Համարը 
N 188
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.04.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.04.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.04.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՂՀ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԼՂՀ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''27'' ապրիլի 2004թ.

N 188

ք.Ստեփանակերտ

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 1998թ. հուլիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում պետական կառավարման մասին» ՆՀ-42 հրամանագրի 6-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. (կետն ուժը կորցրել է 03.05.2018 N 326-Ն)

3. Հաստատել՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի կանոնադրությունը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն թիվ 2 հավելվածի.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը՝ համաձայն թիվ 3 հավելվածի:

 

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ  

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«27» ապրիլի 2004թ.

թիվ 188 որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարն իրականացնում է շրջանում պետական կառավարում, իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը շրջվարչակազմի միջոցով:

2. Շրջվարչակազմն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

3. Շրջվարչակազմը կազմված է վարչակազմի ղեկավարից և վարչակազմի աշխատակազմից: Շրջվարչակազմի աշխատակազմի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և շրջանային ենթակայության այլ կազմակերպություններ:

 

II. Շրջանի վարչակազմի աշխատակազմը

 

4. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

5. Շրջանի վարչակազմի աշխատակազմի նպատակն ու խնդիրը շրջանի վարչակազմի ղեկավարի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումն է, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին շրջանի վարչակազմի ղեկավարի մասնակցությունը:

6. Շրջանի վարչակազմի աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

7. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

8. Շրջանի վարչակազմի աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

9. Շրջանի վարչակազմի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

10. Շրջանի վարչակազմի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունություն և իր կնքած գործարքների միջոցով ձեռք է բերում ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից օտարում է ապրանքներ, կատարում աշխատանքներ և մատուցում ծառայություններ, որոնց դիմաց ստացված հատուցումը հաշվեգրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գանձապետական միասնական հաշվի համապատասխան ենթահաշիվներին: Շրջանի վարչակազմի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

11. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Շրջանի վարչակազմի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև շրջանի վարչակազմի ղեկավարի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

12. Շրջանի վարչակազմի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

13. Շրջանի վարչակազմի աշխատակազմի անվանումն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմ:

14. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ք. Ասկերան, Ն. Ստեփանյան -14:

 

III. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառավարումը

 

15. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառավարումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և շրջվարչակազմի ղեկավարը՝ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:

16. Շրջանի վարչակազմի ղեկավարն ունի տեղակալ, որը՝

ա) համակարգում է շրջանի վարչակազմի աշխատանքները՝ շրջանի վարչակազմի ղեկավարին վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառում.

բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է շրջանի վարչակազմի ղեկավարին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.

գ) շրջանի վարչակազմի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի՝ շրջանի վարչակազմի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման վերահսկողություն.

դ) շրջանի վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է շրջանի վարչակազմի ղեկավարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում շրջանի վարչակազմի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը.

ը) պարբերաբար շրջանի վարչակազմի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում շրջանի վարչակազմի ղեկավարի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում շրջանի վարչակազմի ղեկավարին.

ժ) շրջանի վարչակազմի ղեկավարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.

ժա) շրջանի վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

17. Շրջանի վարչակազմի ղեկավարը կարող է ունենալ խորհրդական, օգնական և մամուլի քարտուղար, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է շրջանի վարչակազմի ղեկավարը: Շրջանի վարչակազմի ղեկավարի խորհրդականին, օգնականին և մամուլի քարտուղարին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է շրջանի վարչակազմի ղեկավարը:

18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝

ա) վերակազմակերպում և դադարեցնում է շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է շրջանի վարչակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է շրջանի վարչակազմի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը վերապահված այլ լիազորություններ:

19. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

20. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառած գույքային վնասի համար: Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

21. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, շրջանի վարչակազմի ղեկավարի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները:

22. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան ժամանակավոր փոխարինում է նրա տեղակալը կամ այլ պաշտոնատար անձ՝ շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ:

23. Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը՝

ա) իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում է նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է շրջանի վարչակազմի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

զ) շրջանի վարչակազմի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում շրջանի վարչակազմի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է շրջանի վարչակազմի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվությունները կազմելը և ներկայացնելը, ինչպես նաև շրջանի վարչակազմի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

է) շրջանի վարչակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ը) կազմակերպում է շրջանի վարչակազմի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

թ) կազմակերպում է շրջանի վարչակազմում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժ) վերահսկում է շրջանի վարչակազմի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժա) շրջանի վարչակազմի ղեկավարի ստորագրությանն է ներկայացնում շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումների կամ կարգադրությունների նախագծերը.

ժբ) ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժգ) կազմակերպում է շրջանի վարչակազմում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

24. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գլխավոր հաշվապահը (գլխավոր ֆինանսիստը) ղեկավարում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

25. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գլխավոր հաշվապահը (գլխավոր ֆինանսիստը) պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, շրջանի վարչակազմի աշխատակազմի ֆինանսական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

IV. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը

 

26. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից շրջանի վարչակազմի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ շրջանի վարչակազմի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասությունը:

27. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու շրջանի վարչակազմի աշխատակազմի գույքը:

28. Շրջանի վարչակազմի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:

 

V. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը

 

29. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները և առանձնացված ստորաբաժանումները:

30. Շրջանի վարչակազմի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են շրջանի վարչակազմի ղեկավարի կողմից:

 

VI. Հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունները

 

31. Շրջանի վարչակազմի աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

32. Շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

VII. Շրջանի վարչակազմի աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումը

 

33. Շրջանի վարչակազմի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«27» ապրիլի 2004թ.

թիվ 188 որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Բաժիններ

 

-

Կրթության և սպորտի բաժին

-

Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին

-

Գյուղատնտեսության բաժին

-

Ֆինանսատնտեսագիտական բաժին

-

Քաղաքաշինության, ճարտարապետության և վերաբնակեցման բաժին

-

Ընդհանուր բաժին

 

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

-

(2-րդ բաժինն ուժը կորցրել է 03.05.2018 N 326-Ն)

(Հավելված 2-ը խմբ. 25.12.2007 N 685, փոփ. 24.02.2009 N 116-Ն, փոփ. 02.11.2015 N 716-Ն, փոփ. 03.05.2018 N 326-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

«27» ապրիլի 2004թ.

թիվ 188 որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը

 

NN ը/կ

Գույքի անվանումը

Քանակը

Հաշվեկշռային

արժեքը(դրամ)

1

2

3

4

1.

Վարչակազմի վարչական թիվ 1 շենք

1

36365100

2.

Վարչակազմի վարչական թիվ 2 շենք իր օժ. շինութ.

1

47929858

3.

ԼՂՀ ԱԱՊՎ շենքը իր շինություններով

1

3517155

4.

Գ. Գաբրիելյանի անվան կենտր. գրադարանի շենք

1

1071150

5.

Ավտոտնակ երկտեղանոց

1

100553

6.

Տեղական նշանակության ճանապարհներ

149

169400000

7.

Բնակարաններ

4

7479600

8.

Բնակարաններ վերաբնակիչների համար

63

232689100

9.

Նոր կառուցված ջրհոր (արտեզյան) Ուղտասար և Արմենակավան բնակավայրում

2

13100000

10.

Ինքնահոս ջրատար Ուղտասար բնակավայրում

        

25700000

11.

ԳԱԶ -31-0200

1

5528000

12.

ՎԱԶ - 2121

1

3700000

13.

ՎԱԶ -2121

1

3553000

14.

ՎԱԶ-2121

1

3963610

15.

Օդափոխիչ

1

83500

16.

Հեռուստացույց «Շիվակի»

1

150000

17.

Հեռուստացույց «Ջիվիսի»

1

125000

18.

Գրամեքենա «Յատրան»

1

5550

19.

Գրամեքենա «Ուկրաինա»

3

25201

20.

Գրամեքենա «Դարո»

1

1042

21.

Գրամեքենա «Մոսկվա»

1

11000

22.

Սելեկտր –RX-T-7030

1

562560

23.

Պատճենահանման մեք. COPIEZ –CFNON PC-780

1

654715

24.

Համակարգիչ Cote 300

1

415232

25.

Համակարգիչ Monit 0214

1

89010

26.

Համակարգիչ UPS APC

1

64533

27.

Տպիչ - HPD 690 C

1

127260

28.

Տպիչ EPSON C-42

1

40600

29.

Տպիչ Pnnte - HP 1300

1

229100

30.

Գրասեղանի կոմպլեկտ

1

480000

31.

Գրասեղանի կոմպլեկտ

1

95000

32.

Գրասեղան մեկ փեղկ.

7

329000

33.

Գրասեղան երկ. փեղկ.

4

213600

34.

Խորհրդակցություն. սեղան

1

156000

35.

Գրասեղան նախագահական

1

124180

36.

Սեղան մեկ փեղկ.

2

74400

37.

Սեղանիկ

1

85000

38.

Գրասեղան

6

150000

39.

Սեղան

1

34000

40.

Գրասեղան

1

33000

41.

Բազկաթոռ մեծ

1

140000

42.

Բազկաթոռ փոքր

2

260000

43.

Բազկաթոռ

1

25000

44.

Գրապահարան

1

53616

45.

Գրապահարան

9

422208

46.

Կահույք

1

205000

47.

Ամբիոն

1

30147

48.

Կախարան

1

12000

49.

Ավտոմագնիտոֆոն «Պանասոնիկ»

1

123000

50.

Ավտոմագնիտոֆոն « Ռոտստար»

1

71500

51.

Բջջային հեռախոս

1

117443

52.

Բազկամարտիկի սեղան

1

38500

53.

Թենիսի սեղան

2

200000

54.

Թենիսի ցանց

1

5000

55.

Թենիսի ռակետ

2

4800

56.

Թենիսի ռակետ

4

8000

57.

Թենիսի ցանց

1

4170

58.

Վոլեյբոլի ցանց

1

12120

59.

Սպորտային գորգ

1

150000

60.

Մատրաս

4

100000

61.

Մատրաս

4

80000

62.

Սպորտային հագուստ

2

22000

63.

Նարդի

2

20000

64.

Թենիսի կոմպլեկտ

1

13000

65.

Սպորտային կոմպլեկտ

3

36000

66.

Վարագույր

20

30000

67.

Վարագույր

2.5

4300

68.

Վարագույր

2.5

4000

69.

Վարագույր

25

60000

70.

Մեքենայի բարձրախոս

1

47834

71.

Ժամացույց

1

2200

72.

Ժամացույց

1

7800

73.

Աղբաման

12

10800

74.

Աղբաման

2

4000

75.

Աղբաման

4

28000

76.

Աթոռ փափուկ

14

196000

77.

Աթոռ փափուկ

18

249390

78.

Աթոռ կիսափափուկ

46

427064

79.

Աթոռ կիսափափուկ

6

57900

80.

Աթոռ չոր

3

24000

81.

Աթոռ չոր

6

14417

82.

Աթոռ չոր

81

502038

83.

Աթոռ չոր

168

1119888

84.

Աթոռ չոր

6

2310

85.

Հեռախոս

3

30000

86.

Հեռախոս

3

16800

87.

Հեռախոս

13

54600

88.

Հեռախոս

1

9000

89.

Հեռախոս

1

27500

90.

Հեռախոս

4

30000

91.

Հեռախոս

1

15000

92.

Հաշվիչ

1

3500

93.

Հաշվիչ

4

48000

94.

Հաշվիչ

2

20000

95.

Հաշվիչ

1

600

96.

Գորգ

18

41400

97.

Պահարան

1

1410

98.

Պահարան

1

3000

99.

Պահարան

2

2304.5

100.

Պահարան

2

3080

101.

Պահարան

1

2015

102.

Պահարան

3

2310

103.

Բազկաթոռ

10

138000

104.

Ջահ1

1

12000

105.

Ջահ

1

11000

106.

Ջեռուցիչ

5

142500

107.

Ջեռուցիչ

1

50000

108.

Ջեռուցիչ

1

38380

109.

Ջեռուցիչ

5

127500

110.

Ջեռուցիչ

2

48000

111.

Ջեռուցիչ

6

120000

112.

Էլեկտրասալիկ

1

16000

113.

Էլեկտրասալիկ

1

7500

114.

Էլեկտրասալիկ

1

13000

115.

Էլեկտրասալիկ

2

18000

116.

Էլեկտրասալիկ

2

764.2

117.

Էլեկտրաթեյնիկ

2

18000

118.

Էլեկտրական կոֆեաղաց

1

13500

119.

Թեյնիկ

1

4500

120.

Թեյնիկ

2

6000

121.

Գրասեղան

1

1268

122.

Գրասեղան

5

5775

123.

Հեռախոսի տակդիր

1

22000

124.

Կարնիզ

3

15900

125.

Կարնիզ

3

21000

126.

Կարնիզ

1

4600

127.

Կարնիզ

1

2500

128.

Կարնիզ

2

7400

129.

Օդափոխիչ

2

17000

130.

Քարտեզ

4

6488

131.

Քարտեզ

1

3000

132.

Անտենա

1

5600

133.

Սեղանի հավաքակազմ

2

7600

134.

Սեղանի հավաքակազմ

2

4000

135.

Օրացույցի պատվանդան

1

3000

136.

Դարակներ

4

116400

137.

Դարակներ

11.8

200000

138.

Դարակներ

1

24166

139.

Էլեկտրամիացման սարք

2

3200

140.

Թեյի սերվիզ

1

2500

141.

Թեյի սերվիզ

1

5000

142.

Ափսեներ փոքր

12

4200

143.

Ափսեներ մեծ

10

3800

144.

Ափսեներ մեծ

6

2700

145.

Ափսեներ փոքր

12

4800

146.

Սափոր բաժակներով

1

5000

147.

Բաժակների կոմպլեկտ

2

6400

148.

Մատուցարան

1

5000

149.

Խոհ. կոմպլեկտ

1

800

150.

Թերմոս

1

3500

151.

Թեյի սերվիս

1

5500

152.

Կոֆեյի սերվիս

1

4000

153.

Բաժակներ

2

6600

154.

Ցուցանակ

2

17000

155.

Ջրի բաք

3

7800

156.

Տրանսֆորմատոր

1

20000

157.

Կողպեք

4

6400

158.

Դույլ

8

9100

159.

Սրբիչ երեսի

1

2000

160.

Պտուտակիչ

1

250

161.

Ակցան

1

1200

162.

Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության գույք

      

720413

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը

   

565811078

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան