Համարը 
ՀՕ-202
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
28.03.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.04.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.04.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի

մարտի 28-ին

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը սահմանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և կարգավորում է լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

Սույն օրենքը չի տարածվում պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և բնական ռեսուրսների օգտագործման համար տրվող թույլտվությունների (լիցենզիաների), ինչպես նաև քաղաքացիաիրավական հարաբերությունների ընթացքում կնքվող լիցենզային պայմանագրերի վրա:

 

Հոդված 2.

Լիցենզավորման մասին օրենսդրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենսդրական այլ ակտերով:

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

լիցենզիա՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն, ինչպես նաև այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ.

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ՝ գործունեության տեսակ, որի իրականացման համար օրենքով պահանջվում է լիցենզիա.

լիցենզավորում՝ գործընթաց՝ կապված լիցենզիաների տրման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման հետ.

լիցենզավորող մարմիններ՝ պետական մարմիններ, որոնք սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում են լիցենզավորում.

լիցենզավորված անձ՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկ, որն օրենքով սահմանված կարգով ստացել է լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու լիցենզիա.

հայտատու (դիմող)՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկ, որը դիմել է լիցենզավորող մարմին՝ լիցենզիայի ստացման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակ ստանալու համար.

պատշաճ ձևով տեղեկացում կամ փաստաթղթերի ուղարկում՝ տեղեկացումը կամ փաստաթղթերի ուղարկումը համարվում է պատշաճ ձևով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով (այսուհետ՝ պատշաճ ձևով).

կոպիտ խախտում՝ կոպիտ է համարվում այն խախտումը, որի հետևանքով՝

- այլ անձանց հասցվել է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով վնաս,

- անձի առողջությանը պատճառվել է թեթև կամ նվազ ծանր վնաս.

պարբերաբար խախտում՝ պարբերաբար է համարվում այն խախտումը, որի կատարման համար լիցենզավորված անձը մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ գրավոր նախազգուշացվել է, և որի չկատարումը կարող էր պատճառել թեթև կամ նվազ ծանր վնաս.

չարամտորեն խախտում՝ չարամտորեն է համարվում այն խախտումը, որը շարունակվել է կատարվել լիցենզավորող մարմնի գրավոր զգուշացումից հետո, և որի չկատարումը կարող էր ծանր վնաս հասցնել.

ծանր վնաս՝ ծանր վնաս է համարվում այն վնասը, որը՝

- նվազ ծանր վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը,

- ծանր վնաս է պատճառել անձի առողջությանը,

- առաջացրել է մարդու մահ,

- այլ անձանց հասցրել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող վնաս:

(3-րդ հոդվածը լրաց. 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

Հոդված 4.

Լիցենզավորման սկզբունքները

 

Լիցենզավորման սկզբունքներն են՝

1) անձանց իրավունքների, օրինական շահերի, բարքերի և առողջության պաշտպանությունը, պետության պաշտպանության և անվտանգության ապահովումը.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության բնագավառում միասնական քաղաքականության ապահովումը և մեկ միասնական լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկի սահմանումը.

3) լիցենզավորման միասնական կարգի և սկզբունքների սահմանումը.

4) լիցենզավորման հրապարակայնությունը.

5) լիցենզավորման գործընթացի օրինականության ապահովումը.

6) լիցենզավորման գործընթացի պարզեցումը և թափանցիկության ապահովումը.

7) լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորման ենթակա գործունեության պահանջների խախտման համար պատասխանատվության միասնական չափանիշների և տեսակների սահմանումը:

 

Հոդված 5.

Լիցենզավորման նպատակը

 

Գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզավորման նպատակներն են՝

1) սպառողների իրավունքների պաշտպանությունը.

2) զարգացող շուկայական հարաբերությունների կարգավորմանը նպաստելը.

3) ապրանքների և ծառայությունների որակի բարձրացումը.

4) անձանց կյանքին, առողջությանը, գույքին, պետության և հասարակության շահերին, բնության, մշակութային ժառանգության պահպանությանն առավել վտանգի սպառնալիքով հղի գործունեության տեսակներով զբաղվողների նկատմամբ հսկողության իրականացումը:

 

Հոդված 6.

Լիցենզիայի գործողությունը

 

1. Լիցենզիան տրվում է միայն սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության յուրաքանչյուր տեսակի համար:

2. Լիցենզիաների գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Հոդված 7.

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտները

 

1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերը:

Լիցենզիա ստացած ֆիզիկական անձն իրավունք ունի զբաղվել այդ բնագավառում ձեռնարկատիրական գործունեությամբ միայն որպես անհատ ձեռնարկատեր, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

2. Առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեության բոլոր տեսակներով, եթե դա արգելված չէ օրենքով կամ կազմակերպության կանոնադրությամբ:

3. Ոչ առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեության բոլոր տեսակներով, եթե դա արգելված չէ օրենքով, և եթե գործունեության նման տեսակով զբաղվելու իրավունքն ուղղակի նախատեսված է նրանց կանոնադրությամբ:

4. Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեության բոլոր տեսակներով, եթե դա արգելված չէ օրենքով:

5. Ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիա կարող են ստանալ նաև գործունակ ֆիզիկական անձինք, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

6. Լիցենզավորման ենթակա գործունեությամբ կարող են զբաղվել նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկները, եթե այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքն ուղղակի նախատեսված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կամ նրանց կանոնադրությամբ:

Պետական կամ համայնքի հիմնարկի լիցենզավորումն իրականացվում է իրավաբանական անձանց համար՝ սույն օրենքով նախատեսված կարգով:

6.1. Օտարերկրյա իրավաբանական անձինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են իրականացնել սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեություն օտարերկրյա պետությունների տված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

7. Լիցենզիա ստանալու համար դիմած առևտրային կազմակերպության կանոնադրությունում կամ պետական գրանցման վկայականում, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականում գործունեության համապատասխան տեսակների իրականացում նախատեսող գրառման բացակայությունը հիմք չի կարող հանդիսանալ լիցենզիայի հայտի մերժման համար:

Լիցենզիա ստացած առևտրային կազմակերպության կանոնադրությունում կամ պետական գրանցման վկայականում, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականում տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման իրավունքը նախատեսող գրառման բացակայությունը հիմք չի կարող հանդիսանալ այդ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը պատասխանատվության ենթարկելու համար:

8. Լիցենզիան չի կարող այլ անձանց օգտագործման տրվել, օտարվել կամ գրավադրվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

9. Լիցենզիայի գործողությունը չի տարածվում լիցենզավորված անձի հետ համատեղ, այդ թվում՝ համատեղ գործունեության պայմանագրով գործունեություն իրականացնող այլ անձանց, ինչպես նաև լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող իրավաբանական անձանց վրա:

10. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ՝ լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից:

(7-րդ հոդվածը փոփ. 31.10.2013 ՀՕ-45-Ն, լրաց. 26.11.2014 ՀՕ-51-Ն, լրաց. 26.10.2017 ՀՕ-34-Ն)

 

Հոդված 8.

Լիցենզավորող մարմինները

 

1. Լիցենզիաները տալիս են միայն սույն հոդվածով նախատեսված լիազորված պետական մարմինները:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարությունների և գերատեսչությունների կողմից (այսուհետ՝ լիցենզավորող մարմիններ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի կամ մարմինների կողմից լիցենզիաները տրվում են սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու համար:

(երկրորդ պարբերությունն ուժը կորցրել է 26.10.2017 ՀՕ-34-Ն)

Լիցենզավորող մարմինների կողմից լիցենզիաները ձևակերպվում են համապատասխանաբար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի որոշումներով, ինչպես նաև նախարարի կամ գերատեսչության ղեկավարի հրամանով (այսուհետ՝ որոշում):

Էներգետիկայի և էլեկտրոնային հաղորդակցության բնագավառներում լիցենզավորման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխանաբար «Էներգետիկայի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և դրանց համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով:

Սույն օրենքով սահմանված լիցենզավորման, այդ թվում՝ լիցենզիաների տրման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման, դադարեցման և այլ ընթացակարգերն ու պահանջները չեն տարածվում սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրվող լիցենզիաների վրա:

Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման բնագավառում լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները սույն օրենքով կարգավորվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում բնագավառը կարգավորող «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և դրա հիման վրա ընդունված համապատասխան կարգերին:

(7-րդ պարբերությունն ուժը կորցրել է 12.03.2008 ՀՕ-17)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի կամ մարմինների կողմից լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Աուդիտորական ծառայությունների իրականացման բնագավառում լիցենզավորման հետ կապված հարաբերությունները սույն օրենքով կարգավորվում են այնքանով, որքանով այն չի հակասում տվյալ բնագավառը կարգավորող օրենքներին:

3. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմիններն ստեղծում են հանձնաժողովներ (այսուհետ՝ լիցենզավորող հանձնաժողովներ), բացառությամբ այն դեպքերի, երբ սույն կետով նախատեսված գործողությունները կատարվում են կոլեգիալ լիցենզավորող մարմինների որոշումներով:

4. Լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները հաստատում են լիցենզավորող մարմինները:

5. Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու հարցերը քննելու և համապատասխան որոշումներ կայացնելու իրավունք ունեն միայն լիցենզիա տված մարմինները կամ նրանց իրավահաջորդները:

6. Լիցենզավորող մարմինները պարտավոր են պահպանել հայտատուների կամ լիցենզավորված անձանց առևտրային և օրենքով գաղտնիք համարվող այլ տեղեկությունները:

(8-րդ հոդվածը խմբ., լրաց. 10.03.2004 ՀՕ-103, լրաց. 24.11.2004 ՀՕ-145, լրաց. 20.12.2006 ՀՕ-11, փոփ. 12.03.2008 ՀՕ-17, լրաց. 16.12.2010 ՀՕ-76-Ն, լրաց. 30.11.2011 ՀՕ-76-Ն, փոփ. 31.10.2013 ՀՕ-45-Ն, լրաց., փոփ., խմբ. 26.10.2017 ՀՕ-34-Ն)

 

Հոդված 9.

Լիցենզավորող մարմինների որոշումները

 

1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզավորող մարմինն իր որոշումներն ընդունում է համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Սակայն լիցենզավորող մարմինն իրավունք ունի որոշման համար հիմք չընդունել հանձնաժողովի եզրակացությունը: Այս դեպքում նա պարտավոր է իր որոշմամբ հիմնավորել հանձնաժողովի եզրակացությունը չընդունելու պատճառները:

2. Լիցենզավորող մարմնի որոշման մեջ պետք է նշվեն՝

1) լիցենզավորող մարմնի անվանումը, որոշումը կայացնելու ամսաթիվը.

2) հարցը (հայտը, բողոքը, լիցենզիայի գործողության կասեցումը և այլն), որի վերաբերյալ կայացվել է որոշումը.

3) հարցը ներկայացնող անձի անունը (անվանումը).

4) շարժառիթները կամ հիմքերը, որոնցով լիցենզավորող մարմինը հանգել է հետևությունների՝ օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.

5) քննարկվող հարցի վերաբերյալ եզրակացությունը:

3. Այն դեպքում, երբ լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար օրենքով սահմանված պետական տուրքը վճարվում է համապատասխան որոշումը կայացվելուց հետո, ապա լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են ոչ շուտ, քան օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու օրը:

(9-րդ հոդվածը լրաց. 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

Հոդված 10.

Լիցենզավորման կարգերը

 

1. Սույն օրենքով նախատեսված պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաների լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են միայն սույն օրենքով:

2. Սույն օրենքով նախատեսված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են միայն օրենքով և լիցենզավորման կարգերով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինների կողմից բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների լիցենզավորման կարգերը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների լիցենզավորման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների լիցենզավորման կարգերը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը:

6. Լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել միայն այնպիսի պահանջներ, որոնք անհրաժեշտ են պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար:

Լիցենզավորման կարգերում օրենքով չնախատեսված պահանջներ սահմանելիս պետք է պարտադիր հղում կատարվի սույն մասով նախատեսված հիմքերին: Նման հղում չպարունակող պահանջը, ինչպես նաև օրենքով չնախատեսված սահմանափակումներն իրավաբանական ուժ չունեն:

Լիցենզավորման կարգերում հայտատուների կամ լիցենզավորված անձանց քաղաքացիական իրավունքների սահմանափակումներ չեն կարող նախատեսվել:

7. Լիցենզավորման կարգերում բիզնես-ծրագրերի, հիմնավորումների, շուկայի վերլուծության ներկայացման, կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) նվազագույն չափի, ինչպես նաև հայտատու իրավաբանական անձի հիմնադիրների մասին տեղեկություններ ներկայացնելու պահանջները կարող են սահմանվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:

8. Լիցենզավորման կարգերով չի կարող լիցենզավորված անձին պարտադրվել կնքելու որոշակի կոնկրետ անձանց հետ քաղաքացիաիրավական պայմանագրեր, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Լիցենզավորման կարգերում լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման համար որպես հիմք չի կարող սահմանվել հայտատուի կողմից այլ անձանց, այդ թվում նաև պետության նկատմամբ պարտավորությունների չկատարման փաստը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

(10-րդ հոդվածը խմբ. 26.10.2017 ՀՕ-34-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 11.

Լիցենզավորված անձի կողմից բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանումը

 

1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերը և կանոնները:

2. Այն բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների ցանկերը, որոնց պահանջները պետք է պահպանվեն լիցենզավորման ենթակա յուրաքանչյուր գործունեության տեսակի համար, սահմանում են դրանց համար լիազորված պետական կառավարման մարմինները: Ցանկերում նշվում են համապատասխան նորմեր ու կանոններ սահմանող նորմատիվ իրավական ակտերի լրիվ անվանումները և դրանց պաշտոնական հրապարակման տարին, ամիսը, ամսաթիվը, պաշտոնական տեղեկագրի անվանումը և համարը: Պարտադիր պահպանման ենթակա նորմերի և կանոնների ցանկերը լիցենզավորված անձին է հանձնում լիցենզավորող մարմինը՝ լիցենզիայի հետ միասին: Նշված ցանկերում կատարված փոփոխությունների մասին լիցենզավորող մարմինը պարտավոր է հայտնել լիցենզավորված բոլոր անձանց՝ ոչ ուշ, քան այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանը հաջորդող 15 օրվա ժամկետում:

3. Լիցենզիա տալու համար չեն կարող պահանջվել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանումը հավաստող փաստաթղթեր, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

4. Բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով լիցենզավորող մարմինը տրված լիցենզիաների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հայտնում է համապատասխան մարմիններին:

 

Հոդված 12.

Պարտադիր պահանջները և պայմանները

 

1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել իրավական ակտերով, այդ թվում նաև լիցենզավորման կարգերով տվյալ գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջները կամ պայմանները:

2. Պարտադիր պահանջներ կամ պայմաններ սահմանող իրավական ակտերի ցանկը լիցենզավորող մարմինը հանձնում է լիցենզավորված անձին լիցենզիայի հետ միասին: Ցանկում նշվում է համապատասխան իրավական ակտերի լրիվ անվանումները և դրանց պաշտոնական հրապարակման տարին, ամիսը, ամսաթիվը և տեղեկագրի անվանումն ու համարը: Նշված ցանկում կատարված փոփոխությունների մասին լիցենզավորող մարմինը պարտավոր է հայտնել լիցենզավորված բոլոր անձանց՝ ոչ ուշ, քան այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանը հաջորդող 15 օրվա ժամկետում:

3. Միևնույն տեսակի լիցենզիա ստացած լիցենզավորված անձանց համար պետք է նախատեսվեն միանման պահանջներ և պայմաններ:

 

Հոդված 13.

Մասնագիտական որակավորման պահանջները

 

1. Լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների համար, որոնց իրականացումը պահանջում է մասնագիտական գիտելիքներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել մասնագիտական որակավորման պահանջներ:

2. Անձի մասնագիտական որակավորում ունենալու փաստը պետք է հաստատվի սույն օրենքով սահմանված կարգով մասնագիտական որակավորման ստուգման արդյունքում լիազորված մարմնի կողմից տրված համապատասխան փաստաթղթերով (վկայականներով, դիպլոմներով կամ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերով): Անձի կողմից ոչ պակաս, քան երեք տարի անընդմեջ որոշակի պաշտոններում կամ որոշակի բնագավառներում աշխատանքներ կատարելու մասին աշխատանքային ստաժը նույնպես կարող է համարվել անձի՝ տվյալ մասնագիտական որակավորում ունենալու փաստը հաստատող փաստաթուղթ, եթե դա սահմանված է օրենքով, լիցենզավորման կամ որակավորման կարգերով:

3. Օտարերկրյա պետությունների կողմից տրված մասնագիտական որակավորման փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավական ուժ ունեն, եթե դա նախատեսված է օրենքով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Լիցենզիա տալու համար մասնագիտական որակավորման ստուգումներ կարող են անցկացվել միայն օրենքով նախատեսված դեպքերում՝ օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված կարգով ու պայմաններով:

5. Մասնագիտական որակավորում ստանալու, մասնագիտական որակավորման ստուգմանը (քննությանը) մասնակցելու կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու՝ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով:

(13-րդ հոդվածը խմբ. 26.10.2017 ՀՕ-34-Ն)

 

Հոդված 14.

Որակավորման ստուգման կարգը

 

1. Ֆիզիկական անձանց որակավորումն ստուգում են համապատասխան լիցենզավորող մարմնի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովները, եթե օրենքով կամ լիցենզավորման կարգերով այլ բան նախատեսված չէ:

Որակավորման հանձնաժողովների կազմավորման կարգերը և կանոնադրությունները հաստատում են լիցենզավորող մարմինները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Որակավորման ստուգումը պետք է իրականացվի լիցենզավորման համապատասխան կարգը հաստատելու իրավունք ունեցող մարմնի հաստատած որակավորման կարգին համապատասխան, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Որակավորման կարգերը պետք է կազմվեն մանրամասն, պարզ և չպետք է սահմանեն դրույթներ, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չեն նախատեսված կամ չեն ընդգրկված համապատասխան կրթական ծրագրերում:

3. Որակավորման կարգերով սահմանվում են որակավորման ստուգման ժամկետները, ստուգմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ժամկետները, ստուգման համար նախապատրաստված հարցերի կամ խնդիրների քանակը, գնահատման կարգը, ստուգման անցկացման ձևը, ստուգման անցկացման համար նախատեսված ժամանակը, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը, որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ միավորների քանակը, ստուգման արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաև որակավորումը պատշաճ անցկացնելուն ուղղված այլ դրույթներ: Ստուգման համար հարցերը նախապատրաստվում են լիցենզավորող մարմնի կողմից և ենթակա են պարտադիր հրապարակման ստուգման օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Եթե որակավորման ստուգումն իրականացվելու է տեխնիկական միջոցներով, ապա հայտատուին նախօրոք պետք է ծանոթացվեն տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը և պայմանները:

Որակավորման ստուգումներն անցկացվում են գրավոր:

Որակավորման ստուգման դրական արդյունքներն իրենց ուժը պահպանում են անժամկետ: Որակավորման ստուգման դրական արդյունքների գործողության ժամկետը կարող է սահմանափակվել միայն օրենքով:

4. Որակավորման կարգերի փոփոխման մասին իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

5. Որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի մասին հայտատուին պատշաճ ձևով տեղեկացվում է ստուգումից առնվազն 7 օր առաջ:

Միևնույն որակավորման ստուգման բոլոր մասնակիցների համար պետք է սահմանվեն միևնույն պահանջները:

6. Որակավորման ստուգումն անցկացվում է հայերեն:

7. Որակավորման ստուգումն իրականացվում է դռնբաց: Դռնփակ են անցկացվում այն ստուգումները, որոնք վերաբերում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին:

Դռնբաց ստուգումների ընթացակարգը կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել:

8. Հանձնաժողովն ստուգումների արդյունքներն ամփոփում է դռնփակ:

Հանձնաժողովի եզրակացությունը հրապարակվում է:

Ստուգումների արդյունքների մասին որակավորվող անձին պատշաճ ձևով հայտնվում է, կամ դրանք նրան են ուղարկվում ոչ ուշ, քան ստուգումների ավարտի օրվանը հաջորդող հինգ օրվա ընթացքում:

9. (մասն ուժը կորցրել է 26.10.2017 ՀՕ-34-Ն)

10. Սույն հոդվածի պահանջների խախտումով անցկացված որակավորման ստուգումները դատական կարգով ճանաչվում են անվավեր:

(14-րդ հոդվածը լրաց. 10.03.2004 ՀՕ-103, փոփ. 26.10.2017 ՀՕ-34-Ն)

 

Հոդված 15.

Տեխնիկական պահանջները և պայմանները

 

1. Եթե լիցենզավորման ենթակա գործունեության առանձին տեսակների իրականացման համար պահանջվում է հատուկ տեխնիկական պայմանների առկայություն, ապա լիցենզավորման ենթակա նման գործունեությամբ զբաղվելու համար կարող են սահմանվել կոնկրետ տեխնիկական պահանջներ և պայմաններ:

2. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակին վերաբերող տեխնիկական պահանջները և պայմանները սահմանվում են օրենքով կամ իրավական այլ ակտերով:

 

Հոդված 16.

Ապրանքների, առարկաների, սարքավորումների կամ լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննությունը

 

1. Օրենքով սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու լիցենզիան կարող է տրվել ապրանքների, առարկաների, սարքավորումների, ինչպես նաև լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննության դրական եզրակացության դեպքում:

2. Ապրանքների, առարկաների, սարքավորումների, ինչպես նաև լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնում են համապատասխան լիցենզիա ունեցող անձինք: Փորձաքննություն չեն կարող իրականացնել լիցենզավորող մարմնի ենթակայությամբ գործող հիմնարկները, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնց բաժնետոմսերի (բաժնեմասերի) 50 տոկոսից ավելին տնօրինում է լիցենզավորող մարմինը, բացառությամբ օրենքով կամ օրենսդրական ակտերով ուղղակի նախատեսված դեպքերի:

3. Փորձաքննությունն իրականացվում է հայտատուի հաշվին:

Փորձաքննությունն իրականացվում է մինչև հայտի ներկայացումը, և փորձաքննության եզրակացությունը ներկայացվում է հայտի հետ միասին:

4. Օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված դեպքերում լիցենզիա տալու համար հիմք կարող են ընդունվել նաև տվյալ ապրանքների, առարկաների և սարքավորումների վերաբերյալ օտարերկրյա պետությունների կամ կազմակերպությունների կողմից տրված փորձագիտական եզրակացությունները:

5. Փորձաքննությունն իրականացվում է մեկամսյա ժամկետում, եթե օրենքով կամ լիցենզավորման կարգերով այլ բան նախատեսված չէ:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 17.

Լիցենզիայի վավերապայմանները

 

1. Լիցենզիան պետք է բովանդակի հետևյալ վավերապայմանները (տեղեկատվությունը)՝

1) լիցենզավորող մարմնի անվանումը.

2) լիցենզիայի սերիան և համարը.

3) լիցենզիան տալու ամսաթիվը.

4) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիան.

5) իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձի և անհատ ձեռնարկատիրոջ համար՝ ազգանունը, անունը և բնակության վայրը.

6) գործունեության իրականացման վայրը (հասցեն) (նշվում է, եթե սույն օրենքի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն լիցենզիայում նշված վայրում).

7) լիցենզիայի գործողության ժամկետը.

8) լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:

2. Լիցենզիաների ձևերը հաստատում են համապատասխան լիցենզավորման կարգերը հաստատող մարմինները, իսկ պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաներինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

3. Լիցենզիաների ձևերը պետք է ունենան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից արժեթղթերի համար սահմանված պաշտպանվածության աստիճան, հանդիսանում են խիստ հաշվառման փաստաթղթեր, ունեն հաշվառման համար և սերիա:

Լիցենզիաների ձևերի ձեռքբերումը, հաշվառումը և պահպանումն իրականացնում են լիցենզավորող մարմինները:

(17-րդ հոդվածը փոփ. 26.10.2017 ՀՕ-34-Ն)

 

Հոդված 18.

Լիցենզիայի ներդիրները

 

1. Մասնագիտական որակավորման պահանջներ նախատեսող գործունեության տեսակների համար անձանց լիցենզիաներ տրամադրելիս լիցենզավորման կարգերով կարող են նախատեսվել այդ աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիրների տրամադրում, որը հաստատում է նրանց գիտելիքների համապատասխանությունը սահմանված պահանջներին:

2. Տեխնիկական պահանջներ և պայմաններ նախատեսող գործունեության տեսակների համար լիցենզիա տրամադրելիս լիցենզավորման կարգերով կարող են նախատեսվել սարքավորումների կամ տեխնիկական միջոցների առանձին տեսակների համար լիցենզիայի ներդիրների տրամադրում, որը հաստատում է դրանց համապատասխանությունը սահմանված տեխնիկական պահանջներին և պայմաններին:

21. Լիցենզավորման կարգերով լիցենզիայի ներդիրների տրամադրում կարող է նախատեսվել նաև այդ կարգերով սահմանված այլ պահանջների ու պայմանների համապատասխանության համար:

3. Լիցենզիայի ներդիրների գործողության ժամկետը չի կարող գերազանցել լիցենզիայի գործողության ժամկետը:

(18-րդ հոդվածը լրաց. 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

Հոդված 19.

Լիցենզիայի և ներդիրի կրկնօրինակը

 

1. Լիցենզիան տրվում է մեկ օրինակով:

2. Լիցենզիայի կամ ներդիրի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում լիցենզավորված անձը դրա մասին հայտ է ներկայացնում լիցենզավորող մարմին:

3. Լիցենզավորող մարմինը կորած լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակը լիցենզավորված անձին տալիս է հայտը ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

4. Լիցենզիան կամ ներդիրը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում լիցենզավորված անձը դրա մասին հայտ է ներկայացնում լիցենզավորող մարմին՝ դրա կրկնօրինակը ստանալու համար:

5. Լիցենզավորող մարմինը ոչ պիտանի դարձած լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակը լիցենզավորված անձին տալիս է նրա կողմից դիմումը տալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

6. Լիցենզիաների կամ ներդիրների կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

7. Լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակի կորստի դեպքում լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակը տրվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

(19-րդ հոդվածը փոփ. 26.10.2017 ՀՕ-34-Ն)

 

Հոդված 20.

Լիցենզիաների գրանցամատյանի վարումը

 

1. Լիցենզավորող մարմինները վարում են լիցենզիաների գրանցամատյաններ:

2. Լիցենզիաների գրանցամատյաններում պետք է նշվեն՝

1) լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձի և անհատ ձեռնարկատիրոջ համար՝ ազգանունը, անունը և բնակության վայրը.

2) լիցենզիայի համարը.

3) լիցենզիան տալու ամսաթիվը և գրանցման համարը.

4) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիա.

5) գործունեության իրականացման վայրը (հասցեն) (նշվում է, եթե սույն օրենքի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն լիցենզիայում նշված վայրում).

6) գործողության ժամկետը.

7) գործողության ժամկետների երկարաձգումները.

8) տեղեկություններ՝ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, լիցենզիայի գործողության դադարեցման մասին.

9) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ տեղեկություններ:

3. Լիցենզիայի գրանցամատյանի բոլոր էջերը համարակալում և կնքում է լիցենզավորող մարմինը:

 

Հոդված 21.

Լիցենզավորված անձանց անհատական գործերը

 

1. Լիցենզավորող մարմիններում յուրաքանչյուր լիցենզավորված անձի համար կազմվում է անհատական գործ:

2. Լիցենզավորված անձի անհատական գործը ենթակա է պահպանման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

3. Լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում լիցենզիան վերադարձվում է լիցենզավորող մարմին: Վերադարձված լիցենզիան կարվում է լիցենզավորված անձի անհատական գործին:

 

Հոդված 22.

Լիցենզավորված անձանց մասին տեղեկատվությունը

 

1. Լիցենզիաների գրանցամատյաններում բովանդակվող տեղեկատվությունները բաց են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

2. Լիցենզավորող մարմինները պարտավոր են պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով՝ երեք օրվա ընթացքում, լիցենզիաների գրանցամատյաններից անվճար տրամադրել համապատասխան տեղեկատվություն:

Ֆիզիկական և իրավաբանական անձանց լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրվի նրանց դիմումն ստանալու օրվանից՝ երեք օրվա ընթացքում: Նշված տեղեկատվության տրամադրման համար գանձվում է պետական տուրք, որի չափը չի կարող գերազանցել դրա տրամադրման համար իրականացվելիք ծախսերի չափը:

Ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ լիցենզիաների գրանցամատյաններից իրենց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրվի նրանց դիմումն ստանալու օրվանից՝ երեք օրվա ընթացքում՝ անվճար:

3. Լիցենզավորող մարմինները լիցենզիաների գրանցամատյանում կատարված գրանցումների կամ դրանց փոփոխությունների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղյակ են պահում համապատասխան պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին:

4. Լիցենզավորող մարմինները լիցենզիա տալու, դրա գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման կամ վերականգնման մասին իրենց որոշումների պատճենները, դրանք ընդունելու օրվանից՝ երեք օրվա ընթացքում, հրապարակման համար ուղարկում են գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին:

Լիցենզավորող մարմինները լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռների պատճենները դրանք ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, հրապարակման համար ուղարկում են գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին:

Լիցենզիա տալու, դրա գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման կամ լիցենզիայի գործողության կասեցման կամ վերականգման, ինչպես նաև լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշումները կամ վճիռները հրապարակվում են «Գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հատուկ բաժնում՝ դրանց ստացման օրվանից՝ տասն օրվա ընթացքում:

(22-րդ հոդվածը փոփ. 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

Հոդված 23.

Պետական տուրքը

 

Լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկությունների տրամադրման, ինչպես նաև այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, որակավորման քննությանը մասնակցելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:

Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով կարող են նախատեսվել տարեկան տուրքեր:

 

Հոդված 231.

Պետական տուրքի վճարումը

 

 1. Լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հետևանքների մասին:

2. Հայտատուն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան մինչև լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու համար 261-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն ժամկետը:

3. Հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում: Սույն մասով նախատեսված հայտի մերժման վրա չեն տարածվում սույն օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի և 32-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասություններով, ինչպես նաև 33-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջները:

(231-ին հոդվածը լրաց. 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Հոդված 24.

Լիցենզիաների տեսակները

 

Լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար կարող են տրվել լիցենզիաների հետևյալ տեսակները՝

1) պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաներ.

2) բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաներ:

 

Հոդված 25.

Պարզ ընթացակարգով տրվող լիցենզիան

 

1. Պարզ ընթացակարգով տրվող լիցենզիան (այսուհետ՝ պարզ լիցենզիա) լիցենզավորող մարմնի կողմից տրված գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, և դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված հսկողություն:

Պարզ լիցենզիան տրվում է առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման:

2. Պարզ լիցենզիան տրվում է հայտատուի կողմից՝ սույն օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

3. Պարզ լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

4. Լիցենզավորված անձն իրավունք ունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ միայն լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների պահպանման դեպքում:

5. (մասն ուժը կորցրել է 31.10.2013 ՀՕ-45-Ն)

6. Պարզ լիցենզիաները տրվում են միայն սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու համար:

(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

Հոդված 26.

Բարդ ընթացակարգով տրվող լիցենզիան

 

1. Բարդ ընթացակարգով տրվող լիցենզիան (այսուհետ՝ բարդ լիցենզիա) լիցենզավորող մարմնի կողմից լիցենզավորման կարգերին համապատասխան տրվող գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են նաև տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, և դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված կարգով հսկողություն:

2. Բարդ լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար սույն օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել լիցենզիայի տրման ավելի կարճ ժամկետներ:

3. Բարդ լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

4. Սույն օրենքով նախատեսված դեպքերում բարդ լիցենզիան կարող է տրվել մրցույթով, որն իրականացվում է լիցենզավորման կարգերին համապատասխան:

5. Բարդ լիցենզիաները տրվում են լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա:

Լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները տրվում են սույն օրենքով և լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրություններով նախատեսված կարգով:

6. Բարդ լիցենզիաները տրվում են միայն սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու համար:

(26-րդ հոդվածը խմբ. 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

Հոդված 261. Պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետների երկարաձգումը

 

 1. Այն դեպքում, երբ հայտատուն, սույն օրենքի 231-րդ հոդվածի համաձայն, պետական տուրքը չի վճարում մինչև լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու վերաբերյալ որոշման մասին տեղեկացվելը, ապա համապատասխան գործողությունը կատարելու համար սույն օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 25-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածի 2-րդ մասով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետները երկարաձգվում են հինգ աշխատանքային օրով:

(261-ին հոդվածը լրաց. 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

Հոդված 27.

Պարզ լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը

 

1. Պարզ լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) լիցենզիա ստանալու մասին հայտը՝ նշելով՝

ա) իրավաբանական անձի համար՝ իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,

բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

գ) օրենքով նախատեսված այլ տեղեկատվություն.

դ) իրավաբանական անձանց համար՝ հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար՝ հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն:

2) իրավաբանական անձի համար՝ կանոնադրության պատճենը և պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական հաշվառման վկայականի պատճենը.

3) օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:

2. Պարզ լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:

(27-րդ հոդվածը լրաց. 19.04.2006 ՀՕ-284, փոփ., լրաց. 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

Հոդված 28.

Բարդ լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը

 

1. Բարդ լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) լիցենզիա ստանալու մասին հայտը՝ նշելով՝

ա) իրավաբանական անձի համար՝ իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,

բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

գ) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ տեղեկատվություն.

դ) իրավաբանական անձանց համար՝ հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար՝ հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն:

2) իրավաբանական անձի համար՝ կանոնադրության պատճենը և պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական հաշվառման վկայականի պատճենը.

3) անձի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթուղթը՝ որակավորում պահանջող գուրծունեության տեսակով զբաղվելու համար հայտ ներկայացվելու դեպքում.

4) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ փաստաթղթեր:

2. Բարդ լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով :

(28-րդ հոդվածը լրաց. 19.04.2006 ՀՕ-284, փոփ., լրաց. 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

Հոդված 29.

Լիցենզիայի հայտի մերժումը

 

1. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե՝

1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

3) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

4) դիմող ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

5) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված են այլ դեպքեր:

2. Պարզ լիցենզիա ստանալու հայտը գրավոր մերժվում է լիցենզավորող մարմնում հայտը մուտք լինելու օրվանից՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 231-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի, երբ մերժման մասին որոշում չի կայացվում:

Բարդ լիցենզիա ստանալու հայտը գրավոր մերժվում է լիցենզավորող մարմնում հայտը մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ՝ բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 231-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի, երբ մերժման մասին որոշում չի կայացվում:

Եթե սույն մասում նշված ժամկետներում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքը, ապա հայտատուն համարվում է լիցենզավորված սույն մասում նշված ժամկետին հաջորդող 5-րդ աշխատանքային օրը և այդ օրվանից իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով, իսկ լիցենզավորող մարմինը պարտավոր է սույն մասում նշված ժամկետին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա:

3. Լիցենզիա ստանալու հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

4. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

5.Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:

6. Սույն հոդվածով չնախատեսված հիմքերով լիցենզիայի հայտի մերժումն արգելվում է:

7. Լիցենզիայի հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:

(29-րդ հոդվածը խմբ. 19.04.2006 ՀՕ-284, խմբ. 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

Հոդված 30.

Որոշակի ժամկետով տրված լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը

 

1. Լիցենզավորված անձն իրավունք ունի որոշակի ժամկետով տրված լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից ոչ շուտ, քան 3 ամիս առաջ լիցենզիայի ժամկետը երկարաձգելու հայտ ներկայացնել լիցենզավորող մարմին:

Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է նախկինում տրված լիցենզիայի գործողության ժամկետի չափով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտում պետք է նշվի հայցվող ժամկետը: Իրավաբանական անձինք հայտին կից ներկայացնում են նաև իրավաբանական անձը գրանցող պետական լիազորված մարմնի տեղեկանքը՝ իրավաբանական անձի կանոնադրությունում կատարված փոփոխությունների մասին: Եթե իրավաբանական անձի կանոնադրությունում կատարվել են փոփոխություններ, ապա ներկայացվում են նաև այդ փոփոխությունները:

3. Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է լիցենզավորված անձի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է լիցենզիայի վրա համապատասխան նշում կատարելու միջոցով:

4. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման: Սակայն նշված հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով պետք է իրականացվի հայտի քննարկում՝ լսումների կարգով, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 231-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի:

5. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը կարող է լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:

(30-րդ հոդվածը լրաց. 19.12.2007 ՀՕ-120, լրաց. 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

 

Հոդված 31.

Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտի մերժումը

 

1. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը մերժվում է, եթե՝

1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

3) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից.

4) դիմող ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերն օրենքի համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից.

5) լիցենզիան ստանալուց հետո անցած ժամանակահատվածի ընթացքում, փոփոխվել են լիցենզավորման պայմանները.

6) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված են այլ դեպքեր:

2. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը գրավոր մերժվում է լիցենզավորող մարմնում հայտը մուտք լինելու օրվանից հինգ օրվա, իսկ բարդ լիցենզիայի դեպքում՝ տասն օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 231-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի, երբ մերժման մասին որոշում չի կայացվում: Եթե նշված ժամկետներում լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը չի մերժվում, ապա հայտը համարվում է բավարարված, և լիցենզավորող մարմինը պարտավոր է մեկ օրվա ընթացքում երկարաձգել լիցենզիայի գործողության ժամկետը:

3. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ նշվում են մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

4. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:

6. Սույն հոդվածով չնախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտի մերժումն արգելվում է:

7. Եթե լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը տրվել է լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հարցը քննվում է միայն կասեցումը վերացվելուց հետո:

(31-րդ հոդվածը լրաց., խմբ. 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

Հոդված 32.

Լիցենզիայի վերաձևակերպումը

 

1. Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 15 օրվա ժամկետում հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար՝ կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

2. Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անվան կամ բնակության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 15 օրվա ժամկետում հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման մասին՝ կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

3. Իրավաբանական անձի առանձնացման ձևով վերակազմակերպման ժամանակ լիցենզիան այդ իրավաբանական անձից առանձնացած իրավահաջորդին (իրավահաջորդներին) տրվում է միայն համապատասխան լիցենզիա ստանալու համար նախատեսված կարգին համապատասխան:

4. Իրավաբանական անձի բաժանման ձևով վերակազմակերպման ժամանակ լիցենզիան բաժանված իրավաբանական անձանց տրվում է միայն համապատասխան լիցենզիա ստանալու համար նախատեսված կարգին համապատասխան:

5. Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է լիցենզավորված անձի համապատասխան հայտը լիցենզավորող մարմնում մուտք լինելու օրվանը հաջորդող երրորդ օրը:

Լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ լիցենզավորող մարմինը լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:

6. Լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտի մերժումն իրականացվում է սույն օրենքի 29-րդ հոդվածով՝ լիցենզիաների հայտերի մերժման համար նախատեսված դեպքերում և կարգով, բացառությամբ այդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքերի:

7. Լիցենզիայի վերաձևակերպման հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման: Սակայն նշված հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով պետք է իրականացվի հայտի քննարկում՝ լսումների կարգով, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 231-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի:

8. Սույն հոդվածը լիցենզավորված անձի գտնվելու վայրի փոփոխման մասով տարածվում է միայն լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների վրա, որոնք սույն օրենքի համաձայն պետք է իրականացվեն միայն լիցենզիայում նշված վայրում:

9. Լիցենզիայի վերաձևակերպման հայտը կարող է լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:

(32-րդ հոդվածը լրաց. 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

Հոդված 33.

Գործունեության իրականացման վայրի փոփոխումը կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելը

 

1. Պարզ լիցենզիա ստացած լիցենզավորված անձը լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու համար լիցենզավորող մարմին պետք է ներկայացնի հայտ՝ նշելով իր կողմից նախկինում ստացած լիցենզիայի վավերապայմանները, ինչպես նաև գրավոր հայտարարություն՝ նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին: Իրավաբանական անձինք հայտին կից ներկայացնում են նաև իրավաբանական անձը գրանցող պետական լիազորված մարմնի տեղեկանքը՝ իրավաբանական անձի կանոնադրությունում կատարված փոփոխությունների մասին: Եթե իրավաբանական անձի կանոնադրությունում կատարվել են փոփոխություններ, ապա ներկայացվում են նաեւ այդ փոփոխությունները:

2. Բարդ լիցենզիա ստացած լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այդ գործունեության տեսակով նոր վայրում գործունեության իրականացումը կատարվում է սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով, եթե գործունեության իրականացման լիցենզիա տալու համար օրենքով կամ լիցենզավորման կարգով գործունեության իրականացման վայրի նկատմամբ հատուկ պահանջներ չեն սահմանվել կամ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Եթե բարդ լիցենզիա ստացած լիցենզավորված անձին գործունեության իրականացման լիցենզիա տալու համար օրենքով կամ լիցենզավորման կարգով գործունեության իրականացման վայրի նկատմամբ հատուկ պահանջներ են սահմանվել, ապա լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու վայրը կարող է փոփոխվել, կամ տվյալ լիցենզավորված անձն այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն կարող է իրականացնել միայն գործունեության վայրի վերաբերյալ սահմանված հատուկ պահանջները բավարարող օրենքով կամ լիցենզավորման կարգով նախատեսված փաստաթղթերի ներկայացման դեպքում:

Սույն մասի պահանջների խախտմամբ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում:

4. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված դեպքերում գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու մասին հայտը քննարկվում և բավարարվում է լիցենզավորված անձի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող երրորդ օրը:

Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերում գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու մասին հայտը քննարկվում և բավարարվում է լիցենզավորված անձի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում:

5. Գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու մասին հայտի մերժումն իրականացվում է սույն օրենքի 29-րդ հոդվածով՝ լիցենզիաների հայտերի մերժման համար նախատեսված դեպքերում և կարգով, բացառությամբ այդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքերի:

6. Գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման: Սակայն նշված հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով պետք է իրականացվի հայտի քննարկում՝ լսումների կարգով, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 231-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի:

7. Սույն հոդվածի պահանջը տարածվում է միայն լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների վրա, որոնք սույն օրենքի համաձայն պետք է իրականացվեն միայն լիցենզիայում նշված վայրում:

8. Եթե սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ սյունակում նշված է «Վ» տառը, ապա յուրաքանչյուր վայրում գործունեություն իրականացնելու համար տրվում է առանձին լիցենզիա:

(33-րդ հոդվածը լրաց. 10.03.2004 ՀՕ-103, լրաց. 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

Հոդված 34.

Լիցենզիայի գործողության կասեցումը

 

1. Լիցենզիայի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:

2. Լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում լիցենզավորված անձն իրավունք չունի իրականացնել կասեցման որոշմամբ սահմանված գործունեություն, գործառույթ կամ գործողություն, բացառությամբ նրանց, որոնք ուղղված են լիցենզիայի գործողության կասեցման պատճառները վերացնելուն, ինչպես նաև կասեցման մասին որոշմամբ նախատեսված անհետաձգելի միջոցառումներն իրականացնելուն:

3. Լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում լիցենզավորված անձի կողմից սույն հոդվածի երկրորդ մասով արգելված գործունեության, գործառույթի կամ գործողության իրականացումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում և առաջացնում է օրենքով նախատեսված համապատասխան պատասխանատվություն:

4. Լիցենզիայի գործողությունը կասեցնելու որոշմամբ պետք է հստակ սահմանվեն կասեցվող գործունեությունը, գործառույթը կամ գործողությունները, ինչպես նաև կասեցման պատճառները, իրավական հիմքերը և ժամկետները:

Եթե, խախտման բնույթից ելնելով, դրանք կամ դրանց հետևանքները հնարավոր է վերացնել լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեության առանձին գործառույթները կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկելու միջոցով, ապա այդ դեպքերում լիցենզիայի ողջ գործողության կասեցում չի կիրառվում:

Եթե լիցենզիայի գործողության կասեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին, ապա լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշմամբ պետք է նախատեսվեն լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեությունը կասեցնելու հետևանքով երրորդ անձանց շահերի պաշտպանության երաշխիքները և դրա հետևանքով նրանց պատճառված վնասների հատուցման կարգը կամ հետևանքների վերացման ժամկետը:

Սույն հոդվածով նախատեսված դրույթները չպարունակող լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշումներն անվավեր են:

5. Եթե լիցենզիայի գործողությունը կասեցվել է սույն օրենքով նախատեսված մեկից ավելի հիմքերով, ապա կասեցման որոշումը կայացվում է յուրաքանչյուր հիմքով:

6. Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում այդ մասին լիցենզավորող մարմնի որոշումը լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվանը հաջորդող օրվանից, եթե լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշմամբ կամ օրենքով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

7. Լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվանը հաջորդող օրվանից: Եթե լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը սահմանվել է մինչև խախտման պատճառի վերացումը, ապա լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում լիցենզավորված անձի՝ խախտումները վերացնելու մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվանը հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում լիցենզավորող մարմինն այլ որոշում չի կայացնում կամ այլ ավելի կարճ ժամկետ չի սահմանում և դրա մասին պատշաճ ձևով լիցենզավորված անձին չի հայտնում:

Սույն օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում լիցենզիայի գործողության կասեցումը վերացած է համարվում լիցենզիայի տարեկան պետական տուրքերի, ինչպես նաև դրանց վճարումը ուշացնելու համար օրենքով սահմանված տույժերի գումարների գծով պարտավորությունները կատարելու (այդ թվում` արտոնության տրամադրման) օրվան հաջորդող օրվանից:

8. Սույն օրենքով նախատեսված` լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ բոլոր դրույթները չեն տարածվում բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս) կրթական ծրագրերի իրականացման համար տրված լիցենզիաների գործողության վրա:

(34-րդ հոդվածը լրաց. 10.03.2004 ՀՕ-103, լրաց. 26.02.2015 ՀՕ-4-Ն, լրաց. 22.12.2016 ՀՕ-42-Ն)

 

Հոդված 35.

Լիցենզիայի գործողության կասեցման կարգը

 

1. Լիցենզավորող մարմինն իրավունք ունի օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կասեցնել միայն լիցենզավորող մարմնի լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության համաձայն:

Եթե լիցենզավորված անձի կողմից թույլ են տրվել օրենքի, լիցենզավորման կարգի կամ լիցենզավորման պայմանների ու պահանջների այնպիսի խախտումներ, որոնց հետևանքով ուղղակի սպառնալիք է առաջացել պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, անձանց կյանքին, առողջությանը կամ բարքերին, ինչպես նաև այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին կամ բարի համբավին, ապա լիցենզավորող մարմինն իրավունք ունի անմիջապես ժամանակավորապես արգելել լիցենզավորման ենթակա գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողությունների իրականացումը: Լիցենզավորման ենթակա գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողությունների իրականացման արգելման մասին կայացվում է որոշում, որն ուժի մեջ է մտնում լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնելու պահից:

Եթե լիցենզավորման ենթակա գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողությունների իրականացման արգելման մասին որոշումը կայացնելու օրվանից՝ հինգ օրվա ընթացքում, լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշում չի կայացվում կամ, եթե այդ որոշմամբ չի հիմնավորվում լիցենզավորման ենթակա գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողությունների արգելման անհրաժեշտությունը, ապա արգելման մասին որոշումը համարվում է անվավեր: Այդ դեպքում լիցենզավորող մարմինը պարտավոր է փոխհատուցել արգելման հետևանքով լիցենզավորված անձին պատճառված վնասները:

2. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիայի գործողության կասեցման հարցը քննարկում և համապատասխան եզրակացություն է կայացնում սույն օրենքով և հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսված կարգով:

3. Օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևական խախտման դեպքում՝ այն բացահայտվելու օրվանից՝ երեք ամսվա ընթացքում:

4. Եթե լիցենզավորման հանձնաժողովի կողմից լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին հարցի քննարկման վերաբերյալ եզրակացությունը կայացնելու օրվանը հաջորդող 15 օրվա ժամկետում պատշաճ ձևով լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշում չի հանձնվում կամ ուղարկվում լիցենզավորված անձին, ապա լիցենզիայի գործողության կասեցման հարցը համարվում է մերժված: Այս դեպքում լիցենզավորող մարմինն իրավունք չունի նույն հիմքերով երկրորդ անգամ հարց բարձրացնել լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման համար:

 

Հոդված 36.

Լիցենզիայի գործողության կասեցման դեպքերը

 

1. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել՝

1) լիցենզավորված անձի կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում.

2) լիցենզավորված անձի կողմից սույն օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին լիցենզավորող մարմնին ժամանակին չհայտնելու դեպքում.

3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների կոպիտ խախտման դեպքում:

4)  լիցենզավորված անձի կողմից սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված խախտումներ կատարելու դեպքում.

5) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

6) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեությունից բխող՝ օրենքով նախատեսված հաշվետվությունների ներկայացման ժամկետը 10 օրվանից ավելի ժամկետով խախտելու դեպքում, եթե տվյալ խախտման համար լիցենզավորված անձի նկատմամբ այդ բնագավառը կարգավորող օրենքով պատասխանատվության այլ միջոց սահմանված չէ.

7) լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքից ժամանակավորապես զրկելու դեպքում.

8) մասնագիտական գիտելիքներ կամ լիցենզիայի պահանջներով կամ պայմաններով նախատեսված մասնագիտական որակավորում ունեցող անձի բացակայության դեպքում՝ միայն այդ անձի մասով.

9) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.

10) սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողության դադարեցման մասին լիցենզավորող մարմնի կողմից դիմում ներկայացնելիս.

11) տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում.

12) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 11-րդ կետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը:

3. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է երկու ամիս ժամանակով:

4. Սույն հոդվածի առաջին մասի 9-րդ կետով նախատեսված դիմումները լիցենզավորող մարմնում քննարկվում են այն ստանալու օրվանից՝ 15 օրվա ընթացքում: Եթե դիմում տալու օրվանից՝ 20 օրվա ընթացքում, դիմումը չի քննարկվում կամ որոշում չի կայացվում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիցենզիայի գործողությունը կասեցված՝ լիցենզավորված անձի կողմից նշված ժամանակով:

5. Լիցենզիայի գործողության կասեցման մասին լիցենզավորված անձի դիմումը կարող է մերժվել, եթե դա նախատեսված է օրենքով կամ լիցենզավորման կարգերով կամ, եթե լիցենզիայի գործողության կասեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին:

6. Սույն հոդվածի առաջին մասի 9-րդ կետով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է լիցենզավորված անձի կողմից նշված ժամկետով:

7. Սույն հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է օրենքով նախատեսված ժամկետով:

8. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ,10-րդ և 12-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը կասեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ:

9. Սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիցենզավորված անձին ժամանակավորապես լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին ակտն ուժի մեջ մտնելու օրվանից:

10. Սույն հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված լիցենզիաների վրա նշված լիցենզիաների տրման ամսաթվից:

(36-րդ հոդվածը լրաց. 27.04.2005 ՀՕ-189, խմբ. 19.04.2006 ՀՕ-284, խմբ. 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

Հոդված 37.

Լիցենզիայի գործողության դադարեցումը

 

1. Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել՝

1) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.

2) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու կամ ֆիզիկական անձի մահվան դեպքերում.

3) եթե լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման հետևանքով պատճառվել է ծանր վնաս.

4) լիցենզավորված անձի կողմից սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված խախտումները պարբերաբար կատարելու դեպքում.

5) մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ սույն օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ,4-րդ, 5-րդ, 6-րդ կետերի համաձայն լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում.

6) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում.

7) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.

8) լիցենզիայի ժամկետը լրանալու դեպքում.

9) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:

2. Օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման դիմում կարող է ներկայացվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող և տևական խախտման դեպքում՝ այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում՝ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից՝ 15 օրվա ժամկետում:

3. Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված խախտումների հայտնաբերման դեպքում լիցենզավորող մարմինն իրավունք ունի կասեցնել լիցենզիայի գործողությունը մինչև դատարանի կողմից լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումի վերաբերյալ ընդունված վճիռն ուժի մեջ մտնելը: Այս դեպքում լիցենզավորող մարմինը պարտավոր է լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումը դատարան ներկայացնել լիցենզիայի գործողության կասեցման օրվանից՝ 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետում դիմումը չներկայացվելու դեպքում լիցենզիայի գործողության կասեցումը համարվում է վերացված:

4. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմել միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:

5. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով՝ լիցենզավորող մարմնի դիմումի համաձայն:

6. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված՝ դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվանը հաջորդող օրվանից, եթե դատարանի վճռով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

7. Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ և 7-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:

8. Սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված դիմումները լիցենզավորող մարմնում քննարկվում են այն ստանալու օրվանից՝ 15 օրվա ժամկետում: Եթե դիմում տալու օրվանից սկսած՝ 20 օրվա ընթացքում դիմումը չի քննարկվում կամ որոշում չի կայացվում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիցենզիայի գործողությունը՝ դադարեցված:

Լիցենզիայի գործողության դադարեցման մասին լիցենզավորված անձի դիմումը կարող է մերժվել, եթե դա նախատեսված է օրենքով կամ լիցենզավորման կարգերով:

9. Լիցենզավորող մարմնի կողմից կարող է սահմանվել լիցենզիայի գործողության դադարեցման դիմումում նշվածից ավելի ուշ ժամկետ, եթե լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին:

10. Եթե լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին, ապա դատարանի վճռով կամ լիցենզավորող մարմնի որոշմամբ պետք է սահմանվեն նաև լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեությունը դադարեցնելու հետևանքով երրորդ անձանց շահերի պաշտպանության երաշխիքներ կամ դրա հետևանքով նրանց պատճառված վնասների հատուցման կարգ կամ հետևանքների վերացման ժամկետ:

11. Սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված՝ լիցենզավորող մարմնի որոշումը լիցենզավորված անձին հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվանը հաջորդող օրվանից, եթե լիցենզավորված անձի դիմումով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված՝ լիցենզավորված իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու կամ ֆիզիկական անձի մահվան օրվանից:

12. Սույն հոդվածի առաջին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված լիցենզիայով նախատեսված ժամկետը լրանալու օրվանը հաջորդող օրվանից:

13. Սույն հոդվածի դրույթները, բացառությամբ սույն հոդվածի 8-12-րդ մասերի դրույթների, չեն տարածվում բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս) կրթական ծրագրերի իրականացման համար տրված լիցենզիաների գործողության վրա:

Սույն հոդվածի 8-12-րդ մասերի դրույթները տարածվում են բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար տրված լիցենզիաների գործողության վրա այնքանով, որքանով դրանք կիրառելի են և չեն հակասում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի դրույթներին:

(37-րդ հոդվածը խմբ. 31.10.2013 ՀՕ-45-Ն, լրաց. 26.02.2015 ՀՕ-4-Ն)

 

Հոդված 38.

Լիցենզիաները, լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման որոշումները, գրանցված փոփոխություններն ուժի մեջ մտնելու կարգը

 

1. Լիցենզիաները, լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման որոշումները, գրանցված փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանք լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվանը հաջորդող օրվանից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված փաստաթղթերն ուղարկվում են լիցենզավորված անձի գտնվելու վայրի հասցեով, եթե համապատասխան հայտում այլ հասցե նշված չէ:

 

Հոդված 39.

Հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշումների, ինչպես նաև որակավորման ստուգման արդյունքների բողոքարկումը

 

1. Լիցենզիա ստանալու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման կամ լիցենզիայի վերաձևակերպման կամ լիցենզիայի կամ լիցենզիայի ներդիրի պատճենի տրամադրման կամ գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման մասին, լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշումը չվերացնելու մասին լիցենզավորող մարմնի որոշումը, ինչպես նաև որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով:

2. Հայտերի մերժման մասին լիցենզավորող մարմինների որոշումները հայտատուն կամ լիցենզավորված անձն իրավունք ունի բողոքարկել համապատասխան մերժումն ստանալու օրվանը հաջորդող մեկամսյա ժամկետում:

3. Լիցենզավորող մարմինների կողմից բողոքները քննարկվում են այդ նպատակով ստեղծված հանձնաժողովներում կամ լսումների կարգով:

Բողոքարկման հանձնաժողովներում բողոքները քննարկվում են սույն օրենքի 40-րդ և 41-րդ հոդվածներով սահմանված կարգով:

Լսումների կարգով բողոքները քննարկվում են սույն օրենքի 42-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Բողոքները քննարկվում են դրանք լիցենզավորող մարմնում մուտք լինելու օրվանից՝ 10 օրվա ժամկետում:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 40.

Հանձնաժողովներում հարցերի քննարկման կարգը

 

1. Հանձնաժողովները հարցերը քննարկում են իրենց նիստերում:

Հանձնաժողովների նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

Հանձնաժողովների որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետ՝ հրավիրված անձ):

2. Հանձնաժողովի նիստի նախագահողը հարցերը քննարկելիս հայտարարում է, թե ինչ հարց է քննվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթերի բովանդակությունը:

3. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան 7 օր առաջ՝ տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին:

Հանձնաժողովն իր հերթական նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում մամուլում՝ նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:

4. Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետներում: Հրավիրված անձի սույն խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի սույն օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:

5. Հրավիրված անձն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:

6. Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին:

Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնատար և այլ անձինք: Դռնբաց նիստի ընթացակարգը կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել:

7. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում՝ դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:

8. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:

9. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին: Հանձնաժողովի եզրակացության հիման վրա լիազորված մարմինը պարտավոր է եզրակացությունը կայացնելուն հաջորդող երկու օրվա ընթացքում կայացնել որոշում: Եթե նշված ժամկետում որոշում չի կայացվում, ապա լիազորված մարմնի որոշումը համարվում է հանձնաժողովի որոշումը, բացառությամբ սույն օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված դեպքի:

10. Սույն հոդվածի պահանջների խախտումով կայացված հանձնաժողովի եզրակացություններն իրավաբանական ուժ չունեն:

 

Հոդված 41.

Հանձնաժողովների նիստերի արձանագրությունները

 

1. Հանձնաժողովներում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է՝

1) հանձնաժողովի նիստի ամսաթիվը և տեղը.

2) հանձնաժողովի տեսակը և կազմը.

3) քննարկվող հարցի բովանդակությունը.

4) տեղեկություններ՝ քննարկմանը մասնակցող անձանց մասին.

5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.

6) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները.

7) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը.

8) տեղեկություններ՝ ընդունված եզրակացության հրապարակման մասին:

2. Հանձնաժողովների նիստերի արձանագրությունն ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:

 

Հոդված 42.

Լսումների իրականացման կարգը

 

1. Լսումների կարգով հայտի քննարկումը կազմակերպում են լիցենզավորող մարմնի կողմից լիազորված անձինք:

2. Հայտը լսումների կարգով քննարկելու կապակցությամբ՝ սույն օրենքով նախատեսված հայտի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել 7 օրով:

3. Լսումների կարգով հայտի քննարկմանը հրավիրվում է հայտատուն: Հայտի քննարկման մասին հայտատուին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից առնվազն 5 օր առաջ՝ տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին:

4. Լսումների կարգով հայտը քննարկելիս հայտարարվում է, թե ինչ հայտ է քննարկվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հայտատուին բացատրվում է նրա իրավունքներն ու պարտականությունները, հրապարակվում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթերի բովանդակությունը:

Հայտի քննարկմանը հայտատուի չմասնակցելը հիմք է հանդիսանում հայտը չքննարկելու համար, եթե հայտատուն չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետներում: Հայտատուի սույն խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի սույն օրենքով նախատեսված հայտերի քննարկման ժամկետները:

5. Հայտատուն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հայտատուն և (կամ) նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել աշխատանքային խմբի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել, առաջարկություններ կատարել:

6. Հայտերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հայտերը, որոնք վերաբերում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին:

Հայտատուի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հայտի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Հոդված 43.

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկը

 

1. Գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա, եթե այն ընդգրկված է սույն հոդվածի աղյուսակում:

2. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակ.

 

 

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը

Լիցենզա-վորող մարմինը

Լիցենզիայի տեսակը

Ոլորտը

Փորձա- քննության պահանջ

Մրցութա-յին կարգով

Որակա-վորման պահանջ

Հաշվետվութ-յան պահանջ

Վայրի պահանջը

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1

պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրություն

ԼՂՀԿ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

2

պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտուր և պայթեցման աշխատանքների կատարում

ԿՄ

Բ

-

-

-

Ո

Հ

Վ

3

հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր

ԿՄ

Բ

-

-

-

-

-

-

4

գազաբալոնային համակարգերի տեղադրման աշխատանքների կատարում

ԿՄ

Բ

-

-

-

Ո

Հ

-

5

ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցում և շահագործում

ԿՄ

Բ

-

-

-

Ո

Հ

-

6

կրակմարիչների լիցքավորման աշխատանքների կատարում և առևտուր

ԿՄ

Բ

-

-

-

Ո

Հ

-

7

զենքի արտադրություն

ԼՂՀԿ

Բ

-

Փ

-

-

Հ

Վ

8

զենքի առևտուր

ԿՄ

Բ

-

Փ

-

-

Հ

Վ

9.

թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների արտադրություն

ԼՂՀԿ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

9.1.

թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների ներմուծում, արտահանում կամ մեծածախ առևտուր

ԼՂՀԿ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

10

(կետն ուժը կորցրել է 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

 

 

 

 

 

 

 

11

(կետն ուժը կորցրել է 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

 

 

 

 

 

 

 

12

(կետն ուժը կորցրել է 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

 

 

 

 

 

 

 

 

2. ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000

ծածկագրերին դասվող բնական՝ մշակված կամ չմշակված, բայց

չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք,

ներմուծում, արտահանում, փոխադրում

ԿՄ

Պ

Ա

-

-

-

-

-

 

3. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1.

դեղերի արտադրություն

ԿՄ

Բ

-

Փ

-

-

Հ

Վ

2.

դեղատնային գործունեություն

ԿՄ

Բ

-

-

-

Ո

-

Վ

3.

կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

Ո

-

Վ

4.

գենետիկ ինժեներիայի գործունեություն

ԼՂՀԿ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

 

4. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1

արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք

ԿԲ

Բ

-

-

-

Ո

Հ

Վ

2

արտարժույթի առուվաճառք

ԿԲ

Բ

-

-

-

Ո

Հ

Վ

3

արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպում

ԿԲ

Բ

-

-

-

Ո

Հ

Վ

 

5. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1

ներդրումային ծառայությունների մատուցում` ըստ «Արժեթղթերի

շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով

սահմանված ներդրումային ծառայությունների տեսակների

ԿԲ

Բ

-

-

-

Ո

Հ

-

2

կարգավորվող շուկայի օպերատորի գործունեություն

ԿԲ

Բ

-

Փ

-

Ո

Հ

-

3

կենտրոնական դեպոզիտարիայի գործունեություն

ԿԲ

Բ

-

Փ

-

Ո

Հ

-

 

6. ԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1

բանկային գործունեություն

ԿԲ

Բ

-

Փ

-

Ո

Հ

-

2

գրավատների կազմակերպում

ԿԲ

Բ

-

-

-

-

Հ

Վ

3

ինվեստիցիոն հիմնադրամների գործունեություն

ԿԲ

Բ

-

Փ

-

Ո

-

-

4

կյանքի ապահովագրության իրականացում` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքով սահմանված դասերով և ենթադասերով

ԿԲ

Բ

-

Փ

-

Ո

Հ

-

5

ոչ կյանքի ապահովագրության իրականացում` «Ապահովագրության

և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքով սահմանված դասերով և ենթադասերով

ԿԲ

Բ

-

Փ

-

Ո

Հ

-

6

ինկասացիոն ծառայությունների մատուցում

ԿՄ

Բ

-

-

-

Ո

-

-

6.1.

վարկային բյուրոյի գործունեություն

ԿԲ

Բ

-

-

-

-

Հ

-

7

ապահովագրական բրոքերային գործունեություն

ԿԲ

Բ

-

-

-

Ո

-

-

8

վարկային կազմակերպության գործունեություն

ԿԲ

Բ

-

-

-

Ո

Հ

Վ

9

դրամական (փողային) փոխանցումների իրականացում

ԿԲ

Բ

-

-

-

Ո

Հ

-

10

վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի

պրոցեսինգի և քլիրինգի իրականացում

ԿԲ

Բ

-

-

-

Ո

Հ

-

11

կյանքի վերաապահովագրության իրականացում

ԿԲ

Բ

-

Փ

-

Ո

Հ

-

12

ոչ կյանքի վերաապահովագրության իրականացում

ԿԲ

Բ

-

Փ

-

Ո

Հ

-

 

7. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1

(կետն ուժը կորցրել է 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

 

 

 

 

 

 

 

2

(կետն ուժը կորցրել է 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

 

 

 

 

 

 

 

3

անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրություն

ԿՄ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

4

անասնաբուժասանիտարական փորձաքննություն

ԿՄ

Բ

Ա

Փ

-

Ո

Հ

Վ

5

բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և (կամ) վաճառք

ԿՄ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

6

հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ` եգիպտացորենի)

սերմերի արտադրություն և վաճառք

ԿՄ

Բ

-

-

-

Ո

Հ

-

 

8. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1

բնական գազի փոխադրում, բաշխում, ներկրում, արտահանում

ՊՀ

Բ

Ա

-

-

-

Հ

Վ

2

էլեկտրական էներգիայի արտադրություն(ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրությունը), հաղորդում, բաշխում, արտահանում, մատակարարում (ներկրում)

ՊՀ

Բ

Ա

-

-

-

Հ

Վ

3

ջերմային էներգիայի արտադրություն, փոխադրում, բաշխում

ՊՀ

Բ

Ա

-

-

-

Հ

Վ

4

էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերի օպերատորի ծառայություններ

ՊՀ

Բ

Ա

-

-

-

Հ

Վ

5

էներգիտիկական շուկային մատուցվող ծառայություններ

ՊՀ

Բ

Ա

-

-

-

Հ

-

 

9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1

Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

2

տարրական հանրակրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

3

հիմնական հանրակրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

4

միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

5

նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

6

միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

7

բակալավրի կրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

8

մագիստրոսի կրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

 

10. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ) ԲՆԱԳԱՎԱՌ

               

1

հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործում

ՊՀ

Բ

Ա

Փ

-

Ո

Հ

Վ

2

ձայնային ծառայությունների մատուցում

ՊՀ

Պ

Ա

-

-

Ո

Հ

Վ

3

(կետն ուժը կորցրել է 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

 

 

 

 

 

 

 

4

(կետն ուժը կորցրել է 19.12.2007 ՀՕ-120)

 

 

 

 

 

 

 

 

5

տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում

ՊՀ

Պ

Ա

-

-

Ո

Հ

Վ

6

հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում

ՊՀ

Բ

-

-

Մ

-

-

-

 

101. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌ 

               
 

փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական

միջոցների փոստային փոխադրությունների, մատուցում

ԿՄ

Բ

Ա

-

-

-

-

-

 

11. ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ

               

 

(բաժինն ուժը կորցրել է 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

 

 

 

 

 

 

 

 

12. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1

վտանգավոր թափոնների`

ԼՂՀԿ

Բ

Ա

Փ

-

Ո

Հ

Վ

 

- վերամշակում

               
 

- վնասազերծում

               
 

- պահպանում

               
 

- փոխադրում և տեղադրում

               

2

(կետն ուժը կորցրել է 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

 

 

 

 

 

 

 

 

13. ՈՐԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

               

 

(բաժինն ուժը կորցրել է 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

 

 

 

 

 

 

 

14. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1

վիճակախաղերի կազմակերպում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

 

2

շահումներով խաղերի կազմակերպում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

21

ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում

ԿՄ

Պ

-

-

-

-

Հ

Վ

3

խաղատների կազմակերպում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

 

15. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1

(կետն ուժը կորցրել է 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

 

 

 

 

 

 

 

2

(կետն ուժը կորցրել է 19.12.2007 ՀՕ-120)

 

 

 

 

 

 

 

 

3

երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում

ԿՄ

Բ

Ա

Փ

-

Ո

Հ

-

4

(կետն ուժը կորցրել է 26.11.2015 ՀՕ-48-Ն)

 

             

5

Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ներհանրապետական

ուղևորափոխադրումների կազմակերպում

ԿՄ

Բ

-

-

-

-

-

-

 5.1

Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով միջպետական ուղևորափոխադրումների կազմակերպում

 ԿՄ

 Բ

 -

 -

 -

 -

 -

 -

6

տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործունեություն

ԿՄ

Բ

-

-

Մ

-

Հ

Վ

 

16. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

               

1

քաղաքաշինական փաստաթղթերի մշակում կամ փորձաքննություն կամ շինարարության իրականացում, ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների`

               
 

- բնակելի (բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների), հասարակական

և արտադրական (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)

ԿՄ

Բ

-

-

-

-

-

-

 

- տրանսպորտային

ԿՄ

Բ

-

-

-

-

-

-

 

- հիդրոտեխնիկական

ԿՄ

Բ

-

-

-

-

-

-

 

- էներգետիկ

ԿՄ

Բ

-

-

-

-

-

-

 

- կապի

ԿՄ

Բ

-

-

-

-

-

-

2

շինարարության որակի տեխնիկական հսկողություն, ըստ քաղաքաշինության

հետևյալ ոլորտների`

               
 

- բնակելի ( բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների), հասարակական

և արտադրական (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)

ԿՄ

Բ

-

-

-

Ո

Հ

-

 

- տրանսպորտային

ԿՄ

Բ

-

-

-

Ո

Հ

-

 

- հիդրոտեխնիկական

ԿՄ

Բ

-

-

-

Ո

Հ

-

 

- էներգետիկ

ԿՄ

Բ

-

-

-

Ո

Հ

-

 

- կապի

ԿՄ

Բ

-

-

-

Ո

Հ

-

3

ինժեներական հետազննում

ԿՄ

Բ

-

-

-

Ո

Հ

-

4

շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն

ԿՄ

Բ

-

-

-

Ո

Հ

-

 

161. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ 

               
1

զբոսավարի գործունեություն, բացառությամբ այն անձանց

գործունեության, ովքեր զբոսավարի գործունեություն են իրականացնում

բացառապես այն զբոսաշրջային օբյեկտի սահմաններում, որի

աշխատողներն են

ԿՄ

Բ

Ա

-

-

Ո

-

-

2

ուղեկցորդի գործունեություն, բացառությամբ այն

անձանց գործունեության, ովքեր ուղեկցորդի գործունեություն են

իրականացնում բացառապես այն զբոսաշրջային օբյեկտի սահմաններում,

որի աշխատողներն են

ԿՄ

Բ

Ա

-

-

Ո

-

-

  16.2. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ                 
1

պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

-

-

2

պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծերի կազմում

ԿՄ

Բ

-

-

-

-

-

-

 

17. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ

               

1

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացում

ԿՄ

Բ

-

Փ

-

-

-

-

2

(կետն ուժը կորցրել է 19.12.2007 ՀՕ-120)

 

 

 

 

 

 

 

 

3

(կետն ուժը կորցրել է 15.09.2011 ՀՕ-47-Ն)

 

 

 

 

 

 

 

 

4

(կետն ուժը կորցրել է 21.12.2011 ՀՕ-81-Ն)

 

 

 

 

 

 

 

 

5

(կետն ուժը կորցրել է 21.02.2013 ՀՕ-5-Ն)

 

 

 

 

 

 

 

 

6

(կետն ուժը կորցրել է 21.02.2013 ՀՕ-5-Ն)

 

 

 

 

 

 

 

 

7

(կետն ուժը կորցրել է  31.10.2013 ՀՕ-45-Ն)

               
7.1.

Թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն

ԿՄ

Պ

Ա

-

-

-

-

Վ

7.2.

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն

ԿՄ

Պ

Ա

-

-

-

-

Վ

7.3.

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն

ԿՄ

Պ

Ա

-

-

-

-

Վ

7.4.

Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն

ԿՄ

Պ

Ա

-

-

-

-

 

7.5.

Գարեջրի արտադրություն

ԿՄ

Պ

Ա

-

-

-

-

Վ

8

աուդիտորական ծառայությունների իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

Ո

Հ

-

9

թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշմում

ՀՀԿՄ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

10

(կետն ուժը կորցրել է 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

 

 

 

 

 

 

 

11

(կետն ուժը կորցրել է 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

 

 

 

 

 

 

 

12

առևտրի իրականացման վայրի կազմակերպում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

3. Սույն հոդվածի աղյուսակում չնշված գործունեության տեսակներով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք իրավունք ունեն զբաղվել առանց սահմանափակման, եթե տվյալ գործունեության տեսակով զբաղվելն օրենքով արգելված չէ:

31. Սույն հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «16. Քաղաքաշինության բնագավառ» բաժնի 2-րդ կետով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազոր մարմնի կողմից իրականացվում են առանց լիցենզիայի:

4. Սույն հոդվածի աղյուսակի երրորդ սյունակում հապավումներով սահմանվում են լիցենզիա տվող մարմինները: Աղյուսակի հապավումները վերծանվում են հետևյալ կերպ՝

ԼՂՀԿ - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.

ԿԲ - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.

ԿՄ- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին կամ մարմիններ.

ՊՀ - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով.

ՀՀԿՄ - Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին կամ մարմիններ:

Բոլոր պարզ լիցենզիաները տալիս է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մեկ պետական կառավարման մարմինը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետի աղյուսակի 10-րդ բաժնում նշված պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաների:

5. Սույն հոդվածի աղյուսակի չորրորդ սյունակում հապավումներով սահմանվում են լիցենզիայի տեսակները: Աղյուսակի հապավումները վերծանվում են հետևյալ կերպ՝

Պ - պարզ ընթացակարգով տրվող լիցենզիա.

Բ - բարդ ընթացակարգով տրվող լիցենզիա:

6. Սույն հոդվածի աղյուսակի հինգերորդ սյունակում «Ա» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար չի պահանջվում լիցենզիա, եթե դրանք իրականացվում են ոչ ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության նպատակով:

7. Միայն սույն հոդվածի աղյուսակի վեցերորդ սյունակում «Փ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար օրենքով կամ լիցենզավորման կարգերով կարող է պահանջվել ապրանքների, առարկաների, սարքավորումների, ինչպես նաև լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննական եզրակացություն:

8. Սույն հոդվածի աղյուսակի յոթերորդ սյունակում «Մ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու լիցենզիան տրվում է միայն մրցույթով:

9. Միայն սույն հոդվածի աղյուսակի ութերորդ սյունակում «Ո» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու լիցենզիան տալու համար կարող է իրականացվել ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգում:

10. Միայն սույն հոդվածի աղյուսակի իններորդ սյունակում «Հ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձանցից լիցենզավորող մարմիններն իրավունք ունեն պահանջել լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություններ կամ տեղեկություններ:

11. Միայն սույն հոդվածի աղյուսակի տասներորդ սյունակում «Վ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձինք են պարտավոր լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:

12. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների պարզաբանումները տրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան օրենքների և «Տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչների» համաձայն:

(43-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 10.03.2004 ՀՕ-103, խմբ., լրաց. 24.11.2004 ՀՕ-145, խմբ., լրաց. 27.04.2005 ՀՕ-189, խմբ. 19.04.2006 ՀՕ-284, խմբ., լրաց. 22.03.2006 ՀՕ-270, խմբ. 19.04.2006 ՀՕ-281, լրաց. 27.09.2006 ՀՕ-309, փոփ., խմբ., լրաց. 20.12.2006 ՀՕ-11, լրաց. 25.04.2007 ՀՕ-33, լրաց. 20.06.2007 ՀՕ-52, խմբ., փոփ. 19.12.2007 ՀՕ-120, խմբ. 12.03.2008 ՀՕ-17, լրաց. 12.03.2008 ՀՕ-19, լրաց. 25.06.2008 ՀՕ-39-Ն, լրաց. 17.09.2008 ՀՕ-50-Ն, լրաց. 28.10.2009 ՀՕ-52-Ն, խմբ., փոփ. 23.12.2009 ՀՕ-5-Ն, խմբ., լրաց. 25.03.2010 ՀՕ-18-Ն, լրաց. 28.10.2009 ՀՕ-50-Ն, լրաց., փոփ. 16.12.2010 ՀՕ-76-Ն, փոփ. 15.09.2011 ՀՕ-47-Ն, փոփ. 21.12.2011 ՀՕ-81-Ն, խմբ. 26.10.2011 ՀՕ-55-Ն, փոփ. 21.02.2013 ՀՕ-5-Ն, լրաց. 25.04.2013 ՀՕ-16-Ն, փոփ., լրաց., խմբ. 31.10.2013 ՀՕ-45-Ն, խմբ., լրաց., փոփ. 26.02.2014 ՀՕ-9-Ն, խմբ. 26.11.2014 ՀՕ-51-Ն, խմբ. 26.02.2015 ՀՕ-4-Ն, փոփ. 26.11.2015 ՀՕ-48-Ն, փոփ. 28.09.2017 ՀՕ-29-Ն, փոփ., խմբ. 26.10.2017 ՀՕ-34-Ն, խմբ., լրաց. 26.09.2018 ՀՕ-42-Ն, փոփ. 29.11.2018 ՀՕ-73-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 44.

Լիցենզավորող մարմնի պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտմամբ լիցենզիա տալու համար

 

Եթե լիցենզիան լիցենզավորող մարմնի կողմից տրվել է օրենսդրության պահանջների խախտումով, որի հետևանքով լիցենզավորված անձը վնաս է պատճառել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լիցենզավորված անձի հետ կրում է համապարտ պատասխանատվություն:

 

Հոդված 45.

Պաշտոնատար անձանց պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

 

Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Պետությունը պարտավոր է փոխհատուցել լիցենզիա ստանալու, լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, լիցենզայի կամ ներդիրի կրկնօրինակը տալու վերաբերյալ հայտերն ապօրինի մերժելու կամ լիցենզիայի գործողությունն ապօրինի կասեցնելու հետևանքով հայտատուին կամ լիցենզավորված անձին պատճառված վնասները:

 

Հոդված 46.

Առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը

 

1. Արգելվում է առանց լիցենզիայի զբաղվել սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով:

Առանց լիցենզիայի սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն և լիցենզավորման համար գանձվող պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:

2. Լիցենզավորված անձի կանոնադրությունում կամ պետական գրանցման կամ պետական հաշվառման վկայականում լիցենզավորված գործունեության տեսակի մասին գրառման բացակայությունը չի կարող համարվել լիցենզիայի պահանջների կամ պայմանների խախտում, ինչպես նաև չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն:

(46-րդ հոդվածը լրաց. 31.10.2013 ՀՕ-45-Ն)

 

Հոդված 47.

Սույն օրենքի գործողության ընթացքում ծագած վեճերի լուծումը

 

Սույն օրենքի գործողության ընթացքում ծագած վեճերը լուծվում են սույն օրենքով նախատեսված դատական կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ 9

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 48.

Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սույն օրենքը, նրա 43-րդ հոդվածով նախատեսված լիցենզավորման ենթակա այն գործունեության տեսակների մասով, որոնք մինչև օրենքի ուժի մեջ մտնելու պահն օրենքի կամ իրավական այլ ակտերի համաձայն չեն համարվել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ, ուժի մեջ է մտնում օրենքի հրապարակումից վեց ամիս հետո:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված լիցենզիաները գործում են մինչև լիցենզիաների գործողության ժամկետի ավարտը:

3. Նոր գործունեությունը լիցենզավորված կարող է ճանաչվել դրա մասին համապատասխան օրենքը հրապարակվելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո:

4. Լիցենզիայի պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությունը, որը սահմանափակում է լիցենզավորված անձի իրավունքները կամ նրա համար նախատեսում է նոր պարտականություններ, ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխությունը հրապարակվելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո:

5. Լիցենզավորման պայմանների ու պահանջների փոփոխության դեպքում նախկինում տրված լիցեզիաները պահպանում են իրենց իրավական ուժը՝ սույն օրենքով նախատեսված ժամկետներով:

6. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ընդունված լիցենզավորման կարգերը գործում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքի պահանջներին:

7. Եթե սույն օրենքի համաձայն լիցենզիան պետք է տրվի լիցենզավորման կարգի համաձայն, և նման կարգ չի սահմանվել սույն օրենքով նախատեսված մարմինների կողմից, ապա նման դեպքերում, մինչև համապատասխան կարգերի սահմանումը, լիցենզիան տրվում է պարզ ընթացակարգով:

8. Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սույն օրենքի համաձայն գործունեության առանձին տեսակները լիցենզավորող լիազորված մարմինների սահմանումը լիցենզիայի տվյալ տեսակները համարվում են չլիցենզավորվող:

9. Օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ բաժնի 1-ին կետով սահմանված բանկային գործունեության մասով վայրի պահանջի վերացման դրույթը տարածվում է 2004 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

(48-րդ հոդվածը լրաց. 10.03.2004 ՀՕ-103)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

30 ապրիլի 2002թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-202