Համարը 
N 194-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.04.23/09(143)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.04.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.04.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.04.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԻՆԳ ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԳՆԵԼՈՒ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«16» ապրիլի 2010թ.

N 194-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՀԻՆԳ ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԳՆԵԼՈՒ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 22.06.2017 N 444-Ն)

 

Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 20-ի «Պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին» թիվ 15-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի համար բնակարան կամ բնակելի տուն գնելու կամ բնակելի տուն կառուցելու կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 22.06.2017 N 444-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

«Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2010 թվականի ապրիլի 16-ի N 194-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԻՆԳ ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԳՆԵԼՈՒ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի համար (այսուհետ՝ ընտանիք) բնակարան կամ բնակելի տուն գնելու կամ բնակելի տուն կառուցելու հետ կապված հարաբերությունները:

2. Ընտանիքի համար բնակարան կամ բնակելի տուն գնվում կամ բնակելի տուն կառուցվում է, եթե երեխաների ծնողները կամ միակ ծնողը և 16 տարին լրացած երեխաները հանդիսանում են Արցախի Հանրապետության քաղաքացիներ և հաշվառված են Արցախի Հանրապետությունում:

(2-րդ կետը փոփ. 29.05.2018 N 414-Ն)

3. Բնակարանի կամ բնակելի տան գնումը կամ բնակելի տան կառուցումն իրականացվում է «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Բնակարան կամ բնակելի տուն գնելու կամ բնակելի տուն կառուցելու առաջնահերթությունը տրվում է այն ընտանիքին, որտեղ ծնողներից մեկը կամ նրա ծնողը զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամ է կամ զոհվել (մահացել) է Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս կամ երեխաների միակ ծնողը մահացել է կամ երեխաները մնացել են առանց ծնողական խնամքի:

(4-րդ կետը փոփ. 29.05.2018 N 414-Ն)

5. Բնակարան կամ բնակելի տուն գնվում կամ բնակելի տուն կառուցվում է ծնողների կամ միակ ծնողի հաշվառման վայրում:

Ծնողները տարբեր բնակավայրերում հաշվառված լինելու դեպքում բնակարանը կամ բնակելի տունը գնվում կամ բնակելի տունը կառուցվում է ծնողների ներկայացրած դիմումում նշված բնակավայրում՝ բացառությամբ սույն կետի 3-րդ պարբերությունում նշված դեպքի:

Ծնողներից մեկը Ստեփանակերտ քաղաքում հաշվառված լինելու դեպքում ընտանիքի համար Ստեփանակերտ քաղաքում բնակարան կամ բնակելի տուն գնվում կամ բնակելի տուն կառուցվում է ընտանիքում հինգերորդ երեխայի ծնվելու օրվա դրությամբ ծնողի՝ վերջին տասը տարիների ընթացքում Ստեփանակերտ քաղաքում հաշվառված լինելու դեպքում:

Սույն կետի 3-րդ պարբերությամբ նախատեսված դրույթը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ ծնողները կամ միակ ծնողը հաշվառված են Ստեփանակերտ քաղաքում:

6. Բնակարան կամ բնակելի տուն գնելու կամ բնակելի տուն կառուցելու համար երեխաների ծնողները կամ միակ ծնողը սույն կարգի 5-րդ կետում նշված հաշվառման վայրի՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն (այսուհետ՝ գործակալություն) են ներկայացնում դիմում՝ համաձայն N 1 ձևի՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.

1) անձնագր(եր)ի պատճեն(ներ)ը.

2) բնակության վայրի և ընտանիքի կազմի մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը.

3) երեխաների ծննդյան վկայականների և անձնագրերի պատճենները.

4) իրենց և երեխաների հանրային ծառայությունների համարանիշների կամ վավեր սոցիալական ապահովության քարտերի պատճենները, իսկ հանրային ծառայությունների համարանիշներ չունենալու դեպքում՝ Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրված՝ հանրային ծառայությունների համարանիշներ չստանալու մասին տեղեկանքների պատճենները.

5) ամուսնության և (կամ) հայրության ճանաչման վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը կամ երեխայի ծննդյան վկայականում հոր վերաբերյալ տեղեկությունների գրանցման մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված տեղեկանքի պատճենը.

6) ծնողի կամ նրա ծնողի հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի կամ զոհվելու (մահանալու) մասին պետական լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքի պատճեն(ներ)ը կամ միակ ծնողի մահվան վկայականի պատճենը.

7) անհրաժեշտության դեպքում սույն կարգով սահմանված դրույթներին համապատասխան այլ փաստաթղթեր:

Բնակարան կամ բնակելի տուն գնվում կամ բնակելի տուն կառուցվում է, եթե գործակալություն դիմում ներկայացնելու պահին ընտանիքում առկա են հինգ և ավելի անչափահաս երեխաներ:

(6-րդ կետը փոփ., խմբ. 29.05.2018 N 414-Ն)

7. Գործակալությունում յուրաքանչյուր ընտանիքի համար կազմվում է անձնական գործ, որտեղ պահվում են սույն կարգով պահանջվող փաստաթղթերը:

(7-րդ կետը փոփ. 29.05.2018 N 414-Ն)

8. Մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա տասը գործակալությունները նախարարություն են ներկայացնում նախորդ եռամսյակում բնակարան կամ բնակելի տուն գնելու կամ բնակելի տուն կառուցելու համար դիմած քաղաքացիների վերաբերյալ հայտեր՝ համաձայն N 2 ձևի:

(8-րդ կետը փոփ. 29.05.2018 N 414-Ն)

9. Բնակարան կամ բնակելի տուն գնվում կամ բնակելի տուն կառուցվում է սույն կարգի 8-րդ կետում նշված հայտերը նախարարության կողմից ամփոփվելուց հետո՝ Արցախի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:

(9-րդ կետը խմբ. 29.05.2018 N 414-Ն)

10. Բնակարանը կամ բնակելի տունը գնվում կամ բնակելի տունը կառուցվում է ընտանիքի համար բնակարան կամ բնակելի տուն գնելու կամ բնակելի տուն կառուցելու մասին Արցախի Հանրապետության կառավարության որոշման ընդունման պահից երեք տարվա ընթացքում, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 22-ի N 444-Ն որոշման 3-րդ կետով նախատեսված՝ հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի համար, հինգ տարվա ընթացքում:

(10-րդ կետը փոփ. 29.05.2018 N 414-Ն)

11. Բնակելի տունը կառուցվում է պետական սեփականություն հանդիսացող հողամասում:

Բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի առանձնացումը և սահմանների հաստատումը կատարվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Տվյալ համայնքի տարածքում պետական սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման հողերի բացակայության դեպքում պետությունը համապատասխան համայնքից ձեռք է բերում առանձնացված հողամաս:

Բնակելի տների հողամասերի չափերը սահմանվում են 1 200 քառակուսի մետր քաղաքային, 2 000 քառակուսի մետր՝ գյուղական բնակավայրերում:

(11-րդ կետը փոփ. 29.05.2018 N 414-Ն)

12. Բնակելի տան կառուցման համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերի ձեռքբերման, ինչպես նաև բնակելի տան կառուցման և գնման հետ կապված այլ գործառույթներ իրականացնում է կապիտալ շինարարության ծրագրերի իրականացման բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը:

(12-րդ կետը փոփ. 29.05.2018 N 414-Ն)

13. Գնված բնակարանին կամ բնակելի տանը կամ կառուցված բնակելի տանը վերաբերող փաստաթղթերի փաթեթը կապիտալ շինարարության ծրագրերի իրականացման բնագավառում Արցախի  Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը փոխանցում է պետական գույքի կառավարման ոլորտում Արցախի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին, որն ապահովում է իրավունքների պետական գրանցումը և օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր սեփականության իրավունքով բնակարանի կամ բնակելի տան և հողամասի՝ նվիրատվության պայմանագրով տրամադրումը ընտանիքին:

(13-րդ կետը փոփ. 29.05.2018 N 414-Ն)

(Հավելվածը խմբ.  22.06.2017 N 444-Ն, փոփ., խմբ. 29.05.2018 N 414-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Ձև N 1

____________________________________________________

(Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և

վերաբնակեցման նախարարության աշխատակազմի սոցիալական

ծառայության տարածքային գործակալության անվանումը)

 

 

Քաղաքացի

 

 

 (անունը, ազգանունը, հայրանունը)

Հաշվառման վայրը

 

Անձնագրի սերիան և համարը

 

Տրվել է          ում կողմից

 

Վավեր սոցիալական ապահովության քարտի համարը

 

Հանրային ծառայությունների համարանիշը

 

Հեռախոսի համարը

 

 

 

Քաղաքացի

 

 

(անունը, ազգանունը, հայրանունը)

Հաշվառման վայրը

 

Անձնագրի սերիան և համարը

 

Տրվել է          ում կողմից

 

Վավեր սոցիալական ապահովության քարտի համարը

 

Հանրային ծառայությունների համարանիշը

 

Հեռախոսի համարը

 

 

Ընտանիքի փաստացի բնակության վայրը

 

Անչափահաս երեխաների թիվը

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում ենք մեր ընտանիքի համար  __________________________________-ում
 

 (բնակավայրի անվանումը)                    

գնել բնակարան, կամ բնակելի տուն, կամ կառուցել բնակելի տուն:

 (անհրաժեշտն ընդգծել) 

 

Հ/Հ

Ներկայացված փաստաթղթերը

Քանակը

1.

Ծնողների կամ միակ ծնողի անձնագր(եր)ի պատճեն(ներ)ը

 

2.

Ամուսնության վկայականի պատճենը

 

3.

Հայրության ճանաչման վկայականի պատճենը

 

4.

Երեխաների ծննդյան վկայականների պատճենները

 

5.

Երեխաների անձնագրերի պատճենները

 

6.

Վավեր սոցիալական ապահովության քարտերի պատճենները

 

7.

Հանրային ծառայությունների համարանիշների պատճենները

 

8.

Հանրային ծառայությունների համարանիշներ չստանալու մասին տեղեկանքների պատճենները

 

9.

Բնակության վայրի և ընտանիքի կազմի մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը

 

10.

Ծնողի կամ նրա ծնողի հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի պատճենը

 

11.

Ծնողի կամ նրա ծնողի զոհվելու (մահանալու) մասին պետական լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքի պատճենը

 

12.

Միակ ծնողի մահվան վկայականի պատճենը

 

13.

Այլ փաստաթղթեր

 

 

Քաղաքացի  __________________________________  _____________________________ 
 

   (անունը, ազգանունը)             

 (ստորագրությունը)

Քաղաքացի  __________________________________  _____________________________
                             (անունը, ազգանունը)                        (ստորագրությունը)
Դիմումը և փաստաթղթերը  
ընդունեց _______________________________ _____________________________ 
            (մասնագետի անունը, ազգանունը)                            (ստորագրությունը)

Դիմումը ներկայացնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _____________________

Դիմումի գրանցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը ________________________

(Ձև N1-ը խմբ. 22.06.2017 N 444-Ն, փոփ. 29.05.2018 N 414-Ն)

 

 

 

Ձև N 2

 

 

ՀԱՅՏ

Բնակարան, կամ բնակելի տուն գնելու, կամ բնակելի տուն կառուցելու համար դիմած քաղաքացիների վերաբերյալ

 

________________________________________________________________________________________

   (Հայտ ներկայացնող Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և

վերաբնակեցման նախարարության աշխատակազմի սոցիալական ծառայության

տարածքային գործակալության անվանումը) 

 

Ընտանիքների թիվը __________________________________________

                                                                (թվերով և տառերով)

 

Հ/Հ

Դիմումատու(ներ)ի

Ծնողի կամ նրա

ծնողի կարգավիճակը

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ

Անչա-

փահաս երեխա-

ների թիվը

Դիմումը ներկայա-

ցնելու ամսա-

թիվը, ամիսը, տարե-

թիվը

Նշումներ բնակարանի

կամ բնակելի տան

Քաղաքա-

ցիների անուն(ներ)ը և ազգանուն(ներ)ը

Անձնա-

գր(եր)ի սերիան(երն) ու համար(ներ)ը

Վավեր սոցիա-

լական ապահո-

վության քարտ(եր)ի համար(ներ)ը կամ հանրային ծառայութ- յունների համարա- նիշ(ներ)ը

 

Հաշվառ-

ման վայրը

Փաս-

տացի բնակու-

թյան վայրը

Զինվո-

րական հաշման-

դամություն ունեցող

1-ին խմբի հաշման-

դամ

Զոհված զինծա-

ռայող

Մահա-

ցած միակ ծնող

գնման կամ կառուց-

ման մասին

վայրի մասին

1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիմումները ներկայացվել են 20 ____ թվականի ____ եռամսյակի ընթացքում

 

Հայտ ներկայացնող Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետի

______________________________________   __________________________

                    (անունը, ազգանունը)                                        (ստորագրությունը)

                          ____ ________________ 20  թվականի

Կ.Տ.

(Ձև N 2-ը խմբ. 22.06.2017 N 444-Ն, փոփ. 29.05.2018 N 414-Ն)