Համարը 
N 94-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2012.09.25/17(74)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
07.09.2012
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
07.09.2012
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.10.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 


ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՎԵՐԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԻՆՔՆԱՍՈՍՆՁՎՈՂ ՊԻՏԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«7» սեպտեմբերի 2012թ.

պետական գրանցման համարը 10212129

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«07» սեպտեմբերի 2012թ.

N 94-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՎԵՐԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԻՆՔՆԱՍՈՍՆՁՎՈՂ ՊԻՏԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի թիվ 97 որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան և նոտարական փաստաթղթերը կեղծիքներից պաշտպանելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նոտարների կողմից վավերացվող փաստաթղթերում պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակների օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

 

Ն. ՆԱՐԻՄԱՆՅԱՆ 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

2012 թվականի սեպտեմբերի 7-ի N 94-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՎԵՐԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԻՆՔՆԱՍՈՍՆՁՎՈՂ ՊԻՏԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նոտարների կողմից վավերացվող փաստաթղթերում պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակների օգտագործման ընթացքում ծագող հարաբերությունները:

2. Պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակները օգտագործվում են նոտարի կողմից վավերացվող փաստաթղթերը կեղծիքներից, ինչպես նաև հետագայում դրանց նույնականացման (իդենտիֆիկացման) հատկանիշները պաշտպանելու նպատակով:

3. Պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակները համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր:

4. Պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակների ընդունումը և բաշխումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության (այսուհետ` Գործակալություն) կողմից: Գործակալությունը բացում է պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակների հաշվառման հատուկ գրանցամատյան (այսուհետ` գրանցամատյան), որտեղ նշվում է պիտակների այն քանակությունը, ըստ համարների, որը հատկացվում է տվյալ նոտարին, հատկացման ժամանակը (ամիս, ամսաթիվ, տարեթիվ), ստացող նոտարական գրասենյակի անվանումը և ստացող անձի անունը, ազգանունը:

5. Պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակներ ստանալու համար նոտարը Գործակալություն է ներկայացնում պահանջագիր: Պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակները նոտարին տրամադրվում են պահանջագիրը ներկայացնելուց անմիջապես հետո: Պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակի ստացման մասին նոտարը ստորագրում է գրանցամատյանում:

 

II. ՊԱՇՏՊԱՆԻՉ ԻՆՔՆԱՍՈՍՆՁՎՈՂ ՊԻՏԱԿՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

6. Պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակները դրվում են նոտարի կողմից վավերացվող բոլոր փաստաթղթերի վրա, անկախ դրանց էջերի քանակից:

7. Եթե փաստաթուղթը բաղկացած է մեկ թերթից, ապա պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակը փակցվում է նոտարի վավերացման մակագրությունից հետո, փաստաթղթի ներքևում: Պիտակի կեսի վրա նոտարը դնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով իր կնիքը:

8. Եթե փաստաթուղթը բաղկացած է մի քանի թերթից, ապա «Նոտարիատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն, տվյալ թերթերը կարվում են, իսկ պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակը փակցվում է կարի վրա: Պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակի կեսի վրա նոտարը դնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով իր կնիքը:

9. Պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակների համարները (համարանիշը) պետք է նշել նոտարի սեղանամատյանում` այն նոտարական գործողության գրանցման ռեեստրի դիմաց, որի վավերացման համար օգտագործվում է տվյալ պիտակը:

10. Պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակները դրվում են այնպես, որպեսզի բացառվի դրանք պոկելու հնարավորությունը, առանց փաստաթուղթը վնասելու:

11. Արգելվում է պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակների վրա կատարել նշագրումներ, պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակները կամ դրանց մի մասը ծածկել անթափանց թաղանթներով:

12. Եթե օգտագործման ընթացքում կամ այլ պատճառներով պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակը վնասվում է, ապա նոտարը այն առանձնացնում և հաշվառում է որպես խոտանված, ապա յուրաքանչյուր տարվա վերջում վերադարձնում Գործակալություն` ոչնչացման համար:

13. Վնասված պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակները վերադարձվում են առանձին, եթե դա հնարավոր է: Հակառակ դեպքում վնասված պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակները վերադարձվում են փաստաթղթի այն էջի հետ միասին, որի վրա պիտակը փակցվել է:

14. Վնասված պիտակները ոչնչացման ակտով այրվում են Գործակալության կողմից:

15. Պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակների օգտագործման կարգի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Գործակալությունը: