Համարը 
N 146Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.01.14/01(07)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ֆինանսների նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
18.12.2008
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
18.12.2008
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 


ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«27» դեկտեմբերի 2008թ.

 

պետական գրանցման համարը 995

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«18» դեկտեմբերի 2008թ.

N 146Ն

ք. Ստեփանակերտ

 

ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել նոտարների (այսուհետ՝ հաշվետվություն տրամադրող անձինք) կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (այսուհետ՝ թիվ 003 հաշվետվական ձև) և թիվ 003 հաշվետվական ձևի լրացման և ներկայացման ուղեցույցը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հաստատել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Հաստատել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները՝ համաձայն թիվ 3 հավելվածի:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱՐԱՐ`

Ս. ԹԵՎՈՍՅԱՆ

 

 

 

Հավելված թիվ 1

ԼՂՀ ֆինանսների նախարարի

2008թ. դեկտեմբերի 27-ի N 146-Ն

հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_899

 

 

Ներմուծեք նկարագրությունը_900

 

 

Ներմուծեք նկարագրությունը_901

 

 

Ներմուծեք նկարագրությունը_904

 

ԹԻՎ 003 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն հաշվետվական ձևը լրացնել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական դիտարկումների բաժնից «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգի» հիման վրա հաշվառման հերթական համար ստանալուց հետո:

Հաշվետվական ձևի կառուցվածքը և ուղեցույցում հանդիպող հասկացությունները.

 

Ներմուծեք նկարագրությունը_902

 

1. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ 2 դեպքերում.

1) եթե նոտարի կողմից վավերացվող գործարքի արժեքը (դրամային գնահատում ունեցող գործարքների դեպքում).

ա. գերազանցում է 20 միլիոն դրամը, բացառությամբ.

բ. անշարժ գույքի հետ կապված գործարքների, որոնց վերաբերյալ հաշվետվական ձևը լրացվում է, եթե գործարքի արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը:

2) եթե նոտարի կողմից վավերացվող գործարքում առկա է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և (կամ) Լիազորված մարմնի ուղեցույցերով սահմանված կասկածելի գործարքների հիմքերից և չափանիշներից առնվազն մեկը՝ անկախ նրանից, թե գործարքի գումարը 20 միլիոն դրամը գերազանցում է, թե ոչ:

2. Սույն հաշվետվական ձևը պարբերական բնույթ չի կրում, այլ լրացվում է միայն 1-ին կետում նշված գործարքների առկայության դեպքում:

3. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ սույն հաշվետվական ձևը ներկայացվում է միայն հաճախորդի համար նախապատրաստվող կամ իրականացվող հետևյալ գործարքների մասով՝

1) անշարժ գույքի առուվաճառքի,

2) հաճախորդի դրամական միջոցների, արժեթղթերի կամ այլ գույքի կառավարման,

3) բանկային և արժեթղթային հաշիվների կառավարման,

4) իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման համար դրամական միջոցների կամ այլ գույքի տրամադրման,

5) իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման գործառույթների իրականացման, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում և այլն) մասնակցության, փայի և այլնի օտարման (ձեռքբերման), կամ իրավաբանական անձանց անվանական կամ շուկայական արժեքով բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) օտարման (ձեռքբերման):

4. Եթե հաշվետվությունը ներկայացվում է կասկածելի գործարքի կապակցությամբ, ապա հաշվետվական ձևի բոլոր վանդակները համարվում են լրացման համար պարտադիր: Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես պարտադիր տեղեկացման գործարք, ապա պարտադիր լրացման ենթակա են միայն աստղանիշով նշված վանդակները: Սակայն եթե հնարավոր չէ լրացնել տվյալ վանդակը համապատասխան տվյալների բացակայության դեպքում, ապա տվյալ վանդակում նշվում է աստղանիշ, և այդ մասին բացատրություն է տրվում հաշվետվական ձևի 4-րդ բաժնում:

5. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հնարավորինս պարզ, հակիրճ, ընթեռնելի հայերենով:

6. Հաշվետվական ձևը կարող եք ձեռք բերել ֆինանսական դիտարկումների բաժին դիմելու միջոցով կամ ֆինանսական դիտարկումների բաժնի ինտերնետային կայքից ենթագրելու միջոցով:

7. Հաշվետվական ձևը լրացրեք գրիչով կամ համակարգչային շարվածքով:

8. Բովանդակային ուղղումներ կատարելու դեպքում լրացրեք հաշվետվական նոր ձև: Տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրեք այդ ուղղումների կողքին:

9. Հաշվետվական ձևի առաջին էջի ներքևի մասում նշեք Ձեր կողմից ներկայացվող հաշվետվության էջերի քանակը (ներառյալ նաև առաջին էջը):

10. Հաշվետվական ձևի յուրաքանչյուր էջի ներքևի աջ անկյունում ստորագրեք և հաստատեք կնիքով:

11. Հաշվետվական ձևը լրացրեք տրված կետերի սահմաններում: Նոր բաժինների կամ առկա բաժիններում լրացուցիչ կետերի լրացման անհրաժեշտության դեպքում օգտվեք հավելյալ թղթերից: Այդ թղթերի վրա նշեք, թե որ բաժինը կամ կետն եք լրացնում, ստորագրեք դրանք և որպես հավելված՝ կցեք հիմնական հաշվետվական ձևին: Օրինակ՝ պարզել եք, որ գործարքում որպես լիազորված անձ հանդես են գալիս երեք անձինք.հաշվետվական ձևի 2.2 կետում նշեք 3 թիվը, առանձին թերթի վրա ևս երկու անգամ բազմացրեք 2.2 կետը ներառող հատվածը. լրացրեք համապատասխան տեղեկատվությունը, ստորագրեք և կցեք լրացված հաշվետվական ձևին:

12. Այն դեպքում, երբ հաշվետվական ձևի կետերի սահմանները բավարար չեն, այն լրացրեք լրացուցիչ թղթերի վրա հետևյալ կերպ՝ թղթի ձախ կողմում նշեք, թե որ կետին է վերաբերում տեղեկատվությունը, թերթերի համարակալումը շարունակեք հաշվետվական ձևի վերջին էջի համարից հաջորդող հերթական համարից սկսած: Օրինակ՝ 1.3.1 կետում գործարքը կասկածելի համարելու հիմքերը նշեք լրացուցիչ թղթի վրա, այն համարակալեք հերթական համարով, էջի վերևի ձախ անկյունում նշեք՝ 1.3.1, ստորագրեք և կցեք հաշվետվական ձևին:

13. Հաշվետվական ձևի ներկայացման ժամկետները սահմանված են սույն հրամանի թիվ 3 հավելվածում:

14. Հաշվետվական ձևի ներկայացման եղանակները սահմանված են սույն հրամանի թիվ 2 հավելվածում:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

15. Նոր հաշվետվություն կամ «Լրացում-հաշվետվություն»: Յուրաքանչյուր հաշվետվություն լրացնելու համար անհրաժեշտ է կատարել նշում այն մասին, թե արդյոք դա նոր հաշվետվություն է, թե նախկինում արդեն տրամադրված՝ «լրացում-հաշվետվություն»:

1) Եթե արդեն տրամադրված հաշվետվության հետ կապված՝ անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ կամ փոփոխված տեղեկատվություն, ապա պետք է կատարել նշում «Լրացում-հաշվետվություն» կետում: «Հաշվետության անվանումը» դաշտում նույնությամբլրացվում է այն հաշվետվության անվանումը, որին որպես լրացում ուղարկվում է «Լրացում-հաշվետվության հերթական տարբերակը» դաշտում պետք է նշել (թվերով), թե որերորդ «լրացում-հաշվետվությունն» է ներկայացվում:

2) Լրացում-հաշվետվությունը պետք է պարունակի նախկինում տրամադրված ամբողջ տեղեկատվությունը՝ ներառյալ կատարված փոփոխությունը:

3) Գործարքի վերաբերյալ հաշվետվության վերջնական տարբերակ է համարվում միևնույն անվանում ունեցող հաշվետվությունների «լրացում-հաշվետվության հերթական տարբերակը» դաշտում ամենավերջին հերթական համարն ունեցող հաշվետվությունը:

4) Որպես լրացում է համարվում այն տեղեկատվությունը, որը՝

ա. հիմնական հաշվետվությունը լրացնելու պահին հասանելի չէ կամ հնարավոր չէ ստանալ, այսինքն՝ երբ հաշվետվությունը գործարքը կատարելու փաստի հիման վրա պետք է ներկայացվի ֆինանսական դիտարկումների բաժին համապատասխան ժամկետում, սակայն պարտադիր լրացման ենթակա դաշտերի համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման նպատակով հարցումներ են կատարվել հաճախորդին կամ այլ անձանց.

բ. ներկայացվում է ֆինանսական դիտարկումների բաժնի հարցման հիման վրա,եթե հարցվող տեղեկատվության համար համապատասխան դաշտեր չկան, ապա տեղեկատվությունը լրացվում է 4-րդ բաժնում.

գ. վերաբերում է կնքված, սակայն դեռևս չկատարված գործարքին. այս դեպքում նշում է կատարվում չավարտված կամ չկատարված գործարք դաշտում, իսկ 4-րդ բաժնում նշվում է գործարքի ընդհատման պատճառը (օրինակ՝ հաճախորդի կողմից պայմանագրի միակողմանի լուծում).

դ. ներառում է հաշվետու անձի կողմից կարևորվող այլ տվյալներ. այդ տվյալների տրամադրման անհրաժեշտությունն առաջանում է հաշվետու անձի կողմից ստացված նոր տեղեկատվության՝ ֆինանսական դիտարկումների բաժին ներկայացման հանգամանքով, որոնք չեն ներառում պարտադիր լրացման ենթակա դաշտերի տեղեկատվությունը:

16. (1.1) Գործարքի կնքման ամսաթիվը: Այս կետում նշեք տեղեկացման ենթակա գործարքը կնքելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով), իսկ եթե գործարքը դեռևս չի կնքվել, ապա նշում եք այն ամսաթիվը, երբ ներկայացվել է գործարքի կնքման պահանջը, իսկ 4-րդ բաժնում նշեք, թե գործարքն ինչու չի կնքվել և կնքման ինչ փուլում է:

17. (1.2) Պարտադիր տեղեկացման գործարք: Այս կետում նշում եք կատարում այն բոլոր դեպքերում, երբ նոտարի կողմից վավերացվող գործարքի գինը (դրամական գնահատում ունեցող գործարքների դեպքում).

1) գերազանցում է 20 միլիոն դրամը, բացառությամբ.

2) անշարժ գույքի հետ կապված գործարքների, որոնց վերաբերյալ հաշվետվական ձևը լրացվում է, եթե գործարքի արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը:

3) Այս կետում նշում կատարելու դեպքում 1.3 կետում նշում մի կատարեք և լրացրեք միայն « * »-ով նշված դաշտերը:

Ընդ որում, եթե գործարքում նշված չէ դրա ամբողջական գինը, ապա գործարքի գին է համարվում գործարքով ժամկետային վճարումների համար նախատեսված գումարը (օրինակ՝ բնակարանի վարձակալության պայմանագրով՝ ամենամսյա վարձավճարը):

4) Եթե գործարքի գինը գերազանցում է սույն կետով սահմանված գումարային սահմանաչափը, և, բացի այդ, Ձեր կարծիքով, գործարքը նաև կասկածելի է, ապա բաց թողեք այս կետը, նշում կատարեք 1.3 կետում շարունակեք հաշվետվական ձևը լրացնել որպես կասկածելի գործարք:

18. (1.3) Կասկածելի գործարք: Այս կետում նշում կատարելու դեպքում 1.2 կետում նշում մի կատարեք: Նշում կատարեք այն բոլոր դեպքերում, երբ գործարքի կնքման կամ իրականացման պայմաններում առկա է կասկածի հիմքերից և չափանիշներից առնվազն մեկը:

1) Այս կետում նշում կատարելու դեպքում նշեք նաև 1.3.1 կետում կասկածի հիմքերը և չափանիշները, ինչպես նաև նշեք, թե Ձեր կարծիքով՝ այդ կասկածը որն է:

2) Եթե Ձեր կողմից գործարքի վավերացումը կասեցվել կամ մերժվել է, ապա նշում կատարեք համապատասխան 1.3.2 կամ 1.3.3 կետերում, և կասեցման դեպքում 1.3.4 կետում նշեք կասեցման ամսաթիվը և ժամկետը:

3) 1.3.5 կետում նշում կատարեք, եթե որևէ այլ պատճառով, քան կասեցումը կամ մերժումը, գործարքը կատարվել կամ չի շարունակվել (օրինակ՝ ակնհայտ կասկածելի գործարքի վավերացումից կողմերը հրաժարվել են գործարքի ստորագրման և վավերացման պահին):

4) Եթե գործարքը չի կատարվել, ապա հաշվետական ձևում լրացրեք այն տվյալները, որոնք հայտնի են դարձել գործարքի կնքման առաջարկի պահից սկսած մինչև գործարքի կողմի (կողմերի) կողմից այն կատարելու մտադրությունից հրաժարվելու պահը: 4-րդ բաժնում նշեք, թե Ձեզ հայտնի ինչ պատճառներով այն չի կատարվել:

19. (1.4) Գործարքի էությունը: Այս կետում նշեք Ձեր կողմից վավերացվող գործարքի էությունը և առարկան (օրինակ՝ անշարժ գույքի առուվաճառք, մեքենայի վարձակալություն):

20. (1.5) Գործարքի գումարը: Այս կետում նշեք գործարքով նախատեսված գումարը միայն ՀՀ դրամով (թվերով):

21. (2) Գործարքի կողմ(եր): Այս բաժնում նշում եք գործարքի կողմ(եր)ին նկարագրող տվյալները՝ հաճախորդների նույնականացմանը վերաբերող կարգի դրույթներին համապատասխան: Կախված նրանից, թե գործարքի կողմը իրավաբանական անձ է, թե անհատ ձեռնարկատեր, լրացրեք 2.1.1 կետերը, իսկ եթե ֆիզիկական անձ է՝ 2.1.2 կետերը:

1) 2.1 կետում նշեք, թե քանի անձի անունից է կատարվում գործարքը, որից հետո 2.1 բաժինը լրացրեք բոլոր անձանց համար:

2) 2.1.1.3 կետում լրացվում է իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր գործարքի կողմի գտնվելու (բնակության) վայրը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ գործունեության վայրը: Հաճախորդի գործունեության վայրը կարող է նշվել նաև 4-րդ կետում՝ որպես լրացուցիչ տեղեկություն:

22. (2.2) Լիազորված անձի տվյալները, ով գործարքի կողմի անունից իրականացնում է գործարքը: Այս բաժնում նշեք հաճախորդի հանձնարարությամբ և նրա անունից գործարքի կատարման ընթացքում հանդես եկող լիազորված անձի (առկայության դեպքում) տվյալները: Այս բաժինը լրացրեք միայն այն դեպքում, երբ գործարքը կատարվում է լիազորված անձի միջոցով:

1) 2.2 կետում նշեք լիազորված անձանց քանակը: Նշեք, թե քանի լիազորված անձ է մասնակցում գործարքին և բոլորի համար լրացրեք 2.2 բաժինը:

2) Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես պարտադիր տեղեկացման գործարք, ապա լիազորված անձի վերաբերյալ տվյալները համարվում են լրացման համար պարտադիր: Անկախ նրանից, հաշվետվությունը լրացվում է պարտադիր տեղեկացման, թե կասկածելի գործարքի վերաբերյալ, լիազորված անձի վերաբերյալ տվյալները համարվում են լրացման համար պարտադիր (առկայության դեպքում):

23. (3) Անձը (շահառուն), ում օգտին կատարվում է գործարքը: Այս բաժնում նշեք այն անձի (անձանց) տվյալները, ում օգտին կատարվում է միակողմանի գործարքը (օրինակ՝ լիազորագրի վավերացման գործարքում այն անձի տվյալները, ում օգտին լիազորված անձը պետք է կատարի գործարքի առարկան, կտակի վավերացման գործարքում՝ ժառանգների գործարքում՝ ժառանգների տվյալները):

1) 3.1 կետում նշեք, թե քանի շահառու է առկա գործարքում, և յուրաքանչյուրի համար լրացրեք 3-րդ բաժինը:

2) Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես պարտադիր տեղեկացման գործարք, ապա շահառուի վերաբերյալ տվյալները համարվում են լրացման համար ոչ պարտադիր: Իսկ եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես կասկածելի գործարք, ապա հաշվետվական ձևում շահառուի վերաբերյալ բոլոր դաշտերը համարվում են լրացման համար պարտադիր (առկայության դեպքում):

24. (4) Ձեր կողմից կարևորվող՝ գործարքին առնչվող այլ տեղեկություններ: Այս կետում լրացրեք այն տեղեկությունները, որոնք, Ձեր կարծիքով, կարող են օգտակար լինել ներկայացվող գործարքի մասին ավելի կոնկրետ պատկերացում կազմելու կամ գործարքը վերլուծելու համար: Նշեք, թե լրացուցիչ տեղեկատվությունը որ բաժնի որ կետին է վերաբերում:

25. (5) Նոտարի տվյալները: Այս կետում նշեք գործարքը վավերացնող նոտարի տվյալները: Նոտարը պետք է ստորագրի և կնքի լրացված հաշվետվական ձևը:

26. (5.3) Լրացման ամսաթիվ: Այս դաշտում նշեք սույն հաշվետվական ձևը լրացնելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):

27. (5.4) Նոտարի հաշվառման համարը ֆինանսական դիտարկումների բաժնում: Այս կետում նշում եք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական դիտարկումների բաժնի կողմից Ձեր տրված հաշվառման համարը (թվերով):

 

 

 

Հավելված թիվ 2

ԼՂՀ ֆինանսների նախարարի

«18» դեկտեմբերի 2008թ.

թիվ 146-Ն հրամանի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ

 

Սույն կարգի նպատակն է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման ընդհանուր համակարգի (այսուհետ՝ հաշվառում), ինչպես նաև պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների (թիվ 003 հաշվետվական ձևի) տրամադրման միասնական, կենտրոնացված կարգի ստեղծումն ու կիրարկումը:

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական դիտարկումների բաժնում (այսուհետ՝ Ֆինանսական դիտարկումների բաժին) հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումը

1) Հաշվառումն իրականացվում է Ֆինանսական դիտարկումների բաժնում հաշվետվություն տրամադրող անձանց գրանցման միջոցով:

2) Հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումն իրականացվում է հետևյալ փուլերով.

ա. հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացում,

բ. հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառում:

 

2. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացումը

1) Հաշվետվություն տրամադրող անձինք հաշվառման համար Ֆինանսական դիտարկումների բաժնին հաշվառման դիմումը ներկայացնում են գրավոր (հաշվառման դիմումի ձևը կցվում է): Դիմումը ստորագրվում է նոտարի կողմից և հավաստվում նրա կնիքով:

2) Հաշվառման դիմումը պետք է պարունակի՝

ա. հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը,

բ. հաշվետվություն տրամադրող անձի գործունեության տեսակը,

գ. հաշվետվություն տրամադրող անձի գտնվելու վայրը և գործունեության վայրը,

դ. հաշվառման դիմումի լրացման օրը, ամիսը, տարեթիվը:

 

 Ֆինանսական դիտարկումների բաժնում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումը

1) Սույն կարգով նախատեսված դիմումը լրացնելուց և Ֆինանսական դիտարկումների բաժին ներկայացնելուց հետո հաշվետվություն տրամադրող անձին տրվում է հաշվառման համար:

2) Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը զետեղվում է Ֆինանսական դիտարկումների բաժնի միասնական տեղեկատվական շտեմարանում:

 

4. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը

1) Տեղեկությունները ֆինանսական դիտարկումների բաժին են ներկայացվում թղթային և (կամ) էլեկտրոնային տարբերակով: Ներկայացվող հաշվետվություններին տրվում է համար: Հաշվետվության համարն ունի հետևյալ կառուցվածքը.

 

Ներմուծեք նկարագրությունը_905

 

Ընդ որում, հաշվետվական ձևը ֆինանսական դիտարկումների բաժին է ներկայացվում հետևյալ եղանակներից որևէ մեկով.

ա. ֆիզիկապես ներկայացնելու միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևը ֆինանսական դիտարկումների բաժին է ներկայացվում փակ կնքված և ստորագրված ծրարներով: Նշված ծրարների վրա պետք է լրացված լինեն ուղարկողի անունը, գտնվելու վայրը, նոտարական տարածքը, ուղարկման ամսաթիվը, ինչպես նաև հետևյալ նշումը՝ «Անձամբ ֆինանսական դիտարկումների բաժնի պետին»:

բ. փոստի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևը ուղարկվում է ֆինանսական դիտարկումների բաժնի փոստային հասցեին և ներկայացված է համարվում այն «Արցախփոստի» բաժանմունք ներկայացնելու համապատասխան անդորրագիր ստանալու պահին,

2) Սույն հրամանի թիվ 3 հավելվածի համաձայն՝ հաշվետվությունների ներկայացման համար սահմանված ժամկետում հաշվետվություն տրամադրող անձը ներկայացված հաշվետվության մեջ սխալ կամ թերացում հայտնաբերելու դեպքում ներկայացնում է հաշվետվության ուղղված տարբերակը՝ պահպանելով սույն Կարգի 4.1 կետով սահմանված հաշվետվության անվանումը և ավելացնելով ուղղման հերթական համարը: Գործարքի վերաբերյալ հաշվետվության վերջնական տարբերակ է համարվում միևնույն անվանումն ունեցող հաշվետվությունների ամենավերջին հերթական համարն ունեցող հաշվետվությունը: Փոփոխված և (կամ) ամբողջականացված հաշվետվության հետ մեկտեղ, հաշվետվություն տրամադրող անձը ֆինանսական դիտարկումների բաժնի պետին ներկայացնում է գրություն՝ թույլ տրված սխալների ուղղման և նախորդ հաշվետվությունը չեղյալ համարելու վերաբերյալ:

3) Սահմանված ժամկետի ավարտից հետո ներկայացված հաշվետվությունում սխալ կամ թերացում հայտնաբերելու դեպքում հաշվետու անձը դիմում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ուղարկված հաշվետվությունում ուղղում կատարելու խնդրանքով՝ նշելով սխալի կամ թերացման պատճառը և պահպանելով սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված ընթացակարգը:

 

 

Հաշվառման դիմումի ձև

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն   Դ Ի Մ Ո Ւ Մ

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական դիտարկումների բաժնի պետ

պարոն------   ----------------------------------  - ին

 

Խնդրում եմ Ձեզ --------------------------------------------------------------------------- -ին

                                  Հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը

 

տրամադրել հաշվառման համար:

Հաշվետվություն տրամադրող անձի տվյալները՝

 

Գործունեության տեսակը  -----------------------------------------------------------------

 

Գտնվելու վայրը                -----------------------------------------------------------------

 

Գործունեության վայրը     -----------------------------------------------------------------

 

Պետական գրանցման համարը ----------------------------------------------------------

 

Նոտարի տվյալները

_________________________________________________________________________

                              Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս, ստորագրություն

 

Նոտար՝                                                                                  -------------------------------

                                                                                                     ստորագրություն

----- ------------ -----թ.

ք.                                                      Կ.Տ.

 

 

 

Հավելված թիվ 3

ԼՂՀ ֆինանսների նախարարի

«18» դեկտեմբերի 2008թ.

թիվ 146-Ն հրամանի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Սույն հավելվածի նպատակն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից սահմանված՝ պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների (թիվ 003 հաշվետվական ձևի) տրամադրման միասնական ժամկետների սահմանումը:

 

1. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները

1) Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը պարբերական բնույթ չի կրում:

2) Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են Օրենքով և (կամ) Լիազորված մարմնի ուղեցույցերով սահմանված կասկածելի գործարքի հիմքերի ու չափանիշների և (կամ) պարտադիր տեղեկացման գործարքների համար անհրաժեշտ գումարային սահմանաչափի առկայության դեպքում:

3) Հաշվետվություն տրամադրող անձը, գործարքում (գործառնությունում) կասկածելի գործարքի հիմքեր և չափանիշներ հայտնաբերելու դեպքում նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12.00-ը, ներկայացնում է այդ գործարքի վերաբերյալ հաշվետվություն:

4) Սույն կետով սահմանված գործարքների տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել.

ա. աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,

բ. ծրագրա-ապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով,

գ. վիճելի (քննարկման ենթակա) դեպքերով և այլն:

5) Հաշվետվություն տրամադրող անձը, պարտադիր տեղեկացման գործարքի (գործառնության) վերաբերյալ տեղեկությունները ֆինանսական դիտարկումների բաժին է ներկայացնում այդ գործարքը կնքելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

6) Ֆինանսական դիտարկումների բաժնի կողմից ընդունվում են միայն այն անձի ստորագրությամբ ստացված հաշվետվությունները, ում տվյալները սույն հրամանով սահմանված կարգով նախապես ներկայացվել են Ֆինանսական դիտարկումների բաժին: