Համարը 
N 59-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.02.26/03(248)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.02.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
11.02.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.02.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«11» փետրվարի 2014թ.

N 59-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1.  Հաստատել`

1)  պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի վարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2)  պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի կազմման և ներդրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2.  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1)  եռամսյա ժամկետում հաստատել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյանի ձևը և դրա վարման կարգը.

2)  2015 թվականի հուլիս ամսվա 3-րդ տասնօրյակում հաստատել հուշարձանների պետական կադաստրի ներդրումն ապահովող` տվյալների շտեմարանի կառուցվածքը, հուշարձանների դասակարգիչները (ըստ նպատակային ու գործառնական նշանակության, ստեղծման (կառուցման) ժամանակաշրջանի, տեխնիկական վիճակի) և դիտանցման չափորոշիչները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի փետրվարի 11-ի N 59-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

l. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների (այսուհետ` հուշարձաններ) պահպանության և օգտագործման բնագավառի (այսուհետ` հուշարձանների բնագավառ) պետական կադաստրի վարման, հուշարձանների հայտնաբերման, ուսումնասիրման, հաշվառման փաստաթղթերի ստեղծման գործառույթների իրականացման կարգը:

2. Սույն կարգի դրույթները վերաբերում են պետական հաշվառման վերցված (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված) հուշարձաններին, ինչպես նաև այլ պետությունների տարածքներում գտնվող հայկական հուշարձաններին, որոնց վերաբերյալ տեղեկություններն ստացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

3. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրը (այսուհետ` հուշարձանների պետական կադաստր) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական միասնական կադաստրային համակարգի բաղկացուցիչ մասն է, որի հիմքն անշարժ գույքի պետական կադաստրն է:

4. Հուշարձանների պետական կադաստրը տեղեկությունների համակարգ է, որը պարունակում է սույն կարգի 13-րդ կետով սահմանված` հուշարձանների պետական հաշվառման փաստաթղթերում ներառված տեղեկությունները:

 

ll. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՆՊԱՏԱԿԸ, ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Հուշարձանների պետական կադաստրի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների և այլ պետությունների տարածքներում գտնվող հայկական հուշարձանների՝ պատմական բնակավայրերի, հուշարձանախմբերի (պահպանական միավորների), առանձին հուշարձանների, դրանց մասը կազմող ինքնուրույն տարրերի, դրանց զբաղեցրած տարածքների պահպանական գոտիների հաշվառումը, գրանցումը, գնահատումը, դիտանցումների (մոնիթորինգ) իրականացումն է և, անհրաժեշտության դեպքում, դրանց վերաբերյալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական ու ֆիզիկական անձանց հավաստի, մատչելի և օպերատիվ տեղեկության տրամադրումն է:

6. Հուշարձանների պետական կադաստրի վարման հիմնական սկզբունքներն են՝

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների, ինչպես նաև այլ պետությունների տարածքներում գտնվող հայկական հուշարձանների վերաբերյալ տվյալների ամբողջական հավաքագրումը, հաշվառումը, դասակարգումը (ըստ սեփականության ձևերի, նշանակության, տիպերի և այլն) և տրամադրումը.

2) հուշարձանների պետական կադաստրի և պետական այլ կադաստրների ու տեղեկատվական համակարգերի հետ համատեղելի ծրագրային ու տեխնիկական ապահովման միջոցների օգտագործումը.

3) կադաստրային միասնական դասակարգիչների ու ծածկագրման համակարգերի կիրառումը.

4) տվյալների շտեմարանի գրաֆիկական ու տեքստային մասերի պահպանումը տվյալների միասնական համակարգում.

5) տեղեկատվական համակարգի բաց լինելը՝ դրանից օգտվողների համար (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի).

6) հուշարձանների մոնիթորինգի արդյունքում տվյալների շտեմարանի տվյալների թարմացումը և փոփոխությունների հաշվառումը (փոփոխությունների պատմության ստեղծում).

7) ֆունկցիոնալ և կառուցվածքային առումով ընդլայնման հնարավորություն ապահովող մոդուլային համակարգի կիրառումը.

8) այլ երկրատեղեկատվական համակարգերի հետ համատեղելի ծրագրային ու տեխնիկական ապահովման միջոցների օգտագործումը:

7. Հուշարձանների պետական կադաստրի հիմնական խնդիրներն են՝

1) հուշարձաններին վերաբերող փաստաթղթերի մշակման համար անհրաժեշտ տվյալների համակարգի ստեղծումը.

2) հուշարձանների բնագավառի օբյեկտների որակական, քանակական և համալիր գնահատումը.

3) հուշարձանների վերականգնման, պահպանության և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար տվյալների համակարգի ստեղծումը.

4) հուշարձանների վերաբերյալ պատմական տեղեկությունների, կառուցվածքային փոփոխությունների, դրանց լուսանկարների, գծապատկերների, չափագրությունների և տեխնիկական վիճակի մասին տվյալների հավաքագրումը.

5) հուշարձանների բնագավառի օբյեկտներում բնական աղետների ու տեխնածին երևույթների ազդեցության գնահատումը և դրանց հետևանքների վերացման համար տեղեկատվական հիմքերի ստեղծումը.

6) նորահայտ օբյեկտներին հուշարձանի կարգավիճակ տալուց հետո դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման տեղեկությունների և դրանց պետական հաշվառման փաստաթղթերի ստեղծումը.

7) հուշարձանների օգտագործման նկատմամբ սահմանափակումների, ինչպես նաև սերվիտուտների գրանցումների հաշվառումը.

8) հուշարձանների վերաբերյալ արժանահավատ և լիարժեք տեղեկության տրամադրման մատչելիության ապահովումը.

9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձանների վերաբերյալ տեղեկությունների ստացումը.

10) հուշարձանների պետական կադաստրի տեղեկատվական բանկի ստեղծումը, որտեղ հավաքագրվում են հուշարձանների պետական հաշվառման արդյունքների հիման վրա ստացված բոլոր տեղեկությունները:

 

lll. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հուշարձանների պետական կադաստրի վարումը, դրանց վերաբերող տեղեկությունների գրանցումը, հաշվառումը և մոնիթորինգի իրականացումը կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին, արժանահավատ տվյալների հիման վրա՝ կառավարության լիազորած պետական մարմնի և դրան ենթակա կազմակերպությունների կողմից:

9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հուշարձանների պետական կադաստրի վարումը ներառում է`

1) հուշարձանների մասին տվյալների և ցուցանիշների սկզբնական հավաքումը, հաշվառումն ու դասակարգումը.

2) սկզբնական հաշվառման նյութերի և ցուցանիշների մուտքագրումը հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյաններում և հուշարձանների անձնագրերում.

3) հուշարձանների վերաբերյալ սկզբնական հաշվառման տվյալների և ցուցանիշների (տեքստային նյութեր, աղյուսակներ, քարտեզագրական և գրա‎ֆիկական այլ նյութեր) էլեկտրոնային տարբերակների ձևավորումը՝ տեղեկությունների պահպանման և փոխանակման միասնական ցանցի և ծրագրային ապահովման շրջանակներում.

4) հուշարձանների ընթացիկ հաշվառումը, ինչը ներառում է հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյաններում, հուշարձանների անձնագրերում և տվյալների շտեմարանում ներառված տեղեկությունների` Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության  նախարարության կողմից սահմանված պարբերականությամբ թարմացումը` դրանց հավաստիությունը և արդիականությունն ապահովելու նպատակով.

5) հուշարձանների վերաբերյալ տեղեկությունների` սահմանված կարգով տրամադրումը:

(9-րդ կետը փոփ. 27.11.2015 N 787-Ն, փոփ. 18.12.2017 N 296-Ն)

10. Հուշարձանների կադաստրի ծրագրային և տեխնիկական ապահովման, ինչպես նաև տվյալների փոխանակման համար անհրաժեշտ միջոցների կազմն ու տեխնիկական բնութագրերը սահմանում է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը` համաձայնեցնելով բազային և թեմատիկ երկրատեղեկատվական համակարգեր և բազմաֆունկցիոնալ կադաստր վարող շահագրգիռ պետական մարմինների հետ:

(10-րդ կետը փոփ. 27.11.2015 N 787-Ն, փոփ. 18.12.2017 N 296-Ն)

11. Հուշարձանների կադաստրի համակարգի կադրերի վերապատրաստումն իրականացվում է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կողմից մշակված և Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համաձայնեցված մեթոդական ծրագրերի և ուղեցույցների հիման վրա։

(11-րդ կետը փոփ. 27.11.2015 N 787-Ն, փոփ. 18.12.2017 N 296-Ն)

12. Հուշարձաններին վերաբերող տեղեկությունների հաշվառումը կատարվում է յուրաքանչյուր միավորի համար առանձին, իսկ հուշարձանային համալիրների դեպքում` ինչպես համալիրի, այնպես էլ դրա կազմում գտնվող յուրաքանչյուր միավորի համար:

13. Հուշարձանների պետական հաշվառման փաստաթղթերն են`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հուշարձանների պետական ցուցակները.

2) հուշարձանների վկայագրերը.

3) հուշարձանների բնագավառը կարգավորող իրավական ակտերը և նորմատիվատեխնիկական փաստաթղթերը.

4) հուշարձանների և դրանց պահպանական գոտիների զբաղեցրած տարածքների նպատակային ու գործառնական նշանակության մասին տվյալները.

5) հուշարձանի սեփականատիրոջ և օգտագործման ձևի մասին տվյալները և դրանց փոփոխությունները.

6) հուշարձանի տեխնիկական վիճակի մասին տվյալները.

7) հուշարձանների տարածքների ինժեներաերկրաբանական պայմանների, մասնավորապես, տեղանքի կայունությանն սպառնացող վտանգավոր երևույթների մասին տեղեկությունները.

8) պատմաճարտարապետական հենակետային հատակագծերը, բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագծերը, քարտեզագրման ու վավերագրման վերաբերյալ նյութերը.

9) հուշարձանների ուսումնասիրման, չափագրման, ամրակայման, նորոգման և վերականգնման մասին նյութերն ու տեղեկությունները.

10) հուշարձանների պետական կադաստրի վարման գրանցամատյանները.

11) պատմավավերագրական, հնագիտական ուսումնասիրությունները, գիտական հրապարակումները.

12) հուշարձանների լուսանկարները, հուշարձանների մասին տեսաֆիլմերը.

13) հուշարձանների օգտագործման նկատմամբ սահմանափակումների և սերվիտուտների վերաբերյալ սահմանված կարգով գրանցված տվյալները.

14) հուշարձանների պահպանական պարտավորագրերը:

14. Հաշվառման տվյալները գրանցվում են հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյաններում և փոխանցվում տեղեկատվական համակարգ:

15. Հուշարձաններին վերաբերող տեղեկությունները հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյաններում գրանցվում են` ըստ համայնքի, շրջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանումը, իսկ այլ պետությունների տարածքներում գտնվող հայկական հուշարձաններինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

16. Հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյանները վարվում են ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային ձևով: Թղթային և էլեկտրոնային կրիչների միջև տվյալների տարբերության դեպքում հիմք է ընդունվում թղթային տարբերակը:

17. Հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյաններում տվյալների փոփոխությունները գրանցվում են դրանց մուտքագրման համար նախատեսված կարգով և ժամկետում:

18. Հուշարձանների պետական կադաստրի վարման համար օգտագործվում են ճարտարապետական գծագրեր, տեղագրական հանույթներ և քարտեզներ, որոնք ապահովում են տեղեկության տեղադրումը դրանց վրա` հետևյալ մասշտաբներով`

1) հուշարձանի համար ճարտարապետական գծագրեր` 1:50, 1:100, 1:500.

2) պահպանական միավորների համար տեղագրական հանույթներ` 1:200, 1:500, 1:1000.

3) պատմական բնակավայրերի համար տեղագրական հանույթներ` 1:1000, 1:2000, 1:5000:

19. Հուշարձանների մոնիթորինգ անցկացվում է յուրաքանչյուր կառույցի տեխնիկական վիճակի պարզաբանման, համապատասխան ռեստավրացիոն մեթոդի ու դրանց վերականգնմանն ուղղված մարտավարության որոշման համար: Այն իրականացվում է կառավարության լիազորած պետական մարմնի և դրան ենթակա կազմակերպությունների կողմից: Հուշարձանների բնագավառում կատարվող մոնիթորինգի նոր արդյունքները ներառվում են հուշարձանների պետական կադաստրում:

20. Հուշարձանների կադաստրի վարման ծրագրային ապահովումը պետք է բավարարի հետևյալ պայմանները`

1) համակարգի տեղադրման, կարգաբերման և շահագործման մատչելիությունը.

2) տարածական տեղեկատվության պահպանման, մշակման և արտապատկերման հնարավորությունները.

3) տարբեր ֆորմատների գրաֆիկական տվյալների մշակման և մի ֆորմատից մեկ այլ ֆորմատի փոխակերպման ֆունկցիոնալ հնարավորությունները.

4) թեմատիկ քարտեզների և գծագրերի ստեղծման, տպագրման և արտապատկերման հնարավորությունները.

5) տարածական տեղեկատվության կառավարման, խմբագրման, որոնման և արտապատկերման հնարավորությունները.

6) ինտերնետ/ինտերնետ միջավայրում աշխատելու հնարավորությունները.

7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում համապատասխան կադրերի առկայությունը և կադրերի ուսուցման մատչելիությունը.

8) ֆունկցիոնալ հնարավորություն-գին հարաբերությունը:

21. Հուշարձանների կադաստրի վարման տեխնիկական ապահովման համար անհրաժեշտ միջոցներն են`

1) տվյալների շտեմարանի հիմնական և պահուստային սերվերները` ներառյալ տեղեկատվության պահպանման արտաքին սարքերը.

2) ինտերնետի հիմնական և պահուստային սերվերները.

3) տեղեկատվական կենտրոնի տեղային ցանցի սարքավորումները.

4) համակարգի անվտանգության ապահովման սարքավորումները.

5) աշխատանքային տեղերի համակարգիչները.

6) տարբեր ֆորմատի տպիչները, տեսաներածիչները:

22. Տվյալների փոխանակման համակարգը պետք է բավարարի հետևյալ պայմանները`

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար տվյալների շտեմարանի հասանելիություն.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռահաղորդակցության ենթակառուցվածքի առկա հնարավորություններին համապատասխանություն.

3) տեղեկատվության հավաստիություն և ամբողջականություն.

4) տվյալների շտեմարանի անվտանգություն:

 

IV. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏԵՂԵԿՈՒՅԹԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

23. Հուշարձանների պետական կադաստրի վերաբերյալ փաստաթղթերը պահվում են Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ենթակայության՝ հուշարձանների պետական կադաստր վարող կազմակերպությունում։

(23-րդ կետը փոփ. 27.11.2015 N 787-Ն, փոփ. 18.12.2017 N 296-Ն)

24. Հուշարձանների պետական կադաստրի տվյալների շտեմարանի էլեկտրոնային տարբերակի բոլոր փաստաթղթերի պահուստային տարբերակները (կրկնօրինակները) պահպանվում են Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունում:

(24-րդ կետը փոփ. 27.11.2015 N 787-Ն, փոփ. 18.12.2017 N 296-Ն)

25. Հուշարձանների պետական կադաստրի տեղեկույթն օգտագործողներ են`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիները.

2) օտարերկրյա պետությունները, միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա իրավաբանական անձինք և քաղաքացիները` միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով:

26. Հուշարձանների պետական կադաստրի տեղեկույթը, բացի պետական գաղտնիք պարունակող տեղեկույթից, բաց է և տրամադրվում է ցանկացած շահագրգիռ անձի, որը տեղադրվում է նաև Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության պաշտոնական կայքէջում։

(26-րդ կետը փոփ. 27.11.2015 N 787-Ն, փոփ. 18.12.2017 N 296-Ն)

27. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հուշարձանների պետական կադաստրի տեղեկույթի տրամադրումն անվճար է, և այդ գործառույթի համար անհրաժեշտ միջոցները ներառվում են հուշարձանների պետական կադաստրի վարման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից կատարվող հատկացումներում:

28. Անշարժ գույքի և բազմաբնույթ կադաստր (քաղաքաշինական, բնապահպանական, գյուղատնտեսական և այլն) վարող պետական այլ մարմիններին հուշարձանների պետական կադաստրի տեղեկույթը տրամադրվում է էլեկտրոնային կապով` համապատասխան պետական մարմնի հետ համաձայնեցնելով տեղեկույթի բնույթն ու տրամադրման ժամկետները:

29. Բազմաբնույթ կադաստր չվարող պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին և իրավաբանական անձանց հուշարձանների պետական կադաստրի տեղեկույթը տրամադրվում է թղթե կամ էլեկտրոնային կրիչներով կամ էլեկտրոնային կապով:

30. Սույն կարգի 29-րդ կետում նշված մարմինները կամ անձինք մանրամասն և ամբողջական տեղեկույթ ստանալու համար հուշարձանների պետական կադաստր վարող իրավասու կազմակերպությանը ներկայացնում են հայտ, որում նշվում են`

1) այն տեղեկույթը, որը ցանկանում են ստանալ (տեղեկույթի տեքստային և (կամ) գրաֆիկական մասը).

2) տեղեկույթի ձևը (թղթե կամ էլեկտրոնային կրիչով կամ ուղղակի մուտքով տվյալների բանկ):

31. Տեղեկույթը տրամադրվում է հայտը ներկայացնելու օրվանից հետո` 5-օրյա ժամկետում, եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում հայտը ներկայացնելուց հետո` 10-oրյա ժամկետում` համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների:

32. Հուշարձանների պետական կադաստրի փաստաթղթերի բնօրինակների տրամադրումը, բացի օրենքով նախատեսված դեպքերից, չի թույլատրվում։ Օրենքով նախատեսված դեպքերում փաստաթղթի բնօրինակի տրամադրման ժամանակ այն պատճենահանվում և պահվում է հուշարձանների պետական կադաստր վարող կազմակերպությունում` մինչև բնօրինակը վերադարձնելը։ Բնօրինակը տրամադրելու ժամանակ դրա պատճենի վրա նշվում է, թե բնօրինակը ում, երբ, ինչ նպատակով է տրամադրվում և երբ է վերադարձվելու և այն ստորագրվում է բնօրինակը տրամադրող պաշտոնատար անձի կողմից, իսկ եթե գործընթացն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով, ապա նշումները կատարվում են էլեկտրոնային կարգով:

33. Տեղեկույթը տրամադրվում է հուշարձանների պետական կադաստրի տվյալների շտեմարանի փաստաթղթերի պատճենների կամ դրանցից կատարված քաղվածքների տեսքով:

34. Տեղեկույթի տեքստային նյութերը հայտատուին տրամադրվում են բնօրինակի լեզվով:

35. Հուշարձանների պետական կադաստրի տեղեկատվական շտեմարանի՝ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերի պահպանման և օգտագործման կարգը սահմանվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով։

36. Հուշարձանների պետական կադաստրի տեղեկատվական շտեմարանի փաստաթղթերը փչացնելու, ոչնչացնելու, հափշտակելու, կորցնելու, անփույթ պահպանելու, ինչպես նաև փաստաթղթերում պարունակվող պետական, ծառայողական և առևտրային գաղտնիքները կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկությունները հրապարակելու դեպքում պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(Հավելված N 1-ը փոփ. 27.11.2015 N 787-Ն, փոփ. 18.12.2017 N 296-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի փետրվարի 11-ի N 59-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ

 ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների (այսուհետ` հուշարձաններ) պետական կադաստրի կազմման ու ներդրման հետ կապված հարաբերությունները:

2. Հուշարձանների պետական կադաստրի կազմումը համակարգի ձևավորման և գործունեության ապահովման համար անհրաժեշտ նախապայմանների, ցուցանիշների և բաղադրիչների սահմանումն է:

3. Հուշարձանների պետական կադաստրը կազմվում է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության միջնաժամկետ և տարեկան ծրագրերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 27.11.2015 N 787-Ն, փոփ. 18.12.2017 N 296-Ն)

4. Հուշարձանների պետական կադաստրի կազմումը ներառում է`

1) հուշարձանների վերաբերյալ միասնական տվյալների (տարածական և հատկանիշային) շտեմարանի ստեղծումը, վերլուծությունը, դասակարգումը և վարումը.

2) տվյալների հավաքագրման, պահպանման և թարմացման անընդհատության ապահովումը.

3) հուշարձանների վերաբերյալ տեղեկատվության կառավարման և տրամադրման գործընթացների ավտոմատացումը:

5. Հուշարձանների պետական կադաստրի կազմման համար որպես ելակետային տվյալների և տեղեկատվության հիմք են հանդիսանում`

1) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի վարման կարգի 13-րդ կետով սահմանված` հուշարձանների պետական հաշվառման փաստաթղթերը.

2) այլ պետությունների տարածքներում գտնվող հայկական հուշարձանների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը.

3) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը։

6. Հուշարձանների կադաստրի ներդրումը կադաստրի վարումն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումների և դրանց փուլերի սահմանումն ու իրականացումն է:

7. Հուշարձանների կադաստրի ներդրման փուլերն են`

1) կադաստրի վարումն ապահովող նորմատիվ իրավական ակտերի, կազմակերպամեթոդական փաստաթղթերի, տեղեկատվության տրամադրման ստանդարտների, հուշարձանների դասակարգիչների մշակումը.

2) տվյալների շտեմարանների սկզբնական հաշվառման նյութերի հավաքագրումը, դասակարգումը և ընդգրկումը գրանցամատյաններում.

3) կադաստրի վարման ավտոմատացված համակարգի ծրագրային, տեխնիկական և տեխնոլոգիական ապահովման մշակումն ու ներդրումը.

4) սկզբնական հաշվառման նյութերի ներածումը կադաստրի վարման ավտոմատացված համակարգ, համակարգի գործարկում:

8. Հուշարձանների կադաստրի ներդրման հիմնական միջոցառումներն են՝

1) իրավական ակտերի մշակման ապահովումը.

2) տվյալների շտեմարանի ձևավորումը.

3) ծրագրային ապահովումը.

4) տեխնիկական ապահովումը.

5) տվյալների փոխանակման համակարգի գործարկումը.

6) կադրերի պատրաստումը (վերապատրաստումը):

(Հավելված N 2-ը փոփ. 27.11.2015 N 787-Ն, փոփ. 18.12.2017 N 296-Ն) 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ