Համարը 
N 347
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.11.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.11.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.11.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“28” նոյեմբերի 2003թ.

N 347

ք.Ստեփանակերտ

 

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման կարգը հաստատելու մասին

 

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել

ա) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անձնական քարտի ձևը.

բ) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման մատյանի ձևը.

գ) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառման մատյանի ձևը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2003թ. նոյեմբերի 28-ի

թիվ 347 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման կարգը:

2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխա է համարվում 18 տարին չլրացած այն երեխան, որի ծնողները (կամ միակ ծնողը) մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափում են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են:

3. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք են համարվում 18-23 տարեկան այն անձինք, որոնց ծնողները (կամ միակ ծնողը) մինչև նրանց 18 տարին լրանալը մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափել են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են:

4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները հաշվառվում են մանկական խնամակալական կազմակերպություններում և որբ ու ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ ուսումնական հաստատություններում տեղավորելու, որդեգրման հանձնելու, անհատական վերականգնողական ծրագրեր կազմելու, նրանց նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն սահմանելու, ինչպես նաև «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված այլ երաշխիքներ տրամադրելու նպատակով:

(4-րդ կետը փոփ. 05.02.19 N 36-Ն)

5. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք հաշվառվում են նրանց համար անհատական վերականգնողական ծրագրեր կազմելու, ինչպես նաև «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված այլ երաշխիքներ տրամադրելու նպատակով:

(5-րդ կետը փոփ. 05.02.19 N 36-Ն)

6. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառում է նրանց փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը:

7. Խնամակալության և հոգաբարձության մարմինը սահմանված կարգով տեղեկություն ստանալով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց մասին, պարտավոր է անհապաղ ուսումնասիրել և ծնողների բացակայության փաստը հաստատելու դեպքում, նրանց տվյալները գրանցել հաշվառման մատյանում:

8. Խնամակալության և հոգաբարձության մարմինն առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման վերցնելուց հետո 5-օրյա ժամկետում նրանց համար լրացնում է անձնական քարտ 2 օրինակից, որի մեկ օրինակն ուղարկում է համապատասխան շրջանի վարչակազմ (Ստեփանակերտի քաղաքապետարան):

(8-րդ կետը փոփ. 05.02.19 N 36-Ն)

9. Շրջանի վարչակազմը (Ստեփանակերտի քաղաքապետարանը) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անձնական քարտերն ստանալուց հետո եռօրյա ժամկետում նրանց անձնական քարտերի պատճենները փոխանցում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն)՝ կենտրոնացված հաշվառման վերցնելու նպատակով:

(9-րդ կետը փոփ. 05.02.19 N 36-Ն)

10. Նախարարությունը շրջանի վարչակազմից (Ստեփանակերտի քաղաքապետարանից) ստացված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անձնական քարտերի պատճենների հիման վրա նրանց վերցնում է կենտրոնացված հաշվառման և ձևավորում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց տվյալների հանրապետական շտեմարան:

(10-րդ կետը փոփ. 05.02.19 N 36-Ն)

11. Նախարարությունը եռօրյա ժամկետում կենտրոնացված հաշվառման մասին տեղեկությունը փոխանցում է համապատասխան շրջանի վարչակազմ (Ստեփանակերտի քաղաքապետարան):

(11-րդ կետը փոփ. 05.02.19 N 36-Ն)

12. Խնամակալության և հոգաբարձության մարմինը հաշվառման վերցված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց իրավական վիճակի փոփոխման դեպքում 7-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է համապատասխան շրջանի վարչակազմին (Ստեփանակերտի քաղաքապետարանին), որն ստացված տեղեկությունը փոխանցում է նախարարությանը:

(12-րդ կետը փոփ. 05.02.19 N 36-Ն)

13. Նախարարությունը կենտրոնացված հաշվառման վերցված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց իրավական վիճակի փոփոխման մասին տեղեկության հիման վրա կենտրոնացված հաշվառման մատյանում կատարում է համապատասխան գրառում (առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հանում է հաշվառումից):

(13-րդ կետը փոփ. 05.02.19 N 36-Ն)

 

 

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ