Համարը 
ՀՕ-119
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.11.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.12.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԱՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ.31.10.2001 ՀՕ-173, փոփ. 21.12.2017 ՀՕ-87-Ն)

 

Հոդված 1.

Օրենքի գործողության ոլորտը և կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Արցախի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գրանցված և Արցախի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններում, հիմնարկներում (այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձի), իրավաբանական անձի մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտներ) գործունեության ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրանց իրականացման միասնական կարգը:

2. Ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ՝ հաշվետվություն) արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

3. Ուսումնասիրությունը տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական և փաստացի գործունեության վիճակը՝ վերջինիս ներկայացրած հաշվապահական հաշվեկշռի, ֆինանսական և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվությունների հիման վրա, ստուգումն իրականացնող մարմնի կողմից ստուգվող մարմնում՝ պարզաբանելու նպատակով իրականացվող ընթացակարգ է, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի: Ուսումնասիրություն է նաև Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարության տեսչական մարմինների ստուգումից հետո տրված հանձնարարականների կատարման ճշտման ընթացակարգը:

Հարկային մարմինները կարող են անցկացնել տնտեսավարող սուբյեկտի կողմից հարկային մարմին ներկայացրած հաշվետվությունների, հաշվարկների, հայտարարագրերի, ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարությունների և օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների (այսուհետ սույն հոդվածում՝ հաշվետվություններ) կամերալ (գրասենյակային) ուսումնասիրություններ:

Կամերալ ուսումնասիրության նպատակն է պարզել հարկերի և հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հաշվարկման ճշտությունը, միևնույն հաշվետվության ցուցանիշների, տվյալների և թվաբանական հաշվարկների ճշտությունը, տարբեր հաշվետվություններում առկա համադրելի ցուցանիշների կամ տեղեկությունների համապատասխանությունը, հաշվետվություններում արտացոլված ցուցանիշների և տեղեկությունների համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու պետական մարմիններից ստացված տեղեկությունների հետ:

Սույն հոդվածով նախատեսված կամերալ ուսումնասիրությունն իրականացվում է հարկային մարմնի գրասենյակում` առանց տնտեսավարող սուբյեկտին այցելության և լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու պահանջի:

Կամերալ ուսումնասիրության արդյունքում հաշվետվություններում խախտումներ, անճշտություններ, անհամապատասխանություններ (այսուհետ սույն հոդվածում` խախտումներ) հայտնաբերելու դեպքում դրա վերաբերյալ կազմվում է արձանագրություն (երկու օրինակից), որը ուսումնասիրություն անցկացնող հարկային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում փոստով կամ առձեռն տրամադրում է տնտեսավարող սուբյեկտին: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (նրան փոխարինող պաշտոնատար անձը) 15 աշխատանքային օրվա ընթացքում արձանագրված խախտումների հետ համաձայնվելու դեպքում հարկային մարմին է ներկայացնում օրենսդրությամբ սահմանված ճշտված (ճշգրտված) հաշվետվությունը կամ հաշվետվությունները: Արձանագրված խախտումների հետ համաձայն չլինելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (նրան փոխարինող պաշտոնատար անձը) հարկային մարմին է ներկայացնում իր գրավոր առարկությունները:

(6-րդ պարբերությունն ուժը կորցրել է 26.12.2012 ՀՕ-41-Ն)

Հարկային մարմինը նշված գրավոր առարկությունները կցում է տնտեսավարող սուբյեկտի հարկային գործին և կարող է դրանք օգտագործել միայն սույն օրենքով նախատեսված ստուգումների ժամանակ: Ինչ վերաբերում է նշված խախտումների հետևանքով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներին, ապա այդ խախտումների հիմքով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների կրկնակի ստուգումներ կարող են անցկացվել միայն սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքերում:

Արցախի Հանրապետության պետական բյուջե հարկային մարմինների կողմից հաշվեգրվող հարկերի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասով տնտեսավարող սուբյեկտի՝ այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարների որոշման, տվյալ հարկատեսակի հաշվանցումների ճշտության արձանագրման (այսուհետ` սույն օրենքի իմաստով հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի), օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտության արձանագրման, հսկիչ գնումների իրականացման, արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, արտադրանքի, ապրանքների պակասորդի, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) չափագրման նպատակով հարկային մարմինները կարող են իրականացնել ուսումնասիրություններ: Տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության և (կամ) փաստացի գործունեության բացահայտման և (կամ) Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով հսկիչ գնումներ կարող է իրականացնել նաև Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը:

Սույն կետի յոթերորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների անցկացման ընթացակարգերը (այսուհետ` ուսումնասիրությունների անցկացման կարգեր) սահմանվում են սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածներով:

Սույն օրենքի հավելվածներով սահմանվում են`

1) հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի հիմնավորվածության, օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտության արձանագրման նպատակով ուսումնասիրությունների անցկացման կարգը` համաձայն հավելված 1-ի:

Ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի մասով հարկային հաշվանցումների, ինչպես նաև ակցիզային դրոշմանիշների շարժի և դրոշմավորման կանոնների պահպանման ուսումնասիրությունների իրականացման առանձնահատկությունները սահմանվում են այդ հարկատեսակների մասին օրենքներով.

2) հսկիչ գնումների անցկացման կարգը` համաձայն հավելված 2-ի.

2.1) Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից հսկիչ գնումների անցկացման կարգը` համաձայն 2.1 հավելվածի.

3) տնտեսավարող սուբյեկտների մոտ արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, արտադրանքի, ապրանքների պակասորդի, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) չափագրման իրականացման կարգը` համաձայն հավելված 3-ի:

Սույն կետի յոթերորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների արդյունքներն օգտագործվում են Արցախի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտի հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) նպատակով, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ և 28-րդ հոդվածները կիրառելիս հսկիչ գնման արդյունքները կիրառվում են միայն հսկիչ գնմամբ արձանագրված արտադրատեսակների և ապրանքների նկատմամբ: Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի` սույն մասի յոթերորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների արդյունքներն օգտագործվում են տնտեսավարող սուբյեկտի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի խախտման հարցի քննարկման նպատակով:

Սույն օրենքով նախատեսված տնտեսավարող սուբյեկտների պաշտոնատար անձանց և ստուգում իրականացնող անձանց իրավունքներն ու պարտականությունները գործում են սույն կետի յոթերորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների անցկացման դեպքերում:

Սույն մասով նախատեսված ուսումնասիրությունների ընթացքում լրացուցիչ հարկերի և հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով պարտավորություններ չեն առաջանում, բացառությամբ կամերալ (գրասենյակային) ուսումնասիրությունների արդյունքում հարկային մարմնի հայտնաբերած խախտումները տնտեսավարող սուբյեկտի կողմից ընդունելու և ճշգրտված հաշվետվություններ ներկայացնելու դեպքերի:

Սույն կետով նախատեսված ուսումնասիրությունն իրականացվում է նաև հարկ վճարողի (, ապահովադրի) գրավոր դիմումի հիման վրա:

4. Ստուգումները կարող են լինել թեմատիկ՝ ուղղված տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելուն կամ համալիր՝ ուղղված տնտեսավարող սուբյեկտի ամբողջ ֆինանսատնտեսական գործունեության փաստացի իրավիճակը պարզելուն: Թեմատիկ են համարվում հարկային, մաքսային, պարտադիր սոցիալական ապահովագրության, բնօգտագործման, բնապահպանական և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների հաշվարկման և վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգումները, պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները, գործունեության առանձին տեսակի իրականացման լիցենզիայի հիման վրա իրականացվող գործունեության ստուգումները, սահմանված տնտեսական նորմատիվների պահպանման վիճակի, արժեթղթերի գրանցամատյանը վարելու և դրանով իրականացվող գործառնությունների ստուգումը, արժութային գործառնությունների ստուգումը, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային կանոնների պահպանման վիճակի, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության և (կամ) փաստացի գործունեության բացահայտման և (կամ) Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության, ապրանքների և տեխնոլոգիաների՝ ներկայացված ելակետային տվյալներին համապատասխանության և նման այլ ստուգումները, կենսաթոշակային օրենսդրության կիրառմանը և անհատական հաշվառման տվյալների բազայի վարմանն ուղղված ստուգումները, վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման և իրականացման, պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը վերաբերող ֆինանսական և վիճակագրական տվյալների տեղեկությունների հավաստիության ճշտմանն ուղղված ստուգումները, երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների կիրառման ընթացքի նկատմամբ ստուգումները, սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումները:

Համալիր է ֆինանսատնտեսական գործունեության ստուգումը, որը կատարվում է հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների, հաշվեկշռի, սկզբնական հաշվառման փաստաթղթերը լրացնելու (կազմելու) ճշտությունը պարզելու միջոցով և նպատակ ունի վերհանելու ստուգվող օբյեկտի ֆինանսատնտեսական գործունեության վերջնական կամ միջանկյալ արդյունքները՝ կապված սեփական և փոխառու դրամական ու ապրանքային միջոցների օգտագործման նպատակայնության և արդյունավետության հետ: Համալիր ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներ պահանջելու բացառիկ իրավունքը պատկանում է տնտեսավարող սուբյեկտի բաժնետերերին, փայատերերին, հիմնադիրներին կամ անդամներին՝ օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում:

5. Սույն օրենքը չի տարածվում պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված քաղաքացիաիրավական գործարքների հիման վրա պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված պայմանագրի շրջանակներում պետական մարմնի կողմից որպես գործարքի կողմ իրականացվող ստուգումների վրա:

6. Սույն օրենքը չի կարգավորում Արցախի Հանրապետության բանկերի կողմից իրենց ստորաբաժանումներում իրականացվող վերստուգումների, Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան իրականացվող ստուգումների նշանակման և անցկացման, տնտեսավարող սուբյեկտի գործադիր մարմնի նկատմամբ բաժնետերերի, փայատերերի, հիմնադիրների կամ անդամների կողմից իրականացվող հսկողության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի տարածքային ու կառուցվածքային ստորաբաժանումների նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի գործադիր մարմնի կողմից իրականացվող հսկողության հետ կապված հարաբերությունները:

(2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 12.12.2007 ՀՕ-103)

(1-ին հոդվածը լրաց. 31.10.2001 ՀՕ-173, փոփ., լրաց. 06.02.2002 ՀՕ-190, փոփ. 23.06.2004 ՀՕ-124, լրաց. 24.11.2004 ՀՕ-143, փոփ., լրաց. 22.12.2004 ՀՕ-156, փոփ., լրաց. 28.12.2005 ՀՕ-248, լրաց. 14.06.2006 ՀՕ-298, լրաց. 20.06.2007 ՀՕ-56, փոփ. 12.12.2007 ՀՕ-103, լրաց. 24.12.2008 ՀՕ-86-Ն, լրաց. 16.12.2010 ՀՕ-71-Ն, լրաց. 11.10.2012 ՀՕ-23-Ն, փոփ., խմբ. 26.12.2012 ՀՕ-41-Ն, փոփ. 26.11.2015 ՀՕ-52-Ն, լրաց. 24.03.2016 ՀՕ-13-Ն, փոփ. 21.07.2017 ՀՕ-23-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-63-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-87-Ն)

 

Հոդված 2.

Ստուգումներ իրականացնող պետական մարմինները

 

1. Արցախի Հանրապետության տարածքում իրենց լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված են՝

1) Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը.

2) Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը.

3) Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը.

4) Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.

5) Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը.

6) Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը.

7) Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը.

8) Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը.

9) Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը («Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում` հարկային մարմինը).

10) Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը.

11) Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը.

12) Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը.

13) Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը.

14) լիցենզավորող պետական մարմինները:

Պետական մարմինների կամ դրանց լիազորությունների փոփոխությունների դեպքում ստուգում իրականացնող նշված մարմինների լիազորություններն իրականացնում են դրանց իրավահաջորդ կամ համապատասխան լիազորություն ունեցող մարմինները:

2. Ստուգում իրականացնող պետական մարմինները ստուգումներ իրականացնում են միայն Արցախի Հանրապետության օրենքով և դրանց հիման վրա իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:

3. Արգելվում է ստուգումների ընթացքում տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ տնտեսական գործունեությանը միջամտելը:

(2-րդ հոդվածը փոփ. 23.06.2004 ՀՕ-124, փոփ. 22.03.2006 ՀՕ-269, լրաց. 14.06.2006 ՀՕ-298, լրաց. 31.05.2006 ՀՕ-293, փոփ. 12.12.2007 ՀՕ-103, լրաց. 24.12.2008 ՀՕ-86-Ն, խմբ. 23.12.2010 ՀՕ-81-Ն, փոփ. 23.03.2011 ՀՕ-11-Ն, լրաց. 13.04.2011 ՀՕ-18-Ն, փոփ. 23.06.2011 ՀՕ-29-Ն, լրաց., փոփ. 29.05.2014 ՀՕ-20-Ն, լրաց. 18.09.2014 ՀՕ-31-Ն, փոփ. 26.11.2015 ՀՕ-52-Ն, փոփ. 24.03.2016 ՀՕ-13-Ն, խմբ., փոփ. 21.12.2017 ՀՕ-87-Ն)

 

Հոդված 2.1.

Ռիսկի վրա հիմնված համակարգը և ստուգումների պլանավորումը

 

1. Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը ստուգում իրականացնող մարմինների կողմից ստուգումների պլանավորման նպատակով իրականացվող միջոցառումների համալիր է:

Ռիսկը տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին, բնական և էներգետիկ պաշարների խնայողությանը վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը:

Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի միջոցով ստուգում իրականացնող մարմինը ստուգումները նպատակաուղղում է դեպի այն ոլորտները և վերահսկման օբյեկտները, որոնք առավել ռիսկային են:

2. Ստուգումները պլանավորելու նպատակով`

1) ստուգում իրականացնող մարմինը` հետազոտելով իր վերահսկման ոլորտը, մշակում է տվյալ ոլորտում տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները, որոնք պետք է ներառեն տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի ռիսկը և (կամ) տնտեսավարող սուբյեկտի անհատական ռիսկերի հանրագումարը: Գործունեության ոլորտի ռիսկը ցուցանիշ է, որը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի կարևորությունն ու վտանգավորությունը` ըստ տվյալ գործունեությունից առաջացող հնարավոր բացասական հետևանքների: Եթե տնտեսավարող սուբյեկտը գործունեություն է իրականացնում մի քանի ոլորտներում, ոլորտային ռիսկը հաշվարկվում է ամենառիսկային ոլորտի տվյալներով: Անհատական ռիսկը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, խախտումների պարբերականությունը, խախտումների վերացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող այլ ցուցանիշներ:

Ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը, իսկ դրանց հաշվարկման և գնահատման կարգը հաստատում է ստուգում իրականացնող պետական մարմինը.

2) ստուգում իրականացնող մարմինը վարում է տվյալների բազա, որը ներառում է տեղեկատվություն իր վերահսկման ոլորտում գործող բոլոր տնտեսավարող սուբյեկտների և ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշներով վերջիններիս տրված գնահատականի վերաբերյալ:

Արցախի Հանրապետության կառավարությունը հաստատում է ստուգում իրականացնող պետական մարմինների միջև տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իրենց տվյալների բազաներում առկա տեղեկատվության փոխանակման կարգը.

3) ըստ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների գնահատման` տնտեսավարող սուբյեկտները դասակարգվում են հետևյալ երեք խմբերից որևէ մեկում`

ա. բարձր ռիսկայնության,

բ. միջին ռիսկայնության,

գ. ցածր ռիսկայնության:

3. Ստուգում իրականացնող մարմինը բարձր ռիսկայնության խմբում ընդգրկում է իր կողմից ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների մինչև քսան տոկոսը` ըստ ռիսկայնության աստիճանի նվազման:

4. Ստուգումների տարեկան ծրագիրը կազմվում է հաշվի առնելով տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը և ներառում է հետևյալ տեղեկությունները`

1) ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների լրիվ անվանումները.

2) յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտում անցկացված վերջին ստուգման ավարտի ամսաթիվը.

3) յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնությունը.

4) յուրաքանչյուր ստուգման անցկացման ժամանակահատվածը:

5. Ստուգումների տարեկան ծրագիրը կազմվում է հետևյալ համամասնությամբ`

1) բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները կազմում են տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների առնվազն յոթանասուն տոկոսը.

2) ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները կազմում են տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների առավելագույնը հինգ տոկոսը:

6. Ստուգում իրականացնող պետական մարմինները հաստատում են ստուգումների տարեկան ծրագիրը մինչև ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը, բացառությամբ հարկային մարմնի, որը ստուգումների տարեկան ծրագիրը հաստատում է մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը` ծրագրի հաստատման տարվա հուլիսի 1-ից մինչև ծրագրի հաստատմանը հաջորդող տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Ստուգումների տարեկան ծրագրում կարող են կատարվել փոփոխություններ:

7. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելիս և դրանում փոփոխություններ կատարելիս տեղադրվում է ստուգում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, և ուժի մեջ է մտնում ընդունումից մեկ ամիս հետո: Սույն մասի դրույթները չեն տարածվում Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների վրա:

Մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը ստուգում իրականացնող մարմնի ինտերնետային կայքում պարտադիր տեղադրվում է նաև վերջինիս կողմից նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունը, որում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում ստուգված և (կամ) ուսումնասիրված յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), տեղեկություններ յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի մոտ անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների քանակի և հիմքերի վերաբերյալ: Նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

(2.1-ին հոդվածը լրաց. 29.05.2014 ՀՕ-20-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-87-Ն)

 

Հոդված 3.

Ստուգումների նպատակը և անցկացման կարգը

 

1. Ստուգման նպատակը տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա պետական մարմիններին ներկայացված կամ հրապարակված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելը, Արցախի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելը և տնտեսավարող սուբյեկտի գույքային իրավունքները պաշտպանելն է:

1.1. Բոլոր ստուգումները, բացառությամբ հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների, ինչպես նաև Արցախի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

Ստուգաթերթերը մշակվում են յուրաքանչյուր համապատասխան ոլորտի և գործունեության տեսակի համար` հիմնվելով ստուգում իրականացնող յուրաքանչյուր մարմնի հսկողության ոլորտի և աշխատանքի առանձնահատկությունների վրա:

Ստուգաթերթի հարցերն ընդգրկում են տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ Արցախի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն պահանջների սպառիչ ցանկը, որոնց խախտումը կարող է վնաս հասցնել մարդու կյանքին կամ առողջությանը, կենդանիներին, շրջակա միջավայրին, քաղաքացիների, իրավաբանական անձանց կամ պետության գույքային իրավունքներին:

Ստուգաթերթերի հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը:

Ստուգաթերթերի հարցերը չեն կարող անմիջականորեն հղում պարունակել նորմատիվ իրավական ակտերին: Հարցի ձևակերպման համար հիմք հանդիսացող իրավական նորմերը նշվում են առանձին սյունակով` յուրաքանչյուր հարցի դիմաց:

Ստուգաթերթերը պարտադիր կարգով տեղադրվում են ստուգում իրականացնող համապատասխան մարմինների պաշտոնական ինտերնետային կայքերում:

2. Ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր, որտեղ նշվում են ստուգում իրականացնող մարմնի անվանումը (հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների դեպքում` ստուգվող տնտեսավարող սուբյեկտի (վերակազմակերպման դեպքերում` իրավանախորդի (իրավանախորդների)) լրիվ անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարները), ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգման հարցերը, ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման նպատակը, ժամկետը, ստուգման իրավական հիմքերը: Հրամանում կամ հանձնարարագրում չնշված պաշտոնատար անձինք չեն կարող մասնակցել ստուգմանը: Ծառայողական պարտականությունները կատարելու անհնարինության պատճառով ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին այլ անձով փոխարինելու դեպքում փոփոխությունը կատարվում է հրամանով, որի մասին տնտեսավարող սուբյեկտը ծանուցվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

Հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների, դրոշմապիտակների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների-բրոքերների, առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեության իրականացման ստուգումների, չձևակերպված և (կամ) առանց գրանցման հայտի աշխատողների բացահայտմանն ուղղված, հարկ վճարողների կողմից «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «թ» կետով սահմանված` հայտարարության փակցման և դրանում պահանջվող տեղեկությունների ներառման ստուգումների դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել հարկային տեսչության պետին: Սույն պարբերությամբ սահմանված ստուգումների, ինչպես նաև վաճառվող արտադրանքի, ապրանքների գրանցման ստուգումների դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել հարկային մարմնի ղեկավարի տեղակալին:

(3-րդ պարբերությունն ուժը կորցրած է ճանաչել 26.11.2015 ՀՕ-52-Ն)

Առանց պետական գրանցման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հարկային մարմինների կողմից հայտնաբերմանն ուղղված ստուգումների ժամանակ ստուգման հրամանում (հանձնարարագրում) նշվում են ստուգումն իրականացնող մարմնի անվանումը, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգման նպատակը, ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման իրավական հիմքերը:

3. Հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ, պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և գրավատների կազմակերպման համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ստացած կազմակերպիչների կողմից գործունեության իրականացման համար, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության կողմից թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի նկատմամբ վերահսկողության իրականացման, ժամկետանց ապրանքների (բացառությամբ սննդամթերքի) վաճառքի, ինչպես նաև նորմատիվ փաստաթղթերի պահանջներին արտադրանքի (բացառությամբ սննդամթերքի), ծառայությունների (բացառությամբ հանրային սննդի ոլորտի) համապատասխանության վերահսկողության և օտարվող ապրանքների չափագիտական վերահսկողության իրականացման, հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների, դրոշմապիտակների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների, արտադրանքի, ապրանքների պակասորդի, հարկ վճարողների կողմից «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «թ» կետով սահմանված` հայտարարության փակցման և դրանում պահանջվող տեղեկությունների ներառման, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների-բրոքերների, վաճառվող արտադրանքի, ապրանքների գրանցման, առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման, արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և այդ օրենքների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի կիրառման, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների-բրոքերների կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման, պարտադիր սոցիալական ապահովության վճարների ճշտությանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների, ինչպես նաև հարկային մարմինների կողմից առանց Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի և (կամ) գրանցման հայտի ներկայացման կատարվող աշխատանքի դեպքերի բացահայտմանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դեղատնային կամ դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված անձանց մոտ` արյան, դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման գործունեության մասով իրականացվող ստուգումների և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի, կոմունալ օբյեկտների, այդ թվում՝ հանգստյան գոտիների, առողջարանական նշանակության օբյեկտների, գեղեցկության սրահների, վարսավիրանոցների, բնակչության ջրամատակարարման և ջրօգտագործման, քիմիական նյութերի և կենսաբանական միջոցների կիրառման, դպրոցական և նախադպրոցական հիմնարկների ու բնակավայրերի բարվոք սանիտարական վիճակի նկատմամբ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարմինների կողմից առանց տեխնիկական վկայագրի և պետական համարանիշի գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման, տրակտորիստ-մեքենավարի կողմից առանց վարման իրավունքի վկայականում նշված համապատասխան խմբի և կարգի վարման դեպքերում, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի և լրացակերերի արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, պահպանման, տեղափոխման և իրացման, առևտրի և հանրային սննդի ոլորտում ծառայությունների մատուցման փուլերում անվտանգության հետ առնչվող հարաբերությունների, կենդանիների պահվածքի, տեղափոխման, իրացման, սպանդի գործընթացներում անասնաբուժասանիտարական անվտանգության, Արցախի Հանրապետության անասնաբուժության բնագավառի օրենսդրության, կենդանիների հիվանդությունների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումների կազմակերպման և իրականացման խախտումների բացահայտմանը, կարանտինային վնասատուների, բույսերի հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքների նկատմամբ, կարատինային ստուգման և համապատասխան մշակման չենթարկված արտասահմանյան երկրներից բերված նյութերը սահմանային ավտոկայարաններից, օդանավակայանից և սահմանային այլ կետերից արտահանման նկատմամբ, հողօգտագործողների կողմից ոչ կարանտինային մոլախոտերի դեմ պայքարի ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու նկատմամբ, ժամկետանց, անորակ և արտադրությունից դուրս եկած բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների նկատմամբ, ինչպես նաև համապատասխան անվանացանկում չընդգրկված և ոչ թույլատրելի պայմաններում վաճառվող, հողում և բուսական ծագում ունեցող մթերքներում թունանյութերի և պարարտանյութերի թույլատրելի մնացորդային առավելագույն քանակների գերազանցման նկատմամբ, առանց անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների և համապատասխան տեխնոլոգիական գործընթացներ իրականացնելու, սննդամթերքի արտադրության, վերամշակման և իրացման փուլերում օգտագործվող տրանսպորտային միջոցներին, արտադրամասերին, պահեստային և այլ տարածքներին ներկայացվող պահանջների և կանոնների պահպանման, սննդամթերքի արտադրության համար օգտագործվող պարենային հումքին, ջրին, օժանդակ նյութերին, սննդային հավելումներին, սննդամթերքի հետ շփվող նյութերին և վերամշակված սննդամթերքին և դրանց պահման պայմաններին ներկայացվող պահանջների, ախտահանող նյութերի և կրծողների ու վնասատուների դեմ պայքարի միջոցների օգտագործմանը ներկայացվող պահանջների և դրանց պահման պայմանների, մակնշմանը ներկայացվող պահանջների ապահովման, սննդամթերքի անվտանգության հետ առնչվող օրենքների և այդ օրենքների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի կիրառման խախտումների բացահայտմանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների: Վերջինս պարտավոր է ստորագրել մեկ օրինակի վրա՝ հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է ստուգող պետական մարմնի պաշտոնատար անձին:

4. Ստուգումը կատարող պաշտոնատար անձը (անձինք) ստուգումն իրականացնելու մասին հրամանում կամ հանձնարարագրում նշված նպատակի շրջանակներից դուրս գալու իրավունք չունի (չունեն):

Ստուգում իրականացնող անձինք, բացառությամբ հարկային մարմնի, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաև Արցախի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց, պետք է պատասխանեն բացառապես տվյալ գործունեության համար նախատեսված ստուգաթերթում ընդգրկված հարցերին և ստուգեն դրանք կարգավորող նորմերի կատարման պահանջները:

5. Ստուգման ընթացքում նոր հանգամանքներ և անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստուգում կատարող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր հիմնավորմամբ ստուգման նպատակները և շրջանակները կարող են փոփոխվել համապատասխան պետական մարմնի կողմից, որի մասին գրավոր տեղեկացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին՝ ներկայացնելով նախկին հրամանին կամ հանձնարարագրին կից նոր հրամանը կամ հանձնարարագիրը:

(3-րդ հոդվածը խմբ. 31.10.2001 ՀՕ-173, լրաց., փոփ. 06.02.2002 ՀՕ-190, լրաց. 23.06.2004 ՀՕ-124, փոփ., խմբ. 22.12.2004 ՀՕ-156, լրաց. 14.09.2005 ՀՕ-215, փոփ., լրաց.  28.12.2005 ՀՕ-248, լրաց. 22.03.2006 ՀՕ-269, լրաց. 14.06.2006 ՀՕ-298, լրաց. 20.06.2007 ՀՕ-56, լրաց., փոփ. 12.12.2007 ՀՕ-103, փոփ. 24.12.2008 ՀՕ-86-Ն, լրաց., փոփ. 16.12.2010 ՀՕ-71-Ն, փոփ. 23.12.2010 ՀՕ-81-Ն, փոփ. 23.03.2011 ՀՕ-11-Ն, փոփ. 23.03.2011 ՀՕ-11-Ն, լրաց. 27.06.2012 ՀՕ-19-Ն, լրաց., փոփ. 26.12.2012 ՀՕ-41-Ն, լրաց. 25.04.2013 ՀՕ-13-Ն, լրաց., փոփ. 18.12.2013 ՀՕ-67-Ն, լրաց., խմբ., փոփ. 29.05.2014 ՀՕ-20-Ն, լրաց. 18.09.2014 ՀՕ-31-Ն, փոփ. 26.11.2015 ՀՕ-52-Ն, փոփ. 24.03.2016 ՀՕ-13-Ն, լրաց. 21.12.2017 ՀՕ-63-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-87-Ն, փոփ., լրաց. 14.06.2019 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 4.

Ստուգման ժամկետները

 

1. Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր՝ յուրաքանչյուր տարվա համար, ընդ որում՝ ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը: Ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) կողմից ստուգման հանձնարարագրում համապատասխան գրառում կատարելու օրը:

(2-րդ պարբերությունը հանվել է 18.12.2014 ՀՕ-63-Ն)

2. Ստուգման ժամկետը չպետք է գերազանցի ստուգում իրականացնելու մասին համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետը: Անհրաժեշտության դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ՝ համապատասխան պետական մարմնի ղեկավարի հրամանով կամ հանձնարարագրով սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 անընդմեջ աշխատանքային օր, իսկ ստուգվող ժամանակաշրջանի որևէ ֆինանսական տարվա արդյունքով 500.0 մլն. դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած և (կամ) 50.0 մլն. դրամ և ավելի հարկի գումար վճարած տնտեսավարող սուբյեկտների մոտ մինչև 20 անընդմեջ աշխատանքային օրով (չհաշված կասեցման ժամկետը): Դրա մասին պետք է տեղեկացվի ստուգվող օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին: Ստուգման ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն առաջանալու կամ ստուգմանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու կամ տարերային աղետի պատճառով կամ ստուգման իրականացումն անհնարին դարձնող այլ անկանխատեսելի հանգամանքի բերմամբ ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա ստուգում իրականացնելու մասին հրաման տվող պաշտոնատար անձի հրամանով ստուգման ընթացքը կասեցվում է՝ մինչև կասեցման հիմքի վերացումը: Ստուգման փաստացի ժամկետի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 անընդմեջ աշխատանքային օրը, իսկ ստուգվող ժամանակաշրջանի որևէ ֆինանսական տարվա արդյունքով 500.0 մլն. դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած և (կամ) 50.0 մլն. դրամ և ավելի հարկի գումար վճարած տնտեսավարող սուբյեկտների համար` 45 անընդմեջ աշխատանքային օրը:

Ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող կամ կասեցման ժամկետը երկարաձգող կամ կասեցված ստուգումը վերսկսելու ակտն ուժի մեջ է մտնում ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

3.  Միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսավարող սուբյեկտում ստուգում կարող է իրականացվել օրացուցային տարում ոչ ավելի, քան մեկ անգամ, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային հաշվանցումներ և (կամ) վերադարձ իրականացնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման դեպքերի:

(առաջին նախադասությունը հանվել է 21.12.2017 ՀՕ-63-Ն) Հարկային մարմնի կողմից իրականացվող տնտեսավարող սուբյեկտի համալիր կամ թեմատիկ ստուգումից հետո նույն տնտեսավարող սուբյեկտում նույն ժամանակաշրջանի համար կատարվող պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ցանկացած ստուգում համարվում է կրկնակի ստուգում:

Միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսավարող սուբյեկտում ստուգումները` կախված տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետևյալ հաճախականությամբ`

1) բարձր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան տարին մեկ անգամ.

2) միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան երեք տարին մեկ անգամ.

3) ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան հինգ տարին մեկ անգամ:

Եթե առկա են օրենքով սահմանված վերստուգումներ անցկացնելու իրավական հիմքերը, ստուգող մարմինն իրավունք ունի սույն մասի 3-րդ պարբերությամբ մեկ ստուգման համար սահմանված ժամանակահատվածում իրականացնել կրկնակի ստուգում:

Սույն մասով սահմանված տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:

Յուրաքանչյուր տարվա ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելիս և (կամ) փոփոխություններ կատարելիս օրենքի սույն մասի 3-րդ պարբերությամբ սահմանված ստուգումների հաճախականությունը կիրառվում է` ելնելով ծրագրի հաստատման և (կամ) փոփոխությունների կատարման տարվա արդյունքներով տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության աստիճաններից:

Արցախի Հանրապետության կառավարությունը հաստատում է այն կազմակերպությունների ցանկը, որոնցում, կախված վերջիններիս գործունեության ոլորտի` հանրության և պետության համար կենսական նշանակությունից, տվյալ ոլորտը վերահսկող ստուգում իրականացնող պետական մարմինների կողմից ստուգումներ, բացառության կարգով, կարող են իրականացվել վեց ամիսը մեկ անգամ:

3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից քաղաքաշինության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում են ստուգումներ շինարարության օբյեկտներում կամ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացվում են ստուգումներ՝ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության համաձայն, ինչպես նաև Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից այն դեպքերում իրականացվող ստուգումների, երբ՝

1) լրացել է լիազոր մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտին օրենքով նախատեսված իրավասությունների շրջանակներում տրված նախկին ստուգմամբ հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարականի (կարգադրագրի) ժամկետը.

2) լիազոր մարմինը Արցախի Հանրապետության Նախագահից ստացել է հանձնարարական, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ստացել է դիմում, իսկ պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից` գրավոր տեղեկատվություն`

ա. քաղաքացիների կյանքին, առողջությանը, կենդանիներին կամ շրջակա միջավայրին վնաս հասցնելու կամ վնասի առաջացման վտանգի մասին,

բ. սպառողի իրավունքների խախտման մասին (այն քաղաքացիների դիմումի դեպքում, որոնց իրավունքները խախտվել են).

3) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը դիմում է ներկայացրել իր կազմակերպությունում ստուգում իրականացնելու վերաբերյալ.

4) մեկ տարվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտի մոտ օրենքով սահմանված կարգով իրականացված դիտարկումների արդյունքներով հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք.

5) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ժա» ենթակետով նախատեսված դեպքում:

Սույն մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում իրականացվող ստուգումների ընթացքում պարզաբանվում են միայն այն հարցերը, որոնք հիմք են հանդիսացել այդ ստուգումներն իրականացնելու համար:

4. Կրկնակի ստուգման անցկացման հիմքեր ներկայացրած անձինք կրկնակի ստուգման հետևանքով այդ հիմքերը չհաստատվելու (չհիմնավորվելու) դեպքում ենթակա են պատասխանատվության Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(4-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 31.10.2001 ՀՕ-173, լրաց. 26.02.2003 ՀՕ-35, լրաց. 22.12.2004 ՀՕ-156, լրաց., փոփ. 16.12.2010 ՀՕ-71-Ն, փոփ. 23.12.2010 ՀՕ-81-Ն, լրաց. 26.12.2012 ՀՕ-41-Ն, լրաց. 29.05.2014 ՀՕ-20-Ն, փոփ. 18.12.2014 ՀՕ-63-Ն, խմբ. 24.03.2016 ՀՕ-13-Ն, խմբ. 24.03.2016 ՀՕ-13-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-63-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-87-Ն)

 

Հոդված 5.

Վերստուգումներ անցկացնելու իրավական հիմքերը

 

Վերստուգումն ստուգում իրականացնող մարմնի կողմից նույն տնտեսավարող սուբյեկտի (վերակազմակերպման դեպքերում` իրավահաջորդի (իրավահաջորդների) մոտ ստուգված հաշվետու ժամանակաշրջանի ու ստուգված հարցերի երկրորդ (կրկնակի) ստուգումն է: Ֆինանսատնտեսական գործունեության վերստուգումներ կարող են իրականացվել բացառապես Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ:

Վերստուգումներ կարող են անցկացվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.

ա) (կետն ուժը կորցրել է 21.12.2017 ՀՕ-63-Ն) 

բ) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի խնդրանքով.

գ) Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ.

դ) եթե հարկային մարմնի ծառայողական քննության արդյունքներով կամ սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել են նախորդ ստուգումն իրականացրած պաշտոնատար անձի (անձանց) անօրինական գործողությունները.

ե) պետական գույքի մասնավորեցման լիազորված պետական մարմնի պահանջով, եթե ստուգման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական կամ 51 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ տնտեսավարող սուբյեկտի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացմամբ.

զ) սույն օրենքի 7 հոդվածի «ը» ենթակետով նախատեսված դեպքերում.

է) (կետն ուժը կորցրել է 26.02.2003 ՀՕ-35)

ը) սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում.

թ) սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված և 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցելուց կամ նրան վերադարձնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման դեպքերում՝ իրավասու պետական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ՝ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանած կարգով:

(երկրորդ պարբերությունը հանվել է 14.06.2019 ՀՕ-63-Ն)

ժ) տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ կամ դրան նախորդող տարվա ընթացքում առնվազն երկու հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` օրենքով սահմանված հաշվետվությունների չներկայացման դեպքում` իրավասու պետական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ.

ժա) տնտեսավարող սուբյեկտի կողմից խախտումներ կատարվելու փաստն այլ տնտեսավարող սուբյեկտում անցկացված ստուգման ընթացքում բացահայտվելու և հիմնավորվելու դեպքում` իրավասու պետական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ.

ժբ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան վերստուգում նշանակվելու դեպքում: Սույն կետում նշված վերստուգումներն իրականացվում են հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա` որոշմամբ նշված հարցերի և ժամանակաշրջանի շրջանակներում: Հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշման պատճենը ստուգման հանձնարարագրի հետ միասին տրամադրվում է հարկ վճարողին կամ նրա պաշտոնատար անձին:

Սույն մասի «ժ», «ժա» և «ժբ» կետերով նախատեսված դեպքերում անցկացվող վերստուգումների ընթացքում ստուգվում են միայն այն հարցերը, որոնք հիմք են հանդիսացել դրանց իրականացման համար:

(5-րդ հոդվածը լրաց. 31.10.2001 ՀՕ-173, փոփ. 26.02.2003 ՀՕ-35, լրաց. 23.06.2004 ՀՕ-124, լրաց. 22.12.2004 ՀՕ-156, փոփ. 16.12.2010 ՀՕ-71-Ն, լրաց. 26.12.2012 ՀՕ-41-Ն, լրաց. 18.12.2013 ՀՕ-67-Ն, փոփ., լրաց. 18.12.2014 ՀՕ-63-Ն, փոփ., խմբ., լրաց. 21.12.2017 ՀՕ-63-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-87-Ն, փոփ. 14.06.2019 ՀՕ-63-Ն)

 

Հոդված 6.

Ստուգման արդյունքների ամփոփումը

 

1.  Ստուգման հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետն ավարտվելուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, ստուգումն իրականացնող անձը ամփոփում է ստուգման արդյունքները, խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմում տեղեկանք, որում արձանագրվում են տեղեկանքը կազմելու ամսաթիվն ու տեղը, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի անվանումները, ստուգող պաշտոնատար անձանց կազմը, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում` ակտ` երկու օրինակից, եթե տնտեսավարող սուբյեկտն ունի պետական բաժնեմաս` երեք օրինակից: Տեղեկանքը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

Ակտում նշվում են`

1) ակտի անվանումը, համարը, կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) ստուգում իրականացնող պետական մարմնի անվանումը.

3) ստուգում նշանակելու մասին հրամանի կամ հանձնարարագրի ամսաթիվն ու համարը.

4) ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.

5) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի անվանումը (հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների դեպքում` ստուգվող տնտեսավարող սուբյեկտի (վերակազմակերպման դեպքերում իրավանախորդի (իրավանախորդների) լրիվ անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը (համարները), ինչպես նաև վերջինիս պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի անունը, ազգանունը.

6) ստուգում անցկացնելու ամսաթիվը, վայրը և ժամանակահատվածը.

7) փորձագիտական եզրակացությունը՝ ստուգման ընթացքում փորձաքննություն անցկացնելու դեպքում: Փորձագիտական եզրակացությունը կցվում է ակտին և կազմում է դրա անբաժանելի մասը.

8) ստուգմամբ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) և այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել.

9) պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը.

10) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունների ընդունման վերաբերյալ նշումները:

Եթե ստուգման ընթացքում արձանագրված խախտումները և դրանց հիման վրա տնտեսավարող սուբյեկտին առաջադրված պատասխանատվությունը հիմնվում է համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների կողմից կամ նրանց միջև կիրառված գների վերաբերյալ ստուգումն իրականացնող մարմնի կողմից կատարված համեմատական ուսումնասիրությունների և վերլուծությունների վրա, ապա ստուգման ակտին կցվում է նաև նշված ուսումնասիրության և վերլուծության վերաբերյալ տեղեկանքը:

2. Կազմված ակտն ստուգում իրականացնող անձանց կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) պետք է ներկայացվի տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Կազմված ակտն ստորագրում են ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք և տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Տարաձայնությունների դեպքում կողմերի կարծիքներն արձանագրվում են ակտում: Ակտն ստորագրելուց հրաժարվելու դեպքում դրա մասին ակտում կատարվում է համապատասխան գրառում: Տնտեսավարող սուբյեկտի կողմից ակտն ստորագրելու և տարաձայնություններ ներկայացնելու ժամկետը չի կարող գերազանցել 3 աշխատանքային օրը: Ակտի պատճենի մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին: Եթե վերջինս պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություն է, ապա ակտի պատճենի մեկ օրինակն ուղարկվում է պետական կառավարման վերադաս մարմին:

3. Ստուգման արդյունքներով բացահայտված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(6-րդ հոդվածը փոփ. 26.02.2003 ՀՕ-35, լրաց. 23.06.2004 ՀՕ-124, լրաց., փոփ. 26.12.2012 ՀՕ-41-Ն, խմբ. 18.12.2013 ՀՕ-67-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-87-Ն)

 

Հոդված 7.

Ստուգումն իրականացնող անձանց իրավունքները

 

Ստուգումն իրականացնող անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն՝

ա) տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանումներ.

բ) պահանջել փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին.

գ) անհրաժեշտության դեպքում ստուգումներին ներգրավել տնտեսավարող սուբյեկտի մասնագետներին՝ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ.

դ) սահմանել ժամկետներ՝ բացահայտված այն թերությունների և խախտումների վերացման համար, որոնք չեն առաջացնում քրեական կամ վարչական պատասխանատվություն.

ե) առաջարկություններ ներկայացնել ստուգում նշանակող պետական մարմնի ղեկավարությանը՝ վարչական կամ քրեական պատասխանատվություն առաջացնող բացահայտված չարաշահումների և այլ խախտումների կապակցությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար.

զ) իրականացնել տնտեսավարող սուբյեկտի տարածքների, շինությունների, փոխադրամիջոցների, փաստաթղթերի և առարկաների զննում, այդ թվում` անհրաժեշտության դեպքում զննման ժամանակ իրականացնել լուսանկարում, տեսագրում, վերցնել փաստաթղթեր, կրկնօրինակներ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին և չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին: Փաստաթղթերը վերցնելիս ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք ստուգումն իրականացնող պետական մարմնի կնիքով կնքում են դրանց կրկնօրինակները և հանձնում տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչներին.

է) իրականացնել ստուգման նպատակի հետ կապված չափագրումներ, կշռող, չափող և նմանատիպ այլ սարքերի և սարքավորումների շահագործման ճշտության հսկիչ ստուգումներ.

ը) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի կողմից դրամական գործառնությունների կատարման, հաշվետվություններ և հաշվարկներ կազմելու ճշտությունը հիմնավորելու նպատակով իրականացնել գործարքի մյուս կողմի մոտ հանդիպակաց՝ միայն տվյալ գործարքի կատարման օրինականության ստուգումներ.

թ) ստուգման հրամանում նշված հարցերի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարից կամ նրան փոխարինող անձից պահանջել անցկացնել ակտիվների և պարտավորությունների գույքագրումներ: Գույքագրում կատարելիս ներգրավել տնտեսավարող սուբյեկտի համապատասխան աշխատակիցների և մասնագետների.

ժ) անհրաժեշտության դեպքում գույքի նկատմամբ իրավունքները գրանցող հարկային, մաքսային և այլ պետական մարմիններից, կազմակերպություններից, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պահանջել ստուգվող սուբյեկտի գործարքների հաշիվների շարժի մասին տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ:

ժա) ստուգման ցանկացած փուլում առանձին հարցերի պարզաբանման նպատակով ստուգմանը ներգրավել տնտեսվարող սուբյեկտի կողմից իրականացվող տնտեսական գործունեության ոլորտի համապատասխան մասնագետների, թարգմանիչների և փորձագետների:

(7-րդ հոդվածը խմբ. 26.02.2003 ՀՕ-35, փոփ. 22.12.2004 ՀՕ-156, լրաց. 12.12.2007 ՀՕ-103, փոփ. 26.12.2012 ՀՕ-41-Ն, լրաց. 21.12.2017 ՀՕ-63-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-87-Ն)

 

Հոդված 8.

Ստուգումն իրականացնող անձանց պարտականությունները

 

1. Ստուգումն իրականացնող անձը (անձինք) պարտավոր է (են)՝

ա) պահպանել ստուգման հետ առնչվող՝ Արցախի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.

բ) առանց տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի գրավոր համաձայնության՝ չհրապարակել ստուգման ընթացքում իրեն (իրենց) հայտնի դարձած տնտեսավարող սուբյեկտի գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, գործունեության մասին ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և դրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկատվություն, որը տնտեսավարող սուբյեկտը մտադիր է եղել գաղտնի պահել, և ստուգում իրականացնող անձը (անձինք) տեղյակ է (են) կամ կարող է (են) տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ, ինչպես նաև առևտրային գաղտնիք համարվող տեղեկություններ (այսուհետ՝ տեղեկություն):

Սույն օրենքի իմաստով՝ տեղեկության հրապարակում է համարվում տեղեկությունը բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը կամ տարածելը, երրորդ անձին կամ անձանց հայտնի դարձնելը.

գ) պահպանել տնտեսավարող սուբյեկտի՝ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքները և շահերը.

դ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին.

ե) իրենց իրավունքներին և պարտականություններին ծանոթացնել տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց.

զ) ստուգման ընթացքում բացառապես հիմնվել Արցախի Հանրապետության օրենքների և իրավական ակտերի վրա.

է) ստուգման ընթացքում գրավոր պատասխանել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի անմիջականորեն տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ժամանակաշրջանին վերաբերող ստուգման հետ առնչվող ցանկացած գրավոր հարցման.

ը) հարկային մարմնի ղեկավարի կողմից տրված հրամանի (հանձնարարագրի) հիման վրա տնտեսավարող սուբյեկտների մոտ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերում իրականացվող կրկնակի ստուգման ժամանակ խախտումներ հայտնաբերելիս կիրառել միայն ստուգման հարցին (հարցերին) առնչվող խախտումների համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցները:

2. Ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր ժամանակավորապես վերցնելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն, որում նշվում է դրանց վերադարձման ժամկետը: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին:

3. Ստուգումն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում ժամանակավորապես վերցրած փաստաթղթերի, իրերի, փորձանմուշների և այլ անհրաժեշտ նյութերի որակական և քանակական ամբողջականության պահպանման ու սահմանված ժամկետում վերադարձման համար:

4. Արգելվում է ստուգման ընթացքում կապարակնքել պահեստներ, շինություններ, դրամարկղեր, էներգիայի աղբյուրներ, սարքավորումներ, սարքեր և այլն, բացառությամբ հարկային մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող գույքագրման և չափագրման դեպքերի, եթե դրանք չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին:

(8-րդ հոդվածը լրաց. 31.10.2001 ՀՕ-173, լրաց. 26.02.2003 ՀՕ-35, փոփ. 23.12.2010 ՀՕ-81-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-41-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-87-Ն)

 

Հոդված 9.

Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց իրավունքները

 

Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք իրավունք ունեն՝

ա) արգելել ստուգումը (ստուգումն իրականացնող անձանց փաստաթղթեր տրամադրելը), եթե ստուգողները խախտել են սույն օրենքի 3 և 4 հոդվածների պահանջները՝ այդ մասին նույն օրը գրավոր ծանուցելով ստուգում իրականացնող պետական մարմնին.

բ) ծանոթանալ ստուգումների ակտերին.

գ) ներկայացնել բացատրություններ, պարզաբանումներ, հարուցել միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկել ստուգումն իրականացնող անձանց գործողությունները.

դ) պահանջել ստուգումն իրականացնող անձանց ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում.

ե) չկատարել ստուգումն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաև ստուգման նպատակներից և ծրագրերից չբխող պահանջներ.

զ) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի շահերի պաշտպանության նպատակով ստուգման ցանկացած փուլում ստուգմանը մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, աուդիտորների, փաստաբանների:

 

Հոդված 10.

Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց պարտականությունները

 

Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են՝

ա) չխոչընդոտել ստուգումների ընթացքին, կատարել ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջները.

բ) ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են ստուգումն իրականացնող մարմնի կողմից), կրկնօրինակները և այլ տեղեկություններ: Պահանջը վերանալուն պես, բայց ոչ ուշ 1 տարուց, փաստաթղթերը վերադարձվում են տնտեսավարող սուբյեկտին.

գ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգումն իրականացնող անձանց գործունեության համար.

դ) սահմանված ժամկետում վերացնել ստուգման արդյունքների ակտում նշված թերությունները և խախտումները՝ այդ մասին գրավոր հայտնելով ստուգող մարմնին:

(10-րդ հոդվածը խմբ. 26.02.2003 ՀՕ-35)

 

Հոդված 11.

Ստուգումն իրականացնող անձանց պատասխանատվությունը և գործողությունների բողոքարկումը

 

1. Սույն օրենքի պահանջների խախտմամբ ստուգում իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ստուգումն իրականացնող անձանց գործողությունները, ինչպես նաև ստուգման արդյունքում կազմված ակտը օրենքով սահմանված ժամկետներում կարող են բողոքարկվել այն պետական մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում է (են) ստուգող անձը (անձինք), կամ դատարան: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը մինչև բողոքի նկատմամբ պատասխան ստանալը կարող է թույլ չտալ շարունակելու ստուգումը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի:

3. Բողոքները վերադասության կարգով քննության են առնվում և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան բողոքն ստացվելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամկետում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքում բերված փաստարկները համարվում են ընդունված: Սույն կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից:

4. Ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի բողոքարկել դատարան:

(11-րդ հոդվածը լրաց., փոփ. 31.10.2001 ՀՕ-173, փոփ. 26.02.2003 ՀՕ-35, փոփ. 16.12.2010 ՀՕ-71-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-87-Ն)

 

Հոդված 12.

Ստուգումն իրականացնող մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով տնտեսավարող սուբյեկտին պատճառված վնասի հատուցումը

 

Ստուգումն իրականացնող մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով տնտեսավարող սուբյեկտին պատճառված վնասները, այդ թվում նաև բաց թողված օգուտները, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են հատուցման՝ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված ժամկետում:

(12-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-87-Ն)

 

Հոդված 121.

Ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ իրականացվող ստուգումների առանձնահատկությունները

(121-րդ հոդվածն ուժը կորցրել է 12.12.2007 ՀՕ-103)

 

Հոդված 13.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թ. օգոստոսի 18-ի թիվ 163 որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, անհատ ձեռներեց հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների ստուգումների կազմակերպման և անցկացման կանոնակարգը»:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2000թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-119

 

 

 

 

Հավելված 1

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման

և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ, ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՇՏՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով սահմանվում է հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի հիմնավորվածության, օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտության արձանագրման նպատակով ոսումնասիրության անցկացման կարգը:

2. Ոսումնասիրություն կատարելու համար հիմք են հանդիսանում`

1) հարկերի գծով գերավճարների, տնտեսավարող սուբյեկտի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա այլ գումարների հաշվին տնտեսավարող սուբյեկտի պետական բյուջե հաշվեգրվող այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման, անուղղակի հարկերի գծով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված հարկի գումարներից հաշվանցման ենթակա գումարը որոշելու անհրաժեշտությունը.

2) հարկերի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) գծով գերավճարների, տնտեսավարող սուբյեկտի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա այլ գումարների վերադարձման ենթակա գումարը որոշելու անհրաժեշտությունը.

3) օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտությունը (արժանահավատությունը) արձանագրելու անհրաժեշտությունը.

4) տնտեսավարող սուբյեկտի դիմումը` ոսումնասիրություն իրականացնելու մասին:

3. Ուսումնասիրությունն իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի, ղեկավարի տեղակալների, համապատասխան գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի, հարկային տեսչության պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից յուրաքանչյուր ուսումնասիրության համար տրված գրավոր հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են ուսումնասիրություն կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսավարող սուբյեկտի տվյալները (հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը), ուսումնասիրության իրականացման վայրը, ժամկետը, հարկային մարմնի անվանումն ու ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)՝ վավերացված ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի կնիքով:

4. ՈՒսումնասիրության իրականացման հանձնարարագիրը նախքան ուսումնասիրությունն սկսելը ծանոթացման նպատակով ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

5. Ուսումնասիրության հանձնարարագրում նշված ժամկետի ավարտին հաջորդող տասը աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) կողմից կազմվում է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրություն` երկու օրինակից: Արձանագրության մեջ նշվում են հանձնարարագրի համարը, ուսումնասիրության համար ընդգրկված ժամանակաշրջանը, արձանագրության կազմման վայրը, ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, տնտեսավարող սուբյեկտի տվյալները (հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը), ստացված արդյունքները:

Ուuումնաuիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) կողմից ստորագրված արձանագրության օրինակները դրանց կազմման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ստորագրմանը: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը իր կողմից uտորագրված արձանագրության մեկ օրինակը հանձնում է ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձին (անձանց), իսկ արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրա մասին նշում է կատարում արձանագրությունում` արձանագրությանը կից հարկային մարմնի պաշտոնատար անձին ներկայացնելով իր գրավոր առարկությունները կամ արձանագրությունը ստանալուց հետո իր գրավոր առարկությունները պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է հարկային մարմին: Արձանագրության օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձանց կողմից այդ մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրությունում և այն տնտեսավարող սուբյեկտին ուղարկվում է փոստով:

(հավելված 1-ը լրաց. 16.12.2010 ՀՕ-71-Ն, խմբ. 26.12.2012 ՀՕ-41-Ն)

 

 

 

Հավելված 2

«Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և

անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

(փոփ. 21.12.2017 ՀՕ-87-Ն)

 

 

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով սահմանվում է Արցախի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկմանը (գնահատմանը), ինչպես նաև արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների կատարմանն ուղղված հսկիչ գնումների իրականացման կարգը:

2. Հսկիչ գնում է համարվում հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) նպատակով հարկային մարմնի կողմից իրականացվող ապրանքների, առարկաների, աշխատանքների, ծառայությունների գների, Արցախի Հանրապետությունում ռեզիդենտների ու ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործարքների վերահսկողության և հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ոսումնասիրությունը: Ընդ որում, տարբեր հարկատեսակների գծով հարկային պարտավորությունների վերահաշվարկը կատարելու նպատակով ֆինանսական տարվա մեջ յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար անհրաժեշտ է կատարել առնվազն մեկ հսկիչ գնում:

3. Հսկիչ գնում իրականացնելու համար հիմք են հանդիսանում`

1) տնտեսավարող սուբյեկտի կողմից հարկվող օբյեկտի գծով Արցախի Հանրապետության հարկային օրենսդրությամբ կամ Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված հաշվապահական հաշվառման, այլ հաշվառման կամ գրանցման սահմանված փաստաթղթերը չվարելը կամ դրանք կոպիտ խախտումներով վարելը կամ հարկային տեսչություն ներկայացված հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և այլ փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելը, որի հետևանքով անհնար է դառնում տնտեսավարող սուբյեկտի հարկային պարտավորությունները Արցախի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկելը.

2) սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունները.

3) հարկային մարմնի պաշտոնատար անձի հիմնավորված միջնորդությունը` հսկիչ գնում կատարելու թույլտվություն ստանալու համար, որտեղ պետք է նշվեն հսկիչ գնում կատարելու պատճառները, այն տվյալները, որոնք նախատեսվում է ստանալ դրա արդյունքում, տնտեսավարող սուբյեկտի տվյալները, հսկիչ գնման իրականացման վայրը, ինչպես նաև հսկիչ գնումների իրականացման ժամանակահատվածի հիմնավորումը:

4. Հսկիչ գնումն իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի կամ հարկային տեսչության պետի կողմից տրված գրավոր հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են հսկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսավարող սուբյեկտի տվյալները (հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը), հսկիչ գնում իրականացնելու վայրը, ժամկետները և հսկիչ գնում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված հսկիչ գնում իրականացնող հարկային մարմնի կնիքով: Ընդ որում, հսկիչ գնումն այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացնելու դեպքում հանձնարարագրում նշվում են նաև այդ անձի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը):

5. Հսկիչ գնումից հետո, բայց ոչ ուշ, քան հանձնարարագրում նշված ժամկետի վերջին օրը,  հանձնարարագիրը ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ հսկիչ գնման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքի, երբ հանձնարարագիրը տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին է ներկայացվում հսկիչ գնումից հետո:

6. Հսկիչ գնման արդյունքում հանձնարարագրի ներկայացման օրը կազմվում է հարկային մարմնի կողմից սահմանված ձևով արձանագրություն` երկու օրինակից: Արձանագրության մեջ նշվում են հանձնարարագրի համարը, ամսաթիվը, արձանագրության կազմման վայրը, հսկիչ գնման իրականացման վայրը, ժամանակը, հսկիչ գնումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, հսկիչ գնումն այլ անձի միջոցով կատարելու դեպքում նաև այդ անձի տվյալները, տնտեսավարող սուբյեկտի տվյալները (հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը), ստացված արդյունքները: Արձանագրությունն ստորագրում են հսկիչ գնում կատարող անձինք և տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը: Արձանագրության երկու օրինակները արձանագրության կազմման օրը ներկայացվում են տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը արձանագրության մեկ օրինակի վրա կատարում է գրառում արձանագրությունը ստանալու մասին, ստորագրում և այն հանձնում հարկային մարմնի պաշտոնատար անձին, իսկ արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրա մասին նշում է կատարում արձանագրությունում` արձանագրությանը կից հարկային մարմնի պաշտոնատար անձին ներկայացնելով իր գրավոր առարկությունները կամ արձանագրությունը ստանալուց հետո իր գրավոր առարկությունները պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է հարկային մարմին: Արձանագրության օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձանց կողմից այդ մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրությունում, և այն տնտեսավարող սուբյեկտին ուղարկվում է փոստով:

7. Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

(հավելված 2-ը լրաց. 16.12.2010 ՀՕ-71-Ն, լրաց. 26.12.2012 ՀՕ-41-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-87-Ն )

 

 

 

Հավելված 2.1

«Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և

անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

(փոփ. 21.12.2017 ՀՕ-87-Ն)

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

(վերնագիրը փոփ. 21.12.2017 ՀՕ-87-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության և (կամ) տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտմանը և (կամ) Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողությանն ուղղված հսկիչ գնումների իրականացման կարգը:

2. Հանձնաժողովի կողմից իրականացվող հսկիչ գնում է համարվում ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունը:

3. Հսկիչ գնում իրականացնելու համար հիմք են հանդիսանում`

1) Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի` Հանձնաժողովի նախագահին ուղղված զեկուցագիրը հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ.

2) սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունները:

4. Հսկիչ գնումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են հսկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսավարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), հսկիչ գնում իրականացնելու վայրը, ժամկետները և Հանձնաժողովի` հսկիչ գնում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված Հանձնաժողովի կնիքով: Ընդ որում, հսկիչ գնումն այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացնելու դեպքում հրամանում նշվում են նաև այդ անձի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը):

5. Հսկիչ գնումից հետո, բայց ոչ ուշ, քան հանձնարարագրում նշված ժամկետի վերջին օրը, հրամանը ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ հսկիչ գնման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքի, երբ հանձնարարագիրը տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին է ներկայացվում հսկիչ գնումից հետո:

6. Հսկիչ գնման արդյունքում հանձնարարագրի ներկայացման օրը կազմվում է Հանձնաժողովի սահմանած ձևով արձանագրություն` երկու օրինակից: Արձանագրության մեջ նշվում են հրամանի համարը, ամսաթիվը, արձանագրության կազմման վայրը, հսկիչ գնման իրականացման վայրը, ժամանակը, հսկիչ գնումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, հսկիչ գնումն այլ անձի միջոցով կատարելու դեպքում նաև այդ անձի տվյալները, տնտեսավարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), ստացված արդյունքները: Արձանագրությունն ստորագրում են հսկիչ գնում կատարող անձինք և տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը: Արձանագրության երկու օրինակները արձանագրության կազմման օրը ներկայացվում են տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը արձանագրության մեկ օրինակի վրա կատարում է գրառում արձանագրությունը ստանալու մասին, ստորագրում և այն հանձնում հարկային մարմնի պաշտոնատար անձին, իսկ արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրա մասին նշում է կատարում արձանագրությունում` արձանագրությանը կից հարկային մարմնի պաշտոնատար անձին ներկայացնելով իր գրավոր առարկությունները կամ արձանագրությունը ստանալուց հետո իր գրավոր առարկությունները պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է հարկային մարմին: Արձանագրության օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձանց կողմից այդ մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրությունում, և այն տնտեսավարող սուբյեկտին ուղարկվում է փոստով:

7. Հանձնաժողովի կողմից իրականացվող հսկիչ գնումները ֆինանսավորվում են պետական բյուջեով Հանձնաժողովի համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատում է Հանձնաժողովը:

(հավելված 2.1-ը լրաց. 11.10.2012 ՀՕ-23-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-87-Ն)

 

 

Հավելված 3 

«Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և

անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

             (հավելվածը համարակալվել է 16.12.2010 ՀՕ-71-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-87-Ն)

 

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄՈՏ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ, ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՓԱՍՏԱՑԻ ԳՆԵՐԻ (ՍԱԿԱԳՆԵՐԻ) (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԻՆ) ՉԱՓԱԳՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 (վերնագիրը լրաց. 26.12.2012 ՀՕ-41-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է Արցախի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների մոտ արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման (այդ թվում` օգտակար հանածոյի լեռնային զանգվածից հանքարտադրատեսակի հիմնական և ուղեկից բաղադրիչների ելքի) և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների, արտադրանքի, ապրանքների պակասորդի, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) (այդ թվում` միջին) չափագրման (այսուհետ` չափագրում) իրականացման կարգը:

2. Չափագրում է համարվում հարկային մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչի անմիջական մասնակցությամբ (անհրաժեշտության դեպքում ներգրավելով լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ներկայացուցչի կամ անկախ փորձագետի) իրականացվող ուսումնասիրությունը, որի նպատակն է պարզել`

 1) օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները չներկայացնելու դեպքում արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման իրական ծավալները, ինչպես նաև իրացման փաստացի գները (սակագները).

2) տնտեսավարող սուբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հաշվետվություններում, ներառյալ` դրանց համար հիմք հանդիսացած հաշվապահական, արտադրատեխնոլոգիական փաստաթղթերում և այլ ներքին հաշվառման տվյալներում (այսուհետ` հաշվետվություններում) ներառված արտադրանքի արտադրության (այդ թվում` ծախսումների և կորուստների), օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման իրական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) ճշտությունը:

3) արտադրանքի, ապրանքների փաստացի պակասորդը` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Տնտեսավարող սուբյեկտների մոտ սույն կարգին համապատասխան չափագրումներն իրականացվում են հարկային մարմնի ղեկավարի հրապարակած հրամանի, հարկային մարմնի ղեկավարի կամ հարկային տեսչության պետի կողմից տրված գրավոր հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են չափագրման հիմքերը, նպատակը, տնտեսավարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), չափագրում իրականացնելու վայրը, ժամկետները և չափագրում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձանց, լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարի հրապարակած հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա չափագրմանը ներգրավված ներկայացուցչի կամ հարկային մարմնի ղեկավարի հրամանով կամ հարկային տեսչության պետի հանձնարարագրով սահմանված կարգով չափագրմանը ներգրավված անկախ փորձագետի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված հարկային մարմնի կնիքով:

4. Հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը չափագրումը փաստացի սկսելու օրը տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին): Վերջինս պարտավոր է ստորագրել մեկ օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է չափագրում իրականացնելու մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է այն ներկայացնող պաշտոնատար անձանց: Հրամանում կամ հանձնարարագրում նշված օրը չափագրումը սկսելու կամ փաստացի սկսված չափագրումն ավարտելու անհնարինության դեպքում (գործունեության ժամանակավոր դադարեցման, տեխնիկական պատճառներով առաջացած պարապուրդների, գործադուլների, բնակլիմայական անբարենպաստ պայմանների և համանման այլ հանգամանքների հետևանքով) չափագրումն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են նաև տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք: Նշված դեպքերում չափագրումը փաստացի սկսվում կամ շարունակվում է տնտեսավարող սուբյեկտի բնականոն գործունեությունը վերսկսվելուց հետո, որի մասին տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը) պարտավոր է հայտնել չափագրումն իրականացնող հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին կամ հարկային տեսչության պետին: Նշված հիմքերով չափագրման ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածը չի ներառվում հրամանով կամ հանձնարարագրով չափագրման իրականացման համար սահմանված ժամանակահատվածի մեջ:

Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց կողմից սույն կարգին համապատասխան իրականացվող չափագրման աշխատանքներին խոչընդոտելու, հարկային մարմնի պաշտոնատար անձանց պահանջով գույքագրումներ իրականացնելուց կամ չափագրման նպատակներին առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելուց հրաժարվելու դեպքերում չափագրումն իրականացնող պաշտոնատար անձինք կազմում են արձանագրություն, որը հիմք է տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման, իսկ օգտակար հանածոների արդյունահանման դեպքում` օրենքով սահմանված կարգով զգուշացման և հանքային իրավունքի դադարեցման համար:

5. Տնտեսավարող սուբյեկտի մոտ տվյալ ֆինանսական տարում իրականացվող բոլոր չափագրումների ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երեսուն, իսկ ընդերքօգտագործողների մոտ` վաթսուն աշխատանքային օրը: Մեկ չափագրման տևողությունը չի կարող գերազանցել տասը աշխատանքային օրը:

6. Ընդգծված սեզոնայնություն ունեցող ապրանքների արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման, դրանց շրջանառության ֆիզիկական ծավալների չափագրումների արդյունքները տարեկան կտրվածքով կիրառելու համար դրանք տվյալ ֆինանսական տարվա ընթացքում հավասար համամասնությամբ պարտադիր իրականացվում են համապատասխան սեզոնի և սեզոնից դուրս ժամանակահատվածի ընթացքում, և այդ կարգով իրականացված չափագրումների արդյունքները համապատասխան հաշվետու ժամանակահատվածների մասով միջինացվում են: Սույն կարգի կիրառման նպատակով առանձին ապրանքատեսակների արտադրության և իրացման սեզոնայնության չափանիշները և ժամկետները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

7. Օգտակար հանածոների արդյունահանման ֆիզիկական ծավալների չափագրման ընթացքում լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ներկայացուցչին կամ անկախ փորձագետին ներգրավելու դեպքում նրանք չափագրմանը կարող են մասնակցել միայն լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարի հրամանը կամ հարկային մարմնի ղեկավարի հրամանի կամ հանձնարարագրի համապատասխան լրացումը տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին) ծանոթացնելուց անմիջապես հետո:

Օգտակար հանածոների արդյունահանման ֆիզիկական ծավալների չափագրումների իրականացման նպատակով բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգում իրականացնող լիազոր մարմինները Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմիններին են տրամադրում վերջին (նախորդ) ստուգման արդյունքում արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով): Սույն կարգով իրականացված չափագրումների արդյունքում արձանագրված ելակետային տվյալները (համապատասխան կոորդինատային նիշերով) հարկային մարմինները Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրում են բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգում իրականացնող լիազոր մարմիններին` ստուգումների իրականացման ժամանակ կիրառելու նպատակով:

8. Չափագրման արդյունքներն արտացոլվում են երկու օրինակից կազմվող արձանագրությունում, որը պարտավոր են ստորագրել չափագրումն իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձինք և տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը), չափագրմանը ներգրավված լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի պաշտոնատար անձինք կամ անկախ փորձագետները: Չափագրման արդյունքում կազմված արձանագրության ձևը սահմանվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին) չափագրումն ավարտելուն հաջորդող երեք աշխատանքային օրերի ընթացքում: Արձանագրության օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում չափագրումն իրականացրած պաշտոնատար անձինք այդ մասին համապատասխան նշում են կատարում արձանագրությունում և այն ուղարկում տնտեսավարող սուբյեկտին պատվիրված նամակով: Չափագրման ընթացքի կամ արդյունքների վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք այդ մասին նշում են կատարում արձանագրության հարկային մարմնում պահվող օրինակում, իսկ գրավոր առարկությունները հարկային մարմին սահմանված կարգով ներկայացվում են չափագրման արձանագրությունը տնտեսավարող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրերի ընթացքում: Նշված ժամանակահատվածում գրավոր առարկություններ չներկայացնելու, ինչպես նաև չափագրման արձանագրության օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքերում չափագրմամբ արձանագրված տվյալները համարվում են անառարկելի, բացառությամբ արտադրանքի, ապրանքների փաստացի պակասորդի հայտնաբերման դեպքերի: Տնտեսավարող սուբյեկտները չափագրում իրականացրած պաշտոնատար անձանց կամ անկախ փորձագետների գործողությունները բողոքարկում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

9. Չափագրման արդյունքներով կազմված արձանագրությունները ժամանակագրական կարգով կարվում և պահվում են տնտեսավարող սուբյեկտի հարկային գործում: Օրենքով սահմանված դեպքերում արձանագրությունների տվյալների կիրառմամբ տնտեսավարող սուբյեկտի հարկային և բնօգտագործման վճարների պարտավորությունների հաշվարկը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների հերթական ստուգման (կամ վերստուգման) ընթացքում:

(հավելված 3-ը լրաց. 24.12.2008 ՀՕ-86-Ն, փոփ., լրաց., խմբ. 16.12.2010 ՀՕ-71-Ն, լրաց., խմբ. 26.12.2012 ՀՕ-41-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-87-Ն)