Համարը 
ՆՀ-238
Տեսակը 
Մայր
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
06.10.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.10.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.11.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԱԿՆԱՌՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԱԿՆԱՌՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայրենիքին ակնառու ծառայություններ մատուցած ու կենսաթոշակի տարիքի հասած անձանց նյութապես օժանդակելու նպատակով ո ր ո շ ու մ եմ.

1. Հայրենիքին ակնառու ծառայություններ մատուցած անձանց համար նշանակված անհատական թոշակները փոխարինել ամենամսյա դրամական պարգևատրմամբ:

2. Ամենամսյա դրամական պարգևատրումը նշանակվում է օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի քսանապատիկը չգերազանցող գումարի չափով:

3. Ամենամսյա դրամական պարգևատրումը նշանակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ներկայացմամբ:

4. Դրամական պարգևատրումը նշանակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ նախատեսված ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամիս՝ սկսած կարգադրության ստորագրմանը հաջորդող ամսից:

5. Սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հուլիսի 18-ի «Անհատական թոշակ սահմանելու մասին» ՆՀ-95 հրամանագիրը:

6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2005 թվականի նոյեմբերի 1-ից:

 

 

 

 

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

6 հոկտեմբերի 2005թ.

ք.Ստեփանակերտ

ՆՀ-238