ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2019թ. |
N 702-Ն |
ք.Ստեփանակերտ
ՎԹԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ
ՆՎԱԶԵՑՄԱՆԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՉԱՓԻ ԳՆԱՀԱՏՄԱՆԸ ԵՎ ՎՆԱՍԻ
ՓԱՍՏԱՑԻ ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
ԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ընդերքի մասին օրենսգրքի 59.6-րդ հոդվածի 8-րդ մասը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավորինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությանը ներկայացվող պահանջների և տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
«Հաստատում եմ» |
|
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի օգոստոսի 27-ի N 702-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՎԹԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ
ՆՎԱԶԵՑՄԱՆԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՉԱՓԻ ԳՆԱՀԱՏՄԱՆԸ ԵՎ ՎՆԱՍԻ ՓԱՍՏԱՑԻ
ԿԱՄ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավորինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությանը ներկայացվող պահանջների և տեղեկատվության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Ընդերքօգտագործողի կողմից նշանակված անվտանգության հարցերով կառավարիչը կամ ստորաբաժանման ղեկավարը (այսուհետ՝ անվտանգության պատասխանատու անձ) պարտավոր է արտակարգ իրավիճակներին արձագանքելու ներքին և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների համաձայն՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում (այսուհետ՝ օբյեկտ) տեղի ունեցած վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավորինս նվազեցման վերաբերյալ տրամադրել տեղեկատվություն՝ համաձայն հաղորդագրության նմուշի, համաձայն Ձև N 1-ի, ինտերնետային կապի միջոցով կամ թղթային (եթե դա հնարավոր է կատարել ողջամիտ ժամկետում) եղանակով, որտեղ նշվում է`
1) ընդերքօգտագործող կազմակերպության անվանումը, օբյեկտի գտնվելու վայրը.
2) տեղեկատվություն տրամադրող անձի ինքնության հաստատումը՝ անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը.
3) վթարի վայրում իրականացվող գործունեության կամ ձեռնարկած գործողության մասին նկարագիր՝ հստակ և պարզ տերմիններով.
4) ընդերքօգտագործման օբյեկտներում կիրառվող պատրաստուկների անվանումը, ինչպես նաև այն թափոնների անվանումը, որոնք կարող են առաջացնել խոշոր վթար՝ նշելով դրանց հիմնական վտանգավոր հատկանիշները.
5) խոշոր վթարների վտանգի հետ կապված ընդհանուր տեղեկություն՝ ներառյալ շրջակա միջավայրի և բնակչության վրա հավանական ազդեցության մասին.
6) խոշոր վթարների դեպքում ազդակիր բնակչությանը նախազգուշացնելու և տեղեկացնելու հնարավորության մասին.
7) խոշոր վթարների դեպքում բնակչության կողմից ձեռնարկվելիք միջոցառումների և վթարի ժամանակ նրանց վարքագծի մասին.
8) ընդերքօգտագործողի կողմից հավաստում այն մասին, որ վթարի վայրում ինքնուրույն կարող է իրականացնել համապատասխան միջոցառումներ, մասնավորապես, խոշոր վթարների դեպքում վթարային ծառայությունների հետ համատեղ կարող են իրականացնել միջոցառումներ վթարի հետևանքները նվազագույնի հասցնելու համար.
9) օբյեկտի տարածքից դուրս վթարի ցանկացած հետևանքի վերացման նպատակով արտակարգ իրավիճակներում գործելու պլանին համապատասխան այլ կառույցների հետ համագործակցության մասին.
10) մանրամասն տեղեկություն այն մասին, որտեղից կարելի է ստանալ լրացուցիչ արդիական տեղեկություն՝ հաշվի առնելով բացահայտումն արգելող ցանկացած պարտականություն:
3. Անվտանգության պատասխանատու անձը վթարի առաջացման դեպքում սույն կարգի 2-րդ կետով պահանջվող տեղեկատվությունն անհապաղ հաղորդում է՝
1) Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի ահազանգման կենտրոնի օպերատիվ հերթապահին.
2) Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն (թեժ գիծ ծառայությանը), իսկ անհրաժեշտության դեպքում՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանմանը.
3) Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակազմի բնապահպանական և ընդերքի պետական տեսչություն (թեժ գիծ ծառայությանը), իսկ անհրաժեշտության դեպքում՝ Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակազմի բնական ռեսուրսների, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալությանը.
4) վթարի ազդեցության գոտում կամ հնարավոր վթարի ազդեցության գոտում հայտնված համայնքի ղեկավարին:
4. Վթարն արձանագրելուց հետո մինչև երեք ժամվա ընթացքում անվտանգության պատասխանատու անձը Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության և Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հեռախոսային կամ ինտերնետային կապի միջոցով հաղորդում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) վթարի վայրի տեղադիրքն ու բնույթը: Վթարի ազդեցության հավանական տարածքը որոշելիս պետք է հաշվի առնել արտակարգ իրավիճակներում գործելու պլանում ներառված տոպոգրաֆիական հանույթում նշված առանձնահատկությունները, կամ այն պետք է որոշվի կոորդինատային ցանցով.
2) խոշոր վթարների արդյունքում առաջացած վտանգի գնահատականը.
3) վթարի վնասի նախնական գնահատականը և (կամ) կրկնվելու հավանականությունը.
4) տեխնոլոգիական պրոցեսի նկարագրությունը.
5) օբյեկտի տարածքից արտանետվող կամ հավանական արտանետվող նյութերի ծավալի գնահատականը.
6) օբյեկտի տարածքից արտանետվող կամ հավանական արտանետվող նյութերի ֆիզիկական և քիմիական հատկությունների գնահատականը.
7) վթարի ազդեցության գոտում գտնվող բնակելի տարածքների բնակչության թիվը.
8) աշխատատեղում, այդ թվում նաև` վթարի ազդեցության գոտու բնակչության տուժածների քանակը, տարիքը, սեռը.
9) հաղորդում այն մասին, որ գործողության մեջ է դրված արտակարգ իրավիճակներում գործելու ներքին պլանը և դրա իրականացման աստիճանը.
10) բնակչության և շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերի կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցառումների նկարագրությունը.
11) կանխարգելման միջոցառումները համակարգողների անունը և կոնտակտային տվյալները.
12) արտակարգ իրավիճակների պլանավորման մարմնի հետ կապ հաստատող պատասխանատու անձի անունը և կոնտակտային տվյալները:
5. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված հաղորդագրություններն ստանալուց հետո ամփոփում և երեք ժամվա ընթացքում, հաշվի առնելով վթարի ռիսկայնության մակարդակը, անդրսահմանային ազդեցություն ունեցող, ինչպես նաև խոշոր վթարների դեպքում տեղեկատվությունը ներկայացնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
6. Անդրսահմանային ազդեցություն ունեցող վթարների դեպքում դրանց վերաբերյալ տեղեկատվությունն օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին տրամադրվում է Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇ
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
__________________________ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՍՈՂԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1) ընդերքօգտագործող կազմակերպության անվանումը, օբյեկտի գտնվելու վայրը
__________________________________________________________________________________,
2) տեղեկատվություն տրամադրող անձի ինքնության հաստատումը՝ անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը
__________________________________________________________________________________,
3) վթարի վայրում իրականացվող գործունեության կամ ձեռնարկած գործողության մասին պարզաբանում՝ հստակ և պարզ տերմիններով ___________________________________________________________________,
4) ընդերքօգտագործման օբյեկտներում կիրառվող պատրաստուկների անվանումը, ինչպես նաև այն թափոնների անվանումները, որոնք կարող են առաջացնել խոշոր վթար՝ նշելով դրանց հիմնական վտանգավոր հատկանիշները________________________________________________________________________,
5) խոշոր վթարների վտանգի հետ կապված ընդհանուր տեղեկություն՝ ներառյալ շրջակա միջավայրի և բնակչության վրա հավանական ազդեցության մասին.
__________________________________________________________________________________,
6) խոշոր վթարների դեպքում ազդակիր բնակչությանը նախազգուշացնելու և տեղեկացնելու հնարավորության մասին.
__________________________________________________________________________________,
7) խոշոր վթարների դեպքում բնակչության կողմից ձեռնարկվելիք միջոցառումների և վթարի ժամանակ նրանց վարքագծի մասին.
__________________________________________________________________________________,
8) ընդերքօգտագործողի կողմից հավաստում այն մասին, որ վթարի վայրում ինքնուրույն կարող են իրականացնել համապատասխան միջոցառումներ, մասնավորապես, խոշոր վթարների դեպքում վթարային ծառայությունների հետ համատեղ կարող են իրականացնել միջոցառումներ վթարի հետևանքները նվազագույնի հասցնելու համար.
__________________________________________________________________________________,
9) օբյեկտի տարածքից դուրս վթարի ցանկացած հետևանքի վերացման նպատակով արտակարգ իրավիճակներում գործելու պլանին համապատասխան այլ կառույցների հետ համագործակցության մասին.
__________________________________________________________________________________,
10) մանրամասն տեղեկություն այն մասին, որտեղից կարելի է ստանալ լրացուցիչ ակտուալ տեղեկություն՝ հաշվի առնելով բացահայտումն արգելող ցանկացած պարտականություն.
__________________________________________________________________________________: