ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
“22” հոկտեմբերի 2002թ. |
N 14 |
ք.Ստեփանակերտ
Հողային օրենսդրության կիրառման, հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունը Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեին վերապահելու մասին
(վերնագիրը փոփ. 08.07.2015 N 439-Ն, փոփ. 16.11.2017 N 164-Ն, 19.08.20 N 359-Ն)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 40-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հողային օրենսդրության կիրառման, հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունը վերապահել Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեին:
(տեքստը փոփ. 08.07.2015 N 439-Ն, փոփ. 16.11.2017 N 164-Ն,19.08.20 N 359-Ն)