Համարը 
Հ0-114
Տեսակը 
Մայր
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
18.10.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.11.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.11.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված1. Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսավարող սուբյեկտների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի հանդեպ ունեցած հարկերի ու ապառքների նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերից ազատում:

 

Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսավարող սուբյեկտները, որոնք մինչև 2001 թվականի հունվարի 1-ը կմարեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի հանդեպ 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ իրենց ունեցած հարկերի և (կամ) ապառքների գումարները՝ մարված գումարին համամասնորեն կազատվեն հաշվարկված տույժերից:

 

Հոդված 3. Սույն օրենքի 2 հոդվածով սահմանված կարգը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսավարող այն սուբյեկտների վրա, որոնց նկատմամբ տարվում է հետաքննություն կամ նախաքննություն, հարուցված է դատական գործ, գույքը գտնվում է արգելանքի կամ կալանքի տակ:

 

Հոդված 4. Սույն օրենքի 2 հոդվածով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսավարող սուբյեկտների կողմից 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ չմարված հարկերի և ապառքների մնացորդային գումարների հաշվարկներն ու գանձումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

20 նոյեմբերի 2000թ.

ք. Ստեփանակերտ

Հ0-114