Համարը 
N 437
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.11.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.11.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''16'' նոյեմբերի 2004թ.

 N 437

ք.Ստեփանակերտ

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ և 121-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետերի պահանջներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ պետական սեփականություն հանդիսացող կեղտաջրերի մաքրման կայանների համար սույն կարգը կիրառվում է 2006 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2004թ. նոյեմբերի 16-ի

թիվ 437 որոշման

 

Կ Ա Ր Գ

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը:

(1-ին կետը խմբ. 06.05. 20 N 333-Ն)

2. Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցությունը կախված է աղտոտող նյութերի քանակությունից, վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի մակարդակից և դրանց ազդեցության ժամանակահատվածից, ինչպես նաև ջրային ռեսուրսի օգտագործման ծավալից:

(2-րդ կետը փոփ. լրաց. 06.05. 20 N 333-Ն)

3. Սույն կարգի իմաստով՝

ա. աղտոտող նյութերի քանակությունը` ջրային ռեսուրս աղտոտող նյութերի արտահոսքի քանակությունն է,

բ. վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի մակարդակը` Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության կողմից հաստատված՝ արտահոսքում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային քանակությունն է,

գ. ջրային ռեսուրսի օգտագործման ծավալը (ջրառի ծավալը)՝ առանց ջրօգտագործման թույլտվության և (կամ) ջրօգտագործման թույլտվությունից ավելի և (կամ) անտնտեսվար և (կամ) ոչ նպատակային ջրառի ծավալն է,

դ. ջրի անտնտեսվար օգտագործումը ջրային ռեսուրսների հյուծում կամ ջրապահպան ռեժիմի խախտում առաջացնող, ջրերի ստանդարտների և (կամ) ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտմամբ (կատարումը չապահովող) ջրառի իրականացումն է,

ե. ազդեցության ժամանակահատվածը՝ աղտոտող նյութերի քանակի, վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի մակարդակի կամ ջրային ռեսուրսի օգտագործման ծավալի սկզբից մինչև ավարտն ընկած ազդեցության ժամանակահատվածն է:

(3-րդ կետը խմբ. 06.05. 20 N 333-Ն)

4. Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցությունը լինում է 2 տեսակի` ուղղակի աղդեցություն, որը պայմանավորված է դեպի ջրային ռեսուրս վնասակար նյութերի անմիջապես արտահոսքով կամ ջրային ռեսուրսի օգտագործման ծավալով, և անուղղակի` պայմանավորված դեպի ջրային ռեսուրս մաքրման կայանների սարքավորումների խափանմամբ և անարդյունավետ աշխատանքի հետևանքով վնասակար նյութերի արտահոսքով:

(4-րդ կետը լրաց. 06.05. 20 N 333-Ն)

5. Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հիմքում ընկած են աղտոտող նյութերի ուղղակի կամ անուղղակի ներգործությունը, աղտոտող նյութերի քանակությունը, վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի մակարդակը, ազդեցության ժամանակահատվածը, վնասակար նյութերի ազդեցության կանխարգելման և վերացման ծախսերը, ինչպես նաև ջրային ռեսուրսի օգտագործման ծավալը։

(5-րդ կետը խմբ. 06.05. 20 N 333-Ն)

6. Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատումը ներառում է շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքով արտադրանքի քանակական ու որակական կորուստների փոխհատուցման, ջրային ռեսուրսի օգտագործված ծավալով պայմանավորված՝ աղտոտված և (կամ) հյուծված ջրային ռեսուրսի վերականգնման համար պահանջվող լրացուցիչ ծառայությունների, աղտոտման հետևանքով բնակչության առողջության վերականգնման և աշխատանքի արտադրողականության նվազեցման հետևանքով (այդ թվում` աշխատանքից բացակայության) աշխատանքի վերականգնման, հիմնական ֆոնդերի վրա աղտոտման ազդեցության հետևանքով արդյունաբերական արտադրանքի կորստի վերականգնման փոխհատուցման ծախսերը:

(6-րդ կետը խմբ. 06.05. 20 N 333-Ն)

7. Այն դեպքում, երբ ջրային ռեսուրսների աղտոտվածությունը հանգեցնում է ջրի խմելու կամ տնտեսական ջրամատակարարման համար օգտագործման անհնարինությանը, այլ ջրային աղբյուրների օգտագործմանն անցնելու անհրաժեշտությանը և այլ տեխնիկական միջոցառումների իրականացմանը, որոնք անհրաժեշտ են բնակչությանը համապատասխան որակի ջրով ապահովելու համար, ապա տնտեսական ազդեցությունը գնահատվում է հետևյալ բանաձևով`

Վջ = (ՇԱ. + Գկ.ն.  ԿԱ. ) - (ՇՄ. + Գկ.ն.ԿՄ. )   (0),

որտեղ`

Վջ-ն այլընտրանքային ջրաղբյուրից բնակչությանը համապատասխան որակի ջրով ապահովելու համար պահանջվող ծախսն է,

ՇԱ. -ն և ԿԱ -ն շահագործման ու կապիտալ ծախսերն են` ըստ սարքավորումների, որոնք անհրաժեշտ են աղտոտված ջրաղբյուրի դեպքում բնակչությանը համապատասխան որակի ջրով ապահովելու համար,

ՇՄ -ն և ԿՄ -ն շահագործման ու կապիտալ ծախսերն են` ըստ սարքավորումների, որոնք անհրաժեշտ են բնակչությանն ընդունված նորմաներին համապատասխանող որակ ունեցող ջրաղբյուրից համապատասխան որակի ջրով ապահովելու համար,

Գկ.ն.-ն կապիտալ ներդրումների արդյունավետության նորմատիվային գործակիցն է:

8. Ջրային օրենսդրության պահանջների խախտմամբ իրականացվող աղտոտող նյութերի համազարկային և հաստատագրված արտահոսքերի դեպքում կատարվում է տնտեսական ազդեցության գնահատում: Համազարկային է այն արտահոսքը, երբ վնասակար նյութերը 100 և ավելի անգամ գերազանցում են թույլատրելի սահմանային նորմաները: Մնացած բոլոր դեպքերում արտահոսքը հաստատագրված է:

Աղտոտող նյութերի համազարկային արտահոսքի դեպքում տնտեսական ազդեցության գնահատումը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Վմզ  = Զ մզ  . Կկ                                                                         (1),

իսկ հաստատագրված արտահոսքի դեպքում`

Վմհ = Զ մհ  . Կկ                                                  (2),

որտեղ`

մ-ն աղտոտող նյութի տեսակն է,

Վմզ-ն ջրային ռեսուրսներին աղտոտվածության հետևանքով հասցված վնասի չափն է` մ-րդ աղտոտող նյութի համազարկային արտահոսքի դեպքում` հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը,

Վմհ -ն ջրային ռեսուրսներին աղտոտվածության հետևանքով հասցված վնասի չափն է` մ-րդ աղտոտող նյութի հաստատագրված արտահոսքի դեպքում` հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը,

Զմզ -ն ջրային ռեսուրսներին աղտոտվածության հետևանքով հասցված վնասի չափն է` մ-րդ աղտոտող նյութի համազարկային արտահոսքի դեպքում,

Զմհ -ն ջրային ռեսուրսին աղտոտվածության հետևանքով հասցված վնասի չափն է` մ-րդ աղտոտող նյութի հաստատագրված արտահոսքի դեպքում,

Զմզ -ն և Զմհ -ն մեծություններ են, որոնք ընդունում են արժեքներ` կախված արտահոսող նյութի քանակությունից,

Կկ-ն ջրային ռեսուրսի կարգով պայմանավորված գործակիցն է` համաձայն սույն կարգի № 1 աղյուսակի:

9. Ջրային ռեսուրսների աղտոտվածության հետևանքով տնտեսական ազդեցության գնահատումը կախված է ոչ միայն աղտոտող նյութի քանակությունից, այլև դրա ջրում գտնվելու ժամանակահատվածից: Աղտոտվածության հետևանքների վերացման աշխատանքների իրականացման դեպքում վնասի հաշվարկները կատարավում են հետևյալ բանաձևերով`

 

Մմզ  = Նմզ  (1 - Σնն /100) . Կն)                                     (3),

Մմհ  = Նմ հ  (1 - Σնն /100) . Կն)                                      (4),

որտեղ`

 Մմզ -ն աղտոտվածության հետևանքների վերացման աշխատանքների իրականացման դեպքում վնասի չափն է` մ-րդ նյութի համազարկային արտահոսքի դեպքում,

Մմհ -ն աղտոտվածության հետևանքների վերացման աշխատանքների իրականացման դեպքում վնասի չափն է` մ-րդ նյութի հաստատագրված արտահոսքի դեպքում,

Նմզ -ն և Նմհ -ն վնասի հատուցման չափերն են` միջոցներ չձեռնարկվելու դեպքում,

           ▲ ն-ն աղտոտող նյութերի հավաքման յուրաքանչյուր ժամանակահատվածն է,

Պն-ն և Ան-ն համապատասխանաբար աղտոտող նյութի հավաքված քանակությունը և տոկոսն է ամեն ն-րդ ժամանակահատվածում` հաստատված համապատասխան փաստաթղթերով (ջրօգտագործողի կողմից աղտոտող նյութերի սկզբնական հաշվառման մատյան):

                                          ▲

                            Ան  = Պն.  100 %               (5),

                           Պմ

որտեղ`

Պմ-ն մ-րդ աղտոտող նյութի քանակությունն է աղտոտման ամբողջ ժամանակահատվածում,

Կն-ն վնասի չափի նվազեցման գործակիցն է` աղտոտվածության հետևանքների վերացման համար միջոցներ ձեռնարկվելու դեպքում, որը որոշվում է համաձայն № 2 աղյուսակի (կախված արտահոսքի ավարտման և ջրի աղտոտման վերացման աշխատանքների ավարտման ժամկետների տարբերությունից):

10. Ջրային ռեսուրսների աղտոտվածության հետևանքով տնտեսական ազդեցության գնահատման համար աղտոտող նյութի քանակությունը որոշելու նպատակով, ջրային օրենսդրության պահանջների խախտման փաստի բացահայտման դեպքում, որը հանգեցրել է ջրավազանի աղտոտման, անհրաժեշտ են տեղեկություններ`

ա) ջրային ավազանում ջրի որակի մասին մինչև դրա աղտոտումը,

բ) ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության մեջ նշված աղտոտող նյութերի նորմատիվ քանակների մասին` արտահոսքի թափման տեղում ու դիտարկման կետում,

գ) գոյություն ունեցող աղտոտող նյութերի փաստացի քանակների մասին` արտահոսքերում, թափման տեղերում և դիտարկման կետերում,

դ) ջրային ավազաններում ջրի որակի մասին` արտահոսքերի թափման տեղերում ըստ տվյալ օրինազանցի արտահոսքերը բնորոշող նյութերի,

ե) ջրային ավազան թափվող, բարձր աղտոտվածությամբ կեղտաջրերի քանակության մասին,

զ) ջրային ավազան թափվող, բարձր աղտոտվածությամբ կեղտաջրի արտահոսքի տևողության մասին,

է) համազարկային արտահոսքերի դեպքում աղտոտող նյութերի արտահոսքի տևողության մասին:

Համազարկային արտահոսքի դեպքում վնասակար նյութերի քանակությունը որոշվում է օրինազանց ջրօգտագործողների ստուգմամբ և հետազոտությամբ` բնորոշող հետևյալ տվյալների հիման վրա`

տեխնոլոգիական տարողություններից և խողովակաշարից կատարված արտահոսքի տևողությունն ու քանակությունը,

ջրային ավազան խտացված նյութերի, ռեագենտների, հումքանյութերի նստվածքների թափումը և նախնական անբավարար մաքրման վթարային արտահոսքերը:

Համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում աղտոտող նյութերի քանակությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

Պմ = Քմ  (Կմ փաստ  - Կմ թույլ ) . Ժմ  . 10-6    (6),

որտեղ`

Կմ փաստ >  Կմ թույլ,

Պմ -ն վնասի հաշվարկի դեպքում կիրառվող մ-րդ աղտոտող նյութի քանակությունն է արտահոսքում (տ-ով),

մ-ն աղտոտող նյութի տեսակն է,

Ք-ն կեղտաջրի այն քանակն է, որի մեջ աղտոտող նյութը գերազանցել է թույլատրելի սահմանային քանակությունը,

Կմ փաստ -ն վերահսկման կետում մ-րդ աղտոտող նյութի միջին փաստացի խտությունն է աղտոտման ժամանակահատվածում, մգ/լ (գ/մ3),

Կմ թույլ -ն վերահսկման կետում մ-րդ աղտոտող նյութի թույլատրելի խտությունն է ըստ ջրօգտագործման թույլատրելի պայմանների, մգ/լ (գ/մ3),

Ժմ -ն մ-րդ աղտոտող նյութի արտահոսքի ժամանակահատվածն է սկսած աղտոտման սկզբից մինչև նրա վերացման վերջը (ժամ):

մ-րդ նյութի փաստացի խտությունը հաստատող անալիտիկ տվյալների բացակայության դեպքում այն ընդունվում է կեղտաջրերի կարգին բնորոշ տվյալ նյութի համար նորմատիվ փաստաթղթերում ընդունված խտության մեծությունը:

11. Օրգանական նյութերով ջրային ռեսուրսների աղտոտվածության տնտեսական ազդեցության գնահատումը (ըստ թթվածնի կենսաբանական պահանջի (թկպ), հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը, որոշվում է հետևյալ բանաձևով`

Վզթկպ  = Զզթկպ  . Կկ                    (7)

կամ

Վհթկպ  = Զհթկպ  . Կկ                    (8),

որտեղ`

Վզթկպ -ն և Վհթկպ -ն օրգանական նյութերով ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը,

Զզթկպ-ն և Զհթկպ -ն օրգանական նյութերով ջրային ռեսուրսներին հասցված վնասի հատուցման չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում (հազ. դրամ):Զզթկպ-ն որոշվում է համաձայն սույն կարգի № 4 աղյուսակի, Զհթկպ -ն` համաձայն սույն կարգի № 5 աղյուսակի:

Կկ-ն ջրային ռեսուրսի կարգով պայմանավորված գործակիցն է` համաձայն սույն կարգի № 1 աղյուսակի:

Եթե ջրային ռեսուրսն աղտոտվում է մի քանի օրգանական նյութերով, ապա յուրաքանչյուր օրգանական նյութի քանակությունը, ըստ թկպ-ի համապատասխան մեծության, որոշվում է համաձայն սույն կարգի № 3 աղյուսակի և 9-րդ բանաձևի`

Կթկպ  = Խօրգ  . Պթկպ                                       (9),

որտեղ`

Խօրգ-ն օրգանական նյութի խտությունն է (մգ/լ),

Պթկպ-ն Խօրգ-ից թկպ անցնելու վերահաշվարկման համապատասխան գործակիցն է` համաձայն սույն կարգի № 3 աղյուսակի:

12. Ջրային ռեսուրսների` կախյալ նյութերով պայմանավորված աղտոտվածության տնտեսական ազդեցության գնահատումը, հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը, որոշվում է հետևյալ բանաձևով`

Վզկ.մ. = Զզկ.մ. . Կկ                          (10)

կամ

Վհկ.մ. = Զհկ.մ. . Կկ                          (11),

որտեղ`

Վզկ.մ. -ն և Վհկ.մ. -ն կախյալ նյութերով ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափն է համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում` հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը (հազ. դրամ),

Զզկ.մ. -ն և Զհկ.մ. -ն կախյալ նյութերով ջրային ռեսուրսներին հասցված վնասի հատուցման չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում (հազ. դրամ): Զզկ.մ.-ն որոշվում է համաձայն սույն կարգի № 6 աղյուսակի, իսկ Զհկ.մ.-ն` համաձայն սույն կարգի № 7 աղյուսակի,

Կկ-ն ջրային ռեսուրսի կարգով պայմանավորված գործակիցն է` համաձայն սույն կարգի № 1 աղյուսակի:

13. Ջրային ռեսուրսների` նավթամթերքներով պայմանավորված աղտոտվածության տնտեսական ազդեցության գնահատումը, հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը, որոշվում է հետևյալ բանաձևով`

Վզնավթ = Զզնավթ  . Կկ                    (12)

կամ

Վհնավթ = Զհնավթ  . Կկ                           (13),

որտեղ`

Վզ նավթ -ն և Վհնավթ -ն նավթամթերքներով ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում` հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը (հազ. դրամ),

Զզնավթ -ն և Զհնավթ -ն նավթամթերքներով ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում (հազ. դրամ), որոնց մեծությունները ներկայացված են սույն կարգի № № 8 և 9 աղյուսակներում,

Կկ-ն ջրային ռեսուրսի կարգով պայմանավորված գործակիցն է` համաձայն սույն կարգի № 1 աղյուսակի:

14. Ջրավազան թափվող ծանր մետաղների` ցիան, քրոմ (VI), պղինձ, ցինկ, ֆտորիդներ, աղերի քանակությունը` Պ-ն որոշվում է հետևյալ բանաձևով`

Պ = Ք (Կփաստ - Կթույլ) . Ժ. 103            (14),

որտեղ`

Պ-ն ցիան, պղինձ, քրոմ (VI), ցինկ, ֆտորիդներ պարունակող ծանր մետաղների աղերի քանակությունն է` կգ-էկվ,

Կփաստ-ն վերահսկման կետում ցինկ, ցիան, պղինձ, քրոմ (VI), ֆտորիդներ պարունակող ծանր մետաղների աղերի միջին փաստացի խտությունն է` աղտոտման ժամանակահատվածում` կգ-էկվ/լ,

Կթույլ -ն վերահսկման կետում ցինկ, ցիան, պղինձ, քրոմ (VI), ֆտորիդներ պարունակող ծանր մետաղների աղերի թույլատրելի խտությունն է` ըստ ջրօգտագործման թույլատրելի պայմանների` կգ-էկվ/լ,

Ք-ն ցիան, պղինձ, քրոմ (VI), ցինկ, ֆտորիդներ պարունակող ծանր մետաղների աղերի պարունակությունը գերազանցող կեղտաջրի քանակությունն է` (մ3 /ժամ),

Ժ-ն նշված աղտոտող նյութերի պարունակությունը գերազանցող արտահոսքի տևողությունն է (ժամ):

Ցիան, պղինձ, քրոմ (VI), ցինկ, ֆտորիդներ պարունակող ծանր մետաղների աղտոտվածության հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատումը, հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը (ջրային ռեսուրսի կարգը որոշվում է ջրերի ստանդարտներով), որոշվում է հետևյալ բանաձևով`

Վզծ  = Զզծ  . Կկ                           (15),

կամ

Վհծ  = Զհծ  . Կկ                                    (16),

որտեղ`

Վզծ -ն և Վհծ -ն ծանր մետաղների աղերի համազարկային կամ հաստատագրված արտահոսքերով ջրային ռեսուրսների հասցված վնասի չափն է` հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը,

Զզծ-ն և Զհծ-ն ցիանի, պղնձի, քրոմի (VI), ցինկի, ֆտորիդների պարունակությամբ համազարկային կամ հաստատագրված արտահոսքերով ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափն է` համաձայն սույն կարգի № № 10 և 11 աղյուսակների,

Կկ-ն ջրային ռեսուրսի կարգը որոշող գործակիցն է` համաձայն սույն կարգի № 1 աղյուսակի:

15. Ջրային ռեսուրսների` դետերգենտներով պայմանավորված աղտոտվածության տնտեսական ազդեցության գնահատումը, հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը, որոշվում է հետևյալ բանաձևով`

Վզդ = Զզդ . Կկ                             (17),

կամ

Վհդ  = Զհդ  . Կկ                                   (18),

որտեղ`

Վզդ-ն և Վհդ-ն դետերգենտներով ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափն է համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում` հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը (հազ. դրամ),

Զզդ-ն և Զհդ-ն դետերգենտներով ջրային ռեսուրսներին հասցված վնասի հատուցման չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում (հազ. դրամ), որոնք նախատեսված են սույն կարգի № № 12 և 13 աղյուսակներում,

Կկ-ն ջրային ռեսուրսի կարգով պայմանավորված գործակիցն է` համաձայն սույն կարգի № 1 աղյուսակի:

16. Մելիորատիվ տարածքներից թունաքիմիկատների արտահոսքի պատճառով ջրային ռեսուրսների աղտոտվածության տնտեսական ազդեցության գնահատումը, հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը, որոշվում է հետևյալ բանաձևով`

Վզթ  = Զզթ . Կկ                                                 (19),

կամ

Վհթ  = Զհթ . Կկ                                 (20),

որտեղ`

Վզթ -ն և Վհթ-ն թունաքիմիկատներով ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում` հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը (հազ. դրամ),

Զզթ-ն և Զհթ-ն թունաքիմիկատներով ջրային ռեսուրսներին հասցված վնասի հատուցման չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքի դեպքում (հազ. դրամ), որոնք նախատեսված են սույն կարգի № № 14 և 15 աղյուսակներում,

Կկ-ն ջրային ռեսուրսի կարգով պայմանավորված գործակիցն է` համաձայն սույն կարգի № 1 աղյուսակի:

17. Աղբով ջրային ռեսուրսների աղտոտման դեպքում տնտեսական ազդեցության գնահատումը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Վաղբ = Զաղբ  Կկ                                 (21),

որտեղ`

Վաղբ-ն ջրային ռեսուրսի աղտոտման ընդհանուր վնասի չափն է (հազ. դրամ),

Զաղբ-ն աղբով ջրային ռեսուրսի աղտոտման վնասի չափն է, որը որոշվում է 22-րդ բանաձևով,

Կկ-ն ջրային ռեսուրսի կարգով պայմանավորված գործակիցն է` համաձայն սույն կարգի № 1 աղյուսակի:

Աղբով ջրային ռեսուրսի աղտոտման չափը որոշվում է հետևյալ բանաձևով`

Զաղբ = Տ . Բ . Մ . 10-3                   (22),

որտեղ`

Զաղբ -ն աղբով ջրային ռեսուրսի աղտոտման վնասի չափն է (հազ. դրամ),

Տ-ն լողացող աղբի հավաքման արժեքն է` միջին հաշվով,

                                   Տ = 0.03 դրամ/մ2,

Մ-ն աղբով աղտոտված ջրային մակերեսն է` մ2 ,

Բ-ն բալային մեծությունն է, որը բնորոշում է աղտոտվածության աստիճանը` համաձայն սույն կարգի № 16 աղյուսակի:

18. Միաժամանակ մի քանի նյութերով ջրային ռեսուրսի աղտոտման դեպքում տնտեսական ազդեցության գնահատումը հաշվվում է յուրաքանչյուր նյութի համար առանձին` վերցնելով դրանց առավելագույն չափը և գումարելով մնացած նյութերով հասցված վնասի գումարային արժեքները` այնուհետև բազմապատկելով 0.15 գործակցով:

19. Ջրի անտնտեսվար և (կամ) ոչ նպատակային և (կամ) առանց ջրօգտագործման թույլտվության և (կամ) ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատման հաշվարկներում 1 խորանարդ մետր ստորերկրյա ջրի արժեքն է 9 դրամ, իսկ 1 խորանարդ մետր մակերևութային ջրի արժեքը` 2 դրամ:

(19-րդ կետը խմբ. 06.05. 20 N 333-Ն)

19.1. Ջրի անտնտեսվար, ոչ նպատակային, առանց ջրօգտագործման թույլտվության կամ ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատման հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

ՎՋԾ = Ծ x ԱԳ, որտեղ՝

«ՎՋԾ»-ն ջրի անտնտեսվար, ոչ նպատակային, առանց ջրօգտագործման թույլտվության կամ ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով շրջակա միջավայրին (պետությանը) պատճառված վնասն է,

«Ծ»-ն ջրի անտնտեսվար, ոչ նպատակային, առանց ջրօգտագործման թույլտվության կամ ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով օգտագործված ջրի ծավալն է՝ արտահայտված խորանարդ մետրով,

«ԱԳ»-ն ջրի անտնտեսվար, ոչ նպատակային, առանց ջրօգտագործման թույլտվության կամ ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատման հաշվարկներում կիրառվող 1 խորանարդ մետր ստորերկրյա կամ մակերևութային ջրի 1 խորանարդ մետրի համար սույն կարգի 19-րդ կետով սահմանված արժեքն է:

(19.1-ին կետը լրաց. 06.05. 20 N 333-Ն)

20. Սույն կարգը կիրառվում է`

ա. Արցախի Հանրապետության ջրային օրենսդրության իրավախախտումների հետևանքով ջրային ռեսուրսներին պատճառված վնասները հաշվարկելու համար,

բ. շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախագծերի տեխնիկատնտեսական հաշվարկների նպատակով:

(20-րդ կետը խմբ. 06.05. 20 N 333-Ն)

21. Սույն կարգում օգտագործվող հապավումներն են`

փաստ` փաստացի,

թույլ` թույլատրելի,

թկպ` թթվածնի կենսաբանական պահանջ,

օրգ` օրգանական նյութ,

կ.մ.` կախյալ մասնիկներով աղտոտում,

նավթ` նավթամթերքներով աղտոտում,

թ.` թունաքիմիկատներով աղտոտում,

աղբ` աղբով աղտոտում,

դ.` դետերգենտներով աղտոտում,

ծ.` ծանր մետաղներով աղտոտում,

կ.ն.` կապիտալ ներդրում:

(Հավելվածը խմբ., փոփ., լրաց. 06.05. 20 N 333-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Աղյուսակ № 1

 

ՀՈՍՔԱՋՐԵՐ ԸՆԴՈՒՆՈՂ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՐԳԵՐՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆՎՈՂ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ջրային ռեսուրսների տեսակները

 

Կկ

Ոչ ձկնատնտեսային կարգի ջրային ռեսուրսներ

1.0

Ձկնատնտեսական կարգի ջրային ռեսուրսներ և ջրավազաններ, որոնք օգտագործվում են խմելու, ջրամատակարարման, ինչպես նաև սննդարդյունաբերության ջրամատակարարման համար

1.1

Այլ ջրային ռեսուրսներ

0.8

Ջրային ռեսուրսների ջրհավաք ավազաններ (երբ կեղտաջրերի արտահոսքն իրականացվում է ոչ անմիջապես ջրային ռեսուրսում)

0.5

Այլ պահպանվող ջրային ռեսուրսներ

3.0

Ստորերկրյա ջրեր

1.5

 

Աղյուսակ № 2

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՂՏՈՏՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ` ԿԱԽՎԱԾ ԱՅԴ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻՑ

 

Ջրային ռեսուրսների աղտոտման

                   վերացման ժամանակը (ժ)

Վնասի մեծության

նվազեցման գործակիցը (Կն)

Մինչև 6-ը ներառյալ

0.800

6-ից ավելի մինչև 12-ը ներառյալ

0.650

12-ից ավելի մինչև 18-ը ներառյալ

0.500

18-ից ավելի մինչև 24-ը ներառյալ

0.463

24-ից ավելի մինչև 30-ը ներառյալ

0.434

30-ից ավելի մինչև 36-ը ներառյալ

0.412

36-ից ավելի մինչև 48-ը ներառյալ

0.388

48-ից ավելի մինչև 60-ը ներառյալ

0.364

60-ից ավելի մինչև 72-ը ներառյալ

0.346

72-ից ավելի մինչև 84-ը ներառյալ

0.331

84-ից ավելի մինչև 96-ը ներառյալ

0.320

96-ից ավելի մինչև 108-ը ներառյալ

0.301

108-ից ավելի մինչև 120-ը ներառյալ

0.293

120-ից ավելի մինչև 132-ը ներառյալ

0.287

132-ից ավելի մինչև 144-ը ներառյալ

0.280

144-ից ավելի մինչև 156-ը ներառյալ

0.275

156-ից ավելի մինչև 168-ը ներառյալ

0.270

168-ից ավելի մինչև 180-ը ներառյալ

0.266

180-ից ավելի մինչև 192-ը ներառյալ

0.262

192-ից ավելի մինչև 204-ը ներառյալ

0.296

204-ից ավելի մինչև 216-ը ներառյալ

0.258

216-ից ավելի մինչև 228-ը ներառյալ

0.254

228-ից ավելի մինչև 240-ը ներառյալ

0.250

Ջրերի աղտոտումը վերացնելու ժամանակը (ժ) հաշվարկվում է, որպես արտահոսքի ավարտման և ջրի աղտոտումը վերացնելու աշխատանքների ավարտման ժամկետների տարբերություն:

 

 

Աղյուսակ № 3

 

ԹԿՊԼՐԻՎ-ՈՒՄ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԽՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ

 

Նյութերը

ԹԿՊլրիվ-ում օրգանական

նյութերի խտության

հաշվարկման

գործակիցը (Պթկպ)

Սպիրտներ

ալիլ

բութիլ

մեթիլ

H - օակտիլային

էթիլ

գլիցերին

էթիլ-քլորհիդրին

էթիլենդիամին

 

1.5

1.45

0.98

 1.2

1.82

0.86

0.48

 2.10

Եթերներ

ացետոքացախային

քացախաէթիլային

էթիլային

իզոբութիլացետատ

ֆորմալդեհիդ

ացետալդեհիդ

ալդեհիդ (կրոտոնային)

ացետոն

ացետամիդ

ակրոլեին

 

1.5

1.49

0.5

2.05

0.75

1.07

 2.1

1.68

 1.87

0.52

Դի - 2 էթիլ հեքսիլ (ֆենիլֆոսֆատ)

նիլֆոսֆատ

դիէթիլամին

Եռէթիլամին

իզոդինիտրիլ, իզոյուղային թթուներ

նավթաբենզոլ

դիէթիլենգլիկոլ

ասպարագին

իզոպրեն

դիմեթիլդիօքսան

մեթիլբուտադիոն

ցիկլիկ օքսանային սպիրտ

0.10

0.10

1.31

0.05

0.069

0.162

0.176

1.63

0.55

0.45

1.35

1.55

գլյուկոզներ

շաքար

գլիկոլ

լեյցին

մեթաակրիլալիդ

վինիլացետատ

դիմեթիլ ֆորմանիդ

միզանյութ

բենզոլ

ստիրոլ

մեթիլ տիրոլ

0.54

0.49

1.29

2.05

0.93

1.00

0.10

2.13

1.15

1.60

1.56

Օ - ամինոֆենոլ

Օ - կրեզոլ

ռեզորցին

պիրոկատեխին

հիդրոհիոնալ

անիլին

բևեկնախեժային յուղ

եոկրիզիլֆոսֆատ

եոբուտիլֆոսֆատ

1.10

1.45

1.56

1.495

1.465

0.458

1.90

1.20

1.30

Դի - 2 էթիլ հեքսիլ (ֆենիլֆոսֆատ)

նիլֆոսֆատ

դիէթիլամին

Եռէթիլամին

իզոդինիտրիլ, իզոյուղային թթուներ

նավթաբենզոլ

դիէթիլենգլիկոլ

ասպարագին

իզոպրեն

դիմեթիլդիօքսան

մեթիլբուտադիոն

ցիկլիկ օքսանային սպիրտ

0.10

0.10

1.31

0.05

0.069

0.162

0.176

1.63

0.56

0.45

1.35

1.55

 

Աղյուսակ № 4

 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԱՐՏԱՀՈՍՔԻ ԺԱՄԱՆԱԿ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Պթկպ

տոննա

Զզթկպ

հազ. դրամ

Պթկպ 

 տոննա

Զզթկպ 

 հազ. դրամ

Պթկպ 

 տոննա

Զզթկպ 

 հազ. դրամ

   

5.0

295

350

16120

    

6

351

400

18280

0.1 

17

7.5

433

450

20450

0.11

17.5

9

514

500

22550

0.13

18.7

10

568

550

24700

0.16

20.2

11

621

600

26800

0.2

22.3

13

726

650

28900

0.25

25.3

16

885

700

31000

0.3

28

20

1090

750

33000

0.35

31.3

25

1344

800

35150

0.4

34.1

30

1600

900

39250

0.5

39.7

35

1847

1000

43300

0.6

45.6

45

2090

1100

47500

0.75

54.5

50

2575

1300

55500

0.9

63

60

3065

1500

65500

1

68.8

75

3770

1600

67500

1.1

75

90

4490

1800

75300

1.3

86

100

4960

2000

83250

1.6

103

110

5425

2500

102700

2

125

130

6350

3000

122000

2.5

154

160

7720

3500

141000

3

183

200

9525

4000

159700

3.5

211.5

250

11750

45000

178600

4

239

300

13960

5000

197000

Աղյուսակում չներառված Զզթկպ-ի միջանկյալ նշանակության որոշման համար կիրառել Զզթկպ-ին մոտիկ նշանակության միջև ինտերպոլացիան:

Եթե Պթկպ < 0.10 տ` վնասի մեծությունը որոշում ենք հետևյալ բանաձևով (հազ. դրամ Զզթկպ = 3400 (հազ. դրամ) տ), Պթկպ (տ):

Եթե Պթկպ > 5000 տ` վնասի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով (հազ. դրամ Զզթկպ = 788 (հազ. դրամ) տ), Պթկպ  (տ):

 

Աղյուսակ № 5

 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ (Զհթկպ)

 

Պթկպ 

 տոննա

Զհթկպ 

 հազ. դրամ

Պթկպ 

 տոննա

Զհթկպ 

հազ. դրամ

Պթկպ

տոննա

Զհթկպ 

 հազ. դրամ

0.1

4.7

3.5

12.68

110

75

0.11

4.83

4

13.16

130

86

0.13

5.06

5

14.01

160

103

0.16

5.36

6

14.74

200

125

0.2

5.7

7.5

15.69

250

154

0.25

6.07

9

16.5

300

183

0.3

6.39

10

17

350

211.5

0.35

6.67

11

17.5

400

239

0.4

6.92

13

18.7

500

295

0.5

7.37

16

20.2

600

351

0.6

7.75

20

22.3

750

433

0.75

8.25

25

25.3

900

514

0.9

8.66

30

28

1000

568

1

8.94

35

31.3

1100

621

1.1

9.18

40

34.1

1300

726

1.3

9.62

50

39.7

1600

885

1.6

10.2

60

45.6

2000

1090

2

10.85

75

54.5

2500

1344

2.5

11.55

90

63

3000

1600

3

12.15

100

68.8

3500

1847

   

4000

2090

   

5000

2575

Զհթկպ-ի միջնակա արժեքների որոշման համար, որոնք ներառված չեն աղյուսակում, Զհթկպ-ի մոտակա 2 արժեքների միջև կիրառել ինտերպոլացիա:

Պթկպ< 0.10 տ արժեքների դեպքում վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զհթկպ= 940.0 (հազ. դրամ/տ) . Պթկպ (տ):

Պթկպ> 5000 տ արժեքների դեպքում վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զհթկպ= 10.3 (հազ. դրամ/տ) . Պթկպ (տ):

 

 

Աղյուսակ № 6

 

ԿԱԽՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻՑ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Պկ.մ.

տոննա

Զզկ.մ.

հազ. դրամ

Պկ.մ.

տոննա

Զզկ.մ.

հազ. դրամ

Պկ.մ.

տոննա

Զզկ.մ.

հազ. դրամ

    

3.5

58.894

130

1638

0.1

8.308

4

65.82

160

2012.4

0.11

8.72

5

79.265

200

2510.5

0.13

9.553

6

92.265

250

3132

0.16

10.724

7.5

111.11

300

3752.4

0.2

12.13

9

122.33

350

4371.5

0.25

13.72

10

141.2

400

4990.4

0.3

15.172

11

152.86

500

6225.7

0.35

16.52

13

175.68

600

7458.9

0.4

17.784

16

214.75

750

9305.2

0.5

20.115

20

266.45

900

11160

0.6

22.246

25

330.6

1000

12400

0.75

25.162

30

394.32

1100

13640

0.9

27.828

35

457.69

1300

16120

1

29.493

40

520.8

1600

19.84

1.1

31.086

50

646.65

2000

24800

1.3

34.09

60

770.74

2500

31000

1.6

38.23

75

956.25

3000

37200

2

43.24

90

1140.6

3500

43400

2.5

48.911

100

1263

4000

49600

3

54.09

110

1388.2

5000

62000

3.5

58.894

130

1638

    

Զզկ.մ.-ի այն միջնակա արժեքների որոշման համար, որոնք ներառված չեն աղյուսակում,

Զզկ.մ .զկ.մ ) մոտակա արժեքների միջև կիրառել գծային ինտերպոլացիա:

Պկ.մ. < 0.10 տ արժեքների դեպքում վնասի մեծությունը Զզկ.մ  որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզկ.մ = 1661.6 (հազ. դրամ/տ) . Պկ.մ. (տ):

Պկ.մ. > 5000 տ արժեքների դեպքում վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզկ.մ = 248 (հազ. դրամ/տ) . Պկ.մ. (տ):

 

 

Աղյուսակ № 7

 

ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԱԽՅԱԼ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Պկ.մ.

 տոննա

Զհկ.մ.  

հազ. դրամ

Պկ.մ.

տոննա

Զհկ.մ.  

հազ. դրամ

Պկ.մ.

տոննա

Զհկ.մ.  

հազ. դրամ

   

3.5

4.872

130

34.09

0.1

0.8

4

5.215

160

38.23

0.11

0.84

5

5.841

200

43.24

0.13

0.918

6

6.408

250

48.911

0.16

1.016

7.5

7.178

300

54.09

0.2

1.138

9

7.874

350

58.894

0.25

1.276

10

8.308

400

65.82

0.3

1.398

11

8.72

500

79.265

0.35

1.512

13

9.553

600

92.265

0.4

1.618

16

10.724

750

111.11

0.5

1.812

20

12.13

900

129.33

0.6

1.989

25

13.72

1000

141.2

0.75

2.228

30

15.172

1100

152.86

0.9

2.444

35

16.52

1300

175.68

1

2.578

40

17.784

1600

214.75

1.1

2.706

50

20.115

2000

266.45

1.3

2.946

60

22.246

2500

330.6

1.6

3.274

75

25.162

3000

394.32

2

3.667

90

27.828

3500

457.69

2.5

4.112

100

29.493

4000

520.8

3

4.506

110

31.086

5000

646.65

3.5

4.873

130

34.09

   

Զհկ.մ -ի աղյուսակում չներառված միջանկյալ արժեքները որոշելու համար Զհկ.մ-ի մոտիկ նշանակությունների միջև կիրառել գծային ինտերպոլացիա:

Եթե Պկ.մ. < 0.10 տ Զհկ.մ  վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով`

Զհկ.մ = 160.0 (հազ. դրամ/տ) . Պկ.մ.  (տ):

Եթե Պկ.մ. > 5000 տ` Զհկ.մ  վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով`

Զհկ.մ = 2.586 (հազ. դրամ/տ) . Պկ.մ.  (տ):

 

 

Աղյուսակ № 8

 

ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻՑ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Պնավթ 

 տոննա

Զզնավթ 

 հազ. դրամ

Պնավթ 

 տոննա

Զզնավթ 

 հազ. դրամ

Պնավթ 

 տոննա

Զզնավթ 

 հազ. դրամ

   

6

221

400

12600

0.1

20.7

7.5

260

450

14150

0.11

21.9

9

300

500

15700

0.13

23.5

10

328

550

17250

0.16

27

11

361

600

18800

0.2

30

13

424

650

20300

0.25

33.9

16

520

700

21800

0.3

38

20

647

750

23300

0.35

40.7

25

810

800

24800

0.4

44.7

30

965

900

27900

0.5

50.2

35

1125

1000

31000

0.6

55

40

1280

1100

34100

0.75

61.7

50

1595

1300

40300

0.9

69.2

60

1910

1500

46500

1

74

75

2380

1600

49600

1.1

77.8

90

2850

1800

55800

1.3

87.1

100

3165

2000

60200

1.6

96.9

110

3454

2500

77500

2

108.5

130

4110

3000

93000

2.5

123

160

5056

3500

108500

3

140

200

6315

4000

124000

3.5

151.55

250

7888

4500

139500

4

166

300

9460

5000

155000

5

193

350

11030

    

Զզնավթ-ի` աղյուսակում չներառված միջանկյալ արժեքների որոշման համար Զզնավթ-ի մոտակա արժեքների միջև կիրառել ինտերպոլացիա:

Պնավթ< 0.1 տ արժեքների դեպքում Զզնավթ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզնավթ= 4140 (հազ. դրամ/տ) . Պնավթ (տ):

Պնավթ> 5000 տ` արժեքների դեպքում Զզնավթ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզնավթ= 620 (հազ. դրամ/տ) . Պնավթ (տ):

 

 

Աղյուսակ № 9

 

ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Պնավթ

տոննա

Զհնավթ 

 հազ. դրամ

Պնավթ

տոննա

Զհնավթ 

 հազ. դրամ

Պնավթ

 տոննա

Զհնավթ 

 հազ. դրամ

0.1

2.8

3.5

12.19

110

77.8

0.11

2.88

4

13.01

130

87.1

0.13

3.04

5

14.57

160

96.9

0.16

3.24

6

15.98

200

108.5

0.2

3.47

7.5

17.89

250

123

0.25

3.72

9

19.62

300

140

0.3

3.94

10

20.7

350

151

0.35

4.14

11

21.9

400

166

0.4

4.31

13

23.5

500

193

0.5

4.62

16

27

600

221

0.75

5.57

20

30

750

260

0.9

6.11

25

33.9

900

300

1

6.44

30

38

1000

328

1.1

6.76

35

40.7

1100

361

1.3

7.34

40

44.7

1300

424

1.6

8.18

50

50.2

1600

520

2

9.16

60

55

2000

648

2.5

10.26

75

61.7

2500

810

3

11.25

90

69.2

3000

965

   

100

74

3500

1125

       

4000

1280

         

5000

1595

Աղյուսակում չներառված Զհնավթ-ի միջանկյալ մեծությունը որոշելու համար Զհնավթ-ի մոտիկ արժեքների միջև կիրառել ինտերպոլացիա:

Եթե Պնավթ< 0.1 տ` վնասի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

Զհնավթ = 560.0 (հազ. դրամ/տ) . Պնավթ (տ):

Պնավթ > 5000 տ` Զհնավթ  վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով`

Զհնավթ  = 638 (հազ. դրամ/տ) . Պնավթ (տ):

 

 

Աղյուսակ № 10

 

ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՂԵՐԻ, ՑԻԱՆԻ, ՊՂԻՆՁ, (ՔՐՈՄ VI), ՑԻՆԿ, ՖՏՈՐԻԴՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԱՐՏԱՀՈՍՔԻՑ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Պծ 

կգ. էկվ

Զզծ 

հազ. դրամ

Պծ 

 կգ. էկվ

Զզծ 

հազ. դրամ

3.75

30.57

40

191.13

4

32.49

50

232.14

5

40.03

60

273.14

6

47.34

75

334.65

7.5

57.87

90

396.15

9

64.02

100

437.16

10

68.12

110

478.16

11

72.22

130

560.17

13

80.42

145

621.67

16

92.72

165

703.68

20

109.12

180

748.39

25

129.63

200

808

30

150.13

220

867.61

35

170.63

247

949.58

Աղյուսակում չներառված Զզծ -ի միջնակա արժեքների որոշման համար կիրառել  Զզծ  մոտակա արժեքների ինտերպոլացիա:

Պծ < 3.75 կգ. էկվ-ի դեպքում  Զզծ  վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով`  Զզծ= 163.0 (հազ. դրամ/ կգ. էկվ) . Պծ (կգ. էկվ):

Պծ> 247 կգ. էկվ-ի դեպքում  Զզծ  վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով`  Զզծ= 76.72 (հազ. դրամ/ կգ. էկվ) . Պծ (կգ. էկվ):

 

Աղյուսակ № 11

 

ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՂԵՐԻ, ՑԻԱՆԻ, ՊՂԻՆՁ, (ՔՐՈՄ VI), ՑԻՆԿ, ՖՏՈՐԻԴՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ԱՐՏԱՀՈՍՔԻՑ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Պծ 

կգ. էկվ

Զհծ 

հազ. դրամ

Պծ 

 կգ. էկվ

Զհծ 

 հազ. դրամ

50

4.26

500

40.03

60

5.11

600

47.34

75

6.38

750

57.87

90

7.64

900

64.02

100

8.44

1000

68.12

110

9.31

1100

72.22

130

10.97

1300

80.42

160

13.44

1600

92.72

200

16.71

2000

109.12

250

20.74

2500

129.63

300

24.72

3000

150.13

350

28.59

3500

170.63

375

30.57

4000

191.13

400

32.49

5000

232.14

Աղյուսակում չներառված Զհծ-ի միջանկյալ մեծությունը որոշելու համար Զհծ-ի մոտիկ արժեքների միջև կիրառել ինտերպոլացիա:

Եթե Պծ < 50 կգ. էկվ` Զհծ վնասի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով` Զհծ = 1.72 (հազ. դրամ/ կգ. էկվ) . Պծ  (կգ. էկվ):

Եթե Պծ > 5000 կգ. էկվ` Զհծ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զհծ = 0.92 (հազ. դրամ/ կգ. էկվ) . Պծ  (կգ. էկվ):

 

Աղյուսակ № 12

 

ԴԵՏԵՐԳԵՆՏՆԵՐԻ ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԱՐՏԱՀՈՍՔԻՑ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Պդ 

 տոննա

Զզդ 

 հազ. դրամ

Պդ 

տոննա

Զզդ 

հազ. դրամ

Պդ 

 տոննա

Զզդ 

հազ. դրամ

0.1

24

6

340

350

14355

0.11

25.6

7.5

407

400

16270

0.13

28.1

9

480

450

18165

0.16

30.8

10

529.1

500

20050

0.2

35.1

11

578.1

550

21925

0.25

40.1

13

667

600

23790

0.3

44.7

16

800

650

25640

0.35

49

20

981.8

700

27480

0.4

53

25

1210

750

29320

0.5

60.7

30

1436

800

31150

0.6

67.6

35

1659

900

34780

0.75

77.2

40

1880

1000

38390

0.9

86.1

50

2317

1100

41980

1

96.4

60

2749

1300

49090

1.1

97.9

75

3388

1500

56140

1.3

110.5

90

4020

1600

59640

1.6

126

100

4437

1800

66600

2

148.5

110

4850.5

2000

73.51

2.5

175

130

5674

2500

90610

3

200

160

6892.5

3000

107500

3.5

232.7

200

8496

3500

124200

4

245

250

10470

4000

140750

5

293.4

300

12420

4500

157200

               

5000

173500

Զզդ -ի` աղյուսակում չներառված միջնակա արժեքների որոշման համար խորհուրդ է տրվում կիրառել Զզդ-ի մոտակա արժեքների ինտերպոլացիա:

Պդ< 0.1 տ արժեքների դեպքում Զզդ  վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզդ= 4800.0 (հազ. դրամ/տ) . Պդ (տ):

Պդ> 5000 տ արժեքների դեպքում Զզդ  վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզդ= 694.0 (հազ. դրամ/տ) . Պդ(տ):

 

 

Աղյուսակ № 13

 

ԴԵՏԵՐԳԵՆՏՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԱԽՅԱԼ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Պդ 

տոննա

Զհդ

հազ. դրամ

Պդ 

 տոննա

Զհդ

 հազ. դրամ

Պդ 

տոննա

Զհդ

հազ. դրամ

0.1

3.28

3.5

14.54

111

97.9

0.11

3.4

4

15.5

130

110.5

0.13

3.63

5

17.24

160

126

0.16

3.94

6

18.81

200

148.5

0.2

4.29

7.5

20.92

250

175

0.25

4.68

9

22.82

300

200

0.3

5.02

10

24

350

232.7

0.35

5.33

11

25.6

400

245

0.4

5.61

13

28.1

500

293.4

0.5

6.12

16

30

600

340

0.6

6.56

20

35.1

750

407

0.75

7.16

25

40.1

900

480

0.9

7.68

30

44.7

1000

529.1

1

8

35

49

1100

578.1

1.1

8.37

40

53

1300

667

1.3

9.07

50

60.7

1600

800

1.6

10.01

60

67.6

2000

981.8

2

11.01

75

77.2

2500

1210

2.5

12.37

90

86.1

3000

1436

3

13.51

100

96.4

3500

1659

       

4000

1880

       

5000

2317

Զհդ-ի` աղյուսակում չներառված միջնակա արժեքների որոշման համար կիրառել Զհդ-ի մոտակա արժեքների ինտերպոլացիա:

Պդ< 0.1 տ արժեքների դեպքում Զհդ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զհդ = 656.0 (հազ. դրամ/տ) . Պդ (տ):

Պդ> 5000 տ արժեքների դեպքում Զհդ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զհդ= 9.2 (հազ. դրամ/տ) . Պդ (տ):

 

Աղյուսակ № 14

 

ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԱՐՏԱՀՈՍՔԻՑ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Պթ 

 տոննա

Զզթ

հազ. դրամ

Պթ 

տոննա

Զզթ

 հազ. դրամ

Պթ 

տոննա

Զզթ

հազ. դրամ

   

3.5

251.61

130

6980.5

0.1

27.116

4

277.81

160

8503.3

0.11

28.42

5

327.77

200

10512

0.13

31.107

6

375.3

250

12995

0.16

34.803

7.5

463.96

300

15454

0.2

39.267

9

551.74

350

17892

0.25

44.303

10

609.84

400

20313

0.3

48.892

11

667.65

500

25112

0.35

53.144

13

782.54

600

29862

0.4

57.524

16

953.26

750

36917

0.5

64.45

20

1178.4

900

43902

0.6

71.127

25

1456.8

1000

48525

0.75

80.25

30

1732.5

1100

53125

0.9

91.872

35

2005.8

1300

62261

1

99.342

40

2277.2

1600

75850

1.1

106.62

50

2815

2000

93768

1.3

120.68

60

3348.2

2500

115920

1.6

140.78

75

4138.6

3000

137850

2

166.13

90

4921.6

3500

159600

2.5

196.03

100

5440

4000

181200

3

224.43

110

5955.7

5000

224000

3.5

251.61

130

6980.5

    

Զզթ-ի` աղյուսակում չներառված միջնակա արժեքների որոշման համար կիրառել Զզթ -ի մոտակա արժեքների գծային ինտերպոլացիա:

Պթ< 0.1 տ արժեքների դեպքում Զզթ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզթ= 5425.2 (հազ. դրամ/տ) . Պթ (տ):

Պթ> 5000 տ արժեքների դեպքում Զզթ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզթ= 896.0 (հազ. դրամ/տ) . Պթ (տ):

 

 

Աղյուսակ № 15

 

ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԱԽՅԱԼ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Պթ 

տոննա

Զհթ 

 հազ. դրամ

Պթ 

տոննա

Զհթ 

հազ. դրամ

Պթ 

տոննա

Զհթ 

հազ. դրամ

     

3.5

16.166

130

120.68

0.1

3.63

4

17.265

160

140.78

0.11

3.766

5

19.271

200

166.13

0.13

4.016

6

21.083

250

196.03

0.16

4.35

7.5

23.532

300

244.43

0.2

4.741

9

25.744

350

251.61

0.25

5.166

10

27.116

400

277.81

0.3

5.542

11

28.42

500

327.77

0.35

5.881

13

31.107

600

375.3

0.4

6.191

16

34.803

750

463.96

0.5

6.746

20

39.267

900

551.74

0.6

7.237

25

44.303

1000

609.84

0.75

7.887

30

48.892

1100

667.65

0.9

8.46

35

53.144

1300

782.54

1

8.811

40

57.524

1600

953.26

1.1

9.14

50

64.45

2000

1178.4

1.3

9.924

60

71.127

2500

1456.8

1.6

10.993

75

80.25

3000

1732.5

2

12.27

90

91.872

3500

2005.8

2.5

13.696

100

99.342

4000

2277.2

3

14.983

110

106.62

5000

2815

3.5

16.166

130

120.68

   

Աղյուսակում չներառված Զհթ-ի միջանկյալ մեծությունը որոշելու համար խորհուրդ է տրվում Զհթ-ի մոտակա արժեքների միջև կիրառել շարքային ինտերպոլացիա:

Եթե Պթ< 0.1 տ` Զհթ վնասի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

Զհթ= 756.0 (հազ. դրամ/տ) . Պթ (տ):

Եթե Պթ> 5000 տ` Զհթ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով`

Զհթ=11.26 (հազ. դրամ/տ) . Պթ (տ):

 

 

Աղյուսակ № 16

 

ԼՈՂԱՑՈՂ ԱՂԲՈՎ ՋՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՏԵՍՈՂԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՍԱՆԴՂԱԿԸ

 

Գնահատականը բալերով

Ջրի մակերեսի արտաքին տեսքը

0

Բաց ջրատարածության 100 քառ. մ ջրի մաքուր մակերեսի վրա երևում են աղբի առանձին ոչ մեծ կուտակումներ 0.01 քառ. մ-ից ոչ ավելի ընդհանուր տարածքով:

1

100 քառ. մ բաց ջրատարածության վրա նկատվում են աղբի մեկ քառ. մ մակերեսից ոչ մեծ առանձին կուտակումներ ցանկացած ուղղությամբ լողացող առանձին առարկաներ, որոնց մեծ կողքի մեծությունը չի գերազանցում 25 սմ-ն:

2

100 քառ. մ բաց ջրատարածության վրա նկատվում են աղբի կուտակումներ 2 քառ. մ-ից ոչ ավելի մակերեսով, տարբեր ուղղություններով լողացող առանձին առարկաներ, որոնց մեծ կողմի մեծությունը չի գերազանցում 50 սմ-ն:

3

100 քառ. մ բաց ջրատարածության վրա նկատվում են 5 քառ. մ ընդհանուր տարածքով աղբի կուտակումներ` լողացող առանձին առարկաներ, որոնց մեծ կողմի մեծությունը չի գերազանցում 15 մետրը, աղբի կուտակումներ անկյուններում, փակուղիներում և նավամատույցի հողմակողմ կողմում մինչև 0.5 մ աղտոտված հատվածով:

4

100 քառ. մ բաց ջրատարածության վրա նկատվում են աղբի կուտակումներ մինչև 10 քառ. մ ընդհանուր տարածքով, բավական քանակությամբ առարկաներ, որոնց մեծ կողմի մեծությունը չի գերազանցում 1.5 մետրը, աղբի կուտակումներ անկյուններում, փակուղիներում, նավամատույցի հողմակողմ կողմում մինչև 1 մ աղտոտված հատվածով:

5

100 քառ. մ բաց ջրատարածության վրա նկատվում են աղբի կուտակումներ` 10 քառ. մ-ից ավելի ընդհանուր տարածքով: Մեծ առարկաներ, որոնց մեծությունը գերազանցում է 1.5 մետրը, աղբի կուտակումներ անկյուններում, փակուղիներում և նավամատույցի հողմակողմ կողմում մեկ մ-ից ավելի աղտոտված հատվածով: