ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ
ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ
ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ, ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ
ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 514-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետը, 100-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տրամադրվող տեղեկանքի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք տրամադրելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 18-ի «Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը սահմանելու մասին» N 514-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
«Հաստատում եմ» |
|
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2020 թվականի ապրիլի 16-ի N 271-Ն որոշման |
ՑԱՆԿ
ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐ
1. Կուրություն
2. Խլություն
3. Համրություն
2. ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Հոգեկան և վարքային խանգարումներ (F00-F16, F18, F19-F39, F60-F61, F44.1, F44.2, F44.3, F44.6, F44.8, F63, F70-F89)
2. Կենտրոնական նյարդային համակարգի քրոնիկ պրոգրեսիվող հիվանդություններ` արյան շրջանառության սուր և քրոնիկ խանգարումներով, տետրապլեգիայով, արտահայտված թուլամտությամբ, կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումներով (G30, I60-I69)
3. Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ` շարժողական ֆունկցիայի խանգարումով (G35)
4. Էպիլեպսիա՝ հաճախակի նոպաների և անձի արտահայտված փոփոխությունների առկայությամբ (G40)
5. Միասթենիա(G70.0)
6. Միոպաթիա (G71.2-G72)
7. Նյարդային համակարգի բնածին (զարգացման) արատներ (Q00-Q07)
8. Զարկերակային գերճնշում` բարդացված նյարդային կենտրոնական համակարգի, սրտամկանի, ակնահատակի, երիկամների ախտահարումով, խիստ արտահայտված ֆունկցիաների խանգարումով, դեկոմպենսացված փուլում (I10)
9. Սրտային անբավարարություն` դիստրոֆիկ փուլում, բարդացված ասցիտով, անասարկայով (I50)
10. Շաքարային դիաբետ` դեկոմպենսացված փուլում, երիկամների ախտահարումով՝ ծանր ձևի դիաբետիկ նեֆրոպաթիա երիկամային անբավարարություն (E10-E14† N08.3)
11. Չարորակ նորագոյացություններ 4-րդ փուլում՝ մետաստատիկ քայքայումով (C00)
12. Արյան չարորակ հիվանդություններ` 4-րդ փուլում, բուժման ոչ ենթակա ձևերով (C97)
13. Շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն (A15)
14. Երիկամների քրոնիկական հիվանդություններ կամ այլ հիվանդությունների հետևանքով արտահայտված երիկամային ախտահարումներ` բարդացված քրոնիկ երիկամային անբավարարությամբ, տերմինալ փուլում (N18)
15. Ականջի հիվանդություններ՝արտահայտվածությամբ (H90)
16. Տեսողական խանգարումներ` անարտահայտչականությամբ (H54.0)
17.Վեստիբուլյար (նախադռնային) ֆունկցիայի խանգարում (H81)
18. Խոսքի զարգացման յուրահատուկ խանգարումներ (F80)
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
|
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2020 թվականի ապրիլի 16-ի N 271-Ն որոշման |
____________________________________________________________________________ |
(Արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության անվանումը) |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ
ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Տրվում է քաղաքացի __________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)
2. Հաշվառման վայրը ___________________________________________________________
3. Բնակության վայրը ___________________________________________________________
4. Կատարված հետազոտությունները (թվարկել) և դրանց արդյունքները _____________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
5. Տվյալ պաշտոնում նշանակվելու պիտանիության վերաբերյալ բժշկական եզրակացությունը
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
Բժշկական կազմակերպության տնօրեն` |
|
________________ |
_______________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը, հայրանունը) |
|
|
_____ _______________ 20 թ. |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
|
Հավելված N 3
Արցախի Հանրապետության կառավարության
2020 թվականի ապրիլի 16-ի N 271-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ
ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Դատավորի թեկնածուների ցուցակում ընդգրկվող անձի (այսուհետ` Թեկնածու) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանքի (այսուհետ` Տեղեկանք) տրամադրումն իրականացվում է Ստեփանակերտ քաղաքի արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) կողմից:
2. Թեկնածուն Կազմակերպությունում ստուգում անցնելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ և «Հոգեթմրաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Դիսպանսեր) կողմից տրված բժշկական փաստաթուղթը: Կազմակերպությունում և Դիսպանսերում գործադիր տնօրենների հրամաններով ստեղծվում են մշտապես գործող բժշկական հանձնաժողովներ:
3. Կազմակերպությունում մշտապես գործող բժշկական հանձնաժողովի (այսուհետ` Բժշկական հանձնաժողով) կազմում ընդգրկվում են թերապևտը, նյարդաբանը, սրտաբանը, քիթ-կոկորդ-ականջաբանը, ակնաբանը, ուռուցքաբանը, ներզատաբանը: Առանձին դեպքերում, ելնելով կոնկրետ հիվանդությունից կամ վիճակից, Բժշկական հանձնաժողովը, Կազմակերպության գործադիր տնօրենի հրամանով, կարող է համալրվել նաև տվյալ բժշկական կազմակերպության այլ բժիշկ-մասնագետներով:
4. Դիսպանսերի գործադիր տնօրենը բժշկական փաստաթուղթը Թեքնածուին է տրամադրում դիմելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ արտահիվանդանոցային պայմաններում հնարավոր չէ գալ եզրահանգման հոգեկան հիվանդությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ, իրականացվում է հետազոտում «ցերեկային ստացիոնար» կամ «ստացիոնար» պայմաններում: Հետազոտության արդյունքների հիման վրա Դիսպանսերի գործադիր տնօրենը բժշկական փաստաթուղթը Թեկնածուին է տրամադրում դիմելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
5. Դիսպանսերի գործադիր տնօրենը բժշկական փաստաթուղթը Թեկնածուին է տրամադրում ոչ հանձնաժողովային կարգով, համապատասխան հետազոտությունների արդյունքների հիման վրա` դիմելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
6. Կազմակերպության գործադիր տնօրենը սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Թեկնածուին է տրամադրում Տեղեկանքը` հիմք ընդունելով Բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը:
7. Բժշկական ստուգման արդյունքում Բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության վերաբերյալ տվյալները գրանցվում են ամբուլատոր բժշկական քարտում և վավերացվում Բժշկական հանձնաժողովի անդամների ստորագրություններով:
8. Տեղեկանքը վավեր է տալու պահից մեկ ամիս ժամկետով:
9. Տեղեկանքը կորցնելու կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում Թեկնածուն դիմում է Կազմակերպություն` Տեղեկանքի կրկնօրինակը ստանալու համար:
10. Տեղեկանքի կրկնօրինակը Թեկնածուին տրամադրվում է սկզբնական փաստաթղթում ամրագրված ժամկետով, դիմելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, Տեղեկանքի կրկնօրինակի վերևի աջ անկյունում նշելով «Կրկնօրինակ» բառը, որի վրա դրվում է բժշկական հաստատության կնիքը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |