Համարը 
N 274
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.07.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.07.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.07.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման 1-ին կետով հաստատված բնակարան տրամադրելու կարգի գործողությունը տարածվում է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահից առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ համարվող անձանց վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"30" հուլիսի 2004թ.

N 274

ք.Ստեփանակերտ

 

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան (բնակելի տուն) տրամադրելու կարգը հաստատելու մասին

(վերնագիրը փոփ. 11.03.19 N 142-Ն)

 

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան (բնակելի տուն) տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 11.03.19 N 142-Ն)

2. Սահմանել, որ՝

ա) առանց ծնողական խնամքի մնացած երեխային բնակարան (բնակելի տուն) տրամադրվում է պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներին համապատասխան՝ «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բնակարան (բնակելի տուն) գնելու միջոցով: Գնումների պատվիրատուն Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերն են (Ստեփանակերտի քաղաքապետարանը),

բ) պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներին համապատասխանում է առնվազն երկու սենյականոց բնակարանը (բնակելի տունը), որի բնակելի մակերեսը որոշվում է Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 7-ի N 1004-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով նախատեսված կարգով,

գ) առանց ծնողական խնամքի մնացած երեխային բնակարանը (բնակելի տունը) տրամադրվում է անհատույց օգտագործման իրավունքով՝ տասը տարի ժամկետով: Նշված ժամկետը լրանալուց հետո բնակարանը (բնակելի տունը) սեփականության իրավունքով փոխանցվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխային, իսկ վերջինս ամուսնացած լինելու դեպքում՝ ընտանիքին՝ համատեղ սեփականության իրավունքով,

դ) սույն կետի «ա» ենթակետով նախատեսված կարգով գնված բնակարանը (բնակելի տունը) հանձնվում է Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) տնօրինությանը և կարող է բաշխվել և վերաբաշխվել բացառապես սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգով,

ե) սույն որոշման 1-ին կետով հաստատված բնակարան տրամադրելու կարգի գործողությունը տարածվում է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահից առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ համարվող անձանց վրա:

(2-րդ կետը խմբ. 11.03.19 N 142-Ն)

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«30» հուլիսի  2004թ.

թիվ 274 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ բնակարան (բնակելի տուն) ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ 

(վերնագիրը փոփ. 11.03.19 N 142-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Արցախի Հանրապետությունում բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող՝ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց (այսուհետ՝ բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող անձինք) հաշվառման, բնակարան (բնակելի տուն) տրամադրելու հերթականությունը որոշելու, ինչպես նաև նրանց բնակարան (բնակելի տուն) տրամադրելու կարգը:

(1-ին կետը փոփ. 11.03.19 N 142-Ն)

 

II. ԲՆԱԿԱՐԱՆԻ (բնակելի տԱն) ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 11.03.19 N 142-Ն)

 

2. Բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող անձը հաշվառվում է առաջին անգամ՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի բացահայտման կամ նրա ծննդի գրանցման կամ նրա վերջին բնակության վայրի (եթե նրա ծննդյան վայրը գտնվում է Արցախի Հանրապետության տարածքից դուրս) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

(2-րդ կետը փոփ. 11.03.19 N 142-Ն)

3. Բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող են համարվում այն անձինք, ովքեր չունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող բնակարան (բնակելի տուն) և վերջին 5 տարվա ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանը (բնակելի տուն), գտնվում կամ բնակվում են բուժական, դաստիարակչական, խնամակալական կազմակերպություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, կամ զորացրվել են ժամկետային զինվորական ծառայությունից, կամ վերադարձել են ազատազրկման վայրերից:

(3-րդ կետը փոփ. 11.03.19 N 142-Ն)

4. Բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող անձինք հաշվառման վերցնելու մասին դիմումը ներկայացնում են սույն կարգի 2-րդ կետում նշված տեղական ինքնակառավարման մարմին:

Դիմումին կցվում է որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառված լինելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից տրված տեղեկանքը վերջին 5 տարվա ընթացքում բնակարան (բնակելի տուն) օտարած չլինելու մասին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության կողմից տրված տեղեկանքը և փաստացի բնակության վայրի մասին տեղեկանքը:

Դիմումները գրանցվում են բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող անձանց դիմումների հաշվառման ընդհանուր մատյանում (N 1 ձև):

(4-րդ կետը փոփ.11.03.19 N 142-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 11.03.19 N 142-Ն)

6. Բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող անձանց բնակարանային պայմանները մանրակրկիտ ուսումնասիրում է տեղական ինքնակառավարման մարմնի առնվազն 3 անձից բաղկացած հանձնաժողովը, որի կազմում կարող են ընդգրկվել նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, և կազմում է համապատասխան ակտ (N 2 ձև):

(6-րդ կետը փոփ. 11.03.19 N 142-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 11.03.19 N 142-Ն)

8. Հաշվառման վերցնելու մասին դիմումները նրանց բնակարանային պայմանների ուսումնասիրության ակտի և մյուս անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին մեկամսյա ժամկետում քննության են առնվում (անհրաժեշտության դեպքում՝ դիմողների ներկայությամբ) համայնքի ավագանու նիստում:

Բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող անձինք հաշվառման են վերցվում համայնքի ավագանու (որի նիստին կարող են մասնակցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ) որոշմամբ: Դիմողները մեկշաբաթյա ժամկետում գրավոր տեղեկացվում են ընդունված որոշման մասին: Հաշվառման վերցնելու մասին դիմումը մերժելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

(8-րդ կետը փոփ. 11.03.19 N 142-Ն)

9. Հաշվառման վերցված՝ բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող անձանց գրանցում են տեղական ինքնակառավարման մարմնի՝ բնակարանի (բնակելի տուն) կարիք ունեցող անձանց հաշվառման մատյանում (N 3 ձև), որը պետք է լինի համարակալված, թելակարված և տեղական ինքնակառավարման մարմնի կնիքով կնքված:

(9-րդ կետը փոփ. 11.03.19 N 142-Ն)

10. Հաշվառման վերցված՝ բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող յուրաքանչյուր անձի համար ստեղծվում է հաշվառման գործ, որում պահվում են փաստաթղթերը: Գործում գտնվող փաստաթղթերի ցանկն ստորագրում են հաշվառման վերցված՝ բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող անձինք:

Հաշվառման գործերի համարները պետք է համընկնեն հաշվառման մատյանում գրանցված անձանց ազգանունների դիմաց նշված համարներին:

Բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող անձանց բնակարան (բնակելի տուն) հատկացվելուց հետո հաշվառման գործերը պահվում են օրենքով սահմանված կարգով և ժամկետով:

(10-րդ կետը փոփ. 11.03.19 N 142-Ն)

11. Բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող անձինք հաշվառումից հանվում են՝

ա) բնակարանով ապահովվելու,

բ) Արցախի Հանրապետության սահմաններից դուրս, այլ պետություն մշտական բնակության փոխադրվելու,

գ) բնակարանի (բնակելի տան) կարիք ունենալու մասին կեղծ տեղեկություններ ներկայացնելու,

դ) երկրորդ անգամ հատկացված բնակարանից (բնակելի տնից) հրաժարվելու դեպքերում:

Հաշվառումից հանելու հարց առաջանալու դեպքում՝ բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող անձը հրավիրվում է մասնակցելու համայնքի ավագանու նիստին, որտեղ որոշվում է նրան հաշվառումից հանելու հարցը: Բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող անձի՝ անհարգելի պատճառով նիստին չներկայանալը չի կարող խոչընդոտել հարցի լուծմանը: Բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող անձին ընդունված որոշման մասին տեղեկացվում է գրավոր:

(11-րդ կետը փոփ. 11.03.19 N 142-Ն)

12. Տեղական ինքնակառավարման մարմիններում կազմվում են հաշվառման վերցված՝ բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող անձանց հերթացուցակները, որոնցից առանձնացվում են երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում բնակվող՝ բնակարան (բնակելի տուն) չունեցող անձանց արտահերթ հերթացուցակները:

Սույն կետում նշված հերթացուցակները կազմվում են երեք օրինակից (Ստեփանակերտի քաղաքապետարանում 2 օրինակից) և հաստատվում համայնքի ղեկավարի կողմից: Հերթացուցակների մեկ օրինակն ուղարկվում է Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմեր, մեկ օրինակը՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն (այսուհետ՝ նախարարություն), իսկ մյուսը պահվում է տեղական ինքնակառավարման մարմնում:

(12-րդ կետը խմբ. 11.03.19 N 142-Ն)

13. Նախարարությունը տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված հերթացուցակների հիման վրա կազմում է հանրապետական հերթացուցակ:

(13-րդ կետը փոփ. 11.03.19 N 142-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 11.03.19 N 142-Ն)

15. (կետն ուժը կորցրել է 11.03.19 N 142-Ն)

16. Բնակարանային ֆոնդի բաշխման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ստեփանակերտ քաղաքում՝ Ստեփանակերտի քաղաքապետը, Արցախի Հանրապետության շրջաններում՝ շրջանային վարչակազմերի ղեկավարները:

(16-րդ կետը փոփ. 11.03.19 N 142-Ն)

17. Բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող անձին բնակարանը (բնակելի տունը) տրամադրվում է Արցախի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա: Արցախի Հանրապետության շրջանի վարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը), հիմք ընդունելով Արցախի Հանրապետության կառավարության որոշումը, բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող անձի հետ կնքում է բնակարանի (բնակելի տան) անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր):

(17-րդ կետը խմբ. 11.03.19 N 142-Ն)

18. Բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող անձը պարտավոր է պայմանագրի կնքումից հետո 30 օրվա ընթացքում զբաղեցնել իրեն տրամադրված բնակարանը (բնակելի տունը): Արցախի Հանրապետության շրջանի վարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը), պայմանագրի հիման վրա, վեցամսյա պարբերականությամբ ապահովում է բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող անձի կողմից բնակարանում (բնակելի տանը) բնակվելու վերաբերյալ փաստի ստուգման և համապատասխան ակտի կազմման աշխատանքները:

(18-րդ կետը խմբ. 11.03.19 N 142-Ն)

19. Պայմանագրի մեկ օրինակը հանձնվում է բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող անձին՝ նրա կողմից սույն կարգի 18-րդ կետի պահանջի կատարումից հետո:

(19-րդ կետը փոփ. 11.03.19 N 142-Ն)

20. Բնակարանի (բնակելի տան) կարիք ունեցող անձանց բնակարան (բնակելի տուն) տրամադրելու կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:

(20-րդ կետը փոփ. 11.03.19 N 142-Ն)

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան

 

Ձև N 1

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն  Մ Ա Տ Յ Ա Ն

ԲՆԱԿԱՐԱՆԻ (բնակելի տԱն) ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ

(վերնագիրը փոփ. 11.03.19 N 142-Ն)

                                                                 

____________________________________________________________________ 

(շրջանի (քաղաքի) անվանումը)

_____________________________________________________________________________

         (տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը)

 

NN ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Հասցեն

 

Երեխաների թիվը՝ հաշվառման պահին

(երեխա ունենալու դեպքում)

Դիմումի

ստացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

Դիմողի ստորագրությունը

1

      2

   3

         4

        5

      6

           

(Ձև N1-ը փոփ. 11.03.19 N 142-Ն)

 

Ձև N 2

Ա Կ Տ

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ

 

         _______________________________________________________________

                            (ազգանունը, անունը, հայրանունը)

     բնակվում է _____________________________________________________________

 

__________________________________________________________ հասցեում:

 

1. Հանձնաժողովը հետևյալ կազմով՝ _____________________________________

 

___________________________________________________________________

 

___________________________________________________________________

 

“___” ___________200 թ. ստուգել է բնակարանային պայմանները և պարզել, որ՝

 

ա) բնակվում է ______________________________________________________

 

___________________________________________________________________

 

բ) բնակարանը (բնակելի տունը) պատկանում է _______________________________

 

___________________________________________________________________

 

գ) բնակության վայրի համառոտ նկարագրությունը _________________________

 

___________________________________________________________________

 

դ) հաշվառված է _____________________________________________________

                            (որտեղ)

___________________________________________________________________

 

           ե) տվյալ բնակարանում (բնակելի տանը) բնակվում են՝

 

NN ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Ազգակցական կապը դիմողի հետ

Երբվանից է ապրում

տվյալ բնակարանում (բնակելի տանը)

Երբ և ինչի հիման

վրա է բնակվում տվյալ վայրում

1

2

3

4

5

         

   

2. Ստուգման ընթացքում դիմողի բնակարանային  պայմանների մասին հայտնաբերված լրացուցիչ տվյալներ 

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________:

 

3. Բնակարանային  պայմանները ստուգող հանձնաժողովի եզրակացությունը

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________:

                                                                                                                                                

Բնակարանային պայմանները ստուգող հանձնաժողովի անդամներ

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

Հանձնաժողովի անդամների ստորագրությունները

հաստատում եմ՝

 

Տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար

  _______________    _____________________

         (ստորագրությունը)         (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

                                          “____”    _______________ 200 թ.

 

(Ձև N 2-ը փոփ.11.03.19 N 142-Ն)

 

Ձև N 3

 

Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն   Մ Ա Տ Յ Ա Ն

ԲՆԱԿԱՐԱՆԻ (բնակելի տԱն) ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ

(վերնագիրը փոփ. 11.03.19 N 142-Ն)

___________________________________________________________________

       (շրջանի անվանումը)

 

“___” _____________ 200 թ. ___________________________________________

                                                 (տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը)

 

 

NN ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Դիմումի համարը

Գործի համարը

Փաստացի բնակության վայրը և բնակվելու տևողությունը

Երեխաների թիվը՝ հաշվառման պահին (երեխա ունենալու դեպքում)

Հաշվառման վերցնելու մասին որոշման համարը և տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

             

Համայնքի ղեկավար __________________      __________________________

                                      (ստորագրությունը)                   (անունը, ազգանունը)

 

“_____” __________________ 200 թ.

 

(Ձև N 3-ը փոփ.11.03.19 N 142-Ն)

 

Ձև N 4

(Ձև N 4-ն ուժը կորցրել է 11.03.19 N 142-Ն)