Համարը 
N 284
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.05.04/17(89)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.04.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.04.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ԵՎ «ՎԱՍՏԱԿԱՎՈՐ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«15» ապրիլի 2008թ.

N 284

 ք.Ստեփանակերտ

 

«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ԵՎ «ՎԱՍՏԱԿԱՎՈՐ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 20.11.19 N 978-Ն)

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել «ժողովրդական» և «վաստակավոր» պատվավոր կոչումների արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 20.11.19 N 978-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 24-ի «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը սահմանելու մասին» թիվ 267 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:

(նախաբանը փոփ. 20.11.19 N 978-Ն)

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

 ԼՂՀ կառավարության

«15» ապրիլի 2008թ.

թիվ 284 որոշման

«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ԵՎ «ՎԱՍՏԱԿԱՎՈՐ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ  ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ

(վերնագիրը փոփ. 20.11.19 N 978-Ն)

 

I. ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԸ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում են «Ժողովրդական»  և «վաստակավոր» պատվավոր կոչումների համար տրվող ամենամսյա պատվովճարի (այսուհետ` պատվովճար) նշանակման և վճարման կարգն ու չափը:

(1-ին կետը փոփ. 20.11.19 N 978-Ն)

2. Պատվովճարը նշանակվում և վճարվում է՝ Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Արցախի Հանրապետության ժողովրդական նկարիչ, Արցախի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Արցախի Հանրապետության վաստակավոր արտիստ, Արցախի Հանրապետության վաստակավոր նկարիչ, Արցախի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Արցախի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ, Արցախի Հանրապետության վաստակավոր լրագրող, Արցախի Հանրապետության վաստակավոր բժիշկ, Արցախի Հանրապետության վաստակավոր իրավաբան, Արցախի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատող, Արցախի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող, Արցախի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչումների արժանացած անձանց (այսուհետ՝ պատվավոր կոչումների արժանացած անձինք):

Սույն կետում նշված՝ «վաստակավոր» պատվավոր կոչման արժանացած անձը պատվովճարի իրավունք ունի, եթե թոշակառու է (չի զբաղեցնում պետական և համայնքային պաշտոն կամ չի կատարում վճարովի այլ աշխատանք):

Պատվովճարը նշանակվում և վճարվում է նաև Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հետևյալ «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց` Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական արտիստ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական նկարիչ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական ճարտարապետ:

(2-րդ կետը փոփ. 29.06.2018 N 529-Ն, խմբ. 20.11.19 N 978-Ն)

3. «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց համար սահմանել ամենամսյա պատվովճար 40 000 ՀՀ դրամի չափով, իսկ «վաստակավոր» պատվավոր կոչման արժանացած անձանց համար՝ 20 000 ՀՀ դրամի չափով:

Պատվավոր կոչումների արժանացած անձանց տրվող պատվովճարը սահմանվում է ցմահ:

(3-րդ կետը խմբ. 20.11.19 N 978-Ն)

4. Պատվավոր կոչումների արժանացած անձանց տրվող պատվովճարը անձի գրավոր դիմումի հիման վրա նշանակում և վճարում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) սոցիալական ապահովության պետական գործակալությունը՝ իր տարածքային բաժինների (այսուհետ՝ տարածքային բաժին) միջոցով` ըստ Արցախի Հանրապետությունում` անձի հաշվառման վայրի, իսկ Արցախի Հանրապետությունում հաշվառման վայր չունեցող անձին պատվովճար նշանակվում և վճարվում է ըստ նրա փաստացի բնակության վայրի: Պատվավոր կոչումների արժանացած անձինք պատվովճար նշանակելու համար տարածքային բաժին են ներկայացնում դիմում, անձնագիրը և դրա լուսապատճենը (2, 3, 5 և 6-րդ էջերի), պատվավոր կոչումը հաստատող վկայականը և դրա լուսապատճենը: Սույն կետում նշված՝ Արցախի Հանրապետությունում հաշվառման վայր չունեցող անձը ներկայացնում է նաև փաստացի բնակության վայրի մասին տեղեկանք: Տարածքային բաժնի համապատասխան աշխատողն անձնագրի և պատվավոր կոչումը հաստատող վկայականի լուսապատճենների հավաստիությունը ստուգելուց հետո անձնագրի և պատվավոր կոչումը հաստատող վկայականի լուսապատճենների վրա կատարում է նշագրում` «Իսկականի հետ ճիշտ է», և կնքում տարածքային բաժնի կնիքով, որից հետո անձնագիրը և պատվավոր կոչումը հաստատող վկայականը վերադարձնում է անձին:

Oտարերկրյա պետություններում բնակվող` պատվավոր կոչումների արժանացած անձինք պատվովճարի նշանակման համար կարող են դիմել օտարերկրյա պետությունում գործող Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ` ներկայացնելով սույն կետով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև բանկի անվանումը և բանկում իր անվամբ բացված հաշվի համարը:

Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններն իրենց կնիքով կնքված և համապատասխան աշխատողի կողմից «Իսկականի հետ ճիշտ է» նշագրմամբ անձնագրի և պատվավոր կոչումը հաստատող վկայականի լուսապատճեններն իրատեսական ժամկետում առաքում են նախարարություն:

(4-րդ կետը փոփ. 27.11.2008 N 803, փոփ. 14.03.2012 N 113-Ն, փոփ. 25.04.2014 N 256-Ն, փոփ. 29.06.2018 N 529-Ն, փոփ., լրաց. 20.11.19 N 978-Ն)

5. Պատվովճար նշանակելու համար դիմելու օր է համարվում պատվովճար նշանակող տարածքային բաժնի կամ Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների կողմից դիմումը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ընդունվելու օրը: Եթե նշված դիմումն առաքվում է փոստով, և դրան կցվում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ապա պատվովճարի նշանակման համար դիմելու օր է համարվում այդ դիմումն ուղարկող փոստային բաժանմունքի դրոշմակնիքի վրա նշված օրը:

Այն դեպքում, երբ դիմումին կցվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, պատվովճար նշանակող տարածքային բաժինը կամ Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները 3 աշխատանքային օրվա ընթացքում անձին գրավոր տեղեկացնում են, թե անհրաժեշտ ինչ լրացուցիչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն:

Տեղեկացվելուց հետո 3 ամսվա ընթացքում այդ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում դիմելու օր է համարվում պատվովճար նշանակելու համար դիմումն ընդունելու կամ փոստային բաժանմունքի դրոշմակնիքի վրա նշված օրը:

Պատվովճարը նշանակվում և վճարվում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Եթե պատվովճար ստացող անձը կենսաթոշակառու է, ապա նրա կենսաթոշակի գործին կարվում են սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերի լուսապատճենները և պատվովճար նշանակելու հաշվարկ-կարգադրությունը, իսկ եթե կենսաթոշակառու չէ, ապա կազմվում է պատվովճարի գործ:

(5-րդ կետը փոփ. 27.11.2008 N 803, փոփ. 29.06.2018 N 529-Ն, 20.11.19 N 978-Ն)

5.1. Մեկից ավելի պատվովճարի իրավունք ունեցող անձն ունի մեկ պատվովճար ստանալու իրավունք՝ իր ընտրությամբ:

(5.1-ին կետը լրաց. 20.11.19 N 978-Ն)

6. Յուրաքանչյուր ամսվա պատվովճարը վճարվում է հաջորդ ամսվա ընթացքում:

Պատվովճարի և պատվովճար վճարելու հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են Արցախի  Հանրապետության պետական բյուջեում այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին:

Պատվովճար ստացող անձն իրավունք ունի պատվովճարն ստանալու վճարման ծառայություն մատուցող կազմակերպություններից:

(6-րդ կետը փոփ. 29.06.2018 N 529-Ն)

7. Պատվովճարը կարող է վճարվել լիազորագրով լիազորված անձին` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

8. Ազատազրկման ձևով պատիժը կրող անձանց պատվովճարը նշանակվում և վճարվում է ազատազրկման վայրի տարածքային բաժինների միջոցով:

(8-րդ կետը փոփ. 27.11.2008 N 803)

9. Բնակության վայրը փոխելու դեպքում, բացառությամբ օտարերկրյա պետություններում բնակվող պատվավոր կոչումների արժանացած անձանց, պատվովճար ստացող անձի բնակության նոր վայրի` պատվովճար նշանակող տարածքային բաժինը պատվովճարը վճարում է նախկին բնակության վայրից պատվովճար ստացող անձի անձնական գործը ստանալուց հետո: Պատվովճար վճարելը վերսկսվում է պատվովճար ստացող անձի նախկին բնակության վայրում պատվովճարի վճարումը դադարեցվելու օրվանից:

Պատվովճար ստացող անձի անձնական գործը տեղափոխվում է բնակության նոր վայրի` պատվովճար նշանակող տարածքային բաժնի պահանջագրով:

Պատվովճար ստացող անձի անձնական գործն ուղարկող տարածքային բաժինը գործի հետ միասին ուղարկում է նաև պատվովճարի վերջին վճարման մասին տեղեկանք:

(9-րդ կետը փոփ. 27.11.2008 N 803, 20.11.19 N 978-Ն)

10. Պատվովճար ստացող անձին հասանելիք և նրա մահվան պատճառով չստացված պատվովճարի գումարը վճարվում է մահացողի ընտանիքի անդամին` դիմումը և մահվան վկայականը պատվովճար ստացող անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, պատվովճար նշանակող և վճարող տարածքային բաժին ներկայացնելու դեպքում:

Սահմանված ժամկետում չստացված պատվովճարի գումարը ենթակա է ժառանգման:

(10-րդ կետը փոփ. 27.11.2008 N 803)

 

II. ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐ ՎՃԱՐԵԼԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԵՎ ՎԵՐՍԿՍԵԼԸ

 

11. Ամենամսյա պատվովճար վճարելը դադարեցվում է պատվովճար ստացող անձի մահվան, ինչպես նաև մահացած կամ անհայտ բացակայող ճանաչվելու, «վաստակավոր» պատվավոր կոչման արժանացած անձի պետական և համայնքային պաշտոն զբաղեցնելու կամ վճարովի այլ աշխատանք կատարելու դեպքում` այդ հանգամանքի առաջացման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

(11-րդ կետը լրաց. 20.11.19 N 978-Ն)

12. Դադարեցված պատվովճարի վճարումը վերսկսվում է պատվովճար ստացող անձին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը դատարանի կողմից վերացվելուց, պետական և համայնքային պաշտոնից կամ վճարովի այլ աշխատանքից ազատվելուց հետո` տարածքային բաժին կամ Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ պատվովճար ստացող անձի գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

(12-րդ կետը փոփ. 27.11.2008 N 803, փոփ. 29.06.2018 N 529-Ն, լրաց. 20.11.19 N 978-Ն)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 20.11.19 N 978-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան