Համարը 
N 260-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.04.28/08(253)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.04.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.04.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.05.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ  ԱՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԱՐԳԵԼԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» ապրիլի 2014թ.

N 260-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԱՐԳԵԼԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 26.05.2015 N 313-Ն, 07.05.2018 N 338-Ն, 14.09.20 N 439-Ն)

 

«Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալություն գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառների ցանկը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն, 07.05.2018 N 338-Ն, 14.09.20 N 439-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի ապրիլի 25-ի N 260-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԱՐԳԵԼԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ

(վերնագիրը փոփ. 26.05.2015 N 313-Ն, 07.05.2018 N 338-Ն, 14.09.20 N 439-Ն)

 

1. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալությունում (այսուհետ՝ գործակալություն) հաշվառված գործազուրկի` հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար գործակալություն չներկայանալու հարգելի պատճառներն են՝

1) գործազուրկի հիվանդությունը՝ բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկով (տեղեկանք) վավերացված ժամանակավոր անաշխատունակության ողջ ժամանակահատվածի ընթացքում.

2) տնային (ամբուլատոր) պայմաններում գործազուրկի կողմից ընտանիքի հիվանդ անդամի խնամքը՝ բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկով (տեղեկանք) հավաստվող ողջ ժամանակահատվածի ընթացքում.

3) գործազուրկի կողմից հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվող իր կամ իր խնամքի տակ գտնվող հիվանդ երեխայի խնամքը` հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու և ժամանակավոր անաշխատունակության թերթիկով հավաստվող ողջ ժամանակահատվածի ընթացքում.

4) գործազուրկի կողմից իր կամ իր խնամքի տակ գտնվող մինչև 18 տարեկան` անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման ընթացքում խնամքը` երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, ինչը պետք է հավաստվի ժամանակավոր անաշխատունակության թերթիկով (տեղեկանք) և առողջարանային բուժման ուղեգրի` առողջարանի համապատասխան պաշտոնատար անձի կողմից վավերացված լուսապատճենով.

5) զինվորական վարժական հավաքների մեջ գտնվելը՝ դրանց ողջ ժամանակահատվածի ընթացքում, ինչը պետք է հավաստվի տարածքային զինկոմիսարիատի կողմից տրված համապատասխան տեղեկանքով.

6) գործակալություն ներկայանալու օրը կամ դրան նախորդող մեկ շաբաթվա ընթացքում գործազուրկի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) կամ գործազուրկի խնամարկյալի մահվան դեպքը, ինչը պետք է հավաստվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված մահվան վկայականով և համապատասխան այնպիսի այլ փաստաթղթերով (ծննդյան վկայական, անձնագիր, ամուսնության վկայական), որոնցով հավաստվում է գործազուրկի ու մահացած անձի միջև մերձավոր ազգակցությունը կամ խնամիությունը.

7) արտակարգ և անկանխատեսելի այնպիսի հանգամանքներ (անհաղթահարելի ուժ), ինչպիսիք են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, տեխնածին և տարերային այլ աղետները, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, որոնք օբյեկտիվորեն անհնար են դարձրել գործակալություն գործազուրկի ներկայանալը.

8) գործակալություն ներկայանալու մասին նախապես պատշաճ ձևով տեղեկացված չլինելը:

(1-ին կետը փոփ. 26.05.2015 N 313-Ն, 07.05.2018 N 338-Ն, 14.09.20 N 439-Ն)

2. Գործազուրկի՝ հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար գործակալություն չներկայանալու համապատասխան հիմքերը ներկայացվում են ոչ ուշ, քան չներկայանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում:

(2-րդ կետը խմբ. 26.05.2015 N 313-Ն)

(Հոդվածը փոփ. 14.09.20 N 439-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ