Համարը 
ՀՕ-167
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
22.12.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի

դեկտեմբերի 22-ին

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Արցախի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 68000 ՀՀ դրամ:

(1-ին հոդվածը փոփ. 27.12.2006 ՀՕ-325, փոփ. 19.12.2007 ՀՕ-100, փոփ. 24.12.2008 ՀՕ-78-Ն, փոփ. 25.11.2010 ՀՕ-52-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-46-Ն, փոփ. 27.06.2013 ՀՕ-31-Ն, փոփ. 26.12.2013 ՀՕ-102-Ն, փոփ. 25.12.2014 ՀՕ-67-Ն, փոփ. 26.09.2018 ՀՕ-45-Ն, փոփ. 19.12. 2019 ՀՕ-121-Ն)

 

Հոդված 2. Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել՝

1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 405 ՀՀ դրամ.

2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 454 ՀՀ դրամ.

3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 680 ՀՀ դրամ:

(2-րդ հոդվածը փոփ. 27.12.2006 ՀՕ-325, փոփ. 19.12.2007 ՀՕ-100, լրաց., փոփ. 24.12.2008 ՀՕ-78-Ն, փոփ. 25.11.2010 ՀՕ-52-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-46-Ն, փոփ. 27.06.2013 ՀՕ-31-Ն, փոփ. 26.12.2013 ՀՕ-102-Ն, փոփ. 25.12.2014 ՀՕ-67-Ն, խմբ. 19.12.2019 ՀՕ-121-Ն)

 

Հոդված 2.1. Առողջապահության, հոգաբարձության (խնամակալության), մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշվում է սույն օրենքի առաջին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը բաժանելով Արցախի Հանրապետության օրենսդրությամբ այդ աշխատողների ամսվա համար սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողությանը:

(2.1-րդ հոդվածը լրաց. 25.11.2010 ՀՕ-52-Ն, փոփ. 26.09.2018 ՀՕ-45-Ն)

 

Հոդված 3. Արցախի Հանրապետության օրենսգրքերի, օրենքների, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Արցախի Հանրապետության կառավարության որոշումների, նախարարությունների և գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը:

Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1000 դրամը:

(3-րդ հոդվածը փոփ. 26.09.2018 ՀՕ-45-Ն)

 

Հոդված 4. Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:

(4-րդ հոդվածը խմբ. 26.12.2012 ՀՕ-46-Ն, փոփ. 26.12.2013 ՀՕ-95-Ն, փոփ. 25.12.2014 ՀՕ-67-Ն, լրաց. 27.06.2019 ՀՕ-74-Ն)

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Նվազագույն աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի մարտի 15-ի ՀՕ-48 օրենքը:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2004թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-167