Համարը 
N 593-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.06.08/13(433)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
07.06.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.06.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.06.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 434-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հունիսի 2021թ.

N 593-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ

ՈՒ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 434-Ն ՈՐՈՇՈՒՄՆ

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 26-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածները` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 31-ի «Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կանոնադրությունն ու կազմը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 30-ի N 319-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 434-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

     

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2021 թվականի հունիսի 7-ի N 593-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների թույլտվության, նպատակահարմարության, արդյունավետության խնդիրները քննարկող և գիտամեթոդական եզրակացություններ տվող մարմին է:

2. Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) եզրակացությունները Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից հաստատվելուց հետո պարտադիր են հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ իրականացնող իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար:

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթներն են`

1) հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների վերաբերյալ գիտական հաշվետվությունների, նյութերի, փաստաթղթերի և տեղեկությունների ստացումն ու քննարկումը.

2) հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների ու գիտահետազոտական ծրագրերի, նախագծերի և նպատակային աշխատանքների քննարկումն ու դրանց իրականացման անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան եզրակացություն տալը.

3) հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների կատարման թույլտվության վերաբերյալ եզրակացություն տալը.

4) հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների ծրագրերի ու աշխատանքների համակարգված իրականացման նպատակով Արցախի Հանրապետության և օտարերկրյա շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ համագործակցության ապահովումը:

5. Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում Նախարարություն է ներկայացնում առաջարկություններ Արցախի Հանրապետության օտարերկրյա պետությունների տարածքներում գտնվող վտանգված հայկական հուշարձանների պահպանման միջոցառումների իրականացման, ինչպես նաև դրանց հետախուզման, հնագիտական պեղումների և ֆինանսավորման վերաբերյալ:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

6. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը, Նախարարության սահմանած կարգով, փոխհատուցվում են հնագիտական պեղումներ ձեռնարկողների տրամադրած միջոցներից:

7. Հանձնաժողովի` հնավայր մեկնման տրանսպորտային ծախսերը սահմանվում են տվյալ պահին գործող շուկայական գներով, իսկ օրապահիկը` Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափերով:

 

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Հանձնաժողովն իր աշխատանքը կազմակերպում է նիստերի ձևով, ազատ քննարկման և հրապարակայնության պայմաններում, իսկ անհրաժեշտության դեպքում` հուշարձանների տարածքում: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

9. Հանձնաժողովի աշխատանքը ղեկավարում է Հանձնաժողովի նախագահը:

10. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում է Հանձնաժողովի նիստերը և վարում դրանք.

2) կազմակերպում է Հանձնաժողովի աշխատանքները, պատասխանատվություն կրում Հանձնաժողովի խնդիրների և գործառույթների իրականացման համար:

11. Հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կատարում է Հանձնաժողովի նախագահի տեղակալը:

12. Հանձնաժողովի քարտուղարը`

1) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստի օրակարգը, կազմակերպում նիստերի անցկացումը.

2) իրականացնում է Հանձնաժողովի ընթացիկ կազմակերպման և տեխնիկական աշխատանքները.

3) համակարգում և քննարկման է ներկայացնում Հանձնաժողովի գործունեությանն առնչվող ընթացիկ հարցերը.

4) կազմում և Հանձնաժողովի նախագահին է ներկայացնում հաշվետվություն ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:

13. Հանձնաժողովի անդամները Հանձնաժողովի նիստից առնվազն երկու շաբաթ առաջ, Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով, առաջադրում են հարցեր և Հանձնաժողովի նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ կարծիք հայտնում դրա օրակարգի վերաբերյալ:

14. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցած անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

15. Հանձնաժողովը իր աշխատանքներին կարող է խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակից դարձնել այլ մասնագետների և փորձագետների:

16. Նախարարության և Հանձնաժողովի միջև ծագած տարաձայնությունների դեպքում Նախարարությունը կենսագործում է իր ընդունած որոշումը` դրա մասին տեղյակ պահելով Արցախի Հանրապետության կառավարությանը:

17. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները` դրանց անցկացման պահից, իսկ որոշումները` պետական լիազորված մարմնի կողմից հաստատվելու պահից տասնօրյա ժամկետում ուղարկվում են Հանձնաժողովի անդամներին և համապատասխան շահագրգիռ կազմակերպություններ:

18. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

     

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2021 թվականի հունիսի 7-ի N 593-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ

ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1.   

Գայանե Գրիգորյան

 

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ

         

2.

  Բեգլար Քարամյան  

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի վարչության պետ, հանձնաժողովի նախագահի տեղակալ

         
 3.  

Արման Գրիգորյան

 

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի վարչության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման, ուսումնասիրման և վերականգնման բաժնի վարիչ (համաձայնությամբ)

         
 4.  

Իգոր Թևոսյան

 

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի վարչության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման, ուսումնասիրման և վերականգնման բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

         
 5.  

Լուսինե Ավանեսյան

 

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի I-կարգի մասնագետ, հանձնաժողովի քարտուղար

         
 6.  

Մելանյա Բալայան

 

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

         
 7.  

Սլավա Սարգսյան

 

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրեն (համաձայնությամբ)

         
 8.  

Մանուշակ Տիտանյան

  Ճարտարապետ-վերահսկող (համաձայնությամբ)
         
 9.  

Վարդգես Սաֆարյան

 

Արցախի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, հնագետ (համաձայնությամբ)

         
 10.  

Լեռնիկ Հովհաննիսյան

 

Արցախի պետական համալսարանի դասախոս, պատմաբան, ազգագրագետ (համաձայնությամբ)

         
 11.  

Յուրի Առաքելյան

 

Աշխարհագրական գիտությունների թեկնածու, Արցախի պետական համալսարանի դոցենտ (համաձայնությամբ)

         

12.

 

Վահրամ Հայրապետյան

 

««Կանաչ Արցախ» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

         

 13.

 

Երազիկ Դանիելյան

 

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի վարչության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժնի վարիչ (համաձայնությամբ)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ