Համարը 
N 496
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.12.13/8(08)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.11.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.11.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումը տարածվում է 2005 թվականի հուլիսի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՅԴ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

«29» նոյեմբերի 2005թ.

N 496 

ք.Ստեփանակերտ

 

ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ

ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՅԴ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 10.08.22 N 898-Ն)

1. Սահմանել`

ա) ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը և արձակուրդի նվազագույն տևողությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրման կարգը` համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2005 թվականի հուլիսի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

Հավելված 1 

ԼՂՀ կառավարության 

«29» նոյեմբերի 2005թ. 

թիվ 496 որոշման  

 

Ց Ա Ն Կ

 

ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ

ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ

 

NN

Մասնագիտությունը, բնագավառը

աշխատանքային օր

1

2

3

1.

Բժիշկներ

2

2.

Ատամնաբույժներ

2

3.

Դեղագետներ և դեղագործներ

2

4.

Բուժքույրեր

2

5.

Բուժակներ

2

6.

Տեխնիկ-քիմիկոսներ

2

7.

Անասնաբույժներ

4

8.

Անասնաբուժակներ

4

9.

Մատենագետներ, փաստաթղթավարներ, պոլիգրաֆիական արտադրության, արխիվի, ստորգետնյա արխիվադարանների սպասարկման և կինոարտադրության աշխատողներ և հարակից մասնագիտությունների մասնագետներ

5

 9.1

գրադարանավարներ` հնգօրյա աշխատանքային ռեժիմով

 5

 9.2

գրադարանավարներ` վեցօրյա աշխատանքային ռեժիմով

 6

10.

Ինքնաթիռների օդաչուներ և հարակից մասնագետներ

4

11.

Ավիակարգավարներ (դիսպետչերներ)

9

12.

Ինքնաթիռների երթևեկության անվտանգության տեխնիկներ

4

13.

Մաքսային ծառայողներ

4

14.

Հարկային ծառայողներ

4

15.

Քաղաքացիական ծառայողներ

4

 15.1.

ԱՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողներ

4

 15.2

Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնողներ

4

15.3 

(կետն ուժը կորցրել է 14.10.2010 N 642-Ն)

 

16.

Քաղաքական պաշտոն զբաղեցնողներ` բացառությամբ ԱՀ Ազգային Ժողովի պատգամավորների

 4

17.

Հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնողներ և քաղաքացիական աշխատանք կատարողներ

4

18.

Դատախազության աշխատողներ և դատական ծառայողներ

4

18.1

ԱՀ Քննչական կոմիտեի ծառայողներ

4

18.2

ԱՀ Քննչական կոմիտեի աշխատակազմում պետական ծառայողներ

4

18.3

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողներ

4

19.

Լրագրողներ, հեռուստաօպերատորներ

4

20.

Ինկասացիայի աշխատողներ

4

21.

Բանկի և բանկային համակարգի աշխատողներ

4

22.

Ուղեկցորդներ օդանավերի

4

23.

Բանվորներ և բեռնատար մեքենաների վարորդներ, զբաղված լեռնային, լեռնահիմնական, շինմոնտաժային և շիննորոգման աշխատանքներում

9

24.

Լեռնագործներ, բեռնատար մեքենաների վարորդներ և բանվորներ այլ մասնագիտությունների, ստորգետնյա և բաց եղանակներով օգտակար հանածոների արդյունահանման, պայթեցնողներ, քարտաշներ, քար մշակողներ և հարակից մասնագետներ

9

25.

Շինարար-տեղակայորդներ և հարակից մասնագետներ

5

26.

Բանվոր-հարդարողներ` զբաղված շինարարական և շիննորոգման աշխատանքներում և հարակից մասնագետներ

5

27.

Ներկարարներ, բանվորներ շենքերի և շինությունների մակերևույթների մաքրման և հարակից մասնագետներ

5

28.

Բանվորներ և բեռնատար մեքենաների վարորդներ` զբաղված հանքահորերի (հանքերի), բացահանքների (կտրվածքների), թունելների և հատուկ նշանակություն ունեցող ստորգետնյա կառույցների շինարարությունում

9

29.

Բանվորներ մետաղամշակման և մեքենաշինական արդյունաբերության

5

30.

Կաղապարողներ, եռակցողներ, դարբիններ, գրտնակիչներ, կառուցվածքային (կոնստրուկցիոն) մետաղի նախապատրաստողներ, հարակից նախապատրաստողներ և հարակից մասնագետներ

5

31.

Գործիքագործ-փականագործներ, հաստոցավարներ, կարգաբերողներ, բանվորներ և հարակից մասնագետներ

5

32.

Բանվորներ` զբաղված արծնապատմամբ, մետաղապատմամբ և ներկմամբ

5

33.

Բանվորներ` զբաղված հղկանյութերի, սինթետիկ ալմաստների, գերկարծր նյութերի և դրանցից պատրաստվող արտադրատեսակների և բնական ալմաստների արտադրությունում

9

34.

Բանվորներ գրահրատարակչական արտադրության

4

35.

Եռակցողներ, էլեկտրագազաեռակցողներ, գազակտրողներ և հարակից մասնագետներ

5

36.

Վերամբարձ կռունկների մեքենավարներ (կռունկավար) և հարակից մասնագետներ

5

37.

Հավաքորդ-փականագործներ էլեկտրական, էլեկտրամեխանիկական և ռադիոէլեկտրական սարքերի և հարակից մասնագետներ

5

38.

Օպերատորներ, ապարատավարներ և մեքենավարներ քիմիական նյութերի արտադրության սարքավորանքի, նորոգող փականագործներ և էլեկտրափականագործներ կայանքների, կաթսայական, տուրբինային և շոգետուրբինային սարքավորումների, պոմպակայանի, էներգոբլոկի, էլեկտրակայանների և ցանցերի, ռադարային համալիրի, մայրուղային ռադիոլոկացիոն համակարգի, և հարակից մասնագետներ

5

39.

Օդային գծերում վերնային աշխատանքներով զբաղված վերանորոգող և էլեկտրացանցերում մալուխների նորոգման ու մալուխային գծերի վրա կապարային կցորդիչներ տեղադրող էլեկտրամոնտյոր-փականագործներ

5

40.

Հիմնային և թթվային մարտկոցներ լիցքավորող ու սպասարկող աշխատողներ

5

41.

Ծովի մակերևույթից 2000 մետրից ավելի բարձրության վրա աշխատանքներ կատարող ճարտարագիտական-տեխնիկական աշխատողներ

5

(ցանկը լրաց. 27.06.2006 N 333, 20.05.2008 N 374, փոփ., լրաց. 14.10.2010 N 642-Ն, լրաց. 28.08.19 N 725-Ն, 07.02.20 N 48-Ն, փոփ., լրաց. 10.08.22 N 898-Ն)

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Հավելված 2 

ԼՂՀ կառավարության 

«29» նոյեմբերի 2005թ. 

թիվ 496 որոշման  

 

Կ Ա Ր Գ

 

ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների արձակուրդի տրամադրման կարգը:

2. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար` տվյալ տարում:

3. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը, կողմերի համաձայնությամբ, կարող է միացվել ամենամյա նվազագույն արձակուրդին կամ տրամադրվել առանձին:

4. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ՝ ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:

5. Մինչև տվյալ կազմակերպությունում անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա լրացուցիչ արձակուրդ տրամադրվում է՝

ա) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո.

բ) կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

6. Տվյալ կազմակերպությունում անընդմեջ աշխատանքի 6 ամիսը լրանալուց հետո ամենամյա լրացուցիչ արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն`

ա) մինչև 18 տարեկան աշխատողները.

բ) հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողները:

7. Տղամարդկանց ամենամյա լրացուցիչ արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է կնոջ հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում:

8. Առանց աշխատանքից կտրվելու սովորող աշխատողների ամենամյա լրացուցիչ արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է` քննություններին, ստուգարքներին, դիպլոմային աշխատանքներին նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման ժամկետներին համապատասխան:

9. Հիվանդին կամ հաշմանդամին տանը խնամող աշխատողին, ինչպես նաև քրոնիկ հիվանդությամբ տառապող այն աշխատողին, որի հիվանդության սրացումը կախված է մթնոլորտային պայմաններից, ամենամյա լրացուցիչ արձակուրդը բժշկական եզրակացության հիման վրա տրամադրվում է նրանց նախընտրած ժամանակ:

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ