Համարը 
N 663-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.10.29/16(261)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.10.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
14.10.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«14» հոկտեմբերի 2014թ.

N 663-Ն

ք. Ստեփանակերտ

 

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, 14-րդ հոդվածի 1-ին մասին, 20-րդ հոդվածի 12-րդ մասի 2-րդ, 5-րդ կետերին և 15-րդ մասին, 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, 22-րդ հոդվածի 2-րդ մասին, 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 24-րդ հոդվածի 6-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

(նախաբանը փոփ. 26.04.2017 N 286-Ն)

1. Սահմանել`

1) աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) աշխատաշուկայի իրավիճակի մասին տեղեկատվության հասանելիության ապահովման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) (ենթակետն ուժը կորցրել է 26.04.2017 N 286-Ն)

4) զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի մոնիթորինգի և գնահատման իրականացման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի.

5) գործատուների հետ համագործակցության կարգը, գործատուների մոտ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, աշխատատեղերի հնարավոր կրճատումների մասին տեղեկությունների տրամադրման ձևն ու եղանակը` համաձայն N 5 հավելվածի.

6) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրման կարգը՝ համաձայն N 6 հավելվածի.

7) գործատուի կողմից ներկայացված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերը համալրելու նպատակով աշխատանք փնտրող անձին տրամադրվող ուղեգրի ձևը` համաձայն N 7 հավելվածի.

8) ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 8 հավելվածի.

9) (ենթակետն ուժը կորցրել է 26.04.2017 N 286-Ն)

10) աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման կարգը` համաձայն N 10 հավելվածի.

11) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման կարգը` համաձայն N 11 հավելվածի.

12) (ենթակետն ուժը կորցրել է 26.04.2017 N 286-Ն)

13) (ենթակետն ուժը կորցրել է 26.04.2017 N 286-Ն)

14) (ենթակետն ուժը կորցրել է 26.04.2017 N 286-Ն)

15) տեղեկատվական շտեմարանի ներդրման, վարման և շահագործման կարգը` համաձայն N 15 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 26.04.2017 N 286-Ն)

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում հաստատել աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման հարցաթերթիկի ձևը, աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման մասին ամփոփ եզրակացության օրինակելի ձևը, ամսական և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվության ձևերը, զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանությունը, զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի մոնիթորինգի և գնահատման, ինչպես նաև արդյունքների ներկայացման և կիրարկման ընթացակարգը, զբաղվածության պետական ծրագրերի ֆինանսավորման հայտ-պահանջագրերի ձևերը, գործատուների գրանցամատյանի ձևաչափը, առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղի հայտի օրինակելի ձևը, զբաղվածության պետական ծրագրերի իրականացման նպատակով կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը, տվյալ ամսվա ընթացքում գործատուի մոտ աշխատող անմրցունակ անձանց մասին գործատուի կողմից տրված տեղեկանքի ձևը.

2) (ենթակետն ուժը կորցրել է 26.04.2017 N 286-Ն)

3) մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը ապահովել Օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարանի ինտերնետային մոդուլի ներդրումը և գործարկումը:

(2-րդ կետը փոփ. 26.04.2017 N 286-Ն)

3. Սահմանել, որ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմիններում (այսուհետ՝ տարածքային մարմին) հաշվառված աշխատանք փնտրող զբաղված և աշխատանք փնտրող չզբաղված անձանց կարգավիճակները, Օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ենթակա են համապատասխանեցման Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կարգավիճակներին, բացառությամբ մինչև Օրենքն ուժի մեջ մտնելը տարածքային մարմիններում հաշվառված այն անձանց, որոնց Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով գործազուրկի կարգավիճակ տալու համար անհրաժեշտ փաստաթղթերը չեն ստացվել Օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից հետո:

4. Սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 5-12-րդ և 15-րդ ենթակետերով սահմանված հավելվածներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալությանը վերապահված լիազորությունները մինչև 2015 թվականի հունվարի 1-ը վերապահել տարածքային մարմիններին:

5. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության՝

1) 2006 թվականի դեկտեմբերի 26-ի «Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի և աշխատանք փնտրող՝ չզբաղված հաշմանդամի նյութական ծախսերի հատուցման կարգը սահմանելու մասին» N 639 որոշումը.

2) 2006 թվականի դեկտեմբերի 26-ի «Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 4-ի թիվ 20 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 640 որոշումը.

3) 2006 թվականի դեկտեմբերի 26-ի «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը և պայմանները հաստատելու մասին» N 641 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 1-ին կետի 3-րդ, 13-րդ և 14-րդ ենթակետերով սահմանված հավելվածները՝ 2015 թվականի հունվարի 1-ից։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 663-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման, աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման մասին ամփոփ եզրակացությունում ներառվելիք տեղեկությունների ցանկի հետ կապված հարաբերությունները, սահմանվում են աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման համար անհրաժեշտ հիմքերը:

2. Աշխատանք փնտրող անձի կարիքների (այսուհետ՝ աշխատանքային կարիք) գնահատումն իրականացնում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատանքի և զբաղվածության գործակալությունը (այսուհետ` գործակալություն):

(2-րդ կետը փոփ.11.04.2018 N 243-Ն, 14.09.20 N 439-Ն)

3. Աշխատանքային կարիքների գնահատման նպատակն աշխատանք փնտրող անձին «Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված հարմար աշխատանքի տեղավորմանը նպաստելն է և այդ ճանապարհով զբաղվածության ապահովումը:

(3-րդ կետը փոփ. 26.04.2017 N 286-Ն)

 

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԻՄՔԵՐԸ

 

4. Աշխատանքային կարիքների գնահատումը սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան աշխատանք փնտրող անձի կողմից որոշակի աշխատանք կատարելու հնարավորությունների որոշումն է:

5. Աշխատանքային կարիքների գնահատումն իրականացվում է՝ հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անմրցունակության որոշարկման չափանիշները, աշխատանք փնտրող անձի ցանկությունները և սույն կարգի 6-րդ կետով սահմանված տեղեկատվության համապարփակ վերլուծության արդյունքում բացահայտված՝ աշխատանք փնտրող անձի օբյեկտիվ և սուբյեկտիվ հնարավորությունները՝ աշխատաշուկայի իրավիճակին համապատասխան:

6. Աշխատանքային կարիքների գնահատումն իրականացվում է` հաշվի առնելով աշխատանք փնտրող անձի՝

1) սեռը, տարիքը, ամուսնական կարգավիճակը, բնակավայրի տիպը (քաղաքային, գյուղական).

2) աշխատանքային ցանկությունները և հետաքրքրությունները (նախընտրելի աշխատանքի մասին պատկերացումները), այդ թվում` որոշակի մասնագիտությամբ կամ որակավորմամբ, որոշակի ոլորտում, որոշակի աշխատավարձով, բնակության վայրից որոշակի հեռավորության վրա, տրանսպորտային մատչելիությանը վերաբերող որոշակի պահանջների բավարարմամբ, որոշակի աշխատանքային պայմաններով, որոշակի բնույթի աշխատանք ունենալու ցանկությունը, որոշակի աշխատանքների կատարման համար հոգեֆիզիոլոգիական հակվածությունը, նոր մասնագիտություն և հմտություններ ստանալու, որակավորումը բարձրացնելու պատրաստակամությունը.

3) որոշակի աշխատանք կատարելու օբյեկտիվ հնարավորությունները (կրթությունը, մասնագիտությունը, որակավորումը, աշխատանքային ստաժը, այդ թվում՝ հատուկ կամ մասնագիտական աշխատանքային փորձը).

4) հաշմանդամություն ունենալու հանգամանքը, հաշմանդամության խումբը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության և ինքնասպասարկման ապահովման ունակության սահմանափակման աստիճանը (այդ թվում` ուղեկցողի անհրաժեշտությունը), վերականգնողական անհատական ծրագիրը.

5) ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից վերադառնալը, արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հաշվառված և դադարի (ռեմիսիայի) շրջանում գտնվելը, թրաֆիքինգի զոհ հանդիսանալու հանգամանքը.

6) գործազուրկի կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածը, դրա տևողությունը.

7) արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկը.

8) փախստական լինելու հանգամանքը.

9) առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու հանգամանքը.

10) անձի աշխատանք գտնելու կամ մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները` ելնելով այդ անձի ունեցած մասնագիտությամբ (որակավորմամբ) աշխատանքային ստաժից, աշխատանքային փորձից, աշխատանք փնտրելու ակտիվությունից և աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի առկայությունից.

11) իր՝ մինչև երեք տարեկան երեխա խնամելու հանգամանքը.

12) ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում գործակալությունում հաշվառվելու հանգամանքը:

(6-րդ կետը փոփ. 26.04.2017 N 286-Ն)

7. Գործակալության կողմից աշխատանքային կարիքների գնահատման նպատակով աշխատանք փնտրող անձը լրացնում է աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման հարցաթերթիկ` Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով հաստատված ձևին համապատասխան:

(7-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն, 14.09.20 N 439-Ն)

 

III. ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Գործակալությունը, ուսումնասիրելով և վերլուծելով սույն կարգի 7-րդ կետում նշված հարցաթերթիկում ներառված տեղեկատվությունը, դրանք համադրելով նախարարության կողմից ձևավորված և վարվող տեղեկատվական շտեմարանում տվյալ անձի մասին առկա տվյալների և փաստաթղթերի հետ, հարցաթերթիկը լրացվելուց հետո չորս աշխատանքային օրվա ընթացքում` կազմում է աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման մասին ամփոփ եզրակացություն: Այն դեպքում, երբ տեղեկատվական շտեմարանում առկա չեն աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման մասին ամփոփ եզրակացության կազմման համար անհրաժեշտ որոշակի տվյալներ, ապա գործակալությունը դրանք ստանում է գրավոր հարցման կամ առցանց՝ էլեկտրոնային եղանակով վարվող տեղեկատվական բազաների միջոցով, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և եզրակացությունը կազմում է հարցման պատասխանը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում` նախարարի հաստատած օրինակելի ձևին համապատասխան:

(8-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)

9. Աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման մասին ամփոփ եզրակացությունը օգտագործվում է աշխատանք փնտրող անձի զբաղվածության ապահովման անհատական ծրագրում (այսուհետ՝ անհատական ծրագիր) աջակցության թիրախները և դրանց հասնելու համար համապատասխան միջոցառումները նախանշելու համար:

10. Աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման մասին ամփոփ եզրակացությունը կցվում է անհատական ծրագրին և համարվում է դրա անբաժանելի մասը:

11. Աշխատանք փնտրող անձի անհատական ծրագրում աջակցության թիրախները, դրանց հասնելու համար անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում՝ զբաղվածության համապատասխան պետական ծրագրերում աշխատանք փնտրող անձի ներգրավման մասին առաջարկությունները, ինչպես նաև ուղեկցող ունենալու անհրաժեշտությունը նշվում են՝ հաշվի առնելով աշխատանքային կարիքների գնահատումը:

12. Սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկատվության և (կամ) հանգամանքների փոփոխության դեպքում գործակալությունը վերանայում է աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման մասին ամփոփ եզրակացությունը` համապատասխան փոփոխությունները հաստատող տեղեկատվությունը ստացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված տեղեկատվության փոփոխության մասին տեղեկատվությունը կարող է ստացվել աշխատանք փնտրող անձի գրավոր հայտարարությամբ, ինչպես նաև տեղեկատվական շտեմարանում կատարված փոփոխությունների արդյունքում:

(Հավելված N1-ը փոփ. 14.09.20 N 439-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2014 թվականի 

հոկտեմբերի 14-ի N 663-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են աշխատաշուկայի իրավիճակի մասին տեղեկատվության հասանելիության մեխանիզմների հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատաշուկայի մասին տեղեկատվության հասանելիության ապահովման նպատակը հասարակության լայն շերտերին, մասնագիտացված պետական ու ոչ պետական ինստիտուցիոնալ կառույցներին, հետազոտողներին աշխատաշուկայի իրավիճակի, աշխատուժի առաջարկի և պահանջարկի, առկա միտումների, աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժի կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին տեղեկատվությունը հասանելի դարձնելն է:

3. Աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի և զարգացման միտումների մասին տեղեկատվությունը ներկայացվում է նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատանքի և զբաղվածության գործակալության (այսուհետ` գործակալություն) կողմից տրամադրված վարչական վիճակագրական ամսական և տարեկան հաշվետվությունների (որոնց ձևերը և ներկայացման ժամկետները սահմանում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարը (այսուհետ՝ նախարար)), տեղական աշխատաշուկայի վերլուծությունների տեսքով:

(3-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն, 14.09.20 N 439-Ն)

 

II. ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Նախարարի հաստատած ձևով ամսական վարչական վիճակագրական հաշվետվության մեջ ներկայացվում են ընթացիկ ամսվա կտրվածքով, ինչպես նաև աճողական կարգով հետևյալ տվյալները.

1) գործազրկության մակարդակը` Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` ԱՎԾ) տվյալներով.

2) զբաղվածների թիվը, սեռատարիքային կազմը և կրթական մակարդակը, զբաղվածության մակարդակը` ԱՎԾ տվյալներով.

3) աշխատանք փնտրողների թիվը` ըստ զբաղմունքների դասակարգչի խմբերի, սեռատարիքային կազմի և կրթական մակարդակի.

4) գործազուրկների՝ այդ թվում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թիվը, սեռատարիքային կազմը և կրթական մակարդակը.

5) աշխատուժի պահանջարկը (թափուր և նոր ստեղծվող աշխատատեղեր)` ըստ զբաղմունքների դասակարգչի խմբերի և տնտեսական գործունեության տեսակների.

6) զբաղվածության պետական ծրագրերում (այսուհետ` ծրագիր) ընդգրկված անձանց թիվը՝ ըստ ծրագրերի և այդ անձանց կարգավիճակի` աշխատանք փնտրող զբաղված, գործազուրկ, աշխատաշուկայում անմրցունակ անձ (այսուհետ` կարգավիճակ).

7) ծրագրերում ընդգրկված և գործակալության միջնորդությամբ աշխատանքի տեղավորված անձանց թիվը` ըստ ծրագրերի և այդ անձանց կարգավիճակի.

8) առանց ծրագրերում ընդգրկելու գործակալության միջնորդությամբ աշխատանքի տեղավորված անձանց թիվը` ըստ այդ անձանց կարգավիճակի:

(4-րդ կետը փոփ14.09.20 N 439-Ն)

5. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված տեղեկատվությունը տրամադրվում է եռամսյակային կտրվածքով:

6. Նախարարի հաստատած ձևով տարեկան վարչական վիճակագրական հաշվետվության մեջ ներկայացվում են տարեկան կտրվածքով հետևյալ տվյալները.

1) զբաղվածության ցուցանիշները՝ ըստ ծրագրերի.

2) ոչ ֆորմալ զբաղվածության ցուցանիշը՝ ԱՎԾ տվյալներով.

3) զբաղվածների թիվը, զբաղվածության մակարդակը՝ ԱՎԾ տվյալներով.

4) հաջորդ տարվա զբաղվածության մակարդակի կանխատեսումը` ԱՎԾ-ի կողմից իրականացվող համապատասխան հետազոտության ամփոփ արդյունքներով, եթե նմանատիպ հետազոտություն իրականացված է հաշվետու տարվա համար.

5) գործազուրկների թիվը, գործազրկության մակարդակը` ԱՎԾ տվյալներով.

6) հաջորդ տարվա գործազրկության մակարդակի կանխատեսումը, որը ներկայացվում է ԱՎԾ-ի կողմից իրականացվող համապատասխան հետազոտության ամփոփ արդյունքներով, եթե նմանատիպ հետազոտություն իրականացված է հաշվետու տարվա համար.

7) գործակալությունում հաշվառված՝ վերադարձող աշխատանքային միգրանտների թիվը, սեռատարիքային կազմը, կրթական մակարդակը և կարգավիճակը:

(6-րդ կետը փոփ. 26.04.2017 N 286-Ն)

 

III. ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

7. Աշխատաշուկայի իրավիճակի մասին տեղեկատվությունը ներառվում է նախարարության տեղեկատվական շտեմարանում և հասանելի է յուրաքանչյուրին՝ նախարարության պաշտոնական կայքէջի (այսուհետ` կայք) միջոցով:

8. Կայքում առկա տեղեկատվությունը հնարավոր է զտել` ըստ առկա ցուցանիշների, ամիսների, տարիների:

9. Կայքում օգտվողներին տրվում է ազատ գրանցվելու հնարավորություն՝ օգտվողի կողմից ներկայացված էլեկտրոնային հասցեին ցուցանիշները պարբերաբար ուղարկելու նպատակով:

10. Կայքում, ըստ ընտրված ցուցանիշների և ժամանակաշրջանների, ապահովվում է գրաֆիկների կառուցման հնարավորություն:

(Հավելված N 2-ը փոփ. 14.09.20 N 439-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 3

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 14-ի N 663-Ն որոշման

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ` ԸՍՏ ՇՐՋԱՆՆԵՐԻ (ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ) ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ (ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ)

(ուժը կորցրել է 26.04.2017 N 286-Ն)

 

 

 

Հավելված N 4

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2014 թվականի 

հոկտեմբերի 14-ի N 663-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի (այսուհետ՝ ամենամյա ծրագիր) մոնիթորինգի և գնահատման իրականացման նպատակը, հիմնական ուղղությունները, ամենամյա ծրագրի մոնիթորինգի ու գնահատման ընթացքում և դրա արդյունքում իրականացվող հիմնական գործընթացները, միջոցառումները և գործողությունները, կարգավորվում են ամենամյա ծրագրի մոնիթորինգի ու գնահատման հետ կապված այլ հարաբերություններ:

2. Ամենամյա ծրագրի մոնիթորինգն ամենամյա ծրագրի ընդհանրական և դրանում ներառված զբաղվածության առանձին պետական ծրագրերի մշտադիտարկման գործընթաց է, որն իրականացվում է սույն կարգի 8-րդ կետի համաձայն հաստատված որոշակի մեթոդաբանությամբ և 9-րդ կետի համաձայն հաստատված կարգով սահմանված պարբերականությամբ:

3. Ամենամյա ծրագրի գնահատումն ամենամյա ծրագրի ընդհանրական և դրանում ներառված զբաղվածության առանձին պետական ծրագրերի գնահատման ընթացակարգ է, որն իրականացվում է սույն կարգի 8-րդ կետի համաձայն հաստատված որոշակի մեթոդաբանությամբ և 9-րդ կետի համաձայն հաստատված կարգով սահմանված պարբերականությամբ:

4. Ամենամյա ծրագրի մոնիթորինգի և գնահատման իրականացման նպատակն է ամենամյա ծրագրի և դրանում ներառված զբաղվածության առանձին պետական ծրագրերի մշտադիտարկման, հավաքագրված տեղեկատվության բազմակողմանի վերլուծության, շահառուների բավարարվածության աստիճանի գնահատման և առկա խնդիրների բացահայտման արդյունքում զբաղվածության ոլորտում վարվող պետական քաղաքականության առաջնահերթությունների սահմանումը, զբաղվածության պետական յուրաքանչյուր ծրագրի արդյունավետության գնահատումը և հետագա շարունակության տեսանկյունից նպատակահարմարության որոշումը, Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների ծախսարդյունավետության և կառավարման արդյունավետության բարձրացումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, ամենամյա ծրագրի հասցեականության և ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցների վերադարձման գործընթացի ապահովումը:

(4-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)

5. Մոնիթորինգը և գնահատումն իրականացվում են հետևյալ հիմնական ուղղություններով՝

1) ամենամյա ծրագրի ընդհանրական մոնիթորինգ և գնահատում.

2) ամենամյա ծրագրում ներառված՝ զբաղվածության պետական գործող և նոր (ինչպես նախապես փորձարկված, այնպես էլ փորձարկման ենթակա) ծրագրերի պարբերական մոնիթորինգ և գնահատում:

6. Ամենամյա ծրագրի մոնիթորինգի ու գնահատման ընթացքում, ի թիվս այլ գործընթացների, սահմանվում են զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի և վերջնական արդյունքների գնահատման ցուցանիշները, մշակվում են անհրաժեշտ տեղեկատվության հավաքման ձևաչափերը և պարբերականությունը, իրականացման ենթակա գործողությունները, ստացվում, վերլուծության է ենթարկվում և գնահատվում զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում մատուցված ծառայությունների արդյունքների մասին հետադարձ տեղեկատվությունը: Իրականացված վերլուծությունների, շահառուների կարծիքների ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքները, սահմանված թիրախային ցուցանիշներից ընթացիկ ցուցանիշների շեղումները ներառվում են գնահատման գործընթացում:

Ամենամյա ծրագրի իրականացման, մոնիթորինգի ու գնահատման փուլերում համապատասխան առաջարկություններ կարող են ներկայացնել հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեները, որոնք դիտարկվում և ներառվում են գնահատման գործընթացում:

7. Ամենամյա ծրագրի մոնիթորինգի և գնահատման արդյունքում, ի թիվս իրավիճակից բխող այլ անհրաժեշտ միջոցառումների, ներկայացվում են համապատասխան եզրակացություններ և առաջարկություններ զբաղվածության ոլորտում վարվող պետական քաղաքականության առաջնահերթությունների սահմանման, զբաղվածության պետական յուրաքանչյուր ծրագրի արդյունավետության, շարունակության տեսանկյունից նպատակահարմարության, Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների ծախսարդյունավետության և կառավարման արդյունավետության, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման վերաբերյալ, զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի և վերջնական արդյունքների գնահատման թիրախային ցուցանիշներից ընթացիկ ցուցանիշների շեղումների դեպքում՝ դրանց վերացմանն ուղղված գործողությունների և միջոցառումների ժամանակացույց:

(7-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)

8. Ամենամյա ծրագրի մոնիթորինգը և գնահատումը իրականացվում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի (այսուհետ՝ նախարար) կողմից հաստատված մեթոդաբանության համաձայն:

(8-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն, 14.09.20 N 439-Ն)

9. Ամենամյա ծրագրի մոնիթորինգի և գնահատման, ինչպես նաև ամենամյա ծրագրի մոնիթորինգի և գնահատման արդյունքների ներկայացման և կիրարկման ընթացակարգը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության համապատասխան կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց կողմից մոնիթորինգի և գնահատման գործընթացի շրջանակներում իրականացվող գործառույթները սահմանվում են նախարարի հրամանով:

(9-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն, 14.09.20 N 439-Ն)

10. Յուրաքանչյուր տարի, սահմանված ժամկետում, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունն որպես ամենամյա ծրագրի առանձին հավելված, Արցախի Հանրապետության կառավարություն է ներկայացնում նաև ամենամյա ծրագրի ընդհանրական մոնիթորինգի և գնահատման, ինչպես նաև ամենամյա ծրագրում ներառված՝ զբաղվածության պետական գործող և փորձարկված նոր ծրագրերի մոնիթորինգի և գնահատման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը:

(10-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն, 14.09.20 N 439-Ն)

11. Ամենամյա ծրագիրը հաստատելիս, Արցախի Հանրապետության կառավարությունը հաշվի է առնում նաև սույն կարգի 10-րդ կետով սահմանված ամփոփ հաշվետվությունում ներառված տեղեկատվությունը:

(11-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)

(Հավելված N 4-ը փոփ. 14.09.20 N 439-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 5

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2014 թվականի 

հոկտեմբերի 14-ի N 663-Ն որոշման

 

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄՈՏ ԱՌԿԱ ԹԱՓՈՒՐ ԵՎ ՆՈՐ ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ, ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԵՂԱՆԱԿԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատանքի և զբաղվածության գործակալության (այսուհետ` գործակալություն) հետ գործատուների համագործակցության նպատակը, սկզբունքները, կազմակերպման և իրականացման քայլերը, մեթոդներն ու ընթացակարգերը, գործատուների հետ համագործակցության ընթացքում անհրաժեշտ տեղեկությունների տրամադրման, ստացման և գրանցման եղանակներն ու ձևերը, գործատուների հետ համագործակցության հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն, 14.09.20 N 439-Ն)

2. Սույն կարգի իմաստով գործատուների հետ համագործակցությունը նախատեսում է զբաղվածության պետական կարգավորման շրջանակներում գործատուների և գործակալության միջև փոխշահավետ ու մշտական հարաբերությունների հաստատում, հետևողական ընդլայնում, խորացում, հետադարձ կապի ապահովում և այդ հենքի վրա բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում (այսուհետ՝ ամենամյա ծրագիր) իրականացվող զբաղվածության պետական ծրագրերի (այսուհետ՝ ծրագիր) նպատակայնության և արդյունավետության թիրախավորված բարձրացում:

3. Ամենամյա ծրագրին համապատասխան` յուրաքանչյուր տարի, մինչև դեկտեմբերի 25-ը գործակալության պետը կազմում է գործատուների հետ համագործակցության հաջորդ տարվա ծրագիրը` համապատասխան թիրախավորմամբ:

4. Գործատուների հետ համագործակցության իրականացումը գործակալության պետի հրամանով վերապահվում է գործակալության համապատասխան աշխատող(ներ)ին (այսուհետ` զբաղվածության գործակալ):

5. Սույն կարգի 12-րդ կետում նշված ծառայությունները գործակալության կողմից գործատուներին մատուցվում են անվճար:

 

II. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

6. Գործատուի հետ համագործակցության հիմնական նպատակներն են`

1) (ենթակետն ուժը կորցրել է 26.04.2017 N 286-Ն)

2) ապահովել աշխատանք փնտրող անձանց գործակալության կողմից ամենամյա ծրագրի շրջանակներում մատուցված ծառայությունների արդյունքների մասին հետադարձ տեղեկատվության ստացումը գործատուներից, այդ տեղեկատվության օբյեկտիվ վերլուծության արդյունքներով` ծրագրերի արդյունավետությունը, ինչպես նաև ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցների վերադարձման գործընթացները.

3) ներկայացնել ծրագրերի հաջորդ տարվա պլանավորման վերաբերյալ առաջարկություններ, որոնք բխում են տարածքի աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից.

4) հետևողականորեն ավելացնել զբաղվածության պետական կարգավորման շրջանակներում գործակալության հետ համագործակցող գործատուների թիվը.

5) ապահովել գործատուների մոտ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի մասին տեղեկատվությունը գործակալության կողմից հավաքագրման ամբողջական հնարավորությունների գործնական կիրառությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև այդ գործընթացների հաշվետվողականությունը.

6) պարբերաբար ձեռք բերել անհրաժեշտ տեղեկություններ նոր գրանցված (հաշվառված) գործատուների և նրանց կողմից ներկայացվող աշխատուժի պահանջարկի մասին.

7) պարզել և վերլուծել աշխատատեղերի կրճատումների (առաջիկա մեկ տարվա ընթացքում), այդ թվում` զանգվածային ազատումների մասին տեղեկատվությունը, դրանց պատճառները, գործատուներին ներկայացնել աշխատատեղերի նախատեսվող կրճատումների հնարավոր կանխարգելման վերաբերյալ գործնական առաջարկություններ.

8) բարձրացնել գործատուների շրջանում ծրագրերի, ինչպես նաև տարածքի աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակի վերաբերյալ իրազեկվածությունը.

9) առավելագույնս հասցեական, նպատակային ու արդյունավետ դարձնել առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղը համալրելու նպատակով` աշխատանք փնտրող համապատասխան անձանց գործակալության կողմից գործատուի մոտ ուղեգրումը.

10) օժանդակել գործատուներին առկա և սպասվող թափուր աշխատատեղերը անհրաժեշտ աշխատողներով արդյունավետ համալրման գործում:

(6-րդ կետը փոփ. 26.04.2017 N 286-Ն)

7. Գործատուների հետ համագործակցության հիմնական սկզբունքներն են`

1) աշխատանքի կամավորությունը և աշխատուժի ազատ ընտրությունը.

2) սոցիալական գործընկերությունը.

3) կողմերի համար հարաբերությունների փոխշահավետությունը, կայունությունը և հետադարձ կապի ապահովումը.

4) ըստ առաջնահերթությունների աշխատանք փնտրող անձանց պետական աջակցության ապահովումը.

5) աշխատաշուկայի պետական կարգավորման շրջանակներում տեղեկատվական համաչափության ապահովումը.

6) աշխատաշուկայի պետական կարգավորման շրջանակներում աշխատաշուկայի տարածքային օբյեկտիվ իրավիճակից բխող զարգացման միտումների հաշվառումը:

(7-րդ կետը փոփ. 26.04.2017 N 286-Ն)

 

III. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Գործատուների հետ համագործակցությունն իրականացվում է հետևյալ կերպ`

1) գործակալության հետ որոշակի համագործակցություն ունեցող գործատուների վերաբերյալ նախարարության կողմից ձևավորված և վարվող տեղեկատվական շտեմարանի (այսուհետ՝ տեղեկատվական շտեմարան) մաս կազմող գործատուների գրանցամատյանում (այսուհետ` գործատուների գրանցամատյան) առկա տեղեկությունների ճշգրտում և հետագա համագործակցության հնարավորությունների, խնդիրների վերհանում.

2) գործակալության հետ որոշակի համագործակցություն չունեցող և նոր գրանցված (հաշվառված) գործատուների մասին տեղեկատվության հավաքագրում.

3) գործատուի հետ կապի հաստատման` գործատուի համար առավել արդյունավետ եղանակի (եղանակների) ընտրություն, և ըստ այդմ` կապի հաստատում.

4) գործատուին անհրաժեշտ` զբաղվածության պետական կարգավորման, ինչպես նաև տարածքային աշխատաշուկայի իրավիճակի մասին տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում.

5) գործատուից առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, աշխատատեղերի հնարավոր կրճատումների և զանգվածային ազատումների մասին տեղեկատվության պարբերաբար ստացում.

6) աշխատատեղերի հնարավոր կրճատումների և զանգվածային ազատումների պատճառների ճշտում գործատուից.

7) գործատուների մասին հավաքագրված ու գործատուներից ստացված և գործատուների գրանցամատյանում մուտքագրված տեղեկատվության պարբերաբար թարմացում.

8) սույն կետի 7-րդ ենթակետում նշված տեղեկատվության վերլուծություն` ըստ յուրաքանչյուր գործատուի.

9) սույն կետի 8-րդ ենթակետում նշված վերլուծության հիման վրա գործատուի հետ արդյունավետ համագործակցության ձևերի և հնարավորությունների համալիր գնահատում.

10) սույն կետի 9-րդ ենթակետում նշված գնահատման արդյունքների հիման վրա գործատուների հետ համագործակցության առաջնահերթությունների սահմանում.

11) գործատուների հետ համագործակցության վերաբերյալ կոնկրետ առաջարկության ձևավորում, այն գործատուին ներկայացնելը, գործատուների գրանցամատյանում դրա մասին համապատասխան նշում կատարելը.

12) սույն կետի 11-րդ ենթակետում նշված առաջարկության քննարկում գործատուի հետ և համապատասխանաբար`

ա. վերջնական հստակեցում,

բ. իրականացման շուրջ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռք բերում.

13) սույն կետի 12-րդ ենթակետում նշված առաջարկության հիման վրա ձևավորված գործնական համագործակցության իրականացում`

ա. զբաղվածության գործակալի կողմից նախապես ընտրված աշխատանք փնտրող անձին (անձանց)` աշխատանքի տեղավորման նպատակով ուղեգրում գործատուի մոտ և գործատուների գրանցամատյանում դրա մասին համապատասխան նշում կատարելը,

բ. աշխատանք փնտրող անձին (անձանց)` աշխատանքի տեղավորման նպատակով գործատուի մոտ ուղեգրելու հնարավորության բացակայության դեպքում գործատուի մոտ առկա թափուր և (կամ) նոր ստեղծվող աշխատատեղերը գործակալությունում հաշվառված աշխատանք փնտրող անձով համալրելու նպատակով գործատուի, զբաղվածության գործակալի ու աշխատանք փնտրող անձի միջև բանակցությունների վարման կազմակերպում և գործատուների գրանցամատյանում դրա մասին համապատասխան նշում կատարելը.

14) սույն կետի 13-րդ ենթակետի «բ» պարբերությունում նշված բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան ծրագրի մեկնարկում և գործատուների գրանցամատյանում դրա մասին համապատասխան նշում կատարելը.

15) աշխատատեղերի հնարավոր կրճատումները կանխարգելելու նպատակով գործատուի, զբաղվածության գործակալի և աշխատատեղերի կրճատման հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ գործատուից գրավոր ծանուցում ստացած աշխատողի (աշխատողների) միջև բանակցությունների կազմակերպում, նշված բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան` գործատուին առաջարկություններ ներկայացնելը և գործատուների գրանցամատյանում դրա մասին համապատասխան նշում կատարելը.

16) սույն կետի 13-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված ուղեգրման արդյունքների մասին տեղեկատվության ստացում գործատուից և գործատուների գրանցամատյանում դրա մասին համապատասխան նշում կատարելը` հաշվառման նպատակով առանձնացնելով այն դեպքերը, երբ իրեն առաջարկվող հարմար աշխատանքից հրաժարվել է աշխատանք փնտրող անձը.

17) ծրագրի ավարտից հետո` իրականացման արդյունքների վերաբերյալ գործատուների գրանցամատյանում համապատասխան նշում կատարելը.

18) ծրագրի իրականացման, ինչպես նաև սույն կետի 13-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված ուղեգրման արդյունքում գործատուի մոտ աշխատանքի տեղավորված աշխատանք փնտրող անձի աշխատանքային հարաբերությունները շարունակելու, այդ շրջանակներում առկա խնդիրների մասին տեղեկատվության պարբերաբար ստացում գործատուից՝ դրանց մասին համապատասխան նշումներ կատարելով գործատուների գրանցամատյանում.

19) սույն կետի 15-րդ ենթակետում նշված` աշխատանքից ազատման իրական ռիսկ ունեցող աշխատողների աշխատանքային հարաբերությունները շարունակելու մասին տեղեկատվության պարբերաբար ստացում գործատուից, և գործատուների գրանցամատյանում դրա մասին համապատասխան նշում կատարելը.

20) գործատուների հետ համագործակցության գործնական արդյունքների ու հնարավորությունների համալիր վերլուծության արդյունքներով` այդ գործընթացների պլանավորման ու իրականացման արդյունավետության և հասցեականության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների մշակում:

 

IV. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

9. Գործակալության հետ համագործակցող գործատուների մասին տեղեկատվությունը հավաքագրվում, տեղեկատվական շտեմարանում առկա տեղեկատվությունը ճշգրտվում և թարմացվում է սույն կարգով, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) կողմից հաստատված` գործատուների գրանցամատյանի ձևաչափին համապատասխան:

(9-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն, 14.09.20 N 439-Ն)

10. Զբաղվածության գործակալը գործակալության հետ որոշակի համագործակցություն չունեցող և (կամ) նոր գրանցված (հաշվառված) գործատուների մասին տեղեկատվությունը հավաքագրում է հետևյալ հիմնական աղբյուրներից և մուտքագրում գործատուների գրանցամատյանում`

1) իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնից` առցանց եղանակով, ամսական կտրվածքով.

2) գործատու հանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց ինտերնետային կայքէջերից` յուրաքանչյուր աշխատանքային օր կատարելով համապատասխան մշտադիտարկում.

3) (ենթակետն ուժը կորցրել է 26.04.2017 N 286-Ն)

4) զանգվածային լրատվության միջոցներից և այլ հնարավոր աղբյուրներից համապատասխան մշտադիտարկում կատարելով:

(10-րդ կետը փոփ. 26.04.2017 N 286-Ն)

11. Գործատուի հետ կապի հաստատման սույն կետում նշված եղանակները նախապես քննարկվում են գործատուի հետ և կատարվում է գործատուի համար առավել արդյունավետ եղանակի (եղանակների) համատեղ ընտրություն`

1) զբաղվածության գործակալի կողմից գործատուին այցելություն.

2) գործատուի (գործատուի ներկայացուցչի) կողմից գործակալություն այցելություն և հանդիպում զբաղվածության գործակալին.

3) կապի հաստատում հեռախոսով, ֆաքսով, էլեկտրոնային փոստով և հնարավոր` այլ նմանատիպ եղանակներով:

12. Գործակալությունը (զբաղվածության գործակալը) գործատուի հետ բուն համագործակցության շրջանակներում`

1) գործատուին ներկայացնում է տեղեկատվություն գործակալությունում հաշվառված աշխատանք փնտրող անձանց մասին (մասնագիտությունը, որակավորումը, աշխատանքային փորձը, այդ թվում` մասնագիտական, սեռը, տարիքը, հարմար աշխատանքի վերաբերյալ առաջարկության չափանիշները)` ըստ գործատուի ներկայացրած կոնկրետ հետաքրքրությունների և պահանջների.

2) գործատուին ամփոփ ներկայացնում է ծրագրերը և տրամադրում խորհրդատվություն այդ ծրագրերում ընդգրկվելու մեխանիզմների վերաբերյալ (ծրագրի անվանումը, հիմնական նպատակը, գործատուի հնարավորությունը ծրագրի միջոցով առկա և սպասվող թափուր աշխատատեղը համալրելու առումով, ծրագրի շահառուների շրջանակը), և ըստ գործատուի ներկայացրած հետաքրքրության` մանրամասնում է կոնկրետ ծրագրի կազմակերպման և իրականացման հնարավորություններն ու մեխանիզմները` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան.

3) գործատուին ներկայացնում է տեղեկատվություն աշխատաշուկայի վիճակի և միտումների վերաբերյալ.

4) գործատուից հավաքագրում է տեղեկատվություն առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների և այլ միջոցառումների մասին, որոնց հետևանքով կարող են տեղի ունենալ աշխատանքից ազատումներ, այդ թվում` զանգվածային, ընդ որում` առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի մասին հայտի օրինակելի ձևը հաստատում է նախարարը.

5) գործատուի հետ քննարկում է թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի մասին տրամադրված տեղեկատվության հրապարակման` գործատուի համար ընդունելի տարբերակը, որի արդյունքում նշված տեղեկատվությունը կարող է`

ա. մուտքագրվել նախարարության տեղեկատվական շտեմարանում և հրապարակվել նախարարության պաշտոնական կայքէջում, զանգվածային լրատվության միջոցներով` նշելով գործատուի մասին տեղեկատվությունը,

բ. մուտքագրվել նախարարության տեղեկատվական շտեմարանում և հրապարակվել նախարարության պաշտոնական կայքէջում, զանգվածային լրատվության միջոցներով` առանց գործատուի մասին տեղեկատվությունը նշելու,

գ. մուտքագրվել միայն նախարարության տեղեկատվական շտեմարանում` գործակալություն այցելած աշխատանք փնտրողներին տրամադրելու նպատակով.

6) գործատուի և համապատասխան աշխատանք փնտրող անձանց հետ վարվող բանակցությունների արդյունքում ձեռք է բերում կոնկրետ պայմանավորվածություններ գործատուի մոտ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղը համալրելու նպատակով`

ա. գործակալության կողմից համապատասխան աշխատանք փնտրող անձին կամ անձանց գործատուի մոտ ուղեգրելու վերաբերյալ,

բ. համապատասխան աշխատանք փնտրող անձին կամ անձանց գործատուի մոտ ուղեգրելու հնարավորության սպառման կամ բացակայության դեպքում աշխատանք փնտրող անձի (անձանց) ներգրավմամբ բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական կոնկրետ ծրագիրը գործատուի հետ համատեղ իրականացնելու վերաբերյալ.

7) գործատուի և աշխատատեղերի կրճատման հիմքով աշխատանքից ազատման իրական ռիսկ ունեցող աշխատողի (աշխատողների) հետ բանակցությունների արդյունքում գործատուին ներկայացնում է խորհրդատվություն` աշխատատեղերի կրճատման հիմնական պատճառների` արտադրության ծավալների կրճատման, արտադրության տեխնոլոգիական, կառուցվածքային, աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխությունների հնարավորինս մեղմման և վերացման նպատակով.

8) գործատուների մասին հավաքագրված ու գործատուներից ստացված տեղեկատվությունը վերլուծում է` ըստ յուրաքանչյուր գործատուի, որի հիման վրա կատարում է գործատուի հետ համագործակցության ձևերի և հնարավորությունների առաջնահերթությունների համալիր գնահատում.

9) սույն կետի 8-րդ ենթակետում նշված գնահատման արդյունքներով նախանշում է գործատուի հետ համագործակցության վերաբերյալ կոնկրետ առաջարկություն (աշխատանք փնտրող անձին աշխատանքի տեղավորման նպատակով գործատուի մոտ ուղեգրում, համատեղ ծրագիր) նախապես ընտրված աշխատանք փնտրող անձի (անձանց) ներգրավմամբ և ներկայացնում է գործատուին` հաշվի առնելով հետևյալ հիմնական գործոնները`

ա. գործատուի մոտ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղի (աշխատատեղերի) թիվը և դրանց վերաբերյալ գործատուի ներկայացրած պայմաններն ու պահանջները,

բ. առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղը (աշխատատեղերը) գործակալությունում հաշվառված` աշխատաշուկայում անմրցունակ աշխատանք փնտրող անձանցով՝ համալրելու առաջնային անհրաժեշտությունը,

գ. գործակալությունում հաշվառված աշխատանք փնտրող անձանց և գործատուի մոտ առկա թափուր և (կամ) նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ գործատուի ներկայացրած պայմանների համապատասխանության կամ այդ համապատասխանությունը համատեղ կոնկրետ ծրագրի արդյունքում ապահովելու հնարավորությունների ընդհանուր գնահատականները` հիմք ընդունելով Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատանք փնտրող անձին «հարմար աշխատանքի» վերաբերյալ առաջարկության չափանիշները,

դ. որպես առաջնային հնարավորություն` նախապես ընտրված աշխատանք փնտրող անձին աշխատանքի տեղավորման նպատակով գործատուի մոտ ուղեգրումը,

ե. աշխատանք փնտրող անձին աշխատանքի տեղավորման նպատակով գործատուի մոտ ուղեգրելու հնարավորության սպառման կամ բացակայության պարագայում գործատուի մոտ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղը (աշխատատեղերը) գործակալությունում հաշվառված աշխատանք փնտրող անձով համալրելու նպատակով` համատեղ կոնկրետ ծրագրային առաջարկության դիտարկումը.

10) հիմք ընդունելով սույն կետի 9-րդ ենթակետում նշված գործոնները՝ նախապես ընտրում է աշխատանք փնտրող անձին (անձանց) և աշխատանքի տեղավորման նպատակով ուղեգրում է գործատուի մոտ` սույն կարգի 13-րդ կետով նախատեսված ընթացակարգով.

11) սույն կետի 10-րդ ենթակետով նախատեսված հնարավորության բացակայության կամ սպառման դեպքում կազմակերպում է գործակալության, գործատուի և աշխատանք փնտրող անձի միջև եռակողմ բանակցություններ, դրանց արդյունքում գործատուի հետ վերջնական ճշտված համագործակցության վերաբերյալ կոնկրետ առաջարկության հիման վրա կազմում է համապատասխան ծրագրի մասին հայտի նախագիծ և ներկայացնում գործակալության պետին` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

12) գործնականում ապահովում է ծրագրի մասին հայտի հիման վրա գործակալության, գործատուի և աշխատանք փնտրող անձի միջև կնքված եռակողմ պայմանագրի իրականացումը.

13) ապահովում է գործատուի հետ հետադարձ կապը համատեղ ծրագրի իրականացման ընթացքում և դրա ավարտից հետո.

14) սույն կարգի 8-րդ կետի 15-րդ ենթակետում նշված` աշխատանքից ազատման իրական ռիսկ ունեցող աշխատողների աշխատանքային հարաբերությունները շարունակելու մասին տեղեկատվությունը ստանում է գործատուից, և այդ մասին համապատասխան նշում կատարում գործատուի գրանցամատյանում:

(12-րդ կետը փոփ. 26.04.2017 N 286-Ն, փոփ. 11.04.2018 N 243-Ն)

13. Զբաղվածության գործակալն աշխատանքի տեղավորման նպատակով աշխատանք փնտրող անձի գործատուի մոտ ուղեգրում է հետևյալ ընթացակարգով`

1) գործատուի ներկայացրած պահանջներին աշխատանք փնտրող անձի մասնագիտության և որակավորման համապատասխանության գնահատում.

2) գործատուի ներկայացրած թափուր աշխատատեղի պայմաններն աշխատանք փնտրող անձին մանրամասն ներկայացնելը և քննարկելը.

3) գործատուի մոտ ուղեգրվող աշխատանք փնտրող անձին առաջարկվող աշխատանքի` հարմար աշխատանքի չափանիշներին համապատասխանության գնահատում և դրա մասին իրազեկում աշխատանք փնտրող անձին.

4) աշխատանք փնտրող անձի համաձայնության ստացում.

5) գործատուի և աշխատանք փնտրող անձի հետ ուղեգրման վայրի և ժամկետների վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածության ձեռք բերում.

6) աշխատանք փնտրող անձի այցելություն գործատուին (ըստ անհրաժեշտության` զբաղվածության գործակալի ուղեկցությամբ).

7) գործատուից ուղեգրման արդյունքների մասին տեղեկատվության ստացում.

8) ուղեգրման և դրա արդյունքների մասին տեղեկատվության մուտքագրում գործատուների գրանցամատյանում:

14. Զբաղվածության գործակալը գործատուի հետ համատեղ ծրագրի իրականացման, ինպես նաև ուղեգրման արդյունքում գործատուի մոտ աշխատանքի տեղավորված աշխատանք փնտրող անձանց աշխատանքային հարաբերությունները շարունակելու մասին տեղեկատվությունը պարբերաբար հավաքագրում է գործատուից, և այդ տեղեկատվությունը ստանալուց հետո անմիջապես մուտքագրում գործատուների գրանցամատյան:

15. Աշխատանքի տեղավորված աշխատանք փնտրող անձի աշխատանքային հարաբերությունները շարունակելու մասին տեղեկատվության ստացման տևողությունը և պարբերականությունը որոշվում են` հիմք ընդունելով Արցախի Հանրապետության կառավարության սահմանած` զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի և գնահատման կարգը:

(15-րդ կետը փոփ. 26.04.2017 N 286-Ն, փոփ. 11.04.2018 N 243-Ն)

16. Զբաղվածության գործակալը գործատուների մասին հավաքագրած ու գործատուներից ստացած տեղեկատվությունը մուտքագրում է նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում, գործատուների գրանցամատյանում և պարբերաբար թարմացնում է այն` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(16-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)

17. Գործատուն զանգվածային ազատումների դեպքում դրա մասին տեղեկատվությունը գործակալություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված դեպքերում և ժամկետներում:

18. Գործակալությունը գործատուների հետ կապի հաստատումը, այդ թվում` գործատուի փաստացի գործունեության վայր այցելությունը կազմակերպում և իրականացնում է համաձայն նախարարի հաստատած տարեկան պլան-ժամանակացույցի:

19. Գործատուների հետ համագործակցության ամփոփ ցուցանիշները, այդ թվում՝ գործատուներից ստացված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, զանգվածային ազատումների մասին տեղեկատվությունը` ըստ շրջանների ինքնաշխատ եղանակով արտածվում է նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանից:

 

V. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ

 

20. Գործակալությունը սույն կարգին համապատասխան գործատուների հետ համագործակցության շրջանակներում բացում, վարում և պարբերաբար թարմացնում է գործատուների էլեկտրոնային գրանցամատյանը:

21. Գործատուների գրանցամատյանը ներառում է հետևյալ հիմնական տեղեկությունները`

1) ընդհանուր տեղեկություններ.

ա. գործատուի գրանցամատյանի համարը,

բ. գործատուի գրանցամատյանի բացման ամսաթիվը,

գ. գործատուի գրանցամատյանի փակման ամսաթիվը (գործատուի գրանցամատյանը փակվում է իրավաբանական անձ հանդիսացող գործատուի լուծարման դեպքում, ինչպես նաև ֆիզիկական անձ հանդիսացող գործատուի գործունեության դադարման դեպքում),

դ. գործակալության անվանումը,

ե. զբաղվածության գործակալի (գործակալների) անունը, ազգանունը.

2) գործատուի մասին ընդհանուր տեղեկություններ`

ա. իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործատուի անվանումը (անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), պետական գրանցման ամսաթիվը, գործատուի (գործատուի ներկայացուցչի) անունը, ազգանունը, իրավաբանական անձի համար նաև` կազմակերպաիրավական ձևը,

բ. ֆիզիկական անձ հանդիսացող գործատուի անունը, ազգանունը, անձնագրի կամ նույնականացման քարտի համարը, առաջին անգամ` որպես գործատու հանդես գալու ամսաթիվը,

գ. գործատուի աշխատողների թիվը,

դ. գործատուի գործունեության հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը, ֆաքսը, կայքէջը,

ե. գործակալության հետ համագործակցության վերաբերյալ գործատուի տեսակետը. «ունի ցանկություն» , «հրաժարվել է համագործակցությունից» , «հնարավոր է ապագա համագործակցություն»,

զ. համագործակցության ցանկության դեպքում` գործատուի ակնկալիքները.

3) կապի հաստատման` գործատուի համար առավել արդյունավետ եղանակի (եղանակների) համապատասխան նշում, այդ թվում`

ա. զբաղվածության գործակալի կողմից գործատուին այցելություն,

բ. գործատուի (գործատուի ներկայացուցչի) կողմից գործակալություն այցելություն,

գ. հեռահար կապի հաստատում հեռախոսով, ֆաքսով, էլեկտրոնային փոստով և հնարավոր` այլ նմանատիպ եղանակներով.

4) ծրագրերի, ինչպես նաև տարածքային աշխատաշուկայի վիճակի վերաբերյալ տրամադրված խորհրդատվության արդյունքների մասին ամփոփ տեղեկատվություն (նշվում են տեղեկատվության լրացման և հետագա թարմացման ժամկետները)`

ա. գործատուի կողմից հետաքրքրության արժանացած ծրագրեր,

բ. նոր աշխատողների ներգրավման հավանական պահանջարկ` ըստ թվի, մասնագիտության, որակավորման, աշխատանքային փորձի, սեռի, տարիքի.

5) գործատուի կողմից ներկայացված աշխատատեղերի մասին տեղեկատվություն (նշվում են տեղեկատվության լրացման և հետագա թարմացման ժամկետները)`

ա. առկա թափուր աշխատատեղերը և նոր ստեղծվող (առավելագույնն առաջիկա երեք ամսվա ընթացքում) աշխատատեղերը,

բ. աշխատատեղերի նախատեսվող կրճատումները (առաջիկա մեկ տարվա ընթացքում)` «կրճատման որոշակի ժամկետը» , «կրճատվող աշխատատեղի անվանումը» , «աշխատատեղերի կրճատման հիմքով աշխատանքից ազատման ենթակա աշխատողի մասնագիտությունը, որակավորումը, սեռը, տարիքը» .

6) գործատուի ներկայացրած առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերը՝ գործակալության կողմից հրապարակման հնարավոր ձևերը`

ա. նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրում` առանց գործատուի մասին ընդհանուր տեղեկությունների,

բ. նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրում` գործատուի մասին ընդհանուր տեղեկությունների հետ միասին,

գ. զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակում` առանց գործատուի մասին ընդհանուր տեղեկությունների,

դ. զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակում` գործատուի մասին ընդհանուր տեղեկությունների հետ միասին,

ե. գործակալություն այցելած աշխատանք փնտրող անձին այդ տեղեկատվությունը ներկայացնելը.

7) աշխատատեղերի հնարավոր կրճատումների պատճառները` յուրաքանչյուրի կանխարգելմանն ու վերացման վերաբերյալ զբաղվածության գործակալի գործնական առաջարկությունների հետ միասին (նշվում են տեղեկատվության լրացման և հետագա թարմացման ժամկետները).

ա. արտադրության ծավալների կրճատում,

բ. արտադրության տեխնոլոգիական, կառուցվածքային, աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխություններ,

գ. գործատուի սնանկացում,

դ. այլ հնարավոր պատճառներ (նշվում է պատճառը).

8) աշխատատեղերի կրճատման հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ գործատուից գրավոր ծանուցում ստացած աշխատողի աշխատանքային հարաբերությունների մասին տեղեկատվությունը, որը գործատուից հավաքագրվում է ծանուցման ժամկետը լրանալուց հետո` անմիջապես (նշվում են տեղեկատվության լրացման և հետագա թարմացման ժամկետները).

ա. աշխատողի անունը, հայրանունը, ազգանունը,

բ. աշխատանքային հարաբերությունները շարունակվում են` համաձայն աշխատանքային պայմանագրի,

գ. աշխատանքային հարաբերությունները շարունակվում են` առավել ոչ բարենպաստ աշխատանքային պայմաններով,

դ. աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատանքի էական պայմանները փոփոխվելու հիմքով,

ե. աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի նախաձեռնությամբ.

9) ըստ գործատուի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության` գործատուին ներկայացված համագործակցության կոնկրետ առաջարկությունները (նշվում են տեղեկատվության լրացման և հետագա թարմացման ժամկետները).

ա. համապատասխան աշխատանք փնտրող անձի (անձանց) ուղեգրումը գործատուի մոտ (ուղեգրման ժամկետները, ուղեգրվող անձանց թիվը),

բ. համապատասխան աշխատանք փնտրող անձի (անձանց) ուղեգրումը գործատուի մոտ (ուղեգրման ժամկետները, ուղեգրվող անձանց թիվը) հնարավորության սպառման կամ բացակայության պարագայում ծրագրի համատեղ իրականացումը, նշելով` «յուրաքանչյուրին առաջարկվող կոնկրետ ծրագրի անվանումը» , «ծրագրում ընդգրկման ենթակա աշխատանք փնտրող անձանց թիվը», «ծրագրի արդյունքում աշխատանքի տեղավորման ենթակա անձանց թիվը».

10) սույն կետի 9-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված առաջարկության վերաբերյալ գործատուի հետ ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածության համաձայն` զբաղվածության գործակալի կողմից նախապես ընտրված աշխատանք փնտրող անձի գործատուի մոտ ուղեգրումը (նշվում են տեղեկատվության լրացման և հետագա թարմացման ժամկետները)`

ա. առկա թափուր կամ նոր ստեղծվող կոնկրետ աշխատատեղի համար ուղեգրված աշխատանք փնտրող անձի անունը, հայրանունը, ազգանունը, հաշվառման քարտի համարը,

բ. ըստ յուրաքանչյուր ուղեգրված անձի ուղեգրման արդյունքը՝ «գործատուի կողմից մերժում», «աշխատանք փնտրող անձի կողմից մերժում (համապատասխան դեպքում առանձին նշվում է` «հրաժարվել է իրեն առաջարկված հարմար աշխատանքից»)», «աշխատանքի տեղավորում».

11) գործատուի, զբաղվածության գործակալի և աշխատանք փնտրող անձի միջև կազմակերպված բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա գործակալության, գործատուի և աշխատանք փնտրող անձի միջև կնքված եռակողմ պայմանագրով նախատեսված ծրագրի պայմանները և իրականացման արդյունքները բնութագրող տեղեկատվությունը`

ա. ծրագրի անվանումը, եռակողմ պայմանագրի համարը, կնքման ամսաթիվը և գործողության ժամկետը,

բ. ծրագրում ընդգրկվող աշխատանք փնտրող անձի անունը, հայրանունը, ազգանունը, զբաղվածության ապահովման անհատական ծրագրի (այսուհետ՝ անհատական ծրագիր) համարը և զբաղվածության կարգավիճակը՝ «աշխատանք փնտրող անձ», այդ թվում՝ «գործազուրկ», նրանցից՝ «հաշմանդամություն ունեցող անձ», «աշխատաշուկայում անմրցունակ անձ»,

գ. ծրագրի արդյունքում` ծրագրում ներգրավված անձանցից աշխատանքի տեղավորման ենթակա անձանց թիվը,

դ. ծրագրի արդյունքում աշխատանքի տեղավորված անձի անունը, հայրանունը, ազգանունը, անհատական ծրագրի համարը և զբաղվածության կարգավիճակը՝ «աշխատանք փնտրող անձ», այդ թվում` «գործազուրկ», նրանցից` «հաշմանդամություն ունեցող անձ», «աշխատաշուկայում անմրցունակ անձ» .

12) ծրագրի իրականացման, ինչպես նաև գործակալության կողմից ուղեգրման արդյունքում` գործատուի մոտ աշխատանքի տեղավորված աշխատանք փնտրող անձի աշխատանքային հարաբերությունները շարունակելու մասին տեղեկատվությունը (նշվում են տեղեկատվության լրացման և հետագա թարմացման ժամկետները).

ա. աշխատանքի տեղավորված անձի անունը, հայրանունը, ազգանունը, անհատական ծրագրի համարը,

բ. աշխատանքային հարաբերությունները շարունակվում են` համաձայն կնքված աշխատանքային պայմանագրի,

գ. աշխատանքային հարաբերությունները շարունակվում են` առավել բարենպաստ աշխատանքային պայմաններով,

դ. աշխատանքային հարաբերությունները շարունակվում են` ոչ բարենպաստ աշխատանքային պայմաններով,

ե. աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի նախաձեռնությամբ,

զ. աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատողի նախաձեռնությամբ,

է. աշխատանքային պայմանագիրը լուծվել է կողմերի համաձայնությամբ,

ը. աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատանքի էական պայմանները փոփոխվելու հիմքով,

թ. աշխատանքային պայմանագիրը լուծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այլ հիմքերով (նշվում է համապատասխան հիմքը` հղումով):

(Հավելված N 5-ը փոփ. 14.09.20 N 439-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 6

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 14-ի N 663-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՈՒՂԵԿՑՈՂԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատանքի և զբաղվածության գործակալության (այսուհետ` գործակալություն) միջնորդությամբ աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման, ինչպես նաև տեսողությունից կամ տեղաշարժման (հաշմանդամի սայլակով տեղաշարժվող) խնդիրներով առաջին խմբի հաշմանդամություն ունեցող (այսուհետ` ուղեկցողի կարիք ունեցող) անձանց ծրագրում ընդգրկելու դեպքում` ուղեկցողի համար հաշմանդամություն ունեցող անձին աշխատավարձի մասնակի փոխհատուցման աջակցություն (այսուհետ՝ աջակցություն) տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն, 14.09.20 N 439-Ն)

2. Աջակցության տրամադրման նպատակն է գործատուի կողմից անմրցունակ անձանց տրվող աշխատավարձի մասնակի փոխհատուցման միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց (այսուհետ` անմրցունակ անձ) աշխատանքի տեղավորվելուն նպաստելը:

(2-րդ կետը փոփ. 26.04.2017 N 286-Ն)

3. Հաշմանդամություն ունեցող անձանց ծրագրում ընդգրկելիս հաշվի է առնվում Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման կարգով նախատեսված ամփոփ եզրակացությունը, այդ թվում` ուղեկցող ունենալու անհրաժեշտությունը:

(3-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)

 

II. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

4. Աջակցությունը տրամադրվում է այն գործատուներին, որոնք գործակալության միջնորդությամբ անմրցունակ անձանց իրենց մոտ տեղավորում են հարմար աշխատանքի:

5. Աջակցությունը տրամադրվում է՝

1) Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(5-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)

6. Աջակցությունը տրամադրվում է անմրցունակ անձանց գործատուի կողմից վճարվող աշխատավարձը մասնակի փոխհատուցելու միջոցով:

7. Հարմար աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անմրցունակ անձի համար վեց օրացուցային ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին տրվում է փոխհատուցում` տվյալ անմրցունակ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

8. Ուղեկցողի համար ուղեկցողի կարիք ունեցող անձանց տրվում է աշխատավարձի փոխհատուցում (այսուհետ՝ փոխհատուցում) մինչև վեց օրացուցային ամիս ժամկետով, ամսական կտրվածքով` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:

9. Աջակցությունը տրամադրվում է ամսվա լրիվ աշխատած օրերի համար, ընդ որում, ոչ լրիվ աշխատած ամսվա համար փոխհատուցման գումարի չափը հաշվարկվում է` փոխհատուցման ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվի վրա և բազմապատկելով լրիվ աշխատած օրերի թվով:

10. Հարմար աշխատանքի տեղավորված անմրցունակ անձի՝ ժամանակավոր անաշխատունակության և նպատակային արձակուրդում գտնվելու ժամանակահատվածների համար գործատուին, ինչպես նաև ուղեկցողի կարիք ունեցող անձին փոխհատուցում չի տրամադրվում:

11. Գործակալությունն աջակցություն տրամադրելու նպատակով, բանակցում է համապատասխան թափուր աշխատատեղի հայտը ներկայացրած գործատուի հետ` ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձի մասնակցությամբ: Բանակցությունների արդյունքում ձեռք բերված վերջնական համաձայնության հիման վրա գործատուի, գործակալության և ծրագրի շահառուի միջև կնքվում է անմրցունակ անձի աշխատավարձը փոխհատուցելու մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` չորս օրինակից, վեց ամիս ժամկետով:

(11-րդ կետը փոփ. 26.04.2017 N 286-Ն)

12. Եթե գործատուն համաձայնվել է հարմար աշխատանքի ընդունել մեկից ավելի անմրցունակ անձանց, ապա գործակալության և տվյալ գործատուի միջև կնքվում է մեկ պայմանագիր:

13. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պայմանագրի օրինակելի ձևը հաստատվում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով:

(13-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն, 14.09.20 N 439-Ն)

14. Պայմանագրի կնքումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը նախարարության կողմից ձևավորված և վարվող տեղեկատվական շտեմարանում (այսուհետ՝ տեղեկատվական շտեմարան) մուտքագրում է՝

1) պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարեթիվը.

2) պայմանագրի կողմ հանդիսացող գործատուի անվանումը (ֆիզիկական անձ հանդիսացող գործատուի անունը, ազգանունը), հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում).

3) պայմանագրով նախատեսված՝ հարմար աշխատանքի ընդունման ենթակա անմրցունակ անձանց թիվը (այդ թվում` ուղեկցողի կարիք ունեցող անձանց թիվը):

15. Գործատուն անմրցունակ անձի հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց և անմրցունակ անձին աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտը ստորագրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով (տեղեկատվական շտեմարանի կամ նախարարության պաշտոնական կայքէջի կամ էլեկտրոնային փոստի միջոցով) դրա մասին ծանուցում է գործակալությանը:

16. Գործակալությունը, սույն կարգի 15-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը կնքելուց և անմրցունակ անձին աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտը ստորագրելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում անմրցունակ անձից ստանում է դրանց պատճենները և մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական շտեմարանում մուտքագրում է աշխատանքային պայմանագրի վերաբերյալ հետևյալ տվյալները՝

1) աշխատանքային պայմանագրի կնքման (անհատական իրավական ակտի ընդունման) օրը, ամիսը, տարեթիվը, համարը.

2) անմրցունակ անձի աշխատանքի ընդունման օրը, ամիսը, տարեթիվը.

3) անմրցունակ անձի անունը, ազգանունը.

4) գործատուի լրիվ անվանումը (ֆիզիկական անձ հանդիսացող գործատուի անունը, ազգանունը).

5) այն պաշտոնի անվանումը, որում աշխատանքի է նշանակվել անմրցունակ անձը կամ անմրցունակ անձի աշխատանքային գործառույթները.

6) անմրցունակ անձի աշխատավարձի չափը.

7) աշխատանքային պայմանագրի և անհատական իրավական ակտի գործողության ժամկետը:

17. Ուղեկցողի կարիք ունեցող անձը, բանկային հաշիվ չունենալու դեպքում, եռօրյա ժամկետում բացում է բանկային հաշիվ և իրեն հաշվառած գործակալության համապատասխան աշխատող(ներ)ին է ներկայացնում հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին:

18. Յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը գործատուն գործակալություն է ներկայացնում նախարարի կողմից հաստատված ձևին համապատասխան տեղեկանք` տվյալ ամսվա ընթացքում իր մոտ աշխատող այն անմրցունակ անձանց մասին, որոնց համար պայմանագիր է կնքվել գործակալության հետ և որոնց աշխատանքի ընդունելու մասին սույն կարգի 15-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան նախապես ծանուցել է գործակալությանը:

19. Գործատուից և ուղեկցողի կարիք ունեցող անձից ստացած` սույն կարգի 18-րդ կետում նշված տեղեկանքի և տեղեկատվական շտեմարանում մուտքագրված տվյալների համադրման արդյունքում, գործակալությունը կազմում և մինչև տվյալ ամսվա հինգը նախարարություն է ներկայացնում՝

1) նախորդ ամսվա ընթացքում աշխատանքի ընդունված այն անմրցունակ անձանց (այդ թվում` ուղեկցողի կարիք ունեցող) ցուցակը, որոնց համար պայմանագիր է կնքվել համապատասխան գործատուների հետ.

2) աջակցության և փոխհատուցման համար ֆինանսական միջոցների` նախարարի սահմանած ձևին համապատասխան հայտ-պահանջագիրը` համապատասխանաբար ըստ գործատուների և ըստ ուղեկցողի կարիք ունեցող անձանց:

20. Սույն կարգի 19-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ցուցակում նշվում են՝

1) անմրցունակ անձի (այդ թվում` ուղեկցողի կարիք ունեցող) անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը.

2) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ այն չունենալու դեպքում հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը.

3) յուրաքանչյուր անմրցունակ անձի (այդ թվում` ուղեկցողի կարիք ունեցող) աշխատավարձի փոխհատուցվող չափը.

4) փոխհատուցվող աշխատավարձերի ընդհանուր չափը.

5) անմրցունակ անձին աշխատանքի ընդունած գործատուի լրիվ անվանումը (ֆիզիկական անձ հանդիսացող գործատուի անունը, ազգանունը) և հարկ վճարողի հաշվառման համարը, ընդ որում, գործատուի մասին սույն ենթակետով սահմանված տվյալները լրացվում են յուրաքանչյուր անմրցունակ անձի համար առանձին: Ուղեկցող ունենալու դեպքում ցուցակում նշվում է նաև ուղեկցողի կարիք ունեցող անձի անունը, հայրանունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը, բանկի համապատասխան մասնաճյուղի անվանումը, բանկային հաշվի համարը:

21. Այն դեպքում, երբ աշխատանքի ընդունված անմրցունակ անձն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա սույն կարգի 20-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տվյալների փոխարեն, ցուցակում լրացվում է օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակի մասին փաստաթուղթը, իսկ փախստականի կարգավիճակ ունեցող անձ լինելու դեպքում` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:

22. Նախարարությունը սույն կարգի 19-րդ կետով նախատեսված ցուցակները և նախարարի հաստատած ձևին համապատասխան ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը գործակալության կողմից ստանալուց հետո, իրականացնում է դրանցում ներառված տվյալների ուսումնասիրություն: Վրիպակների, սխալների բացակայության դեպքում նախարարությունը կազմում և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում աշխատավարձերի մասնակի փոխհատուցումը ֆինանսավորելու մասին հայտ-պահանջագիրը՝ գործակալության կողմից դրանք ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(22-րդ կետը փոփ. 29.08.2016 N 503-Ն, փոփ. 11.04.2018 N 243-Ն)

23. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտ-պահանջագիրը ստանալուց հետո զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար տեղական գանձապետական բաժնում նախարարության աշխատակազմի անվամբ բացված բյուջետային միջոցների գանձապետական հաշվին է փոխանցում աշխատավարձերի մասնակի փոխհատուցման ենթակա գումարը:

(23-րդ կետը փոփ. 29.08.2016 N 503-Ն, փոփ. 11.04.2018 N 243-Ն)

24. Նախարարությունը գումարը երկու աշխատանքային օրվա ընթացքում, սահմանված կարգով` վճարման հանձնարարականով փոխանցում է գործատուի, ինչպես նաև ուղեկցողի կարիք ունեցող անձի բանկային հաշվի համարներին:

25. Այն դեպքում, երբ զբաղվածության պետական համապատասխան ծրագրում ընդգրկվելու իրավունք ունեցող՝ գործակալությունում հաշվառված անմրցունակ անձանց թիվը գերազանցում է զբաղվածության պետական տվյալ ծրագրով նախատեսված անմրցունակ անձանց թիվը, ապա տվյալ ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրամադրվում է ավելի վաղ հաշվառված անմրցունակ անձանց՝ ըստ հաշվառման հերթականության՝ հաշվի առնելով նաև գործատուների կողմից ներկայացված թափուր և (կամ) նոր ստեղծվող աշխատատեղերը լրացնելու համար աշխատողների մասնագիտական որակավորմանը և աշխատանքային ստաժին ներկայացվող պահանջները:

 

III. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

 

26. Աջակցությունը դադարեցվում է՝

1) (ենթակետն ուժը կորցրել է 26.04.2017 N 286-Ն)

2) (ենթակետն ուժը կորցրել է 26.04.2017 N 286-Ն)

3) գործատու իրավաբանական անձի լուծարման կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործատուի գործունեության դադարեցման դեպքում.

4) անմրցունակ անձի մահվան դեպքում:

(26-րդ կետը փոփ. 26.04.2017 N 286-Ն)

27. Սույն կարգի 26-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերում կամ աշխատողների թվի և (կամ) հաստիքների կրճատման հիմքով անմրցունակ անձին աշխատանքից ազատելու դեպքում, նույն անմրցունակ անձի համար կարող է կնքվել աշխատավարձի փոխհատուցման մասին նոր պայմանագիր այլ գործատուի հետ՝ աշխատավարձի փոխհատուցման մասին նախորդ պայմանագրով չիրացված ժամկետով:

28. Անմրցունակ անձին տրվող աշխատավարձը մասնակի փոխհատուցելու համար գործատուին տրամադրված, ինչպես նաև զբաղվածության պետական համապատասխան ծրագրի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման «Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(28-րդ կետը փոփ. 26.04.2017 N 286-Ն)

29. (կետն ուժը կորցրել է 26.04.2017 N 286-Ն)

 

IV. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

30. Աջակցության տրամադրման մասին տեղեկատվությունն արտացոլվում է նախարարության պաշտոնական կայքէջում և տեղեկատվական շտեմարանում՝ «Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին համապատասխան:

31. Գործակալությունն իր գտնվելու վայրում՝ անմրցունակ անձանց համար տեսանելի տեղում տեղադրում է տեղեկատվություն զբաղվածության պետական համապատասխան ծրագրի վերաբերյալ, որով նախատեսվում է գործատուներին աջակցության տրամադրում՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման համար:

32. Գործակալությունը տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման համար գործատուներին աջակցության տրամադրում նախատեսող զբաղվածության պետական համապատասխան ծրագրի մասին, իրազեկում դրանում ընդգրկվելու համար անհրաժեշտ պայմանների և կարգի վերաբերյալ:

33. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում է Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(33-րդ կետը փոփ. 26.04.2017 N 286-Ն, փոփ. 11.04.2018 N 243-Ն)

(Հավելված N 6-ը փոփ. 14.09.20 N 439-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 7

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի 

հոկտեմբերի 14-ի N 663-Ն որոշման

 

 

Ձև

 

Գործատուի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը__________________________

___________________________________________________________________

 

ՈՒ Ղ Ե Գ Ի Ր N

գործատուի կողմից ներկայացված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերը համալրելու նպատակով աշխատանք փնտրող անձին տրամադրվող

 

Հարգելի ____________________________________________________________

                                              (կազմակերպության ղեկավարի անունը, հայրանունը, ազգանունը)

Ձեր կազմակերպությունում աշխատողների պահանջարկի մասին տեղեկություններին

համապատասխան ուղարկվում է ________________________________________ը

                                                                                           (անունը, հայրանունը, ազգանունը)

____________________________________________________մասնագիտությամբ,

                                                           (անվանումը)

զբաղեցնելու համար____________________________________________պաշտոնը:

                                                                                         (անվանումը)

Խնդրում եմ հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Ձեր կողմից ընդունված որոշման մասին:

___________________________________________________________________

                             (գործակալության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը)

     

         Գործակալության աշխատող________________ _______________________

                                                        (ստորագրությունը)                  (անունը, ազգանունը)

 

         Տրվել է ______ ________________20  թվականին

      

         Կ.Տ.

__________________________________________________________________

 

_______________________________________________գործակալության պետին

                                                    (անվանումը)

ՊԱՏԱՍԽԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Քաղաքացի______________________________ը N_________________ ուղեգրով

                                (անունը, հայրանունը, ազգանունը)

1) ընդունվել է աշխատանքի 20  թվականի ------------------ -----ին,

______________________________________ N______ 20  թվականի _________

 (աշխատանքի ընդունվելու մասին փաստաթղթի տեսակը)     (համարը)                               (ամսաթիվը)

2) չի ընդունվել աշխատանքի ___________________________________________

                                                                              (պատճառը) 

Կազմակերպության ղեկավար (լիազորված անձ) _____________ ________________

                                                                           (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

-------- ------------------------- 20  թվականի

Գործատուի ՀՎՀՀ ______________

Կ.Տ.

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 8

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի 

հոկտեմբերի 14-ի N 663-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատանքի և զբաղվածության գործակալությունում (այսուհետ` գործակալություն) հաշվառված` ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկների (այսուհետ` գործազուրկ) գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցություն տրամադրելու ծրագրի (այսուհետ` ծրագիր) հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն, 14.09.20 N 439-Ն)

2. Ծրագրի նպատակը գործազուրկի` իր մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու և հարմար աշխատանքի տեղավորվելու համար ցուցաբերվող աջակցության միջոցով զբաղվածության ապահովումն է:

(2-րդ կետը փոփ. 26.04.2017 N 286-Ն)

3. Գործազուրկը մեկ անգամ կարող է մասնակցել ծրագրին` առավելագույնը երեք ամիս տևողությամբ, մասնագիտական կրթություն և որակավորում ստանալուց հետո` առավելագույնը հինգ տարվա ընթացքում:

(3-րդ կետը փոփ. 29.08.2016 N 503-Ն)

4. Եթե գործազուրկների թիվը գերազանցում է գործակալության համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված շահառուների թիվը, ապա ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է առավել պահանջարկ ունեցող մասնագիտությամբ գործազուրկներին, իսկ նույն մասնագիտությամբ գործազուրկներից` ավելի վաղ հաշվառվածներին՝ ըստ հաշվառման հերթականության:

 

II. ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

5. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(5-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)

6. Ծրագիրն իրականացվում է գործակալության կողմից վարվող համապատասխան բանակցությունների արդյունքում ընտրված գործատուի կողմից, որի արդյունքում` գործատուի, գործազուրկի և գործազուրկին հաշվառած գործակալության համապատասխան աշխատող(ներ)ի միջև կնքվում է ծրագրի կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր), որի օրինակելի ձևը հաստատում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարը (այսուհետ` նախարար):

(6-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն, 14.09.20 N 439-Ն)

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո գործատուն գործազուրկի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(7-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)

8. Ծրագրի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված միջոցներից վճարվում է`

1) գործազուրկին աշխատավարձ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով.

2) գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին` նրա նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով հավելում, բայց ոչ ավելի, քան սույն կետում նշված` նվազագույն ամսական աշխատավարձի չափը.

3) գործատուին գումար` գործազուրկի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում՝ պարտադիր դրոշմանիշային ու սոցիալական վճարները փոխհատուցելու համար:

(8-րդ կետը լրաց. 07.10.2019 N 837-Ն)

9. Ծրագիրը սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված միջոցներով ֆինանսավորվելու դեպքում` գործատուին տրվող փոխհատուցման չափը չի կարող փոքր լինել սույն կարգի 8-րդ կետում նշված միջոցների չափից:

10. Գործակալությունը գրանցում է գործազուրկի մասնագիտության (պաշտոնի) անվանումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի փետրվարի 12-ի N 19-Ն հրամանով հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգչի» կոդերին համապատասխան, ուղարկում անհատական տվյալների համադրման (նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանի միջոցով)՝ մասնագիտական աշխատանքային փորձի բացակայությունը ճշտելու նպատակով:

11. Գործակալությունը սույն կարգի 6-րդ կետում նշված պայմանագրի պատճենը և գործազուրկների ցուցակը` պայմանագիրը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է նախարարություն, ընդ որում գործազուրկների ցուցակում նշվում են գործազուրկի`

1) անունը և ազգանունը.

2) անձնագրի սերիան և համարը.

3) կրթության մասին վկայականը տալու տարեթիվը.

4) մասնագիտության` սույն կարգի 10-րդ կետում նշված կոդը.

5) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ այն չունենալու դեպքում հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը:

12. Այն դեպքում, երբ գործազուրկը օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա սույն կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տվյալների փոխարեն, ցուցակում լրացվում է օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակի մասին փաստաթղթի, իսկ փախստականի կարգավիճակ ունեցող անձ լինելու դեպքում` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի տվյալները:

13. Ծրագիրն սկսելուց հետո մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 5-ը գործատուն գործակալություն է ներկայացնում տեղեկանք` նախորդ ամսվա ընթացքում ծրագրին գործազուրկների մասնակցության մասին:

14. Գործակալությունը նախարարություն է ներկայացնում ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը` նախարարի հաստատած ձևին համապատասխան:

15. Նախարարության աշխատակազմը գործակալությունից ծրագրի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

(15-րդ կետը փոփ. 29.08.2016 N 503-Ն, փոփ. 11.04.2018 N 243-Ն)

16. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ծրագրի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը ստանալուց հետո զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար տեղական գանձապետական բաժնում նախարարության աշխատակազմի անվամբ բացված բյուջետային միջոցների գանձապետական հաշվին է փոխանցում ծրագրի դիմաց վճարվող գումարը:

(16-րդ կետը փոփ. 29.08.2016 N 503-Ն, փոփ. 11.04.2018 N 243-Ն)

17. Գործակալությունը ծրագրի դիմաց փոխհատուցման ենթակա միջոցները ծրագրի իրականացման նպատակով կնքված պայմանագրի կողմ հանդիսացող գործատուի բանկային հաշվին փոխանցելու համար, պայմանագրի կողմ հանդիսացող գործատուի կողմից ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված` կատարած վճարումների վերաբերյալ տեղեկությունները (վճարման ցուցակների պատճենների կամ տեղեկանքի տեսքով), մասնագիտական փորձի տրամադրման ընթացքում գործազուրկի հաճախումների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց և հաստատելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում և իրեն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունք է ներկայացնում պարտավորության ձևավորման համար սահմանված փաստաթղթերի փաթեթը:

18. Ծրագրի դիմաց վճարման ենթակա գանձապետական հաշվին փոխանցված գումարը պայմանագրով նախատեսված ժամկետներում փոխանցվում է սույն կարգի 17-րդ կետում նշված գործատուի բանկային հաշվին:

19. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Սույն կարգի 6-րդ կետում նշված պայմանագիրը ժամկետից շուտ (բացառությամբ գործազուրկին ծրագրից հեռացման կամ աշխատանքի տեղավորելու դեպքերի) դադարեցվելու կամ պայմանագրով նախատեսված՝ գործազուրկին աշխատավարձ չվճարելու դեպքում գործատուի կողմից վերադարձվում են ծրագրի շրջանակներում ստացած ֆինանսական միջոցները:

(19-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)

 

III. ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

20. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրի մասին տեղեկատվությունն արտացոլվում է նախարարության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում:

21. Գործակալությունը տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում՝ գործազուրկի համար տեսանելի տեղում:

22. Ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց գործակալության կողմից տրամադրվում է ծրագրի պայմանների վերաբերյալ խորհրդատվություն:

23. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում է Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(23-րդ կետը փոփ. 26.04.2017 N 286-Ն, փոփ. 11.04.2018 N 243-Ն)

(Հավելված 8-ը լրաց. 07.10.2019 N 837-Ն,  փոփ. 14.09.20 N 439-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 9

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի 

հոկտեմբերի 14-ի N 663-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻՆ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(ուժը կորցրել է 26.04.2017 N 286-Ն)

 

 

 

Հավելված N 10

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի 

հոկտեմբերի 14-ի N 663-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԱՆՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատանքի և զբաղվածության գործակալության (այսուհետ` գործակալություն) կողմից` աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն, 14.09.20 N 439-Ն)

2. Աշխատաշուկայում գործազուրկին անմրցունակ ճանաչելու պայմաններն են`

1) անձի հաշմանդամություն ունենալու հանգամանքը` ըստ հաշմանդամություն ունեցող անձին նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի կողմից տրված` հաշմանդամության փաստը հավաստող տեղեկանքի`

ա. անձն ունի 1-ին խմբի հաշմանդամություն,

բ. անձն ունի 2-րդ կամ 3-րդ խմբի հաշմանդամություն կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ.

2) անձի սոցիալական կարգավիճակը հետևյալ հանգամանքներով պայմանավորված`

ա. վերադարձել է ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից և վերադառնալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում հաշվառվել է գործակալությունում,

բ. հաշվառված է արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում և գտնվում է դադարի (ռեմիսիայի) շրջանում,

գ. թրաֆիքինգի զոհ է.

3) անձի տարիքը`

ա. գտնվում է 16-30 տարիքային խմբում,

բ. գտնվում է 31-63 տարիքային խմբում.

4) անձի՝ գործազուրկի կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածը`

ա. երեք ամսվանից մինչև մեկ տարի,

բ. մեկ տարվանից ավելի.

5) անձը բնակվում է գյուղական վայրում.

6) անձի փախստական լինելու հանգամանքը.

7) անձի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկը`

ա. վերադարձել է արտերկրից, սակայն վերադառնալուց հետո մեկ տարվա ընթացքում չի կարողացել դառնալ զբաղված,

բ. վերջին երեք տարվա ընթացքում մեկից ավելի անգամ մեկնել է արտերկիր և յուրաքանչյուր անգամ մեկնման երկրում բնակվել է մեկ ամսվանից ավելի,

գ. վերջին երեք տարվա ընթացքում մեկ տարվանից ավելի բնակվել է արտերկրում.

8) անձի՝ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու հանգամանքը`

ա. նախկինում չի աշխատել կամ աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ,

բ. նախկինում չի աշխատել իր մասնագիտությամբ (որակավորմամբ) կամ իր մասնագիտությամբ (որակավորմամբ) աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ.

9) անձի՝ աշխատանք գտնելու կամ մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները`

ա. չունի մասնագիտություն (որակավորում) և գործակալությունում գրավոր հայտարարել է, որ ընտանեկան վիճակից և (կամ) անձնական հանգամանքներով պայմանավորված` չունի մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորություն,

բ. ունի մասնագիտություն (որակավորում), սակայն գործակալությունում հաշվառվելուց հետո` երեք ամսվա ընթացքում աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի բացակայության դեպքում գործակալությանը չի հաջողվել նրան տեղավորել հարմար աշխատանքի` անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը համապատասխան.

10) անձը խնամում է իր` մինչև երեք տարեկան երեխային.

11) անձը վերադարձել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից և վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում հաշվառվել է գործակալությունում:

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված՝ աշխատաշուկայում գործազուրկին անմրցունակ ճանաչելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաստող տեղեկանքները և այլ փաստաթղթերը գործակալություն են ներկայացվում գործազուրկի կողմից` բացառությամբ այն տեղեկատվության, որն արդեն իսկ առկա է գործակալությունում կամ նախարարության կողմից ձևավորված և վարվող տեղեկատվական շտեմարանում:

4. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված դեպքերում գործազուրկը ճանաչվում է անմրցունակ և գործակալության կողմից համապատասխան նշում է կատարվում գործազուրկի զբաղվածության ապահովման անհատական ծրագրում` սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը գործազուրկի կողմից գործակալություն ներկայացնելու օրվանից, և շարունակում է համարվել աշխատաշուկայում անմրցունակ, քանի դեռ գործազուրկի համար առկա են համապատասխան պայմաններ:

5. Գործազուրկը ճանաչվում է աշխատաշուկայում անմրցունակ, եթե միաժամանակ առկա են սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հետևյալ պայմանները`

1) անձն ունի 1-ին խմբի հաշմանդամություն.

2) անձն ունի 2-րդ կամ 3-րդ խմբի հաշմանդամություն կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ և վերադարձել է ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից և վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում հաշվառվել է գործակալությունում.

3) անձն ունի 2-րդ կամ 3-րդ խմբի հաշմանդամություն կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ և հաշվառված է արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում և գտնվում է դադարի (ռեմիսիայի) շրջանում.

4) անձն ունի 2-րդ կամ 3-րդ խմբի հաշմանդամություն կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ և թրաֆիքինգի զոհ է.

5) անձն ունի 2-րդ կամ 3-րդ խմբի հաշմանդամություն կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ և գտնվում է 16-30 տարիքային խմբում.

6) անձն ունի 2-րդ կամ 3-րդ խմբի հաշմանդամություն կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ և երեք ամսվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում.

7) անձը վերադարձել է ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից ու վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում հաշվառվել է գործակալությունում և երեք ամսվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում.

8) անձը հաշվառված է արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում, գտնվում է դադարի (ռեմիսիայի) շրջանում և երեք ամսվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում.

9) անձը թրաֆիքինգի զոհ է և գտնվում է 16-30 տարիքային խմբում.

10) անձը թրաֆիքինգի զոհ է և երեք ամսվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում.

11) անձը փախստական է և երեք ամսվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում.

12) անձը 16-30 տարիքային խմբում է և երեք ամսվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում.

13) անձը 31-63 տարիքային խմբում է և մեկ տարվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում.

14) անձը բնակվում է գյուղական վայրում.

15) անձը վերադարձել է արտերկրից, սակայն վերադառնալուց հետո մեկ տարվա ընթացքում չի կարողացել դառնալ զբաղված կամ վերջին երեք տարվա ընթացքում մեկից ավելի անգամ մեկնել է արտերկիր և յուրաքանչյուր անգամ մեկնման երկրում բնակվել է մեկ ամսվանից ավելի կամ վերջին երեք տարվա ընթացքում մեկ տարվանից ավելի բնակվել է արտերկրում.

16) անձը նախկինում չի աշխատել կամ աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ կամ նախկինում չի աշխատել իր մասնագիտությամբ (որակավորմամբ) կամ իր մասնագիտությամբ (որակավորմամբ) աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ.

17) անձը չունի մասնագիտություն (որակավորում) և գործակալությունում գրավոր հայտարարել է, որ ընտանեկան վիճակով և (կամ) անձնական հանգամանքներով պայմանավորված` չունի մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորություն կամ ունի մասնագիտություն (որակավորում), սակայն գործակալությունում հաշվառվելուց հետո` երեք ամսվա ընթացքում աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի բացակայության դեպքում գործակալությանը չի հաջողվել տեղավորել հարմար աշխատանքի` անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը համապատասխան.

18) անձը խնամում է իր` մինչև երեք տարեկան երեխային.

19) անձը վերադարձել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից և վերադառնալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում հաշվառվել է գործակալությունում:

(Հավելված N 10-ը փոփ. 14.09.20 N 439-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 11

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի 

հոկտեմբերի 14-ի N 663-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատանքի և զբաղվածության գործակալության (այսուհետ` գործակալություն) կողմից աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման (այսուհետ` Ծրագիր) հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն, 14.09.20 N 439-Ն)

2. Ծրագրի նպատակն աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների` աշխատանքի վայրում ձեռքբերման հնարավորությունների ընձեռումն զբաղվածության ապահովումն է, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման աջակցության միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց կայուն զբաղվածության ապահովումը: Ընդ որում, հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձի համար սույն կարգով նախատեսված պահանջներով Ծրագրի կողմ հանդիսացող գործատուի և հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձի առաջարկով գործատուին միաժամանակ կարող են տրամադրվել սույն կարգի 3-րդ կետով սահմանված ենթածրագիր 1-ով և ենթածրագիր 2-ով նախատեսված միանվագ փոխհատուցումները:

(2-րդ կետը փոփ. 26.04.2017 N 286-Ն)

3. Ծրագրում ներառված են հետևյալ երկու ենթածրագրերը, որոնք աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար կարող են իրականացվել ինչպես համատեղ, այնպես էլ առանձին`

1) ենթածրագիր 1` աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում գործատուին (այսուհետ՝ ենթածրագիր 1).

2) ենթածրագիր 2` հաշմանդամություն ունեցող գործազուրկների աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին (այսուհետ՝ ենթածրագիր 2):

4. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(4-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)

 

II. ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ

 

5. Սույն գլխով կարգավորվում են գործակալությունում հաշվառված ենթածրագիր 1-ի կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

6. Անմրցունակ անձը ենթածրագիր 1-ում կարող է ընդգրկվել մեկ անգամ:

7. Հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձանց համար ենթածրագիր 1-ն իրականացվում է` հաշվի առնելով նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի (այսուհետ` ԲՍՓԿ) կողմից կազմված հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը:

8. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար գործատուին տրամադրվող միանվագ փոխհատուցման չափը մեկ անձի համար կազմում է երկու հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ:

9. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ենթածրագիր 1-ի մասին տեղեկատվությունն արտացոլվում է նախարարության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում: Գործակալությունը տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում՝ անմրցունակ անձի համար տեսանելի տեղում:

10. Ենթածրագիր 1-ում ընդգրկվելու ցանկություն ունեցող անմրցունակ անձանց գործակալության կողմից տրամադրվում է այդ ծրագրի կազմակերպման մասին խորհրդատվություն:

11. Եթե ենթածրագիր 1-ում ընդգրկվելու ցանկություն ունեցող շահառուների թիվը գերազանցում է գործակալության` տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված շահառուների թիվը, ապա ընդգրկվելու նախապատվությունը տրվում է առավել երկար ժամկետով հաշվառված անմրցունակ անձանց:

12. Գործակալությունը ենթածրագիր 1-ի կազմակերպման նպատակով բանակցում է համապատասխան թափուր աշխատատեղի հայտը ներկայացրած գործատուի հետ` ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձի մասնակցությամբ: Բանակցությունների արդյունքում ձեռքբերված վերջնական համաձայնության հիման վրա գործատուի, գործակալության և ենթածրագիր 1-ի շահառուի միջև կնքվում է աշխատաշուկայում անմրցունակ անձի աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար գործատուին միանվագ փոխհատուցման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 1)` չորս օրինակից, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հաստատած օրինակելի ձևին համապատասխան:

(12-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն, 14.09.20 N 439-Ն)

13. Պայմանագիր 1-ը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գործատուն ենթածրագիր 1-ի շահառու հանդիսացող անձի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր՝ պայմանագիր 1-ում նշված պայմաններով, գործողության ժամկետով և երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը ներկայացնում գործակալություն:

14. Գործակալությունը պայմանագիր 1-ի մեկ օրինակը և ենթածրագիր 1-ի արդյունքում աշխատանքի տեղավորված անմրցունակ անձանց ցուցակը երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է նախարարություն: Աշխատանքի տեղավորված անմրցունակ անձանց ցուցակում նշվում է` անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, անձին անմրցունակ ճանաչելու պատճառները, առկայության դեպքում` անձի կրթությունը և որակավորումը, աշխատանքային ստաժը, այդ թվում` մասնագիտական աշխատանքային ստաժը: Այն դեպքում, երբ անձը ենթածրագիր 1-ում ընդգրկվելու հետ միաժամանակ ընդգրկվել է նաև ենթածրագիր 2-ում, ապա դրա մասին կատարվում է համապատասխան նշում:

15. Գործակալությունը ենթածրագիր 1-ի վերաբերյալ համապատասխան առաջարկի, այն ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ նշումներ է կատարում այդ անձի զբաղվածության ապահովման անհատական ծրագրում (այսուհետ՝ անհատական ծրագիր):

16. Գործակալությունը ենթածրագիր 1-ի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը ներկայացնում է նախարարություն՝ նախարարի հաստատած ձևին համապատասխան:

17. Նախարարությունը, սույն կարգի 16-րդ կետով նախատեսված ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

 (17-րդ կետը փոփ. 29.08.2016 N 503-Ն, փոփ. 11.04.2018 N 243-Ն)

18. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտ-պահանջագիրը ստանալուց հետո զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար տեղական գանձապետական բաժնում նախարարության աշխատակազմի անվամբ բացված բյուջետային միջոցների գանձապետական հաշվին է փոխանցում անհրաժեշտ ֆինանսական միջոցները:

 (18-րդ կետը փոփ. 29.08.2016 N 503-Ն, փոփ. 11.04.2018 N 243-Ն)

19. Նախարարությունը սույն կարգի 18-րդ կետով նախատեսված գումարը երկու աշխատանքային օրվա ընթացքում, սահմանված կարգով, փոխանցում է գործատուի բանկային հաշվեհամարին:

20. Ենթածրագիր 1-ի շրջանակներում գործատուին տրամադրված, ինչպես նաև զբաղվածության պետական համապատասխան ծրագրի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման «Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(20-րդ կետը խմբ. 26.04.2017 N 286-Ն)

 

III. ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՐՄԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ

 

21. Սույն գլխով կարգավորվում են գործակալության կողմից ենթածրագիր 2-ի կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

22. Ենթածրագիր 2-ում ընդգրկված յուրաքանչյուր անձի համար գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման նպատակով փոխհատուցվում են աշխատանքի համար անհրաժեշտ հատուկ պարագաների, աշխատատեղի հարմարեցման կազմակերպատեխնիկական ու էրգոնոմետրիկ հատուկ պահանջների ապահովման համար անհրաժեշտ ծախսերը:

23. Անմրցունակ անձը ենթածրագիր 2-ում կարող է ընդգրկվել մեկ անգամ:

Եթե ենթածրագիր 2-ի իրականացման ընթացքում շահառու հանդիսացող անձին հաշմանդամություն չի սահմանվում, ապա նա շարունակում է ընդգրկված մնալ ծրագրում` մինչև պայմանագրի ավարտը:

24. Սույն կարգի 22-րդ կետում նշված փոխհատուցվող գումարը մեկ անձի համար չպետք է գերազանցի հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամը:

25. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ենթածրագիր 2-ի մասին տեղեկատվությունն արտացոլվում է նախարարության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում: Գործակալությունը տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում՝ անմրցունակ անձի համար տեսանելի տեղում:

26. Ենթածրագիր 2-ում ընդգրկվելու ցանկություն ունեցող անմրցունակ անձանց գործակալության կողմից տրամադրվում է այդ ծրագրի կազմակերպման վերաբերյալ խորհրդատվություն:

27. Եթե ենթածրագիր 2-ում ընդգրկվելու ցանկություն ունեցող շահառուների թիվը գերազանցում է գործակալության` տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված շահառուների թիվը, ապա ընդգրկվելու նախապատվությունը տրվում է առավել երկար ժամկետով հաշվառված շահառուներին:

28. Գործակալությունը ենթածրագիր 2-ի կազմակերպման նպատակով բանակցում է համապատասխան թափուր աշխատատեղի հայտը ներկայացրած գործատուի հետ` ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձի մասնակցությամբ:

29. Գործակալությունը, հաշմանդամություն ունեցող անձի համար նախատեսված աշխատատեղի հարմարեցման վերաբերյալ գործատուի առաջարկը ստանալուց հետո, մեկ աշխատանքային օրվա ընթացքում գործատուի առաջարկի, ինչպես նաև անձի վերականգնողական անհատական ծրագրի կրկնօրինակները ներկայացնում է ԲՍՓԿ:

30. ԲՍՓԿ սույն կարգի 29-րդ կետում նշված փաստաթղթերի կրկնօրինակները և անձի դիմումը գործակալությունից ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, ձևակերպում է հարմարեցման ենթակա աշխատատեղում հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքային պայմանների և բնույթի ցուցվածությունը կամ հակացուցվածությունը, և հաշմանդամություն ունեցող անձի ախտաբանական վիճակների առանձնահատկություններից ելնելով` դրա մասին համապատասխան նշում է կատարում անձի մասնագիտական վերականգնման ծրագրի «Աշխատանքային երաշխավորագիր» բաժնում և վերականգնողական անհատական ծրագրի կրկնօրինակը ներկայացնում գործակալություն:

31. Գործակալությունը, ստանալով սույն կարգի 29-րդ կետում նշված վերականգնողական անհատական ծրագրի կրկնօրինակը, երեք աշխատանքային օրվա ընթացքում, ըստ անհրաժեշտության, լրացուցիչ բանակցում է գործատուի հետ և լրամշակում հաշմանդամություն ունեցող անձի համար նախատեսված աշխատատեղի հարմարեցման վերաբերյալ գործատուից ստացված առաջարկը, լրամշակված տարբերակը ներկայացնում գործատուին:

32. Սույն կարգի 29-31-րդ կետերով նախատեսված գործընթացների արդյունքում ձեռքբերված վերջնական համաձայնության հիման վրա գործատուի, գործակալության և ենթածրագիր 2-ի շահառուի միջև կնքվում է հաշմանդամություն ունեցող գործազուրկի համար` գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման համար գործատուին միանվագ փոխհատուցման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 2)` չորս օրինակից` նախարարի հաստատած օրինակելի ձևին համապատասխան:

33. Պայմանագիր 2-ը կնքելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գործատուն ենթածրագիր 2-ի շահառու հանդիսացող անձի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր՝ պայմանագիր 2-ում նշված պայմաններով, գործողության ժամկետով և երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը ներկայացնում գործակալություն:

34. Գործակալությունը պայմանագիր 2-ի մեկ օրինակը և ենթածրագիր 2-ի արդյունքում աշխատանքի տեղավորված հաշմանդամություն ունեցող գործազուրկների ցուցակը երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է նախարարություն: Աշխատանքի տեղավորված հաշմանդամություն ունեցող գործազուրկների ցուցակում նշվում է` անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, առկայության դեպքում` կրթությունը և որակավորումը, աշխատանքային ստաժը, այդ թվում` մասնագիտական աշխատանքային ստաժը:

35. Գործակալությունը ենթածրագիր 2-ի վերաբերյալ համապատասխան առաջարկի, այն ընդունելու կամ հրաժարվելու, ինչպես նաև դրանցից բխող գործազուրկի կարգավիճակի դադարեցման վերաբերյալ նշումներ է կատարում այդ անձի անհատական ծրագրում:

(35-րդ կետը փոփ. 29.08.2016 N 503-Ն)

36. Գործակալությունը ենթածրագիր 2-ի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը ներկայացնում է նախարարություն նախարարի հաստատած ձևին համապատասխան:

37. Նախարարությունը սույն կարգի 36-րդ կետով նախատեսված ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

(37-րդ կետը փոփ. 29.08.2016 N 503-Ն, փոփ. 11.04.2018 N 243-Ն)

38. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտ-պահանջագիրը ստանալուց հետո զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար տեղական գանձապետական բաժնում նախարարության աշխատակազմի անվամբ բացված բյուջետային միջոցների գանձապետական հաշվին է փոխանցում անհրաժեշտ ֆինանսական միջոցները:

(38-րդ կետը փոփ. 29.08.2016 N 503-Ն, փոփ. 11.04.2018 N 243-Ն)

39. Նախարարությունը սույն կարգի 38-րդ կետով նախատեսված գումարը երկու աշխատանքային օրվա ընթացքում, սահմանված կարգով, փոխանցում է գործատուի բանկային հաշվեհամարին:

40. Ենթածրագիր 2-ի շրջանակներում գործատուին տրամադրված, ինչպես նաև զբաղվածության պետական համապատասխան ծրագրի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման «Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(40-րդ կետը խմբ. 26.04.2017 N 286-Ն)

41. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում է Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(41-րդ կետը փոփ. 26.04.2017 N 286-Ն, փոփ. 11.04.2018 N 243-Ն)

(Հավելված N 11-ը փոփ. 14.09.20 N 439-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 12

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 14-ի N 663-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(ուժը կորցրել է 26.04.2017 N 286-Ն)

 

 

 

Հավելված N 13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 14-ի N 663-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(ուժը կորցրել է 26.04.2017 N 286-Ն)

 

 

 

Հավելված N 14

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 14-ի N 663-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

(ուժը կորցրել է 26.04.2017 N 286-Ն)

 

 

 

Հավելված N 15

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 14-ի N 663-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՆԵՐԴՐՄԱՆ,ՎԱՐՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված` զբաղվածության պետական կարգավորման ոլորտի տվյալների կառավարման տեղեկատվական շտեմարանի (այսուհետ` համակարգ) ներդրման, վարման և շահագործման հետ կապված հարաբերությունները:

2. Համակարգի շահագործման նպատակն է՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի և դրա շրջանակներում իրականացվող զբաղվածության պետական ծրագրերի (այսուհետ` պետական ծրագիր) կառավարման նպատակով՝ անհրաժեշտ տեղեկատվության ներմուծումը, մշակումը, պահպանումը և համակարգված ստացումը, որոշումների կայացման արդյունավետության և հուսալիության ապահովումը, աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսումների համար պահանջվող ընթացիկ ցուցանիշների արտացոլումը:

3. Համակարգը ձևավորվում է աշխատանք փնտրող անձանց զբաղվածության ապահովման անհատական ծրագրի (այսուհետ՝ անհատական էլեկտրոնային ծրագիր), գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների կողմից ներկայացված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի (այսուհետ՝ ծրագիր) իրականացմանը մասնակցող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության, պետական ծրագրի ընթացիկ կատարողականի և մոնիթորինգի ու գնահատման ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա:

4. Համակարգն օգտվողական հարթակում ներառում է վեց օգտվողական խմբեր՝ աշխատանք փնտրողներ, գործատուներ, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններ, ծրագրի իրականացմանը մասնակցող կազմակերպություններ, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալության (այսուհետ՝ գործակալություն) աշխատողներ, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն (այսուհետ՝ վերահսկող):

(4-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն, 14.09.20 N 439-Ն)

5. Համակարգը գործառութային առումով ունենալու է երկու փոխառնչվող մոդուլներ՝

1) գործակալության և վերահսկողի կողմից շահագործվող մոդուլ (այսուհետ՝ հիմնական մոդուլ).

2) աշխատանք փնտրողների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների, ծրագրի իրականացմանը մասնակցող կազմակերպությունների կողմից շահագործվող, ինտերնետում հասանելի մոդուլ (այսուհետ՝ ինտերնետային մոդուլ): Ինտերնետային մոդուլը լիարժեք այլընտրանքային է և աշխատանք փնտրողները, գործատուները, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունները, ծրագրի իրականացմանը մասնակցող կազմակերպությունները կարող են սպասարկվել և օգտվել իրենց հասանելի և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծառայություններից՝ համակարգի հիմնական մոդուլի միջոցով:

(5-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)

6. Սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ինտերնետային մոդուլի միջոցով աշխատանք փնտրողների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների, ծրագրի իրականացմանը մասնակցող կազմակերպությունների օգտվողների սպասարկումը, այդ թվում՝ աշխատանք փնտրող անձանց կողմից ինտերնետային մոդուլում նախնական գրանցումը, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների, ծրագրի իրականացմանը մասնակցող կազմակերպությունների գրանցումը, գործատուների և աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների կողմից առցանց նախնական խորհրդատվության ծառայությունից օգտվելը, թափուր աշխատատեղերի և աշխատանք փնտրողների վերաբերյալ տեղեկատվության ստացումն իրականացվում են համակարգում ինտերնետային մոդուլի ներդրման և գործարկման օրվան հաջորդող օրվանից: Ընդ որում, մինչև ինտերնետային մոդուլի ներդրումը և գործարկումը՝ աշխատանք փնտրող անձինք, գործատուները, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունները, ծրագրի իրականացմանը մասնակցող կազմակերպությունները սպասարկվում են և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծառայություններից օգտվում են համակարգի հիմնական մոդուլի միջոցով:

(6-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)

 

II. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՈՒՄԸ

 

7. Համակարգի վարումը ներառում է՝

1) աշխատանք փնտրող անձի կողմից ինտերնետային մոդուլում նախնական գրանցումը.

2) գործակալություն դիմած աշխատանք փնտրող անձի անհատական էլեկտրոնային ծրագրի ձևավորումը և հետագա սպասարկումը.

3) գործատուների ինտերնետային մոդուլում գրանցումը և հիմնական մոդուլում հաշվառումը.

4) գործատուների հետ համագործակցության էլեկտրոնային գրանցամատյանի (այսուհետ` գործատուների գրանցամատյան) ձևավորումը և հետագա սպասարկումը.

5) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության էլեկտրոնային հաշվառումը.

6) ծրագրի իրականացմանը մասնակցող կազմակերպությունների էլեկտրոնային հաշվառումը.

7) աշխատանք փնտրողից, գործատուից, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունից, ծրագրի իրականացմանը մասնակցող կազմակերպությունից ստացվող համապատասխան տեղեկատվության ներառումը համակարգ.

8) պետական ծրագրի շահառուների, համագործակցող կողմերի, ժամկետների և ընթացիկ կատարողականի ցուցանիշների ներառումը համակարգ.

9) անհրաժեշտ հաշվետվությունների և ելքային ձևերի կառուցման հնարավորությունը, այդ թվում՝ մոնիթորինգի ու գնահատման ցուցանիշների ինքնաշխատ եղանակով ստացումը.

10) ըստ անհրաժեշտության` համակարգում ներառված տվյալներում փոփոխությունների կատարումը:

 

III. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

8. Աշխատանք փնտրող անձի կողմից ինտերնետային մոդուլում նախնական գրանցման արդյունքում աշխատանք փնտրող անձը չի համարվելու հաշվառված՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(8-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)

9. Աշխատանք փնտրողի առցանց նախնական գրանցումը չի պարտադրում նրա կողմից հետագայում գործակալությունում հաշվառում: Այն դեպքում, երբ անձը նախնական գրանցվել է, գործակալությունում հաշվառման դեպքում համակարգի ինտերնետային մոդուլից նրա կողմից նախապես մուտքագրված անձնական տվյալներն ինքնաշխատ փոխանցվում են նաև հիմնական մոդուլ այն դեպքում, երբ անձը գործակալությանը տրամադրում է նախնական գրանցման արդյունքում ստացած կոդը:

10. Աշխատանք փնտրող անձի կողմից ինտերնետային մոդուլում նախնական գրանցումը ներառում է՝

1) ինտերնետային մոդուլի միջոցով առցանց գրանցում և քայլային գործիքի միջոցով զբաղվածության պատմության, անհատական և գործնական այլ տվյալների տրամադրում` անհատական տեղեկատվական միջավայրի ստեղծում և, ըստ անհրաժեշտության, տվյալների թարմացում.

2) սույն կետի 1-ին ենթակետի համաձայն ներկայացված աշխատուժի առաջարկի վերաբերյալ տեղեկատվությանը համապատասխան աշխատուժի համադրված պահանջարկի, ինչպես նաև պետական ծրագրի մասին տեղեկատվության պարբերական ստացում՝ առցանց եղանակով.

3) առցանց հաղորդակցման միջավայր՝ գործակալության համապատասխան աշխատող(ներ)ի կողմից նախնական խորհրդատվական և համակարգի ինտերնետային մոդուլից օգտվելու տեխնիկական աջակցություն ստանալու նպատակով:

11. Գործակալություն դիմած աշխատանք փնտրող անձի անհատական էլեկտրոնային ծրագրի ձևավորումը և կառավարումը ներառում են՝

1) աշխատանք փնտրող անձի զբաղվածության պատմության, անհատական և գործնական այլ տվյալների, ինչպես նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների ներմուծումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված տվյալների և փաստաթղթերի հիման վրա աշխատանք փնտրող անձի զբաղվածության կարգավիճակի ամրագրումը համակարգում, աշխատաշուկայում նրա անմրցունակության որոշարկումը.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված գործողությունների իրականացումից հետո աշխատանք փնտրող անձի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվության և պետական ծրագրին մասնակցության պայմանների ինքնաշխատ համադրմամբ, հնարավոր պետական ծրագրի ցանկի ցուցադրումը.

4) փաստացի իրականացվող պետական ծրագրի արտացոլումը և դրանց կատարողականի ցուցանիշների ներմուծումը.

5) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված գործողությունների իրականացումից հետո աշխատանք փնտրող անձի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվության և թափուր աշխատատեղերի պայմանների ինքնաշխատ համադրմամբ, համապատասխան թափուր աշխատատեղերի ցանկի ցուցադրումը.

6) աշխատանքի տեղավորումների և փաստացի իրականացվող պետական ծրագրի արտացոլումը և դրանց կատարողականի ցուցանիշների ներմուծումը.

7) գործազուրկի կարգավիճակի կասեցումը, դադարեցումը, վերականգնումը և ինքնաշխատ եղանակով արտածումը՝ աշխատանք փնտրող անձի անհատական էլեկտրոնային ծրագրում:

(11-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)

12. Գործատուների ինտերնետային մոդուլում գրանցումը և հիմնական մոդուլում հաշվառումը համակարգում ունենալու է այն տրամաբանությունը, որ ինտերնետային մոդուլում գործատուի կողմից առցանց եղանակով գրանցման դեպքում գործատուն զուգահեռաբար և ինքնաշխատ նաև հաշվառվում է հիմնական մոդուլում: Գործատուն կարող է նաև հիմնական մոդուլում հաշվառվել գործակալություն այցելության կամ գործակալության համապատասխան աշխատող(ներ)ի կողմից գործատուին այցելության միջոցով և այս դեպքում զուգահեռաբար և ինքնաշխատ հաշվառվում է նաև ինտերնետային մոդուլում: Ինտերնետային և հիմնական մոդուլներում գրանցումը և հաշվառումը ներառում է գործատուի պատմության, անհատական և գործնական այլ տվյալների, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների ներմուծումը:

(12-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)

13. Համակարգում գրանցված կամ հաշվառված գործատուները հնարավորություն են ունենում ինտերնետային մոդուլի միջոցով ներկայացնելու թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվություն և եռակողմ ինքնաշխատ համադրման արդյունքում ստանալու աշխատանք փնտրողների ու պետական ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն: Ինտերնետային մոդուլի միջոցով գործատուներին հնարավորություն է ընձեռնվում նաև օգտվել առցանց նախնական խորհրդատվության ծառայությունից:

14. Գործատուների գրանցամատյանը ներառված է համակարգի հիմնական մոդուլում, դրա ձևավորումը և հետագա սպասարկումն իրականացվում են հետևյալ գործընթացների միջոցով`

1) գործակալության հետ համագործակցող գործատուների վերաբերյալ տեղեկատվությունը գործակալությունը ներառում է համակարգի մաս կազմող՝ գործատուների գրանցամատյանում, իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի տեղեկատվական բազայից` առցանց եղանակով.

2) գործակալությունը գործատուներից ստացվող թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրման ճանապարհով ներառում է համակարգ` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) աշխատանք փնտրող անձանց աշխատանքի առաջարկ անելու և թափուր աշխատատեղը համալրելու նպատակով համակարգ ներառված թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվությունը ինքնաշխատ եղանակով համադրվում է համակարգ մուտքագրված աշխատանք փնտրող անձանց և պետական ծրագրին մասնակցության չափորոշիչների տվյալների հետ.

4) համադրված թափուր աշխատատեղերի և հնարավոր պետական ծրագրի ցանկը ինքնաշխատ եղանակով արտածվում է գործատուի գրանցամատյանում հետագա առաջարկների համար:

(14-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)

15. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության ինտերնետային մոդուլում գրանցումը և հիմնական մոդուլում հաշվառումը համակարգում ունենալու է այն տրամաբանությունը, որ ինտերնետային մոդուլում առցանց եղանակով լիարժեք գրանցման դեպքում աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունը զուգահեռաբար և ինքնաշխատ նաև հաշվառվում է հիմնական մոդուլում: Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունը կարող է նաև հիմնական մոդուլում հաշվառվել գործակալություն այցելության կամ զբաղվածության գործակալի կողմից աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություն այցելության միջոցով: Այս դեպքում աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունը զուգահեռաբար և ինքնաշխատ հաշվառվում է նաև հիմնական մոդուլում: Ինտերնետային և հիմնական մոդուլներում գրանցումը և հաշվառումը ներառում է աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության պատմության, անհատական և գործնական այլ տվյալների, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների ներմուծումը:

(15-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)

16. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունը համակարգի ինտերնետային մոդուլի միջոցով կարող է գործակալությանը տրամադրել, ինչպես նաև գործակալությունից ստանալ թափուր աշխատատեղերի և աշխատանք փնտրողների վերաբերյալ տեղեկատվություն:

17. Համակարգը ներառում է նաև գործակալության և վերահսկողի կողմից անհրաժեշտ ցանկալի հաշվետվությունների կառուցման ճկուն գործիք:

18. Համակարգում ներառվում են պետական ծրագրի իրականացման համար սահմանված մոնիթորինգային ցուցանիշների ընթացիկ իրավիճակը և պատմությունը, որոնք հսկվում են վերահսկողի կողմից:

19. Համակարգն ամրագրում է պետական ծրագրում ներգրավված անձանց աշխատանքի տեղավորման, ինչպես նաև այդ անձանց` տվյալ աշխատատեղում աշխատանքային հարաբերությունների դադարեցման վերաբերյալ ստացված տեղեկատվությունը:

 

IV. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵԿՑՈՒՄԸ

 

20. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի կողմից նշանակված համակարգի շահագործման պատասխանատուն`

1) ապահովում է համակարգի ամբողջականության պահպանումը.

2) իրականացնում է անհրաժեշտ բառարանների կազմում, նշանաբանների փոփոխություն, տվյալների անճշտությունների հայտնաբերում, հայտնաբերված անճշտությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում գործակալությանը.

3) ապահովում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեղեկատվության փոխանակումը հարակից այլ տվյալների աղբյուրների հետ.

4) վարում է համակարգի էլեկտրոնային արխիվը և ապահովում է դրա պահպանումը:

(20-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն, 14.09.20 N 439-Ն)

21. Համակարգի շահագործման պատասխանատուն ապահովում է համակարգում առկա բոլոր տվյալները դիտելու, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, հաշվետվություններ ստանալու և վերլուծություններ իրականացնելու հնարավորությամբ:

 

V. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

22. Համակարգի անվտանգությունն ապահովում է համակարգի շահագործման պատասխանատուն:

23. Համակարգում առկա տվյալների պաշտպանության նպատակով համակարգը վարող և շահագործող յուրաքանչյուր աշխատողի տրվում է ծածկագիր և նշանաբան, և յուրաքանչյուր մուտքը ինքնաշխատ եղանակով գրանցվում է:

24. Համակարգում առկա տվյալների արխիվացումից հետո ուղղումները և փոփոխությունները կատարվում են համակարգի շահագործման պատասխանատուի կողմից` գործակալության համապատասխան գրության հիման վրա:

(Հավելված N 15-ը փոփ. 14.09.20 N 439-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ