Համարը 
N 353-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.07.01/11(278)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
08.06.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
08.06.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՅԻՆ` ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԵՎ ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ, ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2015թ.

N 353-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՅԻՆ` ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԵՎ ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ, ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 28.12.2015 N 901-Ն, 08.02.2019 N 50-Ն)

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին հայտի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 28.12.2015 N 901-Ն, 08.02.19 N 50-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի հունիսի 8-ի N 353-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՅԻՆ` ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԵՎ ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ, ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ  ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 28.12.2015 N 901-Ն, 08.02.19 N 50-Ն)

 

I. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Սույն կարգը կարգավորում է Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության իրավական հիմքերի, սկզբունքների, ձևերի ու ֆինանսավորման մեխանիզմների հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 28.12.2015 N 901-Ն, 08.02.19 N 50-Ն)

2. Սույն կարգի նպատակը Շահառու հանդիսացող Արցախի Հանրապետության քաղաքացիների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանն ուղղված անհատույց պետական ֆինանսական աջակցության ցուցաբերումն է:

(2-րդ կետը փոփ. 08.02.19 N 50-Ն)

3. Սույն կարգի գործողությունը տարածվում է սույն կարգով անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցող Արցախի Հանրապետության քաղաքացիների վրա:

(3-րդ կետը փոփ. 08.02.19 N 50-Ն)

 

II. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն կարգի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիք՝ անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման օրվա դրությամբ Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրում վերջին հինգ տարիների ընթացքում մշտապես (փաստացի) բնակվող 18-50 (ներառյալ) տարեկան ամուսիններից կազմված ընտանիք կամ 18-50 (ներառյալ) տարեկան Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրում վերջին հինգ տարիների ընթացքում մշտապես (փաստացի) բնակվող ամուսիններից մեկը կամ ամուսիններից մեկը մահացած և երեխա ունեցող կամ ամուսնալուծված և երեխա ունեցող կամ երեխա որդեգրած միայնակ անձի կամ առանց օրինական ամուսնու (ամուսնության մեջ չգտնվող, երեխայի ծննդյան վկայականում հոր մասին տեղեկությունների բացակայության կամ երեխայի հոր մասին գրանցումը սահմանված կարգով մոր ցուցումով կատարված լինելու դեպքում) երեխա ունեցող և առանց հոր մեծացնող մայր (այսուհետ՝ Շահառու).

2) գյուղական բնակավայր՝ գյուղի դասակարգում ունեցող բնակավայրեր ընդգրկող համայնքներ.

2.1) քաղաքային բնակավայր՝ քաղաքի դասակարգում ունեցող բնակավայրեր ընդգրկող համայնքներ՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների.

3) բնակելի տուն՝ բնակավայրի տարածքում առանձին հողամասի վրա կառուցված իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին կադաստրային ծածկագրով գրանցված բնակելի կառույց.

4) բնակելի տան կառուցում՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագիծ և նախահաշիվ ունեցող օբյեկտ, որոնցով նախատեսված շինարարական աշխատանքների առնվազն 50 տոկոսը փաստացի կատարված են.

5) անհատույց պետական ֆինանսական աջակցություն՝ սույն կարգով սահմանված պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվող աջակցության ձև, որն արտահայտվում է Շահառուին բնակելի տան կառուցման նպատակով անհատույց և անվերադարձ դրամական հատկացմամբ.

6) պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմին՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն:

(4-րդ կետը փոփ., լրաց. 28.12.2015 N 901-Ն, փոփ. 10.03.2016 N 101-Ն, լրաց. 02.12.2016 N 778-Ն, փոփ. 08.02.19 N 50-Ն, փոփ. 18.08.20 N 354-Ն)

 

III. ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Սույն կարգով սահմանված անհատույց պետական ֆինանսական աջակցությունը տրամադրվում է ՀՀ դրամով:

6. Շահառուին տրամադրված անհատույց պետական ֆինանսական աջակցությունը վերադարձման ենթակա չէ, բացառությամբ սույն կարգի 25-րդ կետով նախատեսված դեպքերի:

7. Բնակելի տուն կառուցելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն կարող է ստանալ սեփականության իրավունքով բնակելի տուն ունեցող Շահառուն:

8. Շահառուն անհատույց պետական ֆինանսական աջակցությունից կարող է օգտվել մեկ անգամ:

9. Շահառուն, որի բնակելի տան կառուցման խնդրի լուծման հանդեպ պետությունը ստանձնել է պարտավորություն, կարող է օգտվել սույն կարգով սահմանված անհատույց պետական ֆինանսական աջակցությունից՝ հրաժարվելով համապատասխան պետական ծրագրից:

10. Բնակելի տուն կառուցելու համար Շահառուն կարող է շինարարական աշխատանքները պատվիրել մասնագիտացված կազմակերպության կամ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ինքնուրույն:

(10-րդ կետը փոփ. 08.02.19 N 50-Ն)

11. Անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման պայմանների կատարման և նպատակային օգտագործման նկատմամբ կողմերի պարտավորություններն ու իրավունքները, ինչպես նաև սույն կարգով նախատեսված պայմանները սահմանվում են պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմնի և Շահառուի միջև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին կնքված պայմանագրով: Ընդ որում, անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագրի անբաժանելի մաս է համարվում շինարարական աշխատանքների սահմանված կարգով հաստատված ծավալաթերթ-նախահաշիվը:

(11-րդ կետը փոփ. 08.02.19 N 50-Ն)

12. Անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով Շահառուն, նախքան պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմնի հետ պայմանագիր կնքելը, պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմին է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 8-ի N 353-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված ձևի հայտ՝ կցելով սույն կարգով նախատեսված փաստաթղթերը:

13. Սույն կարգով սահմանված բնակելի տան կառուցման համար տրամադրվող անհատույց պետական ֆինանսական աջակցության չափը սահմանվում է մինչև 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ:

(13-րդ կետը փոփ. 18.08.20 N 354-Ն)

14. Սույն կարգի շրջանակներում Շահառուին տրամադրվող դրամական հատկացումները փոխանցվում են նրա կողմից պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմին ներկայացրած՝ Արցախի Հանրապետության տարածքում գործող բանկերից մեկում բացած բանկային հաշվի համարին:

(14-րդ կետը փոփ. 08.02.19 N 50-Ն)

15. Շահառուի և պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմնի միջև անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագրի կնքման օրվանից բնակելի տան կառուցման ժամկետը սահմանվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի տան կառուցման համար տրված շինարարության թույլտվությանը համապատասխան՝ առանց երկարաձգման:

(15-րդ կետը փոփ. 08.02.19 N 50-Ն)

 

IV. ՀԱՅՏԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ՄԵՐԺՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

16. Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը վարում է հատուկ հաշվառման մատյան (այսուհետ՝ մատյան), որում գրանցվում են հայտի ստացման, դրա քննարկման արդյունքների հիման վրա ընդունված որոշումների, ուղարկված ծանուցումների մասին բոլոր տվյալները: Մատյանը պետք է համարակալված, ժապավենավորված և ստորագրված լինի պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմնի աշխատակազմի ղեկավարի կողմից: Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմնի աշխատակազմի կնիքով կնքված մատյանը պահվում է որպես խիստ հաշվառման փաստաթուղթ և չի թույլատրվում դրանում կատարել ուղղումներ:

(16-րդ կետը լրաց., փոփ. 08.02.19 N 50-Ն)

17. Հաշվառման վերցված յուրաքանչյուր Շահառուի համար կազմվում է գործ, որի մեջ պահվում են սույն կարգով պահանջվող փաստաթղթերը: Շահառուի գործի համարը պետք է համընկնի մատյանում նրա ազգանվան դիմաց նշված համարին:

18. Հայտին կից ներկայացված տեղեկությունների հավաստիությունը պարզելու նպատակով պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից և այլ կառույցներից ու կազմակերպություններից կարող է ստանալ օրենքով չարգելված եզրակացություններ, պարզաբանումներ և տեղեկություններ (Շահառուի համաձայնությամբ):

19. Շահառուի կողմից ներկայացված հայտը համարվում է ընդունված միայն այն դեպքում, երբ պահանջվող փաստաթղթերը ներկայացված են ամբողջությամբ և ստուգված է դրանցում ներկայացված տեղեկությունների հավաստիությունը:

20. Հայտը քննարկվում է ըստ մատյանում գրանցված համարների հերթականության:

21. Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը մատյանում գրանցած հայտը քննարկում է տասնհինգօրյա ժամկետում և կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝ բացառությամբ սույն կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված դեպքերի՝

1) հայտը համապատասխանում է բնակելի տան կառուցման համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման պայմաններին՝ մինչև ________ ՀՀ դրամի չափով.

2) հայտը չի համապատասխանում բնակելի տան կառուցման համար անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման պայմաններին:

Սույն կարգի համաձայն անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցող Շահառուների նպատակային խմբում չընդգրկված քաղաքացիների կողմից մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ ներկայացված հայտերի վերաբերյալ որոշում կայացնում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարը՝ պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմնի աշխատակազմի բնակարանային հարցերի և ընտանիքների կարիքավորության գնահատման և սոցիալական աջակցության վարչությունների գրավոր առաջարկության հիման վրա՝ պետական բյուջեով նախատեսված «Գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն» ծրագրի միջոցների տասը տոկոսի չափով: Սույն պարբերությունում նշված քաղաքացիների՝ պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմին ներկայացրած հայտերի վերաբերյալ որոշում կայացվում է սույն պարբերությամբ նախատեսված կարգով:

(21-րդ կետը լրաց. 25.04.19 N 288-Ն)

22. Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը հայտը մերժում է, եթե՝

1) Շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

2) Շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերում առկա են անարժանահավատ տվյալներ.

3) Շահառուն նախկինում օգտվել է սույն կարգով սահմանված անհատույց պետական ֆինանսական աջակցությունից:

(22-րդ կետը փոփ. 08.02.19 N 50-Ն)

23. Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը քննարկման արդյունքում հայտի մերժման մասին որոշում ընդունելու դեպքում Շահառուին ծանուցում է ոչ ուշ, քան հայտը ստանալու օրվանից տասնհինգօրյա ժամկետում՝ նշելով հայտի մերժման պատճառը:

24. Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը քննարկման արդյունքում դրական որոշում ընդունելու դեպքում Շահառուի հետ կնքում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագիր: Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագրի և դրա անբաժանելի մասը կազմող ծավալաթերթ-նախահաշվի ձևերը սահմանում է պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը:

 

V. ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

25. Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է հետևյալ հիմքերով՝

1) Շահառուի դիմումի համաձայն.

2) անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ժամկետում ի հայտ են եկել Շահառուի կողմից ներկայացված տեղեկություններում անարժանահավատ տվյալներ, որոնք հնարավոր չէր պարզել հայտի քննարկման ընթացքում.

3) անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագրի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում:

26. Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը Շահառուի հետ կնքած անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով գրավոր տեղեկացնում է Շահառուին՝ նշելով դրանից բխող հետագա պահանջների կատարումը:

 

VI. ՀԱՅՏԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

27. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 8-ի N 353-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված ձևի հայտին կից ներկայացվում են՝

1) Շահառուի և (կամ) նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.

2) Շահառուի ամուսնության կամ ամուսնալուծության կամ ամուսնու մահացած լինելու մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը.

3) Շահառուի և (կամ) նրա ընտանիքի անդամի կազմի մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը.

4) Շահառուի և (կամ) նրա ընտանիքի անդամի Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրում մշտական (փաստացի) բնակության մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ նշելով ժամանակահատվածը.

5) Շահառուի և (կամ) նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի անշարժ գույքի վերաբերյալ առանձին տվյալների մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը.

6) Շահառուի բանկային հաշվի համարի մասին տեղեկանք.

7) Շահառուի ընտանիքի բոլոր չափահաս անդամների հետ բնակելի տան կառուցման համար համաձայնեցված գրավոր դիմումը՝ համատեղ սեփականության դեպքում.

8) Շահառուի՝ բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

9) բնակելի տան կառուցման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագիծը և նախահաշիվը՝ կազմված լիցենզավորված մասնագիտացված կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից.

10) սույն կետի 9-րդ ենթակետում նշված նախագծին և նախահաշվին համապատասխան փաստացի կատարված շինարարական աշխատանքների և տոկոսային հարաբերությամբ կազմված ծավալաթերթ-նախահաշիվը՝ տրված լիցենզավորված մասնագիտացված կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից.

11) սույն կարգի այլ կետերով սահմանված դրույթներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր:

(27-րդ կետը փոփ. 28.12.2015 N 901-Ն, 08.02.19 N 50-Ն)

28. Բնակելի տան կառուցման համար տրամադրվող անհատույց պետական ֆինանսական աջակցության չափից նախահաշվի արժեքն ավելի բարձր լինելու դեպքում արժեքի տարբերությունը լրացվում է Շահառուի սեփական ֆինանսական միջոցների հաշվին:

 

VII. ՇԱՀԱՌՈՒԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

29. Սույն կարգով նախատեսված և Շահառուի ու պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմնի միջև կնքվող անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագրով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Շահառուն պարտավորվում է փոխհատուցել անհատույց պետական ֆինանսական աջակցությունը և վճարել տուգանք, որի չափը սահմանվում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին կնքվող պայմանագրով: Ընդ որում, տուգանքի վճարումը Շահառուին չի ազատում իր պարտավորությունները կատարելու և խախտումները վերացնելու պարտականությունից:

 

VIII. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

30. (կետն ուժը կորցրել է  08.02.19 N 50-Ն)

31. Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագրի դրույթները չպետք է հակասեն սույն կարգով սահմանված պահանջներին:

32. Շահառուի կողմից սույն կարգին համապատասխան ստացած անհատույց պետական ֆինանսական աջակցության նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը:

(32-րդ կետը փոփ. 08.02.19 N 50-Ն)

(Հավելված N 1-ը փոփ., լրաց. 08.02.19 N 50-Ն, լրաց. 25.04.19 N 288-Ն, փոփ. 18.08.20 N 354-Ն)

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի հունիսի 8-ի N 353-Ն որոշման

 

 

Ձև 

 Պետական ֆինանսական աջակցություն

ապահովող մարմնի անվանունը                        

                                 

 

ՀԱՅՏ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՅԻՆ` ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԵՎ ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ, ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ  ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 28.12.2015 N 901-Ն, 08.02.19 N 50-Ն)

 

1.

Անունը, հայրանունը, ազգանունը

 

2.

Քաղաքացիությունը

 

3.

Անձնագրի սերիան, համարը

 

4.

Երբ է տրված

 

5.

Ում կողմից է տրված

 

6.

Հանրային ծառայությունների համարանիշը

 

7.

Հաշվառման հասցեն

 

8.

Բնակության հասցեն

 

9.

Հեռախոսի համարը (քաղաքային, բջջային)

 

10.

Աշխատանքի վայրը

 

Խնդրում եմ բնակելի տան կառուցման համար տրամադրել անհատույց պետական ֆինանսական աջակցություն:

Տեղեկություններ ընտանիքի անդամների մասին (անունը, հայրանունը, ազգանունը).

1._________________________________________________

2._________________________________________________

3._________________________________________________

4._________________________________________________

5._________________________________________________

6._________________________________________________

7._________________________________________________

 

Շահառու`

_______________

(ստորագրությունը)

___________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

Ծանոթություն` Շահառուն, որի բնակելի տան կառուցման հանդեպ պետությունը ստանձնել է պարտավորություն, կարող է օգտվել բնակելի տան կառուցման համար տրամադրվող անհատույց պետական ֆինանսական աջակցությունից` միայն դրանից հրաժարվելով:

Հայտը ընդունված է 20___ թվականի _____________ _______-ին և գրանցված է հայտերի հատուկ հաշվառման մատյանում___________համարով:

Հայտը ընդունող`

_______________

(ստորագրությունը)

___________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

Կ.Տ.-------------------------------------------------------------կտրման գիծ

 

Անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման հայտը ընդունված է 20____թվականի__________ ____-ին և գրանցված է հայտերի հատուկ հաշվառման մատյանում___________համարով:

(Կտրոնը հանձնվում է Շահառուին)

11.

Հայտը ընդունողի անունը, ազգանունը

 

Ստորագրությունը

 

Ամիսը, ամսաթիվը, տարեթիվը

 

(Հավելված N 2-ը փոփ. 08.02.19 N 50-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ