Համարը 
N 759-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.09.28/16(356)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
12.09.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.09.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.10.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՈՒ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 932-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2018թ.

N 759-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՈՒ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 932-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Արցախի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 10-րդ հոդվածի 1-ին մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Արցախի Հանրապետության ստանդարտացման լիազորված մարմին ճանաչել Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը:

2. Արցախի Հանրապետության ստանդարտացման ազգային մարմին ճանաչել «Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Ստանդարտացման պետական մարմին ճանաչելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 29-ի N 478 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 932-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ