Համարը 
N 902-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.12.30/24(291)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.12.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.01.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 28 դեկտեմբերի 2015թ.

N 902-Ն

ք.Ստեփանակերտ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ, 5-րդ, 6‑րդ, 7-րդ և 9-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել, որ՝

1) «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով կենսաթոշակ, միանվագ դրամական օգնություն, հուղարկավորության նպաստ, թաղման նպաստ նշանակող իրավասու մարմինը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունն է, իսկ դատախազի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակող իրավասու մարմինը՝ Արցախի Հանրապետության դատախազությունը.

2) «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7‑րդ կետում նշված անձինք պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու դեպքում Արցախի Հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական սպասարկմամբ ապահովվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի N 556 որոշմամբ սահմանված կարգով.

3) միանվագ դրամական օգնության չափը 4 500 000 ՀՀ դրամ է.

4) հիմնական կենսաթոշակի չափը 14 000 ՀՀ դրամ է.

5) մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը 5 000 ՀՀ դրամ է.

6) հուղարկավորության նպաստի չափը 700 000 ՀՀ դրամ է.

7) թաղման նպաստի չափը 200 000 ՀՀ դրամ է:

(1-ին կետը փոփ. 19.09.2019 N 778-Ն)

2. Հաստատել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն`

1) հուղարկավորության նպաստ, միանվագ դրամական օգնություն նշանակելու և վճարելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) մասնագիտական ստաժը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) հաշվարկելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) կենսաթոշակ, թաղման նպաստ նշանակելու և վճարելու կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) հաշվարկային աշխատավարձը հաշվարկելու կարգը՝ համաձայն N 4 հավելվածի.

5) պետական պաշտոն զբաղեցրած անձի` իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք, խեղում ստանալու կամ մահանալու (զոհվելու) մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 5 հավելվածի.

6) պետական պաշտոն զբաղեցրած անձի` իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք, խեղում ստանալու կամ մահանալու (զոհվելու) մասին տեղեկանքը լրացնելու և տրամադրելու կարգը` համաձայն N 6 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂԻ    

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

 2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 902-Ն որոշման 

 

Կ Ա Ր Գ

ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ, ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված հուղարկավորության նպաստը, միանվագ դրամական օգնությունը նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են՝

1) պետական պաշտոն զբաղեցրած անձ՝ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձ.

2) պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիք (ընտանիքի անդամ)՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի ամուսինը, մինչև 18 տարեկան երեխան և 18 տարին լրացած զավակը, պետական պաշտոն զբաղեցրած անձի մահանալու (զոհվելու) օրվա դրությամբ նրա հետ համատեղ բնակված՝ բնակության վայրի նույն հասցեում հաշվառված ծնողները, քույրը, եղբայրը.

3) զոհված՝ պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահացած (զոհված)՝ պետական պաշտոն զբաղեցրած անձ.

4) տարածքային բաժին` Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության տարածքային բաժին:

(2-ին կետը փոփ. 19.09.2019 N 778-Ն)

3. Հուղարկավորության նպաստը նշանակվում և վճարվում է զոհվածի հուղարկավորությունը կատարած անձին, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զոհվածի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում: Հուղարկավորության նպաստ չի նշանակվում և չի վճարվում, եթե հուղարկավորությունը կազմակերպել է պետությունը:

4. Հուղարկավորության նպաստը և միանվագ դրամական օգնությունը վճարվում են անկանխիկ եղանակով:

5. Զոհվածի հուղարկավորությունը կատարած անձը հուղարկավորության նպաստը նշանակելու համար զոհվածի վերջին բնակության (հաշվառման) վայրի (այսուհետ՝ բնակության վայր) տարածքային բաժին է ներկայացնում՝

1) դիմում, որի մեջ նշվում են՝

ա. դիմողի անունը, ազգանունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 9-Ն որոշման N 10 հավելվածում նշված՝ անձը հաստատող փաստաթղթի (այսուհետ՝ անձը հաստատող փաստաթուղթ) սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն, բանկային հաշվի համարը,

բ. զոհվածի անունը, ազգանունը.

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.

3) զոհվածի մահվան վկայականը և դրա պատճենը.

4) զոհվածի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 902-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ձևի տեղեկանքն այն մասին, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը մահացել (զոհվել) է իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնեական պարտականությունները կատարելու առնչությամբ.

5) զոհվածի հուղարկավորությունը դիմողի կողմից կատարված լինելը հաստատող փաստաթուղթը:

6. Սույն կարգի 5-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը չեն ներկայացվում, եթե դրանք ներկայացվել են օրենքով սահմանված միանվագ դրամական օգնություն նշանակելու կամ զոհվածի ընտանիքի անդամներին օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար:

7. Տարածքային բաժինը, հիմք ընդունելով դիմումը և ներկայացված փաստաթղթերը, հինգ աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) նշանակել և վճարել հուղարկավորության նպաստը.

2) մերժել հուղարկավորության նպաստ նշանակելը և դրա մասին տեղեկացնել դիմողին՝ նշելով մերժման պատճառները:

8. Տարածքային բաժինը մերժում է հուղարկավորության նպաստ նշանակելը, եթե ներկայացվել են անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերը կամ դիմումում նշված տվյալները թերի են, կամ դիմողը չունի հուղարկավորության նպաստ ստանալու իրավունք:

9. Հուղարկավորության նպաստը նշանակելու և վճարելու մասին որոշում ընդունվելու ամսին հաջորդող ամսվա ընթացքում հուղարկավորության նպաստի գումարը փոխանցվում է դիմողի բանկային հաշվի համարին:

10. Միանվագ դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է զոհվածի ընտանիքին, ընտանիքի՝ սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված չափահաս անդամներից որևէ մեկի դիմումի հիման վրա, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զոհվածի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում: Ընտանիքի անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անդամի դեպքում միանվագ դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի գրավոր դիմումի հիման վրա:

11. Զոհվածի ընտանիքի անդամը (սույն կարգով սահմանված դեպքում՝ նաև օրինական ներկայացուցիչը) միանվագ դրամական օգնությունը նշանակելու համար զոհվածի վերջին բնակության վայրի տարածքային բաժին է ներկայացնում՝

1) դիմում, որի մեջ նշվում են՝

ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն, բանկային հաշվի համարը (խնամակալի դիմելու դեպքում` երեխայի անվամբ բացված), ազգակցական կապը զոհվածի հետ,

բ. զոհվածի անունը, ազգանունը.

2) զոհվածի ընտանիքի անդամ լինելը հաստատող փաստաթղթերը և դրանց պատճենները.

3) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.

4) զոհվածի մահվան վկայականը և դրա պատճենը.

5) զոհվածի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 902-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ձևի տեղեկանքն այն մասին, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը մահացել (զոհվել) է իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնեական պարտականությունները կատարելու առնչությամբ.

6) ընտանիքի անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անդամի օրինական ներկայացուցչի դիմելու դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը լինելը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը:

12. Սույն կարգի 11-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը չեն ներկայացվում, եթե դրանք ներկայացվել են օրենքով սահմանված հուղարկավորության նպաստ նշանակելու կամ զոհվածի ընտանիքի անդամներին օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար:

13. Տարածքային բաժինը, հիմք ընդունելով դիմումը և ներկայացված փաստաթղթերը, հինգ աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) նշանակել և վճարել միանվագ դրամական օգնությունը.

2) մերժել միանվագ դրամական օգնություն նշանակելը և դրա մասին տեղեկացնել դիմողին` նշելով մերժման պատճառները:

14. Տարածքային բաժինը մերժում է միանվագ դրամական օգնություն նշանակելը, եթե ներկայացվել են անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերը կամ դիմումում նշված տվյալները թերի են, կամ դիմողը չունի միանվագ դրամական օգնություն ստանալու իրավունք:

15. Միանվագ դրամական օգնությունը նշանակելու և վճարելու մասին որոշում ընդունվելու ամսին հաջորդող ամսվա ընթացքում միանվագ դրամական օգնության գումարը փոխանցվում է դիմողի բանկային հաշվի համարին:

16. Տարածքային բաժինը սույն կարգի 7-րդ կետի 2-րդ և 13-րդ կետի 2-րդ ենթակետերով սահմանված որոշման մասին, որոշումն ընդունվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ կարգով տեղեկացնում է դիմողին: Եթե տարածքային բաժինը որոշման մասին տեղեկացնում է փոստային ծառայության միջոցով, ապա նամակն ուղարկվում է դիմողի բնակության վայրի հասցեով: Սույն կետով սահմանված դեպքում, եթե հուղարկավորության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակելը մերժելու հիմքերը վերացնող փաստաթղթերը ներկայացվում են նախորդ դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը:

17. Հուղարկավորության նպաստը կամ միանվագ դրամական օգնությունը նշանակելու մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 9-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն կազմվում է հուղարկավորության նպաստին կամ միանվագ դրամական օգնությանը վերաբերող գործ:

(Հավելված 1-ը փոփ. 19.09.2019 N 778-Ն)

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

    ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 902-Ն որոշման 

 

ԿԱՐԳ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏԱԺԸ (ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ) ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) կենսաթոշակ նշանակելու և կենսաթոշակի չափը հաշվարկելու համար մասնագիտական ստաժը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) հաշվարկելուն առնչվող հարաբերությունները:

2. Պետական պաշտոն զբաղեցրած անձի` օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք տրվող ժամանակահատվածներում և մասնագիտական ստաժում հաշվառվում են 1991 թվականի սեպտեմբերի 2-ից հետո պաշտոնավարած ժամանակահատվածները:

3. Կենսաթոշակ նշանակելիս և կենսաթոշակի չափը հաշվարկելիս «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածին հավասարեցվում են՝

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Խորհրդարանի պատգամավորի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ ոչ մշտական հիմունքներով պատգամավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության) անդամի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության) կառուցվածքում գործող մարմնի ղեկավարի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքում ընդգրկված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության) գործերի կառավարչի, կառավարչի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքում չընդգրկված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, ղեկավարի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի անդամի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության պետի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.4) Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության տնտեսական հարցերով լիազոր ներկայացուցչի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.10) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.11) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.12) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.13) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.14) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.15) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.16) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.17) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.18) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.19) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խորհրդական - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.20) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խորհրդական - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.21) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի խորհրդատուի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.22) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.23) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.24) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջին օգնականի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2.25) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանի դատավորի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանային և Ստեփանակերտ քաղաքի ժողովրդական դատարանի դատավորի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի և նախագահի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի ներկայացուցչի, ներկայացուցչի տեղակալի, շրջխորհրդի (շրջգործկոմի) նախագահի, նախագահի տեղակալի, Ստեփանակերտ քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի, ղեկավարի տեղակալի, Ստեփանակերտի գործադիր կոմիտեի ղեկավարի, ղեկավարի տեղակալի, Ստեփանակերտ քաղաքի վարչակազմի ղեկավարի, ղեկավարի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդին կից կապիտալ շինարարության վարչության պետի, պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդին կից փախստականների և հումանիտար օգնության հարցերով վարչության պետի, պետի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սպորտի վարչության պետի, պետի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի, վարչության պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի, պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի խորհրդականի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի օգնականի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

10) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ագրոարդյունաբերական կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

11) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության պետի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը:

(3-րդ կետը լրաց., փոփ. 23.06.2016 N 328-Ն, լրաց. 10.10.2017 N 35-Ն, 19.09.2019 N 778-Ն, լրաց., փոփ. 19.03.20 N 183-Ն)

4. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 3.1-ին կետերում նշված՝ կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածում հաշվառվում են դատախազի, դատախազության համակարգում քննիչի (ներառյալ՝ հատուկ քննչական բաժնի պետի, պետի տեղակալի), քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները, ինչպես նաև՝

1) մինչև 2009 թվականի հունվարի 1-ը դատախազի տեղակալի, դատախազի օգնականի, դատախազության քննչական բաժնի պետի, պետի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը.

2) քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նշանակվելու դեպքում՝ մինչև այդ պաշտոնում նշանակվելն Արցախի Հանրապետության ոստիկանության, ազգային անվտանգության բնագավառի պետական լիազոր մարմնի և հարկային մարմնի քննչական մարմիններում պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը:

(4-րդ կետը խմբ. 19.03.20 N 183-Ն)

5. Կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածը կենսաթոշակ նշանակելիս հաշվառվում է օրացուցային հաշվարկով:

6. Օրենքով նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկելիս՝ մասնագիտական ստաժում հաշվառվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում նշված պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը` ներառյալ սույն կարգի 3-րդ կետում նշված ժամանակահատվածները:

7. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի (Արցախի Հանրապետության դեսպանություններ, միջազգային կազմակերպություններում և օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություններ, Արցախի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներ) ղեկավարի պաշտոն զբաղեցրած անձին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հիմքով նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկելիս՝ մասնագիտական ստաժում հաշվառվում են այդ պաշտոնում աշխատած և սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամանակահատվածները:

(7-րդ կետը փոփ. 19.09.2019 N 778-Ն)

8. Դատախազին, դատախազության համակարգում քննիչին, քննչական կոմիտեի ծառայողին և նրանց ընտանիքների անդամներին նշանակվող կենսաթոշակների չափերը հաշվարկելու համար մասնագիտական ստաժում հաշվառվում են սույն կարգի 4-րդ և 6-րդ կետերով սահմանված ժամանակահատվածները, ինչպես նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի N 2 հավելվածով սահմանված՝ դատախազի, դատախազության համակարգում քննիչի, քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները:

(8-րդ կետը լրաց. 19.03.20 N 183-Ն)

9. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված հիմքով կենսաթոշակ նշանակելիս՝ անձը համարվում է մեկ գումարման Արցախի Հանրապետության Ազգային ժողովի (Գերագույն խորհրդի, Խորհրդարանի) պատգամավորի պաշտոն զբաղեցրած, եթե նա.

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր է ընտրվել 1991 թվականի դեկտեմբերին կամ 1992 թվականի հունվարին անցկացված ընտրությունների արդյունքում, և նրա լիազորություններն ավարտվել են 1995 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2-րդ գումարման Խորհրդարանի (Ազգային ժողովի) ընտրությունների կապակցությամբ.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2-րդ գումարման Խորհրդարանի (Ազգային ժողովի) կամ 3-րդ և հաջորդ գումարումների Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել հերթական գումարման ընտրությունների տարում, և նրա լիազորություններն ավարտվել են ընտրվելուն հաջորդող հինգերորդ տարվա ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ժամկետն ավարտվելու կապակցությամբ։

(9-րդ կետը փոփ. 19.09.2019 N 778-Ն)

10. Առնվազն 10 օրացուցային տարվա՝ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում նշված մասնագիտական աշխատանքային ստաժի առկայության դեպքում մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև իրավաբանի մասնագիտությամբ աշխատած այն ժամանակահատվածը, որի համար, մինչև 2009 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրության համաձայն, դատախազի, դատախազության համակարգում քննիչի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվել է երկարամյա ծառայության հավելավճար, սակայն պահանջվող (20 տարի) և առկա մասնագիտական ստաժի տարիների տարբերությունից ոչ ավելի։

11. Օրենքով կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածում, ինչպես նաև մասնագիտական ստաժում հաշվառվում է պաշտոնի նշանակվելու (պաշտոնն զբաղեցնելու) օրվանից մինչև տվյալ պաշտոնից ազատվելու օրն ընկած ժամանակահատվածը: Ընդ որում`

1) պաշտոնի նշանակվելու (պաշտոնն զբաղեցնելու) օրվանից մինչև հաջորդ տարվա նույն ամսվա նույն օրը (նույն ամսաթիվը՝ ներառյալ) ընկած ժամանակահատվածը հաշվարկվում է որպես մեկ լրիվ տարի.

2) պաշտոնի նշանակվելու (պաշտոնն զբաղեցնելու) օրվանից մինչև հաջորդ ամսվա նույն օրը (նույն ամսաթիվը՝ ներառյալ) ընկած ժամանակահատվածը հաշվարկվում է որպես մեկ լրիվ ամիս.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված ժամանակահատվածներում չընդգրկված՝ յուրաքանչյուր 30 օրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս.

4) սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի համաձայն հաշվարկված յուրաքանչյուր 12 ամիսը հաշվարկվում է որպես մեկ տարվա մասնագիտական ստաժ:

12. Կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս)՝ մասնագիտական ստաժի հանրագումարում մինչև վեց ամսվա ժամանակահատվածը չի հաշվառվում, իսկ վեց ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:

12.1. Կենսաթոշակի իրավունքը որոշելիս և կենսաթոշակի չափը հաշվարկելիս մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները համընկնելու դեպքում հաշվառվում է դրանցից մեկը:

(12.1-ի կետը լրաց. 23.06.2016 N 328-Ն)

13. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի (Գերագույն խորհրդի, Խորհրդարանի) պատգամավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը հաստատվում է աշխատանքային գրքույկով, կամ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տված տեղեկանքով, կամ արխիվային տեղեկանքով:

(13-րդ կետը փոփ. 19.09.2019 N 778-Ն)

(Հավելված 2-ը փոփ., լրաց. 19.09.2019 N 778-Ն, լրաց., փոփ., խմբ. 19.03.20 N 183-Ն)

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

    ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 3 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 902-Ն որոշման 

 

Կ Ա Ր Գ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ, ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված կենսաթոշակը և թաղման նպաստը նշանակելուն ու վճարելուն առնչվող հարաբերությունները:

2. Օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար պետական պաշտոն զբաղեցրած անձն անձամբ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության տարածքային բաժին (այսուհետ՝ տարածքային բաժին) է ներկայացնում՝

1) դիմում, որի մեջ նշվում են՝

ա. դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 9-Ն որոշման N 10 հավելվածում նշված անձը հաստատող փաստաթղթի (այսուհետ՝ անձը հաստատող փաստաթուղթ) սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, Արցախի Հանրապետությունում հաշվառման վայրի (այսուհետ՝ բնակության վայր) հասցեն,

բ. կենսաթոշակը վճարելու եղանակը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում՝ դիմողի բանկային հաշվի համարը,

գ. դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի էջերի թիվը.

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը, ինչպես նաև հայտարարություն չաշխատելու մասին.

3) օրենքի 2-րդ հոդվածով սահմանված՝ կենսաթոշակի իրավունք տվող պետական պաշտոն զբաղեցնելը (պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը) հաստատող փաստաթղթեր, ինչպես նաև պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցնելու) հիմքերը հաստատող փաստաթղթեր, պետական պաշտոն զբաղեցրած անձի մասնագիտական ստաժը հաստատող փաստաթղթեր և դրանց պատճենները.

4) օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված դեպքում՝

ա. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված բժշկասոցիալական փորձաքննական որոշումը՝ պետական պաշտոն զբաղեցրած անձին հաշմանդամ ճանաչելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին,

բ. պետական պաշտոն զբաղեցրած անձի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 902-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ձևի տեղեկանքն այն մասին, որ վնասվածք, խեղում ստանալու պատճառ հանդիսացած դեպքի ժամանակ պետական պաշտոն զբաղեցրած անձը կատարել է իր պաշտոնեական պարտականությունները կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնեական պարտականությունները կատարելու առնչությամբ:

(2-րդ կետը փոփ. 23.06.2016 N 328-Ն, 19.09.2019 N 778-Ն)

3. Այլ օրենքներով կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակելու մասին դիմումը ներկայացնում է իր բնակության վայրի տարածքային բաժին: Այս դեպքում օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվելու օրվանից այլ օրենքներով նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է:

4. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը խնամակալության տակ գտնվող անձին կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնում է խնամակալը՝ դիմումին կցելով նաև խնամակալությունը հաստատող փաստաթուղթը:

5. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կենսաթոշակի իրավունք ունի պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահացած (զոհված)՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի (այսուհետ՝ զոհված)՝

1) 18 տարին չլրացած երեխան.

2) 18 տարին լրացած զավակը` ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը.

3) մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն բնակության վայրի հասցեում հաշվառված` 18 տարին չլրացած եղբայրը, քույրը և թոռը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.

4) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում.

5) մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողները, ամուսինը, եթե չեն աշխատում.

6) ամուսինը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը` անկախ տարիքից, եթե նա զբաղված է զոհվածի՝ օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող և 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրի հասցեում և չի աշխատում.

7) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամը` անկախ տարիքից, եթե նա զբաղված է զոհվածի՝ 14 տարին չլրացած և օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի խնամքով, նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրի հասցեում և չի աշխատում:

6. Զոհվածի ընտանիքի՝ սույն կարգի 5-րդ կետում նշված բոլոր անդամներին նշանակվում է մեկ կենսաթոշակ:

7. Զոհվածի ընտանիքի՝ սույն կարգի 5-րդ կետում նշված անձի (անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անդամի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) դիմումի հիման վրա նրա բաժնեմասն առանձնացվում և վճարվում է իրեն: Այս դեպքում կենսաթոշակի` ընտանիքի անդամի բաժնեմասը հաշվարկվում է նշանակված կենսաթոշակի չափն ընտանիքի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամների թվի վրա բաժանելու միջոցով: Կենսաթոշակի առանձնացված բաժնեմասը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

8. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար՝ զոհվածի ընտանիքի` սույն կարգի 5-րդ կետում նշված գործունակ անդամներից մեկը տարածքային բաժին է ներկայացնում՝

1) դիմում, որի մեջ նշվում են՝

ա. դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն,

բ. կենսաթոշակը վճարելու եղանակը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում՝ դիմողի բանկային հաշվի համարը,

գ. դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի էջերի թիվը.

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը և դրանց պատճենները.

3) պետական պաշտոն զբաղեցրած անձի մահվան վկայականը և դրա պատճենը.

4) զոհվածի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 902-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ձևի տեղեկանքն այն մասին, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը մահացել (զոհվել) է իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնեական պարտականությունները կատարելու առնչությամբ.

5) զոհվածի մասնագիտական ստաժը հաստատող փաստաթղթեր.

6) ըստ անհրաժեշտության՝

ա. զոհվածի երեխայի, զավակի, ամուսնու, ծնողի անձը հաստատող փաստաթղթերը և հանրային ծառայությունների համարանիշները կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքները, զավակին հաշմանդամ ճանաչելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի բժշկասոցիալական փորձաքննական որոշումը և դրանց պատճենները, չաշխատելու մասին ամուսնու, ծնողի գրավոր հայտարարությունը,

բ. զոհվածի` 18 տարին չլրացած եղբոր, քրոջ, թոռան անձը հաստատող փաստաթղթերը և հանրային ծառայությունների համարանիշները կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքները, եղբոր, քրոջ, թոռան ծնողներին հաշմանդամ ճանաչելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի բժշկասոցիալական փորձաքննական որոշումը և դրանց պատճենները,

գ. զոհվածի` օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող՝ 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով զբաղված` ամուսնու կամ խնամակալ ճանաչված անձի անձը հաստատող փաստաթուղթը, խնամակալությունը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը և դրանց պատճենները, չաշխատելու մասին գրավոր հայտարարությունը,

դ. զոհվածի` օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող՝ 14 տարին չլրացած երեխայի խնամքով զբաղված` ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը և դրանց պատճենները, չաշխատելու մասին գրավոր հայտարարությունը,

ե. ամուսնության վկայականը և դրա պատճենը,

զ. առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին տեղեկանքը:

9. Սույն կարգի 8-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը չեն ներկայացվում, եթե դրանք ներկայացվել են օրենքով սահմանված հուղարկավորության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակելու համար:

10. Անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի անունից սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված դիմումները ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը՝ ներկայացնելով օրինական ներկայացուցիչ հանդիսանալը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը:

11. Օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է՝

1) պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցվելու) կամ աշխատանքից ազատվելու կամ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով սահմանված կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո վեց ամսվա ընթացքում.

2) պետական պաշտոն զբաղեցրած անձի մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո վեց ամսվա ընթացքում.

3) հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո վեց ամսվա ընթացքում.

4) դիմելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված վեցամսյա ժամկետը լրանալուց հետո:

(11-րդ կետը լրաց. 23.06.2016 N 328-Ն)

12. Աշխատանքային, զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձին օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է աշխատանքային, զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում՝ դադարեցնելու օրվանից: Աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց (օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակելուց) հետո ընկած ժամանակահատվածի համար անձին վճարված աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակի գումարը պահվում (հաշվանցվում) է օրենքով նշանակված կենսաթոշակի գումարից:

(12-րդ կետը փոփ., լրաց. 10.10.2017 N 35-Ն)

13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 902-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում նշված պաշտոններում աշխատած անձանց օրենքով սահմանված կենսաթոշակը հաշվարկելիս հիմք են ընդունվում հետևյալ գործակիցները.

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նախագահի համար՝ 14.40.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն խորհրդի քարտուղարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախագահի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի քարտուղարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քարտուղարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահի համար՝ 11.20.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահի համար՝ 9.60.

4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովի քարտուղարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի մշտական հանձնաժողովի քարտուղարի համար՝ 8.40.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի՝ սույն կետի 1-4-րդ կետերում չնշված պատգամավորների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ոչ մշտական հիմունքներով պատգամավորների համար՝ 8.00.

6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալի, տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նախագահի 1-ին տեղակալի, տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի տեղակալի համար` 12.00.

6.1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքում ընդգրկված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի համար` 9.60.

6.2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքում ընդգրկված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի համար` 6.80.

6.3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության) գործերի կառավարչի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքում չընդգրկված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի համար` 9.60.

6.4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության) գործերի կառավարչի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքում չընդգրկված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի համար` 6.45.

6.5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի համար` 12.00.

6.6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի համար` 8.00.

6.7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամի համար` 6.80.

6.8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության պետի համար` 5.50.

6.9) Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության տնտեսական հարցերով լիազոր ներկայացուցչի համար` 4.40.

7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքում ընդգրկված՝ պետական կոմիտեի նախագահի, պետական վարչության (պետվարչության) պետի, հանրապետական միավորման տնօրենի համար՝ 8.00.

8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքում ընդգրկված՝ պետական կոմիտեի նախագահի տեղակալի, պետական վարչության (պետվարչության) պետի տեղակալի, հանրապետական միավորման տնօրենի տեղակալի համար՝ 6.00.

9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի համար՝ 12.00.

10) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորի համար՝ 9.20.

11) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանային և Ստեփանակերտ քաղաքի ժողովրդական դատարանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական դատարանի նախագահի համար՝ 8.80.

12) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանային և Ստեփանակերտ քաղաքի ժողովրդական դատարանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական դատարանի դատավորի համար՝ 8.00.

13) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդին կից կապիտալ շինարարության վարչության պետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդին կից փախստականների և հումանիտար օգնության հարցերով վարչության պետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սպորտի վարչության պետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ագրոարդյունաբերական կոմիտեի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության պետի համար՝ 8.00.

14) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի նախագահի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի նախագահի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի նախագահի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդին կից կապիտալ շինարարության վարչության պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդին կից փախստականների և հումանիտար օգնության հարցերով վարչության պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սպորտի վարչության պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ագրոարդյունաբերական կոմիտեի նախագահի տեղակալի համար՝ 6.00.

15) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեի ներկայացուցչի, շրջխորհրդի (շրջգործկոմի) նախագահի, Ստեփանակերտ քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի, Ստեփանակերտի գործադիր կոմիտեի ղեկավարի, Ստեփանակերտ քաղաքի վարչակազմի ղեկավարի համար՝ 8.00.

16) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեի ներկայացուցչի տեղակալի, Ստեփանակերտ քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի տեղակալի, Ստեփանակերտի գործադիր կոմիտեի ղեկավարի տեղակալի, Ստեփանակերտ քաղաքի վարչակազմի ղեկավարի տեղակալի, շրջխորհրդի (շրջգործկոմի) նախագահի տեղակալի համար՝ 6.40.

17) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի խորհրդականի համար՝ 5.23.

18) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի օգնականի համար՝ 4.40.

19) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի համար` 14.40.

20) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի համար` 12.00.

21) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի համար՝ 9.60.

22) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի համար՝ 8.00.

23) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալի համար՝ 6.80.

24) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջին տեղակալի համար՝ 6.40.

25) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալի համար՝ 6.00.

26) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խորհրդական- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի խորհրդական - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի խորհրդատուի համար՝ 6.45.

27) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարի համար՝ 5.50.

28) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի խորհրդականի համար՝ 5.23.

29) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջին օգնականի համար՝ 4.68.

30) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի օգնականի համար՝ 4.40.

(13-րդ կետը լրաց., փոփ. 23.06.2016 N 328-Ն, փոփ., լրաց. 10.10.2017 N 35-Ն, 19.09.19 N 778-Ն, լրաց. 19.03.20 N 183-Ն)

14. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոն զբաղեցրած անձին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի

6-րդ կետով սահմանված հիմքով նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկելիս՝ հիմք է ընդունվում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի N 6 հավելվածով դիվանագիտական ծառայության առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի համար սահմանված գործակիցը:

15. Օրենքով նշանակված կենսաթոշակը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 906-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(15-րդ կետը լրաց. 23.06.2016 N 328-Ն)

16. Օրենքով նշանակված կենսաթոշակը լիազորագրով վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով:

17. Օրենքով սահմանված՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է, կենսաթոշակի վճարումը դադարեցվում և վերսկսվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով զինվորական կենսաթոշակի համար սահմանված դեպքերում և կարգով:

18. Օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի՝ պետական կամ համայնքային պաշտոն զբաղեցնելու դեպքում՝ աշխատանքի ընդունվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

(18-րդ կետը խմբ. 23.06.2016 N 328-Ն, 19.09.2019 N 778-Ն)

19. Սույն կարգի 18-րդ կետի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվել է մինչև օրենքն ուժի մեջ մտնելը կամ դատախազի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ է նշանակվել օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքով:

20. Սույն կարգի 19-րդ կետով սահմանված դեպքերում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է, եթե դատախազի պաշտոն զբաղեցրած անձն օրենքով սահմանված կենսաթոշակի նշանակումից հետո անցել է զինվորական ծառայության (Արցախի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմինների հրամանատարական և ոչ հրամանատարական (սպայական, ենթասպայական, շարքային) կազմում), նշանակվել է դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննիչի, քննչական կոմիտեի ծառայողի կամ դատավորի պաշտոնում:

(20-րդ կետը փոփ. 19.09.2019 N 778-Ն, լրաց. 19.03.20 N 183-Ն)

21. Սույն կարգի 18-րդ և 20-րդ կետերով սահմանված դեպքերում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է աշխատանքից ազատվելուց (պետական կամ համայնքային պաշտոնից, զինվորական ծառայությունից ազատվելուց, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննիչի, քննչական կոմիտեի ծառայողի կամ դատավորի պաշտոնից ազատվելուց) հետո մեկ ամսվա ընթացքում, գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում` ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

(21-րդ կետը փոփ. 19.09.2019 N 778-Ն, լրաց. 19.03.20 N 183-Ն)

22. Օրենքով կենսաթոշակ նշանակելուց հետո կրկին օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պաշտոն զբաղեցնելու և պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցնելու) դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է սույն կարգի 21-րդ կետով սահմանված կարգով: Այս դեպքում մասնագիտական ստաժը և կենսաթոշակի չափը հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով:

23. Օրենքով նշանակված՝ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով (այդ թվում՝ լիազորագրով):

24. Օրենքով նշանակված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված գործակիցը փոխվելու դեպքում՝ հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը և գործակիցը փոխվելու ամսվա 1-ից:

25. Զոհվածի ընտանիքի՝ օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անդամի պահանջով առանձնացված բաժնեմասը վերահաշվարկվում է օրենքով նշանակված կենսաթոշակի չափը վերահաշվարկելու, ինչպես նաև օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անդամների թիվը փոխվելու դեպքում: Եթե կենսաթոշակը վճարվում է բաժնեմասով, ապա կենսաթոշակը բաժնեմասով ստացողի մահվանը հաջորդող ամսվա 1-ից բաժնեմասը վճարվում է զոհվածի ընտանիքի՝ կենսաթոշակը բաժնեմասով ստացող մյուս անդամներին:

26. Բնակության վայրը փոխելու (նոր բնակության վայրի հասցեում հաշվառվելու) դեպքում կենսաթոշակառուն դիմում է նոր բնակության վայրի տարածքային բաժին՝ կենսաթոշակը նոր բնակության վայրի հասցեում վճարելու համար:

27. Օրենքով նշանակված կենսաթոշակից պահումներ կատարվում են, և ավելի վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում են «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով սահմանված պայմաններով, կարգով և չափով:

28. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին և բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող անձին օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 9-Ն որոշման NN 8 և 9 հավելվածներում նշված կարգով: Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող անձին վճարվում է կենսաթոշակի՝ մասնագիտական ստաժով հաշվարկված մասը:

29. Օրենքով կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի (կենսաթոշակառուի) մահվան դեպքում կենսաթոշակառուի հուղարկավորությունը կատարած անձը կենսաթոշակառուի գործը գտնվելու վայրի տարածքային բաժին է ներկայացնում՝

1) դիմում, որի մեջ նշվում են`

ա. դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն,

բ. դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի էջերի թիվը.

2) անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.

3) կենսաթոշակառուի մահվան վկայականը և դրա պատճենը.

4) եթե մահվան վկայականը տրված է օտարերկրյա պետության (բացառությամբ Հայաստանի Հանրապետության) իրավասու մարմնի կողմից, կամ եթե Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված մահվան վկայականում կատարված գրառման համաձայն, կենսաթոշակառուն մահացել է օտարերկրյա պետությունում` անձին Արցախի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորելու փաստը հաստատող փաստաթուղթ.

5) հուղարկավորությունն իր կողմից կատարված լինելու մասին փաստաթուղթ։

(29-րդ կետը փոփ. 19.09.2019 N 778-Ն)

30. Կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակի վճարումը վերսկսելու, Արցախի Հանրապետության տարածքում կենսաթոշակառուի բնակության վայրը փոխելու, կենսաթոշակը բաժնեմասով վճարելու, թաղման նպաստը նշանակելու, չվճարված կենսաթոշակը վճարելու և օրենքով սահմանված այլ դեպքերում տարածքային բաժին դիմելու դեպքում դիմումը և կից ներկայացված փաստաթղթերն ընդունելու (հաշվառելու, կենսաթոշակի գործ կազմելու), ներկայացված դիմումի և փաստաթղթերի հիման վրա որոշումներ ընդունելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 9-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(30-րդ կետը փոփ. 19.09.2019 N 778-Ն)

31. Կենսաթոշակի գործը (փաստաթղթերը) վարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 9-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգով:

32. Կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակի վճարումը վերսկսելու համար դիմելու դեպքում անձը, բացի սույն կարգով սահմանված փաստաթղթերից, ներկայացնում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 9-Ն որոշման 2-րդ կետի 10-րդ ենթակետով հաստատված ցանկի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը:

33. Սույն կարգով սահմանված` օտարերկրյա պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերը, բացառությամբ այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագրի և Արցախի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր) կնքած պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերի, ընդունվում են հյուպատոսական վավերացմամբ` հայերեն թարգմանությամբ:

(33-րդ կետը փոփ. 19.09.2019 N 778-Ն)

34. Համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերն ընդունվում են հայերեն թարգմանությամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաստաթղթերը ռուսերեն են:

35. Փաստաթղթերի հայերեն թարգմանությունը պետք է վավերացրած լինի Արցախի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարը կամ Արցախի Հանրապետության հյուպատոսական հիմնարկը:

(35-րդ կետը փոփ. 19.09.2019 N 778-Ն)

36. Օրենքի 9-րդ հոդվածով նշանակված կենսաթոշակները համարվում են օրենքի 2-րդ հոդվածով նշանակված և հաշվարկվում են օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով՝ անկախ օրենքի 2-րդ հոդվածով կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից: Եթե օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված չափից, ապա կենսաթոշակը շարունակում է վճարվել օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված չափով:

37. Դատավորին, դատախազին, դատախազության քննիչին մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված կենսաթոշակները համարվում են օրենքով նշանակված և 2014 թվականի հուլիսի 1-ից հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով՝ անկախ օրենքով կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից: Այս դեպքում՝ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակի չափը հաշվարկելիս մասնագիտական ստաժում հաշվառվում են նաև մինչև անձին կենսաթոշակ նշանակելն (մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ) աշխատած ժամանակահատվածները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 902-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով։ Եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է կենսաթոշակի նախկին չափից, ապա կենսաթոշակը շարունակում է վճարվել նախկին չափով:

(37-րդ կետը փոփ. 23.06.2016 N 328-Ն)

38. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելիս (կենսաթոշակ վճարելը վերսկսելիս)՝ սույն կարգի 37-րդ կետով սահմանված (մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված) կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում:

39. (39-րդ կետը փոփ. 23.06.2016 N 328-Ն, կետն ուժը կորցրել է 10.10.2017 N 35-Ն)

40. 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն տասը տարի դատավորի պաշտոնում աշխատած և դատավորի լիազորությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով կամ 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով, կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով դադարեցված անձին 2014 թվականի հուլիսի 1-ից մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը նշանակված կենսաթոշակը 2016 թվականի ապրիլի 1-ից վերահաշվարկվում է օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 2-3-րդ պարբերություններով սահմանված կարգով։ Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է կենսաթոշակի նախկին չափից, ապա կենսաթոշակը շարունակվում է վճարվել նախկին չափով։

(40-րդ կետը լրաց. 23.06.2016 N 328-Ն)

(Հավելված 3-ը փոփ., լրաց., խմբ. 19.09.2019 N 778-Ն, լրաց. 19.03.20 N 183-Ն)

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

    ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 4 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

 2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 902-Ն որոշման 

 

Կ Ա Ր Գ

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով դատախազի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելու դեպքում հաշվարկային աշխատավարձը հաշվարկելուն առնչվող հարաբերությունները:

2. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է դատախազի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոնում աշխատած տարիների համար տրվող հավելավճարի հանրագումարի) 85 տոկոսի չափով՝ հաշվի առնելով վերջին պաշտոնը, դասային աստիճանը և դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոնում աշխատած տարիները` դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:

3. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար՝

1) գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է 396 173 ՀՀ դրամ.

2) գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 85 տոկոսի չափով.

3) գլխավոր դատախազության բաժնի պետի, Ստեփանակերտ քաղաքի դատախազի, զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով.

4) շրջանի դատախազի, կայազորի զինվորական դատախազի, հատուկ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսի չափով.

5) գլխավոր դատախազության ավագ դատախազի, Ստեփանակերտ քաղաքի դատախազի տեղակալի, հատուկ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով.

6) գլխավոր դատախազության դատախազի, գլխավոր դատախազության բաժնի ավագ դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի, շրջանի դատախազի տեղակալի, կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 65 տոկոսի չափով.

7) գլխավոր դատախազության բաժնի դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով.

8) Ստեփանակերտ քաղաքի և շրջանի դատախազության ավագ դատախազի, կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով.

9) Ստեփանակերտ քաղաքի և շրջանի դատախազության դատախազի, կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 45 տոկոսի չափով։

4. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանի համար սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ՝ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով: Մյուս դասային աստիճանների համար սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ՝ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝

1) արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի համար` 85 տոկոսը.

2) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի համար` 80 տոկոսը.

3) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի համար` 75 տոկոսը.

4) արդարադատության առաջին դասի խորհրդականի համար` 65 տոկոսը.

5) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի համար` 60 տոկոսը.

6) արդարադատության երրորդ դասի խորհրդականի համար` 55 տոկոսը.

7) առաջին դասի խորհրդականի համար` 50 տոկոսը.

8) երկրորդ դասի խորհրդականի համար` 45 տոկոսը.

9) երրորդ դասի խորհրդականի համար` 40 տոկոսը:

5. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշվում է՝ դատախազի պաշտոնային դրույքաչափին դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար իրենց շնորհված դասային աստիճանի համար սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4 տոկոսի չափով հավելավճար ավելացնելու միջոցով: Բոլոր դեպքերում դասային աստիճանի համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափը:

6. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է ՀԱ = (ՊԴ + ԴՍ x 0.04 x ԴԱՀ) x 0.85 բանաձևով, որտեղ՝

1) ՀԱ-ն դատախազի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափն է.

2) ՊԴ-ն դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա վերջին պաշտոնին համապատասխանող՝ սույն կարգի 3-րդ կետով սահմանված պաշտոնային դրույքաչափը.

3) ԴԱՀ-ն դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա ունեցած դասային աստիճանին համապատասխանող՝ սույն կարգի 4-րդ կետով դասային աստիճանի համար սահմանված հավելավճարի առավելագույն չափը.

4) ԴՍ-ը դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած լրիվ տարիներն են՝ դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

    ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 5 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 902-Ն որոշման 

 

 

 

Ձև 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԻ` ԻՐ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՎՆԱՍՎԱԾՔ, ԽԵՂՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՄԱՀԱՆԱԼՈՒ (ԶՈՀՎԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

 

 1. Պետական պաշտոն զբաղեցրած անձը ____________________________________________

                                                       (անունը, հայրանունը, ազգանունը)

 2. Աշխատանքի վայրը __________________________________________________________
 3. Պաշտոնը __________________________________________________________________
 4. Դեպքը տեղի է ունեցել ________________________________________________________
                                                                   (վայրը, օրը, ամսաթիվը, տարեթիվը)

(լրացվում է իրավապահ մարմնի տված տեղեկանքի հիման վրա)

_____________________________________________________________________________

(պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ)

 5. Զոհվել է ___________________________________________________________________

 (օրը, ամսաթիվը, տարեթիվը)

(լրացվում է իրավապահ մարմնի տված տեղեկանքի հիման վրա)

    6. Ճանաչվել է հաշմանդամ և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-ր

  աստիճանի սահմանափակում ________________________________

                                                            (օրը, ամսաթիվը, տարեթիվը)

 (լրացվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի

                                տված տեղեկանքի հիման վրա)

 

  

 Կազմակերպության

աշխատակազմի ղեկավար

___ ___________ 20 թ.

                  ______________ (ստորագրությունը)

                                                                    

 

 ____________________  (անունը, ազգանունը)

                                                                      

 

 

   ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

   ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 6 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 902-Ն որոշման 

 

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԻ` ԻՐ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՎՆԱՍՎԱԾՔ, ԽԵՂՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՄԱՀԱՆԱԼՈՒ (ԶՈՀՎԵԼՈՒ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի` իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք, խեղում ստանալու կամ մահանալու (զոհվելու) մասին տեղեկանքը (այսուհետ` տեղեկանք) լրացնելու և տրամադրելու կանոններին առնչվող հարաբերությունները:

2. Տեղեկանքը տրամադրում է իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք, խեղում ստացած կամ մահացած (զոհված)՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի աշխատավայրի (որտեղ աշխատել է պետական պաշտոն զբաղեցրած անձը վնասվածք, խեղում ստանալու կամ մահանալու (զոհվելու) օրվա դրությամբ) աշխատակազմի ղեկավարը (այսուհետ` աշխատակազմի ղեկավար)՝ այն լրացնելու համար հիմք ընդունելով իրավապահ մարմինների, անհրաժեշտության դեպքում՝ նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի տված փաստաթղթերը:

3. Տեղեկանքը տրամադրվում է այն ստանալու համար դիմելու դեպքում՝ իրավապահ մարմինների, անհրաժեշտության դեպքում՝ նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի տված փաստաթղթերն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկանքի հետ միասին վերադարձվում են նաև այն լրացնելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերը:

5. Տեղեկանքը տրամադրելու համար իրավապահ մարմիններից, անհրաժեշտության դեպքում՝ նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնից փաստաթղթերը՝ հարցման միջոցով ստանում է աշխատակազմի ղեկավարը, եթե դիմողը չի ներկայացնում այդ փաստաթղթերը:

6. Տեղեկանքն ստանալու մասին դիմումը ենթակա է մերժման, եթե առկա չեն այն լրացնելու համար անհրաժեշտ` սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը, կամ եթե պետական պաշտոն զբաղեցրած անձը վնասվածք, խեղում է ստացել կամ մահացել (զոհվել) է ոչ իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ:

7. Տեղեկանքն ստանալու մասին դիմումի մերժման դեպքում աշխատակազմի ղեկավարը դրա մասին պատշաճ կարգով տեղեկացնում է դիմումատուին՝ մերժման հիմքերն ի հայտ գալու (իրեն հայտնի դառնալու, համապատասխան փաստաթղթերը տնօրինելու) օրվանից հետո մեկօրյա ժամկետում: Մերժմանը վերաբերող փաստաթղթին կցվում է հիմք հանդիսացող փաստաթուղթը:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

    ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ