Համարը 
N 1053-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.12.30/27(189)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.12.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«30» դեկտեմբերի 2011թ.

N 1053-Ն

ք.Ստեփանակերտ
 

ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «է» կետին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

 Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության «30» դեկտեմբերի 2011թ. N 1053-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ

 

 I. ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԵՐԿՐԱՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

 

Հ/Հ

Անվանումը /նկարագիրը/

Տեղադիրքը

1

«Հացոտ» քարանձավ-սրբատեղի

Ասկերան քաղաքից 2կմ հարավ-արևմուտք

2

«Մեծ Նան» քարանձավ-աղբյուր

Ասկերանի շրջան, Խնապատ գյուղից մոտ 2-2.5կմ

հարավ-արևմուտք

3

«Իծատանը տոն» քարանձավ

Ասկերանի շրջան, Խնապատ գյուղից 2-2.5կմ հարավ-արևմուտք

4

«Բլեն ծակ» քարանձավ

Ասկերանի շրջան, հին Նորագյուղի մոտ, «Բլեն ծակ»

կոչվող տեղամասում

5

«Քարե տուն» քարանձավ

Ասկերանի շրջան, Սարդարաշեն գյուղի մոտ, Չնգլ

կոչվող տեղամասում

6

«Խազան աղբյուր» քարանձավ

Ասկերանի շրջան,Վարդաձոր գյուղի մոտ

7

«Սվքարեր» քարանձավ

Ասկերանի շրջան, Պատարա գյուղի մոտ, Սվքարեր

կոչվող տեղամասում

8

«Սև» քարանձավ

Ասկերանի շրջան, Պատարա գյուղի մոտ, Ղրլխ

կոչվող տեղամասում

9

«Պերթ» քարանձավ

Ասկերանի շրջան, Պատարա գյուղի մոտ, Պորթ

կոչվող տեղամասում

10

«Ծակ քերծ» քարանձավ

Ասկերանի շրջան, Խնածախ գյուղի մոտ

11

«Հարու» քարանձավ

Ասկերանի շրջան, Հարավ գյուղի մոտ

12

«Անանուն» քարանձավ

Ասկերանի շրջան, Կարկառ գետի աջ ափին, Քարին տակ գյուղից 500մ հյուսիս -արևելք, երկարությունը` 72մ

13

«Ճգնավորի» քարանձավ

Մարտակերտի շրջան, Կիչան գյուղից 1,5կմ արևմուտք

14

«Ազոխի» քարանձավ

Հադրութի շրջան, Ազոխ գյուղից 1կմ հարավ-արևելք, երկարությունը` 190մ, ծովի մակերևույթից 900մ բարձրության վրա

15

«Ծծախաչ» քարանձավ

Հադրութի շրջան, Մեծ Թաղեր գյուղի հարավային

մասում, երկարությունը 22մ, ծովի մակերևույթից 850մ բարձրության վրա

16

«Անանուն» քարանձավ -բնակարան

Քաշաթաղի շրջան, Մազրա գյուղի մոտ

17

«Չոբան գյունե» քարանձավ

Քաշաթաղի շրջան, Բերդաձոր գյուղից 3-3,5կմ հյուսիս-արևմուտք

18

«Տանձուտ» քարանձավ

Քաշաթաղի շրջան, Տանձուտ գյուղի մոտ

19

«Անանուն» քարանձավ

Շուշիի շրջան Կարկառ գետի ձախ ափին, Քարին

տակ գյուղի հյուսիսային մասում, երկարությունը 114մ, ծովի մակերևույթից 1365մ բարձրության վրա

20

«Աստղաշենի» բրածո ֆաունա

Ասկերանի շրջան, Աստղաշեն գյուղի հյուսիս-արևմտյան եզերքում

21

«Հոնուտի ձոր» կիրճ

Շուշիի շրջան, Կարկառի գետահովտի` Քարին տակ-Մխիթարաշեն գյուղերի հատվածում

22

«Փանջակ քար» (Դեդ-Նատարին ամրոց) ժայռագագաթ

Մարտակերտի շրջան, Գառնաքար գյուղից 6.5 կմ

հարավ-արևմուտք

23

(կետն ուժը կորցրել է  20.07.20 N 227-Ն)

 

24

«Կաչաղակաբերդ» ժայռագագաթ

Մարտակերտի շրջան, Քոլատակ գյուղից 3,5կմ

հարավ-արևելք

25

«Մուղդուսի քար», (Խոխանաբերդ) ժայռագագաթ

Մարտակերտի շրջան, Գառնաքար գյուղից 6կմ արևմուտք (Վանք գյուղից 3կմ հարավ արևելք)

26

«Ալ լճեր» հրաբուխ

Քաշաթաղի շրջան, Հակ գյուղից 22 կմ հյուսիս-արևմուտք

27

«Իշխանասար» հրաբուխ

Քաշաթաղի շրջան, Հակ գյուղից 15 կմ արևմուտք

28

«Քառման» հրաբուխ (Քարմանբեքթափե լեռ)

Քաշաթաղի շրջան, Հակ գյուղից 25 կմ հյուսիս-արևմուտք

29

«Շրմանա քար» ժայռագագաթ

Մարտունու շրջան, Գիշի, Մուշկապատ, Ճարտար

գյուղերի արանքում

30

«Աղջկաբերդ» (Կուսաբերդ) ժայռաքանդակ

Մարտունու շրջան, Բերդաշեն գյուղից 2 կմ հյուսիս

31

«Ալսար» հրաբուխ

Շահումյանի շրջան, Մեծ Ալ լճից 4 կմ հարավ-արևմուտք

32

«Քարախաչ» հրաբուխ

Շահումյանի շրջան, «Ջերմաջուր», նախկին

առողջարանից 11կմ արևմուտք

33

«Բյուրակն» հրաբուխ

Շահումյանի շրջան, «Ջերմաջուր» նախկին

առողջարանից 11կմ հարավ-արևմուտք

34

«Աղահեճք» հրաբուխ

Շահումյանի շրջան, «Ջերմաջուր» նախկին

առողջարանից 11կմ հարավ

35

«Անանուն» սյունաձև բազալտների անջատումներ

Շահումյանի շրջան, Թարթառ գետի հյուսիս-արևմտյան զառիթափ լանջին` Քարվաճառ շրջկենտրոնի մոտ

36

(կետն ուժը կորցրել է  20.07.20 N 227-Ն)

 

37

«Դութխուի» կիրճ

Շահումյանի շրջան, Թութխունի գետահովտի ստորին հոսանքի` Տրտու գետի հետ միացման հատվածում

38

(կետն ուժը կորցրել է  20.07.20 N 227-Ն)

 

II. ՋՐԱԳՐԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

 

39

«Գանձակի» ջրվեժ

Մարտակերտի շրջան, Վանք գյուղի մոտ

40

«Ծապին ձոր» ջրվեժ

Մարտակերտի շրջան, Առաջաձոր գյուղի մոտ, 20-25 մ բարձրությամբ

40.1

«Շրշռանի ջրվեժ»

Ասկերանի շրջան, Պատարա գյուղից 1 կմ արևմուտք, Պատարա գետի ձախ վտակի ստորին հոսանքի անտառապատ կիրճում

40.2

«Խրավանդի ջրվեժ»

Ասկերանի շրջան, Պատարա գյուղից 4 կմ հարավ-արևմուտք` Պատարա գետի ձախ անանուն վտակի ստորին հոսանքի անտառապատ կիրճում

40.3

«Սպիտակաջուրի ջրվեժ»

Քաշաթաղի շրջան, Լեռնահովիտ համայնքի, Շրվական գյուղի տարածքում, Սպիտակաջուր գետակի վրա

40.4

«Կռմկեռ ջրվեժ»

Շահումյանի շրջան, Դադիվանք և Սուրբ Աստվածածին վանքերի միջև, Տրտու գետի ձախ զառիթափ լանջին

41

«Մեծ Ալ» լիճ

Շահումյանի շրջան, «Ջերմաջուր» նախկին առողջարանից 24կմ հյուսիս-արևմուտք

42

«Փոքր Ալ» լիճ

Շահումյանի շրջան, «Ջերմաջուր» նախկին առողջարանից 20կմ հյուսիս-արևմուտք

43

«Սև» լիճ

Շահումյանի շրջան, «Ջերմաջուր» նախկին առողջարանից 10կմ հարավ-արևմուտք

44

«Ծալք» լիճ

Շահումյանի շրջան, «Ջերմաջուր» նախկին առողջարանից 13կմ հարավ-արևմուտք

45

Ակնալիճ

Շահումյանի շրջան, Դադիվանքից 17կմ հյուսիս

46

«Սև» լիճ

Քաշաթաղի շրջան, Հոչանց գետի աջ վտակ Ծարաձորի ակունքների մոտ

47

«Այլախ» լիճ

Քաշաթաղի շրջան, Հոչանց գետի աջ վտակ Ծարաձորի ակունքների մոտ

48

«Չոֆլիգյոլ» լիճ

Քաշաթաղի շրջան, Հակ գյուղից 9կմ հյուսիս-արևմուտք

49

«Մեծ» լիճ

Քաշաթաղի շրջան, Հակ գյուղից 6կմ հարավ-արևմուտք

50

«Սև» լիճ

Քաշաթաղի շրջան, Հակ գյուղից 10կմ արևմուտք

III. ՋՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

 

51

«Չիչքարի ձոր» սառնատուն

Մարտակերտի շրջան, Առաջաձոր գյուղի մոտ

52

«Թթու ջուր» հանքային աղբյուր

Մարտակերտի շրջան, Թբլղու գյուղի արմտյան եզրին

53

«Մթնաձորի» աղբյուր

Մարտակերտի շրջան, Հաթերք գյուղից 7,5կմ հյուսիս

54

(կետն ուժը կորցրել է  20.07.20 N 227-Ն)

 

55

«Ցուրտ» աղբյուր

Մարտակերտի շրջան, Մեծ շեն գյուղից 3կմ հարավ

56

«Փոքր ջերմաջուր» հանքային աղբյուր

Շահումյանի շրջան, Զուար գյուղից 3,5կմ հարավ,

Թութխուն գետի ձախ ափին

57

(կետն ուժը կորցրել է 24.05.2018 N 402-Ն)

 

58

«Թութխուն» հանքային աղբյուր

Շահումյանի շրջան, Թութխուն գետի միջին հոսանքում, Զուար գյուղից 6 կմ հարավ, Թութխուն գետի ձախ հովտալանջում

59

(կետն ուժը կորցրել է 24.05.2018 N 402-Ն)

 

60

«Վերին ջերմաջուր» հանքային

աղբյուր

Շահումյանի շրջան, («Ջերմաջուր» նախկին առողջարանի մոտ)

61

«Բաղրսաղ» հանքային աղբյուր

Շահումյանի շրջան, («Ջերմաջուր» նախկին առողջարանից

2 կմ հարավ)

62

(կետն ուժը կորցրել է  20.07.20 N 227-Ն)

 

63

«Թուրշսու» հանքային աղբյուր

Շուշիի շրջան, Լիսագոր գյուղի հյուսիսային եզերքում

64

«Շրլան» հանքային աղբյուր

Շուշիի շրջան, Շռլան գյուղի մոտ

65

(կետն ուժը կորցրել է  20.07.20 N 227-Ն)

 

66

«Հերիկ» հանքային աղբյուրներ

Քաշաթաղի շրջան, Հերիկ գյուղի մոտակայքում

67

«Բերձոր» հանքային աղբյուր

Քաշաթաղի շրջան, Բերձոր շրջկենտրոնից 3 կմ

հարավ-արևելք

68

«Շահբուլաղ» աղբյուր

Ասկերանի շրջան, «Տիգրանակերտ» պատմական

տեղավայրի մոտ

69

«Նահապետ Քուչակի» աղբյուր

Մարտունու շրջան, Բերդաշեն գյուղում

70

«Անահիտի» աղբյուր

Մարտունու շրջան, Հացի գյուղում

71

(կետն ուժը կորցրել է  20.07.20 N 227-Ն)

 

IV. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

 

72

«Սոսի արևելյան» ծառ

Հադրութի շրջան, Տյաք գյուղի մոտ

73

(կետն ուժը կորցրել է  20.07.20 N 227-Ն)

 

74

«Հարբած ծառեր»

Հադրութի շրջան, Վարդաշատ գյուղ, ճեղքված բներով ծուռումուռ ծառեր

75

«Թաղարնի» (Ձելկվա) ծառ

Հադրութի շրջանի Տումի գյուղի «Կարմիր Խաչ» կոչվող տեղամասում, տրամագիծը` 60սմ, բարձրությունը` 27մ, տարիքը` 600 տարի

76

«Սոսի արևելյան» ծառ

Մարտակերտի շրջան, Հաթերքի անտառպետություն, Թարթառի ավազան, կաղնու և հաճարենու խառը անտառում

77

«Սոսի արևելյան» ծառ

ք. Մարտակերտ, տրամագիծը` 200սմ, բարձրությունը` 25մ, տարիքը` 200 տարի

78

«Բոխի» ծառ

Մարտակերտի շրջան, Թալիշ գյուղ, հիմքից աղեղնաձև աճել և ետ վերադարձել է իր տեղն ու վեր խոյացել

79

«Հացի» ծառ

Մարտակերտի շրջան, Թալիշ գյուղ, հիմքից աճել ու բաժանվել է 2 մասի, այնուհետև միացել և նմանվել է շեղանկյան

80

«Կաղնի» ծառ

Մարտակերտի շրջան, Վարդաձոր գյուղ, բնի մեջ մխրճված է խաչքար

81

«Սոսի արևելյան» ծառ

Ասկերան քաղաքում

82

«Սղոցի» ծառերի ենթաանտառ

Ասկերանի շրջան, 20 հա սղոցու ենթաանտառ հաճարենու և բոխենու խառը անտառում

83

«Սոսի արևելյան» (Սխտորաշենի «Տնջրի») ծառ

Մարտունու շրջան, Սխտորաշեն գյուղի մոտ, տրամագիծը` 600սմ, բարձրությունը` 25մ, տարիքը` 2020 տարի

84

«Թաղարնի» (Ձելկվա) 0,5 հա

Մարտունու շրջան, Տառնավարզի անտառպետությունում

85

(կետն ուժը կորցրել է  20.07.20 N 227-Ն)

 

86

«Ըխտլհազ» ծառ

Մարտունու շրջան, Բերդաշեն գյուղում

87

«Թաղարնի» (Ձելկվա) տասնյակով

Մարտունու շրջան, Գիշի գյուղում

V. ԲՆԱՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

 

88

«Դիզակ» բնապատմական

տարածք (Տողաձոր)

Հադրութի շրջան, Տումի գյուղից մոտ 4-5 կմ հարավ-արևմուտք

89

«Ականայի հովիտ»

բնապատմական տարածք

Մարտակերտի շրջան, Ականաբերդ գյուղի շրջակա տարածք

90

(կետն ուժը կորցրել է 11.05.18 N 346-Ն)

 

91

«Պատարայի գետահովիտ»

(Կուսանաց բնապատմական տարածք)

Ասկերանի շրջան, Պատարա գյուղից 7կմ հարավ-արևմուտք

(Հավելվածը փոփ. 11.05.18 N 346-Ն, 24.05.2018 N 402-Ն, փոփ., լրաց. 20.07.20 N 227-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ