Համարը 
N 34
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.02.09/05(14)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.01.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.01.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"24" հունվարի 2006թ.

N 34

ք.Ստեփանակերտ

 

ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով առանձին խմբերի քաղաքացիների սոցիալական պայմանների բարելավման անհրաժեշտությունից և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Բռնադատվածների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների պահանջներից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 19.01.2012 N 12-Ն)

1. Սահմանել ամենամսյա դրամական օգնություն՝ միայնակ քաղաքացիների, հերոսների ու Արցախի Հանրապետության շքանշանակիրների, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածների, 3-րդ խմբի հաշմանդամների և ԽՍՀՄ շքանշանակիրների համար:

(1-ին կետը փոփ. 26.01.2010 N 24-Ն, փոփ. 16.04.2010 N 195-Ն, փոփ. 19.01.2012 N 12-Ն, փոփ. 07.02.2018 N 74-Ն, փոփ. 27.12.2018 N 1101-Ն)

2. Հաստատել՝

ա) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Բռնադատվածների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետով սահմանված անձանց (ընտանիքների) ամենամսյա դրամական օգնության չափերը, նշանակման և վճարման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

բ) (ենթակետն ուժը կորցրել է 23.12.2008 N 924)

(2-րդ կետը փոփ. 23.12.2008 N 924, փոփ. 19.01.2012 N 12-Ն)

3. Սահմանել, որ՝

ա) սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված անձանց (ընտանիքներին) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նշանակված դրամական փոխհատուցումները (օգնությունը) փոխարինվում են դրամական օգնությամբ:

բ) (ենթակետն ուժը կորցրել է 23.12.2008 N 924)

4. (4-րդ կետը խմբ. 23.12.2008 N 924, ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

5. (5-րդ կետը խմբ. 16.04.2010 N 195-Ն, ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

6. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» թիվ 2 որոշումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 30-ի ««Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքներով սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների (օգնության) մասին» թիվ 281 որոշումը:

7. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

2006թ. հունվարի 24-ի

թիվ 34 որոշման

 

ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում են ամենամսյա դրամական օգնության (այսուհետ՝ դրամական օգնություն) չափերը, դրամական օգնություն նշանակելու համար դիմելու ընթացակարգերը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրամական օգնության ֆինանսավորման, ինչպես նաև դրամական օգնություն նշանակելու և վճարելու կարգը:

2. Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են.

1) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

2) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

3) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

4) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

5) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

6) 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամներ՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից 1-ին, 2-րդ կամ 3-րդ խմբի հաշմանդամ ճանաչված անձինք,

7) Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամներ՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տեսողության պատճառով 1‑ին խմբի հաշմանդամ ճանաչված անձինք,

8) (ենթակետն ուժը կորցրել է 23.12.2008 N 924)

9) Բռնադատվածներ՝ «Բռնադատվածների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի համաձայն բռնադատված համարվող քաղաքացիներ,

10) Հերոսներ և Արցախի Հանրապետության շքանշանակիրներ՝ Հայաստանի ազգային հերոսներ, Արցախի հերոսներ, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված անձինք,

10.1) (ենթակետն ուժը կորցրել է  27.12.2018 N 1101-Ն)

11) Միայնակ քաղաքացիներ՝ 63 տարին լրացած՝ չաշխատող (վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր և արտոնագրային վճար վճարող անձ չհանդիսացող), զավակ (այդ թվում՝ որդեգրված), ամուսին (բացառությամբ ամուսնու՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու կամ սույն կարգի 7-րդ կետի 3-րդ պարբերությամբ նախատեսված դեպքերի) և օրենքով սահմանված խնամակալ չունեցող անձինք,

12) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածներ՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների ժամանակ ճառագայթային հիվանդություններ ստացած անձինք,

13) (ենթակետն ուժը կորցրել է 26.01.2010 N 24-Ն)

14) (ենթակետն ուժը կորցրել է 28.12.2013 N 965-Ն)

15) ԽՍՀՄ շքանշանակիրներ՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձինք:

(2-րդ կետը փոփ. 26.12.2006 N 646, փոփ. 23.12.2008 N 924, փոփ. 26.01.2010 N 24-Ն, խմբ. 16.04.2010 N 195-Ն, փոփ.19.01.2012 N 12-Ն, փոփ. 28.12.2013 N 965-Ն, լրաց., փոփ. 16.06.2017 N 430-Ն, փոփ., լրաց.  07.02.2018 N 74-Ն, փոփ 27.12.2018 N 1101-Ն)

3. Դրամական օգնություն նշանակվում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումների (այսուհետ՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում) կողմից և վճարվում է կենսաթոշակների վճարման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ կենսաթոշակների վճարմանը զուգահեռ:

(3-րդ կետը փոփ. 23.12.2008 N 924, փոփ. 19.01.2012 N 12-Ն, փոփ. 28.02.2013 N 83-Ն, փոփ. 25.04.2014 N 256-Ն, փոփ. 07.02.2018 N 74-Ն, 14.09.20 N 442-Ն)

4. Դրամական օգնության վճարման համար անհրաժեշտ գումարները Արցախի Հանրապետության պետական բյուջեից հատկացվում են Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությանը, որը կազմակերպում է դրանց վճարումները քաղաքացիներին:

(4-րդ կետը փոփ. 23.12.2008 N 924, փոփ. 28.02.2013 N 83-Ն, փոփ. 07.02.2018 N 74-Ն, 14.09.20 N 442-Ն)

 

II. ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Դրամական օգնություն նշանակելու համար քաղաքացին գրավոր դիմումի հետ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը և դրա պատճենը, Արցախի Հանրապետությունում հաշվառման վայրի մասին փաստաթուղթ (եթե անձը հաստատող փաստաթղթում այդ տեղեկությունը բացակայում է), գրավոր հայտարարություն կենսաթոշակ նշանակող այլ ստորաբաժանումների կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 10‑Ն որոշմամբ սահմանված այլ մարմինների կողմից դրամական օգնություն կամ ամենամսյա պարգևավճար նշանակված լինելու կամ չլինելու մասին, ինչպես նաև սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց թվին պատկանելու փաստը հավաստող՝ հետևյալ փաստաթղթերը.

1) հաշմանդամները՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանք,

2) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

3) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

4) բռնադատվածները՝ բռնադատվածի վկայականը և դրա պատճենը,

5) Հերոսները, Արցախի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշանակիրները՝ համապատասխան շքանշանի կամ մեդալի վկայականն ու դրա պատճենը կամ համապատասխան կոչում շնորհելու մասին Նախագահի հրամանագրի պատճենը,

5.1) (ենթակետն ուժը կորցրել է  27.12. 2018 N 1101-Ն)

6) միայնակ քաղաքացիները՝ ընտանիքի կազմի մասին բնակշահագործման տեղամասի կամ համատիրության կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանք, ինչպես նաև գրավոր հայտարարություն՝ չաշխատելու, աշխատանքի անցնելու դեպքում տեղյակ պահելու պարտավորության, զավակ (այդ թվում՝ որդեգրված), ամուսին (բացառությամբ ամուսնու՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու կամ սույն կարգի 7-րդ կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված դեպքերի) և օրենքով սահմանված խնամակալ չունենալու մասին,

7) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածները՝ ճառագայթային հիվանդություն ստացած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ:

Սույն կետով սահմանված՝ անձը հաստատող փաստաթուղթ են համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 9-Ն որոշմամբ հաստատված N 10 հավելվածի 3-րդ կետում նշված փաստաթղթերը։

(5-րդ կետը փոփ. 23.12.2008 N 924, լրաց. 26.01.2010 N 24-Ն, փոփ. 16.04.2010 N 195-Ն, փոփ.19.01.2012 N 12-Ն, փոփ., լրաց. 28.02.2013 N 83-Ն, փոփ. 28.12.2013 N 965-Ն, փոփ. 28.11.2014 N 811-Ն, փոփ., լրաց. 16.06.2017 N 430-Ն, փոփ., լրաց. 07.02.2018 N 74-Ն, փոփ 27.12.2018 N 1101-Ն, 14.09.20 N 442-Ն)

6. Դրամական օգնություն նշանակվում է դրա իրավունքն առաջանալու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու օրվանից:

Անձին դրամական օգնություն է նշանակվում գրավոր դիմելու պահին Արցախի Հանրապետությունում հաշվառված լինելու դեպքում:

Դրամական օգնություն նշանակելու համար դիմելը, դրամական օգնություն նշանակելը, դրամական օգնության գործերը (փաստաթղթերը) հաշվառելը և վարելը իրականացվում են «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(6-րդ կետը խմբ. 28.12.2013 N 965-Ն, լրաց. 16.06.2017 N 430-Ն, փոփ. 07.02.2018 N 74-Ն)

7. Սույն կարգով սահմանված երկու և ավելի դրամական օգնության իրավունք ունեցող քաղաքացուն իր ընտրությամբ նշանակվում է մեկ դրամական օգնություն:

Եթե ընտանիքը բաղկացած է միայն 63 տարին լրացած՝ զավակ կամ խնամակալ չունեցող և չաշխատող ամուսիններից՝ դրամական օգնություն է նշանակվում և վճարվում նրանցից յուրաքանչյուրին՝ որպես միայնակ քաղաքացիների:

Միայնակ քաղաքացուն դրամական օգնություն նշանակելու համար կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնի կողմից տրամադրվող եկամտային հարկի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի տվյալները, ճշտում է անձի չաշխատելու փաստը, կազմում համապատասխան տեղեկանք և կցում նրա դրամական օգնության գործին (փաստաթղթերին):

(7-րդ կետը լրաց. 26.12.2006 N 646, փոփ. 19.01.2012 N 12-Ն, փոփ., լրաց. 16.06.2017 N 430-Ն, խմբ. 07.02.2018 N 74-Ն, փոփ. 27.12.2018 N 1101-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

9. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող քաղաքացուն դրամական օգնություն չի նշանակվում:

Դրամական օգնություն չի նշանակվում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 10-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով, ինչպես նաև 4-րդ և 6‑րդ կետերով ամենամսյա պարգևավճար ստացող անձին:

(9-րդ կետը խմբ. 19.01.2012 N 12-Ն, փոփ. 28.11.2014 N 811-Ն, լրաց. 16.06.2017 N 430-Ն)

10. Լիազորագրով, անցած ժամանակահատվածի համար, բնակության վայրը փոխելու դեպքում, ինչպես նաև քաղաքացու մահվան պատճառով չստացված դրամական օգնության վճարումը իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(10-րդ կետը փոփ. 19.01.2012 N 12-Ն)

11. Հաշմանդամության խումբը փոխվելու, վերափորձաքննությամբ հաշմանդամ չճանաչվելու, ինչպես նաև հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը բաց թողնելու դեպքում դրամական օգնություն վճարելը իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

11.1. Քաղաքացին պարտավոր է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը՝

1) ներկայացնել իրեն վերաբերող հավաստի տվյալներ.

2) տեղեկացնել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը հանգեցնում է դրամական օգնության վճարումը դադարեցնելուն։

Սույն կետով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով կամ սխալմամբ քաղաքացուն ավել վճարված դրամական օգնության գումարները ենթակա են հետգանձման՝ «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

(11.1-ին կետը լրաց. 16.06.2017 N 430-Ն)

12. Դրամական օգնություն ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, դրամական օգնություն վճարելը դադարեցվում և վերսկսվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Դրամական օգնություն վճարելը դադարեցվում է նաև՝

1) բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն ընդունվելու դեպքում՝ հաջորդ ամսվա 1-ից,

2) դրամական օգնության իրավունք ունեցող անձանց խմբերին պատկանելու հիմքերը վերանալու դեպքում՝ հաջորդ ամսվա 1-ից,

3) (ենթակետն ուժը կորցրել է 26.01.2010 N 24-Ն)

4)  «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակ, ինչպես նաև սույն կարգի 9-րդ կետի 2-րդ պարբերությամբ նշված ամենամսյա պարգևավճար նշանակելու դեպքում՝ նշանակման պահից:

(12-րդ կետը փոփ. 26.01.2010 N 24-Ն, լրաց. 19.01.2012 N 12-Ն, փոփ. 28.12.2013 N 965-Ն, փոփ. 28.11.2014 N 811-Ն, փոփ. 28.12.2015 N 904-Ն, փոփ. 16.06.2017 N 430-Ն)

13. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման՝ դրամական օգնությանը վերաբերող որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

(13-րդ կետը փոփ. 19.01.2012 N 12-Ն)

 

III. ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ

 

14. Դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է հետևյալ չափերով.

 1) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)
 2) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)
 3) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)  
 4) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)  
 5) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)  
 6) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին`  9400 դրամ,
 7) 3-րդ խմբի հաշմանդամներին՝  3000 դրամ,
 8) Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամներին` 11000 դրամ,
 9) (ենթակետն ուժը կորցրել է 28.12.2013 N 965-Ն)
 10) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածներին`  6500 դրամ,
 11) Բռնադատվածներին`  9400 դրամ,
 12) Հերոսներին և Արցախի Հանրապետության շքանշանակիրներին`  9400 դրամ,

12.1) (ենթակետն ուժը կորցրել է 27.12. 2018 N 1101-Ն)

 13) Միայնակ քաղաքացիներին`  9400 դրամ,
 14) ԽՍՀՄ շքանշանակիրներին`  3900 դրամ:

(երկրորդ պարբերությունն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

(14-րդ կետը խմբ. 26.12.2006 N 646, խմբ. 23.12.2008 N 924, փոփ. 26.01.2010 N 24-Ն, խմբ. 16.04.2010 N 195-Ն, փոփ. 19.01.2012 N 12-Ն, 28.12.2013 N 965-Ն, փոփ., լրաց. 07.02.2018 N 74-Ն, փոփ 27.12.2018 N 1101-Ն)

15. Դրամական օգնության իրավունք չունեցող, սակայն մինչև 2006 թվականի հունվարի 1-ը դրամական փոխհատուցում ստացող անձանց վճարումները շարունակվում են՝

1) միայնակ չաշխատող կենսաթոշակառուներին և միայն չաշխատող կենսաթոշակառուներից կազմված ընտանքների անդամներին՝ 5000-ական դրամի չափով:

2) (ենթակետն ուժը կորցրել է 23.12.2008 N 924)

(15-րդ կետը փոփ. 26.12.2006 N 646, փոփ. 23.12.2008 N 924)

(Հավելված N 1-ը փոփ. 14.09.20 N 442-Ն)

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

2006թ. հունվարի 24-ի

թիվ 34 որոշման

 

 

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ (ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ) ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվետու ժամանակաշրջանը՝ 01.--------. 200----թ. - 01.--------. 200----թ.

 

NN ը/կ

Քաղաքացիների

առանձին խմբերը

Քաղաքացի-ների (ընտանիք-ների) թիվը

Ընդհանուր գումարը (դրամ)

Ամսական միջին չափը (դրամ)

Նոր նշանակումներ

թիվը

գումարը (դրամ)

Ամսական միջին չափը (դրամ)

1

2

3

4

5=4:3

6

7

8=7:6

1.

Հաշմանդամ զինծառայողներ

         

ԼՂՀ պետբյուջեից ֆինանսավորվող

           

ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող

           

2.

Զոհված զինծառայողների ընտանիքներ

           

ԼՂՀ պետբյուջեից ֆինանսավորվող

           

ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող

           

3.

ՀՄՊ հաշմանդամներ և նրանց հավասարեցված անձինք

           

ԼՂՀ պետբյուջեից ֆինանսավորվող

           

ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող

           

4.

ՀՄՊ-ում զոհվածների ընտանիքներ

           

5.

ՀՄՊ մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք

           

6.

1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներ

           

7.

Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամներ

           

8.

Հաշմանդամ երեխաներ

           

9.

Բռնադատվածներ

           

10.

Հերոսներ և ԼՂՀ շքանշանակիրներ

           

11.

Միայնակ քաղաքացիներ

           

միայնակներ

           

ամուսիններ

           

12.

Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածներ

           

13.

Նախկին անհատական կենսաթոշակառուներ

           

14.

Խուլ-համր հաշմանդամներ

           

15.

ԽՍՀՄ շքանշանակիրներ

           
 

ԸՆԴԱՄԵՆԸ

   

X X

   

X X

ԼՂՀ պետբյուջեից ֆինանսավորվող

   

X X

   

X X

ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող

   

X X

   

X X

16.

Միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ և միայն չաշխատողկենսաթոշակառու-ներից կազմված ընտանիքների անդամներ

           

17.

Հինգ և ավելի երեխա ունեցող ծնողներ

           

18.

ԼՂՀ կառ. 17.09.2004թ. N 316 որոշմամբ սահմանված՝ դրամական օգնության տարբերություն ստացողներ

           

19.

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ

           
 

ԸՆԴՀԱՆՈՒՐԸ

   

X X

   

X X

ԼՂՀ պետբյուջեից ֆինանսավորվող

   

X X

   

X X

ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող

   

X X

   

X X

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ