Համարը 
N 696-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.08.30/17(381)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.08.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.08.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.09.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2019թ.

N 696-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ

 ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ

 ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ

 ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ընդերքի մասին օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը և 80-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվության տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Ստեղծել ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվության տրամադրման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով) և հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի`

1) աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի.

2) կազմը` համաձայն N 3 հավելվածի:

3. Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը:

4. Սահմանել, որ ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվությունները տրամադրվում են յուրաքանչյուր դեպքի համար` Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ` Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի ներկայացմամբ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի օգոստոսի 27-ի N 696-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ

ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվության տրամադրման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվություն ստանալու նպատակով Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացվում դիմում և դրան կից հետևյալ փաստաթղթերը`

1) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

2) ատոմային էներգիայի միջազգային գործակալության ցուցանիշներին համապատասխանության մասին տեղեկանք, որը երաշխավորում է ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության փորձի առկայությունը: Տեղեկանքի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

3. Ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման հայտ ներկայացնելու համար հատուկ թույլտվությունը տրվում է 1 տարի ժամկետով:

4. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետում ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման հայտ չներկայացնելու դեպքում հատուկ թույլտվություն տրվում է սույն կարգի պահանջներին համապատասխան:

5. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացվում են միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:

6. Միջգերատեսչական հանձնաժողովը սույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին է տրամադրում հանձնաժողովի եզրակացությունը:

7. Միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունն ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի ղեկավարը ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվության տրամադրման համար Արցախի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

8. Լիազոր մարմնի ղեկավարը ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվության տրամադրման վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի բացասական եզրակացությունն ստանալուց հետո 2-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին դրա մասին:

9. Միջգերատեսչական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տալիս, եթե սույն կարգի 2-րդ կետի համաձայն ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին:

10. Լիազոր մարմինը ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվություն տալու մասին Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին:

11. Ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվություն տալու մասին Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման ընդունման դեպքում հատուկ թույլտվություն ստացած իրավաբանական անձը կարող է ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերել Ընդերքի մասին օրենսգրքով սահմանված կարգով:

12. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում սահմանված հատուկ թույլտվության տրամադրման համար հիմք հանդիսացած պահանջների պահպանման պարտականության վերաբերյալ դրույթները լիազոր մարմնի կողմից ներառվում են Ընդերքի մասին օրենսգրքի 34-րդ հոդվածով նախատեսված կնքվելիք պայմանագրում:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի օգոստոսի 27-ի N 696-Ն որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կարգավորվում են միջգերատեսչական հանձնաժողովի կողմից եզրակացություններ տալու և միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կազմակերպման ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:

2. Միջգերատեսչական հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Ընդերքի մասին օրենսգրքով, սույն որոշմամբ և այլ իրավական ակտերով:

 

II. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Միջգերատեսչական հանձնաժողովի գործառույթներն են`

1) ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվություն ստանալու համար սույն որոշմամբ պահանջվող փաստաթղթերի (այսուհետ` փաստաթղթեր) լիակազմության ու արժանահավատության ստուգումը.

2) ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվության տրամադրման նպատակահարմարության մասին հիմնավորված եզրակացության կազմումը:

 

III. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով:

5. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը հրավիրվում են համապատասխան դիմումն ու դրան կից փաստաթղթերը լիազոր մարմնի կողմից ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

6. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են միջգերատեսչական հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին: Միջգերատեսչական հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությամբ` միջգերատեսչական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության արդյունքում միջգերատեսչական հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում` միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

7. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը վարում է միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալը:

8. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում է միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.

2) կազմակերպում է միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում նրա կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ.

3) ստորագրում է միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունները և նրա գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերը.

4) իրականացնում է սույն որոշումից բխող այլ լիազորություններ:

9. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալը`

1) միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում փոխարինում է նրան.

2) միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին զեկուցում է ստացված դիմումի ու դրան կից փաստաթղթերի լիակազմության մասին.

3) ապահովում է ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար հատուկ թույլտվության տրամադրման նպատակահարմարության մասին եզրակացության ձևակերպումը:

10. Միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը`

1) ուսումնասիրում և գրանցում է ստացված դիմումն ու դրան կից փաստաթղթերի լիակազմությունը.

2) միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին.

3) նախապատրաստում է միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերը.

4) գրանցում է միջգերատեսչական հանձնաժողովի նիստի արձանագրությունները և ապահովում միջգերատեսչական հանձնաժողովի անդամների ստորագրությունները:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 3

Արցախի Հանրապետության կառավարության

2019 թվականի օգոստոսի 27-ի N 696-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

 

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ

 

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

 

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ

 

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ

 

Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակազմի բնական ռեսուրսների, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության պետ

 

Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակազմի բնական ռեսուրսների, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալության ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների բաժնի պետ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ