Համարը 
N 261-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.04.28/08(253)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.04.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.04.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.05.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՌԻՍԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 538 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» ապրիլի 2014թ.

N 261-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՌԻՍԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 538 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 31-ի «Գործազուրկների, հաշմանդամների, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող՝ աշխատանք փնտրող անձանց և երկարամյա ծառայության, արտոնյալ պայմաններով և մասնակի կենսաթոշակ ստացող՝ աշխատանք փնտրող չզբաղված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 538 որոշումը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում հաստատել մասնագիտական ուսուցման կազմակերպման մասին հայտի, մասնագիտական ուսուցման ուղեգրի:

(3-րդ կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի ապրիլի 25-ի N 261-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՌԻՍԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատանքի և զբաղվածության գործակալությունում (այսուհետ՝ գործակալություն) հաշվառված և մասնագիտական պատրաստման, վերամասնագիտացման ու մասնագիտական որակավորման բարձրացման (այսուհետ` մասնագիտական ուսուցում) դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձանց (այսուհետ` ունկնդիր) մասնագիտական ուսուցման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն,11.04.2018 N 243-Ն, 14.09.20 N 439-Ն)

2. Մասնագիտական ուսուցման նպատակն է՝ ունկնդրին աջակցել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու միջոցով հարմար աշխատանքի տեղավորման, աշխատանքից ազատման ռիսկի նվազեցման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերում։

3. Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերին համապատասխան:

4. Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է, երբ`

1) աշխատաշուկայում բացակայում է ունկնդրի մասնագիտական կրթությանը համապատասխան հարմար աշխատանքը. այս դեպքում կազմակերպվում է վերամասնագիտացման դասընթաց.

2) ունկնդրի մասնագիտական որակավորումը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին. այս դեպքում կազմակերպվում է մասնագիտական որակավորման բարձրացման դասընթաց.

3) ունկնդիրը չունի մասնագիտական կրթություն և որակավորում. այս դեպքում կազմակերպվում է նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման դասընթաց:

5. Մասնագիտական ուսուցումը ֆինանսավորվում է`

1) Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ միջոցներից` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(5-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)

6. Մասնագիտական ուսուցումն իրականացվում է`

1) սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում` «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության կողմից.

2) սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում` այլ միջոցների հաշվին ուսուցումն իրականացնող կազմակերպության կողմից՝ պայմանագրային հիմունքներով:

7. Հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական ուսուցումն իրականացվում է` հաշվի առնելով նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի կողմից կազմված հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը:

(7-րդ կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն)

8. Մասնագիտական ուսուցման դասընթացների տևողությունը չի կարող գերազանցել երեք ամիսը, իսկ սույն կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման դեպքում` վեց ամիսը:

9. Ունկնդրին` իր բնակության վայրի համայնքից դուրս այլ համայնք մասնագիտական ուսուցման ուղեգրելու դեպքում փոխհատուցվում են տրանսպորտային ծախսերը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 28-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 164 որոշմամբ սահմանված կարգով նախատեսված չափերով:

10. Մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված մեկ ունկնդրի հաշվով կատարվող ծախսը չպետք է գերազանցի պետական բյուջեում կամ զբաղվածության ամենամյա պետական ծրագրերում մեկ անձի համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը:

11. Ունկնդիրը կարող է մեկ տարվա ընթացքում մասնակցել մասնագիտական ուսուցման մեկ դասընթացի, ընդ որում, եթե ունկնդիրների թիվը գերազանցում է գործակալության համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված անձանց թիվը, ապա դասընթացում ընդգրկվելու նախապատվությունը «Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` տրվում է աշխատաշուկայում անմրցունակ անձանց: Նույն անձը կարող է ընդգրկվել մասնագիտական ուսուցման մեկից ավելի դասընթացներում, եթե տվյալ դասընթացում առաջին անգամ ընդգրկվելու ցանկություն հայտնող չի եղել:

(11-րդ կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն)

12. Մասնագիտական ուսուցման ծրագրերի, ուսումնական պլանի, մասնագիտական ուսուցման ձևի ընտրության (խմբային կամ անհատական), դասընթացների իրականացման, ավարտական քննությունների կազմակերպման և վկայականների հանձնման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն կարգի 6-րդ կետով նախատեսված մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով:

 

II. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԱՐՑԱԽԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

(վերնագիրը փոփ. 11.04.2018 N 243-Ն)

 

13. Մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց գործակալության կողմից մատուցվում են հետևյալ ծառայությունները`

1) մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվություն.

2) աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների և գործակալության կողմից կազմակերպվող մասնագիտական ուսուցման դասընթացների մասին տեղեկությունների տրամադրում:

(13-րդ կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն)

14. Գործակալությունը, հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը և ունկնդրի ցանկությունը, կազմում և նախարարություն է ներկայացնում մասնագիտական ուսուցման կազմակերպման մասին հայտ, որի ձևը սահմանում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարը (այսուհետ` նախարար):

(14-րդ կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն,11.04.2018 N 243-Ն, 14.09.20 N 439-Ն)

15. Նախարարությունը, իր իրավասության սահմաններում, գործակալությունից ստացված հայտերի հիման վրա, կազմակերպում է «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մասնագիտական ուսուցման ծառայությունների գնման գործընթացի իրականացումը, որի արդյունքում սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված կազմակերպության հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:

(15-րդ կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն)

16. Նախարարությունը սույն կարգի 15-րդ կետում նշված պայմանագրի պատճենը տրամադրում է գործակալությանը:

(16-րդ կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն)

17. Գործակալությունը պայմանագրի պատճենը ստանալուց հետո ունկնդրին ծանոթացնում է մասնագիտական ուսուցման դասընթացի պայմանների, ուսուցում իրականացնող կազմակերպության ներքին կարգապահական կանոնների հետ և տալիս մասնագիտական ուսուցման ուղեգիր, որի ձևը սահմանում է նախարարը:

(17-րդ կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն)

18. Գործակալության կողմից մասնագիտական ուսուցման դասընթացին ունկնդրի մասնակցելու վերաբերյալ առաջարկի, այն ընդունելու կամ հրաժարվելու, ինչպես նաև դրանցից բխող գործազուրկի կարգավիճակի կասեցման և վերականգնման վերաբերյալ նշում է կատարվում աշխատանք փնտրող անձի անհատական ծրագրում: 

(18-րդ կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն)

19. Կազմակերպությունը, սույն կարգի 15-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում, նախարարություն է ներկայացնում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական ուսուցման դասընթացի համար ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունը (այսուհետ՝ վճարումները հավաստող փաստաթղթեր):

(19-րդ կետը փոփ. 11.04.2018 N 243-Ն)

20. Նախարարությունը, սույն կարգի 19-րդ կետում նշված վճարումները հավաստող փաստաթղթերի հիման վրա, երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում մասնագիտական ուսուցման ֆինանսավորման հայտ-պահանջագիրը:

(20-րդ կետը խմբ. 26.05.2015 N 313-Ն, փոփ. 29.08.2016 N 503-Ն, փոփ. 11.04.2018 N 243-Ն)

21. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտ-պահանջագիրն ստանալուց հետո զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար տեղական գանձապետական բաժնում նախարարության աշխատակազմի անվամբ բացված բյուջետային միջոցների գանձապետական հաշվին է փոխանցում մասնագիտական ուսուցման ծառայության ձեռքբերման դիմաց վճարվող գումարը:

(21-րդ կետը փոփ. 29.08.2016 N 503-Ն, փոփ. 11.04.2018 N 243-Ն)

22. Մասնագիտական ուսուցման ծառայության ձեռքբերման դիմաց վճարման ենթակա գանձապետական հաշվին փոխանցված գումարը պայմանագրով նախատեսված ժամկետներում փոխանցվում է մասնագիտական ուսուցում իրականացրած կազմակերպության բանկային հաշվին:

 

III. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ՎՃԱՐՎՈՂ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ ԵՎ ՀԱՍԱՆԵԼԻՔ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍԸ

 

23. Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի շրջանակներում մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված գործազուրկներին ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում տրվում է կրթաթոշակ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, որի վճարման գործընթացն իրականացնում է նախարարության աշխատակազմը:

(23-րդ կետը փոփ. 29.08.2016 N 503-Ն)

24. Մասնագիտական ուսուցման ծառայությունների գնման պայմանագրերով նախատեսված դասընթացներում ընդգրկված անձանց կրթաթոշակը և հասանելիք ճանապարհածախսը վճարվում են առևտրային բանկերի միջոցով` նախարարության աշխատակազմի կողմից, այդ անձանց մասնագիտական ուսուցմանն ընգրկվելու օրվանից հաշված յուրաքանչյուր ամսվա համար` ամսվա հաշվարկը կատարվում է ըստ օրացուցային օրերի (այսուհետ` ուսումնական ամիս):

25. Կրթաթոշակը և հասանելիք ճանապարհածախսը անձին տրամադրվում են տվյալ ուսումնական ամսվա ընթացքում նրա ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան: Մասնակցության օրերի մասին տեղեկատվությունը նախարարության աշխատակազմին է տրամադրվում մասնագիտական ուսուցում իրականացրած կազմակերպության կողմից, յուրաքանչյուր ուսումնական ամսվա վերջին աշխատանքային օրը:

26. Սույն կարգի 25-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո նախարարության աշխատակազմը երկու աշխատանքային օրվա ընթացքում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում ֆինանսավորման հայտ-պահանջագիրը:

(26-րդ կետը խմբ. 26.05.2015 N 313-Ն, փոփ. 29.08.2016 N 503-Ն, փոփ. 11.04.2018 N 243-Ն)

27. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտ-պահանջագիրն ստանալուց հետո զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար տեղական գանձապետական բաժնում նախարարության աշխատակազմի անվամբ բացված բյուջետային միջոցների գանձապետական հաշվին է փոխանցում մասնագիտական ուսուցման ծառայությունների գնման պայմանագրերով նախատեսված դասընթացներում ընդգրկված անձանց կրթաթոշակը և հասանելիք ճանապարհածախսի համար վճարվող գումարը:

(27-րդ կետը փոփ. 29.08.2016 N 503-Ն, փոփ. 11.04.2018 N 243-Ն)

28. Սույն կարգի 27-րդ կետում նշված գումարն ստացվելուց հետո նախարարության աշխատակազմը երկու աշխատանքային օրվա ընթացքում այն փոխանցում է ուսուցման մեջ ընդգրկված անձի բանկային հաշվի համարին:

29. Մասնագիտական ուսուցման ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում է Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(29-րդ կետը փոփ. 26.04.2017 N 286-Ն, փոփ. 11.04.2018 N 243-Ն)

(Հավելվածը փոփ 14.09.20 N 439-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ