Համարը 
N 110-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.03.23/04(194)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.03.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
14.03.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 395 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«14» մարտի 2012թ.

N 110-Ն

ք.Ստեփանակերտ

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 395 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 17.05.2016 N 243-Ն)

 

Համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ, 10-րդ, 22-27-րդ հոդվածների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ., լրաց. 17.05.2016 N 243-Ն)

1. Սահմանել, որ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմինը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունն է:

(1-ին կետը փոփ. 25.04.2014 N 257-Ն, լրաց. 17.05.2016 N 243-Ն, փոփ. 11.04.2018 N 242-Ն, 14.09.20 N 442-Ն)

2. Հաստատել`

1) առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները վճարելու համար գործատուի ծախսած դրամական միջոցները փոխհատուցելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ձևը` համաձայն N 4 հավելվածի.

5) ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լրացման ու տրամադրման կարգը` համաձայն N 5 հավելվածի.

6) օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման համար հիմք համարելու կարգը` համաձայն N 6 հավելվածի.

7) ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստն ստացողի մահվան պատճառով չստացված նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը` համաձայն N 7 հավելվածի.

8) հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վարձու աշխատողին վճարված մայրության նպաստը վերահաշվարկելու և ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը կատարելու կարգը` համաձայն N 8 հավելվածի.

9) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին ավելի վճարված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարների հետպահումը կատարելու և պակաս վճարված նպաստի գումարը վճարելու կարգը` համաձայն N 9 հավելվածի:

(2-րդ կետը լրաց., փոփ., խմբ. 17.05.2016 N 243-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 31-ի «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 395 որոշումը:

4. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«14» մարտի 2012թ. N 110-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

 

Տուբերկուլյոզ

Հետինֆարկտային վիճակներ

Ստամոքսի, տասներկումատնյա աղիքի հետվիրահատական վիճակներ

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«14» մարտի 2012թ. N 110-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

I. ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված` վարձու աշխատողին տրվող ժամանակավոր անաշխատունակության նպաստը (այսուհետ` անաշխատունակության նպաստ) և մայրության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` հիմք ընդունելով բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը (այսուհետ` անաշխատունակության թերթիկ): Սույն կարգը չի կարգավորում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` չաշխատող (վարձու աշխատող և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող) կանանց մայրության նպաստ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

2. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է յուրաքանչյուր գործատուն: Եթե վարձու աշխատողը միաժամանակ նաև անհատ ձեռնարկատեր (այսուհետ` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ) է, ապա անաշխատունակության նպաստը, անկախ այլ գործատուների կողմից նպաստ նշանակելու և վճարելու հանգամանքից, հաշվարկում, նշանակում և վճարում է նաև Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)` սոցիալական ապահովության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային բաժինների (այսուհետ` տարածքային բաժին) միջոցով:

(2-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն, 14.09.20 N 442-Ն)

3. Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը վճարվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խումբ սահմանելու (խումբը վերանայելու) կամ աշխատանքից ազատվելու, կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվելու օրը՝ անկախ աշխատանքային պայմանագիրը լուծվելու հանգամանքից:

4. Ժամանակավոր անաշխատունակության երկրորդից վեցերորդ աշխատանքային օրերի համար անաշխատունակության նպաստը վճարվում է գործատուի, իսկ յոթերորդ աշխատանքային օրվանից սկսած` Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Սույն կարգի 3-4-րդ կետերի դրույթները ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի համար կիրառվում են մեկ անգամ` անկախ ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված անաշխատունակության թերթիկների թվից:

(4-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

5. Գործատուն անաշխատունակության նպաստը հաշվարկում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային (ընդհանուր հանգստյան օրեր չհանդիսացող) օրերի համար: Անաշխատունակության նպաստը հաշվարկելիս ընդհանուր հանգստյան օրեր են համարվում կազմակերպության կամ տվյալ վարձու աշխատողի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 155-րդ հոդվածի համաձայն սահմանված հանգստյան օրերը:

6. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ոչ աշխատանքային տոնական և հիշատակի օրերի համար անաշխատունակության նպաստ վճարվում է, եթե այդ օրերը չեն համընկնում ընդհանուր հանգստյան օրերի հետ:

7. Եթե աշխատանքային օրը Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ տեղափոխվել է ընդհանուր հանգստյան օր, ապա ընդհանուր հանգստյան օրը դիտարկվում է որպես աշխատանքային օր, իսկ տեղափոխված աշխատանքային օրը` ընդհանուր հանգստյան օր:

(7-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

8. Վարձու աշխատողին տրվող մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար: Օրենքի 13-րդ հոդվածով սահմանված` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ) գտնվելու դեպքում մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է մայրության նպաստ վճարելու մասին գործատուի անհատական իրավական ակտի հիման վրա:

(8-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

9. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի (այդ թվում` միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) մայրության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է հիմնական աշխատավայրի գործատուն: Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդ տալու մասին անհատական իրավական ակտ ընդունելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է համարվում անաշխատունակության թերթիկը, իսկ այլ գործատուների համար` անաշխատունակության թերթիկի՝ սույն կարգի 19-րդ կետով սահմանված լուսապատճենը:

10. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողի (այդ թվում` միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի այն օրվանից, երբ վարձու աշխատողը բոլոր գործատուների մոտ գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում (միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսանալու դեպքում` նաև ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը):

11. Եթե անաշխատունակության թերթիկը ներկայացվել է օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում, ապա գործատուն հղիության և ծննդաբերության արձակուրդը տրամադրում է սկսած այն օրվանից, երբ վարձու աշխատողը չի ներկայացել աշխատանքի, բայց ունեցել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք:

12. Անաշխատունակության նպաստը և մայրության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում են սույն կարգով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` մինչև առաջիկա աշխատավարձը վճարելու օրը:

13. Անաշխատունակության և մայրության նպաստների գումարից եկամտային հարկը հաշվարկվում է «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված չափով և կարգով:

14. Վարձու աշխատողը`

1) անաշխատունակության նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու համար գործատուին է ներկայացնում`

ա. բժշկական հաստատության տված անաշխատունակության թերթիկը (օրենքով սահմանված դեպքում` անաշխատունակության թերթիկի՝ սույն կարգի 19-րդ կետով սահմանված լուսապատճենը),

բ. մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու հետևանքով ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ ստանալու դեպքում` առողջարանային ուղեգրի լուսապատճենը,

գ. առողջարանային բուժման նպաստի դեպքում` առողջարանային ուղեգրի լուսապատճենը.

2) մայրության նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու համար հիմնական աշխատավայրի գործատուին է ներկայացնում`

ա. բժշկական հաստատության տված անաշխատունակության թերթիկը,

բ. եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է 12 ամսվանից` օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված տեղեկանքը.

3) համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու համար հիմնական աշխատավայրի գործատուին, բացի սույն կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերից, ներկայացնում է`

ա. այլ գործատուի տված փաստաթուղթը (տեղեկանքը կամ հղիության և ծննդաբերության արձակուրդ տրամադրելու հրամանի քաղվածքը) հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի մասին (գործատուի տված փաստաթղթում ներառվում են աշխատանքային պայմանագրի տեսակը (որոշակի կամ անորոշ ժամկետով կնքված), պայմանագիրը կնքելու օրը, ամիսը, տարեթիվը, իսկ եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել է որոշակի ժամկետով, նաև պայմանագրի ժամկետի ավարտը՝ անկախ լուծվելու հանգամանքից), ինչպես նաև տարածքային բաժնի տված` օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տեղեկանքը,

բ. եթե հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողն այլ գործատուի մոտ գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այլ գործատուի տված տեղեկանքը խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ վարձու աշխատողի համար սահմանած (անկախ հաշվարկվելու հանգամանքից) կամ հաշվարկված հիմնական աշխատավարձի չափի մասին,

գ. ըստ անհրաժեշտության (եթե ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու օրվա դրությամբ վարձու աշխատողը նաև անհատ ձեռնարկատեր է)` հարկային մարմնի տված, որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ, իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած լինելու և ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու դեպքին նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի (եկամտային հարկի) մասին տեղեկանքը` համաձայն սույն կարգով սահմանված ձևի:

(14-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

15. Օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ մասերով սահմանված տեղեկանքները ստանալու համար տարածքային բաժին է ներկայացվում`

1) դիմում, որում նշվում են վարձու աշխատողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, գործատուի (գործատուների) նույնականացման տվյալները (անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը), որի (որոնց) վճարած եկամուտների մասին տեղեկանքը ցանկանում է ստանալ.

2) վարձու աշխատողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը (եթե դիմումում չի նշվել վարձու աշխատողի հանրային ծառայությունների համարանիշը).

3) անաշխատունակության թերթիկի՝ սույն կարգի 19-րդ կետով սահմանված լուսապատճենը:

16. Սույն կարգի 15-րդ կետով սահմանված դիմումը կարող է ներկայացնել նաև այլ անձ: Այդ դեպքում, բացի սույն կարգի 15-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև դիմողի անձնագիրը, ինչպես նաև վարձու աշխատողի կողմից ստորագրված լիազորագիր:

17. Տարածքային բաժինը օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ մասերով սահմանված՝ այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկանքը դիմումատուին տրամադրում է՝ հիմք ընդունելով հարկային մարմնից ստացված տեղեկատվությունը: Տեղեկանքը տրամադրվում է փոստային առաքմամբ կամ առձեռն (ստորագրությամբ) վարձու աշխատողին կամ նրա լիազորած անձին տրամադրելու միջոցով: Տեղեկանքում նշվում է.

1) վարձու աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը (հայրանունը` առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը.

2) հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողի համար այլ գործատուի հաշվարկված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները՝ ըստ հաշվարկային ժամանակահատվածի ամիսների և դիմումում նշված գործատուների.

3) եթե վարձու աշխատողը հաշվարկային ժամանակահատվածում գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում՝ խնամքի արձակուրդի ժամանակահատվածի սկիզբը և ավարտը` ըստ դիմումում նշված գործատուների.

4) եթե վարձու աշխատողը հաշվարկային ժամանակահատվածում գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ կամ հղիության և ծննդաբերության արձակուրդում՝ ժամանակավոր անաշխատունակության կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի սկիզբը և ավարտը, այդ ժամանակահատվածի համար վճարված անաշխատունակության (մայրության, իսկ մինչև 2016 թվականի հունվարի 1-ը` հղիության և ծննդաբերության) նպաստի գումարը:

18. Գործատուն լրացնում է անաշխատունակության թերթիկի (սույն կարգով նախատեսված դեպքում` անաշխատունակության թերթիկի լուսապատճենի) համապատասխան տողերը և ներկայացված փաստաթղթերի հիման վրա նշանակում է անաշխատունակության նպաստը:

19. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի հիմնական աշխատավայրի գործատուն անաշխատունակության թերթիկի հիման վրա նշանակում է անաշխատունակության կամ մայրության նպաստը` մինչև իր կողմից անաշխատունակության թերթիկի համապատասխան տողերը լրացնելը` անաշխատունակության թերթիկի լուսապատճենի առաջին էջում կատարելով «Բնօրինակը գտնվում է___________կազմակերպությունում» գրառումը և ստորագրությամբ հաստատելով (կնիքի առկայության դեպքում` կնքում է) անաշխատունակության թերթիկի լուսապատճենը, որը`

1) այլ գործատուի կամ տարածքային բաժնի համար հիմք է տվյալ վարձու աշխատողին անաշխատունակության նպաստ նշանակելու համար.

2) այլ գործատուի համար հիմք է վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդ ձևակերպելու համար.

3) ըստ անհրաժեշտության` վարձու աշխատողը ներկայացնում է սույն կարգի 15-րդ կետով սահմանված կարգով տեղեկանքներն ստանալու համար:

20. Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը և մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկուերորդ ամսվա 1-ից մինչև ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (հաշվարկված) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:

21. Սույն կարգի իմաստով վարձու աշխատողին վճարված եկամուտ (այսուհետ` եկամուտ) են համարվում`

1) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները.

2) անաշխատունակության և մայրության (մինչև 2016 թվականի հունվարի 1-ը` հղիության և ծննդաբերության) նպաստները:

(21-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

22. Սույն կարգի 21-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անաշխատունակության կամ մայրության (մինչև 2016 թվականի հունվարի 1-ը` հղիության և ծննդաբերության) նպաստի՝ հաշվարկային ժամանակահատված ներառված օրերի համար հաշվարկված չափը որոշելու համար անձին վճարված անաշխատունակության կամ մայրության (մինչև 2016 թվականի հունվարի 1-ը` հղիության և ծննդաբերության) նպաստի ընդհանուր գումարը բաժանվում է ժամանակավոր անաշխատունակության (հղիության և ծննդաբերության արձակուրդի) ժամանակահատվածի օրացուցային օրերի թվի վրա և բազմապատկվում է հաշվարկային ժամանակահատվածի ու ժամանակավոր անաշխատունակության (հղիության և ծննդաբերության արձակուրդի) ժամանակահատվածի համընկնող օրացուցային օրերի թվով:

23. Եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև վարձու աշխատողի` խնամքի արձակուրդում գտնվելու ամիսներ, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի պաշտոնի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված (անկախ հաշվարկվելու հանգամանքից) կամ հաշվարկված հիմնական աշխատավարձը:

(23-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

24. Անաշխատունակության նպաստի և մայրության նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս գործատուն հաշվառում է հաշվարկային ժամանակահատվածի համար (անկախ այդ ժամանակահատվածում իր և վարձու աշխատողի աշխատանքային հարաբերությունների անընդհատությունից) միայն իր կողմից վարձու աշխատողին վճարած (հաշվարկած) եկամուտը՝ բացառությամբ օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ մասերով սահմանված դեպքերի:

25. Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հիմնական աշխատավայրի գործատուն օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում հաշվարկային ժամանակահատվածի համար այլ գործատուի (որի հետ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողը գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ) վճարած եկամուտը հաշվառում է` անկախ տվյալ ժամանակահատվածում այդ գործատուի և վարձու աշխատողի աշխատանքային հարաբերությունների անընդհատությունից:

26. Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը հաշվարկվում է սույն կարգի համաձայն հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսից: Եթե միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) տասնապատիկը, ապա անաշխատունակության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկից:

27. Մայրության նպաստ նշանակելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է 12 ամսից, ապա նրա միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս օրենքով սահմանված կարգով հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում` մինչև մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատանքի անցնելը նրան այլ գործատուի վճարած եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվել:

28. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հիմնական գործատուն եկամտում հաշվառում է նաև՝

1) հաշվարկային ժամանակահատվածի համար այլ գործատուի (գործատուների) կողմից հաշվարկած եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է.

2) եթե վարձու աշխատողը հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի մոտ գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում՝ խնամքի արձակուրդի՝ հաշվարկային ժամանակահատվածի հետ համընկնող յուրաքանչյուր ամսվա հաշվով այլ գործատուի կողմից վարձու աշխատողի համար սահմանած օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված հիմնական աշխատավարձի չափով գումար.

3) ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվան նախորդող տարվա՝ օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ հանդիսացել է նաև ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ և ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը:

29. Սույն կարգի 28-րդ կետի 1-2-րդ ենթակետերում նշված՝ միջին ամսական աշխատավարձում հաշվառվող գումարը համամասնորեն նվազեցվում է, եթե համաձայն ներկայացված տեղեկատվության՝

1) վարձու աշխատողն այլ գործատուի հետ կնքել է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր և որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվում է ավելի վաղ, քան հղիության և ծննդաբերության արձակուրդը (անկախ պայմանագիրը լուծելու հանգամանքից).

2) գործատուի հետ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է մինչև աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը, բայց հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում.

3) այլ գործատուի հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտը:

30. Սույն կարգի 29-րդ կետում նշված համամասնությունը որոշվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի առաջին օրվանից մինչև աշխատանքային պայմանագիրը լուծելու կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտի կամ ժամկետից շուտ լուծելու օրն ընկած ժամանակահատվածի օրերի թիվը հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրերի թվին բաժանելու միջոցով:

31. Վարձու աշխատողի (այդ թվում` միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) մայրության նպաստը հաշվարկվում է սույն կարգի համաձայն հաշվարկված միջին ամսական աշխատավարձից: Եթե վարձու աշխատողի` սույն կարգի համաձայն հաշվարկված միջին ամսական աշխատավարձը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից: Եթե այդ աշխատավարձը պակաս է 69 620 ՀՀ դրամից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է 69 620 ՀՀ դրամից:

32. Եթե գործատուն (մայրության նպաստի դեպքում` հիմնական աշխատավայրի) օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտավորությունից, ապա անաշխատունակության նպաստի` Արցախի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները և մայրության նպաստը վարձու աշխատողին նշանակում և վճարում է լիազոր մարմինը՝ հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը: Եթե հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուն (այդ թվում` հիմնական աշխատավայրի) իր հայեցողությամբ, «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, հանդես է գալիս որպես հարկային գործակալ, ապա վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը կամ մայրության նպաստը նշանակում և վճարում է գործատուն (այդ թվում` հիմնական աշխատավայրի)` ընդհանուր հիմունքներով:

(32-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

 

II. ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԻՆ ՏՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

33. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին տրվող անաշխատունակության նպաստը կամ մայրության նպաստը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում հաշվարկում, նշանակում և վճարում է լիազոր մարմինը` գործակալության տարածքային բաժինների միջոցով: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողին տրվող անաշխատունակության նպաստը հաշվարկվում է ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձանց համար սահմանված ընդհանուր հիմունքներով:

34. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին անաշխատունակության նպաստը կամ մայրության նպաստը վճարվում է օրենքով սահմանված ժամանակաշրջանի բոլոր օրացուցային օրերի համար, սակայն մինչև օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելը (բացառությամբ ժամանակավոր դադարեցման): Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին անաշխատունակության նպաստ կամ մայրության նպաստ չի վճարվում, եթե ժամանակավոր անաշխատունակությունը ծագել է օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումից (այդ թվում` ժամանակավոր դադարեցումից) հետո: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում՝ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու օրվանից: Անհատ ձեռնարկատիրոջ ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու օրը գործունեությունը դադարեցնելու պետական գրանցման օրն է, ժամանակավոր դադարեցման օրը` իր հաշվառման վայրի հարկային տեսչություն ներկայացրած` անորոշ կամ որոշակի ժամկետով գործունեություն չիրականացնելու (գործատու չհանդիսանալու` վարձու աշխատող չունենալու և ֆիզիկական անձանց աշխատանքը, ծառայությունները փաստացի չօգտագործելու, ինչպես նաև` որպես հարկային գործակալ ֆիզիկական անձանց կամ ոչ ռեզիդենտ կազմակերպություններին եկամուտներ փաստացի չվճարելու) մասին հայտարարությունում նշված օրը:

35. Լիազոր մարմինը, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նպաստ վճարելիս, եկամտային հարկը հաշվարկում և գանձում է հարկային գործակալի կողմից եկամտային հարկը հաշվարկելու և գանձելու համար սահմանված կարգով:

36. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձն իրեն տրվող անաշխատունակության նպաստը կամ մայրության նպաստը նշանակելու և վճարելու համար իր պետական գրանցման վայրի տարածքային բաժին է ներկայացնում`

1) դիմում, որում նշվում են դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն և հարկ վճարողի հաշվառման համարը, բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցել անաշխատունակության կամ մայրության նպաստի գումարը.

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, բժշկական հաստատության տված անաշխատունակության թերթիկը (օրենքով սահմանված դեպքում` անաշխատունակության թերթիկի լուսապատճենը).

3) հարկային մարմնի տված` ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու օրվա դրությամբ, որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ, իր գործունեությունը դադարեցրած լինելու և ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու դեպքին նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի (եկամտային հարկի) մասին տեղեկանքը` համաձայն սույն կարգով սահմանված ձևի.

4) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի դեպքում` հիվանդ երեխայի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը, իսկ մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման դեպքում` նաև առողջարանային ուղեգրի լուսապատճենը:

37. Լիազոր մարմինը, հիմք ընդունելով ներկայացրած փաստաթղթերը, դրանք ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում հաշվարկում, նշանակում և վճարում է անաշխատունակության կամ մայրության նպաստ: Եթե ներկայացված փաստաթղթերը բավարար չեն անաշխատունակության կամ մայրության նպաստ նշանակելու համար, կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը միաժամանակ նաև վարձու աշխատող է, ապա անաշխատունակության նպաստ կամ մայրության նպաստ չնշանակելու որոշման մասին պատշաճ կարգով տեղեկացնում է դիմումատուին` նշելով պատճառները: Եթե անաշխատունակության նպաստ կամ մայրության նպաստ չնշանակելու պատճառները վերացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում, ապա դիմելու օր (սույն կետում նշված մեկամսյա ժամկետը կիրառելու առաջին օր) է համարվում այդ փաստաթղթերը ներկայացնելու դիմումը լիազոր մարմին ներկայացնելու օրը:

38. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի անաշխատունակության նպաստը կամ մայրության նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով` սույն կարգի 36-րդ կետի 1-ին ենթակետում նշված բանկային հաշվի համարին փոխանցելու միջոցով:

39. Լիազոր մարմինը, մինչև յուրաքանչյուր ամսվա տասնհինգերորդ աշխատանքային օրը, նախորդ ամսվա ընթացքում իր նշանակած (հաշվարկած, վերահաշվարկած) նպաստների վերաբերյալ հարկային մարմին է ներկայացնում հետևյալ տեղեկատվությունը`

1) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի և հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուի վարձու աշխատողի ազգանունը, անունը, հարկ վճարողի հաշվառման համարը, անձնագրի սերիան ու համարը, գրանցման վայրի հասցեն, հանրային ծառայությունների համարանիշը.

2) ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի սկիզբը և վերջը, ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա (հաշվարկային ժամանակահատվածի)` օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի չափը, հաշվարկված նպաստի չափը:

40. Հարկային մարմինը սույն կարգի 39-րդ կետով սահմանված տեղեկատվությունն արտացոլում է համապատասխան տեղեկատվական բազայում:

41. Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի (այդ թվում` միաժամանակ վարձու աշխատող հանդիսացող) միջին ամսական եկամտի 80 տոկոսը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը, ապա անաշխատունակության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից: Եթե այդ եկամուտը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը, լիազոր մարմինը մայրության նպաստը հաշվարկում է նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից:

42. Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը չունի ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտ կամ միջին ամսական եկամուտը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից, ապա լիազոր մարմինը մայրության նպաստը հաշվարկում է 69 620 ՀՀ դրամից:

 

III. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

43. Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության (այսուհետ` վարչություն) քրեակատարողական հիմնարկում (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ) գտնվող ազատազրկված դատապարտյալի (այսուհետ` դատապարտյալ) համար հաշվարկվում և վճարվում են միայն հիվանդության, մայրության նպաստներ` ընդհանուր հիմունքներով:

(43-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

44. Դատապարտյալին անաշխատունակության թերթիկ տալիս է քրեակատարողական հիմնարկի կամ քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող առողջապահական կազմակերպությունը:

45. Տևական հիվանդության դեպքում դատապարտյալը բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրվում ժամանակավոր անաշխատունակությունն սկսելու օրվան հաջորդող ութսուներորդ օրը (ոչ աշխատանքային օր լինելու դեպքում դրան նախորդող աշխատանքային օրը)` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(45-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

 

IV. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

46. Եթե ժամանակավոր անաշխատունակության նպաստի կամ մայրության նպաստի (հղիության և ծննդաբերության արձակուրդի) իրավունքն առաջացել է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը, ապա անաշխատունակության (մայրության) նպաստը և այն հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում են մինչև «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ‑71-Ն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով (պայմաններով):

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ

 

 

 

Ձև

 

_____________________________________________________________________________

(Հարկային ստորաբաժանման անվանումը)

 

ՏԵՂԵԿԱՆՔ N______________ _____________ 20__թ.

 

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻՆ ՆԱԽՈՐԴՈՂ ՏԱՐՎԱ՝ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԵԿԱՄՏԻ ԵՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

2. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

3. Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը

 

4. Հանրային ծառայությունների համարանիշը

կամ հանրային ծառայությունների համարանիշ

չստանալու մասին տեղեկանքի համարը

 

5. Պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը

 

6. Գործունեությունը սկսելու (վերսկսելու) օրը,

ամիսը, տարեթիվը

 

7. Հաշվետու ժամանակաշրջանը (ժամանակավոր

անաշխատունակության դեպքին նախորդող տարին)

 

8. Ընթացիկ տարում ձեռնարկատիրական գործունեությունը

ժամանակավորապես դադարեցնելու օրը, ամիսը

 

9. Ընթացիկ տարում ձեռնարկատիրական գործունեությունը

դադարեցնելու օրը, ամիսը

 

10. Հաշվետու ժամանակաշրջանի եկամտային հարկի

հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի (բացառությամբ

«Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով

սահմանված եկամուտների) չափը

 

11. «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով

սահմանված դրույքաչափով եկամտային հարկ վճարելու

դեպքում հաշվետու ժամանակաշրջանում`

 

ա. վճարված եկամտային հարկի գումարը (թվերով և տառերով)

 

բ. եկամտային հարկ վճարած ամիսների թիվը

 

12. Անձի` տեղեկանքի համար դիմելու օրվա դրությամբ

հարկային պարտավորությունները կատարած լինելու

կամ չլինելու մասին նշումը

 

Սպասարկող ստորաբաժանման պետ _______________________________

                                                                       (անունը, ազգանունը, ստորագրությունը)

Կատարող _________________________ Կ.Տ.

                     (անունը, ազգանունը, ստորագրությունը) 

(Հավելված N 2-ը խմբ. 17.05.2016 N 243-Ն, փոփ. 11.04.2018 N 242-Ն, 14.09.20 N 442-Ն)

 

 

 

Հավելված N 3

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«14» մարտի 2012թ. N 110-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԾԱԽՍԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ

 

1. Գործատուն վարձու աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների (այսուհետ` նպաստ) Արցախի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարը վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի հաշվին` վճարված նպաստի գումարի չափով նվազեցնելով տվյալ ամսվա համար վճարվող եկամտային հարկի գումարները:

(1-ին կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

2. Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի գումարները բավարար չեն նպաստը վճարելու համար, ապա գործատուն նպաստի` Արցախի Հանրապետության պետական բյուջեի հաշվին վճարվող գումարների պակասող մասը (այսուհետ` գործատուին փոխհատուցման ենթակա գումար) վճարում է իր միջոցներից, որը գործատուին փոխհատուցում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):

(2-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն, 14.09.20 N 442-Ն)

3. Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից գործատուին փոխհատուցման ենթակա գումարը վճարվում է հարկային մարմին ներկայացված տեղեկանքի (համաձայն ձևի) հիման վրա` դրան կցելով հաշվետու ամսվա ընթացքում վճարված նպաստների նշանակման և վճարման համար հիմք հանդիսացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկների լուսապատճենները:

(3-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

4. Հարկային մարմինը տասը օրացուցային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը, նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման համապատասխանությունն օրենքին, հաստատում (կնքում) է տեղեկանքը և վերադարձնում գործատուին` սույն կարգով սահմանված դեպքում նշելով փոխհատուցման ենթակա գումարը կամ գրավոր մերժում է տեղեկանքը հաստատելը` նշելով մերժման պատճառը և գործատուի հետագա գործողությունները:

5. Տեղեկանքը հաստատելը մերժվում է, եթե`

1) փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները թերի են.

2) տեղեկանքում ներկայացված տեղեկություններում առկա է թվաբանական սխալ.

3) նպաստը հաշվարկվել, նշանակվել և վճարվել է Արցախի Հանրապետության օրենսդրության խախտմամբ կամ նպաստի հաշվարկման մեջ առկա է թվաբանական սխալ, և հարկային մարմնի կողմից կատարված վերահաշվարկի արդյունքում պարզվում է, որ առկա չէ փոխհատուցման ենթակա գումար կամ առկա է այլ գումար:

(5-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

6. Սույն կարգի 5-րդ կետի 1-2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում` մերժման հիմքերը վերացվելուց ու հարկային մարմին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց հետո հինգ օրացուցային օրվա ընթացքում հարկային մարմինը հաստատում (կնքում) ու գործատուին է վերադարձնում տեղեկանքը:

7. Գործատուն հարկային մարմնի հաստատած (կնքած) տեղեկանքը ներկայացնում է լիազոր մարմին:

8. Լիազոր մարմինը, հաստատած (կնքած) տեղեկանքը ներկայացվելուց հետո մեկ ամսվա ընթացքում, գործատուին փոխհատուցման ենթակա գումարը փոխանցում է նրա բանկային հաշվեհամարին:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ

 

 

 

Ձև

 

 

Փաստաթղթի հերթական համարը _________

_____________ 20 ____ թ.

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

2. Կազմակերպության անվանումը (անհատ

ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

3. Գտնվելու (բնակության) վայրը

 

4. Հեռախոսահամարը

 

5. Նպաստը վճարելու ամսաթիվը (օրը,

ամիսը, տարեթիվը)

 

6. Տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային

հարկի գումարը, որի հաշվին վճարվել են

ժամանակավոր անաշխատունակության և

մայրության նպաստները (թվերով և տառերով)

 

7. Արցախի Հանրապետության պետական

բյուջեի միջոցների հաշվին վճարման ենթակա (վճարված)

ժամանակավոր անաշխատունակության և մայրության

նպաստների հանրագումարը (թվերով և տառերով), այդ թվում`

 

ա. մայրության նպաստ (թվերով և տառերով)

 

բ. ժամանակավոր անաշխատունակության նպաստներ

(թվերով և տառերով)

 

8. Փոխհատուցման ենթակա գումարը (թվերով և տառերով)

 

 

Առդիր ________ թերթ      _______  _________________20 _____ թ.

 

Կազմակերպության ղեկավար կամ անհատ ձեռնարկատեր _____________________________ Կ.Տ.

                                                                                                                                       (անունը, ազգանունը, ստորագրությունը)

Ուսումնասիրվել է ներկայացված տեղեկատվությունը և նպաստի հաշվարկման համապատասխանությունն օրենքին:

 

Գործատուին փոխհատուցման ենթակա գումարի չափը կազմում է________________ՀՀ դրամ:

                                                                                                           (թվերով և տառերով)

Սպասարկող ստորաբաժանման մասնագետ ______________________________________________ Կ.Տ.

                                                                                                        (անունը, ազգանունը, ստորագրությունը)                                            

Սպասարկող ստորաբաժանման պետ ____________________________________________________

                                                                                                  (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

____ _____________________ 20 ___ թ.

(Ձևը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

(Հավելված N 3-ը խմբ. 17.05.2016 N 243-Ն, փոփ. 11.04.2018 N 242-Ն, 14.09.20 N 442-Ն)

 

 

 

Հավելված N 4

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«14» մարտի 2012թ. N 110-Ն որոշման

 

ՁԵՎ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ

 

 Սերիա_____ N_________

 

ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿ

 

ՆԱԽՆԱԿԱՆ - ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ N_________________________ ԹԵՐԹԻԿԻ

                       (համապատասխանն ընդգծել)

ՏՐՎԱԾ Է________________________ 20   թ.

                    (ամսաթիվը, ամիսը)

Հիվանդության պատմություն (քարտ) N _________

 

__________________________________________________________________Կ.Տ

                       (թերթիկը տրամադրող բժշկի պաշտոնը, ազգանունը և ստորագրությունը)

_______________________________________________________________________

                                                     (բուժհիմնարկի անվանումն ու գտնվելու վայրը)

 

 

(անաշխատունակի ազգանունը, անունը, հայրանունը)

 

 

 

(Ծննդյան օրը, ամիսը, տարին)

 

 

 

 

 

 

 

 

 

 

(հանրային ծառայությունների համարանիշը)

_________________________________________________________________

                                                      (բնակության վայրը)

ՀԱՏՄԱՆ ԳԻԾ

_________________________________________________________________
ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿ Սերիա ____N______ Բուժհիմնարկի Կ.Տ.
 

ՆԱԽՆԱԿԱՆ - ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ N______________________ ԹԵՐԹԻԿԻ

                             (համապատասխանն ընդգծել)

_________________________________________________________________

                                             (բուժհիմնարկի անվանումն ու գտնվելու վայրը)

Տրված է __________________20___ թ.
                        (ամսաթիվը, ամիսը)

 

 

անաշխատունակի ազգանունը, անունը, հայրանունը

 

 

 

 

(Ծննդյան օրը, ամիսը, տարին)

 

 

 

 

 

 

 

 

 

 

(հանրային ծառայությունների համարանիշը)

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Անաշխատունակության պատճառը  հիվանդություն

 առողջարանային բուժում

                                                        հղիության և ծննդաբերության արձակուրդ

  հիվանդի խնամք  պրոթեզավորում
_______________________________________________________________________

                                                                       (համապատասխանը նշել)

_______________________________________________________________________

            (խնամքի անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության

                        դեպքում նշել հիվանդի ա.ա.հ., ծննդյան օրը, ամիսը, տարին և ախտորոշումը)

 

Ռեժիմ

□ ամբուլատոր

□ ստացիոնար

_____________________

(համապատասխանը նշել)

Նշում՝ ռեժիմի խախտման մասին

 

Բուժող բժշկի ստորագրությունը

Ստացիոնարում գտնվելու ժամանակահատվածը

20__թ. _____-ի __-ից մինչև 20__թ.___-ի __-ը

Ուղարկված է ԲՍՓՀ «___» _______ 20 __թ.

Ուղեգրած բժիշկ _____________________Կ.Տ.

                            (ԱԱՀ, ստորագրությունը)

 

ԲՍՓՀ եզրակացությունը _____________ _______________________ Կ.Տ.

    (ԱԱՀ, ստորագրությունը)

 

Գլխավոր բժշկի ստորագրությունը __________

Կ.Տ.

 

ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ

ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐԱԾ ԱՆՁԻ (ԱՆՁԱՆՑ)

սկիզբը (օրը,

ամիսը, տարին)

վերջը (օրը, ամիսը,

տարին` բառերով)

պաշտոնը և ա.ա.հ.

ստորագրությունը

       
       

ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ___________________________________________________________

                                    (ամսաթիվը և ամիսը՝ բառերով կամ այլ նշումներ) (բժշկի պաշտոնը, ազգանունը և ստորագրությունը)

 

ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿ     Սերիա _____N________

                                                                                                    Կ.Տ.

_______________________________________________________________________________

 

ԼՐԱՑՎՈՒՄ Է ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ (ՄԻԱՅՆ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻ ԴԵՊՔՈՒՄ)

_______________________________________________________________________________

 

 Բացակայել է___________ -ից___________ -ը (ներառյալ)______________________________

                     օրը, ամիսը, տարին                 օրը, ամիսը, տարին (անմիջական ղեկավարի ա.ա.հ. և ստորագրությունը)

 Աշխատանքային պայմանագրի տեսակը`    Աշխատանքային շաբաթվա տևողությունը

անորոշ ժամկետով

հնգօրյա

 որոշակի ժամկետով

վեցօրյա

(համապատասխանը նշել)

Տվյալ կազմակերպությունում աշխատում է 20 ____թ._______ -ի________ -ից:

 

   

ԹՎԵՐՈՎ

ԲԱՌԵՐՈՎ

1.

Միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար

հիմք հանդիսացող եկամտի չափը (դրամ), այդ թվում`

   

1.1.

նպաստը հաշվարկող գործատուի (մայրության նպաստի դեպքում, ըստ անհրաժեշտության, բոլոր գործատուների)

կողմից վճարված (հաշվարկած) եկամտի չափը (դրամ)

   

1.2.

այլ գործատուի կողմից վճարված (հաշվարկած)

եկամտի չափը (դրամ)

   
  1.3.

Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի եկամտի չափը (դրամ)

   

2.

Միջին ամսական աշխատավարձի չափը (դրամ)

   

3.

Աշխատանքային կամ օրացուցային օրերի քանակը, որոնց համար հաշվարկվել է նպաստը

   

4.

Հաշվարկված (վճարված) նպաստի չափը (դրամ), այդ թվում`

   

4.1.

գործատուի միջոցների հաշվին (դրամ)

   

4.2.

ԱՀ պետական բյուջեի միջոցների հաշվին (դրամ)

   

5

Հաշվարկված եկամտային հարկի չափը (դրամ)

   

 

ԼՐԱՑՎՈՒՄ Է ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ (ՄԻԱՅՆ ԱՁ-Ի ԴԵՊՔՈՒՄ)

_____________________________________________________________________

 

   

ԹՎԵՐՈՎ

ԲԱՌԵՐՈՎ

1.

Միջին ամսական եկամուտը հաշվարկելու համար հիմք հանդիսացած տարեկան եկամտի չափը (դրամ)

   

2.

Հաշվարկված միջին ամսական եկամուտը (դրամ)

   

3.

Օրացուցային օրերի քանակը, որոնց համար հաշվարկվել է նպաստը

   

4.

Հաշվարկված նպաստի չափը (դրամ)

   

 

_______________________________________________________________

 (նպաստի չափը հաշվարկող պաշտոնատար անձի պաշտոնը, ազգանունը և ստորագրությունը)

 

 Կ.Տ.

________________________________________________________________

 

ԼՐԱՑՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿԱՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ ՆՊԱՍՏԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

_________________________________________________________________

 

   

ԹՎԵՐՈՎ

ԲԱՌԵՐՈՎ

1.

Վերահաշվարկված նպաստի չափը, դրամ

   

 

2.

Վերահաշվարկված նպաստից հաշվարկված եկամտային հարկի

չափը (միայն վարձու աշխատողի դեպքում), դրամ

   

3.

Վճարման ենթակա գումարի չափը, դրամ

   

4.

Հետպահվող գումարի չափը, դրամ

    

 

__________________________________________________________________

(նպաստի չափը հաշվարկող պաշտոնատար անձի պաշտոնը, ազգանունը և ստորագրությունը)

 Կ.Տ.

(N 4 հավելվածը փոփ. 25.04.2014 N 257-Ն, խմբ., լրաց., փոփ. 17.05.2016 N 243-Ն, փոփ. 11.04.2018 N 242-Ն)

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ

 

 

 

Հավելված N 5

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«14» մարտի 2012թ. N 110-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ԼՐԱՑՄԱՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են բժշկական հաստատությունների կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկի (այսուհետ` անաշխատունակության թերթիկ) լրացման և տրամադրման կանոնները:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 14-ի N 110-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված ձևի անաշխատունակության թերթիկը քաղաքացու ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաստատող փաստաթուղթ է: 

(2-րդ կետը փոփ. 17.05.2016 N 243-Ն)

3. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը անաշխատունակության թերթիկների ձևաթղթերի տրամադրումն ապահովում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):

(3-րդ կետը փոփ. 25.04.2014 N 257-Ն, փոփ. 17.05.2016 N 243-Ն, փոփ. 11.04.2018 N 242-Ն, 14.09.20 N 442-Ն)

 4. Ամբուլատոր պայմաններում բուժման անհրաժեշտության հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում (այդ թվում` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում) անաշխատունակության թերթիկները տրամադրում են պոլիկլինիկաների, գյուղական բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, առողջության առաջնային պահպանման կենտրոնների, ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային անկախ պրակտիկաների բուժող բժիշկները` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության հիման վրա:

(4-րդ կետը փոփ. 17.05.2016 N 243-Ն, փոփ. 11.04.2018 N 242-Ն)

5. Անաշխատունակության թերթիկները տրամադրվում են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի իրավունք ունեցող անձանց` հետևյալ դեպքերում`

1) հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության.

2) պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության.

3) առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության.

4) հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության.

5) ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտության:

(5-րդ կետը փոփ. 17.05.2016 N 243-Ն)

5.1. Հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ տրվում է նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ չաշխատող, սակայն մայրության նպաստի իրավունք ունեցող անձանց:

(5.1-ին կետը լրաց. 17.05.2016 N 243-Ն, փոփ. 11.04.2018 N 242-Ն)

 

II. ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

 6. Անաշխատունակության թերթիկը, բացառությամբ հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքի, քաղաքացուն տրվում (բացվում) է այն ստանալու համար քաղաքացու դիմելու (ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու) օրը:

(6-րդ կետը փոփ. 17.05.2016 N 243-Ն)

7. Անաշխատունակության թերթիկները լրացվում են հայերեն` ընթեռնելի ձեռագրով, առանց ջնջումների: «Եզրափակիչ ախտորոշում» սյունակում պարտադիր նշվում է հիվանդի ախտորոշումը` ելնելով հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչով սահմանված եզրույթներից՝ այն չփոխարինելով հիվանդության ախտանշաններով կամ համախտանիշներով:

(7-րդ կետը խմբ. 17.05.2016 N 243-Ն)

7.1. Սույն կարգի խախտմամբ լրացված անաշխատունակության թերթիկները համարվում են սխալ լրացված:

(7.1-ին կետը լրաց. 17.05.2016 N 243-Ն)

7.2. Սխալ լրացված և քաղաքացուն չտրված կամ տրված, սակայն նրա կողմից վճարման չներկայացված անաշխատունակության թերթիկն ուղղման ենթակա չէ: Դրա փոխարեն սույն կարգով սահմանված կարգով տրվում է նոր անաշխատունակության թերթիկ:

(7.2-րդ կետը լրաց. 17.05.2016 N 243-Ն)

7.3. Եթե սխալ լրացված և քաղաքացուն տրված անաշխատունակության թերթիկը քաղաքացու կողմից արդեն ներկայացվել է վճարման, ապա կատարված ուղղումները հաստատվում են բժշկական հաստատության կնիքով և տնօրենի ստորագրությամբ՝ նշելով ուղղման հիմքերը:

(7.3-րդ կետը լրաց. 17.05.2016 N 243-Ն)

8. Եթե ամբուլատոր պայմաններում բուժման անհրաժեշտության հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում հիվանդը հոսպիտալացվում է, ապա հիվանդին և (կամ) նրան խնամող անձին տրամադրվում է անաշխատունակության թերթիկ` որպես անաշխատունակության ժամանակահատվածի վերջին օր նշելով հոսպիտալացմանը նախորդող օրը, իսկ աշխատանքի ներկայանալու օրը նշելու համար նախատեսված տողում նշվում է` «Հիվանդը հոսպիտալացվել է»:

(8-րդ կետը փոփ. 17.05.2016 N 243-Ն)

9. 15 օրվանից ավելի տևողությամբ ժամանակավոր անաշխատունակության դեպքում, անաշխատունակ անձի կամ նրան խնամող անձի պահանջով, յուրաքանչյուր տասնհինգերորդ օրվանից հետո ժամանակավոր անաշխատունակության փաստացի օրերի համար տրվում է անաշխատունակության թերթիկ, որի աշխատանքի ներկայանալու օրը նշելու համար նախատեսված տողում կատարվում է «Շարունակելի» նշումը:

(9-րդ կետը խմբ. 17.05.2016 N 243-Ն)

10. Սույն կարգի 9-րդ կետում և 12.1-ին կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերում ժամանակավոր անաշխատունակության յուրաքանչյուր հաջորդ ժամանակահատվածի համար տրվող անաշխատունակության թերթիկում նշվում են նաև նախորդ անաշխատունակության թերթիկի սերիան ու համարը, «Անաշխատունակության սկիզբը» սյունակում` նախորդ անաշխատունակության թերթիկի «Անաշխատունակության վերջը» սյունակում նշված օրվան հաջորդող օրը:

(10-րդ կետը խմբ. 17.05.2016 N 243-Ն)

10.1. Սույն կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 25-րդ և 26-րդ կետերով սահմանված կարգի խախտմամբ լրացված անաշխատունակության թերթիկները չեն համարվում ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի համար տրված (շարունակելի չեն):

(10.1-ին կետը լրաց. 17.05.2016 N 243-Ն)

11. Անաշխատունակության թերթիկը կորցնելու դեպքում` անաշխատունակության թերթիկ տվող մարմինը քաղաքացուն տալիս է կրկնօրինակ` հիմք ընդունելով գործատուի կամ լիազոր մարմնի տված` տվյալ ժամանակահատվածի համար քաղաքացուն ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստ նշանակված չլինելու մասին տեղեկանքը:

(11-րդ կետը փոփ. 17.05.2016 N 243-Ն)

11.1. Տնային կանչի կամ ամբուլատոր այցի հիման վրա անաշխատունակության թերթիկը քաղաքացուն տրվում (բացվում) է մինչև հինգ օրացուցային օրվա համար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատության բուժող բժշկի կողմից, որից հետո անաշխատունակության ժամկետի յուրաքանչյուր երկարաձգում կատարվում է տվյալ հաստատության` սույն կետում նշված հանձնաժողովի, իսկ դրա բացակայության դեպքում տնօրենի համաձայնությամբ` նկարագրելով տվյալ հիվանդության ախտորոշման հիմնավորումը, ընթացքը և կատարված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունում տվյալ հիվանդին բուժող բժիշկը, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկը, փորձաքննության գծով տնօրենի տեղակալը, իսկ այդ պաշտոնի բացակայության դեպքում` ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատության տնօրենը (այսուհետ` հանձնաժողով):

(11.1-ին կետը լրաց. 17.05.2016 N 243-Ն)

12. Հիվանդանոցային պայմաններում բուժման անհրաժեշտության դեպքում քաղաքացուն կամ հիվանդ երեխա խնամող անձին բուժման ամբողջ ժամանակահատվածի համար տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ:

(12-րդ կետը խմբ. 17.05.2016 N 243-Ն)

12.1. Հիվանդանոցային բժշկական հաստատությունից (ստացիոնարից) դուրս գրվելիս ժամանակավոր անաշխատունակության թերթիկում որպես անաշխատունակության ժամանակահատվածի վերջին օր նշվում է (ժամանակավոր անաշխատունակության թերթիկը փակվում է)`

1) դուրս գրվելու օրը, եթե հիվանդը դուրս է գրվել` էպիկրիզում «առողջացում» գրառմամբ, գործնականում առողջ է` լրիվ ապաքինվել է: Եթե «առողջացում» գրառմամբ դուրս գրվելիս հիվանդը կարիք ունի ամբուլատոր պայմաններում ևս մի քանի օր բուժումը շարունակելու կամ, բուժող բժշկի գնահատմամբ` միջավայրին հարմարվելու, ապա որպես անաշխատունակության ժամանակահատվածի վերջին օր կարող է նշվել առավելագույնը հիվանդանոցային բժշկական հաստատությունից (ստացիոնարից) դուրս գրվելու օրվան հաջորդող երրորդ օրացուցային օրը.

2) դուրս գրվելու օրվան հաջորդող առավելագույնը` յոթերորդ օրացուցային օրը, եթե հիվանդը դուրս է գրվել` էպիկրիզում «լավացմամբ» գրառմամբ և կարիք ունի հետագա վերականգնողական բուժման.

3) դուրս գրվելու օրը` աշխատանքի ներկայանալու օրը նշելու համար նախատեսված տողում կատարելով «Շարունակելի» նշումը, եթե նա կարիք ունի ամբուլատոր բուժման: Այս դեպքում «Շարունակելի» նշում կատարելու անհրաժեշտությունը որոշում է հանձնաժողովը (հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ հիվանդին ստացիոնարում բուժող բժիշկը, տվյալ բաժնի վարիչը և բուժական գծով տեղակալը):

(12.1-ին կետը լրաց. 17.05.2016 N 243-Ն)

12.2. Եթե հիվանդանոցային բժշկական հաստատությունից (ստացիոնարից) դուրս գրվելու օրվանից հետո մինչև սույն կարգի 12.1-ին կետում նշված` հիվանդանոցային բժշկական հաստատության (ստացիոնարի) կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկը փակելու օրն ընկած ժամանակահատվածում հիվանդի մոտ ի հայտ են գալիս հիվանդանոցային կամ հետհիվանդանոցային բուժման բարդություններով պայմանավորված ախտանիշներ, ապա ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատության բուժող բժիշկն իրավասու է անաշխատունակության ժամկետը երկարաձգել սույն կարգի 11.1-ին կետով սահմանված կարգով, իսկ անաշխատունակության թերթիկը լրացվում է սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով:

(12.2-րդ կետը լրաց. 17.05.2016 N 243-Ն)

12.3. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատության կողմից բուժում ստանալու դեպքում քաղաքացու ախտաբանական վիճակի, դրա հետևանքների կամ բարդությունների վերացման օրն անաշխատունակության թերթիկը փակում է բուժող բժիշկը և ներկայացնում է փորձաքննության գծով տնօրենի տեղակալի կամ փորձաքննություն իրականացնելու իրավասություն ունեցող անձի հաստատմանը, իսկ կնիքի առկայության դեպքում կնքվում է:

(12.3-րդ կետը լրաց. 17.05.2016 N 243-Ն)

13. Հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկն ստորագրվում է բուժող բժշկի կողմից` բաժնի վարիչի հետ համատեղ, և կնքվում բժշկական հաստատության կնիքով:

13.1. Այլ երկիր ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնելու դեպքում այն հաստատում է բժշկական հաստատության տնօրենը և կնքում զինանշանի պատկերով կնիքով (դրա առկայության դեպքում):

(13.1-ին կետը լրաց. 17.05.2016 N 243-Ն)

14. Սխալ լրացված և քաղաքացիներին չտրամադրված, ինչպես նաև խոտանված անաշխատունակության թերթիկների ձևաթղթերը ենթակա են հաշվառման և վերադարձվում են լիազոր մարմին:

15. Ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության, անաշխատունակության թերթիկներ տալուն, պահելուն և հաշվառելուն վերաբերող իրավական ակտերի պահանջների կատարումն ապահովելու համար պատասխանատու է բժշկական հաստատության ղեկավարը:

16. Անաշխատունակության թերթիկներ տրամադրելու մասին բժշկական հաստատության որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

17. Անաշխատունակության թերթիկներ տրամադրելուն վերաբերող իրավական ակտերի պահանջները խախտողները պատասխանատվություն են կրում Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(17-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

 

III. ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ՎՆԱՍՎԱԾՔԻ) ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

18. Հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում վարձու աշխատողին անաշխատունակության թերթիկ տրվում է հիվանդության (վնասվածքի) ամբողջ ժամանակաշրջանի համար` աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությունը կորցնելու օրվանից մինչև դրա վերականգնումը կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:

(18-րդ կետը փոփ. 17.05.2016 N 243-Ն)

18.1. Տևական հիվանդության (երկարատև ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի` քրոնիկական հիվանդության սրացման, վնասվածքների և այլ հիվանդությունների) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում` հաշմանդամություն ունեցող աշխատող անձին, բացառությամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող անձի, անաշխատունակության թերթիկ տրվում է հիվանդության ամբողջ ժամանակաշրջանի համար` մինչև օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի վերականգնումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:

(18.1-ին կետը լրաց. 17.05.2016 N 243-Ն)

19. Տևական հիվանդության (երկարատև ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքերի` քրոնիկական հիվանդության սրացման, վնասվածքների և այլ հիվանդությունների) դեպքում, բացառությամբ վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների, անձը բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրվում ժամանակավոր անաշխատունակությունը սկսելու օրվանից հետո ութսուներորդ օրը (ոչ աշխատանքային օր լինելու դեպքում դրան նախորդող աշխատանքային օրը), եթե անձի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությունը դեռևս չի վերականգնվել: Հիվանդը բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում եռամսյա ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ:

(19-րդ կետը խմբ. 17.05.2016 N 243-Ն)

20. Սույն կարգի 19-րդ կետով սահմանված դեպքում` բուժող բժիշկը հիվանդին բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրում այն ժամկետում, երբ մինչև սահմանված 3 ամիսը լրանալը մնացել է 10 օր: Ընդ որում, հիվանդի բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է եռամսյա ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ:

21. Եթե, ըստ բժշկասոցիալական փորձաքննության եզրակացության, բավարար հիմք չկա հիվանդին հաշմանդամ ճանաչելու համար, և նա շարունակում է մնալ ժամանակավորապես անաշխատունակ, ապա անաշխատունակության թերթիկում նշված ժամկետը կարող է երկարաձգվել տվյալ տարածքն սպասարկող բժշկափորձագիտական հանձնաժողովի կողմից` առավելագույնը ևս 3 ամիս ժամկետով:

22. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ տրվում է միայն հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց մեկ օրացուցային տարվա ընթացքում 60 օրացուցային օրվանից ոչ ավելի:

23. Հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում, եթե բուժումն իրականացվում է ամբուլատոր պայմաններում, անաշխատունակության թերթիկը տալիս է անձին առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը:

24. Եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է ոչ իր բնակության վայրում, ապա անաշխատունակության թերթիկ տրամադրվում է նրա ժամանակավորապես գտնվելու վայրում` բժշկական հաստատության ղեկավարի հաստատմամբ: Ընդ որում, անաշխատունակության թերթիկ է տրամադրվում այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում բնակության վայր տեղափոխվելը, ըստ բժշկի եզրակացության, կարող է վտանգել հիվանդի կյանքը կամ վնասել առողջությունը կամ բուժման գործընթացը:

Սույն կետով սահմանված դեպքում` անաշխատունակության ժամանակահատվածը 7 օրացուցային օրը գերազանցելու դեպքում դրա մասին եզրակացությունը տալիս է տվյալ տարածքի բժշկական հաստատության բժշկափորձագիտական հանձնաժողովը:

25. Եթե շարունակվում է անձի` ոչ իր հաշվառման վայրում առաջացած ժամանակավոր անաշխատունակությունը, բայց հիվանդը կարող է տեղափոխվել իր բնակության վայրը, ապա աշխատանքի ներկայանալու օրը նշելու համար նախատեսված տողում նշվում է «Մեկնել է մշտական բնակության վայր»:

26. Սույն կարգի 25-րդ կետով սահմանված դեպքում` անձի բնակության վայրի բժշկական հաստատության կողմից տրվող անաշխատունակության թերթիկը, որպես ժամանակավոր անաշխատունակության յուրաքանչյուր հաջորդ ժամանակահատվածի համար տրվող անաշխատունակության թերթիկ, լրացվում է սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով:

(26-րդ կետը խմբ. 17.05.2016 N 243-Ն)

27. (կետն ուժը կորցրել է 17.05.2016 N 243-Ն)

28. Առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկում ներառված հիվանդությունների հետևանքով հիվանդանոցային բժշկական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան` լիաբուժման ուղեգրվելու դեպքում անաշխատունակության թերթիկում դրա մասին կատարվում է նշում:

 

IV. ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (ՎՆԱՍՎԱԾՔԻ) ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՆԱՄՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

29. Ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտության դեպքում` խնամող անձին անաշխատունակության թերթիկ է տրվում բժշկի եզրակացության հիման վրա:

30. Վարձու աշխատողին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի դեպքում անաշխատունակության թերթիկ է տրվում`

1) տնային (ամբուլատոր) պայմաններում ընտանիքի հիվանդ չափահաս անդամի խնամքի անհրաժեշտության դեպքում` 7 օրացուցային օրվանից ոչ ավելի.

2) տնային (ամբուլատոր) պայմաններում հիվանդ երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 24 օրացուցային օրվանից ոչ ավելի, իսկ վարակիչ հիվանդությունների պատճառով երեխայի խնամքի անհրաժեշտության դեպքում` 28 օրացուցային օրվանից ոչ ավելի.

3) հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար.

4) մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ուղեգրում նշված ժամանակաշրջանից ոչ ավելի, ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարում մեկ անգամ.

5) մինչև 3 տարեկան երեխայի կամ մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխայի` տնային (ամբուլատոր) պայմաններում խնամքի համար, եթե մայրը (խնամակալը, հոգաբարձուն) հիվանդության կամ ընտանիքի մյուս հիվանդ անդամի հետ հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել, համապատասխան բժշկական փաստաթղթի առկայության դեպքում անաշխատունակության թերթիկ է տրվում երեխայի խնամքն իրականացնող վարձու աշխատողին, երեխայի մոր (խնամակալի, հոգաբարձուի) հիվանդության կամ նրա` հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:

31. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին ընտանիքի հիվանդ անդամի խնամքի դեպքում անաշխատունակության թերթիկ է տրվում`

1) հիվանդանոցային բժշկական հատատությունում (ստացիոնարում) գտնվող հիվանդ երեխայի խնամքն իրականացնելու դեպքում` հիվանդանոցում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար.

2) մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում նրա խնամքն իրականացնելու դեպքում` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ուղեգրում նշված ժամանակաշրջանից ոչ ավելի, ընդ որում, նպաստ է տրվում օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ:

32. Իր հաշվառման վայրում չգտնվող անձի հիվանդության դեպքում նրան խնամող անձին ևս տրամադրվում է անաշխատունակության թերթիկ` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկ տրամադրելու համար սահմանված ընդհանուր հիմունքներով:

 

V. ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

33. Հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկներ են տրամադրում կանանց կոնսուլտացիաների բժիշկները, իսկ եթե այդպիսիք չկան` ընդհանուր բժշկական հաստատությունների մանկաբարձ-գինեկոլոգները: Այդպիսի մասնագետներ չլինելու դեպքում անաշխատունակության թերթիկ է տրամադրում ընդհանուր ընդունելություն կատարող բժիշկը:

34. Անաշխատունակության թերթիկ է տրվում վարձու աշխատողին և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին`

1) 140 օրացուցային օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության` 70 օրացուցային օր, ծննդաբերության` 70 օրացուցային օր).

2) 155 օրացուցային օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության` 70 օրացուցային օր, ծննդաբերության` 85 օրացուցային օր)` բարդ ծննդաբերության դեպքում.

3) 180 օրացուցային օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության` 70 օրացուցային օր, ծննդաբերության` 110 օրացուցային օր)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում:

Հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրվում է մեկ անաշխատունակության թերթիկ, իսկ բարդ ծննդաբերության և միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում, ըստ անհրաժեշտության, որպես 140 օրացուցային օր տևողությամբ տրված նախորդ անաշխատունակության թերթիկի շարունակություն, լրացուցիչ տրվում է նոր անաշխատունակության թերթիկ` համապատասխանաբար 15 և 40 օր տևողությամբ` անաշխատունակության թերթիկում նշելով նախորդ անաշխատունակության թերթիկի սերիան ու համարը:

Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին անաշխատունակության թերթիկ տրվում է միայն հետծննդյան արձակուրդի ժամանակաշրջանի համար` խնամակալ նշանակվելու կամ երեխա որդեգրելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (2 և ավելի նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված անձին` մինչև 110 օրական դառնալը):

Անաշխատունակության թերթիկով վավերացված՝ հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 180 օրացուցային օրը:

(34-րդ կետը լրաց. 25.04.2014 N 257-Ն, փոփ. 17.05.2016 N 243-Ն)

35. Հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկում, անկախ դրա տրման օրվանից, որպես ժամանակավոր անաշխատունակության (հղիության` 70 օրացուցային օր և ծննդաբերության` 70 օրացուցային օր տևողությամբ արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) սկիզբ նշվում է հղիության 210-րդ օրը: Եթե քաղաքացին անաշխատունակության թերթիկ ստանալու համար դիմում է հղիության արձակուրդի իրավունք ձեռք բերելուց (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածը սկսելուց) հետո, ապա քաղաքացուն հատկացվող անաշխատունակության թերթիկում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) սկիզբը մնում է անփոփոխ:

(35-րդ կետը խմբ. 17.05.2016 N 243-Ն)

36. Հղիության 154-րդ օրը և 154 օրվանից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում անաշխատունակության թերթիկ է տրվում միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի համար:

(36-րդ կետը փոփ. 17.05.2016 N 243-Ն)

37. Մինչև հղիության 154-րդ օրը և հղիության արհեստական (այդ թվում` բժշկական և սոցիալական ցուցումներով) կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակաշրջանի համար տրվում է անաշխատունակության թերթիկ` հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ տրամադրելու համար սահմանված կարգով:

38. Ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի համար անաշխատունակության թերթիկ է տրամադրվում նաև այն դեպքում, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո:

 

VI. ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

39. Առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ է տրվում միայն առողջարանային բուժման նպաստի իրավունք տվող հիվանդությունների ցանկում ներառված հիվանդությունների հետևանքով հիվանդանոցային բժշկական հաստատությունից (ստացիոնարից) անմիջապես առողջարան լիաբուժման ուղարկված վարձու աշխատողին, ինչպես նաև հակատուբերկուլյոզային առողջարան մեկնած վարձու աշխատողին, եթե ստացիոնարում գտնվելու պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակությունը վերականգնվելուց անցել է առավելագույնը մեկ ամիս:

40. Սույն կարգի 39-րդ կետով սահմանված դեպքում անաշխատունակության թերթիկ է տրամադրվում առողջարանում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:

41. Անաշխատունակության թերթիկը տրամադրում է առողջարանի գլխավոր բժիշկը` հիմք ընդունելով հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) բուժվելու հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի համար անձին տրամադրված` առողջարանային լիաբուժման անհրաժեշտության մասին նշում պարունակող անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:

42. Անաշխատունակության թերթիկում նշվում են այն տրամադրելու համար հիմք հանդիսացած անաշխատունակության թերթիկի սերիան ու համարը:

 

VII. ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՊՐՈԹԵԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

43. Վարձու աշխատողին և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկ է տրամադրվում հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար` ընդհանուր հիմունքներով:

 

VIII. ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

44. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը, մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը, լիազոր մարմնին է տրամադրում նախորդ եռամսյակի ընթացքում հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրված անաշխատունակության թերթիկների մասին հետևյալ տեղեկատվությունը`

1) անաշխատունակության թերթիկը տվող բուժհաստատությունը.

2) անաշխատունակության թերթիկի սերիան ու համարը.

3) անաշխատունակության թերթիկը ստացող անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան ու համարը.

4) ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը ըստ անաշխատունակության թերթիկի:

(44-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

45. Սույն կարգի 44-րդ կետով սահմանված տեղեկատվությունը տրամադրվում է թղթային և էլեկտրոնային տարբերակներով:

46. Բժշկական հաստատությունները հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրած անաշխատունակության թերթիկների մասին անձնավորված տեղեկատվությունը Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանն են տրամադրում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի սահմանած կարգով:

(46-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

 

IX. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

47. Մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը սահմանված ձևի ժամանակավոր անաշխատունակության թերթիկները վավերական են մինչև 2013 թվականի մարտի 31-ը:

(47-րդ կետը փոփ. 28.12.2012 N 982-Ն)

(Հոդված  N 5-ը փոփ. 14.09.20 N 442-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ

 

 

 

Հավելված N 6

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«14» մարտի 2012թ. N 110-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՄԱՐԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 17.05.2016 N 243-Ն)

 

1. Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի (ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաստատող այլ փաստաթղթի) (այսուհետ` բժշկական փաստաթուղթ) հիման վրա քաղաքացուն տրամադրվում է Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ժամանակավոր անաշխատունակության թերթիկ (այսուհետ` անաշխատունակության թերթիկ):

(1-ին կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

2. Քաղաքացին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում հյուպատոսական կարգով վավերացված բժշկական փաստաթուղթը, եթե Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, ինչպես նաև դրա նոտարական կամ հյուպատոսական կարգով վավերացված թարգմանությունը:

(2-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

3. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը ներկայացված փաստաթղթերի հիման վրա տալիս է գրավոր թույլտվություն` քաղաքացուն անաշխատունակության թերթիկ տրամադրելու համար:

(3-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

4. Քաղաքացուն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր թույլտվության հիման վրա, անձին տրամադրում է անաշխատունակության թերթիկ:

(4-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

5. Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը հիմք է ընդունվում ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակելու և վճարելու համար՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ժամանակավոր անաշխատունակության թերթիկին համահավասար:

(5-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ

 

 

 

Հավելված N 7

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«14» մարտի 2012թ. N 110-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ ՍՏԱՑՈՂԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՉՍՏԱՑՎԱԾ ՆՊԱՍՏԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

(վերնագիրը փոփ. 17.05.2016 N 243-Ն)

 

1. Նշանակված, սակայն ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների իրավունք ունեցող անձի մահվան պատճառով չստացված նպաստը (այսուհետ` չստացված նպաստ) վճարվում է նրա ընտանիքի չափահաս անդամին:

(1-ին կետը փոփ. 17.05.2016 N 243-Ն)

2. Սույն կարգի 1-ին կետում նշված դեպքում չստացված նպաստն ստանալու համար` նպաստ նշանակող մարմին են ներկայացվում նպաստի իրավունք ունեցող անձի մահվան վկայականը, ընտանիքի` չստացված նպաստն ստացող չափահաս անդամի դիմումը, անձնագիրն ու դրա լուսապատճենը: Ընդ որում, չստացված նպաստը վճարվում է անձի մահվան օրվանից սկսած վեցամսյա ժամկետում փաստաթղթերի ներկայացման դեպքում:

3. Չնշանակված նպաստը հաշվարկելու, նշանակելու և վճարելու համար մահացածի ընտանիքի չափահաս անդամը նպաստ նշանակող մարմին է ներկայացնում նպաստ նշանակելու համար անհրաժեշտ` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը և սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը:

(3-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

4. Նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է ընդհանուր հիմունքներով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ

 

 

 

Հավելված N 8

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«14» մարտի 2012թ. N 110-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆ ԸՆԴՀԱՏՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻՆ ՎՃԱՐՎԱԾ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐԻ ՀԵՏՊԱՀՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 17.05.2016 N 243-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում աշխատողին վճարված մայրության նպաստը (այսուհետ` նպաստ) վերահաշվարկելու և ավելի վճարված նպաստի գումարի հետպահում կատարելու կարգը:

(1-ին կետը լրաց., փոփ. 17.05.2016 N 243-Ն)

1.1. Եթե վարձու աշխատողի նպաստը հաշվարկվել է 69 620 ՀՀ դրամից, ապա հետպահում չի կատարվում:

(1.1-ին կետը լրաց. 17.05.2016 N 243-Ն)

2. Վարձու աշխատողին վճարված նպաստը վերահաշվարկում և ավելի վճարված նպաստի գումարի հետպահում կատարում է նպաստը հաշվարկող գործատուն (այսուհետ` գործատու), իսկ հարկային գործակալի պարտավորություններից ազատված գործատուի դեպքում` լիազոր մարմինը, սույն կարգով գործատուի համար սահմանված կարգով:

(2-րդ կետը լրաց. 17.05.2016 N 243-Ն)

3. Անձին ավելի վճարված նպաստի գումարը արձակուրդն ընդհատվելուց մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի վերջին օրն ընկած ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար վճարված նպաստի գումարն է (հաշվի առնելով նպաստից հաշվարկված եկամտային հարկը):

(3-րդ կետը լրաց. 25.04.2014 N 257-Ն)

4. Գործատուն, վարձու աշխատողի համաձայնությամբ, վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից կատարում է ավելի վճարված նպաստի գումարի հետպահում, եթե վարձու աշխատողը ավելի վճարված նպաստի գումարը միանվագ չի վերադարձնում:

5. Վարձու աշխատողին ավելի վճարված նպաստի դիմաց վճարվող աշխատավարձից պահվող գումարը արտացոլվում է գործատուի` վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատելու ներքին իրավական ակտում` վարձու աշխատողի դիմումի հիման վրա:

6. Ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը չի կարող պակաս լինել հաշվարկված աշխատավարձի 20 տոկոսից:

7. Հետպահվող գումարի չափը, բացառությամբ սույն կարգի 9.2-րդ կետում նշված դեպքի, որոշվում է հետևյալ կարգով՝

1) հիմք ընդունելով միջին ամսական աշխատավարձը (որից հաշվարկվել է նպաստը)` վերահաշվարկվում է նպաստի ու վճարման ենթակա եկամտային հարկի չափը` հղիության և ծննդաբերության արձակուրդի առաջին օրվանից մինչև արձակուրդն ընդհատվելու օրն ընկած ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար.

2) նպաստի` նախկինում հաշվարկված և վերահաշվարկված չափերի տարբերությունից հանվում է եկամտային հարկի` վճարված և վճարման ենթակա գումարի տարբերությունը` արդյունքն արձանագրելով որպես հետպահվող գումարի չափ:

(7-րդ կետը լրաց., փոփ. 25.04.2014 N 257-Ն, լրաց., փոփ. 17.05.2016 N 243-Ն)

8. Գործատուն աշխատավարձից հետ պահված գումարները, որպես եկամտային հարկի գումար, տվյալ ամսվա եկամտային հարկի հետ վճարում է Արցախի Հանրապետության պետական բյուջե` արձակուրդն ընդհատվելու ամսվա եկամտային հարկի հաշվետվության հետ միասին հարկային մարմին ներկայացնելով սույն կարգի 4-րդ կետին վերաբերող տեղեկատվություն:

(8-րդ կետը խմբ. 25.04.2014 N 257-Ն, փոփ. 11.04.2018 N 242-Ն)

9. Գործատուն, սույն կարգով սահմանված կարգով վերահաշվարկում է վարձու աշխատողին նշանակված (վճարված) նպաստը նաև այն դեպքում, երբ հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվում է աշխատանքային պայմանագիրը լուծելու հետևանքով:

9.1. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին նշանակված (վճարված) նպաստը վերահաշվարկվում է, եթե`

1) հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվում է (այդ թվում` աշխատանքային պայմանագիրը լուծելու հետևանքով) գործատուներից որևէ մեկի մոտ.

2) միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողը վերսկսում է ժամանակավորապես դադարեցված ձեռնարկատիրական գործունեությունը կամ դադարեցնում է ձեռնարկատիրական գործունեությունը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում) կամ ընդհատում է հղիության և ծննդաբերության արձակուրդը:

(9.1-ին կետը լրաց. 17.05.2016 N 243-Ն)

9.2. Սույն կարգի 9.1-ին կետում նշված դեպքերում հետպահվող գումարի չափը որոշվում է հետևյալ կարգով`

1) վերահաշվարկվում է (համամասնորեն նվազեցվում է) միջին ամսական աշխատավարձը: Համամասնությունը որոշվում է նպաստ հաշվարկելու ժամանակահատվածի (այն ժամանակահատվածի, որի համար հաշվարկվել է նպաստ) առաջին օրվանից մինչև աշխատանքային պայմանագիրը լուծելու (գործունեությունը դադարեցնելը կամ ժամանակավորապես դադարեցրած գործունեությունը վերսկսելը) օրն ընկած ժամանակահատվածի օրերի թիվը նպաստ հաշվարկած ժամանակահատվածի (այն ժամանակահատվածի, որի համար հաշվարկվել է նպաստ) բոլոր օրերի թվին բաժանելու միջոցով.

2) վերահաշվարկվում է նպաստի ու վճարման ենթակա եկամտային հարկի չափը` նպաստ հաշվարկելու ժամանակահատվածի առաջին օրվանից մինչև աշխատանքային պայմանագիրը լուծելու (գործունեությունը դադարեցնելու կամ ժամանակավորապես դադարեցրած գործունեությունը վերսկսելու) օրն ընկած ժամանակահատվածի օրերի համար.

3) նպաստի` նախկինում հաշվարկված և վերահաշվարկված չափերի տարբերությունից հանվում է եկամտային հարկի` վճարված և վճարման ենթակա գումարի տարբերությունը` արդյունքն արձանագրելով որպես հետպահվող գումարի չափ:

(9.2-րդ կետը լրաց. 17.05.2016 N 243-Ն)

9.3. Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողի մոտ սույն կարգի 9.1-ին կետում նշված հանգամանքներից որևէ մեկն ի հայտ գալու մասին տեղեկատվությունը հիմնական գործատուին տրամադրում է հարկային մարմինը` գործատուի կողմից գրանցման հայտ կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կողմից համապատասխան հայտարարություն ներկայացվելուց հետո՝ էլեկտրոնային եղանակով: Տեղեկատվությունը ներառում է`

1) վարձու աշխատողի նույնականացման տվյալները (անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը).

2) ըստ անհրաժեշտության` գործատուի նույնականացման տվյալները (անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը), որի մոտ ընդհատվել է վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդը, հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու օրը, ամիսը, տարեթիվը.

3) ըստ անհրաժեշտության` որպես անհատ ձեռնարկատեր դադարեցրած ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու կամ ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը:

(9.3-րդ կետը լրաց. 17.05.2016 N 243-Ն)

9.4. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողին նշանակված (վճարված) նպաստը վերահաշվարկվում է նաև, եթե նա ներկայացրել է սույն կարգի 9.1-ին կետում նշված հանգամանքներն ի հայտ գալը հավաստող փաստաթղթեր:

(9.4-րդ կետը լրաց. 17.05.2016 N 243-Ն)

10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքում գործատուն ապահովում է միանվագ եղանակով ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը և Արցախի Հանրապետության պետական բյուջե վճարելը:

(10-րդ կետը փոփ. 11.04.2018 N 242-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ

 

 

 

Հավելված N 9

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«14» մարտի 2012թ. N 110-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԻՆ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԵՏՊԱՀՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱԿԱՍ ՎՃԱՐՎԱԾ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 17.05.2016 N 243-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին վճարված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների (այսուհետ` նպաստ) գումարի հետպահումը կատարելու և պակաս վճարած նպաստի գումարը վճարելու կարգը, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի գործունեությունը դադարեցվելու դեպքում (բացառությամբ` պետական գրանցման վկայականը ժամանակավոր լիազորված մարմնին հանձնելու և գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքի)` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստի ավելի վճարված գումարի հետպահումը կատարելու կարգը:

(1-ին կետը փոփ. 17.05.2016 N 243-Ն)

1.1. Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվել է 69 620 ՀՀ դրամից, ապա հետպահում չի կատարվում:

(1.1-ին կետը լրաց. 17.05.2016 N 243-Ն)

2. Հարկային մարմնի կողմից իրականացված ստուգման կամ ճշտված հաշվետվության հիման վրա ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` նպաստը հաշվարկելու համար հիմք հանդիսացած եկամուտը (այսուհետ` եկամուտ) փոփոխվելու դեպքում ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը կատարում է հարկային մարմինը, իսկ պակաս վճարած նպաստի գումարը վճարում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը՝ սոցիալական ապահովության պետական գործակալության տարածքային բաժինների (այսուհետ՝ տարածքային բաժին) միջոցով:

(2-րդ կետը խմբ. 25.04.2014 N 257-Ն, փոփ. 11.04.2018 N 242-Ն, 14.09.20 N 442-Ն)

3. Եթե հարկային մարմնի կողմից իրականացված ստուգման արդյունքում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի եկամուտը նվազել է, ապա հետպահվող նպաստի գումարի չափն արտացոլվում է ստուգման ակտում:

4. Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի եկամուտը նվազել է ճշտված հաշվետվություն (հայտարարագիր) ներկայացնելու արդյունքում, ապա հարկային մարմինը վերահաշվարկում է նպաստը և հետպահվող գումարի մասին, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով պարտավորությունների մասին հարկ վճարողներին ծանուցելու համար սահմանված կարգով, տեղեկացնում է ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին:

5. Սույն կարգով սահմանված` հետպահվող նպաստի գումարը (նախկինում հաշվարկված և վերահաշվարկված նպաստի չափերի տարբերությունից հանած եկամտային հարկի` վճարված և վճարման ենթակա գումարի տարբերությունը), որպես եկամտային հարկի գումար, վճարվում է Արցախի Հանրապետության պետական բյուջե:

(5-րդ կետը փոփ. 25.04.2014 N 257-Ն, լրաց. 17.05.2016 N 243-Ն, փոփ. 11.04.2018 N 242-Ն)

6. Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի եկամուտը ավելացել է հարկային մարմնի կողմից իրականացված ստուգման կամ ճշտված հաշվետվություն (հայտարարագիր) ներկայացնելու արդյունքում, ապա հարկային մարմինը, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին է տրամադրում եկամտի մասին ճշտող տեղեկանք, անձի` հարկային լրացուցիչ պարտավորությունները կատարելուց հետո:

(6-րդ կետը փոփ. 25.04.2014 N 257-Ն)

7. Վճարված նպաստը վերահաշվարկելու և պակաս վճարված նպաստի գումարն ստանալու համար ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը դիմում է ներկայացնում տարածքային բաժին` ներկայացնելով սույն կարգի 6-րդ կետում նշված` ճշտող տեղեկանքը:

(7-րդ կետը փոփ. 25.04.2014 N 257-Ն)

8. Տարածքային բաժինը, մեկամսյա ժամկետում վերահաշվարկում և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին է վճարում պակաս վճարված նպաստի գումարը` վերահաշվարկված և նախկինում հաշվարկված նպաստի չափերի տարբերությունը, կատարելով նաև եկամտային հարկի վերահաշվարկը:

(8-րդ կետը լրաց. 25.04.2014 N 257-Ն)

9. Ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի գործունեությունը դադարեցվելու դեպքում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստի ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը կատարում է հարկային մարմինը: Հետպահվող նպաստի գումարը նախկինում հաշվարկված և մինչև օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատիրոջն հաշվառումից հանելու (գործունեությունը դադարեցնելու) օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված նպաստի չափերի տարբերությունն է:

(9-րդ կետը փոփ. 17.05.2016 N 243-Ն)

(Հոդված  N 9-ը փոփ. 14.09.20 N 442-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ