Համարը 
N 620
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.09.23/30(102)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.09.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.09.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«16» սեպտեմբերի 2008թ.

N 620

ք.Ստեփանակերտ

 

ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 30-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 274 որոշման համաձայն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար գնված բնակարանների կահավորման նպատակով՝ «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռք են բերվում գույք, կենցաղային սարքավորումներ և այլ պիտույքներ (այսուհետ՝ գույք), որի պատվիրատուն հանդիսանում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):

(1-ին կետը փոփ. 20.12.2018 N 1042-Ն)

2. Գույքի կազմը և չափը որոշվում է նախարարության կողմից` յուրաքանչյուր բնակարանի համար առանձին` 3 000 000 (երեք միլիոն) դրամից ոչ ավելի գումարի չափով:

(2-րդ կետը փոփ. 27.09.2011 N 710-Ն, փոփ. 20.12.2018 N 1042-Ն)

3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2008 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ