Համարը 
N 9-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.01.25/01(191)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.01.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
19.01.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.02.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի մասով՝ 2011 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«19» հունվարի 2012թ.

N 9-Ն  

ք.Ստեփանակերտ

  

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ, 11-րդ, 14-րդ, 19-րդ, 24-րդ, 31-րդ, 32-րդ, 33-րդ, 35-րդ, 36-րդ, 39-րդ, 40-րդ, 44-րդ և 48-րդ հոդվածների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել, որ`

1) կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունն է.

2) կենսաթոշակ նշանակող իրավասու մարմիններն են` Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, Արցախի Հանրապետության ոստիկանությունը, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը.

3) սույն որոշմամբ հաստատված կանոններով աշխատանքային, սոցիալական կենսաթոշակները, ինչպես նաև ԽՍՀՄ զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած շարքային կազմի զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց զինվորական կենսաթոշակները, իսկ այդ անձանց մահվան դեպքում նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակները նշանակում ու վճարումն ապահովում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը՝ սոցիալական ապահովության պետական գործակալության տարածքային ստորաբաժանումների միջոցով.

4) սույն որոշմամբ հաստատված կանոններով իրենց համակարգի զինվորական ծառայողներին երկարամյա ծառայության, հաշմանդամության զինվորական կենսաթոշակները, իսկ այդ անձանց մահվան դեպքում` նրանց ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակները նշանակում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, Արցախի Հանրապետության ոստիկանությունը, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ իրենց համապատասխան ստորաբաժանումների միջոցով.

5) սույն կետի 4-րդ ենթակետում նշված մարմինների՝ կենսաթոշակներ նշանակող համապատասխան ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է այդ մարմնի ղեկավարը:

(1-ին կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 05.08.2014 N 503-Ն, փոփ. 14.10.2014 N 664-Ն, փոփ, խմբ. 03.05.2018 N 322-Ն)

2. Հաստատել`

1) «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները` համաձայն N 2 հավելվածի.

3) կենսաթոշակ նշանակելու համար զինվորական ծառայության ստաժը հաշվարկելու կանոնները` համաձայն N 3 հավելվածի.

4) (ենթակետն ուժը կորցրել է 14.10.2014 N 664-Ն)

5) քաղաքացիական ավիացիայի աշխատողներին երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների ցանկը` համաձայն N 5 հավելվածի.

6) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների և պաշտոնների ցանկը` համաձայն N 6 հավելվածի.

7) թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների և մասնագիտությունների ցանկը` համաձայն N 7 հավելվածի.

8) քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձին կենսաթոշակ նշանակելու, վճարելու և նրան բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու կարգը՝ համաձայն N 8 հավելվածի.

9) բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուին կենսաթոշակ նշանակելու և վճարելու կարգը՝ համաձայն N 9 հավելվածի.

10) կենսաթոշակ նշանակելու, չվճարած կենսաթոշակի գումարը և կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 10 հավելվածի.

11) կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումի ձևը` համաձայն N 11 հավելվածի.

12) կենսաթոշակ նշանակելը, վերահաշվարկելը, կենսաթոշակի տեսակը փոխելը մերժելու և կենսաթոշակ վճարելը դադարեցնելու կարգադրության ձևը` համաձայն N 12 հավելվածի.

13) կենսաթոշակի վկայականի ձևը` համաձայն N 13 հավելվածի.

14) կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանի ձևը` համաձայն N 14 հավելվածի.

15) կենսաթոշակից պահումներ կատարելու կարգադրության ձևը՝ համաձայն N 15 հավելվածի:

(2-րդ կետը փոփ.14.10.2014 N 664-Ն)

2.1. Սույն որոշման դրույթները չեն տարածվում «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Արցախի Հանրապետության օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց վրա: «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Արցախի Հանրապետության օրենքի համաձայն հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո՝ «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված կարգով:

(2.1-ին կետը լրաց. 03.05.2018 N 322-Ն)

3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի մասով՝ 2011 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

     ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

     ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«19» հունվարի 2012թ. N 9-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐ) ՎԱՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու, կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կանոնները:

2. Սույն կարգով սահմանված կանոններով կենսաթոշակները նշանակում, կենսաթոշակի գործերը (փաստաթղթերը) հաշվառում և վարում են Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալությունը (այսուհետ` գործակալություն), Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, Արցախի Հանրապետության ոստիկանությունը, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը (այսուհետ՝ համապատասխան մարմին)` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումների միջոցով:

(2-րդ կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 05.08.2014 N 503-Ն, փոփ. 14.10.2014 N 664-Ն, փոփ. 03.05.2018 N 322-N)

3. Կենսաթոշակը նշանակվում է ըստ Արցախի Հանրապետությունում անձի մշտական բնակության (հաշվառման) վայրի (այսուհետ՝ հաշվառման վայր):

(3-րդ կետը փոփ. 03.05.2018 N 322-N)

3.1. Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին կենսաթոշակ է նշանակվում` անկախ Արցախի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու հանգամանքից:

(3.1-ին կետը լրաց. 01.11.2017 N 96-Ն)

 

II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ

 

4. Աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ, ինչպես նաև ԽՍՀՄ զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած շարքային կազմի զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց հաշմանդամության զինվորական կենսաթոշակ, այդ անձանց մահվան դեպքում նրանց ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անձը գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է գործակալության՝ իր հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

(4-րդ կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 05.08.2014 N 503-Ն)

5. Համապատասխան մարմնի զինծառայողներին զինվորական կենսաթոշակ, իսկ այդ անձանց մահվան դեպքում նրանց ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անձը գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է այդ մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

5.1. Եթե ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձը հաշվառված չէ Արցախի Հանրապետության բնակության վայրի հասցեում, ապա կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են գործակալության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում:

(5.1-ին կետը լրաց. 01.11.2017 N 96-Ն)

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձին կամ 18 տարին չլրացած (անչափահաս) անձին կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմում է ներկայացնում նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը:

(6-րդ կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն)

6.1. Առաջին խմբի հաշմանդամին, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը լիազորագրի հիման վրա կարող է ներկայացնել նաև այլ անձ: Այս դեպքում ներկայացվում է նաև այլ անձի անձը հաստատող փաստաթուղթը:

(6.1-ին կետը լրաց. 01.11.2017 N 96-Ն)

7. 14 տարին լրացած անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմելու անձամբ:

(7-րդ կետը խմբ. 28.02.2013 N 81-Ն)

8. Կենսաթոշակը վերահաշվարկելու կամ կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումը ներկայացվում է այն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ գտնվում է կենսաթոշակի գործը:

9. Կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու կամ կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումը գրանցվում է դիմումների հաշվառման մատյանում և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի (այսուհետ՝ շտեմարան) էլեկտրոնային մատյանում:

 

III. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼԸ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԵՎ ՎԵՐՍԿՍԵԼԸ

 

10. Կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) կամ կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու և վերսկսելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը`

1) դիմումում լրացված տվյալները համեմատում է անձը հաստատող փաստաթղթի և ներկայացված մյուս փաստաթղթերի բնօրինակների տվյալների հետ.

2) փաստաթղթերի բնօրինակները համեմատում է դրանց պատճենների հետ՝ առանց դրանց տեքստերը վնասելու, պատճենների բոլոր էջերի վրա կատարում է «Համապատասխանում է բնօրինակին» գրառումը և ստորագրում.

2.1) տեսաներածում է (սկանավորում է) փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում է շտեմարան՝ ստեղծելով կենսաթոշակի՝ նաև էլեկտրոնային գործ.

3) հաշվառում է անձի դիմումը և տալիս ստորագրված ստացական (ծանուցում)` իր մոտ պահելով այն փաստաթղթերի բնօրինակները, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 9-Ն որոշման N 10 հավելվածի համաձայն՝ պետք է պահպանվեն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում, և նույն հավելվածով սահմանված՝ փաստաթղթերի պատճենները: Մյուս բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են դիմումը ներկայացնողին:

4) (ենթակետն ուժը կորցրել է 28.02.2013 N 81-Ն)

(10-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 28.02.2013 N 81-Ն, լրաց., փոփ. 01.11.2017 N 96-Ն)

11. Հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձին հաշմանդամ ճանաչելու մասին վարչական ակտի քաղվածքի հիման վրա, որի «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված առաջին ամսաթիվը հաշմանդամություն սահմանելու օրն է:

12. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն անձի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, ըստ անհրաժեշտության ստուգում է ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը և որոշում է`

1) կենսաթոշակը նշանակել, կենսաթոշակը նշանակել և տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին, վերահաշվարկել կամ կենսաթոշակ նշանակելը, վերահաշվարկելը մերժել, կամ կենսաթոշակի տեսակը փոխել, կամ կենսաթոշակի տեսակը փոխելը մերժել.

2) կենսաթոշակ վճարելը դադարեցնել կամ վերսկսել՝ նշելով օրենքով սահմանված հիմքը:

3) (ենթակետն ուժը կորցրել է 28.02.2013 N 81-Ն)

(12-րդ կետը փոփ., լրաց. 28.02.2013 N 81-Ն, լրաց. 05.08.2014 N 503-Ն)

12.1. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, ըստ անհրաժեշտության, կարող է ներկայացված փաստաթղթերի հավաստիությունն ստուգել նաև կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու կամ կենսաթոշակի տեսակը փոխելու որոշումն ընդունելուց հետո` փաստաթղթերը տված մարմիններին, կազմակերպություններին հարցումներ կատարելու կամ օրենքով սահմանված այլ միջոցներով:

(12.1-ին կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 05.08.2014 N 503-Ն)

12.2. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձին արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ չի նշանակվում:

(12.2-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն)

12.3. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու որոշում ընդունելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը, իսկ եթե կենսաթոշակ նշանակելը մերժվել է օրենքով կամ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու պատճառով, ապա ծանուցում է նրա` կենսաթոշակի տեսակը փոխելու իրավունքի և դրա իրականացման կարգի մասին:

(12.3-րդ կետը լրաց. 05.08.2014 N 503-Ն)

12.4. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն անձին կենսաթոշակ նշանակելու և լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում ընդունելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով, թե ինչ լրացուցիչ փաստաթուղթ պետք է ներկայացնի:

(12.4-րդ կետը լրաց. 05.08.2014 N 503-Ն)

13. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը՝

1) կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու որոշումը ձևակերպում է համապատասխան հաշվարկ-կարգադրությամբ, որը կարվում է կենսաթոշակի գործին.

2) կենսաթոշակ նշանակելը, վերահաշվարկելը, կենսաթոշակի տեսակը փոխելը մերժելու և կենսաթոշակ վճարելը դադարեցնելու որոշումը ձևակերպում է համապատասխան կարգադրությամբ, որը կարվում է կենսաթոշակի գործին:

(13-րդ կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն)

14. Եթե կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) համար դիմելու դեպքում քաղաքացին դիմումին չի կցում պարտադիր սոցիալական ապահովության (մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության) վճարներ (այսուհետ` սոցիալական վճար) կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն անձի համար սոցիալական վճարներ կատարած լինելու մասին տեղեկանքը գրավոր հարցման միջոցով ստանում է գործակալությունից կամ գործակալության կենսաթոշակ նշանակող համապատասխան ստորաբաժանումից, որի գտնվելու վայրի վարչական տարածքում է գործել այն կազմակերպությունը, որտեղ աշխատել է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձը:

(14-րդ կետը փոփ. 05.08.2014 N 503-Ն)

15. Գործակալության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը սոցիալական վճարներ կատարելու մասին տեղեկանքը տրամադրում է՝ հիմք ընդունելով`

1) տվյալ ստորաբաժանումում հաշվառված ապահովադիրներին և նրանց կատարած սոցիալական վճարներին վերաբերող` ապահովադիրների հաշվառման գրանցամատյաններում և էլեկտրոնային տվյալների բազայում առկա տեղեկատվությունը.

2) անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազան և հարկային մարմնի կողմից գործակալությանն տրամադրվող՝ ապահովադիրների սոցիալական վճարների մասին եռամսյակային (ամսական) հաշվետվությունների ու կատարած սոցիալական վճարների (փոխանցումների) մասին տվյալների բազան (տեղեկատվությունը):

(15-րդ կետը փոփ. 05.08.2014 N 503-Ն)

16. Գործակալության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը սոցիալական վճարներ կատարելու մասին տված տեղեկանքները հաշվառում է առանձին մատյանում և շտեմարանի էլեկտրոնային մատյանում:

(16-րդ կետը փոփ. 05.08.2014 N 503-Ն)

16.1. Եթե անձն ունի օրենքի 9-րդ հոդվածում նշված սանդղակով ըստ տարեթվի սահմանված աշխատանքային ստաժը, և այդ տարեթվին լրացել է նրա 63 տարին, ապա նա տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ՝ իր հայեցողությամբ:

(16.1-ին կետը լրաց. 05.08.2014 N 503-Ն)

17. (կետն ուժը կորցրել է 28.02.2013 N 81-Ն)

18. Արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս` 25 օրացուցային տարվա ստաժում հաշվառվում են նաև օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները, իսկ արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող ստաժում՝ միայն այդ կենսաթոշակի իրավունքը տվող մասնագիտություններով և պաշտոններում աշխատած ժամանակահատվածը:

19. Եթե մինչև 2012 թվականի հունվարի 1-ը լրացել է կնոջ 53 տարին և նա օրենքով ունի թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակի իրավունք կամ լրացել է նրա 58 տարին և նա օրենքով ունի թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակի իրավունք, ապա նրան կենսաթոշակ է նշանակվում գրավոր դիմելու օրվանից:

19.1. Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև թիվ 3 ցուցակում նշված պաշտոններում աշխատած ժամանակահատվածները:

(19.1-ին կետը լրաց. 17.05.2016 N 241-Ն)

19.2. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև թիվ 1, թիվ 3 և թիվ 4 ցուցակներում նշված արտադրություններում, աշխատանքներում, պաշտոններում և մասնագիտություններով աշխատած ժամանակահատվածները:

(19.2-րդ կետը լրաց. 17.05.2016 N 241-Ն)

20. Քաղաքացիական ավիացիայի աշխատողներին երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս 25 օրացուցային տարվա (իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքից ազատված լինելու դեպքում` 20 օրացուցային տարվա) ստաժում հաշվառվում են նաև օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները:

(20-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն)

21. Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս 25 օրացուցային տարվա ստաժի առկայության դեպքում թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմի անդամների, բորտօպերատորների և բորտուղեկցորդների ծառայության ստաժը հաշվարկվում է ըստ թռիչքային ժամերի:

22. Օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի) օդային երթևեկության կառավարման աշխատանքային 15 օրացուցային տարվա (իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքից ազատված լինելու դեպքում` 10 օրացուցային տարվա) ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են նաև թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածները: Օդային երթևեկության կառավարման օրացուցային տարվա ստաժի առկայության դեպքում թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածների ստաժը հաշվարկվում է ըստ թռիչքային ժամերի:

(22-րդ կետը խմբ. 28.02.2013 N 81-Ն)

23. Ինժեներատեխնիկական ծառայության աշխատողի երկարամյա ծառայության ստաժում հաշվառվում են ինժեներատեխնիկական ծառայության պաշտոնում աշխատելու, օդային երթևեկության կառավարման աշխատանք կատարելու, ինչպես նաև օրացուցային հաշվարկով հաշվառված` թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածները: Ինժեներատեխնիկական ծառայության աշխատողի երկարամյա ծառայության 20 օրացուցային տարվա ստաժի առկայության դեպքում թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակահատվածների ստաժը հաշվարկվում է ըստ թռիչքային ժամերի:

(23-րդ կետը խմբ. 28.02.2013 N 81-Ն)

24. Մասնակի աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար անձը կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ցանկացած ժամանակ, մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

25. Մասնակի աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս` 25 օրացուցային տարվա ստաժում հաշվառվում են նաև օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները, իսկ մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն մասնակի աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ցանկում նշված կազմակերպությունում այդ իրավունքը տվող մասնագիտություններով ու պաշտոններում աշխատած ժամանակահատվածը: Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին կենսաթոշակ նշանակելիս` նրանց մասնագիտական ստաժում հաշվառվում է նաև թատերական և թատերահանդեսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում և մասնագիտություններով աշխատած ժամանակահատվածը:

(25-րդ կետը լրաց. 05.08.2014 N 503-Ն)

26. Մասնակի կենսաթոշակ նշանակելիս` մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվարկվում է միայն հիմնական աշխատավայրում աշխատած ժամանակահատվածը: Համատեղությամբ (կամ ժամավճարով) աշխատած ժամանակահատվածը մասնագիտական ստաժում չի հաշվարկվում:

27. Եթե անձը նույն կազմակերպությունում համատեղել է երկու պաշտոն կամ մասնագիտություն և աշխատանքի ընդունելը ձևակերպվել է մեկ հրամանով, որի մեջ առաջինը գրառված մասնագիտությունը կամ պաշտոնը նշված է մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ցանկում, իսկ երկրորդը նշված չէ, ապա այս դեպքում տվյալ կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածը հաշվառվում է մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում:

28. Մասնակի կենսաթոշակի չափը հաշվարկելիս` հաշվի է առնվում միայն մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժը:

28.1. Ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներից յուրաքանչյուրին կենսաթոշակ է նշանակվում`

1) եթե մահացած կերակրողը կենսաթոշակառու է եղել, ապա` հիմնական կենսաթոշակի և կերակրողին նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսի գումարի չափով.

2) եթե մահացած կերակրողը կենսաթոշակառու չի եղել, ապա` հիմնական կենսաթոշակի և կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսի գումարի չափով:

(28.1-ին կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 05.08.2014 N 503-Ն)

28.2. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում նաև մահացած կերակրողի` 18 տարին լրացած և հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող զավակին:

(28.2-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն)

29. Եթե մինչև 2010 թվականի նոյեմբերի 1-ը հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակված, սակայն զինծառայությունից արձակվելու օրվա դրությամբ զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք չբերած անձը զինվորական կենսաթոշակի իրավունք է ձեռք բերել օրենքով, ապա նրան զինվորական կենսաթոշակ է նշանակվում գրավոր դիմելու օրվանից:

29.1. Եթե զինվորական կենսաթոշակ նշանակելու օրվա դրությամբ նախկին զինծառայողի վերջին պաշտոնն ընդգրկված չէ տվյալ մարմնում սահմանված պաշտոնների ցանկում, կամ եթե կենսաթոշակ է նշանակվում Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմնից արձակված զինծառայողին, ապա նրա զբաղեցրած վերջին պաշտոնը հավասարեցվում է տվյալ մարմնում սահմանված պաշտոնների ցանկում ընդգրկված համապատասխան պաշտոնին՝ տվյալ մարմնի ղեկավարի հրամանով։

(29.1-ին կետը լրաց. 14.10.2014 N 664-Ն)

30. Արցախի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետությունների (այսուհետ՝ համաձայնագրի մասնակից պետություն)՝ Արցախի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող քաղաքացիներին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ է նշանակվում համաձայն Արցախի Հանրապետությունում նրանց հաշվառման վայրի։

(30-րդ կետը խմբ. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

31. Համաձայնագրի մասնակից պետության քաղաքացիություն կամ համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող Արցախի Հանրապետության քաղաքացուն Արցախի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ է նշանակվում (վճարվում) այդ պետությունում կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու և ստացված կենսաթոշակի գործի կամ այդ պետությունում կենսաթոշակ նշանակված չլինելու մասին այդ պետության կենսաթոշակ նշանակող մարմնի գրությամբ տված տեղեկանքի հիման վրա:

(31-րդ կետը խմբ. 28.02.2013 N 81-Ն, լրաց. 25.09.2013 N 655-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

32. Ռուսաստանի Դաշնությունից Արցախի Հանրապետություն մշտական բնակության ժամանած անձին Ռուսաստանի Դաշնությունում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից կենսաթոշակ է նշանակվում համաձայն Արցախի Հանրապետությունում նրա հաշվառման վայրի: Իսկ Ռուսաստանի Դաշնությունում կենսաթոշակ վճարելը դադարեցնելուց 6 ամիս հետո Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ նշանակելու համար դիմելու դեպքում անցած ժամանակահատվածի համար կենսաթոշակ է վճարվում Արցախի Հանրապետությունում հաշվառվելու ամսվան նախորդող 6 ամսվանից ոչ ավելի: Սույն կետի դրույթները տարածվում են աշխատանքային և սոցիալական կենսաթոշակների վրա:

(32-րդ կետը փոփ. 03.05.2018 N 322-Ն)

33. (կետն ուժը կորցրել է 28.02.2013 N 81-Ն)

34. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձի հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածը հաշվարկվում է նրա աշխատանքային ստաժում, եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված վարչական ակտի քաղվածքում (տեղեկանքում) կատարված է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3‑րդ աստիճանի սահմանափակում (մինչև 2003 թվականի հունվարի 1-ը՝ աշխատունակության 90‑100 տոկոս կորուստ) ունենալու մասին նշում:

35. Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը 2012 թվականի հունվարի 1-ից վերահաշվարկվում է օրենքի 15-րդ, 19-րդ, 21-րդ, 23-րդ, 28-րդ հոդվածների համաձայն՝ կենսաթոշակը նշանակելու (վերահաշվարկելու) օրվա դրությամբ գործող` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված փաստացի ստաժին համապատասխան: Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին կենսաթոշակի (զինվորական կենսաթոշակի դեպքում՝ առանց հավելումների) չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

(35-րդ կետը փոփ. 03.05.2018 N 322-Ն)

35.1. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը նշանակված աշխատանքային կեսաթոշակները 2014 թվականի հունվարի 1-ից վերահաշվարկվում են ըստ կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված փաստացի ստաժի՝ հաշվի առնելով օրենքի 15-րդ հոդվածի և 55-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները: Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է կենսաթոշակի նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

(35.1-ին կետը լրաց. 05.08.2014 N 503-Ն)

35.2. Մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված զինվորական կենսաթոշակները 2014 թվականի հուլիսի 1-ից վերահաշվարկվում են ըստ կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված զինվորական ծառայության ստաժի՝ օրենքի 19-րդ, 21-րդ և 23-րդ հոդվածների դրույթներին համապատասխան: Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է կենսաթոշակի նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

(35.2-րդ կետը լրաց. 14.10.2014 N 664-Ն)

35.3. Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս), ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) հիմք է ընդունվում 1,89 անձնական գործակիցը:

(35.3-րդ կետը լրաց. 14.10.2014 N 664-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

35.4. 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն ծառայությունը շարունակող՝ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի, տնօրենի տեղակալների, Արցախի Հանրապետության ոստիկանության պետի, պետի տեղակալների, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի, տնօրենի տեղակալի ու շտաբի պետի, Արցախի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի և նրա տեղակալի պաշտոններն զբաղեցնող անձանց երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է դրամական բավարարման և դրանից պահված եկամտային հարկի տարբերության 70 տոկոսի չափով: 20 տարվանից ավելի զինվորական ծառայության ստաժի յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման և դրանից պահված եկամտային հարկի տարբերության 2 տոկոսը, իսկ մինչև զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնելն աշխատած և մասնագիտական աշխատանքային ստաժում չհաշվառվող յուրաքանչյուր տարվա համար` մեկ տոկոսը: Սույն կետով սահմանված կենսաթոշակի չափը նշանակման պահին չի կարող գերազանցել դրամական բավարարման և դրանից պահված եկամտային հարկի տարբերության չափը:

Սույն կետով սահմանված` դրամական բավարարման չափը ներառում է 2014 թվականի հունիսի 1-ի դրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը, զինվորական կոչման դրույքաչափը, սննդի փոխհատուցման գումարը և զինծառայողի ծառայության ստաժի համար այդ դրույքաչափերից հաշվարկվող հավելումը:

(35.4-րդ կետը լրաց. 14.10.2014 N 664-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

36. Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը` նշանակված աշխատանքային կամ սոցիալական, կամ զինվորական (երկարամյա ծառայության կամ հաշմանդամության) և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ (երկու կենսաթոշակ) ստացող անձի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակը չի վերահաշվարկվում (վճարվում է նախկին չափով՝ հավելումներով հանդերձ):

37. Մահացած (զոհված) կերակրողի երեխային, եղբորը, քրոջը կամ թոռանը խնամող ընտանիքի անդամին կամ խնամակալ ճանաչված անձին մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի ժամկետը, առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի, փոխվում է (եթե 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրան վճարվել է այդ կենսաթոշակը, և նա օրենքով ունի այդ կենսաթոշակի իրավունքը), և կենսաթոշակը շարունակում է վճարվել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մինչև երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան 14 տարին լրանալը:

(37-րդ կետը փոփ. 03.05.2018 N 322-Ն)

38. Եթե ընտանիքի անդամը կամ խնամակալ ճանաչված անձը զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով և չի աշխատում, ապա կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու համար օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում դիմելու դեպքում նրան կենսաթոշակ է նշանակվում օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից: Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

39. Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը՝

1) զինվորական կենսաթոշակին կենսաթոշակառուի տարիքի համար տրվող հավելման գումարն օրենքով վերահաշվարկված կենսաթոշակի հետ շարունակում է վճարվել (հավելման և վերահաշվարկի արդյունքում ավելացված գումարի տարբերության չափով)՝ մինչև զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, կամ զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված գործակիցը (այսուհետ՝ զինծառայողի անձնական գործակից) կամ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը փոխվելու կապակցությամբ զինվորական կենսաթոշակը վերահաշվարկելը.

2) զինվորական կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուի խնամքի տակ գտնվող՝ 18 տարին չլրացած երեխայի, 18 տարեկանից բարձր հաշմանդամ զավակի (եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը) կամ խնամարկյալի (այն անձի, ում նկատմամբ զինծառայողը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խնամակալ է ճանաչվել) համար կենսաթոշակին տրվող հավելման գումարն օրենքով վերահաշվարկված կենսաթոշակի հետ շարունակում է վճարվել (հավելման և վերահաշվարկի արդյունքում ավելացված գումարի տարբերության չափով)՝ մինչև այդ հավելման իրավունքը (յուրաքանչյուր անձի համար) կորցնելը կամ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, կամ զինծառայողի անձնական գործակիցը, կամ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը, կամ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության կենսաթոշակի չափը փոխվելու կապակցությամբ զինվորական կենսաթոշակը վերահաշվարկելը.

3) զինվորական կենսաթոշակին ընդհանուր հիվանդությունից հաշմանդամության համար տրվող հավելման գումարն օրենքով վերահաշվարկված կենսաթոշակի հետ շարունակում է վճարվել (հավելման և վերահաշվարկի արդյունքում ավելացված գումարի տարբերության չափով)՝ մինչև հաշմանդամության ժամկետը լրանալը (ըստ կենսաթոշակի գործում առկա՝ նրան հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի մինչև 2012 թվականի հունվարի 1-ը տված վարչական ակտի քաղվածքի) կամ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, կամ զինծառայողի անձնական գործակիցը, կամ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը փոխվելու կապակցությամբ զինվորական կենսաթոշակը վերահաշվարկելը.

4) դատական ակտերի հարկադիր կատարողին նշանակված զինվորական կենսաթոշակին տրվող հավելումները օրենքով վերահաշվարկված կենսաթոշակի հետ շարունակում են վճարվել հավելումների հանրագումարի և վերահաշվարկի արդյունքում ավելացված գումարի տարբերության չափով՝ մինչև զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը կամ զինծառայողի անձնական գործակիցը, կամ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը փոխվելու կապակցությամբ զինվորական կենսաթոշակը վերահաշվարկելը:

(39-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 14.10.2014 N 664-Ն, փոփ. 25.09.2015 N 626-Ն, փոփ. 17.05.2016 N 241-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

39.1. Եթե մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի աշխատանքային մասի տոկոսաչափը հաշվարկվել է երկու անձի համար` 90 տոկոս, ապա նրանցից յուրաքանչյուրի կենսաթոշակի աշխատանքային մասը հաշվարկվում է մահացած կերակրողի հաշվարկված (ենթադրյալ) կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսի չափով:

(39.1-ին կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 01.11.2017 N 96-Ն)

40. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակները վերահաշվարկում է առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի՝

1) աշխատանքային կենսաթոշակները՝ եթե փոխվել է աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը.

2) սոցիալական կենսաթոշակները՝ սոցիալական կենսաթոշակների չափերը փոխվելու դեպքում.

3) զինվորական կենսաթոշակները` եթե փոխվել է զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը կամ զինծառայողի անձնական գործակիցը կամ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը.

4) հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում կամ հաշմանդամություն սահմանելու մասին որոշումը վերադասության կարգով վերանայելու հետևանքով հաշմանդամության խումբը կամ պատճառական կապը փոխվելու դեպքում՝ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված վարչական ակտի քաղվածքի հիման վրա.

5) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում կամ աշխատունակության 90-100 տոկոս կորուստ ունեցող անձի հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակը (կենսաթոշակի գործում առկա՝ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի վարչական ակտի քաղվածքի (տեղեկանքի) հիման վրա) վերահաշվարկվում է տասներկու ամիսը մեկ անգամ` աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու ժամանակահատվածը հաշվառելով աշխատանքային ստաժում, բայց մինչև նրա 63 տարին լրանալը:

(40-րդ կետը փոփ., խմբ. 28.02.2013 N 81-Ն, լրաց. 25.09.2013 N 655-Ն, լրաց. 05.08.2014 N 503-Ն, փոփ. 14.10.2014 N 664-Ն, փոփ. 25.09.2015 N 626-Ն, խմբ. 17.05.2016 N 241-Ն)

41. Սույն կարգի 40-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերում նշված դեպքերում կենսաթոշակները վերահաշվարկվում են այդ հանգամանքներն առաջանալու ամսվա 1-ից, իսկ 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ այդ հանգամանքներն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

42. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակները վերահաշվարկում է կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա, եթե`

1) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց կամ կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է այդ ժամանակահատվածում աշխատելու մասին փաստաթուղթ.

2) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, կենսաթոշակը նշանակելուց կամ կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց 12 ամիս հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ.

2.1) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուն ներկայացրել է մահացած կերակրողի աշխատանքային կամ այլ գործունեության մասին փաստաթուղթ.

2.2) կենսաթոշակ նշանակելուց կամ կենսաթոշակի տեսակը փոխելուց հետո կենսաթոշակառուն ներկայացրել է մինչև կենսաթոշակ նշանակելը կամ կենսաթոշակի տեսակը փոխելն ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժի կամ մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության մասին փաստաթուղթ.

3) օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում անձը ներկայացրել է զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո ընկած ժամանակահատվածի` առնվազն 12 ամսվա զինվորական ծառայության ստաժ.

4) զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո անձը ներկայացրել է մինչև զինվորական կենսաթոշակ նշանակելն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժ.

5) (ենթակետն ուժը կորցրել է 05.08.2014 N 503-Ն)

(42-րդ կետը խմբ. 28.02.2013 N 81-Ն, փոփ., լրաց. 05.08.2014 N 503-Ն, փոփ. 14.10.2014 N 664-Ն, փոփ. 01.11.2017 N 96-Ն)

42.1. Սույն կարգի 42-րդ կետի 3-րդ ենթակետում նշված հիմքով զինվորական կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմումը ներկայացվում է այն համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, որտեղ ծառայել է անձը՝ կենսաթոշակ նշանակելուց հետո: Այս դեպքում՝

1) համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, գրավոր հարցման հիման վրա, պահանջում է անհրաժեշտ փաստաթղթերն այն համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից, որտեղ գտնվում է կենսաթոշակի գործը.

2) գործը տնօրինող համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն ուղարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի N 9-Ն որոշման N 10 հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տեղեկանքը, աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին տեղեկանքը, որում նշվում են կենսաթոշակ ստանալու իրավունքն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5‑րդ կետով սահմանված կարգով դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը, վերջին անգամ կենսաթոշակ վճարելու ամիսը և տարեթիվը.

3) գործն ստացող համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը ճշտում է կենսաթոշակ ստանալու իրավունքն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգով դադարեցնելու ժամկետները և վերահաշվարկում է զինվորական կենսաթոշակը` հիմք ընդունելով վերջին անգամ զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունեցած զինվորական ծառայության ստաժը, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը, զինծառայողի անձնական գործակիցը, զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը: Սույն ենթակետով սահմանված դեպքում, եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը չի դադարեցվել օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգով, ավելի վճարված կենսաթոշակի գումարները հետ են գանձվում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` կենսաթոշակը վերահաշվարկող համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման հիման վրա:

(42.1-ին կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 14.10.2014 N 664-Ն, լրաց. 17.05.2016 N 241-Ն, փոփ. 01.11.2017 N 96-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

42.2. Աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար կենսաթոշակառուն գրավոր դիմումի հետ միասին ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթը, աշխատելու մասին գործատուի տված տեղեկանքը, որում պետք է նշված լինեն աշխատանքի ընդունվելու հրամանի համարը, օրը, ամիսը, տարեթիվը և գրառում այն մասին, որ տեղեկանքը տալու օրվա դրությամբ աշխատում է այդ գործատուի մոտ, իսկ աշխատանքից ազատված լինելու դեպքում` աշխատանքային գրքույկը: Նշված փաստաթղթերին կցվում է սոցիալական ապահովության վճարներ կատարած լինելու մասին տեղեկանքը կամ գործատուի տված տեղեկանքն աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների և ամիսների:

(42.2-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն)

43. Սույն կարգի 42-րդ կետում նշված դեպքերում կենսաթոշակները վերահաշվարկվում են դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

44. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է, եթե ներկայացվել է`

1) կենսաթոշակառուի մահվան վկայականը կամ նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը.

2) (ենթակետն ուժը կորցրել է 14.10.2014 N 664-Ն)

3) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի (եթե այդ իրավունքը ձեռք է բերել չաշխատելու պայմանի առկայությամբ) գրավոր դիմումն աշխատելու կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու մասին.

4) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի ծանուցումը հաշմանդամություն սահմանելու մասին որոշումը վերադասության կարգով վերանայելու և անձին հաշմանդամ չճանաչելու մասին կամ, ըստ շտեմարանում առկա տվյալների, լրացել է հաշմանդամության կենսաթոշակ ստացող անձի հաշմանդամության ժամկետը.

5) օտարերկրյա քաղաքացու գրավոր դիմումն այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած լինելու կամ Արցախի Հանրապետությունում իր կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու (կացության կարգավիճակից զրկելու), կամ 6 ամսվանից ավելի Արցախի Հանրապետությունից բացակայելու, կամ Արցախի Հանրապետությունից մշտապես մեկնելու մասին կամ, ըստ շտեմարանի տվյալների, լրացել է Արցախի Հանրապետությունում նրա բնակվելու իրավունքի ժամկետը.

6) քաղաքացիություն չունեցող անձի գրավոր դիմումը Արցախի Հանրապետությունում իր կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու (կացության կարգավիճակից զրկելու) կամ 6 ամսվանից ավելի Արցախի Հանրապետությունից բացակայելու, կամ Արցախի Հանրապետությունից մշտապես մեկնելու մասին կամ, ըստ շտեմարանի տվյալների, լրացել է Արցախի Հանրապետությունում նրա բնակվելու իրավունքի ժամկետը.

6.1) այլ պետության քաղաքացիություն ունեցող Արցախի Հանրապետության քաղաքացու գրավոր դիմումը մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակություն հաստատելու մասին.

7) անձի գրավոր դիմումը Արցախի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցված լինելու մասին.

8) օտարերկրյա քաղաքացու գրավոր դիմումը կամ հայտարարությունը այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած լինելու մասին կամ դրա մասին տեղեկատվություն է ստացվել տվյալ պետության իրավասու մարմնից.

9) համաձայնագրի մասնակից պետություն կենսաթոշակի գործն ուղարկելու մասին այդ պետության իրավասու մարմնի պահանջագիրը.

10) Արցախի Հանրապետության քաղաքացու գրավոր դիմումը կամ հայտարարությունը` համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած լինելու մասին կամ դրա մասին տեղեկատվություն է ստացվել տվյալ պետության իրավասու մարմնից.

11) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված` կենսաթոշակառուի հայտարարությունը:

(44-րդ կետը փոփ., լրաց. 28.02.2013 N 81-Ն, լրաց. 25.09.2013 N 655-Ն, փոփ. 14.10.2014 N 664-Ն, փոփ. 17.05.2016 N 241-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

45. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է նաև, եթե`

1) ըստ շտեմարանում առկա տվյալների՝ լրացել է կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակի՝ օրենքով սահմանված ժամկետը կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող անձի հաշմանդամության ժամկետը (եթե նա օրենքով այդ կենսաթոշակի իրավունքը ձեռք է բերել հաշմանդամ ճանաչված լինելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու պայմանի առկայությամբ), կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացվել է հաշմանդամություն սահմանելու մասին որոշումը վերադասության կարգով վերանայելու և անձին հաշմանդամ չճանաչելու մասին վարչական ակտի քաղվածքը կամ հաշմանդամություն սահմանելու մասին վարչական ակտի քաղվածքում գրառում չկա աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին.

2) ըստ շտեմարանում առկա տվյալների՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձը (եթե այդ իրավունքն օրենքով նախատեսված դեպքերում ձեռք է բերել չաշխատելու պայմանի առկայությամբ) կամ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձն ընդունվել է աշխատանքի կամ հաշվառվել է որպես անհատ ձեռնարկատեր.

3) կենսաթոշակի գործում հայտնաբերվել են կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր.

3.1) այլ պետության քաղաքացիություն ունեցող Արցախի Հանրապետության քաղաքացին մշտապես կամ առավելապես բնակություն է հաստատել օտարերկրյա պետությունում (հաշվառվել է օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով) կամ դուրս է եկել Արցախի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառումից և մեկամսյա ժամկետում չի հաշվառվել.

4) աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին հինգ տարի անընդմեջ չի վճարվել կենսաթոշակ.

5) սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին տասներկու ամիս անընդմեջ չի վճարվել կենսաթոշակ:

(45-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն, լրաց. 25.09.2013 N 655-Ն, խմբ. 17.05.2016 N 241-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

46. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու համար հիմք հանդիսացող հանգամանքներին վերաբերող տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև այն դեպքում, երբ անձը զինվորական կենսաթոշակի նշանակվելուց հետո անցել է զինվորական ծառայության, նշանակվել է դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, դատախազության քննիչի, քննչական կոմիտեի ծառայողի կամ դատավորի պաշտոնի:

(46-րդ կետը լրաց. 14.10.2014 N 664-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն, լրաց. 19.03.20 N 182-Ն)

47. Կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, եթե՝

1) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է սույն կարգի 44-րդ, 45-րդ և 46-րդ կետերում նշված դեպքերում.

2) ըստ շտեմարանում առկա տվյալների՝ կենսաթոշակառուին (կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին) տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չի վճարվել.

3) կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, նախորդ տարվա ընթացքում բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, բանկ չի ներկայացել և հայտարարություն չի ստորագրել Արցախի Հանրապետությունում գտնվելու մասին:

(47-րդ կետը խմբ., լրաց. 05.08.2014 N 503-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

48. Կենսաթոշակ վճարելը սույն կարգի 47-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքերում դադարեցվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ 2-3-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ այդ հանգամանքներն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ից:

(48-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 01.11.2017 N 96-Ն)

49. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով:

49.1. Հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է`

1) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից.

2) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից.

3) հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում:

(49.1-ին կետը լրաց. 05.08.2014 N 503-Ն)

49.2. Սույն կարգի 49.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում կենսաթոշակ վճարելը վերսկսվում է առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի, բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա, 3-րդ ենթակետում նշված դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է հաշմանդամ ճանաչվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից:

(49.2-րդ կետը լրաց. 05.08.2014 N 503-Ն)

49.3. Հաշմանդամության ժամկետը (ինչպես նաև մանկուց հաշմանդամ երեխայի 18 տարին) լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, հաշմանդամ ճանաչվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելիս` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվան հաջորդող ժամանակահատվածի համար կենսաթոշակը վճարվում է հաշմանդամության նոր խմբի համար հաշվարկված կենսաթոշակի չափով:

(49.3-րդ կետը լրաց. 05.08.2014 N 503-Ն)

50. Եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք հանդիսացող տեղեկատվությունն ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել` հաշվի առնելով դիմելու ամսվան նախորդող ժամանակահատվածում կենսաթոշակի չափի հաշվարկման (վերահաշվարկման)` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների փոփոխությունները:

(50-րդ կետը խմբ. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

50.1. Սույն կարգի 50-րդ կետում նշված` չվճարված կենսաթոշակի գումարների մեջ չեն հաշվարկվում`

1) համաձայնագրի մասնակից պետությունում կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների չվճարված կենսաթոշակի գումարները` անկախ Արցախի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից.

2) օտարերկրյա պետությունում կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների չվճարված կենսաթոշակի գումարները, եթե կենսաթոշակառուն օտարերկրյա քաղաքացի է.

3) մինչև Արցախի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառվելու ամիսն ընկած (Արցախի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված չլինելու) ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակի գումարները, եթե կենսաթոշակառուն այլ պետության քաղաքացիություն ունեցող Արցախի Հանրապետության քաղաքացի է կամ օտարերկրյա քաղաքացի է:

(50.1-ին կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն, լրաց. 25.09.2013 N 655-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

50.2. Օտարերկրյա քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա կենսաթոշակ վճարելը վերսկսվում է, և չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է միայն այլ պետությունում կենսաթոշակ նշանակած չլինելու մասին փաստաթղթի առկայությամբ:

(50.2-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն, լրաց. 01.11.2017 N 96-Ն)

50.3. Համաձայնագրի մասնակից պետության քաղաքացիություն կամ համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող Արցախի Հանրապետության քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, կենսաթոշակ վճարելը վերսկսվում է (չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է) միայն այդ պետությունում կենսաթոշակ նշանակած չլինելու մասին փաստաթղթի առկայությամբ:

(50.3-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն, լրաց. 25.09.2013 N 655-Ն, լրաց. 01.11.2017 N 96-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

50.4. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է (չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է), եթե կենսաթոշակառուն հաշվառված է Արցախի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով: Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում, կենսաթոշակ վճարելը վերսկսվում և չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է` անկախ Արցախի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից:

(50.4-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն, լրաց. 01.11.2017 N 96-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

51. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում, անկախ կենսաթոշակառուի գրավոր դիմումից, նրա արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի տեսակը փոխվում է տարիքային կենսաթոշակի, և կենսաթոշակի չափը հաշվարկվում է կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված ստաժին համապատասխան` տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Տարիքային աշխատանքային կենսաթոշակն արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի չի փոխվում:

(51-րդ կետը խմբ. 28.02.2013 N 81-Ն)

51.1. Կենսաթոշակառուի՝ գրավոր դիմելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե կենսաթոշակառուն օրենքով այդ կենսաթոշակի իրավունքն ունի:

(51.1-ին կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն, լրաց. 01.11.2017 N 96-Ն)

51.2. Եթե կենսաթոշակառուն ցանկանում է աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի փոխարեն ստանալ զինվորական կենսաթոշակ, ապա գրավոր դիմում է համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է գործակալությանը: Գործակալությունը կենսաթոշակառուի դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցնում է նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը և 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում համապատասխան մարմնին` նշելով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ժամկետը: Համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին գործակալության ուղարկած տեղեկատվության հիման վրա կազմում է կենսաթոշակի գործ և կենսաթոշակի տեսակը փոխում է (զինվորական կենսաթոշակը վճարում է) գործակալությունում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից:

(51.2-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 05.08.2014 N 503-Ն)

51.3. Եթե կենսաթոշակառուն ցանկանում է զինվորական կենսաթոշակի փոխարեն ստանալ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ, ապա գրավոր դիմում է գործակալության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Գործակալության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը: Համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, կենսաթոշակառուի դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցնում է նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը և 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում գործակալությանը` նշելով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ժամկետը: Գործակալության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին համապատասխան մարմնի ուղարկած տեղեկատվության հիման վրա կազմում է կենսաթոշակի գործ և կենսաթոշակի տեսակը փոխում է (աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակը վճարում է) համապատասխան մարմնում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից:

(51.3-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 05.08.2014 N 503-Ն)

51.4. Սույն կարգի 51.2-րդ և 51.3-րդ կետերում նշված դեպքերում ստաժը և կենսաթոշակի չափը հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով:

(51.4-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն)

51.5. Եթե աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն դիմում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար, ապա աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է այդ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված՝

1) պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցվելու) կամ աշխատանքից ազատվելու, կամ այդ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով սահմանված կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում.

2) պետական պաշտոն զբաղեցրած անձի մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում.

3) հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում.

4) դիմելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված վեցամսյա ժամկետը լրանալուց հետո:

Այս դեպքում, եթե աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուն հաջորդող ժամանակահատվածի համար անձին վճարվել է աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ, ապա վճարված կենսաթոշակի գումարը պահվում է (հաշվանցվում է) «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակի գումարից:

(51.5-րդ կետը լրաց. 01.11.2017 N 96-Ն)

52. Մինչև 1915 թվականը (ներառյալ) Արևմտյան Հայաստանում և օսմանյան Թուրքիայի այլ վայրերում ծնված, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին վճարվում է նշանակված (վերահաշվարկված) կենսաթոշակի 150 տոկոսը:

53. (կետն ուժը կորցրել է 28.02.2013 N 81-Ն)

 

IV. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ

 

54. Կենսաթոշակը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` կենսաթոշակառուի դիմումի հիման վրա: Անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալու համար դիմումում նշվում է բանկի անվանումը և բանկային հաշվի համարը, իսկ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` վճարման ծառայություն մատուցող կազմակերպության անվանումը:

55. Կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարվում է կենսաթոշակառուի հաշվառման վայրում, իսկ կենսաթոշակառուի գրավոր դիմելու դեպքում` վճարող կազմակերպության գրասենյակում:

(55-րդ կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն)

56. Կենսաթոշակառուն իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմել իր հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը, կամ վճարման ծառայություններ մատուցող կազմակերպությունը փոխելու համար:

(56-րդ կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն)

57. Կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը փոխելու մասին կենսաթոշակառուի դիմումը մերժվում է, եթե դրանում նշված բանկը կամ կազմակերպությունը կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագիր չի կնքել:

(57-րդ կետը փոփ. 05.08.2014 N 503-Ն)

58. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը շտեմարան է մուտքագրում կենսաթոշակը վճարելու եղանակը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` նաև կենսաթոշակառուի բանկային հաշվի համարը, իսկ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` նաև վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության անվանումը:

59. Անկանխիկ կամ կանխիկ եղանակով կենսաթոշակ վճարելու մասին դիմումը ներկայացնելուն նախորդող ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են դիմումում նշված եղանակով (բանկի կամ վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով):

60. Կենսաթոշակը լիազորագրի հիման վրա կանխիկ եղանակով վճարելու համար անձը կենսաթոշակառուի հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում գրավոր դիմումը և լիազորագիրը: Եթե կենսաթոշակառուի կենսաթոշակը մինչև լիազորագիր ներկայացնելը վճարվել է անկանխիկ եղանակով, ապա լիազորագիր ներկայացնելու դեպքում կենսաթոշակի վճարման եղանակը փոխվում է, և կենսաթոշակը լիազորված անձին վճարվում է կանխիկ եղանակով` նրա գրավոր դիմումի հիման վրա:

(60-րդ կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն, լրաց. 05.08.2014 N 503-Ն)

61. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը կենսաթոշակը լիազորագրով վճարելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ տեսաներածում է (սկանավորում է) փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում է շտեմարան` մուտքագրելով նաև լիազորված անձի տվյալները, որոնք կենսաթոշակառուի տվյալների հետ արտացոլվում են վճարման ցուցակում: (Նախադասությունը հանվել է 05.08.2014 N 503-Ն) Ընդ որում, եթե կենսաթոշակ վճարելը դադարեցված չէ, լիազորագրով վճարվում է չվճարված կենսաթոշակի ամբողջ գումարը, ինչպես նաև` հետագա 12 ամսվա կենսաթոշակի գումարը` սկսած լիազորագիրը տալու ամսվանից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

(61-րդ կետը խմբ. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 05.08.2014 N 503-Ն)

62. Եթե օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար կենսաթոշակառուն գրավոր դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացրել է անձամբ, ապա կենսաթոշակը (այդ թվում` չստացված կենսաթոշակի գումարը) կարող է վճարվել նաև կենսաթոշակառուի (տասնչորս տարեկան չդարձած անչափահաս կենսաթոշակառուի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցչի՝ ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) տված և նոտարի վավերացրած լիազորագրով: Չվճարված կենսաթոշակի գումարներն այս դեպքում միանվագ վճարվում են կենսաթոշակ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել: Նշված լիազորագրով կարող է վճարվել նաև հետագա 12 ամսվա կենսաթոշակի գումար՝ սկսած լիազորագիրը տալու ամսվանից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

(62-րդ կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 05.08.2014 N 503-Ն)

62.1. Լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում (լիազորագրով կենսաթոշակ վճարելը դադարեցվում է), եթե`

1) լրացել է լիազորագրի գործողության ժամկետը.

2) կենսաթոշակը լիազորագրով վճարվել է տասներկու ամիս անընդմեջ.

3) լիազորագիրը տալու ամսվանից հետո անցել է տասներկու ամիս:

(62.1-ին կետը լրաց. 05.08.2014 N 503-Ն)

63. Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են նրա ընտանիքի անդամներին: Այդ գումարներն ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային վճարվում են անկախ նրա հաշվառման վայրից, իսկ զավակին կամ ծնողին, կամ ընտանիքի այլ անդամի` կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ բնակության նույն վայրում (հասցեում) նրա հետ հաշվառված լինելու դեպքում:

(63-րդ կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն)

63.1. Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաև նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:

(63.1-ին կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն)

63.2. Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում:

(63.2-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն)

64. Կենսաթոշակառուին հասանելիք, սակայն նրա մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են նաև այդ գումարներն ստանալու իրավունք ունեցող անձի տված և նոտարի վավերացրած լիազորագրով:

(64-րդ կետը լրաց. 05.08.2014 N 503-Ն)

65. Համաձայնագրի մասնակից պետություն մշտական բնակության մեկնած անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքում՝ կենսաթոշակառուին հասանելիք, սակայն չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են այդ անձի տված և նոտարի վավերացրած լիազորագրով` լիազորված անձի գրավոր դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում համաձայնագրի մասնակից պետություն մշտական բնակության մեկնած անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

(65-րդ կետը խմբ. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 05.08.2014 N 503-Ն)

66. 14 տարին լրացած անձն իրավունք ունի կենսաթոշակ ստանալու անձամբ: 18 տարին լրացած կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է անձամբ նրան կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:

(66-րդ կետը խմբ. 28.02.2013 N 81-Ն, լրաց. 05.08.2014 N 503-Ն)

67. Օրենքի 44-րդ հոդվածով սահմանված դեպքում՝ հուղարկավորությունը կատարած անձը թաղման նպաստ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում անձի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Թաղման նպաստը նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը՝

1) դիմումում լրացված տվյալները համեմատում է անձը հաստատող փաստաթղթի և ներկայացված մյուս փաստաթղթերի տվյալների հետ.

2) տեսաներածում է (սկանավորում է) փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում շտեմարան.

3) մահվան վկայականի բնօրինակի դարձերեսին կատարում է «Թաղման նպաստի դիմումն ընդունված է»գրառումը և ստորագրում.

4) հաշվառում է անձի դիմումը և տալիս ստորագրված ստացական (ծանուցում):

(67-րդ կետը խմբ. 28.02.2013 N 81-Ն)

68. Թաղման նպաստ չի նշանակվում, եթե կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է` բացառությամբ հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում վերափորձաքննության չներկայանալու և մահանալու դեպքի:

(68-րդ կետը խմբ. 28.02.2013 N 81-Ն, խմբ. 05.08.2014 N 503-Ն)

 

V. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾԵՐԸ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ) ՎԱՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

69. Կենսաթոշակի գործը վարում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, իսկ համապատասխան մարմիններում՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումներից մեկը՝ այդ մարմնի ղեկավարի որոշմամբ:

70. Կենսաթոշակ նշանակելու դիմումը, կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և կենսաթոշակի հաշվարկ-կարգադրությունը հաջորդաբար կարվում են, կազմվում է կենսաթոշակի գործ, որի էջերը համարակալվում են: Կենսաթոշակի գործին տրվում է հերթական համար` գրանցելով կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանում և շտեմարանի էլեկտրոնային գլխավոր մատյանում: Կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանը կարվում է, էջերը համարակալվում են, վերջին էջը կնքվում է:

71. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար դիմելու դեպքում սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետում նշված փաստաթղթերը կարվում են կենսաթոշակի գործին, իսկ եթե պարզվում է, որ կազմված չէ կենսաթոշակի էլեկտրոնային գործ, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կազմում է կենսաթոշակի էլեկտրոնային գործ` շտեմարան մուտքագրելով համապատասխան տվյալներ, ինչպես նաև տեսաներածում է (սկանավորում է) կենսաթոշակի թղթային գործում առկա փաստաթղթերը և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում շտեմարան:

(71-րդ կետը խմբ. 28.02.2013 N 81-Ն)

72. Կենսաթոշակի տեսակը փոխվելիս` կենսաթոշակի գործի տիտղոսաթերթի կենսաթոշակի տեսակի անվանման վրա գիծ է քաշվում և ընդգծվում է կենսաթոշակի նոր տեսակի անվանումը: Դիմումը և ներկայացված փաստաթղթերը կարվում են գործին և հաջորդաբար համարակալվում:

73. Ընտանիքի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար կազմվում է կենսաթոշակի գործ: Եթե կենսաթոշակի իրավունք ունեցողն անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անձ է, և կենսաթոշակը վճարվում է նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին, ապա կենսաթոշակ նշանակելու կարգադրության մեջ նշվում են նաև օրինական ներկայացուցչի անունը, հայրանունը և ազգանունը:

(73-րդ կետը խմբ. 28.02.2013 N 81-Ն)

74. Կենսաթոշակի գործին կարվում են բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված վարչական ակտի քաղվածքները:

75. Այն դեպքում, երբ կենսաթոշակ նշանակելը մերժվում է, դիմումը, փաստաթղթերը և մերժման կարգադրությունը կարվում են, կազմվում է գործ և 5 տարի պահվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման արխիվում:

(75-րդ կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն)

76. Կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու մասին դիմումը մերժելու դեպքում դիմումը, փաստաթղթերը և մերժման կարգադրությունը կարվում են կենսաթոշակի գործին:

(76-րդ կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն)

77. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակառուին տալիս է կենսաթոշակի վկայական, որի մեջ նշվում են կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը, կենսաթոշակի գործի համարը, կենսաթոշակի տեսակը, ստաժի չափը, կենսաթոշակի չափը, կենսաթոշակը նշանակելու և վճարելու ժամկետները: Վկայականը կնքում և ստորագրում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման ղեկավարը:

78. Եթե փոխվում է կենսաթոշակի չափը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման համապատասխան մասնագետը կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակի գրքույկում գրառում է կենսաթոշակի նոր չափը: Գրքույկն ստորագրում և կնքում է ստորաբաժանման ղեկավարը:

79. Կենսաթոշակի վկայականը կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակառուին տալիս է նոր վկայական, որի առաջին էջում կատարում է «Կրկնօրինակ» գրառումը:

80. Եթե կենսաթոշակառուն Արցախի Հանրապետության տարածքում փոխում է իր հաշվառման վայրը, ապա գրավոր դիմում է հաշվառման նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում՝ ներկայացնելով հաշվառման նոր վայրում հաշվառված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը: Հաշվառման նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը հաշվառման նախկին վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից պահանջում է կենսաթոշակի գործը: Գործն ստանալուց հետո ստուգում է դրանում անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունն ու կենսաթոշակի հաշվարկի ճշտությունը, և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի հաշվառման նախկին վայրում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու օրվանից: Ստացված կենսաթոշակի գործին տրվում է հերթական համար` գրանցելով կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանում և շտեմարանի էլեկտրոնային գլխավոր մատյանում:

(80-րդ կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

81. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող ընտանիքի անդամի` հաշվառման վայրը փոխվելու և դիմելու դեպքում` հաշվառման նախկին վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը հաշվառման նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման պահանջագրի հիման վրա ընտանիքի այդ անդամի համար կազմում է կենսաթոշակի գործ և ուղարկում, եթե նրա համար կենսաթոշակի գործ կազմված չէ:

(81-րդ կետը խմբ. 28.02.2013 N 81-Ն)

82. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը պահանջագրով գործ ուղարկելու դեպքում դրա մասին գրառում է կատարում ուղարկվող կենսաթոշակի գործերի հաշվառման մատյանում, շտեմարանի՝ ուղարկվող գործերի էլեկտրոնային մատյանում, կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանում և շտեմարանի էլեկտրոնային գլխավոր մատյանում: Ուղարկվող կենսաթոշակի գործին կցվում է նաև կենսաթոշակի վերջին վճարման մասին տեղեկանքը:

83. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը պահանջագրով գործ ստանալու դեպքում դրա մասին գրառում է կատարում ստացված կենսաթոշակի գործերի հաշվառման մատյանում, շտեմարանի ստացված գործերի էլեկտրոնային մատյանում, կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանում և շտեմարանի էլեկտրոնային գլխավոր մատյանում:

84. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը պահանջագիրն ուղարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ կենսաթոշակի գործը՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:

85. Կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունքի՝ օրենքով սահմանված ժամկետը լրանալու դեպքում կենսաթոշակի գործերը համարակալվում են, գրանցվում այբբենական կարգով վարվող մատյանում և կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո 10 տարի պահվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում` ըստ համարների հերթականության: Նշված ժամկետը լրանալուց հետո գործակալությունը կենսաթոշակի թղթային գործերը ոչնչացնում է Արցախի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` պահպանելով դրանց էլեկտրոնային տարբերակները:

(85-րդ կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 05.08.2014 N 503-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

86. Համաձայնագրի մասնակից պետություն մշտական բնակության մեկնող անձի կենսաթոշակի գործը կարող է առաքվել փոստով կամ տրվել անձամբ կենսաթոշակառուին, եթե առկա է այդ պետության տարածքում կենսաթոշակային ապահովություն իրականացնող մարմնի պահանջագիրը: Առաքվող կենսաթոշակի գործին կցվում է նաև կենսաթոշակի վերջին վճարման մասին տեղեկանքը: Նշված համաձայնագրերի մասնակից չհանդիսացող պետություն կենսաթոշակի գործ չի ուղարկվում:

(86-րդ կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն)

87. Եթե առաքվող կենսաթոշակի գործում առկա է անձի հաշմանդամության մասին վարչական ակտի քաղվածքը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից պահանջում է տվյալ անձի բժշկասոցիալական փորձաքննության գործը և կցում կենսաթոշակի գործին:

88. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակի գործը կորցնելու կամ չհայտնաբերելու դեպքում՝

1) 5 աշխատանքային օրվա ընթացքում գործակալությանը գրավոր տեղեկացնում է դրա մասին՝ նշելով կորած կամ չհայտնաբերված գործի համարը, կենսաթոշակառուի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը, հանրային ծառայությունների համարանիշը և գործը կորցնելու կամ չհայտնաբերելու պատճառը.

2) անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակառուից և գրավոր հարցման միջոցով արխիվից ու գործատուից ստանալով՝ մեկ ամսվա ընթացքում վերականգնում է կենսաթոշակի գործը:

(88-րդ կետը փոփ. 25.09.2013 N 655-Ն, փոփ. 05.08.2014 N 503-Ն)

 

VI. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՑ ՊԱՀՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

89. Կենսաթոշակից պահումներ են կատարվում՝

1) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշմամբ, եթե`

ա. կենսաթոշակառուն ներկայացրել է սխալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր կամ տեղեկություն չի ներկայացրել իր ընտանիքի անդամների թվի փոփոխության մասին, կամ չի տեղեկացրել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող էր հանգեցնել կենսաթոշակի չափը փոփոխելուն կամ դրա վճարումը դադարեցնելուն,

բ. սխալմամբ (օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին վճարվել են ավելի գումարներ.

2) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա:

(89-րդ կետը խմբ. 05.08.2014 N 503-Ն)

89.1. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակից պահումներ կատարելու մասին որոշում է ընդունում, եթե ավելի վճարված գումարի չափը չի գերազանցում որոշումն ընդունելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը, և առկա է կենսաթոշակառուի գրավոր համաձայնությունը: Եթե ավելի վճարված գումարի չափը գերազանցում է որոշումն ընդունելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը, կամ առկա չէ կենսաթոշակառուի գրավոր համաձայնությունը, ապա պահումները կատարվում են դատական կարգով:

(89.1-ին կետը լրաց. 05.08.2014 N 503-Ն)

90. Կենսաթոշակից պահումներ կատարելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կազմում է պահումներ կատարելու կարգադրություն և կարում կենսաթոշակի գործին:

90.1. Հաշմանդամության կենսաթոշակից, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակից կատարողական թերթով պահումներ կատարվել չեն կարող:

(90.1-ին կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն)

90.2. Կենսաթոշակից կատարված (հաշվարկված) պահումների գումարը պահանջատիրոջն է փոխանցվում տվյալ ամսվա կենսաթոշակի` կենսաթոշակառուին վճարման ենթակա գումարն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակառուին վճարելուց հետո:

(90.2-րդ կետը լրաց. 14.10.2014 N 664-Ն)

 

VII. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

 

91. Սույն կարգով սահմանված ժամկետներն ու ժամանակահատվածները կիրառելիս՝ 2012 թվականի հունվարի 1-ի և օրենքն ուժի մեջ մտնելու օրվա փոխարեն, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի մասով հիմք է ընդունվում 2011 թվականի հունվարի 1-ը:

(91-րդ կետը փոփ. 03.05.2018 N 322-Ն)

(Հավելվածը լրաց. 19.03.20 N 182-Ն)

 

 

     ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

     ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«19» հունվարի 2012թ. N 9-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ

ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու, դրանում աշխատանքային կամ այլ գործունեության առանձին տեսակներ հաշվառելու կանոնները:

 

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

2. Աշխատանքային ստաժում հաշվարկվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչև ազատելու օրն ընկած ժամանակահատվածները, այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակահատվածները:

(2-րդ կետը փոփ. 03.05.2018 N 322-Ն)

3. Ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, օրը, այնուհետև գումարվում, ընդ որում, յուրաքանչյուր 30 օրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը` մեկ լրիվ տարի:

4. Կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս)` աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ (տարի, ամիս, օր) մինչև 6 ամսվա (180 օրվա) ժամանակահատվածը չի հաշվառվում, իսկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:

5. Աշխատանքային ստաժում հաշվարկվող աշխատանքային կամ այլ գործունեության (այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու) ժամանակահատվածները համընկնելու դեպքում հաշվառվում է դրանցից մեկը:

(5-րդ կետը լրաց. 01.11.2017 N 96-Ն)

5.1. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով և 12-րդ հոդվածով սահմանված՝ աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի առկայության դեպքում ստաժում հաշվարկվում են օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ենթակետերում նշված ժամանակահատվածները՝ եռակի չափով:

(5.1-ին կետը լրաց. 05.08.2014 N 503-Ն)

6. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակելիս 35 տարվա աշխատանքային ստաժը հաշվարկվում է սույն կանոնների 4-րդ կետով սահմանված կարգով:

7. Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմի անդամների, բորտօպերատորների և բորտուղեկցորդների երկարամյա ծառայության աշխատանքային ստաժը հաշվարկվում է փաստացի թռիչքային ժամերն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված թռիչքի ժամերի (համապատասխանաբար` 20-ի և 12-ի) վրա բաժանելու միջոցով:

8. Քաղաքացիական ավիացիայի աշխատողների երկարամյա ծառայության աշխատանքային ստաժը (տարիներով) հաշվարկվում է ծառայության լրիվ ամիսների թիվը տասներկուսի բաժանելու միջոցով:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

ԵՎ ԴՐԱՆՑ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

9. Աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, իսկ 1995 թվականի հունվարից սկսած` աշխատանքային գրքույկը և պարտադիր սոցիալական ապահովության (մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության) վճարներ (այսուհետ` սոցիալական վճարներ) կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:

10. Աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկում կան ջնջումներ, սխալ և ոչ հստակ գրառումներ կամ գրառումներ չկան աշխատանքի առանձին ժամանակահատվածների մասին, աշխատանքային ստաժը հաստատելու համար ընդունվում են արխիվային տեղեկանքներ, աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու մասին հրամաններ կամ, հրամանների քաղվածքներ, ինչպես նաև համապատասխան իրավահարաբերությունների առաջացման օրվա դրությամբ գործող աշխատանքային օրենսդրության համաձայն կնքված աշխատանքային գրավոր պայմանագրեր և համաձայնագրեր:

(10-րդ կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն)

11. Մինչև 1995 թվականի հունվարի 1-ն աշխատած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը սույն կանոնների 9-րդ և 10-րդ կետերում նշված փաստաթղթերի բացակայության դեպքում կարող է հաշվառվել արհմիության կամ կուսակցության քարտերում, արհմիության կամ կուսակցության անդամատոմսերում կատարված գրառումներով, կամ արխիվային այլ փաստաթղթերով: Անդամատոմսերում կատարված գրառումների հիման վրա հաշվառվում է միայն այն ժամանակահատվածի աշխատանքային ստաժը, որի վերաբերյալ նշումներ կան աշխատավարձից կամ կրթաթոշակից անդամավճար մուծելու մասին:

(11-րդ կետը փոփ. 25.09.2013 N 655-Ն, փոփ. 25.09.2015 N 626-Ն)

11.1. Ժամանակավոր անաշխատունակության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված նպատակային արձակուրդի (հղիության և ծննդաբերության արձակուրդ, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ, ուսումնական արձակուրդ, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդ, չվճարվող արձակուրդ) ժամանակահատվածներն աշխատանքային ստաժում հաշվառվում են անկախ աշխատավարձ ստանալու, սոցիալական վճար կամ եկամտային հարկ վճարելու հանգամանքից:

(11.1-ին կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն, լրաց. 05.08.2014 N 503-Ն)

12. Սոցիալական վճարներ կատարելը հաստատող փաստաթղթում արտացոլվում են`

1) փաստաթուղթը տալու օրը, ամիսը, տարին, հերթական համարը.

2) անձի անունը, հայրանունը, ազգանունը.

3) գործատուի (ապահովադրի) լրիվ անվանումը.

4) անձի աշխատած ժամանակահատվածի սկիզբը և վերջը.

5) անձի աշխատած այն ժամանակահատվածի սկիզբը և վերջը, որի համար գործատուն սոցիալական վճարների պարտք (ապառք) չունի.

6) փաստաթուղթը տրամադրելու հիմքերը.

7) փաստաթուղթն ստորագրած պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման կնիքը:

13. Աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթում արտացոլվում են`

1) փաստաթուղթը տալու օրը, ամիսը, տարեթիվը.

2) անձի անունը, հայրանունը, ազգանունը.

3) գործատուի լրիվ անվանումը և հասցեն, իսկ դրա անվանափոխության կամ վերակազմակերպման դեպքում` նաև անվանափոխության կամ վերակազմակերպման իրավական հիմքերը, օրը, ամիսը, տարեթիվը.

4) աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը տրամադրելու հիմքերը.

5) վճարված աշխատավարձի չափը՝ ըստ տարիների և ամիսների.

6) փաստաթուղթն ստորագրած պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը, կազմակերպության կնիքը:

(13-րդ կետը լրաց. 05.08.2014 N 503-Ն)

14. Աշխատանքով իրենց ինքնուրույնաբար ապահոված (անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղված) և ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների տված հաշվառման վկայականներ կամ պատենտներ ունեցող անձանց աշխատանքային ստաժը հաշվառվում է այդ գործունեության հետևանքով ստացած եկամուտներից հարկեր վճարելու մասին ֆինանսական մարմինների տված տեղեկանքով:

15. Աշխատանքով իրենց ինքնուրույնաբար ապահոված անձանց անհատ ձեռնարկատեր լինելու, այդ թվում` անհատական ձեռնարկություններում կամ գյուղացիական, կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում աշխատելու, կամ գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատեր լինելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սոցիալական վճար կատարած լինելու մասին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տված տեղեկանքով կամ այդ փաստը հավաստող վճարման հանձնարարագրով կամ անդորրագրով: Գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր լինելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում կարող է հաշվառվել նաև գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության իրավունքի գրանցման վկայականով՝ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի որոշման ընդունման օրվանից՝ մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ը։

(15-րդ կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն, լրաց. 25.09.2013 N 655-Ն, փոփ. 05.08.2014 N 503-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն, լրաց. 20.03.19 N 180-Ն)

16. Ստեղծագործական միությունների անդամների, ինչպես նաև ստեղծագործական միությունների անդամներ չհանդիսացող և ստեղծագործական գործունեությամբ զբաղված անձանց աշխատանքային ստաժը հաշվառվում է սոցիալական վճար կատարած լինելու մասին գործակալության տված տեղեկանքով կամ այդ փաստը հավաստող փաստաթղթով՝ վճարման հանձնարարագրով կամ անդորրագրով:

(16-րդ կետը փոփ. 05.08.2014 N 503-Ն)

17. Մինչև 1992 թվականի հունվարի 1-ը մշակույթի աշխատողների արհմիության անդամներ հանդիսացող գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, կինեմատոգրաֆիստների և թատերական գործիչների միությունների անդամների աշխատանքային ստաժը հաշվառվում է այդ միությունների քարտուղարությունների (գործադիր մարմինների) տված` ստաժին վերաբերող տեղեկանքներով կամ որոշումների քաղվածքներով: Այն նկարիչների աշխատանքային ստաժը, ովքեր նկարիչների միության անդամներ չեն, սակայն մշակույթի աշխատողների արհմիության անդամներ են, որոնց հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվել են գեղարվեստական պատվերի պայմանագրերով (հեղինակային, հրատարակչական), հաշվառվում է գեղարվեստի ֆոնդի վարչության նախագահության տված տեղեկանքով կամ որոշումների քաղվածքներով:

18. Կոլտնտեսության անդամի՝ կոլտնտեսությունում աշխատած ժամանակահատվածը հաստատվում է աշխատանքային գրքույկով կամ աշխատանքի մասին կոլտնտեսությունների վարչությունների ունեցած փաստաթղթերի հիման վրա տրված փաստաթղթով, կամ արխիվի տված տեղեկանքով, ընդ որում, տարվա ընթացքում վաստակած մեկ աշխօրը հաշվառվում է որպես մեկ աշխատանքային օր, հարյուր և ավելի աշխօրը` մեկ աշխատանքային տարի: Կոլտնտեսությունում աշխատած ժամանակահատվածում ռուբլով վարձատրված լինելու մասին փաստաթուղթ ներկայացնելու դեպքում յուրաքանչյուր 70 ռուբլին հաշվարկվում է որպես մեկ ամսվա ստաժ, իսկ 840 և ավելի ռուբլին՝ որպես մեկ տարվա ստաժ:

19. Կոլտնտեսությունում (խորհրդային տնտեսությունում) աշխատած ժամանակահատվածը որպես ստաժ սահմանելու լիազորություն ունեցող հանձնաժողովի որոշմամբ աշխատանքային գրքույկում կատարված գրառումները հիմք են աշխատանքային ստաժը հաշվարկելու համար, եթե գրառման մեջ նշված է որոշման համարը, օրը, ամիսը, տարեթիվը:

19.1. Արտոնագրային վճար վճարողի աշխատելու ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվառվում է հարկային մարմնի տված արտոնագրով և սոցիալական վճար կատարած լինելու մասին գործակալության տված տեղեկանքով կամ այդ փաստը հավաստող վճարման հանձնարարագրով կամ անդորրագրով:

(19.1-ին կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 05.08.2014 N 503-Ն)

20. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եկեղեցականի` մինչև 1995 թվականի հունվարի 1-ն աշխատած ժամանակահատվածը հաստատվում է նրա ձեռնադրության մասին տեղեկանքով, որում նշվում են եկեղեցականի ազգանունը, անունը, հայրանունը, հոգևոր անունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ձեռնադրության հրամանի համարը, օրը, ամիսը, տարեթիվը:

21. Գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը հաշվառվում է աշխատանքային գրքույկում կատարված գրառմամբ կամ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմնի տված տեղեկանքով:

22. Ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը ստաժում հաշվառվում է այդ հաստատության տված դիպլոմով (ատեստատով) կամ վկայականով: Դիպլոմի (ատեստատի), վկայականի հետ ներկայացվում է նաև առկա (ցերեկային) ուսման լրիվ դասընթացն ավարտելու մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք, որում նշվում են տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը, անձի անունը, ազգանունը, հայրանունը, ուսումնական հաստատություն ընդունվելու և ավարտելու տարեթիվը, տարկետում ստացած լինելու դեպքում՝ տարկետման ժամանակահատվածի սկիզբը և վերջը: Տարկետում ստանալու հիմքերի բացակայության դեպքում տեղեկանքում նշվում է ուսումնական հաստատության տվյալ ֆակուլտետում առկա (ցերեկային) ուսման տևողությունը: Ուսման լրիվ դասընթացն ավարտած չլինելու դեպքում ընդունվում է դրա առանձին փուլերն ավարտելու մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք:

Ստաժում հաշվառվում է նաև ուսումնական հաստատության նախապատրաստական ֆակուլտետում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը:

(22-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն, լրաց. 05.08.2014 N 503-Ն)

22.1. Դիպլոմի (ատեստատի), վկայականի հետ առկա (ցերեկային) ուսման մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք չի պահանջվում, եթե անձը սովորել է`

1) բժշկական ուսումնական հաստատությունում.

2) ԽՍՀՄ-ի և Արցախի Հանրապետության կրթության համակարգերի ուսումնարաններում (բացառությամբ մանկավարժական ուսումնարանների), տեխնիկական ուսումնարաններում և միջնակարգ պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարաններում.

3) Ադրբեջանական ԽՍՀ-ի ուսումնական հաստատություններում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 5 տարին (բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունների դեպքում` 6 տարին).

4) 1968-1992 թվականներին՝

ա. Երևանի պետական համալսարանում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում հինգ տարին՝ բացառությամբ տնտեսագիտական և ապրանքագիտություն ու առևտրի էկոնոմիկա ֆակուլտետների,

բ. Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում հինգ տարին,

գ. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում հինգ տարին,

դ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում չորս տարին,

ե. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում չորս տարին,

զ. մանկավարժական ինստիտուտներում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում չորս տարին,

է. Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, եթե ուսման ժամանակահատվածը թատերական ֆակուլտետում չի գերազանցում հինգ տարին, իսկ կերպարվեստի ֆակուլտետում՝ վեց տարին,

ը. Երևանի Վ. Յա. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում հինգ տարին,

թ. Երևանի ֆիզիկական կուլտուրայի տեխնիկումում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում երեք տարին:

(22.1-ին կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն, լրաց. 25.09.2015 N 626-Ն, խմբ. 01.11.2017 N 96-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

22.2. Եթե աշխատանքային գրքույկում կան ուսումնական հաստատության կատարած պատշաճ գրառումներ մինչև 1992 թվականի հունվարի 1-ն ուսումնական հաստատություն ընդունվելու և ավարտելու մասին, ապա առկա (ցերեկային) ուսման մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք չի պահանջվում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 5 տարին:

(22.2-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն)

23. Հանրակրթական ուսումնական հաստատությունում (դպրոցում) սովորելու ժամանակահատվածը ստաժում չի հաշվառվում:

24. Առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սկսած 16 տարեկանից:

25. Աշխատանքային ստաժում հաշվառվում է ուսումնական հաստատություն ընդունվելու տարվա սեպտեմբերի 1-ից մինչև պետական (ավարտական) հանձնաժողովի որոշման՝ դիպլոմում (ատեստատում, վկայականում) նշված օրն ընկած ժամանակահատվածը: Եթե դիպլոմում (ատեստատում, վկայականում) նշված չէ պետական (ավարտական) հանձնաժողովի որոշման օրը, ապա որոշման օր է համարվում ավարտական տարվա հուլիսի 1-ը:

(25-րդ կետը լրաց. 01.11.2017 N 96-Ն)

26. Հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը կամ առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը հաստատվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված` խնամարկյալի հաշմանդամության խմբի և ժամանակահատվածի մասին վարչական ակտի քաղվածքով, իսկ խնամակալ ճանաչված լինելու դեպքում` նաև խնամակալություն իրականացնող լիազոր մարմնի` խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքով:

Հաշմանդամ երեխային խնամելու ժամանակահատվածում ներառվում է նաև մինչև 1980 թվականի հունվարի 1-ը դիսպանսեր հսկողության տակ գտնվող՝ 16 տարին չլրացած երեխային խնամելու ժամանակահատվածը, ինչը հաստատվում է համապատասխան բուժհիմնարկի տված տեղեկանքով:

(26-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 17.05.2016 N 241-Ն)

27. Ծնողներից (որդեգրողներից) մեկի` մինչև երեխայի 2 տարին լրանալը նրան խնամելու ժամանակահատվածը հաստատվում է երեխայի ծննդյան վկայականով, իսկ եթե երեխան մահացել է` նրա մահվան վկայականով:

27.1. ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը հաստատվում է զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքով, իսկ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցելու ժամանակահատվածը` Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախի Հանրապետության ոստիկանության կամ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքով: Տեղեկանքում նշվում են մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը):

(27.1-ին կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 14.10.2014 N 664-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

28. Բռնադատված, անհիմն կերպով քրեական պատասխանատվության ենթարկված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված անձի կալանքի տակ գտնվելու, ազատազրկման կամ աքսորի վայրում պատիժը կրելու ժամանակահատվածը հաստատվում է նախաքննության մարմնի կամ քրեակատարողական հիմնարկի, կամ ներքին գործերի մարմնի տված տեղեկանքով, եթե առկա է արդարացման դատավճիռը կամ հանցագործության դեպքի, հանցակազմի բացակայության կամ հանցագործության կատարմանը մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով քրեական գործը կարճելու մասին որոշումը:

Տեղեկանքում նշվում են պատիժը կրելու ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը):

(28-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն)

29. Արցախի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում (զորամասերում) ծառայող զինծառայող ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը հաստատվում է զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքով:

(29-րդ կետը փոփ. 03.05.2018 N 322-Ն)

30. Օտարերկրյա պետությունում գործող՝ Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին դիվանագիտական ծառայության մեկնած ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը հաստատվում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տված տեղեկանքով:

(30-րդ կետը փոփ. 03.05.2018 N 322-Ն)

31. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց մինչև բռնագաղթելն աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 24-ի N 522-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի որոշումներով:

32. Աշխատանքային ստաժին վերաբերող փաստաթղթերը, որոնք օտարերկրյա պետությունների պատկան մարմինները մինչև 1992 թվականի հունվարի 1-ը տվել են ԽՍՀՄ-ի հետ կնքված համապատասխան համաձայնագրերի հիման վրա, ինչպես նաև մինչև 1992 թվականի հունվարի 1-ը ԽՍՀՄ-ի տարածքում աշխատած ժամանակահատվածներին վերաբերող փաստաթղթերն ընդունվում են առանց վավերացման:

33. Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների` Արցախի Հանրապետության հետ կնքված համապատասխան համաձայնագրերի հիման վրա տված` աշխատանքային ստաժին վերաբերող փաստաթղթերն ընդունվում են առանց վավերացման և առանց սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքի, եթե համապատասխան համաձայնագրով այլ բան սահմանված չէ:

(33-րդ կետը փոփ. 03.05.2018 N 322-Ն)

34. 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի մասնակից պետություններում ձեռք բերված ստաժը հաշվառվում է աշխատանքային ստաժում, ուր ներառվում են նաև մինչև 1992 թվականի հունվարի 1-ը ԽՍՀՄ-ի տարածքում աշխատած ժամանակահատվածները:

35. Եթե աշխատանքային գրքույկում կան արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքի բնույթի մասին բավարար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած թիվ 1, թիվ 2, թիվ 3 և թիվ 4 ցուցակներում նշված մասնագիտություններին և պաշտոններին ամբողջությամբ համապատասխանող տվյալներ, ապա արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի մասին տեղեկանք չի պահանջվում:

(35-րդ կետը փոփ. 17.05.2016 N 241-Ն)

36. Եթե աշխատանքային գրքույկում չկան արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքի բնույթի մասին բավարար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած թիվ 1, թիվ 2, թիվ 3 և թիվ 4 ցուցակներում նշված մասնագիտություններին և պաշտոններին ամբողջությամբ համապատասխանող տվյալներ, ապա աշխատանքի բնույթը հաստատվում է կազմակերպության տված` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի մասին տեղեկանքով:

(36-րդ կետը փոփ. 17.05.2016 N 241-Ն)

37. Աշխատանքի բնույթը հաստատող տեղեկանքում նշվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած թիվ 1, թիվ 2, թիվ 3 և թիվ 4 ցուցակներով նախատեսված արտադրությունը, աշխատանքը, մասնագիտությունը, պաշտոնը և ցուցանիշները, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային գործունեության ժամանակահատվածը, ցուցակի բաժինը, ենթաբաժինը, ծածկագիրը, այն սկզբնական փաստաթղթերը (հիմքերը), որոնց հիման վրա տրված է տեղեկանքը:

(37-րդ կետը փոփ. 17.05.2016 N 241-Ն)

38. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձի աշխատած ժամանակահատվածն օրացուցային տարվա արդյունքներով հաշվառում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը: Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձի աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է աշխատանքային գրքույկով, իսկ դրա բացակայության դեպքում` քրեակատարողական հիմնարկի տված տեղեկանքով:

39. Ազատազրկման դատապարտված և պատիժը կրած քաղաքացիների ազատազրկման վայրում աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է, եթե քրեակատարողական հիմնարկի տված տեղեկանքում նշված են դատապարտյալի պատիժը կրելու ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը): 1995 թվականի հունվարի 1‑ից հետո ընկած ժամանակահատվածում պատիժ կրած լինելու դեպքում, բացի նշված տեղեկանքից, ներկայացվում է նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:

(39-րդ կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն)

40. Աշխատանքային ստաժը հաստատվում է աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածներին վերաբերող` աշխատանքային գրքույկում կատարված գրառումներով: Գրքույկի գրառումները պետք է ձևակերպված լինեն աշխատանքային գրքույկները վարելու այն կարգին համապատասխան, որը գործել է այդ գրառումները կատարելու օրվա դրությամբ:

41. Աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածները հաստատելու համար տրված փաստաթղթերը պետք է պարունակեն դրանք տալու օրը, ամիսը, տարեթիվը, հիմքերը (հրամաններ, անձնական հաշվառման գրքեր (քարտեր) և այլ փաստաթղթեր), անձի ազգանունը, անունը, հայրանունը, աշխատանքի վայրը, մասնագիտությունը (պաշտոնը), աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը):

(41-րդ կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն)

42. Աշխատանքային գրքույկում աշխատանքային ստաժի մասին փաստաթղթերի հիման վրա կատարված գումարային գրառումը, որը վերաբերում է 1962 թվականի դեկտեմբերի 14-ից հետո ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքներին, աշխատանքային ստաժի ապացույց է, եթե աշխատանքային գրքույկում կատարվել են կոնկրետ գրառումներ այն մասին, թե անձը, մինչև աշխատանքային գրքույկը տված կազմակերպությունում աշխատանքի ընդունվելը, որ կազմակերպությունում, երբ և ինչ պաշտոններում է աշխատել: Մինչև 1962 թվականի դեկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա աշխատանքային գրքույկում կատարված գումարային գրառումն աշխատանքային ստաժի ապացույց է` անկախ այդ կոնկրետ գրառումների առկայությունից:

43. Եթե անձը ներկայացնում է առանձին փաստաթղթեր մինչև աշխատանքային գրքույկը լրացնելն ընկած ժամանակահատվածում կատարած աշխատանքի մասին, որը գումարային գրառմամբ ներառվել է աշխատանքային գրքույկ, ապա այդ ժամանակահատվածի ամբողջ աշխատանքային ստաժը պետք է հաստատվի փաստաթղթերով:

44. Եթե աշխատանքային գրքույկում գրառումներ չկան պարտադիր զինվորական ծառայության, առկա (ցերեկային) ուսման, գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածների մասին, ապա այդ ժամանակահատվածներն աշխատանքային ստաժում հաշվառվում են համապատասխան կազմակերպության տված փաստաթղթով:

45. Աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սկսած 16 տարեկանից: Եթե աշխատանքային գրքույկում կամ աշխատանքային գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթում առկա են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու մասին պատշաճ գրառումներ ավելի վաղ տարիքից աշխատելու մասին, ապա այս դեպքում աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է ոչ վաղ, քան սկսած 14 տարեկանից:

(45-րդ կետը փոփ. 03.05.2018 N 322-Ն)

46. Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատած ժամանակահատվածը որպես աշխատանքային ստաժ հաշվարկվում է նաև «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալով պարգևատրված լինելու մասին վկայականով կամ այդ փաստը հաստատող արխիվային փաստաթղթով: Այս դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում է 1941 թվականի հունիսի 22-ից մինչև 1945 թվականի մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածը՝ սկսած 14 տարեկանից:

47. Եթե կինը հղիության կապակցությամբ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ցուցակներով նախատեսված աշխատանքից ժամանակավորապես այլ աշխատանքի է տեղափոխվել նույն գործատուի մոտ կամ մինչև հարմար աշխատանքով ապահովվելը գտնվել է հարկադիր պարապուրդում, ապա այդ աշխատանքը կատարելու կամ չաշխատելու ժամանակահատվածները, մինչև երեխայի երկու տարեկան դառնալը, հաշվառվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում:

(47-րդ կետը լրաց., փոփ. 28.02.2013 N 81-Ն)

48. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ցուցակներով կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող ցանկերով նախատեսված աշխատանքներով զբաղված անձանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` երեխայի խնամքի համար տրվող արձակուրդի ժամանակահատվածը, մինչև երեխայի երկու տարեկան դառնալը, հաշվառվում է արտոնյալ պայմաններով կամ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում՝ առանց այդ ժամանակահատվածի համար սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքի:

(48-րդ կետը փոփ., լրաց. 28.02.2013 N 81-Ն)

49. Եթե ստաժը հաստատող փաստաթղթում անձի անունը կամ հայրանունը, կամ ազգանունը չի համընկնում նրա անձը հաստատող փաստաթղթում գրառված անվանը կամ հայրանվանը, կամ ազգանվանը, ապա այդ փաստաթուղթը տվյալ անձին պատկանելու փաստը հաստատվում է ամուսնության վկայականով կամ անունը կամ հայրանունը, կամ ազգանունը փոխելու մասին վկայականով, կամ դատական կարգով:

50. Այն դեպքում, երբ անձը հաստատող փաստաթղթում նշված է միայն ծննդյան տարեթիվը` առանց ամսվա և օրվա, ապա ծննդյան ամիս և օր է համարվում տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ եթե նշված չէ օրը` համապատասխան ամսվա 15-ը:

51. Աշխատանքային գրքույկում ջնջումների կամ ոչ հստակ կամ սխալ կամ ոչ լիարժեք գրառումների պատճառով (սույն կետի իմաստով, այսուհետ՝ անճշտություն) աշխատանքի ընդունվելու կամ աշխատանքից ազատվելու օրը կամ ամիսը կամ օրը և ամիսը որոշելու անհնարինության դեպքում, եթե չեն ներկայացվում սույն կանոնների 10-րդ կետում նշված փաստաթղթերը և՝

1) անճշտությունը վերաբերում է աշխատանքի ընդունվելու կամ աշխատանքից ազատվելու օրվան, ապա աշխատանքի ընդունվելու օր է համարվում տվյալ ամսվա վերջին օրը, իսկ աշխատանքից ազատվելու օր՝ տվյալ ամսվա առաջին օրը.

2) անճշտությունը վերաբերում է աշխատանքի ընդունվելու կամ աշխատանքից ազատվելու ամսվան, ապա աշխատանքի ընդունվելու ամիս է համարվում տվյալ տարվա դեկտեմբերը, իսկ աշխատանքից ազատվելու ամիս՝ տվյալ տարվա հունվարը.

3) անճշտությունը վերաբերում է աշխատանքի ընդունվելու կամ աշխատանքից ազատվելու ամսվան և օրվան, ապա աշխատանքի ընդունվելու ամիս և օր է համարվում տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը, իսկ աշխատանքից ազատվելու ամիս և օր՝ տվյալ տարվա հունվարի 1-ը:

(51-րդ կետը լրաց. 01.11.2017 N 96-Ն)

 

 

      ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

      ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

      ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 3 

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«19» հունվարի 2012թ. N 9-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ

 

1. Սույն կանոններով սահմանվում են «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) կենսաթոշակ նշանակելու համար զինվորական ծառայության ստաժը հաշվարկելու կանոնները:

2. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելիս` օրենքի 18-րդ հոդվածով սահմանված զինվորական ծառայության ստաժում (20 տարվա և 12 տարի վեց ամսվա) օրացուցային հաշվարկով հաշվառվում են`

1) Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության, Արցախի Հանրապետության ոստիկանության, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգերում զինվորական ծառայության ժամանակահատվածը, ինչպես նաև այդ համակարգերի ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածը` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից.

1.1) Ստեփանակերտ քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների մասնագիտացված ռազմականացված հրշեջ կազմակերպություններում 1999 թվականի մարտի 2-ից մինչև 2001 թվականի մարտի 6-ն աշխատած ժամանակահատվածը.

2) Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարողի ծառայության ժամանակահատվածը.

3) ԽՍՀՄ զինված ուժերում, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության, ԽՍՀՄ քաղաքացիական պաշտպանության համակարգերում զինվորական ծառայության ժամանակահատվածը, ինչպես նաև այդ համակարգերի ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածը` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից.

4) դատապարտված կամ քրեական հետապնդման ենթարկված այն զինծառայողների՝ կալանքի տակ, ազատազրկման վայրում և աքսորում գտնվելու ժամանակահատվածները, որոնց նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ կամ ընդունվել է քրեական գործը կարճելու մասին որոշում` հանցագործության դեպքի, հանցակազմի բացակայության կամ հանցագործության կատարմանը մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով.

(2-րդ կետը փոփ. 14.10.2014 N 664-Ն, լրաց. 26.03.2018 N 175-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

3. Սույն կանոնների 2-րդ կետում նշված ժամանակահատվածները զինծառայողի զինվորական ստաժում հաշվառվում են նրա անձնական գործում առկա փաստաթղթերի բնօրինակներով:

4. Զինվորական ծառայության ստաժը հաստատվում է՝

1) զինվորական ծառայության և հարկադիր կատարողի ծառայության մասին աշխատանքային գրքույկում առկա գրառումներով.

2) զինվորական գրքույկով.

3) արխիվային տեղեկանքով.

4) գերության մեջ ապրած ժամանակահատվածը հաստատվում է պետական անվտանգության մարմնի տված տեղեկանքով.

5) ԽՍՀՄ-ի, Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու կամ այլ երկրներում մարտական գործողությունների ժամանակ գործող բանակում ծառայելու ժամանակահատվածը հաստատվում է համապատասխան զինվորական կոմիսարիատի կամ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տված տեղեկանքով.

6) ներքին գործերի մարմիններում ծառայությունը հաստատվում է այդ ծառայության մասին աշխատանքային գրքույկի գրառումներով, իսկ դրանց բացակայության դեպքում` Արցախի Հանրապետության ոստիկանության տված տեղեկանքով.

7) ԽՍՀՄ զինված ուժերում, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության, ԽՍՀՄ քաղաքացիական պաշտպանության համակարգերում զինվորական ծառայության ժամանակահատվածները հաստատվում են նշված մարմինների տված տեղեկանքով, իսկ այդ համակարգերի ուսումնական հաստատություններում ուսման ժամանակահատվածները՝ ուսումնական հաստատությունների դիպլոմով կամ արխիվային փաստաթղթով:

(4-րդ կետը փոփ. 03.05.2018 N 322-Ն)

5. Զինվորական ծառայության ժամանակահատվածները հաստատող փաստաթղթերը պետք է պարունակեն դրանք տալու օրը, ամիսը, տարեթիվը, հիմքերը (հրամաններ, անձնական հաշվառման քարտեր և այլ փաստաթղթեր), անձի ազգանունը, անունը, հայրանունը, մարտական գործողություններին մասնակցելու կամ ծառայության ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը):

(5-րդ կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն)

6. Օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված դեպքերում զինծառայողի աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները:

(6-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն)

7. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակն օրենքով սահմանված կարգով վերահաշվարկելու (հաշվարկելու) դեպքում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո ընկած ժամանակահատվածի` զինվորական ծառայություն չհամարվող աշխատանքային ստաժն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված աշխատանքային ստաժում չի հաշվառվում:

(7-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն)

 

 

     ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

     ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 4

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«19» հունվարի 2012թ. N 9-Ն որոշման

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՄԵՋ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆԸ ՀԱՎԵԼՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՎԵԼՄԱՆ ՉԱՓԸ

(ուժը կորցրել է 14.10.2014 N 664-Ն)

 

 

 

Հավելված N 5

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«19» հունվարի 2012թ. N 9-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. Սույն ցանկով սահմանվում են քաղաքացիական ավիացիայի աշխատողներին «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնները:

2. Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերի անդամներ` անկախ օդանավի տեսակից`

1) օդանավի հրամանատար.

2) օդանավի 2-րդ օդաչու.

3) օդանավի ղեկապետ.

4) օդանավի բորտինժեներ.

5) օդանավի բորտմեխանիկ.

6) օդանավի բորտռադիստ.

7) օդանավի բորտօպերատոր.

8) օդանավի թռչող ինժեներ.

9) օդանավի թռչող տեխնիկ.

10) բորտուղեկցորդ.

11) բոլոր անվանումների պարաշյուտիստներ, փրկարարներ:

3. Օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի) վկայական ունեցող աշխատողներ`

1) կարգավար (դիսպետչեր).

2) ավագ կարգավար (ավագ դիսպետչեր).

3) կարգավար-հրահանգիչ (դիսպետչեր-հրահանգիչ).

4) թռիչքների ղեկավար:

4. Ինժեներատեխնիկական ծառայության աշխատողներ, ովքեր իրականացնում են օդանավերի տեխնիկական սպասարկումը`

1) բոլոր անվանումների ավիացիոն տեխնիկներ.

2) բոլոր անվանումների մեխանիկներ.

3) բոլոր անվանումների ավիացիոն ինժեներներ:

 

 

     ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

     ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 6

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«19» հունվարի 2012թ. N 9-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

Սույն ցանկով սահմանվում են կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով մասնակի աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունները և պաշտոնները:

 

NN ը/կ

Կազմակերպության անվանումը

Մասնագիտության, պաշտոնի անվանումը

1

2

3

 1.

 Պետական հանրակրթական դպրոց,  գիշերօթիկ դպրոց և դպրոց-գիշերօթիկ, խուլ-համրերի դպրոց, կույրերի դպրոց, առողջարանային դպրոց, մանկական առողջարանին կից դպրոց և ուսումնական խումբ, երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներ, երաժշտական դպրոց-յոթնամյակ, երաժիշտ սաների դպրոց, զինվորական միջնակարգ մասնագիտական դպրոց և ուսումնարան

 ուսուցիչ, դասատու (դասվար), զինղեկ, ուսուցիչ-

լոգոպեդ (լոգոպեդ), խուլ-համրերի մանկավարժ  (սուրդոմանկավարժ), կույրերի մանկավարժ (տիֆլոմանկավարժ), մանկավարժ-դաստիարակ, դաստիարակ-ղեկավար (դաստիարակ), ավագ ջոկատավար, ջոկատավար, մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ, լսողական կաբինետի վարիչ, հրահանգիչ, տնօրեն (դիրեկտոր, վարիչ), ուսումնադաստիարակչական (ուսումնական, դաստիարակչական), ուսումնաարտադրական մասի կամ արտադրական ուսուցման գծով տեղակալներ, ուսումնադաստիարակչական (ուսումնական, դաստիարակչական), մասի վարիչներ

 2.

 Ժողովրդական կրթության բաժին

 մեթոդիստ

 3.

 Բնակշահագործման գրասենյակ

 մանկավարժ-կազմակերպիչ (մանկավարժ)

 4.

 Մանկատուն, գիշերօթիկ հաստատու-թյուն, մանկական աշխատանքային-դաստիարակչական գաղութ, մանկական ընդունարան և մանկական ընդունման կետ, մանկական ընդունող-բաշխիչներ, լոգոպեդիկ կետ և ստացիոնար, դպրոց-կլինիկա, երեխաների աշխատանքային դաստիարակության հատուկ դպրոց

 տնօրեն (դիրեկտոր), վարիչ, ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով (մասով) տնօրենի տեղակալ, ուսուցիչ, մանկավարժ-դաստիարակ, դաստիարակ-ղեկավար (դաստիարակ), խուլ-համրերի մանկավարժ (սուրդոմանկավարժ), մայրեր

 5.

 Տեխնիկում, միջնակարգ (միջին) մասնագիտական ուսումնական հաստատություն, քոլեջ, այլ տեսակի պրոֆեսիոնալ տեխնիկական կրթության դպրոց և ուսումնարան

 տնօրեն (դիրեկտոր), տնօրենի (դիրեկտորի) տեղակալ, դասատու, ուսուցիչ, մանկավարժ

 6.

 Մանկապարտեզ (մանկական օջախ և մանկական հրապարակ) և միացյալ մսուր-մանկապարտեզ

 վարիչ (տնօրեն), ղեկավար-դաստիարակ, դաստիարակ, ավագ դաստիարակ, մեթոդիստ-դաստիարակ, մանկավարժ-դաստիարակ, մանկավարժ, մանկավարժ-ղեկավար, ղեկավար, ուսուցիչ, երաժշտական ղեկավար (երաժիշտ-դաստիարակ, երաժշտական աշխատող), բուժքույր-դաստիարակ (քույր-դաստիարակ)

 7.

 Մանկական կլինիկա, պոլիկլինիկա, հիվանդանոց, առողջարան, դիսպանսեր, մսուր, երեխայի տուն, հիվանդանոցի, առողջարանի և գաղութի մանկական բաժանմունք

 ուսուցիչ, դաստիարակ, մանկավարժ-դաստիարակ, լոգոպեդ, խուլ-համրերի մանկավարժ (սուրդոմանկավարժ)

 8.

 Մանկապատանեկան դպրոց (մարզադպրոց) և օլիմպիական հերթափոխի ուսումնարան

 մարզիչ-մանկավարժ, մարզիչ

 9.

 Հին ձեռագրերի գիտահետազոտման և պահպանման հիմնարկ, գրադարան՝ անկախ գերատեսչական պատկանելությունից

 տնօրեն, փոխտնօրեն (տնօրենի տեղակալ), գիտական քարտուղար, բաժնի վարիչ (բացի կադրերի բաժնի վարիչից և տնտեսական բաժնի վարիչից), ենթաբաժնի վարիչ, գրադարանի (մասնաճյուղի) վարիչ գրադարանավար, կրտսեր, առաջին կարգի, երկրորդ կարգի, առաջատար, ավագ, գլխավոր գրադարանավարներ

մատենագետ, առաջին կարգի, երկրորդ կարգի, առաջատար, ավագ, գլխավոր մատենագետներ մեթոդիստ, ավագ մեթոդիստ, խմբագիր, առաջին կարգի, երկրորդ կարգի խմբագիրներ

 10.

 Հին ձեռագրերի գիտահետազոտման և պահպանման հիմնարկ, թանգարան (պատկերասրահ)

 էքսկուրսավար, գիտաշխատող, կրտսեր, ավագ, առաջատար գիտաշխատողներ, վերականգնող նկարիչ, ֆոնդային և գիտահետազոտական բաժինների մասնագետներ

 11.

 Արխիվային վարչություն, պետական արխիվ, գերատեսչական արխիվ, պետական արխիվի մասնաճյուղ, ներկայացուցչություն, բաժին, լաբորատորիա, արխիվ կարգավորող գրասենյակ

 ֆոնդապահ, ավագ, գլխավոր, առաջին կարգի, երկրորդ  կարգի, երրորդ կարգի ֆոնդապահներ, պահպանող, ավագ պահպանող, արխիվագետ, առաջին կարգի, երկրորդ կարգի, երրորդ կարգի, ավագ, առաջատար, գլխավոր արխիվագետներ

մասնագետ, առաջին կարգի, երկրորդ կարգի, առաջատար, գլխավոր մասնագետներ

գիտաշխատող, կրտսեր, ավագ, առաջատար գիտաշխատողներ

արխիվավար (արխիվարիուս), առաջինից վեցերորդ կարգի արխիվ կարգավորողներ և բրիգադավարներ հնագիր (պոլեոգրաֆ), առաջին կարգի, երկրորդ կարգի, ավագ, առաջատար, գլխավոր հնագիրներ հնագրագետ  (արխեոգրաֆ), առաջին կարգի, երկրորդ կարգի, ավագ, գլխավոր հնագրագետներ հսկող վարպետ, ավագ հսկող վարպետ, լաբորանտ, ավագ լաբորանտ, վերականգնող, վարպետ-վերականգնող, ավագ վարպետ-վերականգնող, ախտահանող, վարպետ-ախտահանող, վարպետ- օպերատոր

կազմարար, վարպետ կազմարար, ավագ վարպետ-կազմարար, տնօրեն, փոխտնօրեն (տնօրենի տեղակալ),  վարիչ, վարիչի տեղակալ, ներկայացուցիչ

 12.

 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն

 խմբակավար

 13.

 (կետն ուժը կորցրել է 28.02.2013 N 81-Ն)

 

(Հավելված N 6-ը փոփ., լրաց. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 05.08.2014 N 503-Ն)

 

 

     ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

     ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 7

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«19» հունվարի 2012թ. N 9-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԵՎ ԹԱՏԵՐԱՀԱՆԴԻՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Բալետի պարողներ, պրոֆեսիոնալ-գեղարվեստական կոլեկտիվների պարային համարներ կատարող դերասաններ, տրավեստի (տղայի կամ պատանու դեր կատարող կին) դերասաններ (արտիստներ):

2. Օպերայի և բալետի, երաժշտական կոմեդիայի, երաժշտական դրամատիկական, պատանի հանդիսատեսի թատրոնների դերասաններ (արտիստներ)՝ բացի նվագախմբերի դերասաններից, տիկնիկային թատրոնի տիկնիկներ խաղացնող դերասաններ (արտիստներ):

3. Օպերայի և բալետի, երաժշտական կոմեդիայի, երաժշտական դրամատիկական թատրոնների, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների նվագախմբերում և սիմֆոնիկ նվագախմբերում, ինչպես նաև համերգային կազմակերպությունների նվագախմբերում և երաժշտական էստրադային նվագախմբերում փողային գործիքներ նվագողներ:

4. Համերգային կազմակերպությունների, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների մենակատար վոկալիստ արտիստներ (դերասաններ):

5. Երգչախմբային կոլեկտիվների բարձր կարգի (կատեգորիայի) դերասաններ (արտիստներ), ծաղրածուներ:

6. Կրկեսի և համերգային կազմակերպությունների օդային մարմնամարզիկներ, սարքերի վրա աշխատող մարմնամարզիկներ, մոտոհեծանվաֆիգուրիստներ, ակրոբատներ, էկվիլիբրիստներ, ըմբիշներ, ուժային աճպարարներ, հեծյալ ակրոբատներ, լարախաղացներ, վայրի գազաններ վարժեցնողներ, կրկեսային բոլոր ժանրերի թզուկ-դերասաններ, կրկեսային համարներ կատարող ծաղրածուներ, կասկադյորներ:

 

 

     ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

     ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 8

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«19» հունվարի 2012թ. N 9-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ԱՆՁԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության (այսուհետ՝ քրեակատարողական վարչություն) քրեակատարողական հիմնարկում (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ) պատիժ կրող անձին (այսուհետ` պատիժ կրող անձ) բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու և «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) կենսաթոշակ նշանակելու ու կենսաթոշակ վճարելու կարգը:

(1-ին կետը փոփ. 03.05.2018 N 322-Ն)

2. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող՝ կենսաթոշակի իրավունք ունեցող անձին կենսաթոշակ նշանակելու և կենսաթոշակ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապատրաստում է քրեակատարողական վարչությունը:

3. Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձին հաշմանդամության կենսաթոշակ է նշանակվում, եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմինը նրան հաշմանդամ է ճանաչում:

 

II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼԸ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ

 

4. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձն իրեն կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու և կենսաթոշակը վճարելու համար գրավոր դիմում է քրեակատարողական վարչության պետին:

5. Եթե քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձը դիմել է կենսաթոշակ նշանակելու համար, ապա քրեակատարողական վարչության պետը՝

1) պատիժ կրող անձի գրավոր դիմելու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է նրան կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և նրա գրավոր դիմումն ու քրեակատարողական հիմնարկում նրա գտնվելու մասին տեղեկանքը ներկայացնում Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալություն (այսուհետ` գործակալություն).

2) պատիժ կրող անձի անձնական գործում կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության դեպքում դրանք պահանջում է գործատուներից, կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից.

3) կենսաթոշակ նշանակվելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից ստանում է պատիժ կրող անձի կենսաթոշակի վկայականը, այն պահում պատիժ կրող անձի անձնական գործում և ազատվելու օրը հանձնում նրան.

4) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից ստանում է կենսաթոշակային ապահովությանն առնչվող հարցերին վերաբերող խորհրդատվություն և մեթոդական պարզաբանումներ:

(5-րդ կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 05.08.2014 N 503-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

6. Գործակալությունը քրեակատարողական հիմնարկում գտնվող պատիժ կրող անձի` կենսաթոշակ նշանակելու մասին գրավոր դիմումը, անհրաժեշտ փաստաթղթերը և քրեակատարողական հիմնարկում նրա գտնվելու մասին տեղեկանքն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանով ճշտում է նրան կենսաթոշակ նշանակած լինելու հանգամանքը: Կենսաթոշակ նշանակած չլինելու դեպքում փաստաթղթերն ուղարկում է իր՝ քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախի Հանրապետության ոստիկանության կամ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ համապատասխան մարմին) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում՝ դրա մասին հայտնելով քրեակատարողական վարչության պետին:

(6-րդ կետը փոփ. 05.08.2014 N 503-Ն, փոփ. 14.10.2014 N 664-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

7. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, պատիժ կրող անձի գրավոր դիմումը, անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում է կենսաթոշակ:

(7-րդ կետը փոփ. 03.05.2018 N 322-Ն)

8. Եթե քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող կենսաթոշակառուն դիմել է կենսաթոշակի տեսակը փոխելու կամ կենսաթոշակը վճարելու համար, ապա քրեակատարողական վարչության պետը դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմումը քրեակատարողական հիմնարկում նրա գտնվելու մասին տեղեկանքի հետ ներկայացնում է գործակալություն:

(18-րդ կետը փոփ. 05.08.2014 N 503-Ն)

9. Գործակալությունը քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կենսաթոշակառուի դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է իր՝ քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

(9-րդ կետը փոփ. 05.08.2014 N 503-Ն)

10. Գործակալության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջում է պատիժ կրող անձի կենսաթոշակի գործը և հաշվառում, եթե պատիժ կրող անձին կենսաթոշակ է նշանակել գործակալությունը:

(10-րդ կետը փոփ. 05.08.2014 N 503-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

11. Գործակալության կամ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ վճարելը վերսկսում է կենսաթոշակ վճարելը դադարեցնելու օրվանից:

(11-րդ կետը փոփ. 05.08.2014 N 503-Ն)

12. Չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են օրենքով սահմանված կարգով` սույն կարգի 16-18-րդ կետերին համապատասխան:

13. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը պատիժ կրող անձի՝ կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու կամ կենսաթոշակը վճարելու մասին դիմումի քննարկման և կայացրած որոշման մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է քրեակատարողական վարչության պետին:

14. Եթե քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կենսաթոշակառուն պատժից ազատվում է պատիժը լրիվ կրելով կամ պայմանական վաղաժամկետ, կամ ազատազրկման ձևով նրա պատիժը փոխարինվում է ազատությունից զրկելուն չառնչվող պատժով, կամ նա մահանում է, ապա քրեակատարողական վարչության պետը 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հայտնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը` նշելով կենսաթոշակառուին քրեակատարողական հիմնարկից ազատելու հիմքերը, օրը, ամիսը, տարեթիվը, իսկ մահվան դեպքում՝ մահվան օրը, ամիսը, տարեթիվը:

15. Քրեակատարողական հիմնարկում գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է:

16. Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կենսաթոշակառուի ցանկությամբ` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը քրեակատարողական հիմնարկում նրա գտնվելու ժամանակահատվածում կենսաթոշակի գումարը յուրաքանչյուր ամիս արտացոլում է գործակալության կամ համապատասխան մարմնի կողմից վարվող` պատիժ կրող կենսաթոշակառուի անձնական հաշվում` մինչև քրեակատարողական հիմնարկից նրա ազատվելը:

(16-րդ կետը փոփ. 05.08.2014 N 503-Ն)

17. Եթե քրեակատարողական հիմնարկում գտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակի գումարը կուտակվում է գործակալության կամ համապատասխան մարմնի կողմից վարվող նրա անձնական հաշվում, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում քրեակատարողական վարչության պետին ուղարկում է պատիժ կրող անձի անձնական հաշվում կուտակված կենսաթոշակի գումարի չափի մասին (աճողական` տվյալ պահի դրությամբ ամփոփ տվյալներ) գրավոր տեղեկանք, որը կցվում է նրա անձնական գործին:

(17-րդ կետը փոփ. 05.08.2014 N 503-Ն)

18. Քրեակատարողական հիմնարկում գտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է նաև քրեակատարողական վարչության պետի վավերացրած լիազորագրով: Չվճարված կենսաթոշակի գումարներն այս դեպքում միանվագ վճարվում են կենսաթոշակ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել: Նշված լիազորագրով կարող է վճարվել նաև հետագա 12 ամսվա կենսաթոշակի գումար՝ սկսած լիազորագիրը տալու ամսվանից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

(18-րդ կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն)

19. Քրեակատարողական հիմնարկում գտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակը կարող է վճարվել յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ տրված լիազորագրով:

20. Եթե պատիժ կրող անձն ազատվում է քրեակատարողական հիմնարկից, ապա քրեակատարողական վարչությունը նրան տրամադրում է գործակալության կամ համապատասխան մարմնի կողմից վարվող` նրա անձնական հաշվում կուտակված կենսաթոշակի գումարների մասին փաստաթղթերը:

(20-րդ կետը փոփ. 05.08.2014 N 503-Ն)

21. Քրեակատարողական հիմնարկում գտնված ժամանակահատվածում կենսաթոշակի կուտակված գումարն անձին վճարվում է մեկ ամսվա ընթացքում` միանվագ, եթե նա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում գրավոր դիմում, անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշը:

(21-րդ կետը փոփ. 25.09.2013 N 655-Ն)

22. Պատիժ կրող կենսաթոշակառուն քրեակատարողական հիմնարկից ազատվելուց հետո գրավոր դիմում է գործակալություն՝ իր հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Եթե պատիժ կրող անձը կենսաթոշակ է ստացել լիազոր մարմնից, ապա լիազոր մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջում է նրա կենսաթոշակի գործը և հաշվառում:

(22-րդ կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 05.08.2014 N 503-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

23. Կենսաթոշակի գործն ուղարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը գործի հետ միասին ուղարկում է նաև կենսաթոշակի վերջին վճարման մասին տեղեկանք:

 

III. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ԱՆՁԻՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼԸ

 

24. Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձը բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու համար գրավոր դիմում է քրեակատարողական վարչության պետին:

25. Ստանալով դիմումը` քրեակատարողական վարչության պետը պատիժ կրող անձին բժշկական փորձաքննության ենթարկելու, իսկ առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու դեպքում` նաև բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրելու համար 5 աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագիր է ուղարկում քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող առողջապահական կազմակերպություն: Առողջապահական կազմակերպությունը միջնորդագիրն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում քրեակատարողական հիմնարկում կատարում է պատիժ կրող անձի բժշկական փորձաքննությունը, իսկ առաջին անգամ փորձաքննվող անձին, անհրաժեշտության դեպքում, նաև ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Առողջապահական կազմակերպությունը բժշկական փաստաթղթերը և բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրը հանձնում է քրեակատարողական վարչության պետին:

(25-րդ կետը փոփ. 03.05.2018 N 322-Ն)

26. Ստանալով բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ փորձաքննվելու դեպքում` նաև բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրը` քրեակատարողական վարչության պետը 5 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմին՝ պատիժ կրող անձին բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու միջնորդությամբ:

27. Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմինը քրեակատարողական վարչության պետի միջնորդությունը և բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձին ենթարկում է բժշկասոցիալական փորձաքննության:

28. Պատիժ կրող անձին հաշմանդամ ճանաչելու դեպքում բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում անձին հաշմանդամ ճանաչելու մասին տեղեկանքն ուղարկում է քրեակատարողական վարչության պետին, որը պահվում է պատիժ կրող անձի անձնական գործում, իսկ վարչական ակտի քաղվածքը՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

29. Քրեակատարողական վարչության պետը հաշմանդամ ճանաչելու մասին տեղեկանքն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ուղարկում կենսաթոշակ նշանակելու մասին պատիժ կրող անձի գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը:

30. Բժշկասոցիալական փորձաքննությամբ հաշմանդամ չճանաչելու դեպքում բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում քրեակատարողական վարչություն է ուղարկում անձին հաշմանդամ չճանաչելու մասին տեղեկանք:

 

 

     ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

     ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 9

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«19» հունվարի 2012թ. N 9-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում (տուն-ինտերնատ, գիշերօթիկ հաստատություն) ապրող կենսաթոշակառուին «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) կենսաթոշակ նշանակելու և վճարելու կանոնները:

 

II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ

 

2. Կենսաթոշակառուին բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն) ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության ղեկավարը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալությանը (այսուհետ` գործակալություն) դրա մասին գրավոր տեղեկացնում է` նշելով կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը, հանրային ծառայությունների համարանիշը և հաշվառման վայրի հասցեն:

(2-րդ կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 25.09.2013 N 655-Ն, փոփ. 05.08.2014 N 503-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

3. Գործակալությունը տեղեկությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանով ճշտում է կազմակերպությունում ապրող անձը որտեղից է կենսաթոշակն ստացել. գործակալության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից, թե Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, Արցախի Հանրապետության ոստիկանությունից կամ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից (այսուհետ՝ համապատասխան մարմին): Ճշտելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է իր՝ կազմակերպության գտնվելու վայրի վարչական տարածքն սպասարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը կամ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը:

(3-րդ կետը փոփ. 05.08.2014 N 503-Ն, փոփ. 14.10.2014 N 664-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

4. Եթե անձը կենսաթոշակն ստացել է գործակալությունից, ապա կազմակերպության վարչական տարածքն սպասարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակառուի նախկին հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջում է կենսաթոշակի գործը: Գործն ստանալուց հետո ստուգում է դրանում անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, կենսաթոշակի հաշվարկի ճշտությունը և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում:

(4-րդ կետը փոփ. 05.08.2014 N 503-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

5. Գործակալության կամ համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարում է կազմակերպություն ընդունվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից՝ օրենքի 39-րդ հոդվածով սահմանված կարգով:

(5-րդ կետը փոփ. 05.08.2014 N 503-Ն)

6. Մինչև կազմակերպություն ընդունվելն ընկած ժամանակահատվածի համար կենսաթոշակառուին չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` միանվագ:

(6-րդ կետը փոփ. 03.05.2018 N 322-Ն)

7. Մինչև կազմակերպություն ընդունվելն անձին կենսաթոշակ նշանակված չլինելու դեպքում գործակալությունը կազմակերպությունից ստացված տվյալների հիման վրա ճշտում է տվյալ անձի կենսաթոշակի իրավունքը և դրա մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում կազմակերպության ղեկավարին: Գրավոր տեղեկատվության մեջ նշվում են անձին կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և կենսաթոշակ նշանակող այն ստորաբաժանման անվանումը, ուր պետք է ներկայացվեն այդ փաստաթղթերը:

(7-րդ կետը փոփ. 05.08.2014 N 503-Ն)

8. Կազմակերպության ղեկավարը գրավոր տեղեկատվությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում կազմակերպություն ընդունված անձի՝ կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը:

9. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, ստանալով կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում է կենսաթոշակը և ապահովում դրա վճարումը սույն կարգին համապատասխան:

(9-րդ կետը փոփ. 03.05.2018 N 322-Ն)

10. Կազմակերպությունից կենսաթոշակառուի դուրս գրվելու կամ նրա մահվան դեպքում կազմակերպության ղեկավարը դրա մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հայտնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը` նշելով կենսաթոշակառուին կազմակերպությունից դուրս գրելու պատճառը, օրը, ամիսը, տարեթիվը, իսկ մահվան դեպքում՝ մահվան օրը, ամիսը, տարեթիվը:

11. Կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուի մահվան դեպքում կենսաթոշակառուին հասանելիք, բայց չվճարված կենսաթոշակի գումարները տնօրինվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(11-րդ կետը փոփ. 25.09.2013 N 655-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ

 

12. Տուն-ինտերնատում ապրող` աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին վճարվում է նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասը, իսկ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին՝ կենսաթոշակի 50 տոկոսը:

13. Տուն-ինտերնատում ապրող՝ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին սոցիալական կենսաթոշակ չի վճարվում, իսկ մինչև 2004 թվականի հունվարի 1-ը տուն-ինտերնատ ընդունված կենսաթոշակառուին նշանակված սոցիալական կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

14. Տուն-ինտերնատում ապրող կենսաթոշակառուների կենսաթոշակը վճարվում է առանձին ցուցակով, տուն ինտերնատում:

15. Գիշերօթիկ հաստատությունում ապրող երեխային վճարվում է նրան նշանակված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի 50 տոկոսը՝ սույն կարգի 16-րդ, 17-րդ և 18-րդ կետերով սահմանված կարգով:

16. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը գիշերօթիկ հաստատությունում երեխայի գտնվելու ամբողջ ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս երեխայի կենսաթոշակի գումարը հաշվարկում է և տվյալ տարվա ավարտից հետո երեխայի կենսաթոշակի գործին կարում նրան վճարվող կենսաթոշակի չափի, ինչպես նաև նրան վճարվելիք ընդհանուր գումարի մասին ամփոփ տվյալներ պարունակող տեղեկանք` մինչև երեխայի 18 տարին լրանալը:

17. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը երեխայի կենսաթոշակի վկայականը փոխանցում է գիշերօթիկ հաստատության ղեկավարին` երեխայի անձնական գործում պահելու համար, յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում գիշերօթիկ հաստատության ղեկավարին գրավոր տեղեկանք է ուղարկում երեխային վճարվելիք կենսաթոշակի ընդհանուր գումարի մասին (աճողական` տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ամփոփ տվյալներ), որը կարվում է երեխայի անձնական գործին:

18. Գիշերօթիկ հաստատության ղեկավարը մինչև 18 տարին լրանալը գիշերօթիկ հաստատությունից երեխայի դուրս գրվելու դեպքում նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին, իսկ 18 տարին լրանալուց հետո դուրս գրվելու դեպքում` անձամբ նրան, տրամադրում է կենսաթոշակի վկայականը և նրան վճարվելիք կենսաթոշակի ընդհանուր գումարի մասին կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման տված վերջին տեղեկանքը:

19. Մինչև 18 տարին լրանալը կազմակերպությունից դուրս գրվելու դեպքում գիշերօթիկ հաստատությունում ապրած ամբողջ ժամանակահատվածում կուտակված կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուին վճարվում է նրա 18 տարին լրանալուց հետո, իսկ օրենքով սահմանված կարգով ավելի վաղ գործունակություն ձեռք բերելու կամ գործունակ ճանաչվելու դեպքում` գործունակություն ձեռք բերելու կամ գործունակ ճանաչվելու օրվանից: Այդ գումարը վճարվում է միանվագ, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմելուց և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

 

IV. ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՏԵՂ ԱՊՐՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ Է ՆՇԱՆԱԿՎՈՒՄ ԵՎ ՎՃԱՐՎՈՒՄ

 

20. Կենսաթոշակ նշանակվում և վճարվում է հետևյալ կազմակերպություններում ապրող անձանց՝

1) «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) «Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

3) «Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

 

 

     ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

     ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 10

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«19» հունվարի 2012թ. N 9-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՉՎՃԱՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՒՄԱՐԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Սույն ցանկով սահմանվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու և չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

2. Հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց հրաժարվող անձը ներկայացնում է Արցախի Հանրապետության ոստիկանության տրամադրած՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը:

Անձը, սույն ցանկով սահմանված` հանրային ծառայությունների համարանիշի փոխարեն կարող է ներկայացնել նաև վավեր սոցիալական ապահովության քարտը:

(2-րդ կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն, խմբ. 25.09.2013 N 655-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

3. Սույն ցանկում նշված՝ անձը հաստատող փաստաթուղթ է`

1) Արցախի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում՝ այլ պետության քաղաքացիություն ունեցող Արցախի Հանրապետության քաղաքացիների) համար՝ Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրը (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականը) կամ նույնականացման քարտը.

2) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` Արցախի  Հանրապետության օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Արցախի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը.

3) փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:

(3-րդ կետը խմբ. 25.09.2013 N 655-Ն, լրաց. 05.08.2014 N 503-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

4. Կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար դիմելու դեպքում, բացի սույն ցանկով սահմանված փաստաթղթերից, ներկայացվում են նաև՝

1) Արցախի Հանրապետության քաղաքացին` հայտարարություն այլ պետության քաղաքացիություն չունենալու և Արցախի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետությունում (այսուհետ՝ համաձայնագրի մասնակից պետություն) իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին, իսկ համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող Արցախի Հանրապետության քաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին (հայտարարության և փաստաթղթի բնօրինակը պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում).

1.1) այլ պետության քաղաքացիություն ունեցող Արցախի Հանրապետության քաղաքացին`

ա. օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիրը և դրա պատճենը,

բ. հայտարարություն՝ համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու) մասին, իսկ համաձայնագրի մասնակից պետության քաղաքացի հանդիսացող Արցախի Հանրապետության քաղաքացին` նաև փաստաթուղթ՝ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին (հայտարարության և փաստաթղթի բնօրինակը պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում).

2) օտարերկրյա քաղաքացին`

ա. օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիրը և դրա պատճենը,

բ. այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին հայտարարություն (հայտարարության բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):

(4-րդ կետը խմբ. 28.02.2013 N 81-Ն, լրաց. 25.09.2013 N 655-Ն, փոփ. 05.08.2014 N 503-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

4.1. Սույն ցանկով սահմանված` օտարերկրյա պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերը, բացառությամբ այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագրի և համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերի, ընդունվում են հյուպատոսական վավերացմամբ՝ հայերեն թարգմանությամբ:

Համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերն ընդունվում են հայերեն թարգմանությամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաստաթղթերը ռուսերեն են:

Փաստաթղթերի հայերեն թարգմանությունը պետք է վավերացրած լինի Արցախի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարը կամ Արցախի Հանրապետության հյուպատոսական հիմնարկը:

(4.1-ին կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

4.2. Կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում անձամբ կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, ներկայացնում է նաև օրինական ներկայացուցիչ հանդիսանալը հաստատող փաստաթուղթը:

(4.2-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն)

 

I. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

5. Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար անձը ներկայացնում է`

1) դիմումը.

2) անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.

3) հանրային ծառայությունների համարանիշն ու դրա պատճենը.

4) աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթը (աշխատանքային գրքույկը և դրա պատճենը, անհրաժեշտության դեպքում` ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ).

5) սոցիալական վճար կատարած լինելու մասին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության (այսուհետ՝ գործակալություն) տված տեղեկանքը (կամ այդ փաստը հավաստող վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր) կամ գործատուի տված տեղեկանքն աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների և ամիսների.

6) հաշվառման փաստը հաստատող փաստաթուղթը.

7) լուսանկար (4 x 6 սմ չափսի):

Սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված` աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերի (բացառությամբ աշխատանքային գրքույկի), 5-րդ ենթակետով սահմանված` սոցիալական վճար կատարած լինելու մասին տեղեկանքի և աշխատավարձի չափի մասին տեղեկանքի բնօրինակները պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):

(5-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 25.09.2013 N 655-Ն, փոփ. 05.08.2014 N 503-Ն, փոփ. 14.10.2014 N 664-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

6. Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, անհրաժեշտության դեպքում, անձը ներկայացնում է նաև`

1) ազգանվան, անվան կամ հայրանվան փոփոխության մասին քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմնի տված վկայականը և դրա պատճենը կամ ամուսնության (ամուսնալուծության) վկայականը և դրա պատճենը, կամ դատարանի վճիռը և դրա պատճենը.

2) երեխայի ծննդյան վկայականը կամ մահվան վկայականը և դրա պատճենը.

3) ուսումնական հաստատության դիպլոմը (ատեստատը) կամ վկայականը, դրա պատճենը և առկա (ցերեկային) ուսման մասին տեղեկանքը, իսկ ուսման լրիվ դասընթացն ավարտած չլինելու դեպքում՝ դրա առանձին փուլերն ավարտելու մասին տեղեկանքը.

4) զինվորական գրքույկը և դրա պատճենը կամ զինկոմիսարիատի տված տեղեկանքը.

5) բռնադատվածի վկայականը և արդարացման մասին դատարանի վճիռը կամ հանցակազմի, հանցադեպի և ապացույցների բացակայության պատճառով քրեական գործը կարճելու մասին որոշումը և դրանց պատճենները.

6) գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատերերը՝ հողի սեփականաշնորհման վկայականը և դրա պատճենը:

Սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված` առկա (ցերեկային) ուսման մասին տեղեկանքի, ուսման դասընթացի առանձին փուլերն ավարտելու մասին տեղեկանքի և 4-րդ ենթակետով սահմանված` զինկոմիսարիատի տված տեղեկանքի բնօրինակները պահվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում:

(6-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն)

7. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերից, անձը ներկայացնում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների թիվ 1, թիվ 2, թիվ 3 կամ թիվ 4 ցուցակում նշված մասնագիտությամբ կամ պաշտոնում աշխատելու մասին գործատուի տված տեղեկանքը, եթե աշխատանքային գրքույկում չկան արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքի բնույթի մասին բավարար տվյալներ (գործատուի տված տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում): Տեղեկանքի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

(7-րդ կետը փոփ. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 01.11.2017 N 96-Ն)

8. Հիպոֆիզարային թզուկությամբ հիվանդ (լիլիպուտ) անձին կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերից, անձը ներկայացնում է իրեն հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը:

9. Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերից, թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերի անդամները, բորտօպերատորը, բորտուղեկցորդը ներկայացնում են նաև թռիչքային գրքույկը, թռիչքային ժամերով հաշվարկված ստաժի վերաբերյալ համապատասխան կազմակերպության տված տեղեկանքը (վավերացված Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության կողմից) և տեղեկանքը տրամադրելու համար հիմք հանդիսացող՝ թռիչքային գրքույկի առաջին էջի ու թռիչքային ժամերի մասին գրառումներ պարունակող էջերի՝ կազմակերպության կնիքով հաստատված պատճենները, իսկ օդային երթևեկության կառավարման ծառայության աշխատողը` կարգավարի (դիսպետչերի) գրքույկը և դրա պատճենը (թռիչքային ժամերով հաշվարկված ստաժի մասին համապատասխան կազմակերպության տված տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):

(9-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

10. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերից, անձը ներկայացնում է նաև իրեն հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը:

11. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար անձը ներկայացնում է սույն ցանկի 5-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը, ինչպես նաև՝

1) կերակրողի մահվան վկայականը և դրա պատճենը (կամ անձին մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը և դրա պատճենը),

2) մահացած կերակրողին վերաբերող՝ սույն ցանկի 5-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված, անհրաժեշտության դեպքում՝ նաև 6-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը:

12. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար, անհրաժեշտության դեպքում, ներկայացվում են նաև`

1) կերակրողի երեխայի, հաշմանդամ զավակի, ամուսնու, ծնողի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշն ու դրանց պատճենները, զավակին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը, չաշխատելու մասին ամուսնու, ծնողի գրավոր հայտարարությունը (հայտարարության բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում).

2) կերակրողի եղբոր, քրոջ, թոռան անձը հաստատող փաստաթղթերը և հանրային ծառայությունների համարանիշն ու դրանց պատճենները և կերակրողի մահվան օրվա դրությամբ նրա բնակության վայրում (հասցեում) հաշվառված լինելու փաստը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև եղբոր, քրոջ, թոռան ծնողներին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը.

3) կերակրողի` 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով զբաղված ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի կամ խնամակալ ճանաչված անձի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշն ու դրանց պատճենները, չաշխատելու մասին գրավոր հայտարարությունը (հայտարարության բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում).

4) ամուսնության վկայականը և դրա պատճենը.

5) խորթ որդու (դստեր) անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.

6) խնամակալություն և հոգաբարձություն իրականացնող լիազոր մարմնի տված տեղեկանքը խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին.

7) որդեգրման մասին դատարանի վճիռն ու որդեգրման վկայականը կամ որդեգրման որոշումն ու որդեգրման վկայականը և դրանց պատճենները.

8) առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին տեղեկանքը, որում նշվում են կազմակերպության անվանումը, տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը, ուսանողի կամ աշակերտի անունը, ազգանունը, հայրանունը, ուսումնական հաստատություն ընդունելու կամ հաջորդ կուրս կամ դասարան փոխադրելու հրամանի համարը (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):

(12-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն, փոփ. 25.09.2013 N 655-Ն)

13. Մասնակի կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերից, քաղաքացին անհրաժեշտության դեպքում ներկայացնում է նաև մասնակի կենսաթոշակ նշանակելու համար հաշվառված լինելու մասին տեղեկանքը (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):

(13-րդ կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 28.02.2013 N 81-Ն)

15. (կետն ուժը կորցրել է 28.02.2013 N 81-Ն)

16. Եթե «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ է նշել չաշխատելու հանգամանքը, ապա անձը տալիս է գրավոր հայտարարություն իր չաշխատելու մասին, իսկ աշխատանքի անցնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը:

17. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն անձի չաշխատելու փաստը ճշտում է գործակալության միջոցով:

(17-րդ կետը փոփ. 05.08.2014 N 503-Ն)

 

II. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

18. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերից, անձը ներկայացնում է նաև՝

1) համապատասխան մարմնի համապատասխան ստորաբաժանման տված տեղեկանքը զինվորական ծառայության ստաժի մասին (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում).

2) զորացրման հրամանի քաղվածքը.

3) դրամական բավարարման վկայականը:

(18-րդ կետը խմբ. 28.02.2013 N 81-Ն)

18.1. Սույն ցանկի 18-րդ կետի 1-ին ենթակետում նշված տեղեկանքում ներառվում են՝

1) զինծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը.

2) զինվորական ծառայության ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը), զինվորական ծառայության` արտոնյալ պայմաններով հաշվարկվող ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը)` ըստ անձնական գործի և աշխատանքային գրքույկի գրառումների.

3) զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված գործակիցը.

4) զորացրման հրամանի համաձայն զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու (անձնակազմի ցուցակներից հանելու) օրը, ամիսը, տարեթիվը:

(18.1-ին կետը լրաց. 28.02.2013 N 81-Ն, խմբ. 01.11.2017 N 96-Ն)

19. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 5-րդ, 6-րդ և 18-րդ կետերում նշված փաստաթղթերից, անձը ներկայացնում է նաև հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը և հիվանդության պատճառական կապի մասին ռազմաբժշկական կամ բժշկական հանձնաժողովի որոշումը:

(19-րդ կետը փոփ. 17.05.2016 N 241-Ն)

20. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անձը ներկայացնում է սույն ցանկի 5-րդ, 6-րդ, 11-րդ, 12-րդ և 19-րդ կետերում նշված փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում նաև՝

1) զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը և դրա պատճենը.

2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը կերակրողի մահվան պատճառական կապի մասին.

3) զոհված զինծառայողին անչափահաս տարիքում առնվազն 10 տարի խնամած լինելու (խնամած անձ ճանաչված լինելու) մասին դատարանի վճիռը:

 

III. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

21. Ծերության սոցիալական կենսաթոշակ նշանակելու համար անձը ներկայացնում է դիմումը, անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշն ու դրանց պատճենները:

(21-րդ կետը փոփ. 25.09.2013 N 655-Ն)

22. Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ նշանակելու համար անձը ներկայացնում է դիմումը, անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշն ու դրանց պատճենները և հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը:

(22-րդ կետը փոփ. 25.09.2013 N 655-Ն)

23. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակելու համար անձը ներկայացնում է դիմումը և սույն ցանկի 11-րդ և 12-րդ կետերում նշված փաստաթղթերը (բացի սույն ցանկի 5-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից):

 

IV. ՉՎՃԱՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ

 ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

24. Կենսաթոշակ վճարելը վերսկսելու և չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար անձը ներկայացնում է՝

1) դիմումը.

2) անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.

3) հանրային ծառայությունների համարանիշն ու դրա պատճենը.

4) հաշվառման մասին փաստաթուղթը:

(24-րդ կետը փոփ. 25.09.2013 N 655-Ն)

24.1. Եթե համաձայնագրի մասնակից պետություն մշտական բնակության մեկնած անձի կենսաթոշակի գործն ուղարկվել է այդ պետություն, ապա նրան չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար, բացի սույն կարգի 24-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև այդ պետության իրավասու մարմնի տված փաստաթուղթը՝ նրան կենսաթոշակ նշանակելու ժամկետի մասին:

(24.1-ին կետը լրաց. 25.09.2015 N 626-Ն)

25. Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար անձը ներկայացնում է սույն ցանկի 24-րդ կետում նշված փաստաթղթերը, կենսաթոշակառուի մահվան վկայականը և դրա պատճենը կամ նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը և դրա պատճենը, իսկ զոհված (մահացած) զինծառայողի դեպքում՝ մահվան վկայականը և դրա պատճենը կամ մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը և դրա պատճենը, անհրաժեշտության դեպքում նաև՝

1) կերակրողի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն բնակության վայրում (հասցեում) հաշվառված լինելու փաստը հաստատող փաստաթուղթը.

2) ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա պատճենը:

(25-րդ կետը խմբ. 28.02.2013 N 81-Ն, խմբ. 05.08.2014 N 503-Ն)

26. Կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ բնակության միևնույն վայրում նրա հետ հաշվառված չլինելու դեպքում ամուսինը ներկայացնում է ամուսնության վկայականը և դրա պատճենը, երեխան` ծննդյան վկայականը և դրա պատճենը:

 

V. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

27. Թաղման նպաստ ստանալու համար անձը ներկայացնում է`

1) դիմումը.

2) անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշն ու դրանց պատճենները.

3) կենսաթոշակառուի մահվան վկայականը և դրա պատճենը.

3.1) եթե մահվան վկայականը տրված է օտարերկրյա պետության (բացառությամբ Հայաստանի Հանրապետության) իրավասու մարմնի կողմից, կամ եթե Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված մահվան վկայականում կատարված գրառման համաձայն, կենսաթոշակառուն մահացել է օտարերկրյա պետությունում` անձին Արցախի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորելու փաստը հաստատող փաստաթուղթ (փաստաթղթի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):

4) հուղարկավորությունն իր կողմից կատարված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը:

(27-րդ կետը փոփ. 25.09.2013 N 655-Ն, լրաց. 14.10.2014 N 664-Ն, փոփ. 03.05.2018 N 322-Ն)

28. Հաշմանդամության ժամկետը լրացած և վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում, բացի սույն ցանկի 27-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` վերափորձաքննության չներկայանալու մասին:

(28-րդ կետը փոփ. 25.09.2013 N 655-Ն)

 

 

     ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

     ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 11

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«19» հունվարի 2012թ. N 9-Ն որոշման

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼՈՒ

 

 

Ձև

 

 __________________________________________________________________________ .

 (կենսաթոշակ նշանակող մարմնի ստորաբաժանման անվանումը)

 Քաղ. ____________________________________________________________________-ից

 (անունը, հայրանունը, ազգանունը)

 Բնակության վայրը____________________________________________________________

 (հասցեն)

 ____________________________________ , հեռախոսահամարը______________________
 Անձը հաստատող փաստաթղթի սերիան___________ համարը_________________________
 Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _________________________, սեռը___________________
 Սոցիալական քարտի (կամ տեղեկանքի) համարը_____________________________________
 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

 Խնդրում եմ նշանակել կենսաթոշակ, վերահաշվարկել կենսաթոշակը, փոխել  
 կենսաթոշակի տեսակը (ընդգծել)
 Կենսաթոշակի տեսակը____________________________________________________

 Այլ համակարգից կենսաթոշակ չի նշանակվել, նշանակվել է (ընդգծել)

 Աշխատում եմ, չեմ աշխատում (ընդգծել) 

 

Խնդրում եմ վճարել իմ կենսաթոշակը կանխիկ եղանակով, անկանխիկ եղանակով (ընդգծել)

 

 1. Կանխիկ եղանակով__________________________________________________

(վճարող կազմակերպության անվանումը)

 2. Անկանխիկ եղանակով____________________________________________________
                                                                                      (բանկի անվանումը, բանկային հաշվի համարը)
 Դիմումը և փաստաթղթերն ընդունեցի__________________________________________
                                                                                      (մասնագետի անունը, ազգանունը, ստորագրությունը)
 Դիմումի գրանցման համարը ____________օրը, ամիսը, տարեթիվը __________________
 

 

 Կենսաթոշակ նշանակելու համար լրացուցիչ պահանջվող փաստաթղթերը

Ներկայացնելու վերջնաժամկետը (օրը, ամիսը, տարեթիվը)

 1.

 

 2.

 

 3.

 

 4.

 

 5.

 

 

Ինձ հայտնի է, որ գործող օրենսդրության համաձայն` պետական տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք՝ իր ընտրությամբ:

Տեղյակ եմ նաև, որ կենսաթոշակի չափի փոփոխության կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու հանգամանքներ առաջանալու դեպքում (ընտանիքի անդամների թվի, բնակության վայրի փոփոխության, աշխատանքի անցնելու և այլն) պարտավոր եմ դրա մասին անմիջապես տեղյակ պահել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը:

                                                                                                      _______________________________________________________________________

(կտրման գիծ)

N 6 հավելվածի շարունակությունը

 

Ինձ հայտնի է, որ գործող օրենսդրության համաձայն` տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք՝ իր ընտրությամբ:

Տեղյակ եմ նաև, որ կենսաթոշակի չափի փոփոխության կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու հանգամանքներ առաջանալու դեպքում (ընտանիքի անդամների թվի, բնակության վայրի փոփոխության, աշխատանքի անցնելու և այլն) պարտավոր եմ դրա մասին անմիջապես տեղյակ պահել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը:

 

Ներկայացված փաստաթղթերի

Ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը

Դիմողին վերադարձված փաստաթղթերը

ցանկը

թիվը

   

 1. Դիմում

     

 2. Աշխատանքային գրքույկ

     

 3. Աշխատանքային ստաժի մասին փաստաթղթեր

     

 4.

     

 5.

     

 6.

     

 7.

     

 

  Դիմող   __________________  ___________________
 

 (անունը,ազգանունը)

 (ստորագրությունը)

  Դիմելու օրը, ամիսը,  տարեթիվը __________  
     

 

Կենսաթոշակ նշանակելու համար լրացուցիչ ներկայացված փաստաթղթերը

Փաստաթուղթը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը

Մասնագետի ստորագրությունը

Ներկայացնողի ստորագրությունը

 1.

     

 2.

     

 3.

     

 4.

     

 

_______________________________________________________________________________

(կտրման գիծ)

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

 Քաղ._____________________________________________________________________

 (ազգանունը, անունը, հայրանունը)

 Դիմումը և փաստաթղթերն ընդունեցի____________________________________________

                                                                         (մասնագետի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 Դիմումի գրանցման համարը ____________օրը, ամիսը, տարեթիվը ________________

 

Կենսաթոշակ նշանակելու համար լրացուցիչ պահանջվող փաստաթղթերը

Փաստաթուղթը ներկայացնելու վերջնաժամկետը (օրը, ամիսը, տարեթիվը)

Փաստաթուղթը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը

Մասնագետի ստորագրությունը

 1.

     

 2.

     

 3.

     

 4.

     

 5.

     

 

 

     ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

     ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 12

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«19» հունվարի 2012թ. N 9-Ն որոշման

 

 

Ձև

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ, ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ

 

 Քաղաքացի_______________________________________________________________

 (ազգանունը, անունը, հայրանունը)

 Բնակության վայրը_________________________________________________________

 (հասցեն)

 Անձնագրի սերիան _______________համարը ________________

 

 Սոցիալական քարտի համարը ______________

 

 ________________________________________________________________________

 (կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման անվանումը)

 Կենսաթոշակ նշանակելը, վերահաշվարկելը, կենսաթոշակի տեսակը փոխելը մերժվել է, կենսաթոշակ

 վճարելը դադարեցվել է (ընդգծել)

__________________________________________________________________________

(մերժելու կամ դադարեցնելու հիմքը, օրը, ամիսը, տարեթիվը)

 

  Որոշումը կարող եք բողոքարկել վերադասության կամ դատական կարգով:

 

  Կենսաթոշակ նշանակող

  ստորաբաժանման ղեկավար

      _____________________                                                                   ___________________
             (ստորագրությունը)                                                                                                            (անունը, ազգանունը)

        Կ.Տ.___  ______ 20 ___թ.                                                     

                                                                                                                                       

 

     ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

     ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 13

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«19» հունվարի 2012թ. N 9-Ն որոշման

 

 

Ձև

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՎԿԱՅԱԿԱՆ

 

________________________________________________________

(կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման անվանումը)

 

ՎԿԱՅԱԿԱՆ N ____________

    

 

                    

 

Ազգանունը ____________

 

Անունը _________________

 

Հայրանունը ______________

 

 ____________________________________________

             (կենսաթոշակառուի ստորագրությունը)

 Վկայականը տրվել է ____________________________

                                                         (օրը, ամիսը, տարեթիվը)

 Կենսաթոշակի տեսակը __________________________________________________________
 Ստաժը _______________________________________

                                                        (օրը, ամիսը, տարեթիվը)

 Կենսաթոշակի չափը _________________________դրամ
 Երբ է նշանակվել ........ ..................................... 20.......թ.

       մինչև ........ ..................................... 20.......թ.

 Կենսաթոշակ նշանակող

  ստորաբաժանման ղեկավար __________________

                                                                  (ստորագրությունը)                                      

 Մասնագետ _______________________________

                                                    (ստորագրությունը)

Կ.Տ.

 

Կատարվել է փոփոխություն

 

 1. Տեսակի ____________________________________________________

(տեսակը)

 2. Հաշմանդամության խմբի և ժամկետի _____________________________

 

 3. Կերակրողին կորցնելու դեպքում՝ ստացողների թվի ___________________

                                                                                                                  (թիվը)

 4. Կենսաթոշակի վերահաշվարկի հիմքի _____________________________
 

 5. Այլ պատճառով ______________________________________________

                                                  (նշել պատճառը)

 Կենսաթոշակի չափը ________________________________________դրամ

 

 Վճարման սկիզբը ....... .................................... 20.......թ.

                     վերջը ....... .................................... 20.......թ.

 

 Կենսաթոշակ նշանակող

 ստորաբաժանման ղեկավար ___________________

                                                                   (ստորագրությունը)                                                      

 Մասնագետ _____________________________

                                                   (ստորագրությունը)

     Կ.Տ.

 

Ընտանիքի այն անդամները, որոնց կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվել՝

 

Անունը, հայրանունը,

 ազգանունը,

Ազգակցական

 կապը

Ծննդյան

տարեթիվը

Հաշմանդամության

 խումբը

     

 

     

 

     

 

 

 Կենսաթոշակի ժամկետը

 երկարաձգված է

 

 սկսած___ -ից մինչև_______ -ը 

 

 (գումարով)

 

 Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման    ղեկավար _______

 (ստորագրությունը)

 

Կ.Տ

 Կենսաթոշակի ժամկետը

 երկարաձգված է

 

 սկսած_____ -ից մինչև______ -ը 

 

 (գումարով)

 

 Կենսաթոշակ նշանակող

 ստորաբաժանման ղեկավար_________ (ստորագրությունը)

 

 Կ.Տ

 Կենսաթոշակի ժամկետը

 երկարաձգված է

 

 սկսած___ -ից մինչև_______ -ը 

 

 (գումարով)

 

 Կենսաթոշակ նշանակող

ստորաբաժանման ղեկավար  _______ (ստորագրությունը)

 

 Կ.Տ

 Կենսաթոշակի ժամկետը

 երկարաձգված է

 

 սկսած____ -ից մինչև_______ -ը 

 

 (գումարով)

 

 Կենսաթոշակ նշանակող

 ստորաբաժանման ղեկավար 

 (ստորագրությունը)

 

 Կ.Տ

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

    ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 14

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«19» հունվարի 2012թ. N 9-Ն որոշման

 

 

Ձև

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՏՅԱՆ

 

NN ը/կ

 Կենսաթոշակի գործի համարը

Կենսաթոշակա-

 ռուի ազգանունը, անունը,

 հայրանունը

Սոցիա- լական

քարտի համարը

Հաշվառ-

ման

վայրը (հասցեն)

Կենսա-թոշակի տեսակը

Նշանակման

 օրը, ամիսը, տարեթիվը

           

 

           

 

 

NN ը/կ

Կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հիմքը, օրը, ամիսը, տարեթիվը

Կենսաթոշակ վճարելը վերսկսելու հիմքը

Տեղափոխվելու (նշելով տեղափոխման վայրը) օրը, ամիսը, տարեթիվը

Նշումներ

       

 

       

 

 

 

     ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

     ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 15

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«19» հունվարի 2012թ. N 9-Ն որոշման

 

 

Ձև

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՑ ՊԱՀՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

 Քաղաքացի __________________________________________________________________________

 (ազգանունը, անունը, հայրանունը)

 Բնակության վայրը ___________________________________________________________

 (հասցեն)

 Անձնագրի սերիան _____________համարը _______________________
 Սոցիալական քարտի համարը __________________________________
 __________________________________________________________________________

(կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման անվանումը)

 Կենսաթոշակից պահումներ են կատարվում ստորաբաժանման որոշմամբ,
 դատավճռի,վճռի հիման վրա (ընդգծել)
___________________________________________________________________________

(պահումներ կատարելու հիմքը)

 Պահումներ կատարելու սկիզբը ........ ............................. 20........թ.
 Կենսաթոշակից կատարվող պահումների տոկոսը ___________________
 Պահվելու ենթակա գումարի չափը___________________________ դրամ

                (թվերով և բառերով)

 Պահվող գումարի ամսական չափը __________________________դրամ

             (թվերով և բառերով)

Կենսաթոշակ նշանակող

ստորաբաժանման ղեկավար

 

    _________________       

   ____________________

(ստորագրությունը)  

(անունը, ազգանունը)

          Կ.Տ. .... .......... 20.....թ.  

 

 

     ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

     ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ