Համարը 
թիվ 11-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.03.13/04(10)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
25.02.2009
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
25.02.2009
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.03.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«26» փետրվարի 2009թ.

Պետական գրանցման համարը 1020924

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«25» փետրվարի 2009թ.

թիվ 11-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ

ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 9-րդ մասի և 71-րդ հոդվածի համաձայն`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ`

 

1. Սահմանել իրավական ակտերի պետական գրանցման գրանցամատյանի վարման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Սահմանել իրավական ակտերի պետական գրանցման գրանցամատյանների ձևերը.

1) Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների պետական գրանցման գրանցամատյանի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի.

2) Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների պետական գրանցման գրանցամատյանի ձևը` համաձայն թիվ 3 հավելվածի.

3) Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների պետական գրանցման գրանցամատյանի ձևը` համաձայն թիվ 4 հավելվածի.

4) Արցախի Հանրապետության կառավարության որոշումների պետական գրանցման գրանցամատյանի ձևը` համաձայն թիվ 5 հավելվածի.

5) (ենթակետն ուժը կորցրել է 23.11.2017 N 100-Ն)

6) Արցախի Հանրապետության պետական նախարարի ու նախարարների հրամանների, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների հրամանների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումների, Ստեփանակերտի քաղաքապետի և Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների որոշումների պետական գրանցման գրանցամատյանի ձևը՝ համաձայն թիվ 7 հավելվածի.

7) Արցախի Հանրապետության համայնքի ավագանու և Արցախի Հանրապետության համայնքի ղեկավարի որոշումների պետական գրանցման գրանցամատյանի ձևը` համաձայն թիվ 8 հավելվածի:

(2-րդ կետը փոփ., խմբ. 23.11.2017 N 100-Ն)

3. Հաստատել իրավական ակտերի պետական գրանցամատյանում իրավական ակտերն ընդունող մարմինների դասիչները` համաձայն թիվ 9 հավելվածի:

4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի հունիսի 23-ի «Իրավական ակտերի պետական գրանցման գրանցամատյանի վարման կարգը և ձևը սահմանելու մասին» թիվ 40 հրամանը:

 

 

Ն. ՆԱՐԻՄԱՆՅԱՆ 

 

 

 Հավելված թիվ 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

«25» փետրվարի 2009 թվականի թիվ 11-Ն հրաման

 

Կ Ա Ր Գ

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն ուղարկված իրավական ակտերի պետական գրանցման գրանցամատյանի վարման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 23.11.2017 N 100-Ն)

2. Իրավական ակտերի պետական գրանցումն իրականացվում է պետական գրանցման գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան) համապատասխան գրառում կատարելու միջոցով:

3. Գրանցամատյանում ըստ հերթականության գրառվում են`

1) գրանցամատյանում իրավական ակտի գրառման հերթական համարը.

2) իրավական ակտն ընդունող մարմինը.

3) իրավական ակտի տեսակը.

4) իրավական ակտի վերնագիրը.

5) իրավական ակտի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը.

6) իրավական ակտի հերթական համարը.

7) իրավական ակտի ստորագրման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը.

8) իրավական ակտի պետական գրանցման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը.

9) իրավական ակտի գրանցամատյանում գրանցման համարը.

10) պետական գրանցում ստացած իրավական ակտի հրապարակման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը և հրապարակման աղբյուրը (եթե հրապարակվել է).

11) իրավական ակտի Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության մուտքի տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը:

(3-րդ կետը փոփ. 23.11.2017 N 100-Ն)

4. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների գրանցամատյանում նշվում են նաև իրավական ակտը Արցախի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը:

(4-րդ կետը փոփ. 23.11.2017 N 100-Ն)

5. Արցախի Հանրապետության պետական նախարարի ու նախարարների հրամանների, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների հրամանների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումների, Ստեփանակերտի քաղաքապետի և Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների որոշումների գրանցամատյաններում նշվում են նաև՝

1) պետական գրանցումը մերժված, փոփոխություններով նորից պետական գրանցման ուղարկված իրավական ակտի Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության մուտքի տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը.

2) պետական գրանցման ենթակա իրավական ակտի վերաբերյալ պետական փորձագիտական եզրակացությունը ստորագրած պաշտոնատար անձի անունը, ազգանունը.

3) իրավական ակտի վերաբերյալ տրված պետական փորձագիտական եզրակացության թիվը.

4) պետական գրանցում ստացած իրավական ակտի վերադարձման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը:

(5-րդ կետը խմբ. 23.11.2017 N 100-Ն)

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքի ավագանու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքի ղեկավարի որոշումների գրանցամատյանում նշվում են նաև`

1) իրավական ակտի վերաբերյալ տրված պետական փորձագիտական եզրակացության տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը.

2) փոփոխություններով նորից պետական փորձաքննության ուղարկված իրավական ակտի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն մուտք լինելու տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը.

3) իրավական ակտն անվավեր ճանաչելու տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը:

7. Գրանցամատյանում կարող են կատարվել նաև այլ գրառումներ:

8. Գրանցամատյանում իրավական ակտի գրանցման համարն իրենից թվանշան է ներկայացնում, որի առաջին 3 նիշը տվյալ իրավական ակտն ընդունող մարմնի դասիչի համարն է, երրորդ և չորրորդ նիշերը` իրավական ակտի գրանցման տարեթիվը, իսկ վերջին նիշերը` իրավական ակտի հերթական համարը:

9. Գրանցամատյանում գրանցման համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի մեկից:

10. Գրանցամատյանում գրառումները պետք է արվեն առանց կրճատումների, ջնջումների և տողեր բաց թողնելու, պարզ ու ընթեռնելի ձեռագրով:

11. Գրանցամատյանում մատիտով գրանցումներ կատարել չի թույլատրվում:

12. Գրանցամատյանը խիստ հաշվառման փաստաթուղթ է: Այն պետք է լինի կարված (ժապավենված), իսկ թերթերը` համարակալված:

13. Թերթերի քանակը պետք է հաստատվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կնիքով:

(Հավելված թիվ 1-ը խմբ., փոփ. 23.11.2017 N 100-Ն)

 

 

 Հավելված թիվ 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

«25» փետրվարի 2009 թվականի թիվ 11-Ն հրաման

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ

ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ

(վերնագիրը փոփ. 23.11.2017 N 100-Ն)

 

Իրավական ակտի գրառման հերթական համարը

Իրավական ակտն ընդունող մարմնի անվանումը

Իրավական ակտի տեսակը

Իրավական ակտի վերնագիրը

Իրավական ակտի տարին, ամիսը (տառերով),

ամսաթիվը

Իրավական ակտի հերթական համարը

Իրավական ակտի ստորագրման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը

N1

           

 

Իրավական ակտի պետական գրանցման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը

Իրավական ակտի գրանցամատյանում գրանցման համարը

Պետական գրանցում ստացած իրավական ակտի հրապարակման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը և հրապարակման աղբյուրը (եթե հրապարակվել է)

Իրավական ակտը ԱՀ Նախագահի կողմից ստորագրման տարին, ամիսը (տառերով),

ամսաթիվը

Իրավական ակտի ԱՀ արդարադատության նախարարություն մուտքի տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը

         

(Հավելված թիվ 2-ը փոփ. 23.11.2017 N 100-Ն)

 

 

 Հավելված թիվ 3

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

«25» փետրվարի 2009 թվականի թիվ 11-Ն հրաման

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

(վերնագիրը փոփ. 23.11.2017 N 100-Ն)

 

Իրավական ակտի գրառման հերթական համարը

Իրավական ակտն ընդունող մարմնի անվանումը

Իրավական ակտի տեսակը

Իրավական ակտի վերնագիրը

Իրավական ակտի տարին, ամիսը (տառերով),

ամսաթիվը

Իրավական ակտի հերթական համարը

Իրավական ակտի ստորագրման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը

N1

           

 

Իրավական ակտի պետական գրանցման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը

Իրավական ակտի գրանցամատյանում գրանցման համարը

Պետական գրանցում ստացած իրավական ակտի հրապարակման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը և հրապարակման աղբյուրը (եթե հրապարակվել է)

Իրավական ակտի

ԱՀ արդարադատության նախարարություն մուտք լինելու տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը

       

(Հավելված թիվ 3-ը փոփ. 23.11.2017 N 100-Ն)

 

 

 Հավելված թիվ 4

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

«25» փետրվարի 2009 թվականի թիվ 11-Ն հրաման

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(վերնագիրը փոփ. 23.11.2017 N 100-Ն)

 

Իրավական ակտի գրառման հերթական համարը

Իրավական ակտն ընդունող մարմնի անվանումը

Իրավական ակտի տեսակը

Իրավական ակտի վերնագիրը

Իրավական ակտի տարին, ամիսը (տառերով),

ամսաթիվը

Իրավական ակտի հերթական համարը

Իրավական ակտի ստորագրման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը

N1

           

 

Իրավական ակտի պետական գրանցման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը

Իրավական ակտի գրանցամատյանում գրանցման համարը

Պետական գրանցում ստացած իրավական ակտի հրապարակման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը և հրապարակման աղբյուրը (եթե հրապարակվել է)

Իրավական ակտի ԱՀ արդարադատության նախարարություն մուտք լինելու տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, համարը

       

(Հավելված թիվ 4-ը փոփ. 23.11.2017 N 100-Ն)

 

 

 Հավելված թիվ 5

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

«25» փետրվարի 2009 թվականի թիվ 11-Ն հրաման

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

(վերնագիրը փոփ. 23.11.2017 N 100-Ն)

 

Իրավական ակտի գրառման հերթական համարը

Իրավական ակտն ընդունող մարմնի անվանումը

Իրավական ակտի տեսակը

Իրավական ակտի վերնագիրը

Իրավական ակտի տարին, ամիսը (տառերով),

ամսաթիվը

Իրավական ակտի հերթական համարը

Իրավական ակտի ստորագրման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը

N1

           

 

Իրավական ակտի պետական գրանցման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը

Իրավական ակտի գրանցամատյանում գրանցման համարը

Պետական գրանցում ստացած իրավական ակտի հրապարակման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը և հրապարակման աղբյուրը (եթե հրապարակվել է)

Իրավական ակտի

ԱՀ արդարադատության նախարարություն մուտք լինելու տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, համարը

       

(Հավելված թիվ 5-ը փոփ. 23.11.2017 N 100-Ն)

 

 

 Հավելված թիվ 6

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

«25» փետրվարի 2009 թվականի թիվ 11-Ն հրաման

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

(ուժը կորցրել է 23.11.2017 N 100-Ն)

 

 

 

 Հավելված թիվ 7

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

«25» փետրվարի 2009 թվականի թիվ 11-Ն հրաման

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ, ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

(վերնագիրը խմբ. 23.11.2017 N 100-Ն)

 

Իրավական ակտի գրառման հերթական համարը

Իրավական ակտն ընդունող մարմնի անվանումը

Իրավական ակտի տեսակը

Իրավական ակտի վերնագիրը

Իրավական ակտի տարին, ամիսը (տառերով),

ամսաթիվը

Իրավական ակտի հերթական համարը

Իրավական ակտի ստորագրման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը

N1

           

 

Իրավական ակտի պետական գրանցման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը

Իրավական ակտի գրանցամատյանում գրանցման համարը

Պետական գրանցում ստացած իրավական ակտի հրապարակման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը և հրապարակման աղբյուրը (եթե հրապարակվել է)

Իրավական ակտի

ԱՀ արդարադա-տության նախարարություն մուտքի տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, համարը

Պետական գրանցումը մերժված. փոփոխություններով նորից պետական գրանցման ուղարկված իրավական ակտի ԱՀ արդարադատության նախարարություն մուտքի տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը

                              

 

Պետական գրանցման ենթակա իրավական ակտի վերաբերյալ պետական փորձագիտական եզրակացությունը ստորագրած պաշտոնատար անձի անունը ազգանունը

Իրավական ակտի վերաբերյալ տրված պետական փորձագիտական եզրակացության թիվը

Պետական գրանցում ստացած իրավական ակտի վերադարձման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը

                     

(Հավելված թիվ 7-ը խմբ., փոփ. 23.11.2017 N 100-Ն)

 

 Հավելված թիվ 8

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

«25» փետրվարի 2009 թվականի թիվ 11-Ն հրաման

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ

 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

(վերնագիրը փոփ. 23.11.2017 N 100-Ն)

 

Իրավական ակտի գրառման հերթական համարը

Իրավական ակտն ընդունող մարմնի անվանումը

Իրավական ակտի տեսակը

Իրավական ակտի վերնագիրը

Իրավական ակտի տարին, ամիսը (տառերով),

ամսաթիվը

Իրավական ակտի հերթական համարը

Իրավական ակտի ստորագրման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը

N1

           

 

Իրավական ակտի պետական գրանցման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը

Իրավական ակտի գրանցամատյանում գրանցման համարը

Պետական գրանցում ստացած իրավական ակտի հրապարակման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը և հրապարակման աղբյուրը (եթե հրապարակվել է)

Իրավական ակտի

ԱՀ արդարադատության նախարարություն մուտքի տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, համարը

                        

 

Իրավական ակտի վերաբերյալ տրված պետական փորձագիտական եզրակացության տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը

Փոփոխություններով նորից պետական փորձաքննության ուղարկված իրավական ակտի ԱՀ արդարադատության նախարարություն մուտք լինելու տարին,

ամիսը (տառերով), ամսաթիվը

Իրավական ակտն անվավեր ճանաչելու տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը

        

(Հավելված թիվ 8-ը փոփ. 23.11.2017 N 100-Ն)

 

 

 

Հավելված թիվ 9

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի 2009 թվականի

փետրվարի «25» թիվ 11-Ն հրամանի

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՆ

ԸՆԴՈՒՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԱՍԻՉՆԵՐԸ

 

001. Արցախի Հանրապետության հանրաքվե

010. Արցախի Հանրապետության Ազգային ժողով (օրենքներ)

020. Արցախի Հանրապետության Ազգային ժողով (որոշումներ)

030. Արցախի Հանրապետության Գերագույն դատարան (որոշումներ)

040. Արցախի Հանրապետության Նախագահ (հրամանագրեր)

050. Արցախի Հանրապետության Նախագահ (կարգադրություններ)

060. Արցախի Հանրապետության կառավարություն (որոշումներ)

080. Արցախի Հանրապետության պետական նախարար (հրամաններ)

101. Արցախի Հանրապետության առողջապահության նախարար (հրամաններ)

102. Արցախի Հանրապետության արդարադատության նախարար (հրամաններ)

103. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար (հրամաններ)

104. Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար (հրամաններ)

105. Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար (հրամաններ)

106. Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար (հրամաններ)

107. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար (հրամաններ)

108. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար (հրամաններ)

110. Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար (հրամաններ)

111. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար (հրամաններ)

112. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար (հրամաններ)

113. Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար (հրամաններ)

200. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն (հրամաններ)

207. Արցախի Հանրապետության ոստիկանության պետ (հրամաններ)

210. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն (հրամաններ)

300. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով (որոշումներ)

301. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վիճակագրության պետական խորհուրդ (որոշումներ)

302. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ (որոշումներ)

303. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով (որոշումներ)

400. Ստեփանակերտի քաղաքապետ(որոշումներ)

401. Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար (որոշումներ)

402. Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար (որոշումներ)

403. Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար (որոշումներ)

404. Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար (որոշումներ)

405. Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար (որոշումներ)

406. Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար (որոշումներ)

407. Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար (որոշումներ)

500. Արցախի Հանրապետության համայնքի ավագանի (որոշումներ)

501. Արցախի Հանրապետության համայնքի ղեկավար (որոշումներ)

(Հավելված թիվ 9-ը փոփ., խմբ., լրաց. 18.03.2011 N 13-Ն, փոփ., խմբ. 11.10.2012 N 110-Ն, փոփ., խմբ., լրաց. 10.07.2015 N 53-Ն, խմբ. 23.11.2017 N 100-Ն)