Համարը 
№ 01
Տեսակը 
Մայր
Տիպը 
Պաշտոնական պարզաբանում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2014.03.14/05(104)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
21.02.2014
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.02.2014
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.02.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 


ԼՂՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ № 01 ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 173-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Պ Ա Շ Տ Ո ՆԱ Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ  № 01

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 173-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը, ուսումնասիրելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարաններում, /այսուհետ` Դատարան/, 2012թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի վերաբերյալ քննված գործերով դատական պրակտիկան, արձանագրում է, որ Դատարանը, հիմնականում, ճիշտ է կիրառում իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ օրենսդրությունը:

Կատարված ուսումնասիրությունը միաժամանակ ցույց է տվել, որ Դատարանը դիմումների քննարկման ժամանակ միշտ չէ, որ պարզում է, թե դիմողին ինչ նպատակի համար է անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ, ուշադրություն չի դարձնում, թե տվյալ փաստի հաստատումը կարո՞ղ է, արդյոք, դիմողի համար անհրաժեշտ իրավական հետևանքներ առաջացնել:

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործերով դատական սխալները բացառելու, օրենսդրությունը ճիշտ և միատեսակ կիրառելու նպատակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասով պաշտոնապես պարզաբանում է`

 

1. Քաղաքացիների միջև ազգակցական կապը հաստատվում է, եթե ՔԿԱԳ մարմնի կողմից տրված համապատասխան փաստաթղթերը չեն պահպանվում և անհնար է դրանց վերականգնումն արտադատական կարգով: Տվյալ դեպքում, դիմումատուն պարտավոր է Դատարան ներկայացնել ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը` կորած քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վերականգնման անհնարինության մասին:

 

2. Իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելության մասին փաստերի հաստատման վերաբերյալ դիմումներ ընդունելիս, Դատարանը պարտավոր է դիմողից պահանջել ապացույցներ այն մասին, որ այդպիսի փաստաթղթերը պատկանում են իրեն և որ դրանք տվող կազմակերպությունն ի վիճակի չէ ուղղելու դրանցում եղած սխալները: Դատարանը հաստատում է տվյալ փաստաթղթի պատկանելությունը կոնկրետ անձին, եթե ներկայացված փաստաթղթի մեջ կա անվան, ազգանվան կամ հայրանվան տարբերություն: Դատարանը պետք է հաստատի ոչ թե սխալ գրանցված անձի և դատարան դիմած անձի նույն անձը լինելը, այլ փաստաթղթերից մեկը նրան պատկանելու փաստը:

 

3. Սեփականության իրավունքով /գույքի, շենքերի, շինությունների և այլն/ տիրապետման փաստը հաստատվում է, եթե սեփականության իրավունքով տիրապետելու վերաբերյալ փաստաթղթեր նախկինում եղել են, սակայն հետագայում դրանք կորել են կամ ոչնչացել և հնարավոր չէ դրանք վերականգնել, հակառակ դեպքում նման վեճերը ենթակա են լուծման հայցային վարույթի կարգով:

 

 

ՆԱԽԱԳԱՀ

Ն. ՆԱՐԻՄԱՆՅԱՆ

 

21 փետրվարի 2014թ.

ք. Ստեփանակերտ