Համարը 
N 1332-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.12.01-2022.12.31 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.12.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ պետական նախարար
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.12.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.02.2023

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2022թ.

N 1332-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի (այսուհետ՝ Հրամանագիր) 3.1-ին կետով ու Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումները (այսուհետ՝ Սահմանափակումներ)՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանափակումների կիրառման ապահովումը վերապահել Արցախի Հանրապետության ոստիկանությանը:

3. Ստեփանակերտի քաղաքապետին, Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին, համայնքների ղեկավարներին, Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին, Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեին՝ Սահմանափակումների կիրառման ապահովման գործընթացում աջակցել Արցախի Հանրապետության ոստիկանությանը։

4. Սահմանել, որ Սահմանափակումների կիրառման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հրամանագրով ստեղծված Օպերատիվ շտաբը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 13.00-ին:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ

Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 28-ի N 1332-Ն որոշման

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 15-ից ավելի անձանց մասնակցությամբ տոնական, ընտանեկան կամ անձնական այլ ճաշկերույթների կազմակերպումը և անցկացումը։

2. Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 35-ից ավելի անձանց մասնակցությամբ սգո արարողությունների կազմակերպումը և անցկացումը։

3. Սույն Սահմանափակումների 1-ին և 2-րդ կետերը տարածվում են նաև հանրային սննդի կազմակերպիչների կողմից հանրային սննդի օբյեկտներից դուրս (սպառողի կողմից ընտրված վայրում) հանրային սննդի ծառայությունների մատուցման վրա:

4. Արգելվում է հանրային սննդի օբյեկտների գործունեությունը ժամը 23։00-ից հետո։

5. Սույն Սահմանափակումների իմաստով հանրային սննդի օբյեկտներ են համարվում ռեստորանները, հանդիսությունների սրահները, ինչպես նաև հյուրանոցներին, զբոսաշրջային տներին կից հանրային սննդի օբյեկտները։

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2022 թվական