով սահմանված աճուրդային կարգով հողամասերի օտարման կամ մրցութային կարգով կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հայտարարությունները պարտադիր հրապարակվում են «Ազատ Արցախ» հանրապետական թերթում, իսկ սույն կարգի VIII բաժնով սահմանված գյուղատնտեսական նշանակության հողամասերի մրցութային կարգով վարձակալության տրամադրման մասին հայտարարությունները` «Ազատ Արցախ» հանրապետական թերթում և (կամ) համապատասխան շրջանային թերթում, ընդ որում, աճուրդների վերաբերյալ հայտարարություններում ներառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետով, մրցույթների դեպքում` 78-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված բոլոր տեղեկությունները:
3. Տարվա ընթացքում օտարված, կառուցապատման իրավունքով և օգտագործման տրամադրված հողամասերն, օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների պետական գրանցում ստանալուց հետո, արտացոլվում են յուրաքանչյուր տարվա համար կազմվող հողային հաշվեկշռում (հաշվետվությունում), որը հողերի հաշվառում իրականացնող լիազորված պետական մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն` հաստատման:
4. Գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակության փոփոխումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացումը ոչ գյուղատնտեսական կարիքների, այդ թվում` քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար, կատարվում է աստիճանաբար` ըստ դրանց իրացման, և, որպես կանոն, աճեցված բերքը հավաքելուց հետո:
Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը, սեփականատիրոջ նախաձեռնությամբ, սահմանված կարգով փոփոխվելու դեպքում հողամասի սեփականատերն` ըստ գույքի գտնվելու վայրի, համապատաuխան բյուջե (համայնքների վարչական սահմաններում և Ստեփանակերտ քաղաքում` տեղական, համայնքների վարչական սահմաններից դուրս` պետական) է մուծում հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը:
5. Հողամասերն օգտագործվում են իրավական ակտերով, քաղաքաշինական ու հողաշինական փաստաթղթերով սահմանված և պայմանագրերում նշված նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան:
6. Գոյություն ունեցող բնակելի, հասարակական, արդյունաբերական և այլ նպատակային նշանակության օբյեկտների համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար անհրաժեշտ հողամասերն օտարվում, կառուցապատման կամ օգտագործման են տրամադրվում ուղղակի վաճառքի ձևով կամ առանց մրցույթի, եթե օտարվող (տրամադրվող) հողամասերը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել (տրամադրել) հրապարակային սակարկությունների միջոցով, ընդ որում, լրացուցիչ օտարվող (տրամադրվող) հողամասի չափը չի կարող գերազանցել սեփականության, օգտագործման, կառուցապատման իրավունքով տրամադրված (ձեռք բերված) հողամաuի չափը:
Գոյություն ունեցող օբյեկտի ընդլայնման նպատակով կարող է հողամաս տրամադրվել միայն մեկ անգամ:
7. Օտարված, կառուցապատման կամ օգտագործման տրամադրված հողամասերի համար համայնքի ղեկավարի, Ստեփանակերտի քաղաքապետի, շրջանի վարչակազմի ղեկավարի (ըստ հողամասի գտնվելու վայրի) միջոցով կազմվում է հողաշինարարական գործ, որում ներառվում են իրավասու մարմինների որոշումները հողամասերի օտարման, կառուցապատման կամ օգտագործման տրամադրման մասին, հողամասի` սահմանված կարգով կազմված հատակագիծը` նշելով նպատակային ու գործառնական նշանակությունը, հողատեսքերը և հողամասերի չափերը, օտարման, կառուցապատման կամ օգտագործման տրամադրման պայմանագրերի մեկական օրինակ:
8. Օտարված կամ օգտագործման տրամադրված հողամասերի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով կարող են դադարեցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածով սահմանված հիմքերով` դատական կարգով:
9. Սույն կարգին համապատասխան տրամադրված հողամասի սեփականության, կառուցապատման կամ օգտագործման իրավունքը ձևակերպվում է համապատասխան պայմանագրով, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
(9-րդ կետը փոփ. 19.06.2012 N 422-Ն)
10. Հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո, սեփականատիրոջ, կառուցապատման իրավունք ունեցող անձի կամ օգտագործողի ցանկությամբ, իրենց միջոցների հաշվին անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի կողմից սահմանված կարգով իրականացվում է հողամասի սահմանազատում` սահմաններն ամրացնելով համապատասխան սահմանանիշերով:
11. Հողամասի սահմանազատման փաստաթղթերը ներառվում են տվյալ հողամասի համար կազմված կադաստրային գործում:
12. Հողամասերի հատակագծերի ձևերը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:
(12-րդ կետը փոփ. 19.06.2012 N 422-Ն, խմբ. 11.09.2015 N 590-Ն)
II. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԸ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
13. Հողամասերն օտարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով`
ա) սեփականության իրավունքն անհատույց փոխանցելու միջոցով.
բ) ուղղակի վաճառքի միջոցով.
գ) աճուրդով.
դ) փոխանակության միջոցով:
14. Հողամասերն օգտագործման են տրամադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով`
ա) անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով.
բ) վարձակալության:
14.1. Հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերից:
III. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԸ` ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ
15. Հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ (բացառությամբ 1-ին կետի 4.1-ին ենթակետի) և 65-րդ հոդվածներով սահմանված դեպքերում ու կարգով.
բ) «Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան տնամերձ հողամաս տրամադրելու դեպքերում.
գ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
(15-րդ կետը խմբ. 23.05.19 N 396-Ն)
16. Քաղաքացիներից դիմումներն ընդունվում են հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին հայտարարության հրապարակման օրվանից մեկ ամսվա ընթացքում, որից հետո հինգ օրում ամփոփվում են ընդունված դիմումները` համաձայն սույն կարգի N 1 ձևի:
17. Դիմումների ամփոփման արդյունքների հիման վրա և մեկ հողաբաժնի համար ընդունված չափով ճշտվում են պահանջվող հողամասերն ըստ նպատակային ու գործառնական նշանակության`
ա) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու,
բ) որպես տնամերձ հողամաս օգտագործելու կամ անհատական բնակելի տան կառուցման ու սպասարկման համար:
Հողամասերն անհատույց տրամադրվում են համայնքի ղեկավարի կողմից` համայնքի ավագանու համաձայնությամբ:
18. Երկկողմ ծնողազուրկ երեխաներին, զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների` նախկինում սեփականաշնորհումից չօգտված անդամներին, ինչպեu նաև «Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով սահմանված դեպքերում, հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են առաջնահերթ, իսկ մյուս քաղաքացիներին` վիճակահանությամբ:
19. Վիճակահանության արդյունքների հիման վրա կազմվում են համապատասխան արձանագրություններ` համաձայն սույն կարգի NN 2 և 3 ձևերի, որոնցում նշվում են քաղաքացիների կողմից վիճակահանությամբ ձեռք բերված հողատարածությունների չափի և արժեքի, հողատեսքի, նպատակային և գործառնական նշանակության, գույքային իրավունքների ու սահմանափակումների` ներառյալ սերվիտուտների առկայության մասին տեղեկությունները:
Արձանագրություններն ստորագրում է համայնքի ղեկավարը:
IV. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՈՒՄՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ
20. Հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածով և 72-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում, ինչպես նաև էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ և համապատասխան գծային ենթակառուցվածքների, ցանկացած այլ բնական մենաշնորհային ոլորտի հիմնական գործունեությանն առնչվող օբյեկտների (շենքեր, շինություններ, այլ օժանդակ կառույցներ) կառուցման համար հողամասերի տրամադրման դեպքում.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոչ բնակելի շենքերը, շինությունները բնակելիի վերափոխելու արդյունքում ձևավորված բնակելի տների պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերն օտարելիս.
գ) գոյություն ունեցող բնակելի, հասարակական, արդյունաբերական և այլ նպատակային նշանակության օբյեկտների համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար, եթե հնարավոր չէ լրացուցիչ օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով:
(20-րդ կետը խմբ. 22.03.2011 N 157-Ն)
21. Հողամասերի ուղղակի վաճառքի գինը սահմանվում է տվյալ հողամասի կադաստրային գնի չափով, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված հողամասերի, որոնք օտարվում են հողամասի` տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով:
V. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՈՒՄՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ
22. Հողամասերն աճուրդային կարգով օտարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 69-րդ և 70-րդ հոդվածներով, «Հրապարակային սակարկությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, դասական աճուրդով:
23. Հողամասերի աճուրդի կազմակերպման փաթեթում ներառվում են օրենքով և սույն կարգով սահմանված անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը`
ա) օտարման պայմանագրի նախագիծը.
բ) օտարվող հողամասի հատակագծի նախագիծը.
գ) քաղաքաշինական գործունեության համար նախատեսվող հողամասերի համար սահմանված կարգով կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը` օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված քաղաքաշինական, բնապահպանական և այլ բնույթի պահանջների և սահմանափակումների, ելակետային տվյալների ու տեխնիկական պայմանների ամրագրմամբ, այդ թվում` հողամասի նկարագրությունը (կողմնորոշումը, թեքությունը, բարեկարգման վիճակը, հաղորդակցուղիների և իրացման ենթակա կառույցների առկայությունը), շինարարության սկզբի և ավարտի ժամկետները:
Աճուրդի կազմակերպման փաստաթղթերի նախագծերի տրամադրումը վճարովի է:
Աճուրդի արդյունքների ամփոփումից հետո 12-օրյա ժամկետում աճուրդի կազմակերպիչը հաղթողին տրամադրում է հողամաս տրամադրելու վերաբերյալ լիազոր մարմնի որոշումը, օտարման պայմանագիրը, օտարված հողամասի հատակագիծը, իսկ քաղաքաշինական գործունեության համար նախատեսվող հողամասերի համար նաև` ճարտարապետահատակագծային առաջադրանքը:
23.1. Գյուղատնտեսական նշանակության հողամասերի աճուրդի դեպքում մեկ լոտով օտարվող հողամասի առավելագույն չափը չի կարող 20 հեկտարից ավել լինել, իսկ նվազագույն չափը չի կարող պակաս լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեփականաշնորհված 0.6 հեկտար հողաբաժնի չափից, եթե համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայով այլ չափ նախատեսված չէ:
24. Աճուրդը կազմակերպում է համայնքի ղեկավարը (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետը), համայնքների վարչական սահմաններից դուրս` շրջանի վարչակազմի ղեկավարը կամ վերջիններիս կողմից լիազորված` աշխատակազմի պաշտոնատար անձը:
25. Աճուրդի անցկացման ձևի մասին նշվում է աճուրդի իրականացման մասին ծանուցման մեջ:
26. Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) հայտ` նշելով հողամասի ձեռքբերման նպատակը` համաձայն սույն կարգի N 4 ձևի.
բ) աճուրդին մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիր.
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր:
27. Եթե աճուրդը չի կայանում մեկ հայտ ներկայացնելու պատճառով, ապա հողամասն ուղղակի վաճառքի միջոցով կարող է օտարվել առաջին հերթին աճուրդի մասնակցության հայտ ներկայացնողին, իսկ նրա հրաժարվելու դեպքում` տվյալ համայնքի բնակիչներին` աճուրդի արդյունքների ամփոփումից հետո 10-օրյա ժամկետում:
Ինչպես սակարկությունների արդյունքների, այնպես էլ աճուրդը չկայանալու դեպքում կազմվում են համապատասխան արձանագրություններ` համաձայն սույն կարգի NN 5, 6 և 7 ձևերի:
28. Աճուրդում հաղթած և հողամասը գնելուց հրաժարված անձի մուծած նախավճարը չի վերադարձվում: Նա զրկվում է նաև տվյալ հողամասն ուղղակի վաճառքի միջոցով գնելու իրավունքից:
VI. ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՏԱՐՈՒՄԸ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
29. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածին համապատասխան կարող են փոխանակվել քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի հետ`
ա) հողամասերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, դրանց սեպաձևությունը, մասնատվածությունը, կտրտվածությունը վերացնելու և գյուղատնտեսական նշանակության հողամասերի միավորման (խոշորացման) նպատակային ծրագրերին աջակցելու նպատակով,
բ) եթե քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց տրամադրված կամ նրանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեuական կամ բնակելի կառուցապատման հողամասերը` դրանց սեփականատերերից անկախ պատճառներով, չեն կարող օգտագործվել իրենց նպատակային նշանակությամբ, մասնավորապես, եթե հողամասերը գտնվում են պատերազմական գործողությունների պատճառով ականապատված տարածքներում, տեխնածին վտանգներ պարունակող, այդ թվում` սողանքավտանգ գոտիներում, հատուկ պահպանվող և հատուկ նշանակության այնպիսի տարածքներում, որոնց համար` սահմանված իրավական ռեժիմով արգելված է տնտեսական գործունեության իրականացումը,
գ) պետական կամ համայնքային նշանակության ծրագրեր իրականացնելիս պետության կամ համայնքի կարիքների համար հողամասերը վերցնելու դեպքում` հատուցման գնի մեջ տրամադրվող հողամասի գնի հաշվանցով:
30. Հողամասերը փոխանակվում են քաղաքացիների կամ իրավաբանական անձանց դիմումների հիման վրա կամ ըստ հողամասի գտնվելու վայրի համայնքի ղեկավարի (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի նախաձեռնությամբ:
31. Պետական սեփականություն հանդիսացող հողամասերը փոխանակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի) կողմից, եթե չի փոխվում հողամասի նպատակային նշանակությունը:
32. Համայնքի վարչական սահմաններում` համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը փոխանակվում են համայնքի ավագանու համաձայնությամբ` համայնքի ղեկավարի որոշման հիման վրա:
33. Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի փոխանակությունը կատարվում է հողաշինարարական ու քաղաքաշինական փաuտաթղթերի հիման վրա և դրանց համապատասխան:
34. Հողամասերի փոխանակության մասին որոշման ընդունումից հետո կողմերի միջև կնքվում է հողամասերի փոխանակության մասին պայմանագիր, որին կցվում են փոխանակվող հողամասերի սահմանված կարգով կազմված հատակագծերը:
35. Հողամասերի փոխանակության մասին պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` պետական գրանցման:
36. Հողամասերի փոխանակության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և սույն կարգով:
37. Պետական սեփականություն հանդիսացող հողամասերը, սույն կարգին համապատասխան, կարող են փոխանակվել համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի հետ:
VII. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
38. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային oրենuգրքի 75-րդ հոդվածին համապատաuխան` հողամաuերն անհատույց (մշտական) oգտագործման իրավունքով տրամադրվում են`
ա) պետական և համայնքային հիմնարկներին ու կազմակերպություններին.
բ) բարեգործական, հաuարակական միավորումներին և հիմնադրամներին` իրենց գործունեության ընթացքում ձեռնարկատիրության հետ չկապված գործունեություն իրականացնելու համար.
գ) oրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեuված դեպքերում:
39. Հողամաuն անհատույց oգտագործման իրավունքով տրամադրվում է առանց մրցույթի:
40. Հողամաuն անհատույց oգտագործման իրավունքով տրամադրելու համար կազմվող հողաշինարարական գործում լրացուցիչ ներառվում են հետևյալ փաuտաթղթերը`
ա) անհատույց (մշտական) oգտագործման իրավունքով հողամաu ձեռք բերելու մաuին լիազորված մարմնի որոշումը.
բ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու դեպքում ֆինանuական միջոցներով ապահովված լինելու մաuին տեղեկանք` տրված համապատաuխան բանկի կողմից.
գ) պահանջվող հողամաuն այլ հողoգտագործողի տիրապետման տակ գտնվելու և նրա կողմից oգտագործվելու դեպքում` նաև հողoգտագործողի գրավոր համաձայնությունը, որն ենթակա է նոտարական վավերացման (եթե հողoգտագործողը քաղաքացի է):
Հողoգտագործողի անհամաձայնության դեպքում նրա իրավունքները տվյալ հողամասի կամ դրա մի մաuի նկատմամբ դադարում են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական և հողային oրենuգրքերով uահմանված կարգով:
41. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա համայնքի ղեկավարի (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի) կողմից մեկամսյա ժամկետում ընդունվում է որոշում և, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 686-րդ հոդվածին համապատասխան, կնքվում հողամասն անհատույց (մշտական) օգտագործման տրամադրելու մասին պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
Պայմանագրին կցվում է համապատաuխան հողամասի հատակագիծը:
(41-րդ կետը փոփ. 19.06.2012 N 422-Ն)
42. Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից` սույն կարգին համապատասխան:
VIII. ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
43. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 76-81-րդ հոդվածներին համապատասխան` հողամասը վարձակալության է տրամադրվում ժամանակավոր օգտագործման համար:
Հողամասերի վարձակալությունը չի կարող լինել 99 տարուց ավել ժամկետով, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի, որոնց վարձակալության ժամկետը սահմանվում է մինչև 25 տարի, ընդ որում, վարձակալը վարձակալության պայմանագիրը նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին կնքելիս կամ տվյալ հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 76-81-րդ հոդվածներին համապատասխան հողամասերը տրամադրվում են վարձակալության` ժամկետային օգտագործման համար:
44. Հողամասերը վարձակալության տրամադրվում են մրցույթով` բացառությամբ հետևյալ դեպքերի`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ կետով և 72-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների, Ստեփանակերտի քաղաքապետի ներկայացմամբ.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված հողամասի մի մասն այլ հողօգտագործողի տրամադրելու դեպքում` նախկին հողօգտագործողի իրավունքները սահմանված կարգով դադարեցվելուց հետո.
դ) մրցույթը երկրորդ անգամ չկայանալիս.
ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձանց կամ քաղաքացիներին օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերը պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հետ փոխանակման անհրաժեշտություն առաջանալիս.
զ) օգտագործման (վարձակալության) իրավունքով քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրված բնակելի, հասարակական, արդյունաբերական, գյուղատնտեսական և այլ նշանակության հողամասերի ընդլայնման անհրաժեշտության դեպքում, եթե լրացուցիչ տրամադրվող հողամասը հնարավոր չէ որպես առանձին միավոր տրամադրել մրցութային կարգով.
ը) մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքի օգտագործման իրավունք ունեցող և այն շահագործող անձանց, եթե նախկինում հողօգտագործման պայմանագրեր չեն կնքվել, ինչպես նաև պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու դեպքում:
Ընդերքօգտագործողներին նոր հողամասեր չեն կարող տրամադրվել, եթե նրանց գործունեության արդյունքում նախկինում խախտված հողերը վերականգնման նախագծերին համապատասխան չեն վերականգնվել:
ժ) պետական անտառային ֆոնդի հողերից «Արցախանտառ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամաuերը վարձակալության հանձնելիս:
45. Հողամասը վարձակալության իրավունքով տրամադրվում է`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին,
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց,
գ) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց,
դ) օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին:
46. Հողամասը վարձակալության իրավունքով տրամադրվում է հետևյալ նպատակներով`
ա) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու,
բ) ընդհանուր օգտագործման տարածքները (զբոսայգիներ, պուրակներ, ավտոկայանատներ)` դրանց նշանակությանը համապատասխան շահագործելու և բնակչությանը ծառայություններ մատուցելու,
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ նպատակներով օգտագործելու համար, ինչպես նաև պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության պայմանագրերի գործողության ընթացքում կամ դրանց գործողության ժամկետներն ավարտվելուց հետո վարձատուի կողմից պայմանագրերի ժամկետները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներով երկարացվելու դեպքում:
46.1. Վարձակալության իրավունքով տրամադրված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա կարող են կառուցվել միայն գյուղատնտեսական արտադրական նշանակության շենքեր և շինություններ` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխան:
46.2. Հողամասերի կառուցապատման իրավունքը տրամադրվում է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով սահմանված նորմերին և կանոններին համապատասխան` մրցութային կարգով` բացառությամբ հետևյալ դեպքերի`
ա) մինչև 30 քառ. մետր մակերեսով ավտոտնակների, կրպակների, առևտրի և սպասարկման այլ օբյեկտների համար.
բ) տրամադրված հողամասերի ընդլայնման անհրաժեշտության դեպքում, եթե լրացուցիչ տրամադրվող հողամասը հնարավոր չէ որպես առանձին միավոր տրամադրել մրցութային կարգով.
գ) բարեգործական, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին` իրենց գործունեության ընթացքում ձեռնարկատիրության հետ չկապված գործունեություն իրականացնելու համար.
դ) էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ և համապատասխան գծային ենթակառուցվածքների, ինչպես նաև ցանկացած այլ բնական մենաշնորհային ոլորտի հիմնական գործունեությանն առնչվող օբյեկտների (շենքեր, շինություններ, այլ օժանդակ կառույցներ) կառուցման համար.
ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված հողամասի մի մասն այլ հողօգտագործողի տրամադրելու դեպքում` նախկին հողօգտագործողի իրավունքները սահմանված կարգով դադարեցվելուց հետո.
զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձանց կամ քաղաքացիներին օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ փոխանակման անհրաժեշտություն առաջանալիս.
է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների, Ստեփանակերտի քաղաքապետի ներկայացմամբ:
(46.2-րդ կետը փոփ. 15.08.2009 N 508-Ն)
47. Հողամաuերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման համար համայնքների ղեկավարների, Ստեփանակերտի քաղաքապետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից ստեղծվում են մրցութային հանձնաժողովներ:
48. Մրցույթները կազմակերպվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներով սահմանված կարգով:
49. Մրցութային հանձնաժողովներն ստեղծվում են համայնքի ղեկավարի (Ստեփանակերտի քաղաքապետի), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների գլխավորությամբ: Համայնքային մրցութային հանձնաժողովների կազմում ընդգրկվում են համայնքի վարչակազմի համապատասխան մասնագետներ և ավագանու անդամներ, իսկ շրջանային մրցութային հանձնաժողովի կազմում` շրջանի վարչակազմի համապատաuխան մասնագետներ և հողային ռեսուրսների կառավարման լիազորված պետական մարմինների տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները:
50. Մրցութային հանձնաժողովները հրապարակում են մրցույթի պայմանները, որոնք պետք է ներառեն`
ա) հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը կամ հողատեսքը.
բ) հողամասի չափը և վարձակալության կամ կառուցապատման իրավունքի ժամկետները.
գ) հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, վարձավճարի կամ վճարի մեկնարկային գինը.
դ) օգտագործման նպատակը, հաղորդակցուղիների առկայությունը.
ե) հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը.
զ) գյուղատնտեսական հողատեսքերի դեպքում` հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պահանջները.
է) շրջակա միջավայրի և պատմամշակութային հուշարձանների պահպանության միջոցառումները:
Մրցութային հանձնաժողովը կարող է սահմանել նաև այլ լրացուցիչ պահանջներ և պայմաններ:
51. Կառուցապատման իրավունքի տրամադրման դեպքերում մրցույթի պայմաններում նշվում են նաև քաղաքաշինական նորմերին, կառուցապատման պայմաններին և քաղաքաշինական սահմանափակումներին վերաբերող հետևյալ լրացուցիչ պահանջները`
ա) հողամասի նկարագրությունը (կողմնորոշումը, թեքությունը, բարեկարգման վիճակը, հաղորդակցուղիների և իրացման ենթակա կառույցների առկայությունը).
բ) կառույցի (կառույցների) հարկայնությունը, մոտավոր տեղադրումը հատկացվող հողամասում, կառուցապատման տոկոսը.
գ) շինարարության սկզբի և ավարտի ժամկետները.
դ) տարածքի բարեկարգմանը, պահպանմանն ու սպասարկմանը ներկայացվող պահանջները:
52. Զբոսայգիների, պուրակների, ինչպես նաև ընդհանուր օգտագործման այլ տարածքների վարձակալության կամ կառուցապատման իրավունքի մրցույթի պայմաններում նշվում են նաև`
ա) կանաչապատ մակերեսի հարաբերությունը կառուցապատված (անջրանցիկ) մակերեսին (փաստացի և հեռանկարային).
բ) տարածքի այլ սեփականատերերի և օգտագործողների տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի միավորների, դրանց առկայությամբ պայմանավորված` սահմանափակումների և սերվիտուտների մասին տեղեկությունները.
գ) նշված տարածքում բնակչության հանգիստը կազմակերպելու նպատակով կառուցապատում իրականացվելու դեպքում թույլատրվող օբյեկտների շրջանակը:
52.1. Մրցույթների անցկացման փաթեթում ներառվում են ինչպես վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի նախագիծը, այնպես էլ մրցույթով տրամադրվող հողամասի հատակագծի նախագիծը` որպես պայմանագրի նախագծի հավելված:
Կառուցապատման իրավունքի տրամադրման դեպքում փաթեթում ներառվում է նաև մրցույթի պայմաններով նախատեսված` քաղաքաշինական նորմերի և սահմանափակումների, կառուցապատման պայմանների հիման վրա սահմանված կարգով կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը:
Մրցույթի անցկացման փաստաթղթերի նախագծերի տրամադրումը վճարովի է: Մրցույթի կազմակերպիչը մրցույթի արդյունքների ամփոփումից հետո 10-oրյա ժամկետում հաղթողին տրամադրում է լիազոր մարմնի որոշումը, կառուցապատման կամ վարձակալության իրավունքի համար տրամադրվող պայմանագիրը, հողամասի հատակագիծը, իսկ կառուցապատման իրավունքի տրամադրման դեպքում նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքը:
53. Մրցույթի արդյունքներն ամփոփելիս և հաղթողին որոշելիu` մրցութային հանձնաժողովը հաշվի է առնում առաջարկվող վարձավճարի (վճարի) չափը:
Առանձին դեպքերում կարող են հաշվի առնվել նաև`
ա) բիզնես ծրագիրն ու հողամասի օգտագործման տեխնիկատնտեսական հիմնավորումները.
բ) հողերի բարելավման, կուլտուր-տեխնիկական միջոցառումների իրականացման, նոր հողերի յուրացման, բնապահպանական և պատմամշակութային միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկությունները.
գ) արտադրության կազմակերպման, քաղաքաշինական գործունեության իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը, օբյեկտի կարճ ժամանակում կառուցման և շահագործման հնարավորությունը.
դ) հողամասի ռացիոնալ օգտագործման երաշխիքները, տվյալ համայնքի, շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման, ազատ աշխատուժի օգտագործման նախատեսումը.
ե) տվյալ համայնքի, շրջանի մշտական բնակիչ լինելու կամ իրավաբանական անձի գրանցման հանգամանքը:
54. Մրցութային հանձնաժողովի որոշումը ձևակերպվում է արձանագրությամբ:
Արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի անդամների, մրցույթում հաղթողի, ցանկության դեպքում` նաև մրցույթի մասնակիցների կողմից:
Մրցույթի հաղթողին որոշելիս` առաջացած հարցերը նշվում են արձանագրության մեջ` որպես հատուկ կարծիք:
Արձանագրության մեջ նշվում են մրցույթի հաղթողի տվյալները, հողամասի վարձակալության ժամկետները, հողամասի և վարձավճարի (վճարի) չափերը, հողամասի օգտագործման նպատակային և գործառնական նշանակությունը, հողամասի օգտագործման պայմանները, մրցույթի հաղթողին տրվող իրավունքները, ինչպես նաև մրցույթում սահմանված մյուս պայմանները:
55. Մրցույթում հաղթած անձն արձանագրությունը և (կամ) հողամասի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի պայմանագիրն ստորագրելուց հրաժարվելու դեպքում զրկվում է մրցույթը չկայանալու պարագայում հողամաuն առանց մրցույթի վարձակալելու (կառուցապատման իրավունք ձեռք բերելու) իրավունքից:
Եթե կրկնամրցույթը չի կայանում մեկ հայտ ներկայացված լինելու պատճառով, ապա հողամասը կարող է առանց մրցույթի 10-օրյա ժամկետում տրամադրվել առաջին հերթին հայտը ներկայացնողին, իսկ նրա հրաժարվելու դեպքում` հողամասը կարող է տրամադրվել նոր մրցույթ հայտարարելով:
56. Տրամադրված հողամասի դիմաց գանձվող վարձավճարի (վճարի) չափը և վճարման պայմանները սահմանվում են պայմանագրով` մրցույթի արդյունքների հիման վրա:
Եթե վարձակալության տրամադրվում`
ա) վարելահող, շարքից դուրս եկած խաղողայգիներ կամ բազմամյա տնկարկներ նոր այգիներ հիմնադրելու պայմանով, ապա հիմնադրման պահից նոր հիմնված և երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները, մինչև դրանց լրիվ պտղաբերության հասնելը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված և պայմանագրում պարտադիր նշված ժամկետում), վարձակալն ազատվում է վարձավճարից` դրանց տարածքը 0.1 հա և ավել լինելու դեպքում.
բ) արոտավայրեր, ապա դրանց վարձակալությունը համայնքներում իրականացվում է ըստ տվյալ համայնքում հաշվառված անասնագլխաքանակի ու օգտագործվող արոտավայրերի հարաբերակցությամբ որոշվող մեկ պայմանական գլուխ անասունին հասնող արոտավայրի դիմաց հաշվարկված վարձավճարի չափից:
գ) պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողեր, ապա սև ցելի տակ գտնվելու ժամանակահատվածում դրանց վարձակալներն ազատվում են վարձավճարից:
Սույն կետի ա) ենթակետում նշված դեպքերում վարձակալության պայմանագրերում նշվում են վարձակալության առաջին տարվա ընթացքում այգիների հիմնադրման պարտադիր պայմանը: Հակառակ դեպքում այն հողամասերը, որտեղ այդ պայմաններով այգիներ չեն հիմնադրվել, հետ են վերցվում վարձակալից` գանձելով տույժ` պայմանագրով սահմանված վարձավճարի գումարի կրկնապատիկի չափով և դրանց վարձակալության համար հայտարարվում է նոր մրցույթ:
(56-րդ կետը լրաց. 18.12.2007 N 618)
57. Համայնքների վարչական սահմաններում (Ստեփանակերտ քաղաքում) գտնվող հողամասերը մրցույթներով տրամադրելու համար վարձավճարի (վճարի) մեկնարկային չափը սահմանվում է համայնքի ղեկավարի (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի) կողմից, որը չպետք է պակաս լինի տվյալ հողամասի համար սահմանված հողի հարկի տարեկան դրույքաչափից, և հաշվարկվում է հետևյալ բանաձևով` Վվ= Հհ x 2.8 x Գ, իսկ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից, որը չպետք է պակաս լինի տվյալ հողամասի համար սահմանված հողի հարկի տարեկան դրույքաչափից, և հաշվարկվում է հետևյալ բանաձևով` Վվ = Հհ x 3.2 x Գ,
Հհ-ն` տվյալ հողատեսքի համար պայամանգրի կնքման տարվա համար հաշվարկված հողի հարկը,
Գ-ն` յուրաքանչյուր տարվա համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողերի կադաստրային արժեքի հաշարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը:
(57-րդ կետը խմբ. 29.12.2011 N 1047-Ն)
571. Համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի վարձավճարների և դրանց գծով հաշվարկված տուգանքների մուտքագրումն իրականացվում է պետական բյուջե`
1) վճարումների կանխիկ ընդունման միջոցով (միայն ֆիզիկական անձանցից).
2) բանկային համակարգի միջոցով:
Վարձավճարի վճարումները կանխիկ ընդունվում են բյուջեների եկամուտների (մուտքերի) կանխիկ գանձման անդորրագրերով (այսուհետ` անդորրագիր): Անդորրագիրը լրացվում է գրչով և ընթեռնելի: Անդորրագրում պարտադիր լրացվում են դրանում նշված բոլոր վավերապայմանները:
Վճարումներ ընդունողը`
1) վճարողից ստանալով գումարը, լրացնում է անդորրագիրը՝ երկու օրինակից և վճարողին է հանձնում անդորրագրի առաջին օրինակը՝ իր մոտ պահելով անդորրագրի երկրորդ օրինակը` որպես վճարումը հաստատող փաստաթուղթ.
2) անդորրագրերին համապատասխան կանխիկ ընդունված գումարները բանկի կանխիկ մուտքի անդորրագրերով` ըստ վարձավճար վճարողների, սահմանված կարգով եռօրյա ժամկետում մուտքագրում է համապատասխան գանձապետական հաշվին:
(571-ին կետը լրաց. 23.08.2011 N 608-Ն)
58. Հողամաuերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար կազմվում է հողաշինարարական գործ, որում ներառվում են մրցույթի պայմաններով նախատեuված փաuտաթղթերը:
59. Մրցույթների արդյունքների հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:
IX. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
60. Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերը տրամադրվում են`
ա) գյուղատնտեսական գործունեություն, այդ թվում` հեռագնա անասնապահություն իրականացնելու,
բ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու,
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ նպատակներով օգտագործելու համար:
61. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից հողամասերի անհատույց օգտագործման, կառուցապատման իրավունքի և վարձակալությամբ տրամադրումը իրականացվում է սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:
62. Հողամասերը հեռագնա անասնապահության համար վարձակալության իրավունքով տրամադրելու մասին հայտում նշվում է պահանջվող հողամասի չափը: Հայտին կից ներկայացվում են`
ա) տեղեկանք անասնագլխաքանակի մասին` ըստ տեսակների և սեռահասակային խմբերի.
բ) 3 տարվանից ավելի վարձակալության ժամկետի դեպքում` հողերի բարելավման, կուլտուր-տեխնիկական, բնապահպանական և պատմամշակութային միջոցառումների իրականացման բիզնես ծրագիր` տարածքի օգտագործման տեխնիկատնտեսական հիմնավորումներով.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից տրված` անասունների տեղափոխման երթուղու մասին փաստաթուղթը` համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության հետ:
X. ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԸՍՏ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
63. Գյուղատնտեսական նշանակության հողամասերը սեփականության կամ օգտագործման իրավունքով տրամադրվում են`
ա) գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, գիտահետազոտական և ուսումնական,
բ) խոտհնձի և անասունների արածեցման,
գ) գյուղատնտեսական արտադրական շենքերի, շինությունների կառուցման,
դ) բացառիկ դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի, հասարակական և արտադրական շենքերի, շինությունների կառուցման ու սպասարկման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործողությունների իրականացման նպատակով:
64. Հողամասերի օտարման կամ օգտագործման տրամադրման պայմանագրերում նշվում են նաև գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման այլ պայմաններ և սահմանափակումներ:
65. Գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակության փոփոխումից հետո քաղաքաշինական գործունեություն իրականացնելու դեպքում հողի սեփականատերը պարտավոր է հանել հողամասի բերրի շերտը և հանձնել համայնքի ղեկավարին կամ շրջանի վարչակազմի ղեկավարին` հողերի իրացման, բարելավման, կանաչապատման աշխատանքներ իրականացնելու ժամանակ օգտագործելու համար:
66. Գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերի տեղափոխումն ավելի ցածրարժեք հողատեսքերի, այդ թվում` պտղատու և խաղողի այգիների քանդումն իրականացվում են համայնքի ղեկավարի թույլտվության հիման վրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
67. Գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերի` ավելի ցածրարժեք հողատեսքերի տեղափոխման, ինչպես նաև հողերի յուրացման, բարելավման, կուլտուր-տեխնիկական միջոցառումների իրականացման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:
68. Հողամասերն անհատական բնակելի տների, այգետնակների կառուցման համար տրամադրվում են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով, հողերի գոտիավորման սխեմաներով նախատեսված չափերով:
69. Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակելի նշանակության առանձին շենքերի, հասարակական, արտադրական նշանակության օբյեկտների կառուցման, ինչպես նաև կառուցապատման համար նախատեսված մյուս հողամասերը տրամադրվում են քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված չափերով:
70. Օգտակար հանածոների արդյունահանման համար հողամասերը տրամադրվում են մրցույթով (բացառությամբ կոնցեսիայի պայմանագրով նախատեսված դեպքերի), վարձակալության իրավունքով, ընդերքի ուսումնասիրության կամ արդյունահանման իրավունքի հետ միաժամանակ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
71. Ընդերքօգտագործողների գործունեության ընդլայնման համար կարող են լրացուցիչ հողամասեր տրամադրվել առանց մրցույթի` հողամասի նպատակային նշանակությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխելուց հետո:
72. Ընդերքի օգտագործման հետևանքով խախտված հողերը վերականգնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
73. Հողամասերում հետախուզական, երկրաբուսաբանական, երկրաբանական և այլ բնույթի աշխատանքները կարող են իրականացվել միայն համայնքների ղեկավարների (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից սահմանված կարգով ընդունված որոշումների ու հողամասերի օգտագործողների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:
74. Նշված աշխատանքների իրականացման, ինչպես նաև հողամասերը սեփականության իրավունքով կամ օգտագործման տրամադրելու դեպքում նախկին հողօգտագործողներին պատճառված վնասներն ենթակա են հատուցման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
75. Հատուցման ենթակա են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությամբ գույքի անբաժանելի բարելավումների համար հողօգտագործողի (կառուցապատման իրավունք ձեռք բերողի) ներդրած միջոցները:
76. Հողամասերում հետախուզական աշխատանքները կարող են իրականացվել հողօգտագործողների հետ կնքված սերվիտուտի պայմանագրի հիման վրա` նշելով աշխատանքներն սկսելու և ավարտելու ժամկետները, տեղը, վճարի և վնասի չափերը, հողերի վերականգնման ու պատճառված վնասների հատուցման պայմանները և օգտագործման վերադարձնելու պարտականությունները և այլ պայմաններ: Նույն կարգով տրվում է թույլտվություն` նաև հնագիտական հետախուզական պեղումներ իրականացնելու համար:
Այդ տարածքում հայտնաբերված պատմամշակութային անշարժ արժեքների պահպանության, անվթարության ապահովության կամ ամրակայման (կոնսերվացման) անհրաժեշտության դեպքում հողամասը կարող է օրենքով սահմանված կարգով հետ վերցվել սեփականատիրոջից կամ օգտագործողից` հատուցելով վնասները:
Սույն կետում նշված փաստաթղթերը ներառվում են հողաշինարարական գործում:
77. Անտառային ֆոնդի հողերում կողմնակի անտառօգտագործման համար (բացի գյուղատնտեսական գործունեության դեպքերից) հողահատկացում չի պահանջվում:
78. Անտառային հողերի նպատակային նշանակության փոփոխումն իրականացվում և դրանք քաղաքաշինական ու այլ նպատակներով տրամադրվում են օրենքով` սույն կարգին համապատասխան:
79. Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը տրամադրվում են սույն կարգին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:
80. Այլ նշանակության հողերը տրամադրվում են սույն կարգի պահանջներին համապատասխան:
(կարգը խմբ. 29.08.2006 N 446, 23.05.19 N 396-Ն)
Ձև N 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
____________________շրջանի__________
համայնքի ղեկավար
____________________________________
(անունը, ազգանունը)
ԴԻՄՈՒՄ
Պետական սեփականություն հանդիսացող հողերից սեփականության իրավունքով անհատույց տրամադրման
_____________________________________________________________________________
(դիմումը ներկայացնող քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն)
Ծանոթանալով 200_թ.__________________ ,,_____,,-ին համայնքի ղեկավարի (Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտի քաղաքապետի) պետական սեփականություն հանդիսացող հողերից սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու վերաբերյալ հայտարարությանը, խնդրում եմ իմ` __________ շնչից բաղկացած ընտանիքին սեփականության իրավունքով տրամադրել համապատասխան չափի հողամաս, ներառյալ տնամերձը (եթե դրա անհրաժեշտություն կա, ընդգծել):
Հայտնում եմ, որ ես և իմ ընտանիքի անդամները նախկինում չենք օգտվել հողի սեփականաշնորհումից:
Դիմող_____________________________________________________________________________
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
Անձնագիր__________________________________________________________________________
(համարը, երբ և ում կողմից է տրված)
Դիմումն ընդունված է 200_թ. _______________ ,,____,,-ին և գրանցված է դիմումների հաշվառման մատյանի________________________համարով:
Ընդունող___________________________________________________________________________
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(կտրման գիծ)
Դիմումն ընդունված է 200_թ.________________ ,,_____,,-ին և գրանցված է դիմումների հաշվառման մատյանի______________________համարով:
Ընդունող___________________________________________________________________________
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
(Կտրոնը հանձնվում է դիմողին):
Ձև N 2
,,Հաստատում եմ,,
Համայնքի ղեկավար
_____________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
_____________________________
կ.տ. (ստորագրությունը)
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N_______
Հողամասը վիճակահանությամբ սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին
«_______» _____________________ 200_թ.
1. Հողամասի չափը________________________________________________________________հեկտար
2. Հողատեսքերը_________________________________________________________________________
3. Հողամասի օգտագործման նպատակը և գտնվելու վայրը______________________________________
4. Հողամասը վիճակահանությամբ սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու վերաբերյալ համապատասխան որոշման համարը և
ամսաթիվը______________________________________________________________________________
Անհատույց տրամադրվող հողամասի համարը (ինդեքսը)_________________________________________
5. Վիճակահանության մասնակիցների թիվը___________________________________________________
6. Վիճակահանության տոմսի համարը________________________________________________________
7. Վիճակահանության մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի տվյալները, հասցեն և
հեռախոսահամարը_______________________________________________________________________
Վիճակահանության մասնակից______________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
Վիճակահանությունը կազմակերպող_________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
Վիճակահանության մասնակիցներ`__________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
_______________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
_______________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
_______________________________________________________________________________________
(Լրացվում է վիճակահանության անցկացման օրը` ըստ վիճակահանության արդյունքների):
Ձև N3
Հաստատում եմ`
համայնքի ղեկավար
___________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
__________________________
կ.տ. (ստորագրությունը)
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N_______
Հողամասը վիճակահանությամբ սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու արդյունքների մասին
«_________»__________________________200_թ.
Վիճակահանության անցկացման ամսաթիվը ,,_____,, ____________________________________200_թ.
Վիճակահանության վայրը_______________________________________________________________
Վիճակահանությունն անցկացնող հանձնաժողովի կազմը
նախագահ___________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
անդամներ___________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
___________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
___________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
Վիճակահանության ներկայացված հողամասերի թիվը և մակերեսը (հա)` ըստ հողատեսքերի_______
Վիճակահանության արդյունքները
NN
ը/կ |
Վիճակահանության մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը |
Հասցեն |
Հողամասի |
Հողամասի օգտագործման նպատակը |
|
|
|
հողատեսքը |
մակերեսը (հա) |
այդ թվում տնամերձ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|
|
|
|
|
|
Վիճակահանությունն անցկացնող համայնքի ղեկավար (Ստեփանակերտում` քաղաքապետ)
___________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
Վիճակահանության մասնակիցներ______________________________________________________
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
(Լրացվում է վիճակահանության անցկացման օրը` ըստ վիճակահանության արդյունքների):
Ձև N4
Հ Ա Յ Տ
Հողամասերի աճուրդով վաճառքին մասնակցելու
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
(հայտը ներկայացնող քաղաքացու կամ իրավաբանական անձի ղեկավարի անունը)
_____________________________________________________________________________________
(հայրանունը, ազգանունը, հասցեն)
1. Ծանոթանալով 200 թ._______________________________ ,,_____,,-ին կայանալիք աճուրդում
___________________________________________________________________________համար
(վաճառվող հողամասի օգտագործման նպատակը)
վաճառվող հողամասերի մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում եմ մասնակցել աճուրդին և գնել________________________________________հողաբաժին:
2. Աճուրդի ընթացքում հողամաս գնելու դեպքում պարտավորվում եմ 10 օրվա ընթացքում կնքել առուծախի պայմանագիր:
3. Համաձայն եմ, որ 10 օրվա ընթացքում պայմանավորված գումարը չմուծելու կամ սահմանված ժամկետում պայմանագիր չկնքելու մասնակցության վճարը չվերադարձվի:
Դիմող_________________________________________________________________________________
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
Անձնագիր______________________________________________________________________________
(համարը, երբ և ում կողմից է տրված)
Հայտն ընդունված է______________________ __________________________________________200_թ.
Ընդունող_______________________________________________________________________________
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(կտրման գիծ)
Հայտն ընդունված է 200_թ. ________________ ,,_______,,-ին և գրանցված է հայտերի հաշվառման մատյանի_______________________համարով:
Ընդունող_______________________________________________________________________________
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
(Կտրոնը հանձնվում է դիմողին):
Ձև N5
,,Հաստատում եմ,,
____________________________________________
(աճուրդային հանձնաժողով ստեղծող
____________________________________________
լիազորված մարմնի ղեկավար)
____________________________________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
___________ __________________200 թ.
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N _____
Հողամասն աճուրդով վաճառելու մասին
«________»___________________ 200__թ.
1. Հողամասի օգտագործման նպատակը, հասցեն_______________________________________________
2. Հողամասն աճուրդով վաճառելու մասին համապատասխան որոշման համարը և տարեթիվը
________________________________________________________________________________________
3. Վաճառվող հողամասի համարը, ինդեքսը____________________________________________________
4. Հողամասի մեկնարկային գինը (հազ. դրամ)__________________________________________________
5. Աճուրդային քայլի չափը (հազ. դրամ)________________________________________________________
6. Աճուրդում առաջարկված հողամասի առավելագույն (վաճառքի) գինը (հազ. դրամ)
________________________________________________________________________________________
7. Գրավի չափը (հազ. դրամ)________________________________________________________________
8. Աճուրդի մասնակիցների թիվը_____________________________________________________________
10. Գնորդի տոմսի համարը_________________________________________________________________
11. Գնորդի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրային տվյալները, իրավաբանական անձի անվանումը, հասցեն
հեռախոսահամարը_______________________________________________________________________
_______________________________________________________________________________________
Գնորդ__________________________________________________________________________________
Աճուրդային հանձնաժողովի`________________________________________________________________
նախագահ_______________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
անդամներ______________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
______________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
______________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
(Լրացվում է աճուրդի կայացման օրը` ըստ աճուրդի արդյունքների)
Ձև N6
,,Հաստատում եմ,,
________________________________________
(աճուրդային հանձնաժողով ստեղծող
________________________________________
լիազորված մարմնի ղեկավար)
________________________________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
___________ __________________200 թ.
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N_____
հողամասերի` աճուրդով վաճառքի արդյունքների
«________» ______________________200_թ.
Աճուրդի անցկացման տարեթիվը____ ____________________ 200 թ.
Անցկացման վայրը_________________________________________________________________________
Աճուրդային հանձնաժողով ստեղծելու մասին տվյալներ___________________________________________
Աճուրդային հանձնաժողովի կազմը____________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
_________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)
_________________________________________________________________________________________
Աճուրդի հանված հողամասերի թիվը և մակերեսը________________________________________________
Վաճառված հողամասերի թիվը և մակերեսը_____________________________________________________
Մասնակցության վճարի ընդհանուր գումարը____________________________________________________
Աճուրդի չկայացման հետևանքով մասնակցության վճարի վերադարձված գումարի
չափը____________________________________________________________________________________
Հանձնաժողովը որոշեց հաստատել աճուրդի հետևյալ արդյունքները
NN ը/կ |
Հողամասի օգտագործման նպատակը |
Հասցեն |
Վաճառքի գինը (հազ. դրամ) |
Տեղեկություններ գնորդի մասին |
Վճարումների կարգը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Աճուրդային հանձնաժողովի`_______________________________________________________________
նախագահ______________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
անդամներ______________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
_______________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
_______________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
(Լրացվում է աճուրդի կայացման օրը` ըստ աճուրդի արդյունքների)
Ձև N7
,,Հաստատում եմ,,
________________________________________
(աճուրդային հանձնաժողով ստեղծող
________________________________________
լիազորված մարմնի ղեկավար)
________________________________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
___________ _____________200 թ.
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N____
աճուրդը չկայացած համարելու մասին
«_______»____________________ 200_թ.
Աճուրդային հանձնաժողովը` ստեղծված համաձայն_____________________________________________
________________________________________________________________________________________
(տվյալներ հանձնաժողովի ստեղծման մասին)
հանձնաժողովի նախագահ__________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
անդամներ_______________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
__________ ____________200 թ. կայացած աճուրդի արդյունքներով որոշեց հետևյալ հողամասերի վաճառքը համարել չկայացած:
NN ը/կ |
Հողամասի օգտագործման նպատակը |
Հասցեն |
Վաճառքի գինը (հազ. դրամ) |
Աճուրդում առաջարկված առավելագույն գինը (հազ. դրամ) |
Աճուրդի չկայացման պատճառները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Աճուրդային հանձնաժողովի
նախագահ_____________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
անդամներ_____________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
______________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
______________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
(Լրացվում է աճուրդի կայացման օրը` ըստ աճուրդի արդյունքների)
Ձև N8
ՈՐՈՇՈՒՄ N -------
Պետական սեփականություն հանդիսացող հողամասի օտարման
Ուսումնասիրելով
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ________________շրջանի /Ստեփանակերտ քաղաքի/__________________համայնքի____________________հասցեում գտնվող________քմ մակերեսով հողամասի օգտագործող_________________________________________________________
/քաղաքացու ազգանունը, անունը, իրավաբանական անձի անվանումը/
դիմումը` մշտական /անհատույց/ օգտագործման, վարձակալության իրավունքով /ընդգծել/ իր կողմից տիրապետվող պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով գնելու, անհատույց տրամադրման (ընդգծել) վերաբերյալ և հաշվի առնելով, որ
ա. հողամասի օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերը համապատասխանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին,
բ. հողամասը համապատասխանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և /կամ/ չի հանդիսանում Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամաս,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ԼՂՀ ____________________շրջանի /Ստեփանակերտ քաղաքի/___________համայնքի
______________________հասցեում գտնվող________քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի, անհատույց տրամադրման (ընդգծել) կարգով օտարել
_______________________________________________________ին` տվյալ հողամասի համար սահմանված
/քաղաքացու ազգանունը, անունը, իրավաբանական անձի անվանումը/
կադաստրային գնով /կադաստրային գնի 30%-ով/ /ընդգծել/, որը կազմում է ________________
ա/ հողամասի նպատակային նշանակությունը_________________________________________
բ/ հողատեսքը___________________________________________________________________
/վարելահող, պտղատու այգի, խաղողի այգի, խոտհարք և այլն/
գ/ գործառնական նշանակությունը__________________________________________________
2. 5-օրյա ժամկետում______________________________________________ի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման հիման վրա կնքված առուվաճառքի պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո:
Համայնքի, վարչակազմի ղեկավար` /Ստեփանակերտի քաղաքապետ/
Կ.Տ._______________________
ա.ա. /ստորագրությունը/
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում___________________________:
|
Ձև
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2002թ. նոյեմբերի 26-ի
թիվ 61 որոշմամբ |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ
________________________________
(կնքման վայրը) |
,,______,, __________________ 200 թ. |
ԼՂՀ__________________շրջանի________________________համայնքի ղեկավար__________________
մի կողմից, և___________________________________________________________________________
(Անձի անվանումը կամ անունը, ազգանունը)
մյուս կողմից /այսուհետև` կողմեր/ կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
I. Պայմանագրի առարկան
1. Սույն պայմանագրով 200 թ.____________-ի N___որոշման հիման վրա համայնքի ղեկավարը /այսուհետև`
Առաջին կողմ/__________________________________________________________________________
______________________________________________________________________________________
(Անձի անվանումը կամ անունը, ազգանունը)
պետական և համայնքների սեփականություն հանդիսացող_____________________________________
__________________________________________________________________________________ հա
/հողամասի նպատակային նշանակությունը/
հողամասը, որը գտնվում է_____________________________________________________________-ում
/շրջանի, համայնքի անվանումը/
փոխանակում է---------------------------------------------------------------------------------------------------------------------
___________________________________________________________________________________-ին
(Անձի անվանումը կամ անունը, ազգանունը)
սեփականության իրավունքով պատկանող__________________________________________________
/հողամասի նպատակային նշանակությունը/
______________________հա հողամասի հետ, որը գտնվում է__________________________________
/շրջանի, համայնքի անվանումը/
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------- -ում
2. Կողմերը երաշխավորում են, որ սույն պայմանագիրը կնքելու պահին հողամասը վաճառված, նվիրված կամ գրավ դրված չէ և արգելանքի տակ չի գտնվում:
3. Պայմանագրին, որպես նրա անբաժանելի մաս, կցվում են հողամասերի հատակագծերը:
II. Կողմերի իրավունքները և պարտականությունները
4. Կողմերը պարտավոր են`
4.1. Սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից երկօրյա ժամկետում միմյանց` հանձնման-ընդունման ակտով հանձնել հողամասերը և նրանց նկատմամբ իրավահաստատող փաստաթղթերը.
4.2. Միմյանց տեղեկացնել հողամասի օգտագործման նպատակի /գյուղատնտեսական նշանակության հողերի դեպքում` նաև որակական հատկանիշների/, հողամասով անցնող ճանապարհների, ջրատարի, կոյուղու, գազատարի, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև սահմանափակումների /ներառյալ սերվիտուտները/ առկայության մասին:
5. Փոխանակման ենթակա հողամասերը`
ա/ համարժեք են /ընդգծել/
բ/ համարժեք չեն, ուստի____________________________________________________________________
/կողմի անվանումը կամ անուն, ազգանունը/
պարտավորվում է իր պարտականությունը կատարելուց առաջ վճարել գների տարբերությունը, որը կազմում է __________________________ դրամ:
III. Սեփականության իրավունքի ծագումը
6. Սույն պայմանագիրը ենթակա է պարտադիր նոտարական վավերացման:
7. Հողամասի նկատմամբ փոխանակողների սեփականության իրավունքը ծագում է սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից:
Կողմերի պատասխանատվությունը
8. Կողմերը սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար կրում են գույքային պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
IV. Եզրափակիչ դրույթներ
9. Կողմերի միջև տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
10. Սույն պայմանագրում բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են կամ պայմանագիրը լուծվում է կողմերի գրավոր համաձայնությամբ կամ դատական կարգով:
11. Սույն պայմանագիրը կնքվում է ____ հավասարազոր օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկական օրինակ:
12. Կողմերի հասցեները և ստորագրությունները`
_____________________________________
/անունը, ազգանունը, անվանումը/ |
_____________________________________
|
հասցեն_______________________________ |
հասցեն________________________________ |
_____________________________________
ստորագրություն |
______________________________________
ստորագրություն |
(Պայմանագիրը փոփ. 29.08.2006 N 446)
|
Ձև
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2002թ. նոյեմբերի 26-ի
թիվ 61 որոշմամբ |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N
ՀՈՂԱՄԱՍԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ
Վաճառող՝
□ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝
ի դեմս___________________________________________________________________
□ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ______________ շրջանի _________ համայնքն՝
ի դեմս___________________________________________________________________
որի անունից □ կանոնադրության հիման վրա □ լիազորագրի հիման վրա հանդես է գալիս`
անուն_____________________________________
ազգանուն__________________________________
հայրանուն_________________________________
հաշվառման հասցե______________________________________________
անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներ__________________________________
Գնորդ՝
□ Ֆիզիկական անձ
անուն____________________________________
ազգանուն_________________________________
հայրանուն ________________________________
հաշվառման հասցե______________________________________________
անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներ_________________________________
(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)
□ Իրավաբանական անձ
անվանում________________________________
գրանցման համար__________________________
գտնվելու վայրը____________________________
որի անունից □ կանոնադրության հիման վրա □ լիազորագրի հիման վրա հանդես է գալիս`
անուն__________________________________
ազգանուն_______________________________
հայրանուն______________________________
հաշվառման հասցե___________________________________
անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներ _______________________________
(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)
I. Պայմանագրի առարկան
1. Սույն պայմանագրով վաճառողը պարտավորվում է գնորդին, որպես սեփականություն,
հանձնել________________________հա, որից` ______________________________
(հողատեսքերի անվանումները)
հողամաս (այսուհետ` գույք), իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ գույքը և դրա համար
վճարել ____________________________________ Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Սույն պայմանագրի կնքման պահին գույքի գինը գնորդի կողմից վճարված է:
3. Գույքի հատակագիծը կցվում է սույն պայմանագրին և հանդիսանում է նրա անբաժանելի մասը:
4. Վաճառողը երաշխավորում է, որ սույն պայմանագրի կնքման պահին գույքը վաճառված, նվիրված կամ գրավ դրված չէ և արգելանքի տակ չի գտնվում:
II. Կողմերի իրավունքները և պարտականությունները
5. Վաճառողը պարտավոր է`
5.1. սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից երկօրյա ժամկետում գնորդին` հանձնման-ընդունման ակտով հանձնել գույքը, ինչպես նաև` գույքի նկատմամբ գնորդի` գրանցված իրավունքները հավաստող փաստաթղթերը.
5.2. գնորդին հանձնել գույքի օգտագործման նպատակի, չափերի, կարգի, ճանապարհների, ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի (գյուղատնտեսական հողերի դեպքում` նաև որակական հատկանիշների), ինչպես նաև սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայության մասին
______________________________________________________________________
(նշել աճուրդի անցկացման տեղը, օրը, ժամը)
կայացած աճուրդից մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տվյալներին համապատասխան գույք:
6. Եթե վաճառողը գնորդին հանձնել է սույն պայմանագրի 5.2-րդ կետում նշված պահանջներին չհամապատասխանող գույք, ապա գնորդն իրավունք ունի պահանջելու փոխարինել այդ գույքը կամ` հրաժարվել հանձնված գույքից և պահանջելու` վերադարձնել գույքի համար վճարված գինը:
III. Սեփականության իրավունքի փոխանցումը
7. Գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը ծագում է սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից:
IV. Կողմերի պատասխանատվությունը
8. Կողմերը սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար կրում են գույքային պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
V. Պայմանագրի գործողությունը
9. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքվելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնում պայմանագրից ծագող իրավունքների գրանցման պահից և գործում է մինչև կողմերի` սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների պատշաճ կատարումը:
VI. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը
10. Սույն պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և, որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնար են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
VII. Եզրափակիչ դրույթներ
11. Սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտականությունները չկատարելու համար պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Սույն պայմանագրում բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են, կամ պայմանագիրը լուծվում է գրավոր համաձայնությամբ կամ դատարանի վճռին համապատասխան:
Ստորագրություններ՝
Վաճառող ________________________ Գնորդ ___________________________
(անուն, ազգանուն) (անուն, ազգանուն)
________________________ ___________________________
(ստորագրություն) (ստորագրություն)
Կ.Տ. Կ.Տ.
Սույն պայմանագիրը կողմերը ստորագրել են իմ` Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի ____________________ աշխատակից`___________________ ներկայությամբ: Նրանց (նաև ներկայացուցիչների, եթե պայմանագրի կողմ հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքը կամ իրավաբանական անձը) անունը, ազգանունը, ինքնությունը ստուգված են:
_______________________________________:
(տարեթիվ, ստորագրություն)
(Պայմանագիրը խմբ. 19.06.2012 N 422-Ն, փոփ. 11.09.2015 N 590-Ն, փոփ. 15.12.2017 N 275-Ն, 28.08.20 N 399-Ն)
|
Ձև
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2002 թ. նոյեմբերի 26-ի
թիվ 61 որոշմամբ |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ
Նվիրատու ՝
□ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝
ի դեմս________________________________________________________________
□ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության __________ շրջանի __________ համայնքն՝
ի դեմս________________________________________________________________
որի անունից □ կանոնադրության հիման վրա □ լիազորագրի հիման վրա հանդես է գալիս`
անուն__________________________
ազգանուն_______________________
հայրանուն______________________
հաշվառման հասցե________________________________
անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներ _______________________________
Նվիրառու ՝
□ Ֆիզիկական անձ
անուն__________________________
ազգանուն_______________________
հայրանուն ______________________
հաշվառման հասցե__________________________________________
անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներ_______________________________
(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)
□ Իրավաբանական անձ
անվանում______________________________
գրանցման համար________________________
գտնվելու վայրը__________________________
որի անունից □ կանոնադրության հիման վրա □ լիազորագրի հիման վրա հանդես է գալիս`
անուն____________________________
ազգանուն_________________________
հայրանուն ________________________
հաշվառման հասցե___________________________________
անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներ______________________________
(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)
20 թ. _______ ______ -ի N _____ որոշման և վիճակահանության արդյունքների մասին N_____ արձանագրության հիման վրա կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. Սույն պայմանագրին համապատասխան` նվիրատուն անհատույց սեփականության իրավունքով նվիրառուին է հատկացնում պետական (համայնքային) (ընդգծել) սեփականությունը հանդիսացող ___________________հա հողամասը, որը գտնվում է ___________________________________________ - ում:
(շրջանի, համայնքի անվանումը)
2. Հողամասը հատկացվում է _____________________________________ համար:
(հողամասի տրամադրման նպատակը)
3. Պայմանագրին, որպես անբաժանելի մաս, կցվում է հողամասի հատակագիծը:
4. Արգելվում է տրամադրված հողամասի օգտագործումն այլ նպատակներով:
5. Կողմերի միջև ծագած տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ստորագրություններ՝
Նվիրատու _____________________ Նվիրառու ______________________
(անուն, ազգանուն) (անուն, ազգանուն)
_____________________ ______________________
(ստորագրություն) (ստորագրություն)
Կ.Տ. Կ.Տ.
Սույն պայմանագիրը կողմերը ստորագրել են իմ` Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի _________________ աշխատակից`_________________ ներկայությամբ: Նրանց (նաև ներկայացուցիչների, եթե պայմանագրի կողմ հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքը կամ իրավաբանական անձը) անունը, ազգանունը, ինքնությունը ստուգված են:
_____________________________________:
(տարեթիվ, ստորագրություն)
(Պայմանագիրը խմբ. 19.06.2012 N 422-Ն, փոփ. 11.09.2015 N 590-Ն, փոփ. 15.12.2017 N 275-Ն, 28.08.20 N 399-Ն)
|
Ձև
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2002 թ. նոյեմբերի 26-ի
թիվ 61 որոշմամբ |
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N
ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Սեփականատեր՝
□ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝
ի դեմս____________________________________________________________________
□ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ____________ շրջանի ___________ համայնքն՝
ի դեմս____________________________________________________________________
որի անունից □ կանոնադրության հիման վրա □ լիազորագրի հիման վրա հանդես է գալիս`
անուն_________________________
ազգանուն______________________
հայրանուն_____________________
հաշվառման հասցե____________________________________________
անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներ ___________________________________
Կառուցապատող՝
□ Ֆիզիկական անձ
անուն_________________________
ազգանուն______________________
հայրանուն_____________________
հաշվառման հասցե______________________________________________
անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներ___________________________________
(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)
□ Իրավաբանական անձ
անվանում________________________________
գրանցման համար__________________________
գտնվելու վայրը____________________________
որի անունից □ կանոնադրության հիման վրա □ լիազորագրի հիման վրա հանդես է գալիս`
անուն__________________________
ազգանուն_______________________
հայրանուն______________________
հաշվառման հասցե___________________________________
անձնագրի(նույնականացման քարտի) տվյալներ__________________________________
(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական և հողային օրենսգրքերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 61 որոշման համաձայն կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
1.1. Սույն պայմանագրով Սեփականատերը պարտավորվում է _____________________
(վճարի դիմաց կամ անհատույց)
կառուցապատողին տրամադրել հողամաս, որը գտնվում է ___________________ հասցեում:
Տրամադրվող հողամասի ընդհանուր մակերեսը ______________________հեկտար է:
1.2. Սույն պայմանագրի գործողության ընթացքում կառուցապատված հողամասի օգտագործման արդյունքում կառուցապատողի ստացած եկամուտները նրա սեփականությունն են:
1.3. Տրամադրվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատվում է հետևյալ փաստաթղթերով`_____________________________________________________________
_______________________________________________________________________:
1.4. Սեփականատերը երաշխավորում է, որ սույն պայմանագրի 1.1.-ին կետում նշված հողամասը վաճառված, գրավ դրված, ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման, այլ անձանց կառուցապատման իրավունքով տրամադրված չէ, վեճի առարկա չէ, արգելանքի տակ չի գտնվում:
1.5. Սեփականատիրոջ կողմից տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ սույն պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար:
2. Պայմանագրի ժամկետը
Կառուցապատման իրավունքի ժամկետը սահմանվում է 20 թվականի ____________________-ից մինչև 20 թվականի ________________________-ը:
3. Հատուկ պայմանները
3.1. Հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի տրամադրումը չի հանգեցնում դրա նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման:
3.2. Կառուցապատման ժամկետի ավարտից հետո կառուցապատողը պարտավոր է հողամասը (բացառությամբ բաժանելի բարելավումների), հաշվի առնելով բնականոն վատթարացումը, ակտով հանձնել հողամասի սեփականատիրոջը:
3.3. Կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո կառուցապատողի կատարած անբաժանելի բարելավումները չեն հատուցվում:
4. Կողմերի իրավունքները և պարտականությունները
4.1. Սեփականատերն իրավունք ունի`
4.1.1. կառուցապատողից պահանջելու հողամասն օգտագործել սույն պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխան.
4.1.2. կառուցապատողի կողմից վճարը (սույն պայմանագրով նախատեսված դեպքում) վճարելու ժամկետների էական խախտման դեպքում նրանից պահանջնելու վաղաժամկետ կատարել վճարումը.
4.1.3. եթե կառուցապատողը հողամասից օգտվում է պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանն անհամապատասխան, ապա պահանջելու լուծել պայմանագիրը և հատուցելու վնասները:
4.2. Սեփականատերը պարտավոր է`
4.2.1. 5-օրյա ժամկետում հանձնման-ընդունման ակտով կառուցապատողին տրամադրել համապատասխան հողամաս.
4.2.2. համաձայնեցված կարգով կառուցապատողի հետ մասնակցել կառուցապատման նպատակով հողամասն արդյունավետ օգատգործելու և այն պատշաճ վիճակում պահպանելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը.
4.2.3. կառուցապատողին նախազգուշացնել տրամադրված հողամասի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների (գրավի իրավունք, սերվիտուտ և այլն) մասին.
4.3. Կառուցապատողը իրավունք ունի`
4.3.1. սեփականատիրոջից պահանջելու սույն պայմանագրի 4.2.1.-ին կետով սահմանված ժամկետում իրեն տրամադրել հողամասը.
4.3.2. սեփականատիրոջից պահանջելու իրեն տրամադրել հողամասին վերաբերող փաստաթղթերը.
4.3.3. հողամասի օգտագործմանն ամբողջովին կամ մասնակիորեն խոչընդոտող թերություններ հայտնաբերելիս` իր ընտրությամբ պահանջելու վաղաժամկետ լուծել պայմանագիրը.
4.3.4. սեփականատիրոջ կողմից սույն պայմանագրի 4.2.3.-րդ կետում նշված պարտականությունը չկատարվելու դեպքում, պահանջելու նվազեցնել վճարը (վճար նախատեսված լինելու դեպքում).
4.3.5. տնօրինելու կառուցապատման իրավունքը` փոխանցելու այլ անձի, ազատորեն օտարելու, գրավ դնելու այն, ինչպես նաև կատարելու այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ.
4.3.6. կառուցապատման իրավունքը փոխանցելու այլ անձի` համապարփակ իրավահաջորդության կարգով:
4.4. Կառուցապատողը պարտավոր է`
4.4.1. ժամանակին վճարել կառուցապատման իրավունքի համար վճարը (վճար նախատեսված լինելու դեպքում).
4.4.2. հողամասն օգտագործել բացառապես կառուցապատման նպատակով.
4.4.3. կառուցապատման իրավունքն իրականացնել քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ` սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը.
4.4.4. ինչպես պայմանագրի ժամկետն ավարտվելու, այնպես էլ այն վաղաժամկետ դադարելու դեպքում, ոչ ուշ, քան 2 շաբաթ առաջ սեփականատիրոջը գրավոր տեղեկացնել հողամասի նախատեսվող ազատման մասին, և հողամասը բարեկարգ վիճակում, հաշվի առնելով բնականոն վատթարացումը, ակտով հանձնել սեփականատիրոջը.
4.4.5. կառուցապատման իրավունքի պայմանագրի ժամկետն ավարտվելուց մեկ ամիս առաջ սեփականատիրոջը տեղեկացնել պայմանագրի ժամկետը երկարաձգելու իր մտադրության մասին:
5. Պայմանագրով կատարվող վճարները և հաշվարկները
(լրացվում է վճար նախատեսված լինելու դեպքում)
5.1. Սույն պայմանագրի 1.1.-ին կետում նշված կառուցապատման իրավունքի տարեկան վճարը կազմում է ______________________ դրամ, որի չափը չի կարող պակաս լինել հողի հարկի տարեկան դրույքաչափից:
5.2. Վճարը կարող է վերանայվել կողմերից մեկի պահանջով` սույն պայմանագրի 9.1.-ին կետով սահմանված կարգով:
5.3. Վճարումները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության _______________________________ բանկում` ____________ հաշվի համարին: Սեփականատերը նշված հաշվի համարի կամ վճարումների կատարման կարգի փոփոխման մասին նախապես տեղյակ է պահում կառուցապատողին:
6. Կողմերի պատասխանատվությունը
(լրացվում է վճար նախատեսված լինելու դեպքում)
6.1. Սեփականատերը 4.2.1.-ին կետով սահմանված _________________________ ժամկետում իր մեղքով հողամասը կառուցապատողին չտրամադրելու դեպքում, կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ` տարեկան վճարի գումարի ______________________ տոկոսի չափով:
6.2. Կառուցապատողի կողմից սույն պայմանագրով սահմանված ժամկետներում վճարումները չկատարվելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ` տարեկան վճարի գումարի ____________ տոկոսի չափով:
6.3. Սույն պայմանագրով սահմանված տույժի (տուգանքի) վճարումը կողմերին չի ազատում նրանց վրա դրված պարտավորությունների կատարումից և խախտումների վերացման պարտականությունից:
6.4. Եթե կառուցապատողը պայմանագիրը դադարելուց հետո չի վերադարձրել հողամասը կամ այն վերադարձրել է ժամկետի խախտմամբ, ապա սեփականատերն իրավունք ունի պահանջնելու վճար` կետանցի ամբողջ ժամանակահատվածի համար:
7. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը
7.1. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
8. Պայմանագիրը վաղաժամկետ լուծելու հիմքերը
8.1. Սեփականատիրոջ պահանջով կառուցապատման իրավունքի պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե կառուցապատողը`
8.1.1. հողամասն օգտագործել է սույն պայմանագրի պայմանների կամ հողամասի նշանակության էական կամ բազմակի խախտումներով.
8.1.2. էականորեն վատթարացրել է հողամասի վիճակը.
8.1.3. սույն պայմանագրով սահմանված վճարման (վճար նախատեսված լինելու դեպքում) ժամկետը լրանալուց հետո 2 անգամից ավելի չի կատարել վճարումը:
8.2. Կառուցապատողի պահանջով սույն պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե`
8.2.1. սեփականատերը կառուցապատողի օգտագործմանը չի տրամադրել հողամասը կամ խոչընդոտներ է ստեղծել հողամասը պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանը համապատասխան օգտագործելու համար.
8.2.2. կառուցապատողին տրամադրված հողամասն ունի դրա օգտագործմանը խոչընդոտող թերություններ, որոնց մասին սեփականատերը չի նշել պայմանագիրը կնքելիս, որոնք նախապես հայտնի չեն եղել կառուցապատողին և վերջինս չպետք է հայտնաբերեր պայմանագիրը կնքելիս.
8.2.3. հանգամանքների բերումով, որոնց համար կառուցապատողը պատասխանատու չէ, հողամասը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի:
9. Պայմանագրի փոփոխումը, լուծումը, դադարումը և երկարաձգումը
9.1. Պայմանագրի պայմանների փոփոխումը, դրա լուծումը և դադարումը կատարվում են կողմերի համաձայնությամբ:
9.2. Կառուցապատողը սույն պայմանագրով իր ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման դեպքում պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո այլ անձնաց նկատմամբ` նույն տարածքի կառուցապատման իրավունքի (օգտագործման) նոր պայամանգրի կնքելու նախապատվության իրավունք ունի:
10. Հողամասի բարելավումները
10.1. Հողամասից կառուցապատողի կատարած բաժանելի բարելավումները համարվում են նրա սեփականությունը:
11. Վեճերի լուծման կարգը
11.1. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:
12. Այլ պայմաններ
12.1. Սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվության են ենթարկվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ստորագրություններ՝
Սեփականատեր_____________________ Կառուցապատող ___________________
(անուն, ազգանուն) (անուն, ազգանուն)
_____________________ ___________________
(ստորագրություն) (ստորագրություն)
Կ.Տ. Կ.Տ.
Սույն պայմանագիրը կողմերը ստորագրել են իմ` Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի__________________ աշխատակից`_________________ ներկայությամբ: Նրանց (նաև ներկայացուցիչների, եթե պայմանագրի կողմ հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքը կամ իրավաբանական անձը) անունը, ազգանունը, ինքնությունը ստուգված են:
________________________________________:
(տարեթիվ, ստորագրություն)
(Պայմանագիրը լրաց. 29.08.20016 N 446, խմբ. 19.06.2012 N 422-Ն, փոփ. 11.09.2015 N 590-Ն, փոփ. 15.12.2017 N 275-Ն, 28.08.20 N 399-Ն)
|
Ձև
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2002թ. նոյեմբերի 26-ի
թիվ 61 որոշմամբ |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N
ՀՈՂԱՄԱՍԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Փոխատու՝
□ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝
ի դեմս____________________________________________________________________
□ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ______________ շրջանի _________ համայնքն՝
ի դեմս____________________________________________________________________
որի անունից □ կանոնադրության հիման վրա □ լիազորագրի հիման վրա հանդես է գալիս`
անուն ________________________
ազգանուն _____________________
հայրանուն_____________________
հաշվառման հասցե____________________________________________
անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներ__________________________________
Փոխառու՝
□ Ֆիզիկական անձ
անուն ________________________
ազգանուն _____________________
հայրանուն_____________________
հաշվառման հասցե_____________________________________________
անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներ_________________________________
(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)
□ Իրավաբանական անձ
անվանում ________________________________
գրանցման համար__________________________
գտնվելու վայրը____________________________
որի անունից □ կանոնադրության հիման վրա □ լիազորագրի հիման վրա հանդես է գալիս`
անուն _________________________
ազգանուն ______________________
հայրանուն______________________
հաշվառման հասցե__________________________________
անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներ _______________________________
(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)
20 թ. ________ _____ - ի N_____ որոշման հիման վրա կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
I. Պայմանագրի առարկան
1. Սույն պայմանագրին համապատասխան փոխատուն մրցույթում հաղթող ճանաչված անձի՝ փոխառուի անհատույց տիրապետմանը և օգտագործմանն է տրամադրում __________________վայրում գտնվող՝ ______________ քառ.մ մակերեսով հողամասը՝ համաձայն սույն պայմանագրի հավելվածը կազմող հողամասի հատակագծի, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը:
2. Հողամասը տրամադրվում է, ____________________________________________
(հողամասի տրամադրման նպատակը,
____________________________________________________________________
պայմանները (ներդրումները, դրանց ժամկետները, կառուցման ժամկետները և այլն)
____________________________________________________________________
____________________________________________________________________
(հողամասի օգտագործման նկատմամբ սահմանափակումները)
3. Հողամասի նկարագիրը ________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
II. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
4. Փոխառուն իրավունք ունի՝
4.1. տիրապետելու և օգտագործելու հողամասը՝ սույն պայմանագրին և հողի նպատակային նշանակությանը համապատասխան.
4.2. հողամասը ենթարկելու բարելավումների և փոփոխությունների (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն) դրա նպատակային օգտագործմանը համապատասխան.
4.3. միայն փոխատուի համաձայնությամբ և նրա կողմից սահմանված պայմաններով ու ժամկետներով հողը հանձնելու երրորդ անձի.
4.4. պայմանագրի ժամկետի ավարտմանը կամ պայմանագրի վաղակետ դադարեցմանը նախորդող մեկ ամսվա ընթացքում միջոցներ ձեռնարկելու սույն պայմանագրի պայմաններին համապատասխան անհատույց օգտագործվող գույքը ժամանակին փոխատուին վերադարձնելու համար, հանելու փոխատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները, իսկ ամրակայված անշարժ գույքը` կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու փոխատուին.
4.5. փոխատուից պահանջելու պատճառված վնասների հատուցում պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծելու դեպքում.
4.6. փոխատուի համաձայնությամբ, նախապատվության իրավունքով շարունակելու սույն պայմանագիրը` դրա ժամկետի ավարտից հետո:
5. Փոխառուն պարտավոր է`
5.1. ժամանակին և սահմանված կարգով ապահովել հողհատկացման մասին որոշմամբ և սույն պայմանագրով նախատեսված հողամասի օգտագործմանը ներկայացվող պահանջները, հողամասի օգտագործման նկատմամբ սահմանափակումները և պահպանման միջոցառումները.
5.2. թույլ չտալ հողամասի այնպիսի փոփոխություն, որը կհանգեցնի դրա արժեքի նվազեցմանը կամ բնութագրերի վատթարացմանը.
5.3. փոխատուի համաձայնությամբ փոփոխությունների ենթարկել հողամասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանն ու սույն պայմանագրին համապատասխան.
5.4. մինչև պայմանագրով նախատեսված անհատույց օգտագործման ժամկետը լրանալը կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցումը միջոցներ ձեռնարկել փոխատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները հանելու և ամրակայված անշարժ գույքը փոխատուին օտարելու, անբաժանելի բարելավումները և առանց փոխատուի գրավոր համաձայնության իր կողմից կատարված հողի բարելավումներն ու ամրակայված գույքը /բաժանելի ու անբաժանելի/ փոխատուի պահանջով թողնելու կամ վերացնելու միջոցով հողամասը ժամանակին ազատելու համար.
5.5. հողամասի վրա գտնվող և փոխատուին սեփականության իրավունքով պատկանող ամրակայված գույքը երրորդ անձի մոտ գրավ դնելու կամ օտարելու դեպքում նախապես գրավոր տեղյակ պահել փոխատուին.
5.6. արգելվում է ինքնակամ կերպով անհատույց օգտագործման իր իրավունքը լրիվ կամ մասնակիորեն երրորդ անձի փոխանցելը կամ զիջելը, հողը կամ դրա նկատմամբ գույքային իրավունքները գրավ դնելը, իրավաբանական անձի կանոնադրական կապիտալը ներդնելը կամ հողամասը երրորդ անձի` օգտագործման իրավունքով /հատուցմամբ կամ անհատույց/ տրամադրելը:
6. Փոխատուն իրավունք ունի`
6.1. փոխառուից պահանջելու հողն օգտագործել սույն պայմանագրով սահմանված նպատակներով և պայմաններին համապատասխան, պահպանելու հողի օգտագործման նկատմամբ սահմանափակումները, իրականացնելու հողի բարելավման միջոցառումներ.
6.2. փոխառուի կամ նրա ներկայացուցչի հետ միասին մուտք գործելու օգտագործվող հողամաս` օգտագործման պայմանները հսկելու նպատակով, չխոչընդոտելով փոխառուի բնականոն գործունեությունը.
6.3. օգտագործվող հողն օտարելու հօգուտ երրորդ անձի, եթե այդ օտարումը չի խախտում հողի ձեռքբերման փոխառուի նախապատվության իրավունքը և չի անդրադառնում սույն պայմանագրի վրա.
6.4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պայմանագրով սահմանված դեպքում և կարգով վաղակետ լուծելու պայմանագիրը.
6.5. օգտվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից.
6.6. անհատույց օգտագործման ժամկետն ավարտվելուց կամ պայմանագիրը վաղակետ դադարեցվելուց հետո իր հայեցողությամբ տնօրինելու իր պահանջով փոխառուի կողմից թողնված հողամասի բարելավումները և ամրակայված գույքը /բաժանելի և անբաժանելի/:
7. Փոխատուն պարտավոր է`
7.1. չմիջամտել փոխառուի տնտեսական գործունեությանը, եթե այն վնաս չի պատճառում շրջակա միջավայրին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը.
7.2. նախօրոք տեղեկացնել փոխառուին հողամասն այլ անձանց տնօրինությանը կամ սեփականությանը փոխանցելու մասին.
III. Պայմանագրի գործողության ժամկետը
8. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից սկսած և գործում է
□ մինչև ____ ________________ _______ թ.
□ անորոշ ժամկետով:
9. Կողմերից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել պայմանագրից` մեկ ամիս առաջ դրա մասին ծանուցելով մյուս կողմին:
IV. Պայմանագրի դադարումը
10. Սույն պայմանագիրը դադարում է`
10.1. պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում.
10.2. կողմերի փոխադարձ համաձայնությամբ.
10.3. պայմանագրով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքում և կարգով վաղաժամկետ լուծվելու դեպքում:
V. Անհաղթահարելի ուժը
11. Սույն պայմանագրով անհաղթահարելի ուժ ասելով հասկացվում է ջրհեղեղ, պայթյուն, հրդեհ, երկրաշարժ, այլ տարերային աղետներ, պատերազմ, ռազմական գործողություններ, զինված հարձակում, զանգվածային անկարգություններ, մայրուղային խողովակաշարերի վթար կամ նման այլ իրադարձություններ:
12. Կողմերն ազատվում են իրենց պարտականությունների մասնակի կամ լրիվ չկատարելու համար սույն պայմանագրով նախատեսված պատասխանատվություններից, եթե դա տեղի է ունեցել սույն պայմանագիրը կնքելուց հետո ծագած այնպիսի անհաղթահարելի ուժի հետևանքով, որը կողմերը չէին կարող կանխել կամ կանխագուշակել, և որի պատճառով փոխառուն չի կարող շարունակել հողի բնականոն օգտագործումը:
13. Անհաղթահարելի ուժի ազդեցության ժամանակահատվածը մեկ ամսվանից երկարաձգվելու կամ դրա հետևանքները վեց ամսվա ընթացքում չվերացվելու դեպքում կողմերը պետք է ընդունեն սույն պայմանագիրը շարունակելու մասին որոշում:
VI. Եզրափակիչ դրույթներ
14. Սույն պայմանագիրը պարտադիր է կողմերի իրավահաջորդների համար:
15. Փոխառուի կողմից օգտագործվող հողամասին ամրակայված գույքը հօգուտ երրորդ անձի օտարելու դեպքում վերջինիս են անցնում նաև հողի նկատմամբ փոխառուին` նախքան ամրակայված գույքի օտարումը պատկանող իրավունքները և պարտականությունները:
16. Հողի սեփականատիրոջ կողմից հողը երրորդ անձի օտարելիս` փոխառուն պահպանում է օգտագործվող հողի նկատմամբ` մինչև հողի օտարումն իր ունեցած իրավունքները և պարտականությունները:
17. Կողմերի միջև ծագած տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ստորագրություններ՝
Փոխատու ______________________ Փոխառու ______________________
(անուն, ազգանուն) (անուն, ազգանուն)
______________________ _________________________
(ստորագրություն) (ստորագրություն)
Կ.Տ. Կ.Տ.
Սույն պայմանագիրը կողմերը ստորագրել են իմ` Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի ___________________ աշխատակից`__________________ ներկայությամբ: Նրանց (նաև ներկայացուցիչների, եթե պայմանագրի կողմ հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքը կամ իրավաբանական անձը) անունը, ազգանունը, ինքնությունը ստուգված են:
______________________________________:
(տարեթիվ, ստորագրություն)
(Պայմանագիրը խմբ. 19.06.2012 N 422-Ն, փոփ. 11.09.2015 N 590-Ն, փոփ. 15.12.2017 N 275-Ն, 28.08.20 N 399-Ն)
|
Ձև
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2002թ. նոյեմբերի 26-ի
թիվ 61 որոշմամբ |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ
Վարձատու՝
□ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝
ի դեմս_____________________________________________________________________
□ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության _______________ շրջանի ________ համայնքն՝
ի դեմս_____________________________________________________________________
որի անունից □ կանոնադրության հիման վրա □ լիազորագրի հիման վրա հանդես է գալիս`
անուն ________________________
ազգանուն _____________________
հայրանուն_____________________
հաշվառման հասցե____________________________________________
անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներ___________________________________
Վարձակալ՝
□ Ֆիզիկական անձ
անուն ________________________
ազգանուն _____________________
հայրանուն_____________________
հաշվառման հասցե_______________________________________________
անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներ__________________________________
(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)
□ Իրավաբանական անձ
անվանում ________________________________
գրանցման համար__________________________
գտնվելու վայրը____________________________
որի անունից □ կանոնադրության հիման վրա □ լիազորագրի հիման վրա հանդես է գալիս`
անուն _________________________
ազգանուն ______________________
հայրանուն______________________
հաշվառման հասցե___________________________________
անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներ________________________________
(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)
20 թ. _____ ______ -ի N ____ որոշման և մրցույթի արդյունքների մասին N ___ արձանագրության հիման վրա կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
I. Պայմանագրի առարկան
1. Սույն պայմանագրին համապատասխան` վարձատուն մրցույթում հաղթող ճանաչված անձին` վարձակալին, համապատասխան վարձավճարի դիմաց, նրա տիրապետմանը և օգտագործմանն է տրամադրում __________________ վայրում գտնվող _________ քառ. մ մակերեսով հողամասը, որից`
վարելահող` _________ հա,_________ կարգի,
պտղատու այգի` _______ հա,________ կարգի,
խաղողի այգի`________ հա, ________ կարգի,
խոտհարք___________ ` հա,________ կարգի,
արոտ`______________ հա, ________ կարգի,
անօգտագործելի_______հա,_________ կարգի
համաձայն սույն պայմանագրի հավելվածը կազմող հողամասի հատակագծի, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը:
2. Հողամասը տրամադրվում է _________________________________________________
հողամասի տրամադրման նպատակը
_________________________________________________________________________
պայմանները (ներդրումները, դրանց ժամկետները, կառուցման, հիմնադրման ժամկետները և այլն)
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
(հողամասի օգտագործման նկատմամբ սահմանափակումները)
_________________________________________________________________________
Հողամասի նկարագիրը _______________________________________________________
(գտնվելու վայրը, ապահովվածությունը ոռոգման ջրով, ճանապարհով և այլն)
_________________________________________________________________________
Սույն պայմանագիրը կնքված է ____________ տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում դրանից բխող վարձակալության իրավունքի պետական գրանցման պահից:
Վարձակալության հանձնված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ սույն պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար:
II. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
1. Վարձակալն իրավունք ունի`
1.1. պահանջել վարձատուից սույն պայմանագրով սահմանված ժամկետում իրեն տրամադրելու հողամասը.
1.2. տիրապետելու և օգտագործելու վարձակալած հողամասը` սույն պայմանագրին և հողի նպատակային նշանակությանը համապատասխան.
1.3. միայն վարձատուի համաձայնությամբ` վարձակալն իրավունք ունի վարձակալած հողամասը հանձնել ենթավարձակալության` նրա կողմից սահմանված պայմաններով և ժամկետով.
1.4. վարձատուից պահանջելու պատճառված վնասների հատուցում` պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծելու դեպքում.
1.5. վարձատուի համաձայնությամբ` նախապատվության իրավունքով շարունակելու սույն պայմանագիրը` դրա ժամկետի ավարտից հետո:
2. Վարձակալը պարտավոր է`
2.1. իր ֆինանսական միջոցների հաշվին վճարել սույն պայմանագրից ծագող իրավունքների գրանցման համար ԼՂՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր վճարները, այդ թվում պետական տուրքը.
2.2. ժամանակին և սույն պայմանագրով սահմանված կարգով մուծել վարձավճարը.
2.3. վարձակալված հողամասն օգտագործել պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխան.
2.4. հողամասն օգտագործել արդյունավետ, թույլ չտալ վարձակալած հողամասի բնական վիճակի վատթարացում, բերրիության նվազեցում.
2.5. ապահովել հողային պետական տեսուչների անարգել մուտքը վարձակալված տարածք օժանդակելով նրանց կողմից տեսչական ստուգումների իրականացմանը. կատարել հողային պետական տեսուչի կողմից տրված ցուցումները.
2.6. անասունների տեղափոխումն արոտավայր իրականացնել ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից հաստատված երթուղիների և ժամկետների:
2.7. կատարել մրցույթում նախատեսված հետևյալ պայմաններն ու պարտավորություները /նշել/____________________________________________________
_______________________________________________________________________
3. Վարձատուն իրավունք ունի`
3.1. վարձակալից պահանջելու հողն օգտագործել սույն պայմանագրով սահմանված նպատակներով ու պայմաններին համապատասխան.
3.2. վարձակալի կամ նրա ներկայացուցչի հետ միասին մուտք գործելու վարձակալած հողամաս` օգտագործման պայմանները հսկելու նպատակով` չխոչընդոտելով վարձակալի բնականոն գործունեությունը.
3.3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պայմանագրով սահմանված դեպքում ու կարգով վաղաժամկետ լուծելու պայմանագիրը.
3.4. օգտվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:
4. Վարձատուն պարտավոր է`
4.1. հողամասը վարձակալին տրամադրել սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցման պահից տասնօրյա ժամկետում և պայմանագրի պայմաններին համապատասխանող վիճակում, ըստ կից ներկայացվող հանձնման-ընդունման ակտի (Ձև N 15).
4.2. վարձակալից պահանջել հողամասն օգտագործել սույն պայմանագրի պայմաններին և հողամասի նշանակությանը համապատասխան.
4.3. վարձակալին նախազգուշացնել հողամասի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների /գրավ, սերվիտուտ և այլն/ մասին.
4.4. չմիջամտել վարձակալի տնտեսական գործունեությանը, եթե այն վնաս չի պատճառում շրջակա միջավայրին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը.
III. Վարձավճարը
5. Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է _______________________________ դրամ: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը կազմում է ______________________________ դրամ:
5.1. Հողի կադաստրային արժեքի փոփոխման դեպքում վարձատուն պարտավոր է դրա մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել վարձակալին: Հողի կադաստրային զուտ եկամտի աճի դեպքում նոր վարձավճարի չափը ենթակա է կիրառման ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը սույն պայմանագրի 8.4.-րդ կետով նախատեսված կարգով վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման մասին:
5.2. Բացառությամբ սույն պայմանագրի 5.1-ին կետով նախատեսված դեպքերի` վարձավճարի չափը կարող է փոփոխվել միայն սույն պայմանագրի կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ:
Վարձավճարի փոփոխման վերաբերյալ փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում կողմերը կարող են դադարեցնել պայմանագիրը` սույն պայմանագրի 8.2-րդ կամ 8.4-րդ կետերով նախատեսված կարգով:
5.3. Համայնքների վարչական սահմաններում գտնվող վարձակալված հողամասերի վարձակալական ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են հավասար չափերով` ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը: Առաջին վարձակալական վճարումները կատարվում են որպես կանխավճար, ոչ ուշ, քան պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում: Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:
5.4. Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի հաշվետու տարվա վարձակալական վճարումները վարձակալի կողմից վճարվում է մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը /ներառյալ/:
Մինչև սույն կետի 1-ին պարբերությամբ սահմանված ժամկետի լրանալը համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի պայմանագրերի դադարման /լուծման/ դեպքում, հաշվետու տարվա վարձակալական վճարումները վարձակալի կողմից վճարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 20-ը:
Հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ից հետո կնքված` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի պայմանագրերի մասով այդ ժամկետից մինչև դեկտեմբերի 31-ը /ներառյալ/ ընկած ժամանակաշրջանի օրացուցային օրերի փաստացի թվին համապատասխան վճարման ենթակա վարձավճարը վճարվում է հաջորդ տարվա համար վճարվելիք վարձավճարի համար սահմանված ժամկետում:
Հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը /ներառյալ/ ժամանակաշրջանում համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի պայմանագրերի դադարման /լուծման/ դեպքում կատարվում է այդ ժամանակաշրջանի համար հաշվարկված /վճարված/ գումարների վերահաշվարկ:
Վերահաշվարկի արդյունքում վարձակալին վերադարձման ենթակա գումարը վերադարձվում է ոչ ուշ, քան վերադարձման մասին վարձակալի դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:
5.5. Սույն պայմանագրով վարձակալական վճարումները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ____________________________________ բանկում _____________________ հաշվի համարին:
Վարձատուն նշված հաշվի համարի կամ վճարումների կատարման կարգի փոփոխման մասին նախապես տեղյակ է պահում վարձակալին:
5.6. Ոչ լրիվ վճարային ժամանակաշրջանների համար վարձավճարը հաշվարկվում է` ելնելով տվյալ օրացուցային եռամսյակի /տարվա/ օրերի փաստացի թվին համապատասխանող օրական վարձավճարի վերահաշվարկից:
IV. Տույժերը և տուգանքները
6. Վարձակալը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք` վարձատուին չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով:
V. Պայմանագրի ժամկետները
7. Սույն պայմանագիրը կնքվում է ____________ ժամկետով և ուժի մեջ է մտնում դրանից ծագող իրավունքների պետական գրանցման պահից:
7.1. Պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնության դեպքում:
7.2. Սույն պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո վարձակալված հողամասի տիրապետումն ու օգտագործումը վարձակալի կողմից չդադարեցվելը պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարաձգման համար հիմք չի հանդիսանում:
Վարձակալի պարտականությունները պահպանվում են նրա կողմից վարձակալված հողամասի ժամկետանց տիրապետման և օգտագործման ամբողջ ընթացքում:
VI. Պայմանագրի դադարումը
8. Սույն պայմանագիրը դադարում է`
8.1. պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում.
8.2. կողմերի փոխադարձ համաձայնությամբ.
8.3. պայմանագրով ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքում և կարգով պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու դեպքում:
8.4. Սույն պայմանագիրը կարող է միակողմանի վաղաժամկետ լուծվել վարձակալի կողմից`
- եթե հողը վարձակալից անկախ պատճառով դարձել է օգտագործման համար ոչ պիտանի.
- ցանկացած այլ հիմքերով` դրա մասին մեկ ամիս առաջ գրավոր ծանուցելով վարձատուին:
8.5. Սույն պայմանագիրը վարձատուի կողմից կարող է միակողմանի վաղաժամկետ լուծվել, եթե`
- վարձակալը 3 ամիս ուշացնում է վարձավճարի մուծումը.
- վարձակալի հողամասն օգտագործվում է ոչ նպատակային, խախտվում են օգտագործման պայմանները.
8.6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հիմքերով կամ սույն պայմանագրի խախտումների դեպքում:
VII. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը
9. Անհաղթահարելի ուժի ազդեցության ժամանակահատվածը մեկ ամսվանից ավելի երկարաձգվելու կամ դրա հետևանքները վեց ամսվա ընթացքում չվերացվելու դեպքում կողմերը պետք է ընդունեն սույն պայմանագրի շարունակման մասին որոշում:
VIII. Եզրափակիչ դրույթներ
10. Սույն պայմանագիրը պարտադիր է կողմերի իրավահաջորդների համար:
10.1. Կողմերի միջև ծագած տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ստորագրություններ՝
Վարձատու ____________________ Վարձակալ _____________________
(անուն, ազգանուն) (անուն, ազգանուն)
____________________ _____________________
(ստորագրություն) (ստորագրություն)
Կ.Տ. Կ.Տ.
Սույն պայմանագիրը կողմերը ստորագրել են իմ` Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի __________________ աշխատակից`_________________ ներկայությամբ: Նրանց (նաև ներկայացուցիչների, եթե պայմանագրի կողմ հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքը կամ իրավաբանական անձը) անունը, ազգանունը, ինքնությունը ստուգված են:
_____________________________________:
(տարեթիվ, ստորագրություն)
(Պայմանագիրը փոփ. 28.10.2003 N 292, փոփ., լրաց. 18.03.2008 N 218, խմբ. 19.06.2012 N 422-Ն, փոփ. 11.09.2015 N 590-Ն, փոփ. 15.12.2017 N 275-Ն, 28.08.20 N 399-Ն)
|
Ձև
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2002թ. նոյեմբերի 26-ի
թիվ 61 որոշմամբ |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ
Վարձատու՝
□ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝
ի դեմս____________________________________________________________________
□ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության _________ շրջանի ______________ համայնքն՝
ի դեմս____________________________________________________________________
որի անունից □ կանոնադրության հիման վրա □ լիազորագրի հիման վրա հանդես է գալիս`
անուն ________________________
ազգանուն _____________________
հայրանուն_____________________
հաշվառման հասցե_____________________________________________
անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներ__________________________________
Վարձակալ՝
□ Ֆիզիկական անձ
անուն ________________________
ազգանուն _____________________
հայրանուն_____________________
հաշվառման հասցե____________________________________________
անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներ__________________________________
(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)
□ Իրավաբանական անձ
անվանում ________________________________
գրանցման համար__________________________
գտնվելու վայրը____________________________
որի անունից □ կանոնադրության հիման վրա □ լիազորագրի հիման վրա հանդես է գալիս`
անուն _________________________
ազգանուն ______________________
հայրանուն______________________
հաշվառման հասցե__________________________________
անձնագրի (նույնականացման քարտի) տվյալներ ________________________________
(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)
200 թ. __________ ____ -ի N ______ որոշման և մրցույթի արդյունքների մասին N ____ արձանագրության հիման վրա կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
I. Պայմանագրի առարկան
1. Սույն պայմանագրին համապատասխան` վարձատուն մրցույթում հաղթող ճանաչված անձին` վարձակալին, համապատասխան վարձավճարի դիմաց, նրա տիրապետմանը և օգտագործմանն է տրամադրում __________ վայրում գտնվող ________ քառ. մետր մակերեսով հողամասը` համաձայն սույն պայմանագրի հավելվածը կազմող հողամասի հատակագծի, որը սույն պայմանագրի անբաժանելի մասն է:
2. Հողամասը տրամադրվում է _____________________________________________
(հողամասի տրամադրման նպատակը, պայմանները)
____________________________________________________________________
(ներդրումները, դրանց ժամկետները, կառուցման ժամկետները և այլն)
______________________________________________________________________________
____________________________________________________________________
(հողամասի օգտագործման նկատմամբ սահմանափակումները)
____________________________________________________________________
3. Հողամասի նկարագիրը ________________________________________________
____________________________________________________________________
II. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
4. Վարձակալն իրավունք ունի`
4.1. տիրապետելու և օգտագործելու վարձակալած հողամասը` սույն պայմանագրին և հողի նպատակային նշանակությանը համապատասխան,
4.2. վարձակալված հողամասը ենթարկելու բարելավումների և փոփոխությունների` դրա նպատակային օգտագործմանը համապատասխան,
4.3. միայն վարձատուի համաձայնությամբ և նրա կողմից սահմանված պայմաններով ու ժամկետներում` վարձակալված հողամասը ենթավարձակալության հանձնելու երրորդ անձի,
4.4. հողամասի վարձակալության ժամկետի ավարտմանը կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցմանը նախորդող 3 ամսվա ընթացքում միջոցներ ձեռնարկելու սույն պայմանագրի պայմաններին համապատասխան վարձակալված գույքը ժամանակին վարձատուին վերադարձնելու համար, հանելու վարձատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները,
4.5. վարձատուից պահանջելու պատճառված վնասների հատուցում` պայմանագրի միակողմանի վաղաժամկետ լուծման դեպքում,
4.6. վարձատուի համաձայնությամբ` նախապատվության իրավունքով շարունակելու սույն պայմանագիրը` դրա ժամկետի ավարտից հետո:
5. Վարձակալը պարտավոր է`
5.1. ժամանակին և սույն պայմանագրով սահմանված կարգով մուծել վարձավճարը,
5.2. ժամանակին և սահմանված կարգով ապահովել հողահատկացման մասին որոշմամբ և սույն պայմանագրով նախատեսված հողամասի օգտագործմանը ներկայացվող պահանջներն ու պահպանման միջոցառումները,
5.3. թույլ չտալ վարձակալված հողամասի այնպիսի փոփոխություն, որը կհանգեցնի հողի արժեքի նվազեցմանը կամ բնութագրերի վատթարացմանը,
5.4. վարձատուի համաձայնությամբ` փոփոխությունների ենթարկել վարձակալած հողամասը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն պայմանագրին համապատասխան,
5.5. մինչև պայմանագրով նախատեսված վարձակալության ժամկետը լրանալը կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցումը միջոցներ ձեռնարկել վարձատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները հանելու և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու, անբաժանելի բարելավումները և առանց վարձատուի գրավոր համաձայնության իր կողմից հողի վրա կատարված բարելավումներն ու ամրակայված գույքը (բաժանելի և անբաժանելի) վարձատուի պահանջով թողնելու կամ վերացնելու միջոցով հողամասը ժամանակին ազատելու համար,
5.6. վարձակալված հողամասի վրա գտնվող և վարձակալին սեփականության իրավունքով պատկանող ամրակայված գույքը երրորդ անձի մոտ գրավ դնելու կամ օտարելու դեպքում նախապես գրավոր տեղյակ պահել վարձատուին,
5.7. արգելվում է վարձակալության իր իրավունքն ինքնակամ կերպով լրիվ կամ մասնակիորեն երրորդ անձի փոխանցելը կամ զիջելը, հողը կամ դրա նկատմամբ գույքային իրավունքները գրավ դնելը, իրավաբանական անձի կանոնադրական կապիտալ ներդնելը կամ հողամասն օգտագործման իրավունքով (հատուցմամբ կամ անհատույց) երրորդ անձի տրամադրելը:
6. Վարձատուն իրավունք ունի`
6.1. վարձակալից պահանջելու հողն օգտագործել սույն պայմանագրով սահմանված նպատակներով և պայմաններին համապատասխան, պահպանելու հողի օգտագործման նկատմամբ սահմանափակումները, իրականացնելու հողի բարելավման միջոցառումներ,
6.2. վարձակալի կամ նրա ներկայացուցչի հետ միասին մուտք գործելու վարձակալված հողամաս` օգտագործման պայմանները հսկելու նպատակով` չխոչընդոտելով վարձակալի բնականոն գործունեությունը,
6.3. վարձակալված հողամասն օտարելու հօգուտ երրորդ անձի, եթե այդ օտարումը չի խախտում վարձակալի նախապատվությամբ հողի ձեռքբերման իրավունքը և չի անդրադառնում վարձակալության պայմանագրի վրա,
6.4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պայմանագրով սահմանված դեպքում ու կարգով վաղաժամկետ լուծելու պայմանագիրը,
6.5. օգտվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից,
6.6. հողամասի վարձակալության ժամկետն ավարտվելուց, կամ պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելուց հետո իր հայեցողությամբ տնօրինելու իր պահանջով վարձակալի կողմից թողնված հողի բարելավումները և ամրակայված գույքը (բաժանելի և անբաժանելի):
7. Վարձատուն պարտավոր է`
7.1. չմիջամտել վարձակալի տնտեսական գործունեությանը, եթե այն վնաս չի պատճառում շրջակա միջավայրին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը,
7.2. վարձակալին նախօրոք տեղեկացնել հողամասն այլ անձանց տնօրինությանը կամ սեփականությանը փոխանցելու վերաբերյալ:
III. Վարձավճարը
8. Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի ________ տոկոսը, որը ___________________ Հայաստանի Հանրապետության դրամ է: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը ______________ Հայաստանի Հանրապետության դրամ է:
9. Հողի կադաստրային արժեքի փոփոխման դեպքում վարձատուն պարտավոր է նոր կադաստրային արժեքի մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել վարձակալին: Հողի կադաստրային արժեքի աճի դեպքում նոր կադաստրային արժեքի հիման վրա հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման` ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը սույն պայմանագրի 21.2-րդ կետով նախատեսված կարգով վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման մասին:
10. Բացառությամբ սույն պայմանագրի 9-րդ կետով նախատեսված դեպքերի` վարձավճարի չափը կարող է փոփոխվել` միայն սույն պայմանագրի կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ:
Վարձավճարի փոփոխման վերաբերյալ փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում կողմերը կարող են դադարեցնել պայմանագիրը` սույն պայմանագրի 20.2-րդ կամ 21.2-րդ կետերով նախատեսված կարգով:
11. Համայնքների վարչական սահմաններում գտնվող վարձակալված հողամասերի վարձակալական ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են հավասար չափերով` ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը: Առաջին վարձակալական վճարումները կատարվում են որպես կանխավճար, ոչ ուշ, քան պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում: Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:
12. Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի հաշվետու տարվա վարձակալական վճարումները վարձակալի կողմից վճարվում է մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը /ներառյալ/:
Մինչև սույն կետի 1-ին պարբերությամբ սահմանված ժամկետի լրանալը համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի պայմանագրերի դադարման /լուծման/ դեպքում, հաշվետու տարվա վարձակալական վճարումները վարձակալի կողմից վճարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 20-ը:
Հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ից հետո կնքված` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի պայմանագրերի մասով այդ ժամկետից մինչև դեկտեմբերի 31-ը /ներառյալ/ ընկած ժամանակաշրջանի օրացուցային օրերի փաստացի թվին համապատասխան վճարման ենթակա վարձավճարը վճարվում է հաջորդ տարվա համար վճարվելիք վարձավճարի համար սահմանված ժամկետում:
Հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը /ներառյալ/ ժամանակաշրջանում համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի պայմանագրերի դադարման /լուծման/ դեպքում կատարվում է այդ ժամանակաշրջանի համար հաշվարկված /վճարված/ գումարների վերահաշվարկ: Վերահաշվարկի արդյունքում վարձակալին վերադարձման ենթակա գումարը վերադարձվում է ոչ ուշ, քան վերադարձման մասին վարձակալի դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:
13. Սույն պայմանագրով վարձակալական վճարումները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության _______________________________ բանկում` ____________ հաշվի համարին: Վարձատուն նշված հաշվի համարի կամ վճարումների կատարման կարգի փոփոխման մասին նախապես տեղյակ է պահում վարձակալին:
14. Ոչ լրիվ վճարային ժամանակաշրջանների համար վարձավճարը հաշվարկվում է` ելնելով տվյալ օրացուցային եռամսյակի /տարվա/ օրերի փաստացի թվին համապատասխանող օրական վարձավճարի վերահաշվարկից:
IV. Տույժերը և տուգանքները
15. Վարձակալը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք` վարձատուին չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով:
V. Պայմանագրի ժամկետները
16. Սույն պայմանագիրը կնքվում է ___________________ ժամկետով:
17. Սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր վճարները, այդ թվում` պետական տուրքը, գանձվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
18. Պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնության դեպքում:
19. Սույն պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո` վարձակալված հողամասի տիրապետումն ու օգտագործումը վարձակալի կողմից չդադարեցվելը պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարաձգման համար հիմք չի հանդիսանում: Վարձակալի պարտականությունները պահպանվում են նրա կողմից վարձակալված հողամասի ժամկետանց տիրապետման և օգտագործման ամբողջ ընթացքում:
VI. Պայմանագրի դադարումը
20. Սույն պայմանագիրը դադարում է`
20.1. պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում,
20.2. կողմերի փոխադարձ համաձայնությամբ,
20.3. պայմանագրով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքում և կարգով պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու դեպքում:
21. Սույն պայմանագիրը կարող է վարձակալի կողմից միակողմանի վաղաժամկետ լուծվել`
21.1. եթե հողը վարձակալից անկախ պատճառով դարձել է օգտագործման համար ոչ պիտանի,
21.2. ցանկացած այլ հիմքերով` դրա մասին մեկ ամիս առաջ գրավոր ծանուցելով վարձատուին:
22. Սույն պայմանագիրը կարող է վարձատուի կողմից միակողմանի վաղաժամկետ լուծվել, եթե`
22.1. վարձակալը 3 ամիս ուշացնում է վարձավճարի մուծումը,
22.2. վարձակալի հողամասն օգտագործվում է ոչ նպատակային, խախտվում են օգտագործման պայմանները,
22.3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հիմքերով կամ սույն պայմանագրի խախտումների դեպքում:
VII. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը
23. Սույն պայմանագրով` անհաղթահարելի ուժ ասելով հասկացվում է ջրհեղեղ, պայթյուն, հրդեհ, երկրաշարժ, այլ տարեկան աղետներ, պատերազմ, ռազմական գործողություններ, զինված հարձակում, զանգվածային անկարգություններ, մայրուղային խողովակաշարերի վթար կամ այլ նման իրադարձություններ:
24. Կողմերն իրենց պարտականությունները մասնակիորեն կամ լրիվ չկատարելու համար ազատվում են սույն պայմանագրով սահմանված պատասխանատվություններից, եթե դա տեղի է ունեցել սույն պայմանագրի կնքումից հետո ծագած այնպիսի անհաղթահարելի ուժի հետևանքով, որը կողմերը չէին կարող կանխել կամ կանխագուշակել և, որի պատճառով վարձակալը չի կարող շարունակել հողի բնականոն օգտագործումը:
25. Անհաղթահարելի ուժի ազդեցության ժամանակահատվածը մեկ ամսվանից ավելի երկարաձգվելու կամ դրա հետևանքները 6 ամսվա ընթացքում չվերացվելու դեպքում կողմերը պետք է ընդունեն սույն պայմանագրի շարունակման մասին որոշում:
VIII. Եզրափակիչ դրույթներ
26. Սույն պայմանագիրը պարտադիր է կողմերի իրավահաջորդների համար:
27. Վարձակալի կողմից վարձակալված հողամասի վրա ամրակայված գույքը հօգուտ երրորդ անձի օտարվելու դեպքում նրան են անցնում նաև հողի նկատմամբ վարձակալին` նախքան ամրակայված գույքի օտարումը պատկանող իրավունքները և պարտականությունները:
28. Հողի սեփականատիրոջ կողմից հողը երրորդ անձի օտարվելիս` վարձակալը պահպանում է վարձակալված հողի նկատմամբ մինչև հողի օտարումն իր ունեցած իրավունքները և պարտականությունները:
29. Կողմերի միջև տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ստորագրություններ՝
Վարձատու ____________________ Վարձակալ ____________________
(անուն, ազգանուն) (անուն, ազգանուն)
____________________ _______________________
(ստորագրություն) (ստորագրություն)
Կ.Տ. Կ.Տ.
Սույն պայմանագիրը կողմերը ստորագրել են իմ` Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի _____________ աշխատակից`________________ներկայությամբ: Նրանց (նաև ներկայացուցիչների, եթե պայմանագրի կողմ հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքը կամ իրավաբանական անձը) անունը, ազգանունը, ինքնությունը ստուգված են:
________________________________________:
(տարեթիվ, ստորագրություն)
(Պայմանագիրը խմբ., փոփ. 29.08.2006 N 446, փոփ., լրաց. 18.03.2008 N 218, խմբ. 19.06.2012 N 422-Ն, փոփ. 11.09.2015 N 590-Ն, փոփ. 15.12.2017 N 275-Ն, 28.08.20 N 399-Ն)