Համարը 
N 11-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.01.25/01(191)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.01.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
19.01.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.02.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ, ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԵՎ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԵՐԸ, ՍՏԱԺԻ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՐԺԵՔԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«19» հունվարի 2012թ.

N 11-Ն  

ք.Ստեփանակերտ

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ, ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԵՎ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԵՐԸ, ՍՏԱԺԻ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՐԺԵՔԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 14.10.2014 N 665-Ն, լրաց. 16.07.19 N 573-Ն)

 

«Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ, 19-րդ, 21-րդ, 23-րդ և 44-րդ հոդվածներին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ է.

(նախաբանը լրաց. 14.10.2014 N 665-Ն)

1. Սահմանել՝

1) աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 18 000 դրամ.

2) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ.

3) թաղման նպաստի չափը՝ 200000 դրամ.

3.1) զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 18 000 դրամ.

4) զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1 600 դրամ.

5) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը՝

ա. առաջին խմբի հաշմանդամի համար՝ 40 000 դրամ,

բ. երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30 000 դրամ,

գ. երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 27 000 դրամ.

6) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 27000 դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90 000 դրամ.

7) նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26 500 դրամ.

8) եթե «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված աշխատանքային կենսաթոշակի կամ 19-րդ, 21-րդ և 23-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված զինվորական կենսաթոշակի չափը պակաս է 26 500 դրամից, ապա կենսաթոշակը նշանակվում և վճարվում է 26 500 դրամի չափով:

(1-ին կետը փոփ. 28.12.2013 N 967-Ն, լրաց. 14.10.2014 N 665-Ն, խմբ., փոփ., լրաց. 23.12.2014 N 906-Ն, փոփ. 25.09.2015 N 627-Ն, 30.04.19 N 312-Ն, լրաց. 16.07.19 N 573-Ն, փոփ. 22.01.20 N 9-Ն)

2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

3. 2011 թվականի ընթացքում, որպես հիմնական կենսաթոշակի չափ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի համար հիմք է ընդունվում 10500 դրամը:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ