Համարը 
N 699-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.08.30/17(381)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.08.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.08.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.09.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2019թ.

N 699-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ընդերքի մասին օրենսգրքի 59.2-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել ընդերքօգտագործման թափոնների վերամշակման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի օգոստոսի 27-ի N 699-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների վերամշակման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի դրույթները տարածվում են օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն ունեցող ընդերքօգտագործողների վրա:

3. Ընդերքօգտագործման թափոնները վերամշակվում են ընդերքօգտագործողների միջոցներով՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանին համապատասխան:

4. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման, ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձը հանքի շահագործման ընթացքում և փակումից հետո պարտավոր է իրականացնել ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումները՝ շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը հասցվող վնասի ու վթարների կանխարգելման կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով:

5. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտում և ազդակիր տարածքներում իրականացվում է շրջակա միջավայրի հիմնական բաղադրիչների (օդ, հող, ջուր և այլն) մոնիթորինգ:

6. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումները պետք է իրականացվեն լավագույն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ հաշվի առնելով ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտների տեխնիկական առանձնահատկությունները, աշխարհագրական դիրքը և բնապահպանական պայմանները:

7. Ընդերքօգտագործողի կողմից ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտի համար մշակվում և հաստատվում է անվտանգության վկայագիր՝ համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջների:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ