Համարը 
N 662-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.09.20/18(208)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.09.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.09.2012
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.09.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 
 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«18» սեպտեմբերի 2012թ.

N 662-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նոտարիատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների իրականացման կարգը՝ համաձայն N1 հավելվածի.

2) նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները` համաձայն N 2 հավելվածի.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշվի միջոցների օգտագործման կարգը՝ համաձայն N3 հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությանն սպասարկող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացել արտաբյուջետային հաշիվ` նոտարի կողմից վճարովի ծառայությունների մատուցումից ստացվող ֆինանսական մուտքերի հաշվեգրման նպատակով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2012 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

   

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«18» սեպտեմբերի 2012 թվականի N 662-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նոտարների (այսուհետ՝ նոտար) կողմից մատուցվող վճարովի ծառայությունների իրականացման գործընթացը:

2. Նոտարական գործողության կատարման համար դիմած անձանց ցանկությամբ նոտարն իրավունք ունի մատուցել վճարովի ծառայություններ, մասնավորապես՝ կազմել գործարքների կամ իրավական այլ փաստաթղթերի նախագծեր, իրականացնել իրավական այլ ծառայություններ, որոնք նախատեսված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 18-ի N 662-Ն որոշմամբ:

3. Նոտարը չի կարող անձին պարտադրել` օգտվել վճարովի ծառայություններից, եթե վերջինս հայտարարում է, որ դրա կարիքը չունի և կարող է ինքնուրույն կազմել իրավական փաստաթղթի նախագիծը կամ օգտվել այլ անձի ծառայություններից:

4. Նոտարի կողմից ծառայությունը մատուցվում է ծառայության համար նախատեսված վճարը վճարելուց հետո՝ նոտարական գործողության կատարման համար դիմած անձի դիմումի հիման վրա, որի ձևը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը:

5. Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները պետք է փակցված լինեն նոտարական գրասենյակում` նոտարական ծառայություններից օգտվողների համար տեսանելի տեղում: Նոտարի կողմից մատուցվող յուրաքանչյուր ծառայության համար վճարը ներառում է տվյալ նոտարական գործողության համար անհրաժեշտ քանակով՝ օրինակելի ձևերով փաստաթղթերի նախագծերի պատրաստումը և տրամադրումը:

6. Մատուցվող վճարովի ծառայության համար վճարումները կատարվում են անկանխիկ եղանակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշվին փոխանցելու միջոցով:

7. Մատուցված վճարովի ծառայության գումարի չափը նշվում է վավերացման ենթակա փաստաթղթի վավերացման մակագրության մեջ:

8. Նոտարը պարտավոր է ծառայությունը մատուցել պատշաճ որակով՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ ծառայությունն անհնար է եղել մատուցել անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով: Ծառայությունը մատուցված է համարվում համապատասխան նոտարական գործողությունը նոտարական գրանցամատյանում գրանցելու և դիմողի կողմից ստորագրելու պահից:

9. Եթե ծառայությունը մատուցելու համար նախատեսված ժամկետում դիմողը չի ներկայանում ծառայության արդյունքում տրամադրվող փաստաթուղթն ստանալու կամ համապատասխան նոտարական գործողությունը կատարելու համար, ապա ծառայության մատուցումը համարվում է պատշաճ կատարված:

10. Նոտարական գործողության կատարման համար դիմած անձի դիմումը և վճարովի ծառայության համար վճարումները հավաստող անդորրագիրը պահվում են նոտարի մոտ և կցվում են համապատասխան նոտարական գործի նյութերին:

11. Մատուցված վճարովի ծառայությունների վերաբերյալ նոտարը մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած ձևի հաշվետվություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

    ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ

 

 

   

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«18» սեպտեմբերի 2012 թվականի N 662-Ն որոշման

 

Ս Ա Կ Ա Գ Ն Ե Ր

ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հ/Հ

 

 

Ծառայության անվանումը

Նվազագույն աշխատավարձի նկատմամբ

գործակիցը

1

Պայմանագրի և դրա վավերացման համար անհրաժեշտ համաձայնագրերի ու հայտարարությունների նախագծեր կազմելու համար

2

2

Պայմանագրում փոփոխություններ, լրացումներ կատարելու, պայմանագիրը լուծելու մասին պայմանագրի կամ համաձայնագրի և դրա վավերացման համար անհրաժեշտ համաձայնագրերի ու հայտարարությունների նախագծեր կազմելու համար

2

3

Վավերացման ենթակա համաձայնագրի, հայտարարության կամ դիմումի նախագիծ կազմելու համար

1

4

Կտակի նախագիծ կազմելու համար

1

5

Անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի լիազորագրի նախագիծ կազմելու համար

2

6

Թոշակների և նպաստների ստացման վերաբերյալ լիազորագրի նախագիծ կազմելու համար

0,5

7

Նոտարական վավերացման ենթակա՝ սույն ցանկի 5-րդ և 6-րդ կետերում չնշված այլ լիազորագրի նախագիծ կազմելու համար

1

8

Իսկությունը վավերացնելու ենթակա անձնագրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի, լիազորագրի և մեկ էջի վրա կազմված այլ փաստաթղթի հայերենից ռուսերեն և ռուսերենից հայերեն լեզվով թարգմանություն կատարելու համար *

1

9

Ժառանգության իրավունքի վկայագիր տալու վերաբերյալ դիմումի և անհրաժեշտ այլ իրավական փաստաթղթերի (հայտարարությունների, համաձայնագրերի և դիմումների) նախագծեր կազմելու համար՝ յուրաքանչյուր տրամադրված ժառանգության իրավունքի վկայագրի համար

3

 

* Ծառայությունը մատուցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով որակավորման ստուգում անցած նոտարների կողմից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

    ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ

 

 

   

Հավելված N 3

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«18» սեպտեմբերի 2012 թվականի N 662-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է նոտարի կողմից իրականացվող վճարովի ծառայություններից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) արտաբյուջետային հաշվում գոյացած միջոցների օգտագործման կարգը:

2. Նախարարության արտաբյուջետային հաշվի միջոցները տնօրինվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից:

3. Նախարարության արտաբյուջետային հաշվում գոյացած միջոցների կեսը օգտագործվում է նոտարական գրասենյակների աշխատողների նյութական խրախուսման, իսկ մյուս կեսը` համակարգի զարգացման համար:

4. Նոտարական գրասենյակների աշխատողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցները բաշխվում են նոտարական գրասենյակների միջև` կատարված նոտարական գործողությունների քանակին համամասնորեն, իսկ նոտարական գրասենյակի աշխատողների միջև՝ նրանց պաշտոնային դրույքաչափերին համամասնորեն, և վճարվում են յուրաքանչյուր եռամսյակ: Յուրաքանչյուր եռամսյակի համար այդ միջոցները հաշվարկվում և վճարվում են մինչև համապատասխան եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը՝ բացառությամբ սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքի:

(4-րդ կետը փոփ., խմբ. 02.02.2016 N 31-Ն)

4.1. (4.1-ին կետը լրաց. 05.12.2012 N 871-Ն, ուժը կորցրել է 02.02.2016 N 31-Ն)

5. Տարվա վերջին եռամսյակի համար դրամական պարգևատրումները բաշխվում են տվյալ բյուջետային տարվա վերջին 5 օրվա ընթացքում:

(5-րդ կետը փոփ. 02.02.2016 N 31-Ն)

6. Նյութական խրախուսման համար նախատեսված համապատասխան եռամսյակի միջոցները չեն տրամադրվում այն աշխատողներին, որոնց նկատմամբ նախկինում կիրառվել է կարգապահական տույժ, որը սահմանված կարգով հանված կամ մարված չէ: Նյութական խրախուսման համար նախատեսված համապատասխան եռամսյակի միջոցները կարող են չտրամադրվել նաև նոտարիատի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի պահանջները և աշխատանքային կարգապահությունը խախտած աշխատողներին նրանց վերադաս աշխատողների միջնորդության հիման վրա: Սույն կետով սահմանված հիմքերով չտրամադրված միջոցները ուղղվում են համակարգի զարգացմանը:

(6-րդ կետը խմբ. 02.02.2016 N 31-Ն)

7. Համակարգի զարգացման համար նախատեսված միջոցները տնօրինվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված նախահաշվին համապատասխան:

8. Համակարգի զարգացման համար նախատեսված միջոցներն օգտագործվում են համակարգի զարգացման, մասնավորապես՝ տեխնիկական վերազինման, վերանորոգման, պահպանման, գույքի և այլ սարքավորումների գնման, վարձակալության, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման, որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերով աշխատողների վարձատրության և համակարգի զարգացմանն ուղղված այլ միջոցառումների ֆինանսավորման նպատակով:

9. Համակարգի զարգացմանն ուղղված ծախսերը` կապված ապրանքների, աշխատանքների ծառայությունների ձեռքբերման հետ, կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Տվյալ բյուջետային տարվա ընթացքում չօգտագործված միջոցները փոխանցվում են հաջորդ տարի` նույն նպատակով օգտագործելու համար:

11. Նախարարությունը ֆինանսատնտեսական գործունեության մասին եռամսյակային և տարեկան հաշվետվությունների հետ միասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում հաշվետվություն՝ Նախարարության արտաբյուջետային հաշվի միջոցների գոյացման և տնօրինման մասին:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

    ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ