Համարը 
N 45
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.03.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
21.03.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"21" մարտի 2000թ.

 N 45

ք.Ստեփանակերտ

 

«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիարկումն ապահովող միջոցառումների մասին

 

 «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ԼՂՀ օրենքի 4 և 5 հոդվածներին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը սահմանել 100 000 ՀՀ դրամ:

(1-ին կետը խմբ. 28.10.2003 N 285, փոփ. 23.12.2005 N 582, փոփ. 10.06.2008 N 423, փոփ. 23.08.2011 N 595-Ն, փոփ. 23.12.2014 N 886-Ն, փոփ. 25.09.2015 N 628-Ն, փոփ. 07.10.2019 N 836-Ն)

 2. Սահմանել, որ վետերանների և նրանց ընտանիքների անդամների համար «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված սոցիալ-տնտեսական արտոնությունների իրագործման երաշխիքներն ապահովող` Արցախի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունն է:

(2-րդ կետը փոփ. 23.12.2014 N 886-Ն, 29.06.2018 N 529-Ն, 14.09.20 N 442-Ն)

 3. Հաստատել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճար տալու կարգը (կցվում է):

 4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:

 

 

 ԼՂՀ վարչապետ

 Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2000թ. մարտի «21»-ի

թիվ 45 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայրենական մեծ պատերազմի վետերաններին պատվովճար տալու

 

1.

Պատվովճարը տրվում է միայն Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) մարտական գործողությունների մասնակիցներին, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցներին, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիներին, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի ու պետական անվտանգության մարմինների ղեկավար և շարքային կազմի այն անձանց, ովքեր հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորվելու, կոնտուզիաների և ստացած վնասվածքների հետևանքով (այսուհետ՝ վետերան):

(1-ին կետը փոփ. 23.12.2014 N 886-Ն)

2.

Պատվովճարը վճարվում է կենսաթոշակի վճարմանը զուգահեռ:

3.

Պատվովճարը տրվում է դրա ստանալու իրավունքն առաջանալու ամսվանից, եթե վետերանը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է պատվովճարը ստանալու իրավունքն առաջանալուց հետո` 6-ամսյա ժամկետում: Նշված ժամկետը լրանալուց հետո պատվովճարը տրվում է դիմումն անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացնելու ամսվանից:

4.

Պատվովճարի իրավունքն ունեցողներն իրենց կենսաթոշակ նշանակող մարմնին ներկայացնում են դիմում, վետերանների կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և տեղեկանք բնակության վայրից:

5.

Պատվովճարը վետերանին տալիս է կենսաթոշակ վճարող մարմինը` ըստ նրա փաստացի բնակության վայրի:

6.

Լիազորագրով, անցած ժամանակահատվածի համար, բնակության վայրը փոխելու դեպքում, ինչպես նաև վետերանի մահվան պատճառով չստացած պատվովճարի վճարումն իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով աշխատանքային կենսաթոշակների համար սահմանված կարգով:

(6-րդ կետը խմբ. 23.12.2014 N 886-Ն)

7.

Պատվովճար ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, պատվովճար վճարելը դադարեցվում և վերսկսվում է, պատվովճարի գումարից պահումներ և բռնագանձում կատարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով աշխատանքային կենսաթոշակների համար սահմանված դեպքերում և կարգով:

Պատվովճար վճարելը դադարեցվում է նաև պետության լրիվ խնամքի տակ անցնելու դեպքում՝ հաջորդ ամսվա 1-ից:

(7-րդ կետը խմբ. 23.12.2014 N 886-Ն)

8.

(կետն ուժը կորցրել է 23.12.2014 N 886-Ն)

9.

(կետն ուժը կորցրել է 23.12.2014 N 886-Ն)