ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ № 19-Ն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի և 150-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, Արցախի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը
ՈՐՈՇԵՑ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2011թ. դեկտեմբերի 28-ի №15-Ն որոշմամբ հաստատված դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանումները ներառել «Արցախի Հանրապետության դատական կարգադրիչների ծառայություն» Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կազմում:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2011թ. դեկտեմբերի 28-ի «Դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանումների ցանկը հաստատելու մասին» №15-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018թ. հունվարի 1-ից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ն.ՆԱՐԻՄԱՆՅԱՆ |
14 դեկտեմբերի 2017թ.
ք. Ստեփանակերտ |
|