|
«Գրանցված է»
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
29 մարտի 2006թ.
Գրանցման N 534 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ք.Ստեփանակերտ
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԼՂՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 56-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի /2002թ. հունիսի 11-ի ՀՕ-209/ 56-րդ հոդվածի պահանջներով`
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ
1. Հաստատել «Պետական սեփականություն հանդիսացող, ինչպես նաև քաղաքային կամ գյուղական համայնքներին ԼՂՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի պահանջների համաձայն անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին հրահանգ»-ը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Ծատուրյանի վրա:
ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ |
Վ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ |
|
Հավելված
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
17 մարտի 2006թ. թիվ 21-Կ հրամանի |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԼՂՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 56-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Սույն հրահանգով սահմանվում է պետական սեփականություն հանդիսացող հողամասերի, ինչպես նաև ԼՂՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` քաղաքային և գյուղական համայնքների /բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի/ վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելուց հետո, ղրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունները:
2. Հողամասերի նկատմամբ իրավունքները` հողամասի հատակագծի հիման վրա սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման համապատասխան գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման միասնական մատյաններում, որտեղ
- «Անշարժ գույքի միավորի նկարագիրը» բաժնի «Հողամաս» ենթաբաժնում ըստ սյունակների լրացվում են`
ա) կադաստրային ծածկագիրը /համարը/ - կադաստրային քարտեզագրման արդյունքների հիման վրա տրված ծածկագիրը /նշված սյունակի տողերում թվերը չտեղավորվելու դեպքում օգտագործվում են հաջորդականությամբ մյուս տողերը/.
բ) գտնվելու վայրը /հասցեն/ - համառոտ հասցեն /շրջան, համայնք, փողոց, հնարավորության դեպքում նաև հողամասի անվանումը/.
գ) նպատակային նշանակությունը - նշվում է ԼՂՀ հողային օրենսգրքով նախատեսված նպատակային նշանակությունն ըստ հողային ֆոնդի`
1) գյուղատնտեսական նշանակության.
2) բնակավայրերի.
3) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության.
4) էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակաոուցվածքների օբյեկտների.
5) հատուկ պահպանվող տարածքների.
6) հատուկ նշանակության.
7) անտառային.
8) ջրային.
9) պահուստային հողերի.
դ) օգտագործման նպատակը - նշվում է հողամասի օգտագործման նպատակը
1) վարելահող.
2) բազմամյա տնկարկ.
3) խոտհարք.
4) արոտավայր.
5) բնակելի կառուցապատման.
6) հասարակական կառուցապատման.
7) խառը կառուցապատման.
8) ընղհանուր օգտագործման հող.
9) այլ հող` ըստ ղրանց գործառնական նշանակության դասակարգման, սահմանված ԼՂՀ հողային օրենսգրքով.
ե) ընղհանուր մակերեսը /քառ.մ./ - նշվում է հեկտարով /հա/:
Հողամասի չափը լրացնելիս ենթաբաժնի 5-րդ սյունակում լրացվում է հողամասի ընդհանուր մակերեսը, իսկ 6-15-րդ սյունակներում լրացվում են ըստ հողատեսքերի /վարելահող, բազմամյա տնկարկներ, խոտհարք, տնամերձ, այգեգործական, բնակելի տան կառուցման և դրա սպասարկման համար և այլն/ հողամասերի չափերը: Այն դեպքում, երբ գրանցվում է մեկից ավելի հողատեսք, ապա մատյանի 4-րղ սյունակում լրացվում են հողատեսքերը /տարանջատելով դրանք ստորակետներով/, իսկ 6-15-րղ սյունակներում լրացվում են ըստ հողատեսքերի յուրաքանչյուրի չափը:
զ) կադաստրային արժեքը /հազ.դրամ/ - նշվում է ՀՀ դրամով կադաստրային գնահատման արդյունքով հաշվարկված արժեքը.
- «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները» բաժնի «Հողամաս» ենթաբաժինն ըստ սյունակների լրացվում է.
ա) սեփականատիրոջ /օգտագործողի/ անունը /անվանումը/ - լրացվում է տվյալ համայնքի անվանումը.
բ) բնակության /գտնվելու/ վայրը - սյունակը չի լրացվում.
գ) իրավունքի տեսակը - նշվում է սեփականություն.
դ) բաժնեմասը /տոկոս/- նշվում է- 100%.
ե) իրավունքը հաստատող փաստաթուղթը և ամիս-ամսաթիվը - նշվում է ԼՂՀ կառավարության համապատասխան որոշման համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, որով տվյալ համայնքին փոխանցվել են հողերը.
զ) իրավունքի դադարումը հաստատող փաստաթուղթը և ամիս-ամսաթիվը - օրինակ` եթե հողամասն օտարվել է առուվաճառքի պայմանագրով, ապա նշվում է տվյալ պայմանագիրը և դրա կնքման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:
3. Համայնքներին փոխանցվող հողամասերի վրա շինությունների առկայության դեպքում ղրանց նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման համապատասխան իրավունք հաստատող փաստաթղթերի հիման վրա, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում:
- «Անշարժ գույքի միավորի նկարագիրը» բաժնի «Շենք» ենթաբաժինն ըստ սյունակների լրացվում է.
ա) կադաստրային ծածկագիրը /համարը/ - կադաստրային քարտեզագրման արդյունքների հիման վրա տրված ծածկագիրը /նշված սյունակի տողերում թվերը չտեղավորվելու դեպքում օգտագործվում են հաջորդականությամբ մյուս տողերը/.
բ) նպատակային նշանակությունը - նշվում է բնակելի, հասարակական, արտադրական:
գ) օգտագործման նպատակը /անվանումը/ - նշվում է օգտագործման նպատակը իրավահաստատող փաստաթղթերի հիման վրա.
բնակելիի դեպքում նշվում է - բնակարան, բնակելի տուն, այգետնակ և այլն, հասարակականի` դպրոց, սրճարան և այլն, արտադրականի` գործարան, անասնաշենք, արտադրամաս, պահեստ և այլն.
դ) ընղհանուր բնութագիրը - ընղհանուր նկարագիրը, անհատական բնակելի տների համար նշվում է արտաքին հարդարումը, պատերի շինանյութը /տուֆ, երկաթբետոն, բազալտ, փայտ, աղյուս, խամքար, կոպտատաշ քար և այլ տեսակի քար/, ծածկը /փայտ, երկաթբետոն/, տանիքի նյութը /կղմինդր, թիթեղ, թերթաքար/շիֆեր//, ավարտվածության աստիճանը /մինչև 50%, 50%-80%, 80%-ից ավելի/, կոմունալ հարմարությունների ապահովությունը, տեղադրությունը /գոտիականությունր. հարկի բարձրությունը, հարկայնությունը, վնասվածության աստիճանը, կառուցման տարեթիվը/.
ե) ընդհանուր մակերեսը /քառ.մ./ - նշվում է կոտորակով արտաքին և ներքին մակերեսները քառակուսի մետրով,
զ) այդ թվում` բնակելի, օժանդակ,
է) կադաստրային արժեքը /հազ֊դրամ/ - նշվում է ՀՀ դրամով կադաստրային գնահատման արդյունքով հաշվարկված արժեքը:
«Անշարժ գույքի միավորի նկարագիրը» բաժնի «Շինություն» ենթաբաժինն ըստ սյունակների լրացվում է.
ա) կադաստրային ծածկագիրը /համարը/ - կադաստրային քարտեզագրման արդյունքների հիման վրա տրված ծածկագիրը /նշված սյունակի տողերում թվերը չտեղավորվելու դեպքում օգտագործվում են հաջորդականությամբ մյուս տողերը/.
բ) օգտագործման նպատակը /անվանումը/ /նշվում է անվանումը իրավահաստատող փաստաթղթերի հիման վրա` ավտոտնակ, խորդանոց, անասնաշենք և այլն/.
գ) ընդհանուր բնութագիրը - նշվում է ծածկը /փայտ, երկաթբետոն/, տանիքի նյութը /կղմինդր, թիթեղ, թերթաքար /շիֆեր//, պատերի շինանյութը /տուֆ, երկաթբետոն, բագալտ, փայտ, աղյուս կամ սնամեջ մանր բլոկ, մետաղ, խամքար, կոպտատաշ քար և այլ տեսակի քար/, ավարտվածության աստիճանը` տոկոսներով, տեղադրությունը, կառուցման տարեթիվը.
դ) ընդհանուր մակերեսը /քառ.մ./ - նշվում է կոտորակով արտաքին և ներքին մակերեսները քառակուսի մետրով.
ե) կադաստրային արժեքը /հազ֊դրամ/ - նշվում է ՀՀ դրամով կադաստրային գնահատման արդյունքով հաշվարկված արժեքը:
4. «Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների» բաժնի «Շենք», «Շինություն» ենթաբաժինների սյունակները լրացվում են նույն բաժնի «Հողամաս» ենթաբաժնին համապատասխան:
5. Հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների կամ տիրազուրկ անշարժ գույքի առկայության դեպքում պետական գրանցման միասնական մատյանի «Լրացուցիչ տեղեկություններ» բաժնում կատարվում է գրառում ինքնակամ կառուցված շինությունների, տիրազուրկ անշարժ գույքի առկայության վերաբերյալ` ըստ հաջորդականության նշելով ինքնակամ, տիրազուրկ:
6. Իրավունքների պետական գրանցումից հետո յուրաքանչյուր համայնքի համար կազմվում է կաղաստրային գործ, որտեղ պահվում է ԼՂՀ կառավարության համապատասխան որոշումը, որի հիման վրա հողամասը փոխանցվել է համայնքին, տվյալ համայնքի կաղաստրային քարտեզը` համայնքին փոխանցվող, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողերի նշագրումով:
7. Մինչև համայնքներին հողամասերը փոխանցելը, պետական գրանցման միասնական մատյանների այն թերթիկները, որտեղ գրանցված են տվյալ հողամասերի նկատմամբ այլ անձանց վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը, իսկ հողամասերը կառուցապատված չեն, սահմանված կարգով փակվում և տեղափոխվում են համապատասխան պետական գրանցման միասնական մատյաններ` տեղափոխելով նաև վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը:
8. Մինչև համայնքներին հողամասերը փոխանցելը, պետական գրանցման միասնական մատյանների այն թերթիկները, որտեղ գրանցված են տվյալ հողամասերի նկատմամբ այլ անձանց վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը, իսկ հողամասերը կառուցապատված են և սահմանված կարգով գրանցված են շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունք, թերթիկները չեն փակվում, համապատասխան մատյաններում գրանցվում են տվյալ հողամասի նկատմամբ իրավունքները` «Լրացուցիչ տեղեկություններ» բաժնում կատարելով գրառում շինությունների նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ, իսկ շենք, շինության նկատմամբ գրանցված իրավունքների համապատասխան թերթիկի «Լրացուցիչ տեղեկություններ» բաժնում կատարվում է գրառում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման միասնական մատյանի և համապատասխան թերթիկի համարների նշումով:
9. Անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը իրականացվում է սահմանված կարգով, ընդ որում այն տրամադրվում է ոչ միայն հողամասի, այլ նաև սույն հրահանգի 5-րղ կետով սահմանված, դրանում առկա ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների կամ տիրազուրկ անշարժ գույքի մասով` նշելով դրանց ծածկագիրը /երը/ կամ հերթական համարը /ները/, մակերեսը /ները/, «օգտագործվում է ինքնակամ և կամ/ տիրազուրկ և /կամ/ անհայտ» բառակապակցությունները:
10. Սեփականատիրոջ կողմից հողամասերից հրաժարվելու դեպքում որպես հիմք ընդունում է համայնքի ղեկավարի որոշումը, որում պետք է անպայման նշված լինեն հողամասից հրաժարվողի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի տվյալները, հողամասից հրաժարվելու մասին դիմումի ամիսը, ամսաթիվը և մտից համարը: Պետական գրանցման միասնական մատյանի տվյալ գույքի թերթիկի «իրավունքի դադարումը հաստատող փաստաթուղթը և ամիս-ամսաթիվը» սյունակում լրացվում է համայնքի ղեկավարի որոշման համարը, ամիսը, ամսաթիվը, նշված թերթիկը փակվում է սահմանված կարգով, որից հետո համայնքային սեփականություն հանդիսացող պետական գրանցման միասնական մատյանում կատարվում է համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում:
11. Պետական կամ համայնքային հողամասերը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող հողամասերի հետ փոխանակման դեպքում պետական գրանցման միասնական մատյանների համապատասխան թերթիկները փակվում են` «իրավունքի դադարումը հաստատող փաստաթուղթը և ամիս-ամսաթիվը» սյունակներում նշելով փոխանակման պայմանագրի համարը, ամիսը, ամսաթիվը, որից հետո նոր իրավունքի սուբյեկտին պատկանող մատյանում բացվում է նոր գրանցման թերթիկ և սահմանված կարգով կատարվում տվյալ հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցում:
12. Օտարերկրյա քաղաքացիներին պատկանող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դեպքում, երբ շինությունները պատկանում են սեփականության իրավունքով, իսկ հողամասը` մշտական անհատույց օգտագործման կամ վարձակալության, պետական գրանցման միասնական մատյանի թերթիկի «Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքները» բաժնի «Հողամաս» ենթաբաժնի` իրավունքի տեսակը և գործողության ժամկետը սյունակում նշվում է մշտական անհատույց օգտագործում կամ վարձակալություն և ժամկետը, «իրավունքի դադարումը հաստատող փաստաթուղթը և ամիս-ամսաթիվը» սյունակում նշվում է համապատասխան պայմանագրի համարը, ամիսը, ամսաթիվը, որի հիման վրա տվյալ անձին հատկացվել է հողամասի նկատմամբ իրավունքը: