Համարը 
N 83-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.03.09/04(271)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.02.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.02.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.03.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԹԻՎ 3 ԵՎ ԹԻՎ 4 ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 2015թ.

N 83-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԹԻՎ 3 ԵՎ ԹԻՎ 4 ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների թիվ 3 ցուցակը` համաձայն N 1 հավելվածի.

2) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների թիվ 4 ցուցակը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի փետրվարի 24-ի N 83-Ն որոշման

 

ՑՈՒՑԱԿ N 3

ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

12000000

                

I. ՏՐԱՆՍՊՈՐՏ

 

12001000

1. Երկաթուղային տրանսպորտ և մետրոպոլիտեն

 

1200100ա

1) Բանվորներ

 

1200100ա-11170

Կալանդագործներ

1200100ա-12180

Կապարաանագային համահալվածք լցնողներ

1200100ա-17308

Խողովակ ծակոտող-ներփչողներ

1200100ա-18540

Շարժակազմ նորոգող փականագործներ, ովքեր նորոգում են էթիլային հեղուկի գլանատակառը

1200100ա-18540

Շարժակազմ նորոգող փականագործներ, ովքեր կատարում են գլանատակառ նորոգելու, լցնելու և կափույրները փոխելու աշխատանքներ

 

 

12400000

II. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

 

12406000

1.Աշխատանք արդյունաբերական ատոմային ռեակտորներում, ատոմային էլեկտրակայաններում և ջերմամատակարարման ատոմային կայաններում

 

12406000-17541

Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում մշտապես շահագործում, նորոգում և կարգաբերում են տեխնոլոգիական սարքավորումը, օդափոխության, կառավարման համակարգերը, տեխնոլոգիական և ճառագայթումային հսկողության սարքերը, կատարում են տարբեր նշանակության ատոմային ռեակտորներ և ատոմային կայաններ շահագործումից հանելու աշխատանքներ

 

12415000

2. Աշխատանքներ կազմակերպությունների լաբորատորիաներում և սույն բաժնի 1-ին ենթաբաժնում թվարկված արտադրություններում

 

12415000-17541

Բանվորներ, մասնագետներ, ղեկավարներ և գիտաշխատողներ, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում ճառագայթաակտիվ նյութերով և իոնացնող ճառագայթման աղբյուրներով կատարվող աշխատանքներով մշտապես զբաղված են այն շենքերում, որտեղ կատարվում են 1-ին և 2-րդ դասերի աշխատանքներ, ինչպես նաև նորոգում են ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված լաբորատոր սարքավորումը և մեխանիզմները

 

12416000

3. Աշխատանքներ ճառագայթաակտիվ նյութերի պահեստներում և պահեստարաններում և սույն բաժնի 1-ին ենթաբաժնում թվարկված արտադրություններում

 

12416000-17541

Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում մշտապես բեռնում, բեռնաթափում, տեսակավորում, վերատարավորում, փաթեթավորում և պահպանում են ճառագայթաակտիվ նյութերը և իոնացնող ճառագայթման աղբյուրները, ինչպես նաև նորոգում են փաստացի աշխատած ժամանակահատվածում ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված տեխնոլոգիական սարքավորումը

 

12417000

4. Արտահագուստ և սարքավորում ապաակտիվացնելու և փոշազերծելու աշխատանքներ սույն բաժնի 1-ին կետում թվարկված կազմակերպությունների և արտադրությունների սանթողարկիչներում (ցնցուղարաններում)

 

12417000-1754ա

Բանվորներ և ղեկավարներ, ովքեր մշտապես ընդունում, տեսակավորում, մաքրում, փոխադրում, լվանում, նորոգում են ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված արտահագուստները (հատուկ կոշիկները)

 

12417000-1754բ

Հատուկ լվացքատների, սանթողարկիչների (ցնցուղարանների) բանվորներ և ղեկավարներ, ովքեր մշտապես նորոգում են սարքավորումները, մաքրում շենքերը և լվանում ճառագայթաակտիվ աղտոտումները

12417000-1754գ

Բանվորներ և ղեկավարներ, ովքեր ապաակտիվացնում են ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված սարքավորումը, շենքերը և նյութերը

 

12418000

5. Մոնտաժելու, ապամոնտաժելու և նորոգելու շինարարական աշխատանքներ ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված արդյունաբերական շենքերի և կառույցների ներսում

 

12418000-17541

Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր աշխատանքները կատարում են ճառագայթումային վնասակարության պայմաններում (փաստացի աշխատած ժամանակի համար)

 

12419000

6. Ճառագայթաակտիվ նյութեր հավաքելու, օգտահանելու, տեղափոխելու և թաղելու աշխատանքներ սույն բաժնի 1-ին ենթաբաժնում թվարկված արտադրություններում

 

12419000-17541

Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր մշտապես հավաքում, բեռնում, բեռնաթափում, վերամշակում, օգտահանում, տեղափոխում և թաղում են թափոններ ու աղտոտված սարքավորում կամ սպասարկում են սույն բաժնի 1-ին ենթաբաժնում նշված արտադրություններում ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված տրանսպորտային միջոցները

 

12423000

7. Աշխատանքներ արտադրական շենքերում` բերիլիումային վնասակարության պայմաններում

 

12423000-1754ա

Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր մոնտաժման, ապամոնտաժման և շինվերանորոգման աշխատանքներ են կատարում բերիլիումային վնասակարության պայմաններում (փաստացի աշխատած ժամանակի համար)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի փետրվարի 24-ի N 83-Ն որոշման

 

ՑՈՒՑԱԿ N 4

 

ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

23000000

I. ՏՐԱՆՍՊՈՐՏ

 

23001000

               

1. Երկաթուղային տրանսպորտ

 

2300100ա

1) Բանվորներ

 

2300100ա-10729

Քիմիական լուծույթ պատրաստող ապարատավարներ

2300100ա-11242

Երկաթուղային տրանսպորտի կազմակերպությունների բրիգադավարներ (ազատված), ովքեր աշխատում են լվացման-շոգեմաքրման կայանում (գնացքում, կայարանում)

2300100ա-13144

Կաթսայագործներ, ովքեր կատարում են շոգեքարշի կաթսայի տաք լվացում

2300100ա-13152

Դեպոյի շոգեքարշի հնոցապաններ

2300100ա-17244

Բեռ և ուղեբեռ ընդունող-հանձնողներ, ովքեր աշխատում են ծծմբային նավթ և կծու նյութեր լցնելու և դատարկելու կետերում

2300100ա-17393

Շոգեքարշի կաթսա լվացողներ

2300100ա-18000

Հատուկ ինտենսիվ երթևեկության մայրուղային-երկաթուղային տեղամասերում գնացք ընդունելու, ճանապարհելու և բաց թողնելու գծով արտակարգային և առաջին կարգի կայարանների հերթապահներ

2300100ա-18001

Արտակարգային և առաջին կարգի կայանների

տեսակավորման մեքենաների հերթապահներ և օպերատորներ

2300100ա-18002

Բեռնատար գնացքի վագոնավարներ

2300100ա-18003

Երկաթուղային անցատեղերում շոգեքարշերի և շոգեամբարձիչների մեքենավարներ և մեքենավարների օգնականներ

2300100ա-18004

Ջերմաքարշի մեքենավարներ և մեքենավարի օգնականներ

2300100ա-18005

Էլեկտրաքարշի մեքենավարներ և մեքենավարի օգնականներ

2300100ա-18006

Դիզելագնացքի մեքենավարներ և մեքենավարի օգնականներ

2300100ա-18007

Էլեկտրագնացքի մեքենավարներ և մեքենավարի օգնականներ

2300100ա-18008

Գնացքաքարշային (լոկոմոտիվային) բրիգադի մեքենավար- հրահանգիչներ

2300100ա-18009

Գնացքի կարգավարներ (դիսպետչերներ) և ավագ կարգավարներ (ավագ դիսպետչերներ)

2300100ա-18010

Վագոնների երթևեկության արագությունը կարգավորողներ, գնացք կազմողներ

2300100ա-18011

Մայրուղային-երթուղային ճանապարհների հպակային (կոնտակտային) ցանցի էլեկտրամոնտյորներ և էլեկտրամեխանիկներ

 

2300100բ

2) Ղեկավարներ և մասնագետներ

 

2300100բ-23407

Լվացման-շոգեմաքրման կայարանի (գնացքի, կետի) վարպետներ

 

23002000

2. Մետրոպոլիտեն

2300200ա

1) Բանվորներ, ովքեր թունելում և ստորգետնյա կառույցում մշտապես աշխատում են միայն գիշերային ժամերին

2300200ա-11242

Մետրոպոլիտենի կազմակերպությունների բրիգադավարներ (ազատված)

2300200ա-11448

Դրեզինի վարորդներ

2300200ա-11906

Ցամաքեցնողներ (դրենաժողներ)

2300200ա-13506

Ջրամբարձիչի մեքենավարներ

2300200ա-13741

Խյուսափոսային ագրեգատի մեքենավարներ

2300200ա-13771

Ներքին այրման շարժիչով շարժական ճնշակի (կոմպրեսորի) մեքենավարներ

2300200ա-13773

Էլեկտրաշարժիչով շարժական ճնշակի (կոմպրեսորի)

մեքենավարներ

2300200ա-13890

Լվացող կայանքի մեքենավարներ

2300200ա-14091

Ուղեամբարձիչի մեքենավարներ

2300200ա-14335

Ֆրեզերային-մաքրամշակման մեքենայի մեքենավարներ

2300200ա-14369

Փայտակոճ ամրացնող մեքենայի մեքենավարներ

2300200ա-14370

Փայտակոճ հանող մեքենայի մեքենավարներ

2300200ա-14577

Բլոկավորման և կենտրոնացման սարքավորումներ մոնտաժողներ երկաթուղային տրանսպորտում

2300200ա-14601

Կապի սարքավորում մոնտաժողներ

2300200ա-14668

Ճանապարհային մոնտյորներ

2300200ա-14979

Ուղեսպասարկիչ մեքենա և մեխանիզմ կարգաբերողներ

2300200ա-15406

Ճանապարհ և արհեստական կառույց շրջանցողներ

2300200ա-15572

Արատանշիչ սայլակի օպերատորներ

2300200ա-15874

Ճանապարհաչափման օպերատորներ

2300200ա-17531

Բանվորներ, ովքեր կատարում են տեղագրական-երկրաբաշխական և մարկշեյդերական աշխատանքներ

2300200ա-18450

Խյուսափոսային ագրեգատի փականագործներ

2300200ա-18559

Փականագործ-նորոգողներ

2300200ա-18585

 

Մետրոպոլիտենի էլեկտրասարքավորում սպասարկող և նորոգող փականագործ-էլեկտրագետներ

2300200ա-18587

Մետրոպոլիտենի կայարանի և թունելի սարքավորումներ սպասարկող և նորոգող փականագործ-էլեկտրագետներ

2300200ա-18874

Հյուսներ

2300200ա-19167

Թունելի բանվորներ

2300200ա-19801

Բոլոր անվանումների էլեկտրամոնտաժողներ

2300200ա-19820

Բոլոր անվանումների էլեկտրամոնտյորներ

2300200բ

2) Ղեկավարներ և մասնագետներ, ովքեր թունելում և ստորգետնյա կառույցում մշտապես աշխատում են միայն գիշերային ժամերին

 

2300200բ-22177

Ճարտարագետներ, ովքեր զբաղված են աշխատանքի կատարման հսկողությամբ և մետրոպոլիտենի, եզրաչափքային-հետազոտական կայարանի կառույցների ու սարքավորման տեխնիկական վիճակի հսկողությամբ

2300200բ-22177

Ճարտարագետներ, ովքեր կատարում են երկրաբաշխական-մարկշեյդերական աշխատանք

2300200բ-22177

Ճարտարագետներ և տեսուչներ (ավագ տեսուչներ), ովքեր հսկում են երկաթուղու և մետրոպոլիտենի տեխնիկական միջոցների, շենքերի ու կառույցների նորոգման որակը

2300200բ-23186

Բոլոր անվանումների վարպետներ (ավագ վարպետներ, վարպետների օգնականներ)

2300200բ-24940

Տեխնիկներ, ովքեր աշխատում են եզրաչափքային-հետազոտական կայարանում

2300200բ-25410

Էլեկտրամեքենագետներ (ավագ էլեկտրամեքենագետներ)

 

2300200գ-18007

3) Էլեկտրագնացքի մեքենավարներ, մեքենավարի օգնականներ, մեքենավար-հրահանգիչներ

 

2130310

II. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

 

23603000

1. Աշխատանքներ արդյունաբերական ատոմային ռեակտորում, ատոմային էլեկտրակայանում և ջերմամատակարարման ատոմակայանում

23603000-1754ա

Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր մշտապես աշխատում են ռեակտորի համար տեխնոլոգիական ջուր նախապատրաստող և ուղղորդված ճառագայթաակտիվությամբ աղերից մաքրող ջրակառույցների արտադրամասերում և տեղամասերում

23603000-1754բ

Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր մշտապես կատարում են տեխնոլոգիական ջուրն ուղղորդված ճառագայթաակտիվությամբ աղերից և ճառագայթաակտիվ բեկորներից մաքրելու աշխատանքներ, ինչպես նաև նորոգում են մաքրող կայանքների տեխնոլոգիական սարքավորումները, որոնք աղտոտված են ճառագայթաակտիվ նյութերով

23603000-1754գ

Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր հանդերձանք և հարմարանքներ պատրաստելու կամ նորոգելու ժամանակ մշտապես աշխատում են ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված նյութերով

23603000-1754դ

Բանվորներ և մասնագետներ, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում մշտապես ընտրում և նախապատրաստում են տեխնոլոգիական միջոցների փորձանմուշներ

23604000-1741

Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր նշված չեն N 3 ցուցակի II բաժնում, բայց մշտապես աշխատում են ստորգետնյա պայմաններում

23605000-17541

Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր մշտապես և անմիջականորեն լիթիումի հիդրիդից պատրաստում են իրեր և արտադրական շենքերում նորոգում են տեխնոլոգիական սարքավորում

 

23606000

2. Աշխատանքներ պատրաստի հատուկ իրերի պահեստներում և պահեստարաններում, որտեղ պահվում են ճառագայթա ակտիվ նյութեր պարունակող հանգույցներ ու մանրամասեր

23606000-17541

Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում մշտապես բեռնում, բեռնաթափում և պահպանում են հատուկ իրեր

 

23607000

3. Ճառագայթաակտիվ նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների և ճառագայթաակտիվ նյութեր պարունակող հատուկ իրերի տեղափոխում

23607000-1754ա

Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր մշտապես զբաղված են ճառագայթաակտիվ նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների և ճառագայթաակտիվ նյութեր պարունակող հատուկ իրերի միջարտադրամասային և միջգործարանային տեղափոխմամբ

23607000-1754բ

Բանվորներ և մասնագետներ, ովքեր կարգաբերում են կայանքներ` փոխարինելով փակ ճառագայթաակտիվ աղբյուրները, փաստացի աշխատած ժամանակի համար:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ