Համարը 
N 3-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2014.08.13/11(110)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվը 
16.07.2014
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
16.07.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.08.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 34 Հ/Գ-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2014 թվականի հուլիսի 30-ին

Պետական գրանցման համարը 1081469

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՐԱՄԱՆ

 

16.07.2014թ.

 N 3-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 34 Հ/Գ-Ն ՀՐԱՄԱՆՆ

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 25-ի «Աշխատանք փնտրող անձի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգն ու ժամկետները, աշխատանք փնտրող անձի հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 27-ի N 334 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 259-Ն և «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 31-ի N 538 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 261-Ն որոշումներին համապատասխան՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել՝

1) աշխատանք փնտրող անձի անհատական ծրագրի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) մասնագիտական ուսուցման կազմակերպման մասին հայտի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) մասնագիտական ուսուցման ուղեգրի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի 2008 թվականի «Մասնագիտական ուսուցման կազմակերպման մասին հայտի, մասնագիտական ուսուցման ուղեգրի, ավարտված և իրականացման ընթացքում գտնվող մասնագիտական ուսուցման դասընթացների մասին ամփոփ հաշվետվության ձևերը հաստատելու մասին» N 34 հ/գ-ն հրամանը:

 

 

Ս.ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

     

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի

2014 թվականի հուլիսի 16-ի թիվ 3-Ն հրամանի

 

ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ N _______

 

1.

Անհատական տվյալներ

1.1

Դիմելու օրը, ամիսը, տարին _______ ______________ 20   թ.

1.2

Ազգանունը, անունը, հայրանունը

1.3

Սեռը (արական, իգական)

1.4

Ծննդյան օրը, ամիսը, տարին

1.5

Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը

1.6

Հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը

1.7

Քաղաքացիությունը

1.8

Ամուսնական կարգավիճակը (ամուսնացած եմ, ամուսնացած չեմ, ամուսնալուծված եմ, այրի եմ)

1.9

Հաշվառման վայրը

1.10

Հետադարձ ծանուցման վայրը

1.11

Բնակավայրի տիպը (քաղաքային, գյուղական)

1.12

Էլեկտրոնային փոստի հասցեն

1.13

Հեռախոսահամարը, (քաղաքային, բջջային)

2.

Սոցիալական կարգավիճակը

2.1

Գործազուրկ է, գործազուրկի կարգավիճակի տրման օրը, ամիսը, տարին

2.2

Կասեցված է (պատճառը), (նշվում է օրը, ամիսը, տարին, կասեցման սկիզբը, վերջը)

2.3

Վերականգնված է (նշվում է օրը, ամիսը, տարին)

2.4

Դադարեցված է (պատճառը), (նշվում է օրը, ամիսը, տարին)

2.5

Զբաղված է (զբաղվածության տեսակը)

2.6

Նախկինում գործազուրկի կարգավիճակ է ստացել. Նշվում է «այո», «ոչ»

2.7

Նախկինում ընդգրկվել է զբաղվածության ակտիվ ծրագրերում (նշվում է ծրագրի անվանումը)

2.8

Հաշմանդամ է (նշվում է հաշմանդամության խումբը, ժամկետը)

1.Վերականգնողական անհատական ծրագրի համարը

2.Վարչական վարույթի ԲՍՓ գործի համարը

2.9

Վերադարձել է ազատազրկման վայրերից (նշվում է օրը, ամիսը, տարին)

2.10

Վերադարձել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից (նշվում է օրը, ամիսը, տարին)

2.11

Հաշվառված է արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում և գտնվում է դադարի (ռեմիսիայի) շրջանում

2.12

Թրաֆիքինգի զոհ է

2.13

Վերադարձել է արտերկրից, սակայն վերադառնալուց հետո մեկ տարվա ընթացքում չի կարողացել դառնալ զբաղված

2.14

Վերջին երեք տարիների ընթացքում մեկից ավելի անգամ մեկնել է արտերկիր և յուրաքանչյուր անգամ մեկնման երկրում բնակվել է մեկ ամսվանից ավելի

2.15

Վերջին երեք տարիների ընթացքում մեկ տարվանից ավելի բնակվել է արտերկրում

2.16

Խնամում է իր` մինչև երեք տարեկան երեխային (նշվում է երեխայի ծննդյան օրը, ամիսը, տարին)

2.17

Խնամում է հաշմանդամ երեխա կամ ընտանիքի անդամ

2.18

Վերադարձել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից (նշվում է օրը, ամիսը, տարին)

3.

Աշխատանքային ցանկությունները և հետաքրքրությունները

3.1

Ցանկանում եմ աշխատել մասնագիտությամբ կամ որակավորմամբ

3.2

Ոլորտը

3.3

Նախընտրելի նվազագույն աշխատավարձի չափը ՀՀ դրամ

3.4

Բնակության վայրի համայնքում բնակության վայրից մինչև 20 կիլոմետր հեռավորության վրա բնակության վայրից 20 կիլոմետր և ավելի հեռավորության վրա

3.5

Հետաքրքրված եմ հիմնել սեփական բիզնես

3.6

Նախընտրելի աշխատանքային պայմանները.

ա. միայն իմ մասնագիտությամբ,

բ. միայն իմ բնակության վայրում,

գ. առանց տրանսպորտից օգտվելու անհրաժեշտության,

դ. այլ բնակավայրում,

ե. աշխատաժամանակի նորմալ տևողությամբ,

զ. ոչ լրիվ աշխատաժամանակով,

է. գումարային,

ը. սեզոնային,

թ. ցերեկային հերթափոխով,

ժ. գիշերային հերթափոխով,

ժա. խառը հերթափոխով,

ժբ. համատեղությամբ,

ժգ. ծանր վնասակար,

ժդ. առանձնապես ծանր վնասակար

3.7

Նախընտրելի աշխատանքի բնույթը.

ա. Ֆիզիկական,

բ. մտավոր,

գ. վարչակազմակերպական,

դ. Ստեղծագործական,

ե. շփում մեծ թվով մարդկանց հետ,

զ. շատ քիչ շփում մարդկանց հետ,

է. ավելի հաճախ լինել աշխատավայրից դուրս

4.

Կրթությունը և աշխատանքային փորձը

4.1

Կրթությունը

4.2

Մասնագիտությունը

4.3

Որակավորումը

4.4

Աշխատանքային ստաժը

4.5

Մասնագիտական աշխատանքային ստաժը

4.6

Վերջին աշխատանքի վայրը (նշվում է գործատուի անվանումը)

4.7

Պաշտոնը (նշվում է աշխատանքից ազատման օրը, ամիսը, տարին)

4.8

Լրացուցիչ հմտություններ (լեզուների իմացություն, համակարգչային ծրագրերի իմացություն, վարորդական իրավունք՝ նշելով կարգը)

5.

Գնահատված կարիքները

5.1

Անմրցունակության խումբը (նշվում է խմբի համարը և նկարագրությունը)

5.2

Կարիքների գնահատման ամփոփ եզրակացությունը (նշվում է եզրակացության համապատասղան կետ(եր)ը)

5.3

Աջակցության թիրախները.

1. աշխատանքի տեղավորում՝

ա. գործակալության միջնորդությամբ,

բ. զբաղվածության կարգավորման ծրագրերի արդյունքում

2. ինքնազբաղվածության ապահովում՝ ծրագրի արդյունքում

6.

Հրավերի ծանուցում (նշվում է օրը, ամիսը, տարին)

6.1

Ծանուցման ձևը՝ ընտրվում է աշխատանք փնտրող անձի կողմից (առձեռն, էլեկտրոնային փոստի, փոստային ծառայության, հեռախոսազանգի միջոցով)

6.2

Ներկայացել է, այո (նշվում է օրը, ամիսը, տարին), ոչ (պատճառը՝ հարգելի, անհարգելի)

7.

Հարմար աշխատանքի առաջարկ

7.1

Ուղեգրի համարը (նշվում է օրը, ամիսը, տարին)

7.2

Պատասխանը (գործատուն ընդունել է աշխատանքի, գործատուն չի ընդունել աշխատանքի, անձը հրաժարվել է), (նշվում է օրը, ամիսը, տարին)

8.

Առաջարկված ծրագրեր և միջոցառումներ

8.1

Ծրագրի անվանումը (նշվում է) առաջարկն ընդունվել է (նշվում է օրը, ամիսը, տարին), ծրագրում ընդգրկվելու սկիզբը, վերջը մերժվել է (նշվում է օրը, ամիսը, տարին)

9.

Արդյունքներ

9.1

Աշխատանքի տեղավորում (նշվում է օրը, ամիսը, տարին), գործատուն, պաշտոնը

ա. գործակալության միջնորդությամբ,

բ. զբաղվածության կարգավորման ծրագրերի արդյունքում

9.2

Ինքնազբաղվածության ապահովում՝ ծրագրի արդյունքում, նշվում է ձեռնարկատիրական գործունեության իրավա-կազմակերպական ձևը, անվանումը, ձեռնարկատիրական գործունեություն սկսելու օրը, ամիսը, տարին

9.3

Հանվել է հաշվառումից (նշվում է օրը, ամիսը, տարին), պատճառը

 

Գործակալության աշխատող   _________________                        ____________________

                                                       (ստորագրությունը)                                   (անունը, ազգանունը)

Գործակալության պետ            _________________                        ____________________

                                                        (ստորագրությունը)                                   (անունը, ազգանունը)

 

                                                   «_____» _____________ 201 թ.

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ

      

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ա. ԾԱՏՐՅԱՆ

 

 

     

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի

2014 թվականի հուլիսի 16-ի թիվ 3-Ն հրամանի

Մասնագիտական ուսուցման կազմակերպման մասին հայտ

20  թ.--------------------------------- ամսվա համար

___________________________________________________________________

(գործակալության անվանումը)

 

Հ/Հ

Մասնագիտական ուսուցման մեջ ընդգրկվելու ցանկություն հայտնած անձի

Ընտրված մասնագիտական ուսուցման

Անունը, ազգանունը

Հանրային ծառայության համարանիշը, իսկ այն չունենալու դեպքում հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը

Հեռախոսա-համարը

Նշել խումբը` գործազուրկ, այդ թվում հաշմանդամ, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձ

Անվա-նումը

Տեսակը`վերամասնագի-տացում, որակավորման բարձրացում, նախնական մասնագիտական պատրաստում և արհեստագործական ուսուցման դասընթաց

1

2

3

4

5

6

7

                        

 

Գործակալության աշխատող            _____________________        _____________________

                                                               (ստորագրությունը)                    (անունը, ազգանունը)

«-------» ---------------- 20    թ.

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ

      

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ա. ԾԱՏՐՅԱՆ

 

 

     

Հավելված N 3

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի

2014 թվականի հուլիսի 16-ի թիվ 3 -Ն հրամանի

 

Ու ղ ե գ ի ր թիվ _____

մասնագիտական ուսուցման

 

Տրվում է քաղաքացի ________________________________________________________________- ին

                                                                                                    (անունը, հայրանունը, ազգանունը)

մասնակցելու_____________________________________________________________________ - ում

                                                                         (կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը)

կազմակերպված նախնական մասնագիտական պատրաստման և արհետսագործական ուսուցման դասընթաց,

վերամասնագիտացման և որակավորման բարձրացման դասընթացին (նշել)_________________________

                                                                                                                                                                        (մասնագիտության անվանումը)         

___________________________________________________________________ մասնագիտությամբ

 

դասընթացների սկիզբը` «_____»______________20   թվականի

դասընթացների ավարտը` «_____»______________20   թվականի:

 

Գործակալության աշխատող                        _____________________                                      ______________

                                                                          (ստորագրությունը)                                            (անունը, ազգանունը)

«___»___________20    թվականի

 

-------------------------------------------------------կտրման գիծ------------------------------------------------------------------

 

Կտրոն թիվ __ուղեգրի

Քաղաքացի_________________________________________________________________________-ը

                                                                        (անունը, հայրանունը, ազգանունը)

1. ընդգրկվել է մասնագիտական ուսուցման դասընթացում`                   «____»________20   թվականի

2. չի ընդգրկվել մասնագիտական ուսուցման դասընթացում______________________________________

___________________________________________________________________________________

                                                                          (նշել պատճառը)

 

Խնդրվում է ուսումնական տեղը զբաղեցնելու համար ուղարկել (չուղարկել) այլ ունկնդիր:

 

Կազմակերպության ղեկավար         __________________                             _______________________________

                                                            (ստորագրություն)                                            (անունը, ազգանունը)

«____»____________ 20   թվականի

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ

      

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Ա. ԾԱՏՐՅԱՆ