Համարը 
N 3-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2017.05.31/05(146)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվը 
15.05.2017
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
15.05.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.06.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՐԱՄԱՆ

 

«15» մայիսի 2017թ.

N 3-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 26-ի N 285-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման պայմանագրի ձևը՝ համաձայն հավելվածի:

 

 

Ս. ԱՎԱՆԵՍՅԱՆ 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի

2017 թվականի մայիսի 15-ի N 3-Ն հրամանի

 

 

ՁԵՎ

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

_________________

        (կնքման վայրը)

«____» ______________ 2017 թվական

 

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատանքի և զբաղվածության գործակալությունը (այսուհետ՝ Գործակալություն)` ի դեմս պետ ____________________ի, որը գործում է կանոնադրության հիման վրա մի կողմից և ________________________

    (անունը, ազգանունը)                                                                                                                                                 (համայնքի անվանումը)

 համայնքի ղեկավար _____________________ը մյուս կողմից (բոլորը համատեղ հիշատակման դեպքում

                                                      (անունը, ազգանունը)

այսուհետ` Կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը   և ձգտումները, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 26-ի N 285-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված հավելվածով նախատեսված պահանջները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ.

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Պայմանագրի առարկան __________________ համայնքում վարձատրվող հասարակական             

                                                     (համայնքի անվանումը)

աշխատանքների կազմակերպման միջոցով _______________________ ծրագրի իրականացման ապահովման հետ

                                                                              (ծրագրի անվանումը)

 կապված հարաբերությունների կարգավորումն է:

                                            

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Գործակալությունը պարտավոր է.

1) համայնքի ղեկավարին տրամադրել խորհրդատվություն` Պայմանագրով սահմանված վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Կողմերի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ.

2) ապահովել համայնքի ղեկավարին պետական ֆինանսական աջակցության տրամադրումը՝ Պայմանագրի 6-7-րդ կետերով սահմանված չափով և կարգով.

3) համայնքի ղեկավարի կողմից ներկայացրած կատարողական ակտի հիման վրա շրջանի վարչակազմի մասնագետների հետ տեղում ստուգել կատարված աշխատանքների համապատասխանությունը կատարողական ակտում ներկայացված ծավալներին.

4) չմիջամտել համայնքի ղեկավարի և աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական պայամանագրեր կնքած անձանց միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և նրանց կողմից իրականացվող գործունեությանը՝ բացառությամբ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և Պայմանագրով սահմանված դեպքերի.

5) չհրապարակել և (կամ) երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք սույն կետի 4-րդ ենթակետում նշված անձանց համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Գործակալությունը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Արցախի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

6) իրականացնել Պայմանագրով և որոշմամբ նախատեսված այլ պարտականություններ:

(2-րդ կետը փոփ. 10.09.18 N 2-Ն)

3. Գործակալությունն իրավունք ունի.

1) համայնքի ղեկավարից պահանջել Պայմանագրի 1-ին կետով նախատեսված ծրագրի իրականացման համար անհրաժեշտ թվով անձանց հետ կնքել աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրեր.

2) համայնքի ղեկավարից պահանջել սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերի պատճենները դրանք կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Գործակալություն.

3) համայնքի ղեկավարից պահանջել մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը Գործակալություն ներկայացնել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կատարողական ակտը, ինչպես նաև կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի և ապրանքների ձեռքբերումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

4) համայնքի ղեկավարից պահանջել կատարած աշխատանքների և (կամ) մատուցած ծառայությունների և (կամ) ձեռք բերած ապրանքների դիմաց վճարումները կատարել նախարարության աշխատակազմի կողմից ֆինանսական միջոցները համայնքի բյուջե փոխանցելուց հետո՝ նախապես Արցախի Հանրապետության պետական բյուջե փոխանցելով կատարած աշխատանքների և (կամ) մատուցած ծառայությունների դիմաց եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում՝ պարտադիր դրոշմանիշային և սոցիալական վճարները.

5) համայնքի ղեկավարից պահանջել ողջամիտ ժամկետում վերացնել Գործակալության և շրջանի վարչակազմի մասնագետների կողմից կատարողական ակտի հիման վրա իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունները և Գործակալություն ներկայացնել կատարողական ակտ.

6) իրականացնել Պայմանագրով և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

(3-րդ կետը փոփ. 10.09.18 N 2-Ն, լրաց. 06.11.19 N 8-Ն)

4. Համայնքի ղեկավարը պարտավոր է.

1) աջակցել Պայմանագրի 1-ին կետով նախատեսված ծրագրից օգտվելու ցանկություն հայտնած, Գործակալությունում չհաշվառված, գործազուրկի կարգավիճակ չստացած անձանց՝ Գործակալությունում հաշվառման գործընթացին.

2) գնահատել համայնքում հասարակական աշխատանքների իրականացման կարիքը և որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետին համապատասխան, երեք օրինակից, կազմել հասարակական աշխատանքների իրականացման ծրագիր և ներկայացնել շրջանի վարչակազմ՝ նախարարության հետ համաձայնեցնելու և հաստատելու նպատակով.

3) Պայմանագրի 1-ին կետով նախատեսված ծրագրի իրականացման համար անհրաժեշտ թվով անձանց հետ կնքել աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրեր.

4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված պայմանագրերի պատճենները դրանք կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Գործակալություն.

5) մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը Գործակալություն ներկայացնել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կատարողական ակտը, ինչպես նաև կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի և ապրանքների ձեռքբերումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

6) կատարած աշխատանքների և (կամ) մատուցած ծառայությունների և (կամ) ձեռք բերած ապրանքների դիմաց վճարումները կատարել նախարարության աշխատակազմի կողմից ֆինանսական միջոցները համայնքի բյուջե փոխանցելուց հետո՝ նախապես Արցախի Հանրապետության պետական բյուջե փոխանցելով կատարած աշխատանքների և (կամ) մատուցած ծառայությունների դիմաց եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում՝ պարտադիր դրոշմանիշային և սոցիալական վճարները.

7) ողջամիտ ժամկետում վերացնել Գործակալության և շրջանի վարչակազմի մասնագետների կողմից կատարողական ակտի հիման վրա իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունները և Գործակալություն ներկայացնել կատարողական ակտ.

8) իրականացնել Պայմանագրով և որոշմամբ նախատեսված այլ պարտականություններ:

(4-րդ կետը փոփ.10.09.18 N 2-Ն, լրաց. 06.11.19 N  8-Ն)

5. Համայնքի ղեկավարն իրավունք ունի.

1) Գործակալությունից ստանալ խորհրդատվություն` Պայմանագրով սահմանված վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում Կողմերի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ.

2) ստանալ պետական ֆինանսական աջակցություն՝ Պայմանագրի 6-7-րդ կետերով սահմանված չափով և կարգով.

3) Գործակալությունից պահանջել չմիջամտել իր և աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական պայամանագրեր կնքած անձանց միջև ծագած աշխատանքային հարաբերություններին և նրանց կողմից իրականացվող գործունեությանը՝ բացառությամբ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և Պայմանագրով սահմանված դեպքերի.

4) Գործակալությունից պահանջել չհրապարակել և (կամ) երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել Պայմանագրի կատարման ընթացքում Գործակալությանը հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք սույն կետի 3-րդ ենթակետում նշված անձանց համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին Գործակալությունը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Արցախի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

5) իրականացնել Պայմանագրով և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

(5-րդ կետը փոփ. 10.09.18 N 2-Ն)

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Պայմանագրի համաձայն համայնքի ղեկավարին Պայմանագրի 1-ին կետով նախատեսված ծրագրի իրականացման նպատակով տրամադրվող գումարը կազմում է _______________________ՀՀ դրամ՝

1) Պայմանագրի 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց կատարած աշխատանքների կամ մատուցած ծառայությունների դիմաց մեկ աշխատանքային օրվա համար առավելագույնը 6 330 ՀՀ դրամ՝ ներառյալ եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքում՝ սոցիալական վճարը, վճարելու նպատակով.

2) Պայմանագրի 1-ին կետով նախատեսված ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ծառայությունների մատուցման, ապրանքների ձեռքբերման, տեղափոխման, աղբահանության և այլ ծախսերը փոխհատուցելու նպատակով:

Պայմանագրի գինը չի կարող գերազանցել որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի 1-ին պարբերությամբ նախատեսված արժեքը:

(6-րդ կետը լրաց. 06.11.19 N  8-Ն)

7. Պայմանագրի 6-րդ կետում նշված գումարը համայնքի բյուջե է փոխանցվում համայնքի ղեկավարի կողմից հաշվետու ամսվա համար Գործակալություն ներկայացրած կատարողական ակտի հիման վրա՝ որոշմամբ նախատեսված կարգով:

 

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

8. Պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է երկու ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

9. Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և (կամ) էլեկտրոնային փոստի միջոցով, կամ Կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով:

 

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

10. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ.

1) Պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ.

2) Պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող.

3) պատրաստ են իրականացնել Պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները.

4) Պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում Կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ.

5) Պայմանագիրը համապատասխանում է Կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են Պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

 

VII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11. Կողմերը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և (կամ) ոչ պատշաճ կատարելու համար:

(11-րդ կետը փոփ. 10.09.18 N 2-Ն)

12. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

13. Պայմանագիրը հանդիսանում է Կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

14. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Արցախի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Արցախի Հանրապետության օրենսդրությամբ:

(14-րդ կետը փոփ. 10.09.18 N 2-Ն)

15. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում Պայմանագրով, կարգավորվում են Կողմերի համաձայնությամբ կամ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(15-րդ կետը փոփ. 10.09.18 N 2-Ն)

16. Պայմանագրի փոփոխումը հնարավոր է Կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ կամ Պայմանագրով:

(16-րդ կետը փոփ. 10.09.18 N 2-Ն)

17. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

18. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև ___________________________:

(նշել տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը Կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

19. Պայմանագիրը կարող է լուծվել Կողմերի համաձայնությամբ:

20. Գործակալությունը կարող է միակողմանի հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն՝ համայնքի ղեկավարի կողմից Պայմանագրի էական խախտում թույլ տալու դեպքում:

21. Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակներից, որոնցից մեկական օրինակ տրամադրվում է Կողմերին:

 

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գործակալություն

   

Համայնքի ղեկավար ____________________

Արցախի Հանրապետության

                                                           (անունը, ազգանունը) 

աշխատանքի, սոցիալական

հարցերի և վերաբնակեցման

      

 

նախարարության աշխատանքի և

        

զբաղվածության գործակալություն

   

Գտնվելու վայրը՝ ___________________

     Բնակության վայրը՝ ____________________

Հեռախոսահամարը՝ ________________

   

Հեռախոսահամարը՝_____________________

Էլեկտրոնային փոստի հասցեն՝

   

Էլեկտրոնային փոստի հասցեն՝

__________________________________

   

_____________________________________

Հ/հ________________________________

   

Հ/հ___________________________________

ի դեմս_____________________________

   

ՀՎՀՀ_________________________________

__________________________________

     

       (Գործակալության պետի անունը, ազգանունը)

     

__________________________________

   

_____________________________________

(ստորագրությունը)

   

(ստորագրությունը)

 ___  ______________ 20    թվական      ____  ______________ 20    թվական

 

Կ.Տ.

   

 

Կ.Տ.

(Հավելվածը փոփ. 10.09.18 N 2-Ն, լրաց. 06.11.19 N 8-Ն)

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 Ա. ԾԱՏՈՒՐՅԱՆ