ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«18» օգոստոսի 2009թ. |
N 525-Ն |
ք.Ստեփանակերտ
ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 5-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և «Նախադպրոցական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Ստեփանակերտի N3 պետական մանկապարտեզ», «Մարտակերտի N1 պետական մանկապարտեզ» և «Առաջաձորի պետական մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Ստեփանակերտի N 3 պետական մանկապարտեզ», «Մարտակերտի N1 պետական մանկապարտեզ» և «Առաջաձորի պետական մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքապետարանին և Մարտակերտի շրջանի վարչակազմին:
3. Ստեփանակերտի քաղաքապետին և Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում`
1) ապահովել պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմի հաստատումը.
2) հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և այն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման` հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 27-ի թիվ 131 որոշումը.
3) իրականացնել պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման մարմնի ձևավորումը և ապահովել նրա գործունեությունը:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնաճյուղին օգտագործման իրավունքով տրամադրված Ստեփանակերտ քաղաքի Դավիթ Բեկ 7 հասցեում գտնվող շենքերը և շինությունները (այսուհետ՝ գույք) հետ վերցնել ու ամրացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությանը:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման և գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված աշխատանքների իրականացումը.
2) սույն որոշման 4-րդ կետում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ստեփանակերտի N3 պետական մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` որպես նախադպրոցական ուսումնական հաստատության գույք օգտագործելու նպատակով.
3) սահմանված կարգով, սույն որոշմամբ ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ համատեղ ապահովել գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:
6. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի թիվ 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 5-Ն որոշման թիվ 3 հավելվածի ցուցանիշներում կատարել փոփոխություններ ՝ համաձայն հավելվածի:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի թիվ 1 հավելվածի 09 բաժնի 01 խմբի 01 դասի «03.Նախադպրոցական հիմնարկներ» ծրագրով նախատեսված գումարներից Ստեփանակերտի քաղաքապետարանին հատկացնել 20485,6 (քսան միլիոն չորս հարյուր ութսունհինգ հազար վեց հարյուր) հազար դրամ գումար, որից 2720.2 (երկու միլիոն յոթ հարյուր քսան հազար երկու հարյուր) հազար դրամը` «Տաթև» անհատական ձեռնարկությանը փոխհատուցման կարգով ձեռք բերված մանկական կահույքի դիմաց վճարելու համար և Մարտակերտի շրջանի վարչակազմին` 16857.9 (տասնվեց միլիոն ութ հարյուր հիսունյոթ հազար ինը հարյուր) հազար դրամ գումար «Մարտակերտի N1 պետական մանկապարտեզ» և 3357,7 (երեք միլիոն երեք հարյուր հիսունյոթ հազար յոթ հարյուր) հազար դրամ գումար «Առաջաձորի պետական մանկապարտեզ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծախսերը հատուցելու համար:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
Հավելված
ԼՂՀ կառավարության
«18» օգոստոսի 2009թ. թիվ 525-Ն որոշման |
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի թիվ 1 հավելվածում կատարվող վերաբաշխումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009թ. հունվարի 15-ի թիվ 5-Ն որոշման թիվ 3 հավելվածում կատարվող փոփոխությունները
բաժին |
խումբը |
դաս |
|
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, ֆինանսավորվող ծրագրերի և վերջիններս իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում) |
ինն ամիս |
Տարի |
|
|
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ |
- |
- |
09 |
|
|
|
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
- |
- |
|
01 |
|
|
Նախադպրոցական կրթություն |
38,793.7 |
38,793.7 |
|
|
01 |
|
Նախադպրոցական կրթություն |
38,793.7 |
38,793.7 |
|
|
|
03 |
Նախադպրոցական հիմնարկներ |
38,793.7 |
38,793.7 |
|
|
|
01 |
ԼՂՀ կառավարություն |
38,793.7 |
38,793.7 |
|
06 |
|
|
Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ |
(38,793.7) |
(38,793.7) |
|
|
01 |
|
Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ |
(38,793.7) |
(38,793.7) |
|
|
|
03 |
Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում |
(28,840.0) |
(28,840.0) |
|
|
|
|
ԼՂՀ կրթության և գիտության նախարարություն |
(28,840.0) |
(28,840.0) |
|
|
|
05 |
Կիպրոսի առողջարարական ճամբարում հանգստանալու համար ԼՂՀ երեխաների ճանապարհածախս |
(7,500.0) |
(7,500.0) |
|
|
|
|
ԼՂՀ կրթության և գիտության նախարարություն |
(7,500.0) |
(7,500.0) |
|
|
|
14 |
ԲՈՒՀ-երում սովորող ուսանողներին տրվող փոխհատուցում |
(2,453.7) |
(2,453.7) |
|
|
|
|
ԼՂՀ կրթության և գիտության նախարարություն |
(2,453.7) |
(2,453.7) |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |