Համարը 
N 3-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2019.05.08/05(169)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ աշխաանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման  նախարար
Ընդունման ամսաթիվը 
12.04.2019
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
12.04.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.05.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 143-Ն ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարարության

կողմից 2019 թվականի ապրիլի 30-ին

պետական գրանցման համարը 1081930

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՐԱՄԱՆ

 

«12» ապրիլի 2019 թվականի

N 3-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 11-Ի N 143-Ն ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 11-ի N 143-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել՝

1) գյուղացիական տնտեսության աջակցության գործարար ծրագրի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) աշխատանքների կատարման պլան-ժամանակացույցի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) գյուղացիական տնտեսության աջակցության պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

 

 

Ս. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

     

Հավելված N 1

Արցախի Հանրապետության աշխատանքի,

սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի

2019 թվականի ապրիլի 12-ի N 3-Ն հրամանի

 

     

ՁԵՎ

 

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ

 

Աշխատաշուկայում անմրցունակ, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձ

_____________________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման, փաստացի բնակության վայրը, հեռախոսահամարը)

Գործարար ծրագրի իրականացման նպատակը _________________________________________________

_____________________________________________________________________________________

Մշակման ենթակա հողատարածքի գտնվելու վայրը, չափը, կարիքներն ու հնարավորությունները___________

_____________________________________________________________________________________

 

Պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ աշխատողների ընդհանուր թիվը___________________________________________________________________________

 

Հ/Հ

Աշխատանքի

նկարագիրը

Կատարման ենթակա աշխատանքները և արժեքները

մարդ/օր

ՀՀ դրամ

գյուղատնտեսական

տեխնիկա/ժամ

ՀՀ դրամ

1.

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

5.

 

 

 

 

 

(Աղյուսակը լրացնելիս հիմք ընդունել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի 2019 թվականի ապրիլի 12-ի N 2-Ն և Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2019 թվականի ապրիլի 12-ի N 89-Ն համատեղ հրամանը)

 

Գործարար ծրագրի արժեքը ___________________________________________________________ՀՀ դրամ

Պլան-ժամանակացույցով նախատեսված կատարման ենթակա աշխատանքները ________________________

______________________________________________________________________________________

(սկիզբը, ավարտը)

Ակնկալվող արդյունքը_____________________________________________________________________

Գործարար ծրագրի ներկայացման ____________________________________________________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

Աշխատաշուկայում անմրցունակ, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձ

_____________________________________________________________________________________

(ստորագրությունը)

Գործարար ծրագիրն ընդունող աշխատանքի և զբաղվածության գործակալության աշխատող

___________________________________                            _________________

                                 (անունը, ազգանունը)                                                                    (ստորագրությունը)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ,

    

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ

      

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

     

Հավելված N 2

Արցախի Հանրապետության աշխատանքի,

սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի

2019 թվականի ապրիլի 12-ի N 3-Ն հրամանի

 

     

ՁԵՎ

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

Գյուղատնտեսական մշակաբույսի տեսակը (նշել)_________________________________________________

_______________________________________________________________________________________

 

Հ/Հ

Աշխատանքի

նկարագիրը

Աշխատանքի

սկիզբը

ավարտը

1.

 

 

 

2.

 

 

 

3.

 

 

 

4.

 

 

 

5.

 

 

 

6.

 

 

 

7.

 

 

 

8.

 

 

 

9.

 

 

 

10.

 

 

 

11.

 

 

 

12.

 

 

 

13.

 

 

 

14.

 

 

 

15.

 

 

 

16.

 

 

 

 

Աշխատաշուկայում անմրցունակ, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձ

__________________________________________________________

                               (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ,

    

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ

      

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

     

Հավելված N 3

Արցախի Հանրապետության աշխատանքի,

սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի

2019 թվականի ապրիլի 12-ի N 3-Ն հրամանի

 

     

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

___________________________

                (կնքման վայրը)

«___» _____________ 20    թվական

 

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն)՝ ի դեմս պետ - ի, որը

________________  գործում է հիման վրա մի կողմից և աշխատաշուկայում _______________________

  (անունը, ազգանունը)                                                                                                             (կանոնադրության կամ լիազորագրի)

անմրցունակ, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձը (այսուհետ՝ հող օգտագործող)____________________________________________________________________________

___________________________________________________________________________________________

(անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տրման օրը, ամիսը, տարին (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման, փաստացի բնակության վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագրի տրման օրը, ամիսը, տարին)

 

մյուս կողմից (բոլորը միասին հիշատակման դեպքում այսուհետ` Կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 11-ի N 143-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված պահանջները և Կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Պայմանագրի առարկան սեզոնային զբաղվածության խթանման համար գործակալության կողմից հող օգտագործողին ֆինանսական աջակցության տրամադրումն է՝ Պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետում:

2. Պայմանագրի համաձայն, հող օգտագործողը պարտավորվում է անձամբ կամ Պայմանագրի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձանց հետ համատեղ իրականացնել որոշակի աշխատանքներ՝ Պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան, իսկ գործակալությունը` Պայմանագրով սահմանված չափով և ժամկետում հող օգտագործողին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ Պայմանագրով սահմանված կարգով և պայմաններին համապատասխան:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Գործակալությունը պարտավոր է.

1) հող օգտագործողին տրամադրել խորհրդատվություն` զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ հող օգտագործողի գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Կողմերի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ.

2) հող օգտագործողին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ Պայմանագրի 7-9-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան.

3) Պայմանագրի 5-րդ կետի 4-րդ ենթակետում նշված կատարողականը ստանալուց հետո ստուգել որոշմամբ սահմանված և Պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող գյուղացիական տնտեսության աջակցության գործարար ծրագրի (այսուհետ` գործարար ծրագիր) կատարման ընթացքը.

4) հող օգտագործողին աջակցել Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրի շրջանակներում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվապահական հաշվառման վարման, օրենքով սահմանված կարգով հարկերի, պարտադիր դրոշմանիշային և սոցիալական վճարների հաշվարկման, վճարման, գրանցման հայտի և անձնավորված հաշվարկի ձևավորման և հարկային մարմին ներկայացման գործառույթների իրականացմանը.

5) չմիջամտել հող օգտագործողի և Պայմանագրի 6-րդ կետի 5-րդ ենթակետում նշված անձանց միջև ծագած աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերություններին և հող օգտագործողի կողմից իրականացվող գործունեությանը՝ բացառությամբ որոշմամբ և Պայմանագրով սահմանված դեպքերի.

6) իրականացնել Պայմանագրով և որոշմամբ նախատեսված այլ պարտականություններ:

(3-րդ կետը փոփ. 06.11.19 N 8-Ն)

4. Գործակալությունն իրավունք ունի.

1) պահանջել հող օգտագործողից Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրում ընդգրկված, Պայմանագրով սահմանված և պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ թվով անձանց հետ կնքելու աշխատանքային կամ քաղաքացիաիրավական համապատասխան պայմանագրեր` հիմք ընդունելով Պայմանագրի պայմանները.

2) պահանջել հող օգտագործողից սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերը կնքելուց հետո դրանց պատճենները եռօրյա ժամկետում տրամադրել գործակալությանը.

3) պահանջել հող օգտագործողից Պայմանագիրը կնքելուց հետո եռօրյա ժամկետում գործակալություն ներկայացնել հայտարարություն բանկային հաշվի տվյալների մասին.

4) իրականացնել Պայմանագրով և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

5. Հող օգտագործողը պարտավոր է.

1) Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրում ընդգրկված, Պայմանագրով և պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ թվով անձանց հետ կնքել աշխատանքային կամ քաղաքացիաիրավական համապատասխան պայմանագրեր` հիմք ընդունելով Պայմանագրի պայմանները.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերը կնքելուց հետո եռօրյա ժամկետում դրանց պատճենները տրամադրել գործակալությանը.

3) Պայմանագիրը կնքելուց հետո եռօրյա ժամկետում գործակալություն ներկայացնել հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին.

4) մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 1-ը գործակալություն ներկայացնել նախորդ ամսվա կատարողականը. ամսում իրականացված աշխատանքների մասին ամփոփ տեղեկություն.

5) իրականացնել Պայմանագրով և որոշմամբ նախատեսված այլ պարտականություններ:

6. Հող օգտագործողն իրավունք ունի.

1) գործակալությունից ստանալ խորհրդատվություն՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և Պայմանագրով սահմանված՝ գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Կողմերի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ.

2) գործակալությունից ստանալ ֆինանսական աջակցություն՝ Պայմանագրի 7-9-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան.

3) Պայմանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված ծրագրի շրջանակներում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվապահական հաշվառման վարման, օրենքով սահմանված կարգով հարկերի, պարտադիր դրոշմանիշային և սոցիալական վճարների հաշվարկման, վճարման, գրանցման հայտի և անձնավորված հաշվարկի ձևավորման և հարկային մարմին ներկայացման գործառույթների իրականացման համար գործակալությունից ստանալ աջակցություն.

4) գործակալությունից պահանջել չմիջամտել իր և սույն կետի 5-րդ ենթակետում նշված անձանց միջև ծագած աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերություններին և հող օգտագործողի կողմից իրականացվող գործունեությանը՝ բացառությամբ որոշմամբ և Պայմանագրով սահմանված դեպքերի.

5) Պայմանագրով և պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար ներգրավել այլ անձանց (աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատող վարձու աշխատողներ և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրով որոշակի ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող)՝ Պայմանագրով նախատեսված պահանջներին համապատասխան.

6) իրականացնել Պայմանագրով և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

(6-րդ կետը փոփ. 06.11.19 N 8-Ն)

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Պայմանագրի համաձայն հող օգտագործողին տրամադրվող աջակցության չափը կազմում է______________ՀՀ դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, օրենքով սահմանված դեպքում՝ սոցիալական վճարը:

(7-րդ կետը լրաց. 06.11.19 N 8-Ն)

8. Պայմանագրի 7-րդ կետով նախատեսված գումարը հող օգտագործողին է վճարվում ըստ գնահատված ամսական կատարողականների՝ գործարար ծրագրին համապատասխան:

9. Պայմանագրի 7-րդ կետում նշված գումարը գործակալությունը հող օգտագործողի Արցախի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերից մեկում բացված հաշվարկային հաշվին է փոխանցում երեք աշխատանքային օրվա ընթացքում:

10. Արցախի Հանրապետության օրենսդրության խախտմամբ տրամադրված ֆինանսական աջակցությունը ենթակա է վերադարձման Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

11. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է երկու ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

12. Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և (կամ) էլեկտրոնային փոստի միջոցով, կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

 

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

13. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ՝

1) Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ.

2) Պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող.

3) պատրաստ են իրականացնել Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները.

4) Պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ.

5) Պայմանագիրը համապատասխանում է Կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են Պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

 

VII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

14. Կողմերը Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և (կամ) ոչ պատշաճ կատարելու համար:

15. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

16. Պայմանագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

17. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Արցախի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Արցախի Հանրապետության օրենսդրությամբ:

18. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում Պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

19. Պայմանագրի փոփոխումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ Պայմանագրով:

20. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

21. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև գործարար ծրագրով սահմանված ժամկետի ավարտը: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը Կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

22. Պայմանագիրը կարող է լուծվել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

23. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակներից, որոնցից գործակալությանը և հող օգտագործողին տրամադրվում է մեկական օրինակ:

 

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գործակալություն  

 

 Հող օգտագործող

Արցախի Հանրապետության աշխատանքի,

սոցիալական հարցերի և վերաբնակեցման

նախարարության աշխատանքի

 

______________________________

(անունը, ազգանունը)

և զբաղվածության գործակալություն

Հաշվառման, փաստացի բնակության վայրը՝

Գտնվելու վայրը՝ _____________________

 

_________________________________

Հեռախոսահամարը՝ __________________

 

Հեռախոսահամարը՝ _________________

Էլեկտրոնային փոստի հասցեն՝

 

Էլեկտրոնային փոստի հասցեն՝

___________________________________

  _________________________________ 

Հ/հ ________________________________

 

Հ/հ _______________________________

ի դեմս ______________________________

 

_________________________________

(ստորագրությունը)

____________________________________

(համապատասխան լիազորություն ունեցող անձի

պաշտոնը, անունը, ազգանունը)

 

____   _______________ 20    թվական

___________________________________

(ստորագրությունը)

 

   ____   ________________20    թվական

       

 

Կ.Տ.

   

(Հավելված N 3-ը փոփ., լրաց. 06.11.19 N 8-Ն)

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ,

    

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ

      

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ