Համարը 
N 703-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.08.30/17(381)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.08.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.08.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.09.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2019թ.

N 703-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ,

ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ընդերքի մասին օրենսգրքի 59.4-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել ֆինանսական երաշխիքի բովանդակությունը և դրան ներկայացվող չափորոշիչները, դրանց ներկայացվող որակական չափանիշների գնահատման, ինչպես նաև ֆինանսական երաշխիքի հաշվարկման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի օգոստոսի 27-ի N 703-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ

ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու դիմումի հետ լիազոր մարմին ներկայացվող ընդերքօգտագործման թափոնների կառավարման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման ապահովման համար պահանջվող ֆինանսական երաշխիքի (այսուհետ՝ երաշխիք) բովանդակությունը և դրան ներկայացվող չափորոշիչները, դրանց ներկայացվող որակական չափանիշների գնահատման, ինչպես նաև ֆինանսական երաշխիքի հաշվարկման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու դիմումի հետ ներկայացվող երաշխիքը պետք է բավարարի հետևյալ չափորոշիչները՝

1) պրինցիպալը (դիմումատուն և (կամ) ընդերքօգտագործողը) պետք է ներկայացնի ֆինանսական երաշխիք, որը տրամադրվում է բանկի, այլ վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության կողմից.

2) երաշխիքի գումարի չափը պետք է համապատասխանի ընդերքօգտագործման թափոնների կառավարման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափին.

3) երաշխիքով նախատեսված պարտավորությունը պետք է լինի ինքնուրույն՝ դիմումատուի և (կամ) ընդերքօգտագործողի հիմնական պարտավորությունից անկախ.

4) երաշխիքը չի կարող հետ կանչվել երաշխիք տված անձի կողմից.

5) երաշխիքն ուժի մեջ է մտնում ոչ ուշ, քան ընդերքօգտագործման իրավունքը ստանալու օրը:

3. Երաշխիքի գումարի հաշվարկը կատարվում է դիմումատուի կամ ընդերքօգտագործողի կողմից՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների կազմման ժամանակ՝ դրանցում ամրագրված միջոցառումների իրականացման նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների համար կազմված նախահաշվի հիման վրա: Նախահաշվային արժեքների հաշվարկման համար պետք է հիմք հանդիսանան ընթացիկ շուկայական գները:

4. Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության անցկացման ընթացքում տալիս է երաշխիքին որակական գնահատական: Ներկայացվող երաշխիքին տրվող որակական գնահատականը համարվում է բավարար, եթե այն համապատասխանում է սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված չափանիշներին:

5. Երաշխիքը մերժվում է սույն կարգով սահմանված չափանիշներից որևէ մեկին չբավարարելու դեպքում:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ